PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպումներ Վանաձորում

Շինարար
08.08.2010, 16:08
Կարծում եմ` այս թեմայի կարիքը կար:

Այսօր` օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 7-ին հավաքվում ենք լճերում:

Ցանկալի է բոլորիդ մասնակցությունը:)

Հատուկ նորեկների համար, որ ճանաչեն. երբ տեսնեք մի խումբ շատ գեղեցիկ մարդկանց լճերի մոտ, դա մենք ենք` ակումբի վանաձորցիները:))

Shah
08.08.2010, 17:04
Հոգով ձեր հետ եմ :)

Էլիզե
08.08.2010, 17:16
Կարծում եմ` այս թեմայի կարիքը կար:

Այսօր` օգոստոսի 8-ին երեկոյան ժամը 7-ին հավաքվում ենք լճերում:

Ցանկալի է բոլորիդ մասնակցությունը:)

Հատուկ նորեկների համար, որ ճանաչեն. երբ տեսնեք մի խումբ շատ գեղեցիկ մարդկանց լճերի մոտ, դա մենք ենք` ակումբի վանաձորցիները:))

Երանի ձեզ.... :cry2

_Հրաչ_
08.08.2010, 22:42
Երանի ձեզ.... :cry2

Երեկ էդքան էլ ասեցի :angry

Շինարար
14.08.2010, 21:47
Վաղն առավոտ գնում ենք Քոբեր: Ովքեր կուզեն՝ միանան, առավոտը՝ ութից տասնհինգ պակաս երկաթգծի կայարանում լինեն:

Էլիզե
14.08.2010, 21:52
չեմ սիրում ձեզ ....մեռաք ջիջիլ գցելով... :beee

Ներսես_AM
14.08.2010, 21:53
Մի անհամես հարց տամ, Քոբերը նույն ինքը Քոբայրն ա՞: :pardon

Հա, Ներս ջան:)

Եգանյան Նունե
13.09.2010, 18:47
Բայց մեր Վանաձորը լավն ա չէ?

_Հրաչ_
13.09.2010, 19:24
Էս բանտի պարիսպներն ինչի՞ ես նկարել :D Որ վախենան, չգա՞ն Վանաձոր: :))

Հայկօ
13.09.2010, 21:02
Բայց մեր Վանաձորը լավն ա չէ?

Շաաաա՜տ: Բա որ գամ իսկականից տեսնե՞մ ինչ լավը կլինի :love: Քանի շուտ ա՝ մի բան սադրեք, մարդեր ;):

_Հրաչ_
13.09.2010, 21:07
Շաաաա՜տ: Բա որ գամ իսկականից տեսնե՞մ ինչ լավը կլինի :love: Քանի շուտ ա՝ մի բան սադրեք, մարդեր ;):

26.09.10 :think

Կաթիլ
13.09.2010, 21:12
26.09.10 :think

սա ի՞նչ դատա է, Հրաչյա :think

_Հրաչ_
13.09.2010, 21:18
սա ի՞նչ դատա է, Հրաչյա :think

Սադրօր :8 Առաջարկում եմ ընդամենը :)

Հայկօ
13.09.2010, 21:21
Սադրօր :8 Առաջարկում եմ ընդամենը :)

Լավ սադրօր ա :)): Բառն էլ ա լավը :hands: Էդ օրը գալիս եմ Վանաձորի հետ մոտիկից ծանոթանամ: Դրանից առաջ էլ դեմ չեմ (մինչև ամսի 27-ը՝ երբ լինի) :)):

_Հրաչ_
13.09.2010, 21:29
Լավ սադրօր ա :)): Բառն էլ ա լավը :hands: Էդ օրը գալիս եմ Վանաձորի հետ մոտիկից ծանոթանամ: Դրանից առաջ էլ դեմ չեմ (մինչև ամսի 27-ը՝ երբ լինի) :)):

Դե 26-ը կիրակի ա: Նախօրդ անգամվա պես, կարելի ա, ոչ լոռեցիները առավոտ շուտվա տրանսպորտով գան, գնանք, արձակուրդիս վերջին օրը տոնենք :))

Հայկօ
13.09.2010, 21:32
Դե 26-ը կիրակի ա: Նախօրդ անգամվա պես, կարելի ա, ոչ լոռեցիները առավոտ շուտվա տրանսպորտով գան, գնանք, արձակուրդիս վերջին օրը տոնենք :))

:o: Իմ արձակուրդի վերջին օրն էլ ա: Կհավաքվենք իրար գլխի դարդոտ լացակումած կենացներ կխմենք :D: Արձակուրդի օղորմաթաս :cry:

_Հրաչ_
13.09.2010, 21:37
Ժամանակ չենք կորցնում. ցուցակագրվում ենք:
1. Հրաչ
2. Հայկօ
3. <այստեղ կարող է լինել ձեր անունը>

Մանուլ
13.09.2010, 21:41
Հուսով եմ` էս անգամ էլ օրը չեք փոխի, ուրիշ ոչ մի բան չի խանգարի, ու ես էլ կգամ :)):

Հայկօ
13.09.2010, 21:41
Ժամանակ չենք կորցնում. ցուցակագրվում ենք:
1. Հրաչ
2. Հայկօ
3. <այստեղ կարող է լինել ձեր անունը>

Ժող, ցուցակագրվեք, անպայման չի, որ էկողների անունները Հ-ով սկսվեն :)): Խմբակային հայտերի դեպքում գործում են ճկուն զեղչեր:

Աբելյան
13.09.2010, 21:41
Էլի չկպավ::(

StrangeLittleGirl
13.09.2010, 21:43
Է˜հ, ես չեմ կարողանա գալ :( 26-ին նոր վերադառնում եմ Հայաստան: Հաստատ օդանավակայանից ուղիղ Վանաձոր չեմ գնա:

Կաթիլ
13.09.2010, 21:49
Ժամանակ չենք կորցնում. ցուցակագրվում ենք:
1. Հրաչ
2. Հայկօ
3. <այստեղ կարող է լինել ձեր անունը>

+ ևս մեկ Հ :oy

Դատարկություն
13.09.2010, 21:51
Դե ես մոտիկ եմ:)) +1

_Հրաչ_
13.09.2010, 21:53
Էլի չկպավ::(

Մտքիդ լինի :esim

Արևհատիկ
14.09.2010, 18:49
Արդեն շատ եք նախանձացնում :beee
Վեր եմ կենալու գա հա՜ :))

Կաթիլ
14.09.2010, 19:01
Արդեն շատ եք նախանձացնում :beee
Վեր եմ կենալու գա հա՜ :))

Մեզ դրանով չես վախացնի, արի՛ :))

Lord
14.09.2010, 19:05
Ժամանակ չենք կորցնում. ցուցակագրվում ենք:
1. Հրաչ
2. Հայկօ
3. <այստեղ կարող է լինել ձեր անունը>

դե 4 հոգու էլ ցուցակիտ մեջ մտցրա

VisTolog
14.09.2010, 19:43
Հենց օր որոշեք, կասեք::P

Ու էս գրառմանս պատասխան ակնկալող պատասխան չտաք, հավես չկա անիմաստ գրելու::))

tikopx
14.09.2010, 19:46
1 օրով եք գնում?

Lord
14.09.2010, 19:56
ժող բայց շատ անհարմար օր եք ընտրել, որ կարողանաք օրը փոխենք շատ լավ կլինի, կարելիա մյուս կիրակի, կամ էլ այս կիրակի

tikopx
14.09.2010, 20:01
Ամսի 21-ին անկախության օրը:

_Հրաչ_
14.09.2010, 20:27
Իմ համար, պրինցիպի, տենց դժվարություն չկա, ուղղակի սկզբից տենց ենք պլանավորել, աշխատեք հարմարացնեք :) Եթե Հայկօն, Մանուլը և մյուսները, ովքեր իրանց ազատ օրը հարմարացրել են 26-ի հետ, համաձայն են, կարանք սադրօրն առաջաձգենք մինչև անկախության օր, իսկ հետաձգելն անհնար ա:

Հանդիպումը լինելու ա կիրակի առավոտ շուտվանից մինչև կիրակի երեկո. գիշերակաց չկա :)

Շինարար
14.09.2010, 20:30
Ես էլ կուզեի ավելի շուտ լիներ, քսանվեցին եղանակները արդեն կարող ա էդքան լավ չլինեն: Մեկ էլ՝ պարտադի՞ր ա անտառ գնանք:

tikopx
14.09.2010, 20:33

դե եկեք 21-ին ելի,առավոտ 6 ին կամ 7-ին հելնենք ժամը 9-ին ամենաուշը ետեղ կլինենք

Lord
14.09.2010, 20:33
Իմ համար, պրինցիպի, տենց դժվարություն չկա, ուղղակի սկզբից տենց ենք պլանավորել, աշխատեք հարմարացնեք :) Եթե Հայկօն, Մանուլը և մյուսները, ովքեր իրանց ազատ օրը հարմարացրել են 26-ի հետ, համաձայն են, կարանք սադրօրն առաջաձգենք մինչև անկախության օր, իսկ հետաձգելն անհնար ա:

Հանդիպումը լինելու ա կիրակի առավոտ շուտվանից մինչև կիրակի երեկո. գիշերակաց չկա :)

Լավ չի, եկեք 26-ին չգնանք և կարելի էր գիշերելով գնանք, տանելը իմ վրա;)

tikopx
14.09.2010, 20:35
տիկ իմ գրածին ինչ կասես, ? 21-ին?

_Հրաչ_
14.09.2010, 20:39
Դե որ տենց ա, քննարկենք 20-21-ի տարբերակը` գիշերակացով: Ի՞նչ կասեք, տղեք:
Հայկօ, ստեղ ե՞ս, արձագանքի:

tikopx
14.09.2010, 20:40
խի գիշեր կարանք առավոտ ել հելնենք , ենց անենք , որ աղջիկներ ել ուզենան գան, թե չէ ով կթողնի իր աղջիկը գիշերով հելնի?

Ես գիշերը տուն տեմ իջնի բայց:))

Lord
14.09.2010, 20:40
տիկ իմ գրածին ինչ կասես, ? 21-ին?

տիկ քո գրածն էլ աշխատանքային օր է և շատերը զբաղված կլինեն, եկեք կամ 19-ին կամ 3-ին գնանք, ամենահարմար օրերն են

tikopx
14.09.2010, 20:42
20 21 ՈՉ աշխատանքային են :D

100%

Lord
14.09.2010, 20:44
20 21 ՈՉ աշխատանքային են :D

լավհամոզեցիր հարմար օրեր են, մնումա մնացածը ասեն իրանք ինչ կարծիքի են, այդ օրերի հարմարավետության մասին

_Հրաչ_
14.09.2010, 20:44
խի գիշեր կարանք առավոտ ել հելնենք , ենց անենք , որ աղջիկներ ել ուզենան գան, թե չէ ով կթողնի իր աղջիկը գիշերով հելնի?

Դե ինչի՞: էս անգամն աղջիկներ էլ կային: Եթե չուզեն գիշերակաց, աղջիկներից կարան ցերեկակաց գան մինչև երեկո: :)

Շին, դու գիտես, ես չեմ գնալո՞ւ :))

Իսկ ամսի 20-ն աշխատանքային օր չի :)

tikopx
14.09.2010, 20:45
կարանք 2 օրով գնանք :D 20 ու 21
ինչ կասեք ժող?
կիրակի ժամը 6-ին շարժվենք , երեկշաբթի իրիրկուն 6-ին հետ գանք :)

_Հրաչ_
14.09.2010, 20:47
կարանք 2 օրով գնանք :D 20 ու 21
ինչ կասեք ժող?
կիրակի ժամը 6-ին շարժվենք , երեկշաբթի իրիրկուն 6-ին հետ գանք :)

Տենց հարմար ա: Բայց աձյալները դվայնոյ կբերեք :)

tikopx
14.09.2010, 20:48
ok oks

Lord
14.09.2010, 20:49
Դե ինչի՞: էս անգամն աղջիկներ էլ կային: Եթե չուզեն գիշերակաց, աղջիկներից կարան ցերեկակաց գան մինչև երեկո: :)

Շին, դու գիտես, ես չեմ գնալո՞ւ :))

Իսկ ամսի 20-ն աշխատանքային օր չի :)

դե եկեք գիշերակաց գնանք երևի աղջիկներն էլ դեմ չլինեն 20-ին, ով գալիսա թող անպայման գրի

tikopx
14.09.2010, 20:50
ամսի 19-ին ժամը 6-ին շարժվում ենք ովա գալիս գրեք !!!!!!!!!!!!!!!!!!!!

_Հրաչ_
14.09.2010, 20:52
ամսի 19-ին ժամը 6-ին շարժվում ենք ովա գալիս գրեք !!!!!!!!!!!!!!!!!!!!

19-ի՞ն, թե՞ 20-ին:

Աղջիկները, խնդիր չկա, թող գան, չեն փոշմանի :) Դիլիջանի պես, եթե ոչ ավելի, հետաքրքիր կանցնի :)

tikopx
14.09.2010, 20:53
ամսի 19-ին ժամը 6-ին շարժվում ենք ովա գալիս գրեք !!!!!!!!!!!!!!!!!!!!
հաստատ շատ աղջիկների տնեցիք չեն թողնի տենց ուշ դուրս գան տեղ գնան , դրա համար ել իրիկունը կգնանք, բա պալատկա կա?

_Հրաչ_
14.09.2010, 20:55

19-21՞, թե՞ 19-20:

Արևհատիկ
14.09.2010, 20:55
Ամեն ինչ անում եք, որ չգամ էլի :beee

tikopx
14.09.2010, 20:56
19-21՞, թե՞ 19-20:

19-21 երկուշաբթի ու երեքշաբթի ոչ աշխատանքային են,19-էլ կիրակի է
պալատկա ու նման բաներ կան?

_Հրաչ_
14.09.2010, 20:57
Ամեն ինչ անում եք, որ չգամ էլի :beee

Ասա, Արև ջան: Ո՞ր պահը չի հարմարվում: Նենց անենք, որ սաղին հարմար լինի :)

Դատարկություն
14.09.2010, 20:57
Չգիտեմ ձեր մոտ ոնցա, բայց ես ցավոք շաբաթ օրն էլ եմ դասի, երկուշաբթի էլ:(

Արևհատիկ
14.09.2010, 20:59
Ասա, Արև ջան: Ո՞ր պահը չի հարմարվում: Նենց անենք, որ սաղին հարմար լինի :)
Դե ես 25-ին եմ Երևան գնալու ու եթե 26-ին լինի, կհարմարացնեմ, կգամ :)

tikopx
14.09.2010, 20:59
երկուշաբթի ոնց ես դասի, պատական ոչ աշխատանքային օրա:D

Կաթիլ
14.09.2010, 21:01
Չգիտեմ ձեր մոտ ոնցա, բայց ես ցավոք շաբաթ օրն էլ եմ դասի, երկուշաբթի էլ:(

Դավս, ամսի 20-21 ազատ եք, հաստատ: Ընկերուհիս երեկ ասեց, դասախոս ա ինստիտուտում:

Դատարկություն
14.09.2010, 21:01
երկուշաբթի ոնց ես դասի, պատական ոչ աշխատանքային օրա:D
Երեքշաբթի ա անկախության օրը :P Էդ շաբաթ օրը, երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքայինա, բայց քանի որ շաբաթ օրը միշտ դասի ենք` հետևաբար և շաբաթ ենք գնալու համ էլ երկուշաբթի:)

_Հրաչ_
14.09.2010, 21:02
Դե ես 25-ին եմ Երևան գնալու ու եթե 26-ին լինի, կհարմարացնեմ, կգամ :)

Իսկ 20-ին հարմար չի՞, կամ 21-ին:

tikopx
14.09.2010, 21:02
հաստատ ազատ ես 100 %
Սերժնա ասել

Դատարկություն
14.09.2010, 21:03
Դավս, ամսի 20-21 ազատ եք, հաստատ: Ընկերուհիս երեկ ասեց, դասախոս ա ինստիտուտում:

վախ, ուրեմն ավելի լավ:)) բայց պալատկա կա?:think

Lord
14.09.2010, 21:03
Երեքշաբթի ա անկախության օրը :P Էդ շաբաթ օրը, երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքայինա, բայց քանի որ շաբաթ օրը միշտ դասի ենք` հետևաբար և շաբաթ ենք գնալու համ էլ երկուշաբթի:)

լավա դու էլ միացար :)մեզ

tikopx
14.09.2010, 21:05
վախ, ուրեմն ավելի լավ:)) բայց պալատկա կա?:think

բա ես ել եմ ետ ասում ելի :(

_Հրաչ_
14.09.2010, 21:06
Արև՜, պատասխանիր :)

Արևհատիկ
14.09.2010, 21:06
Իսկ 20-ին հարմար չի՞, կամ 21-ին:
Չէ :nea
Լավ ձեզ ոնց հարմար ա, նենց էլ կազմակերպեք :)

tikopx
14.09.2010, 21:07
պալատկեն կազմակերպեք, թե սկսեմ հետաքրքրվել ?
մարդ կա որ ոնւի կամ ծանոթ ունի ? ,որ կունենա ,մեկել սաստավը որոշեք ,իմանանք քանի հատա պետք

_Հրաչ_
14.09.2010, 21:07
Հլա վերջնական չի. դու հետևի քննարկումներին, կարող ա վսյոտկի 26-ին կազմակերպենք :)

tikopx
14.09.2010, 21:12
պալատկեն կազմակերպեք, թե սկսեմ հետաքրքրվել ?
մարդ կա որ ոնւի կամ ծանոթ ունի ? ,որ կունենա ,մեկել սաստավը որոշեք ,իմանանք քանի հատա պետք

ասեք դե ժող բան չմնաց մի քանի օր,ասեք որ հասցնենք:(

StrangeLittleGirl
14.09.2010, 21:39
ժող բայց շատ անհարմար օր եք ընտրել, որ կարողանաք օրը փոխենք շատ լավ կլինի, կարելիա մյուս կիրակի, կամ էլ այս կիրակի
Ճիշտ ա ասում :( Տարվա մեջ ընդամենը ութ օրով եմ Հայաստանից բացակայում, դուք էդ օրերից մեկն եք ընտրել :( Համ Յան Անդերսոնի համերգը, համ Վանաձորի հանդիպումը... ես տենց չեմ դիմանա :(

Իմ համար, պրինցիպի, տենց դժվարություն չկա, ուղղակի սկզբից տենց ենք պլանավորել, աշխատեք հարմարացնեք :) Եթե Հայկօն, Մանուլը և մյուսները, ովքեր իրանց ազատ օրը հարմարացրել են 26-ի հետ, համաձայն են, կարանք սադրօրն առաջաձգենք մինչև անկախության օր, իսկ հետաձգելն անհնար ա:

Հանդիպումը լինելու ա կիրակի առավոտ շուտվանից մինչև կիրակի երեկո. գիշերակաց չկա :)
Է˜հ :( անհնար-անհնար... մնացի Վանաձորին կարոտ :(

Ես էլ կուզեի ավելի շուտ լիներ, քսանվեցին եղանակները արդեն կարող ա էդքան լավ չլինեն: Մեկ էլ՝ պարտադի՞ր ա անտառ գնանք:

:angry դե ուշ արեք էլի: իսկ անտառ գնալը պարտադիր չի: Մեկը ես Վանաձորը հենց իրանով էլ շատ եմ սիրում:

tikopx
14.09.2010, 21:41
19-ից 21-ը չես կարա?

StrangeLittleGirl
14.09.2010, 21:46
19-ից 21-ը չես կարա?

Չէ, 19-ին գնում եմ:

tikopx
14.09.2010, 21:47
ձեն հանեք ժող, վերջ փոշմանաք?

Դարք
14.09.2010, 21:49
որ հարմար լինի ես ել ցանկություն ունեմ մի հատ կարգին վանաձորը տնտղեմ, թե չէ երկու րոպեանոց ծանոթություններից Վանաձորի հետ արդեն հոգնել եմ:)

tikopx
14.09.2010, 21:51
ժող վերջնական եմ գրում!!!!!!!!!!!! մի ասոք ով ինչի հավես ունի , գնում ենք 19-ին ժամը 6-ին մինչև 21-ի 6 կամ 7-ը :
Գրեք ովա գալիս+ ով ինչով կարա օգնի պալատկա ու նման բաներով :)

StrangeLittleGirl
14.09.2010, 22:03
Ես միանգամից գրանցվում եմ կանաչ ցուցակում :D

tikopx
14.09.2010, 22:09
ժող վերջնական եմ գրում!!!!!!!!!!!! մի ասոք ով ինչի հավես ունի , գնում ենք 19-ին ժամը 6-ին մինչև 21-ի 6 կամ 7-ը :
Գրեք ովա գալիս+ ով ինչով կարա օգնի պալատկա ու նման բաներով
1 .StrangeLittleGirl +1 մնացածը ավելացնում են իրանց անունը <<2. անուն +1>> սենց

StrangeLittleGirl
14.09.2010, 22:11

:D երևի չհասկացար: Ես գրանցվում եմ նախանձից կանաչողների ցուցակում: Այսինքն՝ չեմ գալու

Հայկօ
15.09.2010, 03:06
Սկզբունքորեն՝ ինձ 19-ից 26-ը բոլոր օրերն էլ հարմար են: Բայց երկու օրով գալու ոչ մի տարբերակ չունեմ, ու ճիշտն ասած՝ հլը որ տենց միտք էլ չունեմ. ուզում եմ առավոտ-ցերեկով գալ, մինչև վերջին տրանսպորտը մի քիչ ման գալ, մի քիչ քաղաքը տեսնել, մի քիչ ծանոթանալ բոլոր նրանց հետ, ում հետ դեռ ծանոթ չեմ, ու երեկոյան՝ Երևան: Անտառ-մանտառին կգերադասեի սրճարան-մրճարանն ու պիվա-միվան :):

Lianik
15.09.2010, 09:04
ժող վերջնական եմ գրում!!!!!!!!!!!! մի ասոք ով ինչի հավես ունի , գնում ենք 19-ին ժամը 6-ին մինչև 21-ի 6 կամ 7-ը :
Գրեք ովա գալիս+ ով ինչով կարա օգնի պալատկա ու նման բաներով

Ժող ջան, չգիտեմ դուք պատկերացնում եք Վանաձորյան կլիման թե չէ, բայց ասեմ, որ այստեղ արդեն ի տարբերություն Երևանի գիշերը բավականին սառն է..... անձրևների հաճախությունն էլ չասեմ...այսինքն գիշերակացով վրաններում մնալու համար անհրաժեշտ է ամռանը գալ.... որ հետևանքները տխուր չլինեն....Աշնան շունչն արդեն իրեն զգացնել է տալիս նույնիսկ ցերեկը...
Ըստ իս գիշերակացով աշնանը հյուրաընկալվել Վանաձորում` չարժե, լավ մտածեք....

Կաթիլ
15.09.2010, 09:42

Լիանաի հետ համամիտ եմ, Վանաձորյան մեկ ցերեկից հետո էլ մրսածությունը հիմնականում ապահովված է, դուք նույնիսկ չեք պատկերացնում մեր աշնանային գիշերները ինչպիսին են :))
Ամենահարմարը Հայկօ-ի տարբերակն է, գոնե տաք թեյը հաստատ կլինի… մրսածների համար :)

_Հրաչ_
15.09.2010, 09:56
Բայց եթե ամեն դեպքում, եթե վերջին տարբերակով լինի, ճիշտ կլինի 26-ը: Մի քիչ էլ մտածենք անհատական բյուջեի վերակազմավորման մասին: :oy
Իսկ գիշերակացով հանգստի պահը... աշխարհի վերջը չի: Դեռ կա գեղեցիկ 2011 թվականի գեղեցիկ վանաձորյան ամառը: Վանաձորն էլ միշտ գրկաբաց ա: Էդ ժամանակ երբ էլ գաք, հարց չկա ;)

Շինարար
15.09.2010, 13:14
Հայեր, 18-ին եկեք էլի, մեկ ա որոշեցինք, որ անտառ չենք գնալու:)) Ես ուզում եմ ուղղակի թրև գանք, մի տեղ նստենք, քիչ ըմ խմենք, հետո էլի թրև գանք, էլի նստենք, ու մի երկուսի հետ ուզում եմ մի քիչ ավելի շատ շփվեմ, անուններ չեմ տալիս, որովհետև էդ մի երկուսը առանց էն էլ շատ մեծամիտ են:))

StrangeLittleGirl
15.09.2010, 13:19

:D չբռնե՞մ, գամ :D թքած, թե չեմ հասցնի ճամպրուկս դասավորել :D

Շինարար
15.09.2010, 13:20
:D չբռնե՞մ, գամ :D թքած, թե չեմ հասցնի ճամպրուկս դասավորել :D

Դե էդ մի երկուսից էն մյուսին տասնինն էլ ա հարմար, էս մեկի համար եմ ասում էլի:D

StrangeLittleGirl
15.09.2010, 13:23
Դե էդ մի երկուսից էն մյուսին տասնինն էլ ա հարմար, էս մեկի համար եմ ասում էլի:D

լսի, էդքան անհամբեր մի էղի, մի քիչ դիմացի :)) դուք 19-ին հավաքվեք, մի հատ էլ 3-ին՝ Վանաձորի օրը կհավաքվենք :)

Շինարար
15.09.2010, 13:28
լսի, էդքան անհամբեր մի էղի, մի քիչ դիմացի :)) դուք 19-ին հավաքվեք, մի հատ էլ 3-ին՝ Վանաձորի օրը կհավաքվենք :)

Լավ:aha

Lianik
15.09.2010, 13:29
լսի, էդքան անհամբեր մի էղի, մի քիչ դիմացի :)) դուք 19-ին հավաքվեք, մի հատ էլ 3-ին՝ Վանաձորի օրը կհավաքվենք :)

Էն ով էր Դիլիջանում Վանաձորիս <<վատաբանում>>, հըն?? իրա օրն էլ գիտես:D:D

StrangeLittleGirl
15.09.2010, 13:38
Էն ով էր Դիլիջանում Վանաձորիս <<վատաբանում>>, հըն?? իրա օրն էլ գիտես:D:D

:D բա չգիտե՞ս, որ ես Վանաձորը շա˜տ եմ սիրում :P ուղղակի փիս սովորություն ունեմ ով ձեռս ընկնում ա վատաբանելու :D Վանաձորում վերջին անգամ 2 տարի առաջ նույն օրն եմ եղել :P

էս էլ ապացույցը.

4969149691

Lianik
15.09.2010, 13:40

մի բան գիտես, էն էլ լավ չգիտես:D:D:D Վանաձորի օրն ամեն տարի ուրիշ է լինում... Այս տարի էլ հոկտեմբերի 3-ին չի :P հոկտեմբերի 2-ին է ;) բա:love

StrangeLittleGirl
15.09.2010, 13:47
Էն ով էր Դիլիջանում Վանաձորիս <<վատաբանում>>, հըն?? իրա օրն էլ գիտես:D:D

մի բան գիտես, էն էլ լավ չգիտես:D:D:D Վանաձորի օրն ամեն տարի ուրիշ է լինում... Այս տարի էլ հոկտեմբերի 3-ին չի :P հոկտեմբերի 2-ին է ;) բա:love

դե լավ, հոկտեմբերի 2-ին կգանք :D ես մեղք չունեմ, Դատարկն էլ ինձ տենց ասել: Ես էլ հիշում եմ՝ շաբաթ օր էր, մտածում եմ՝ ո՞նց կարար 2 տարի առաջ հոկտեմբերի 3-ը շաբաթ լիներ :D

Lianik
15.09.2010, 13:50
բոլոր չիմացողների համար
իմ Վանաձորի:love օրը նշում ենք ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:love այնպես, որ համեցեք.;)... մեր քաղաքը հյուրեր սիրում է.:love.....

StrangeLittleGirl
15.09.2010, 13:51
բոլոր չիմացողների համար
իմ Վանաձորի:love օրը նշում ենք ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:love այնպես, որ համեցեք.;)... մեր քաղաքը հյուրեր սիրում է.:love.....

ու˜խ, նե˜նց ա դուրս գալիս, որ մարդիկ էսքան սիրում են իրանց քաղաքը :) այ հենց դրա համար էլ սիրում եմ Վանաձորը: Հայաստանի ուրիշ քաղաքներում նման սեր չեմ տեսել: Մի քիչ Երևանում էլ կա, բայց շա˜տ քիչ:

_Հրաչ_
15.09.2010, 15:38
Ու հետաքրքիրն էլ էն ա, որ ամենքն իրա հարմար օրն ա նշում գալու համար :))
Չե՞նք կարում մի կոնկրետ օր որոշենք :esim
Մնում եմ 26-ի կողմնակից :)

Դատարկություն
15.09.2010, 16:07
դե լավ, հոկտեմբերի 2-ին կգանք :D ես մեղք չունեմ, Դատարկն էլ ինձ տենց ասել: Ես էլ հիշում եմ՝ շաբաթ օր էր, մտածում եմ՝ ո՞նց կարար 2 տարի առաջ հոկտեմբերի 3-ը շաբաթ լիներ :D

Մեղքը գցեցին իմ վրա :scare:D ես վանաձորի օրվա մասին բայց քեզ բան չեմ ասել :8

Ինչուիկ
15.09.2010, 16:19
Եթե 26-ին լինի հնարավոր է ես էլ գամ:)

VisTolog
15.09.2010, 16:24
Մի երկու օրից մտնե՞մ, թե՞ արդեն որոշել եք:

_Հրաչ_
15.09.2010, 16:25
Մի երկու օրից մտնե՞մ, թե՞ արդեն որոշել եք:

Դու էլ քվեարկի գոնե :)

Lianik
15.09.2010, 16:40
Մեղքը գցեցին իմ վրա :scare:D ես վանաձորի օրվա մասին բայց քեզ բան չեմ ասել :8
:D:D
Է~~, Դավ ջան, սենց ա ըլնում էլի, որ ընլում ա:);)

Հարգելիներս, թող իրենց վերտուալ ձեռքը բարձրացնեն նրանք, ովքեր իսկապես ուզում են գալ Վանաձոր:B:unsure

վերտուալ ձեռք??? :D:D:D

VisTolog
15.09.2010, 16:41
Դու էլ քվեարկի գոնե :)

իմ համար մեկա թե երբ կգնաք, ուղղակի հարցա՝ ես կգա՞մ, թե՞ չէ::D :pardon

Մանուլ
15.09.2010, 16:46

+1 :))

Ու էդ հարցիդ ո՞նց ես պատասխանում: :)

StrangeLittleGirl
15.09.2010, 16:59
:D:D
Է~~, Դավ ջան, սենց ա ըլնում էլի, որ ընլում ա:);)

Հարգելիներս, թող իրենց վերտուալ ձեռքը բարձրացնեն նրանք, ովքեր իսկապես ուզում են գալ Վանաձոր:B:unsure

վերտուալ ձեռք??? :D:D:D

Ուզում եմ, բայց մինչև 26-ը ներառյալ չեմ կարող:

Շինարար
15.09.2010, 17:13
Ժող, 19-ը, մեկ էլ ամսի 2-ը, որ արանքում ժամանակ լինի, հլա մի մոռացեք, որ ամսի 29-ին գնալու ենք «Լիր արքան» նայենք:

VisTolog
15.09.2010, 17:22
Ու էդ հարցիդ ո՞նց ես պատասխանում: :)

չգիտեմ

tikopx
15.09.2010, 17:34
եթե չեք ուզում մի քանի օրով , արժի մի օրով գանլ քեֆ անել գալ, սրան ինչ կասեք?

Հայկօ
16.09.2010, 22:22
Ո՞վ ա էս էկող կիրակի՝ ամսի 19-ին գալիս Վանաձոր: Առավոտ գնում ենք, իրիկունը գանք:

Lord
16.09.2010, 22:26
Ո՞վ ա էս էկող կիրակի՝ ամսի 19-ին գալիս Վանաձոր: Առավոտ գնում ենք, իրիկունը գանք:

Դե եկեք գնանք, տանելը իմ վրա:ok

Հայկօ
16.09.2010, 22:31
Դե եկեք գնանք, տանելը իմ վրա:ok

Ավտոյով ե՞ս:

tikopx
16.09.2010, 22:33
չէ հա , ուրեղից իրան տենց բաղտ , պիտի ռաֆ բռնի ելի :D:D եթե լուրջ ֆորդ կարա վեկալի , բայց հաստատ կհասցնի ու հետ կբերի նորմալ ձեզ, համոզված եղեք:hands

Lord
16.09.2010, 22:37
Ավտոյով ե՞ս:

Կարամ են Ֆորդերից բերեմ հանգիստ գնանք, ես քշել չգիտեմ:(

---------- Ավելացվել է՝ 23:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:36 ----------

չէ հա , ուրեղից իրան տենց բաղտ , պիտի ռաֆ բռնի ելի :D:D եթե լուրջ ֆորդ կարա վեկալի , բայց հաստատ կհասցնի ու հետ կբերի նորմալ ձեզ, համոզված եղեք:hands

արա ես չեմ շոֆեռը Ռաֆոնա

Հայկօ
16.09.2010, 22:39
Կարամ են Ֆորդերից բերեմ հանգիստ գնանք, ես քշել չգիտեմ:(

Ավելի լավ չի՞՝ մարշուտկով: Տոմսը կարծեմ 1000 դրամ ա: Էդ ֆորդի մեջ սենց թե նենց պիտի բենզին լցնենք, համ էլ մեզնից մեկնումեկը պիտի չխմի, լավ չի :)):

tikopx
16.09.2010, 22:42
չէ հաստատ լավ չի,ու մենակ ետ չի, երբ ուզեք կարաք հետ գաք, թե չէ նենց կարողա երեկոյան 5-ին գաք:D
համ էլ շոֆերը չի խմի , բայց դե ինչ արած:(ետ ում ես տեսը գնա քաղաքից դուրս մարշուտնով?

Lord
16.09.2010, 22:47
Ավելի լավ չի՞՝ մարշուտկով: Տոմսը կարծեմ 1000 դրամ ա: Էդ ֆորդի մեջ սենց թե նենց պիտի բենզին լցնենք, համ էլ մեզնից մեկնումեկը պիտի չխմի, լավ չի :)):

բենզին լցել պետք չի, շոֆեռնել մեզանից չի լինի ինքը հաստատ չի խմում համել շուտ կհասցնի տեղ:)

Դատարկություն
17.09.2010, 20:25
Ժող ջան, հիմա հաստատ էս կիրակի՞ եք գալիս:)

VisTolog
17.09.2010, 20:37
Եթե ինչ-որ հիվանդանոցավաենկամատախառը բաներ չլնեն մոտս, կգամ:

Հայկօ
17.09.2010, 23:16
Կոնկրետ. որտեղի՞ց ենք շարժվում ու ե՞րբ:

_Հրաչ_
18.09.2010, 16:04
Կոնկրետ. որտեղի՞ց ենք շարժվում ու ե՞րբ:

Դու պետք ա ասես, Հայկ ջան :)

Kita
18.09.2010, 18:22
Կոնկրետ. որտեղի՞ց ենք շարժվում ու ե՞րբ:

Եթե մառշուտկով եք գնում, ապա Ռասիայից:)

VisTolog
18.09.2010, 18:24
Եթե մառշուտկով եք գնում, ապա Ռասիայից:)

Տանող կա::)

Lord
18.09.2010, 18:50
Եթե մառշուտկով եք գնում, ապա Ռասիայից:)

չէ մարշուտկայով չենք գնում, հա բա դու չես ուզում միանաս մեզ:think

Շինարար
18.09.2010, 23:43
Lord-ի հանձնարարությամբ տեղեկացնում եմ:))

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին՝ առավոտ կանուխ ժամը 9.00-ին Երևանում՝ Ռոսիա կինոթատրոնի դիմաց, հավաքվում եք՝ Վանաձոր գնալու համար:)) Մանրամասների համար դիմեք Lord (http://www.akumb.am/member.php/22854-Lord)-ին:

_Հրաչ_
19.09.2010, 10:25
Lord ջան, մեկ էլ կպարզաբանե՞ս Ձեր պլանները: Ի՞նչ ձևաչափով եք ուզում կազմակերպվի հանդիպումը:

Kita
19.09.2010, 17:30
Ուրեմն քանի որ որոշվել էր քաղաքում ման գալ ու էտ ոճի, ոչ թե բնության գրկում, ապա առավոտ 9ին դուրս գալուն կտրականապես դեմ եմ ու ոչ միայն ես:))

10:30-11ր լավ է:))

_Հրաչ_
19.09.2010, 17:36
Ընդհակառակը. բնության գրկում պետք ա հանդիպումը կայանա: Ավելի լավ ա շուտ դուրս գաք :)
Կարող ա վերջում էլ իջնենք քաղաք` զբոսնելու:

Lord
19.09.2010, 18:39
Ուրեմն քանի որ որոշվել էր քաղաքում ման գալ ու էտ ոճի, ոչ թե բնության գրկում, ապա առավոտ 9ին դուրս գալուն կտրականապես դեմ եմ ու ոչ միայն ես:))

10:30-11ր լավ է:))

Կիտա ջան էտ ժամին դուրս գանք 2-ին նոր տեղ կհասնենք, եկեք 9-ին հավաքվենք և չուշանանք

Ռուֆուս
19.09.2010, 22:31
Ես չեմ գալիս, խնդրում եմ ինձ առավոտը չզանգել ու չանհանգստացնել :)

Lianik
19.09.2010, 22:41
Վանաձոր եկողներին լավ լուր ասեմ..այսօր տաք էր, արևն էր ժպտում.....:love
բայց վաղվա մասին խոսել դեռ վաղ է....այնպես, որ տաք հագուստ չմոռանաք...;)

Կաթիլ
19.09.2010, 22:49
http://www.gismeteo.ru/city/daily/5287/ :ok

դեռ ոչ մի անգամ ինձ չի խաբել էս կայքը

Lianik
19.09.2010, 23:05
http://www.gismeteo.ru/city/daily/5287/ :ok

դեռ ոչ մի անգամ ինձ չի խաբել էս կայքը

մի խոսքով, ամպամած գիշերվան կհաջորդի արևաշող առավոտը :love տեսնենք ;)

Chilly
20.09.2010, 00:01
Չեմ կարող գալ, աշխատանքի եմ

VisTolog
20.09.2010, 00:04
Ես չեմ գալիս, խնդրում եմ ինձ առավոտը չզանգել ու չանհանգստացնել :)

+1 :yea

Lord
20.09.2010, 00:08
+1 :yea

ուզում էիր ասել դու էլ չես գալիս, կարողա միամիտ չլուսացնես:angry

Հայկօ
20.09.2010, 00:25
Ժող, ինչքան հասկանում եմ՝ սաղ վերջին օրով որոշել են չգան :angry: Մի հատ կոնկրետ ասեք՝ ով ա հաստատ գալիս:

Շինարար
20.09.2010, 02:07
Ժող, ինչքան հասկանում եմ՝ սաղ վերջին օրով որոշել են չգան :angry: Մի հատ կոնկրետ ասեք՝ ով ա հաստատ գալիս:

Ես չգիտեմ, տասն անց կեսի կողմերը ես տանից դուրս եմ գալիս՝ ձեզ դիմավորելու:

Հայկօ
20.09.2010, 02:23
Ես չգիտեմ, տասն անց կեսի կողմերը ես տանից դուրս եմ գալիս՝ ձեզ դիմավորելու:

Էդ ժամին հաստատ հլը հասած չենք լինի :): Համարս ունես, չէ՞:

Շինարար
20.09.2010, 02:24
Էդ ժամին հաստատ հլը հասած չենք լինի :): Համարս ունես, չէ՞:

Չէ, ՓՄ արա, կամ էլ իմ համարը Տիկոն ունի, կզանգեք:

Կաթիլ
20.09.2010, 10:25
:8 դեռ տեղ չհասա՞ն…

Կաթիլ
20.09.2010, 20:13
:love ապրեք

_Հրաչ_
20.09.2010, 20:23
Ո՞ւմ էի մի կտոր հաց տվել:..................... :cry
:cry -ը քիչ ա էէէ, շատ :cry :cry :cry

Կաթիլ
20.09.2010, 20:25
Ո՞ւմ էի մի կտոր հաց տվել:..................... :cry
:cry -ը քիչ ա էէէ, շատ :cry :cry :cry
Խմած ես, գնա քնի… մի ժամից հազիվ տեղ հասնեն ժողովուրդը: :)

_Հրաչ_
20.09.2010, 20:31

Տո խմած չեմ: Խմածություն մնա՞ց: Կյանքում էի՞ կաստիլներով տեղաշարժված: :angry

:o Հընչի՞:think

_Հրաչ_
20.09.2010, 20:33
Տվի աջ ոտիս ճկույթը ջարդեցի: Ինչի՞ց ես զրկվել :))

VisTolog
20.09.2010, 20:34
Տվի աջ ոտիս ճկույթը ջարդեցի: Ինչի՞ց ես զրկվել :))

հա, ես էլ ասի լուրջ բանա եղել::))

_Հրաչ_
20.09.2010, 20:35
հա, ես էլ ասի լուրջ բանա եղել::))

Լուրջ բան էլ ա եղել:

VisTolog
20.09.2010, 20:42
Լուրջ բան էլ ա եղել:

Քե՞զ
Կարողա թեքա ջարդվել, կամ մի քանի տեղիցա ջարդվել…:D թե՞ ոնց:

Սորրի, ես կոտրվածքներին սովոր եմ::))

_Հրաչ_
20.09.2010, 20:46
Քե՞զ
Կարողա թեքա ջարդվել, կամ մի քանի տեղիցա ջարդվել…:D թե՞ ոնց:

Սորրի, ես կոտրվածքներին սովոր եմ::))

Չէ, Հով ջան: Լուրջ ենք եղել մի պահ, ուղղակի: :)

Shah
20.09.2010, 20:51
Բարիգուն կիրովականցիներ ու ոչ այնքան կիրովականցիներ, Կիրովական ի՞նչ թազա բան կա, եղանակները ո՞նց են, պատմեք, 2-րդ դասարանից Կիրովական չեմ եղել...

_Հրաչ_
20.09.2010, 20:53
Կիրովական քեֆ կար էսօր, շատ լավ, հավեսով, խորովածով-բանով...
Աֆրիկա ի՞նչ կա: Նագրերի քաղաքակրթությունը սանդղակի ո՞ր գծին ա հասել: :)

Shah
20.09.2010, 21:00
Կիրովական քեֆ կար էսօր, շատ լավ, հավեսով, խորովածով-բանով...
Աֆրիկա ի՞նչ կա: Նագրերի քաղաքակրթությունը սանդղակի ո՞ր գծին ա հասել: :)
էս 2000 տարի նույնն ա, թե քաղաքականությունը, թե ապրելակերպը` ուտել բանան ու քնել ծառի տակ :)) Իսկ եթե լուրջ` ռալի կա, վերտալյոտով ձրի ֆռֆռալ կա, բայց հավես չկա :) (կամ էլ ժամանակ)
Կիրովականը կարոտել եմ.. Կիրովականի եղանակները.. Մեկ մեկ լինում էր, ցուրտ էր ըլում բազում իջնում էի բանգլադեշ շոգում էի շոգից :)) ոնց որ լռիվ ուրիշ քաղաքում գնաս:)) Մեկել Բազումի հրապարակն եմ կարոտել:
Էն գիժ-մարշուտնի շոֆեռը դեռ կա՞, ռույլը ձեռին սաղ օրը գծի վրա էր :D
Պատմեք էլի...

Կաթիլ
20.09.2010, 21:04

Հա, Էռն, կա: Հրաչի սիրելի Տիգոն ա էլի: Բայց արի համաձայնվի, որ էս թեման Կիրովականի պատմության հետ էնքան էլ կապված չի :))

Shah
20.09.2010, 21:10
Հա, Էռն, կա: Հրաչի սիրելի Տիգոն ա էլի: Բայց արի համաձայնվի, որ էս թեման Կիրովականի պատմության հետ էնքան էլ կապված չի :))
Կապված ա, էսա մի երկու բան կասենք հանդիպումների մասին, կդառնա Չօֆթոփ :))
օրինակ` ես սիրում եմ Վանաձորյան հանդիպումները նամանավանդ Լճերում...
Հիմա պատմեք թե ինչ կար... թթու ջրից գոնե մեկդ խմել եք իմ տեղը: Էդ ջուրը խմում ես ու ախորժակդ բացվում ա :)) Մանավանդ ուսանող ժամանակ :D

_Հրաչ_
20.09.2010, 21:19

Տիգոն կա դեռ, ռուլիտ ա անում Բազում :))
Թթու ջուրն էլ խմվում ա, մի օր արի, քո պատվին էլ թթուջուրխմություն կկազմակերպենք: :)

Դարք
20.09.2010, 21:27
ուտուշ-խմուշներդ անուշ :russian

_Հրաչ_
20.09.2010, 21:28
ուտուշ-խմուշներդ անուշ :russian

Շնորհակալ եմ, Դարք ջան :) Տարոսը քեզ :esim

Shah
20.09.2010, 21:30
Տիգոն կա դեռ, ռուլիտ ա անում Բազում :))
Թթու ջուրն էլ խմվում ա, մի օր արի, քո պատվին էլ թթուջուրխմություն կկազմակերպենք: :)
Բա կարո՞ղա թողամ: Գալու եմ, գնանք հրապարակի վրի պոնչիկներից ուտենք 50 դրամով երեգվանն էր, 80դրամով էլ թարմը... 80 դրամ եմ ասում մարդիկ լավ չեն հասկանա, բռոնեբոյնի պոնչիկներ էին, մի հատ ուտում էս ու ֆսիո :)) Չնայած Կաթիլը չի սիրում, ինքը պոնչիկանոցից էր առնում, մի անգամ էլ տենց առած հետ էր գալիս, տեսա, ինքն էլ ուզած-չուզած հետս կիսվեց :D Հեմ, չեմ մոռանա:)
Հրաչ, թթու ջուր որ խմեցինք կակ մինիմում պիտի թագավորանիստ գնանք, գիտես չէ՞ :))

_Հրաչ_
20.09.2010, 21:31

Թագավորանիստը Շինարարի թագավորությունն ա, գիտես չէ՞: :)
Գնալու ենք, բա ի՞նչ ենք անելու, բայց չասիր` երբ: Սեզոն ա բացվել հանդիպումների, քանի չի փակվել, շտապիր :))

Shah
20.09.2010, 21:45
Թագավորանիստը Շինարարի թագավորությունն ա, գիտես չէ՞: :)
Գնալու ենք, բա ի՞նչ ենք անելու, բայց չասիր` երբ: Սեզոն ա բացվել հանդիպումների, քանի չի փակվել, շտապիր :))
Էս ներքևի հաշվիչիս ասա... ( Թե չէ ինձ մնա 5 րոպեից ըտեղ եմ: Հրաչ, ես անկեղծ հավատում եմ շինարարի բարի ու ազնիվ սրտին` ինքը քավոր էլ կկանգնի:
Շիիիին, ե՞րբ ենք գնում, վերջին անգամ եսիմ երբ եմ եղել... Հրաչ, գնալու ենք, հաստատ ենք գնալու: Շատ մարդիկ կան, որոնց համար հաստատ կուզենամ հանդիպենք)
Բարի գիշեր:

_Հրաչ_
20.09.2010, 21:47

Հաշվիչդ ընկալվեց: Սռոկի մեջ ե՞ս, հնգեր :D
Կգնանք: Թող վախտը գա:
Բարի գիշեր:

tikopx
21.09.2010, 13:00
հենց նոր եկա Հայաստանի ամենաուժեղ մասնագետի մոտից`հեռախոսի գծով,ասումա տենց բան հնարավոր չի հեռախոսից,չիպից ել 10 %,նույնիսկ զավոդում չեն կարա վերականգնեն , ատամներս նեռվայնությունից իրարա կպնում,տրամադրությունս - անվերջությունա, հեռախոսս ել տվեցի գետնին , յանիմ շատ էր նորմալ , հիմա ել զարյադկի տեղը նորմալ չի:

Կաթիլ
21.09.2010, 13:06

:o հը՞

_Հրաչ_
21.09.2010, 13:10
:o հը՞

Ճամփին հեռախոսի նկարած նկարները մնացած սաղ ֆայլերի հետ ջնջվել են:

Կաթիլ
21.09.2010, 13:13
:8 այ քե՜զ

tikopx
21.09.2010, 13:21
լավ ասենք դուք ինձ ներեցիք, բա ես ինձ ոնց ներեմ իմ անձնական բնույթի նկարների համար?:think
լացելս գալիսա, բայց հիշում եմ որ տղա եմ, ու իմ մեջ եմ պահում:Ափսոս բոքսի տանձիկ չկա մի քիչ խփեմ ներվայնությունս հանեմ:(

_Հրաչ_
21.09.2010, 13:46

Էդ էլ հետ չես բերի: Դու երեկվանից պատմի :)

Lord
21.09.2010, 13:51
լավ ասենք դուք ինձ ներեցիք, բա ես ինձ ոնց ներեմ իմ անձնական բնույթի նկարների համար?:think
լացելս գալիսա, բայց հիշում եմ որ տղա եմ, ու իմ մեջ եմ պահում:Ափսոս բոքսի տանձիկ չկա մի քիչ խփեմ ներվայնությունս հանեմ:(

պետք չի քո մեջ պահես Տիկ ջան արտահայտի զգացմունքներտ, գլուխտ պատին խփի, լացի, գնա կախվի և ամեն ինչ լավ կլինի

tikopx
21.09.2010, 14:09
պետք չի քո մեջ պահես Տիկ ջան արտահայտի զգացմունքներտ, գլուխտ պատին խփի, լացի, գնա կախվի և ամեն ինչ լավ կլինի

արդեն հասնում եմ ետ դրությանը

Մանուլ
21.09.2010, 14:56
Կոմպիս միջից երկու անգամ բոլոր նկարները ջնջվել են: Ասենք` 2-3 տարվա նկարներ ամեն անգամ: Ոչինչ, շատ մի մտածի :):

Իսկ երեկվա համար` լավ էր :love: Ապրեն բոլոր չկազմակերպողները :))))

_Հրաչ_
21.09.2010, 15:02

Ման, իսկ դու նկարներ ունե՞ս երեկվանից: :)

Մանուլ
21.09.2010, 15:09
Ման, իսկ դու նկարներ ունե՞ս երեկվանից: :)

Չէ, իմ մոտ ոչ մի նկար չկա, Կակտուսի ապարատով ենք նկարվել, մեկ էլ մի քանի հատ Տիկոյի հեռախոսով: Կակտուսին սպասենք, ես ամպով նկարն եմ ուզում :roll:

_Հրաչ_
21.09.2010, 15:11
Չէ, իմ մոտ ոչ մի նկար չկա, Կակտուսի ապարատով ենք նկարվել, մեկ էլ մի քանի հատ Տիկոյի հեռախոսով: Կակտուսին սպասենք, ես ամպով նկարն եմ ուզում :roll:

Բա ո՞ւր ա Անին:

tikopx
21.09.2010, 15:14
Չէ, իմ մոտ ոչ մի նկար չկա, Կակտուսի ապարատով ենք նկարվել, մեկ էլ մի քանի հատ Տիկոյի հեռախոսով: Կակտուսին սպասենք, ես ամպով նկարն եմ ուզում :roll:

աաա , ոնց էի մոռացել:) են լավ սիրուն նկարը դեռ կա:)

_Հրաչ_
21.09.2010, 15:16
աաա , ոնց էի մոռացել:) են լավ սիրուն նկարը դեռ կա:)

Դե ուղարկի սկայպիս :)

tikopx
21.09.2010, 15:18
դա ճամփին ենք նկարվել ու ինչպես ասեց Մանուլը `Կակտուսի մոտա