PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիտահանրամատչելի հաղորդումներ

Tornado
07.08.2010, 13:29
Ժողովուրդ ջան, էս վերջերս գիտահանրամատչելի հաղորդումներ հեռուստատեսությամբ չեմ նկատում: Կամ իսպառ վերացրել են, կամ՝ շատ հազվադեպ են ցույց տալիս::( Ես օրինակ շատ կուզեի, որ նման հաղորդումներ գոնե շաբաթը 2-3 անգամ ցույց տային: Մենակ անմակարդակ սերիալներ ու տափակ շոուներ:[ ցույց տալով բան դուրս չի գա::ok Ինձ հետաքրքրում ա ակումբցիների դիրքորոշումը էս հարցի վերաբերյալ: ;)

Moonwalker
07.08.2010, 15:17
Հետաքրքիր թեմա ես բացել:good: Հայկական ալիքներով հիմա գրեթե այդպիսի հաղորդումներ չեն պատահում (չհաշված ԱԼՄ-ի Զարմանադարանը:D): Այդ ժանրի սիրահար լինելով արբանյակով Discovery-ին եմ նայում ու ռուսական ալիքներով էլ են հանդիպում (ըստ իս ամենաորակովները:think): Ինչքան գիտեմ Շանթը մեկ-մեկ գիշերները Discovery ֆիլմերից ա ցուցադրում, բայց ոչ լավագույնները (բավական հին են): Նոր եթերաշրջանից Արմենիայի եթեր ա վերադառնալու Բացահայտումը, բայց որքան հասկացա ֆորմատը փոխել են:(: Մի խոսքով նաև այս տեսանկյունից մեր ալիքներին շատ հաց ու պանիր, իսկ մեզ համբերություն ու ներվեր են պետք:

Լեո
07.08.2010, 16:42
Շատ եմ սիրում BBC-ի «Երկիր մոլորակ» գիտահանրամատչելի ֆիլմաշարը: Շատ լավ կլիներ, եթե հայկական հեռուստաընկերություններից որևէ մեկը մի երկու սերիալ պակաս նկարահաներ և դրա փոխարեր գներ այս ֆիլմաշարի ցուցադրման իրավունքը:

Inana
07.08.2010, 16:56
Հայկական եթերը ողողված ա հիմնականում տափակություններով:Մենակ Ար-ով կան լավ հոգեբանական հաղորդումներ:
Ես շաաատ եմ սիրում ռուսական Культура ալիքի Власть Факта, Сферы հաղորդաշարերը,:) հազար ու մի նոր բան ես սովորում: Ու բացի էդ, դրանց հաղորդավարները գիտական աստիճան ունեցող խելացի մարդիկ են, այլ ոչ թե Ալմ-ի հաղորդավարների պես, որ մենակ կարդացողի դեր են կատարում ու հըլը հարց ա` նորմալ կարողանում են կարդան:[

Skeptic
07.08.2010, 17:00
Նշված ալիքներին ավելացնեմ National Geographic-ը: :good

Tornado
07.08.2010, 23:45
Գիտե՞ք ոնց ժող ջան, բոլորս ունենք էդպիսի հետաքրքիր, ճանաչողական նյութերի ծարավ: Ամեն մեկը յուրովի էդ ծարավը հագեցնում է: Մեկը՝ ամսագրերով, մեկը՝ ինտերնետով, բայց ավելի հետաքրիրք ու դյուրըմբռնելի է լսելով ու տեսնելով իմանալը: Բայց մեր հեռուստատեսություններին չգիտեմ արժի մեղադրել, թե՞՝ չէ: Երևի իրենք կարծում են, որ սերիալ նայող մասսան ավելի շատ է, բայց ես անձամբ իմ շրջապատից ու նաև՝ Ակումից գիտեմ բազմաթիվ մարդկանց, ովքեր խորշում են սերիալներից ու անմակարդակ շուներից:

Katka
07.08.2010, 23:51

Պատկերացնում ես գիտահանրամատչելիացված հասարակություն ունենայիր: Բա էդ հասարակությանը կառավարելը հե՞շտ բան է: Հուսամ հասկացար պատճառը::)

ministr
08.08.2010, 00:06
"Ռեգուլյար" ալիքներով միայն ԱԼՄ-ի զարմանադարաննա, էն էլ վարողի դիկցիան դուրս չի գալիս: Իսկ սովորաբար արբանյակային հեռուստատեսությամբ եմ նայում`Discovery, Nat Geo Wild, Animal Planet և այլն:

Լեո
08.08.2010, 00:12
Եթե սերիալների մեծ գիտակ Սվեծյա ծյոծյան գրանցված լիներ Ակումբում, նա կլիներ այս հարցմանը «Ոչ» քվերկելուց էքսկլյուզիվ հաճույք ստացող միակ ակումբցին:

Հ.Գ. Սվեծյա ծյոծյան սերյալների զոմբի գերիների ընդհանրացված կերպարն ա: Ասածս էն ա, որ հարցման «ոչ» տարբերակի իմաստը չեմ հասկանում... Էդ ո՞վ պիտի ասեր՝ ոչ :8 :think

Katka
08.08.2010, 00:20

Սվեծյա ծյոծյաները, բայց ոչ սերիալի:

Tornado
08.08.2010, 00:29
"Ռեգուլյար" ալիքներով միայն ԱԼՄ-ի զարմանադարաննա, էն էլ վարողի դիկցիան դուրս չի գալիս: Իսկ սովորաբար արբանյակային հեռուստատեսությամբ եմ նայում`Discovery, Nat Geo Wild, Animal Planet և այլն:
ԱԼՄ-ի «Զարմանադարանը» միակ հաղորդումն է, որ էդ ալիքով նայում եմ:oy, բայց էդ աղջիկը էնքան հոգնած:[ է պատմում, որ քիչ է մնաում զահլաս գնա:

Եթե սերիալների մեծ գիտակ Սվեծյա ծյոծյան գրանցված լիներ Ակումբում, նա կլիներ այս հարցմանը «Ոչ» քվերկելուց էքսկլյուզիվ հաճույք ստացող միակ ակումբցին:

Հ.Գ. Սվեծյա ծյոծյան սերյալների զոմբի գերիների ընդհանրացված կերպարն ա: Ասածս էն ա, որ հարցման «ոչ» տարբերակի իմաստը չեմ հասկանում... Էդ ո՞վ պիտի ասեր՝ ոչ :8 :think

Ասենք` Սվեծյա ծյոծայի աղջիկը: :pardon

Նուշություն
28.09.2012, 11:27
Քենդլ հայկական երրորդ սերնդի արագագուցչի, կարիեսը կանխողը հայկական գյուտի, պարբերական հիվանդության հնարավոր բուժման մասին՝ դիտեք :)

http://www.youtube.com/watch?v=ToZbCUWZNbE