Դիտել ողջ տարբերակը : Discography բառը
Ժողովուրդ ջան, չգիտեմ ճիշտ տեղում եմ գրում ես գրառումը թե չէ, բայց ուզում էի իմանայի թե "Discography" բառը ի՞նչպես կարող ես թարգմանել հայերենի:
կան տարբերակներ, բայց իհարկե ես հաստատ չեմ` օրինակ...
ձայնագործություն
ձայնասկավառակագրություն
ձայնասկավառակագործություն
եսիմ ժողովուրդ... արի ձեռք-ձեռքի տանկ էս մեր ազգի համար մի նոր բառ ստեղծենք :)
StrangeLittleGirl
09.08.2010, 10:38
Գուցե դիսկագրությու՞ն:
Չնայած դեմ եմ էս բառը թարգմանելուն, բայց ձայնադարանը էդքան էլ վատ չի :)
StrangeLittleGirl
09.08.2010, 22:03
Չնայած դեմ եմ էս բառը թարգմանելուն, բայց ձայնադարանը էդքան էլ վատ չի :)
Իսկ գուցե ձայնացա՞նկ: Ուղղակի ձայնադարանն ուրիշ բան ա նշանակում:
Ժող, դիսկոգրաֆիան լայնորեն կիրառվում ա, ի՞նչ պարտադիր ա ինչ-որ նոր բառ ներմուծենք, որը կարդացողների մեծ մասը չեն հասկանալու թե ինչի՞ մասին ա խոսքը, ու գրողը ստիպված ա լինելու փակագծում գրել discography, որ հասկանան:
Ի դեպ, google translate-ն այնքան էլ վստահելի գործիք չի, բայց նրա օգնությամբ ստանում ենք.
ռուսերեն - Дискография
ադրբեջաներեն - diskografisi
վրացերեն - დისკოგრაფია (տրանսլիտով՝ disk'ograpia)
բելառուսերեն - Дыскаграфія
գերմաներեն - Diskographie
հունգարերեն - diszkográfia
և այլն, և այլն
կողմ եմ Ռուֆուսի առաջարկին:)
Ռուֆուսի առաջարկը ձայնադարանն է: StrangeLittleGirl-ն արդեն ասել է, ես ավելի կոնկրետացնեմ:
Բացում ենք Է. Աղայանի «Արդի հայերենի բառարանը»:
Ձայնադարան. ձայնապնակների պահելու տեղ
Ի՞նչ իմաստ ունի կյանքը բարդացնել՝ այդ բառը երկու տարբեր իմաստներով օգտագործելով:
Մեկա դիսկոգրաֆիա եմ ասելու :)
Rammstein
09.08.2010, 23:16
Իմ կայքի գլխավոր մենյուում մի կոճակ ունեմ, որը բացում է ալբոմներ, սինգլներ կամ DVD-ներ ընտրելու ենթամենյու, կարճ ասած` հենց դիսկոգրաֆիայի կոճակն ա: Սկզբում անունը դրել էի «Ձայնադարան», բայց ախր DVD-նեը ի՞նչ ձայնադարան, արդեն տեսադարան ա: Մի խոսքով հիմա կոճակի անունը դրել եմ «Թողարկումներ» ու ամեն ինչ իր տեղն ա ընկել, էլ չեմ պատրաստվում փոխել: :) Իսկ կոնկրետ diskography-ն բառացի թարգմանելը շատ անկապ ու արհեստածին ա ստացվում, օրինակ` սկավառակագրություն, պնակագրություն եւն: Դիսկոգրաֆիան կամ դիսկագրությունը դեռ ոչինչ, վատ չեն, բայց եսիմ, պետք ա մտածել… :mda
Ռուֆուսի առաջարկը ձայնադարանն է: StrangeLittleGirl-ն արդեն ասել է, ես ավելի կոնկրետացնեմ:
Բացում ենք Է. Աղայանի «Արդի հայերենի բառարանը»:
Ձայնադարան. ձայնապնակների պահելու տեղ
Ի՞նչ իմաստ ունի կյանքը բարդացնել՝ այդ բառը երկու տարբեր իմաստներով օգտագործելով:
ամեն դեպքում ձայնադարանը շատ գեղեցիկ է հնչում, կամ բերեք թարգմանենք դիսկոգրաֆիա` ռազ որ շատ լեզուներում այդպես է թարգմանված:)
Ձայնադարան-ը չի կարող դիսկոգրաֆիա-յին փոխարինել: Ձայնադարան ունի երևի թե մեզանից յուրաքանչյուրը. դա մեր երաԺշտական հավաքածուն է կամ այն տեղը, որտեղ այն պահում ենք: Իսկ այ դիսկոգրաֆիա ունենում են երաԺիշտները. դա ըստ Ժամանակագրական հերթականության դասավորված նրանց ունեցած բոլոր ալբոմների (սովորաբար պաշտոնապես թողարկված, կարող է լինել միայն ստուդիական, համերգային կամ երկուսը միասին, ինչպես նաև ներառել վիդեոգրաֆիան, որը, սակայն, սովորաբար առանձնացնում են) ցանկն է: