PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոլիտեխնիկի մաթեմատիկայի ֆակուլտետը

n1djhayko
09.08.2010, 13:40
Կներեք մի բան հարցնեմ ,պոլիտեխնիկի մաթեմատիկայի ֆակուլտետը ծրագրավորողի համար լավ բաժինա? ուղակի էտ բաժինն եմ ընդունվե էս տարի հետաքրքիրքա...

*e}|{uka*
09.08.2010, 14:46
Կներեք մի բան հարցնեմ ,պոլիտեխնիկի մաթեմատիկայի ֆակուլտետը ծրագրավորողի համար լավ բաժինա? ուղակի էտ բաժինն եմ ընդունվե էս տարի հետաքրքիրքա...

Չէ՜:

aerosmith
09.08.2010, 15:33
գիտես լավ մտածողություն են սովորեցնում, բայց այ ծրագրավորում ոչ.
Ես մի բան խորհուրդ կամ, ընդհունվել ես ոչինչ, մի հուսահատվի. բաաայց դու ինքդ գրքեր առ ու պարապի, հավատա էդ ավելի լավ տարբերակա, հա մեկ էլ Հայաստանում ոչ մի տեղ չկա, որ լավ ծրագրավորում են սովորեցնում։

EgoBrain
09.08.2010, 16:46
Կներեք մի բան հարցնեմ ,պոլիտեխնիկի մաթեմատիկայի ֆակուլտետը ծրագրավորողի համար լավ բաժինա? ուղակի էտ բաժինն եմ ընդունվե էս տարի հետաքրքիրքա...
Մաթ.ֆակ.-ը չգիտեմ, բայց որ ՔՀ և Ի դեպարտամենտը նույնիսկ մի բան չի, արդեն կարելի ա եզրակացություններ անել: Համենայն դեպս, որ բաժին էլ ընդունվես, միևնույն ա, ինքդ պետք ա քո վրա աշխատես, ու էդ դեպքում, ուզում ես քիմիականից եղիր, գիտելիք ունեցար` կդառնաս ծրագրավորող: Չնայած մի բան էլ կա, որ մի քիչ հույս ա տալիս. ինչքան գիտեմ մաթ.ֆակ.-ում 2-րդ կուրսում մեր հետ զուգահեռ համ C++ են անցնում, համ էլ web ծրագրավորում/ի տարբերություն մեզ/:

aerosmith
09.08.2010, 17:28

բայց վտ-ն նույն ՔՀ և Ի ինձ շատ բանա տվել, չնայախ որ ես էլ պարբերաբար իմ վրա աշխատել եմ ու շարունակում եմ աշխատել։ Չգիտեմ Ահագին գիտելիք ա ինձ տվել, և ծրագրավորումից և ընդհանուր հաշվիչ մեքենաների ճարտարապետությունից և օպերացիոն համակարգերի ճարտարապետությունից... և բազաներից։ Մենակ վատը ենա որ ժամաքանակներն են քիչ, փոխարենը անցնում ենք 1000 ւ մի էշություն։ Իսկ մեր մասնագիտական դասախոսներին էլ հալալա, որ եդ քիչ ժամքանակում հասցնում են մեզ քչից շատից սովորեցնեն։

Արշակ
09.08.2010, 21:27
Էդ ֆակուլտետն եմ ավարտել։ :)
Սովորել եմ 2001-2007 թվերին։ Դասախոսական կազմով, ուսանողի նկատմամբ վերաբերմունքով, ընդհանրապես կարգապահությամբ կարծում եմ Պոլիտեխնիկի լավագույն ֆակուլտետն էր։ Լավ մաթեմատիկա են սովորացնում։ Բայց ծրագրավորում՝ չէի ասի։ Եթե իրանց տվածով բավարարվես, մասնագետ ծրագրավորող չես դառնա։ Չնայած, որոշ հիմքեր իհարկե կստանաս։
Բայց դե Հայաստանում ոչ մի ինստիտուտում էլ էնքան գիտելիք չեն տալիս ծրագրավորման ոլորտում, որ պատրաստի մասնագետ դառնաս։ Ուր էլ գնաս, պիտի անպայման զուգահեռ ինքնաուսուցմամբ զբաղվես, որ լավ մասնագետ դառնաս։

s_hrayr
09.08.2010, 22:57
բոլորը նենց են ասում ոչ մի բուհում ոչ մի նորմալ գիտելիք չեն տալիս ոնց որ բոլոր բուհերում սովորել եք… մեկը ես սովորում եմ ՎՏ-ում ու շատ էլ լավ գիտելիք են տալիս կարողա մտածում եք որ պիտի ամեն մանրուք ծամեն դնեն բերաններտ, ինստիտուտը նրա համարա որ գլխավոր բաները տա մնացածը ուսանողիցա կախված, եթե ուզում ես սովորես դասախոսները շատ էլ լավ աջակցում են:

n1djhayko
09.08.2010, 23:05
իսկ դու ապեր ինչ կարծիքի ես պոլիտեխի կիռմաթ ֆակի մասին

Dayana
09.08.2010, 23:10
Կներեք մի բան հարցնեմ ,պոլիտեխնիկի մաթեմատիկայի ֆակուլտետը ծրագրավորողի համար լավ բաժինա? ուղակի էտ բաժինն եմ ընդունվե էս տարի հետաքրքիրքա...

Չէ՜:

Հա՜:

s_hrayr
09.08.2010, 23:12
իսկ դու ապեր ինչ կարծիքի ես պոլիտեխի կիռմաթ ֆակի մասին

Կիրառական մաթեմատիկան շատ էլ լավ ֆակուլտետա ու էտ անձամբ դասախոսիցս եմ իմացել որը պոլիտեխ դասա տալիս:

n1djhayko
10.08.2010, 00:22
Էդ ֆակուլտետն եմ ավարտել։ :)
Սովորել եմ 2001-2007 թվերին։ Դասախոսական կազմով, ուսանողի նկատմամբ վերաբերմունքով, ընդհանրապես կարգապահությամբ կարծում եմ Պոլիտեխնիկի լավագույն ֆակուլտետն էր։ Լավ մաթեմատիկա են սովորացնում։ Բայց ծրագրավորում՝ չէի ասի։ Եթե իրանց տվածով բավարարվես, մասնագետ ծրագրավորող չես դառնա։ Չնայած, որոշ հիմքեր իհարկե կստանաս։
Բայց դե Հայաստանում ոչ մի ինստիտուտում էլ էնքան գիտելիք չեն տալիս ծրագրավորման ոլորտում, որ պատրաստի մասնագետ դառնաս։ Ուր էլ գնաս, պիտի անպայման զուգահեռ ինքնաուսուցմամբ զբաղվես, որ լավ մասնագետ դառնաս։

ախպերս,դու հիմա որտեղ ես աշխատում?ու վոնց ես դառե ծրագրավորող?նախապես mersi

EgoBrain
10.08.2010, 22:27
բոլորը նենց են ասում ոչ մի բուհում ոչ մի նորմալ գիտելիք չեն տալիս ոնց որ բոլոր բուհերում սովորել եք… մեկը ես սովորում եմ ՎՏ-ում ու շատ էլ լավ գիտելիք են տալիս կարողա մտածում եք որ պիտի ամեն մանրուք ծամեն դնեն բերաններտ, ինստիտուտը նրա համարա որ գլխավոր բաները տա մնացածը ուսանողիցա կախված, եթե ուզում ես սովորես դասախոսները շատ էլ լավ աջակցում են:
Չեմ ասում, ընդհանրապես բան չի տալիս պոլիտեխը, ուղղակի մասնագետ դառնալու համար բավարար չի, ու բնական ա, որ պետք ա ինքդ աշխատես քո վրա: Հազար ու մի զիբիլ ենք անցնում, հերիք չի, մի հատ էլ ամեն ախմախ առարկայից կուրսային ու քննություն են դնում: Մի լավ օրինակ բերեմ, 2-րդ կուրսի կուսայինների ու քննությունների շրջանում, կիր.մեխ.-ի կուրսայինի, անկապ առարկաների միջանկյալների վրա էնքան ժամանակ ծախսվեց, որ ինֆորմի կուրսայինը ստիպված մի, թե 2 շաբաթում հասցրեցինք:Էլ չեմ ասում, որ դասացուցակում նյութագիտության ու ֆիզկուլտի ժամերը ինֆորմի ժամերից 2 անգամ ավել էին:(... Ու ծրագրավորողի համար ամենակարևոր բանի` ալգորիթմական մտածելակերպի վրա ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում/համենայն դեպս իմ ֆակուլտետում` Հ821/, տալիս են անկապ, ստանդարտ խնդիրներ, ոնց որ ուղեղի լվացում անեն, վերջերում էլ մենք էինք ստիպված խնդիրներ հորինում: Նենց որ մաթ,ֆակ., թե ՎՏ` մեկ ա ինքդ քո վրա շատ պիտի աշխատես:

n1djhayko
10.08.2010, 22:31

Մերսի ցավտ տանեմ

EgoBrain
10.08.2010, 22:33
Մերսի ցավտ տանեմ

:o:o:o
Ինձ դեռ էդպես չէին դիմել:angry
Հ.Գ. թեմայից դուրս էր, բայց չդիմացա

s_hrayr
11.08.2010, 01:16
Չեմ ասում, ընդհանրապես բան չի տալիս պոլիտեխը, ուղղակի մասնագետ դառնալու համար բավարար չի, ու բնական ա, որ պետք ա ինքդ աշխատես քո վրա: Հազար ու մի զիբիլ ենք անցնում, հերիք չի, մի հատ էլ ամեն ախմախ առարկայից կուրսային ու քննություն են դնում: Մի լավ օրինակ բերեմ, 2-րդ կուրսի կուսայինների ու քննությունների շրջանում, կիր.մեխ.-ի կուրսայինի, անկապ առարկաների միջանկյալների վրա էնքան ժամանակ ծախսվեց, որ ինֆորմի կուրսայինը ստիպված մի, թե 2 շաբաթում հասցրեցինք:Էլ չեմ ասում, որ դասացուցակում նյութագիտության ու ֆիզկուլտի ժամերը ինֆորմի ժամերից 2 անգամ ավել էին:(... Ու ծրագրավորողի համար ամենակարևոր բանի` ալգորիթմական մտածելակերպի վրա ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում/համենայն դեպս իմ ֆակուլտետում` Հ821/, տալիս են անկապ, ստանդարտ խնդիրներ, ոնց որ ուղեղի լվացում անեն, վերջերում էլ մենք էինք ստիպված խնդիրներ հորինում: Նենց որ մաթ,ֆակ., թե ՎՏ` մեկ ա ինքդ քո վրա շատ պիտի աշխատես:
ես լրիվ համամիտ եմ քթ հետ որ անիմաստ առարկաերը շատ շատ են, բայց դե չի կարելի ասել որ մասնագետ չս դառնա պոլիտեխում, եթե հայաստանում կա մի բուհ որ ետ գծով կարա մասնագետ դարձնի ետ պոլիտեխնա, ալգորիթմական մտածելկերպ սովորացնելն էլ ձեր դասախոսիցա գալիս, օրինակ մեր մոտ դասախոսը կարելիա ասել սովորացնումա միայն մտածելակերպը, ինքը կոպիտ ասած թքած ունի ծրագրավորման լեզվի վրա, քանի որ լեզուն սովորելը շաաաատ ավելի հեշտա:
Հ.Գ. Խումբտ փոխի գնա 55 :)

aerosmith
11.08.2010, 12:21
Չեմ ասում, ընդհանրապես բան չի տալիս պոլիտեխը, ուղղակի մասնագետ դառնալու համար բավարար չի, ու բնական ա, որ պետք ա ինքդ աշխատես քո վրա: Հազար ու մի զիբիլ ենք անցնում, հերիք չի, մի հատ էլ ամեն ախմախ առարկայից կուրսային ու քննություն են դնում: Մի լավ օրինակ բերեմ, 2-րդ կուրսի կուսայինների ու քննությունների շրջանում, կիր.մեխ.-ի կուրսայինի, անկապ առարկաների միջանկյալների վրա էնքան ժամանակ ծախսվեց, որ ինֆորմի կուրսայինը ստիպված մի, թե 2 շաբաթում հասցրեցինք:Էլ չեմ ասում, որ դասացուցակում նյութագիտության ու ֆիզկուլտի ժամերը ինֆորմի ժամերից 2 անգամ ավել էին:(... Ու ծրագրավորողի համար ամենակարևոր բանի` ալգորիթմական մտածելակերպի վրա ուշադրություն ընդհանրապես չեն դարձնում/համենայն դեպս իմ ֆակուլտետում` Հ821/, տալիս են անկապ, ստանդարտ խնդիրներ, ոնց որ ուղեղի լվացում անեն, վերջերում էլ մենք էինք ստիպված խնդիրներ հորինում: Նենց որ մաթ,ֆակ., թե ՎՏ` մեկ ա ինքդ քո վրա շատ պիտի աշխատես:

ապեեեեեեեերր ես մինչև հիմա եդ անասուն կիռմեխից աբիժնիկ եմ, եդ էշության վրա ենքան եմ տառապել, ու որ գիտեի եղածը կիռմեխա ոնցոր աչքիցս ընգնեի որ եդ էշշշշության վրա ժամանակ ծախսեմ.
ես հիմա երազում եմ,որ ապագայում հնարավորություն ստեղծվի մի սեմեստր պոլիտեխում ինֆորմ տամ, տես ես դրանց սաղի թոռների կաշիները ընենց եմ քեռթելու , որ իրանց պապիկներին քեռի կանչեն։ սկսած ամենաառաջին հերթին կիռմեխից, պրծցրած նյութագիտությունով... մինչև ռեկտորի գծիկ թողելում եմ իրանց թոռներին, դե թող պապերը գան ոտերս ընգնեն, որ թոռանը գոնե 3-ով ազատեմ իմ լծից։ Եթե կուզեք ձեր մուռն էլ կհանեմ։ Ուղղակի անհամբեր սպասում եմ տենց մի առիթի
Իսկ ով որ նորա ընդհունվել, թող զգուշանա կիռմեխից, նյութից,բնապահպանությունից(ես առարկան շատ եմ սիրել), ու 4-րդ կուրսի առաջին սեմեստրում մի առարկա պտի անցնենք, անւնը չգիտեմ մեկ էլ դրանից(ինձ ուղղակի սրա ասին պատմել են)

Armeno
17.08.2010, 23:42
Ժողովուրդ սաղ նենց էին վախեցնում կիռմեխով ու ճգ ով ոնց որ եսիմինչ լիներ, 2 ն էլ շատ հեշտ առարկա են, հանգիստ ստացա 2 ն էլ:)

s_hrayr
17.08.2010, 23:56
Ժողովուրդ սաղ նենց էին վախեցնում կիռմեխով ու ճգ ով ոնց որ եսիմինչ լիներ, 2 ն էլ շատ հեշտ առարկա են, հանգիստ ստացա 2 ն էլ:)

ապրես դու, ովա ասում վախաղնում են, համ էլ կարևորը ստանալը չի է կարևորա թե ի՞նչ ես ստացել:

Արամ
18.08.2010, 00:30
չմտածես ցանկացած լավ մաթեմատիկոս պոտենցիալ ծրագրավորող է

n1djhayko
05.10.2010, 17:32
Փաստորեն մենք ինֆորմը անցնում ենք էն ծրագրերը ինչ-որ ՎՏ-ի ուսանողները

aerosmith
05.10.2010, 22:23
իսկ ինչ եք անցնում????

n1djhayko
07.10.2010, 15:41
իսկ ինչ եք անցնում????

Դե 1-ին կուրսում անցնում ենք Pascal ,2-րդ կուրսում C++,3-րդում C# ու վեբ,4-րդ կուրսում չգիտեմ:էտքանն ել մեր ինֆորմի դասախոսից եմ կուրսվել.

Armeno
15.10.2010, 23:22
1,5 տարի չի՞ ինֆորմը, մերը 1,5 ա, վտ-ն ինչքան գիտեմ 2