PDA

Դիտել ողջ տարբերակը : Տիր (Շինարար) ջաաան, ծնունդդ շնորհավոր :kiss



Կաթիլ
06.08.2010, 09:23
Բարև :P չէի՞ր սպասում, դե գնա :))

Տիր, ծնունդդ շնորհավորում եմ, գիտես էլի… Կենացներ չեմ կարում ասեմ, միայն ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ քո նման ընկեր ունեմ: Ուզում եմ միշտ ժպտաս, բայց դրա մեջ դեպրեսիա չլինի, այլ ԱՊՐԵՍԻԱ (հիշո՞ւմ ես էս բառը :D ): Յուրաքանչյուր նպատակիդ իր ժամանակին իրականացում եմ մաղթում, յուրաքանչյուր երազանքիդ հասնելու հնարավորություն: Պողպատից էլ ամուր առողջություն, մնացածին ինձ թվում ա էնքան ուժեղ ես, որ ինքդ կհասնես, չեմ սխալվում չէ՞ ;) :kiss

Շնորհավոր ծնունդդ, Տնաշենս :love

Ռուֆուս
06.08.2010, 09:30
Յա, դու՞ էլ ես առյուծ :))

Շնորհավո՜ր, Տիրան ջան, քեզ մեծ երջանկություն :bux:

Agni
06.08.2010, 09:32
Շինարար ջան :)...
Շնորհավորում եմ Ծնունդդ , քեզ շատ կայուն ու բովանդակալի հաջողություններ եմ մաղթում... Լավ եղի միշտ;)

murmushka
06.08.2010, 09:35
Շնորհավորում եմ

Ariadna
06.08.2010, 10:11
Վայ էն ում առյուծ ախպոր ծնունդն ա :) Արա դե լավն են էլի առյուծները, հո զոռով չի։ Տիրան ջան, շնորհավորում եմ, լավ լինես, առողջ, գործերիդ հաջողություն, քեզ մեծ սեր՝ քեզ արժանի, նյարդերիդ ամրություն, դեմքիդ էլ միշտ ժպիտ։ Կյանքդ էլ միրշտ էնքան հանգիստ ու քաղցր լինի, որ երբեք չկորցնես լոռեցու միամտությունն ու բարությունը։ Գիտես չէ, որ քեզ շատ եմ սիրում :)

Ձայնալար
06.08.2010, 10:12
Արյաաաաա, առյուծ ա: Ես էլ ասում եմ թե էս պրիյատնի տափուկությունը որտեղից ա :D Շնորհավոր ախպեր ջան: Ես էլ եմ առյուծ, էս ամիս պտի խմվցվի, տես ինչ ես անում, երբ ես գալի:

Chilly
06.08.2010, 10:14
Հմմմմ... էս ու՞մ մոդեռատորի ծնունդն ա...
Տիր ջան, շնորհավոր ծնունդդ, քեզ հաջողություններ, լուրջ դրական փոփոխություններ կյանքումդ, փող ու առողջություն, սեր ու ուրախություն...

Հայուհի
06.08.2010, 10:17
Տիրան ջան, ծնունդդ շնորհավոր:bux: Անսպառ երջանիկ եղիր ու հաջողակ;)
Մեկ էլ լիքը-լիքը տներ "շինես" ու վայելես:))

ՆանՍ
06.08.2010, 10:29
Շնորհավորում եմ, քեզ բազում հաջողություններ եմ ցանկանում, թող իրականանան բոլոր երազանքներդ:):bux:

Հարդ
06.08.2010, 10:39
Իյաաաա մեր «Վանաձորցի Տղա» - ի ծնունդն ա;): Քիչ ավելի ուշ «Վանաձորցու» ծնունդն ա:
Ինքը ֆորումի էն անդամներից մեկն ա ում ես առանց ճանաչելու այնուամենայնիվ հարազատ բան եմ զգում: Որտև տղեն տղայա էլի... Հետո շատ եմ գնահատում քո մեջ, որ տարիքդ չես գրկում ու նստում ուրիշների նման, մթոմ ես մեծ եմ, դու փոքր, ու մի տեսակ են հետդ լինում: Ֆորումի էն մասնիկն ես, առանց որի ֆորումը մի գույնից կզրկվի: Հասկանում ես չէ, թե ինչքան եմ դերսդ գնահատում? Հա՛: Մնում ա ասեմ շնորհավոր:

Shah
06.08.2010, 10:43
Եղբայր, շնորհավոր ծնունդդ, Աստված քեզ առողջություն տա, էն մնացածն էլ ինքդ կկարողանաս հասնել:
Թագավորանիստ ժամը քանիսի՞ն ըլեմ, սալյուտները իմ վրա :)) :bux:

A.r.p.i.
06.08.2010, 10:48
Տիրան ջան ծնունդդ շնորհավոր:)… Քեզ ցանկանում եմ երջանիկ հոգսեր, անհոգ ժպիտներ … Լիքը առողջություն ու հաջողություն, միշտ հասնես նրան, ինչին ձգտում ես… Ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ;) միշտ այդքան լավը եղիր ու այդքան հավեսով:drinks:bux:

Դեկադա
06.08.2010, 11:00
Տնաշեն ջան, շնորհավոր :)

Լուսաբեր
06.08.2010, 11:02
Տնաշեն եղբայր, շնորհավոր լինես :)) Քեզ լավագույնն եմ ցանկանում, միշտ լավ լինես, հաջողությունները հանգիստ դիմացովդ քայլեն, առողջ ու բախտավոր լինես:
Լավ կաց ;)

Tig
06.08.2010, 11:02
Շինարար ջան, շնորհավոր:drinks
Քեզ այ սենց :love:viannen_10::bux::ton::viannen_12::Santatip::papik::kiss:rose:drinks:sulel:flower:friends::scen:zagar լիքը լիքը լավ բաներ եմ մաղթում:)

Ապե Ջան
06.08.2010, 11:06
Ապե՛ր շնորհավորում եմ: Քեզ լիքը լիքը էներգիա, մուսա...
Լավ եղի, ու ինչ նպատակ էլ որ ունես թող անպայման իրականություն դառնա...
Լավագույն մաղթանքներս քեզ ապեր :friends::bux:

lili-4
06.08.2010, 11:28
Շնորհավորում եմ, բոլոր բոլոր երազանքների իրականացում::)
Չգիտես էլ , որ քո ծծնդյան տորթից ինձ էլ է բաժին հասել;)

Monk
06.08.2010, 12:47
Տնաշեն եղբայր, ծնունդդ շնորհավոր: Միշտ Շինարար լինես կյանքիդ բոլոր բնագավառներում, քանդողները շատ են, դեմները պիտի առնվի :)

Chuk
06.08.2010, 12:53
Շինարար ջան, շնորհավորում եմ :)
Քեզ հետ ռեալում համեմատաբար քիչ շփումս հարկադրել ա հասկանալ, որ կուզեի շատ շփվել ու ավելի մտերմանալ: Էդ «լոռեցիական» ազնվությունդ շատ եմ գնահատում: Միշտ էդպիսին մնա: Քեզ անսպառ երջանկություն եմ ցանկանում:
Կենացդ :drinks

Dayana
06.08.2010, 12:56
Փաստորեն անունդ բացահայտեցին էլի ֆորումում, թե չէ դժգոհում էիր, բռնում ջնջում էի :beee Լավ էդ հեչ: Ծնունդդ շնորհավոր, քեզ լիքը լավ-լավ բաներ եմ մաղթում: Ակումբում իմ ամենահակասական վերաբերմունքին ենթարկված անամն ես: :)) Ժպտա, երջանիկ եղի: :)

Երվանդ
06.08.2010, 13:06
Շնորհավորում եմ, շինելուց էլ քանդելուց էլ՝ բարձրության վրա լինես:

Yevuk
06.08.2010, 13:07
Ծնունդդ շնորհավո՜ր, Տիրան ջան: :love Ցանկանում եմ լիքը հաջողություններ, հասնենս քո բոլոր նպատակներին: Երջանիկ լինես ու միշտ մնաս էսքան մարդամոտ: :)

Skeptic
06.08.2010, 13:11
Շնորհավորում եմ :)

http://img155.imageshack.us/img155/7834/bobthebuilderheliumball.jpg

Ձայնալար
06.08.2010, 13:12
Փաստորեն անունդ բացահայտեցին էլի ֆորումում, թե չէ դժգոհում էիր, բռնում ջնջում էի :beee Լավ էդ հեչ: Ծնունդդ շնորհավոր, քեզ լիքը լավ-լավ բաներ եմ մաղթում: Ակումբում իմ ամենահակասական վերաբերմունքին ենթարկված անամն ես: :)) Ժպտա, երջանիկ եղի: :)

էն ի՞նչ ա :think

*e}|{uka*
06.08.2010, 13:14
Շնորհավո՜ր Շին, քեզ ամեալավ բաները: :)

Անամնիսիս
06.08.2010, 13:17
Շնորհավորում եմ ծննդյանտ տոնը
Ցանկանում ամենայն հաջողություններ և առողջություն

Dayana
06.08.2010, 13:21
էն ի՞նչ ա :think

Բգ, մտածեցի անդամ ասեմ կարող ա նեղանա, դ-ն կրճատեցի :))

E-la Via
06.08.2010, 13:42
Շնորհավորում եմ Շինարար ջան… Էստեղ էնքան բարեմաղթանեներ հնչեցին, որ մնում է քեզ ցանկանամ ստեղծագործ կյանք :):

Legolas
06.08.2010, 14:03
Ծնունդդ շնորհավո՜ր Շինարար ջան, լավագույն մաղթանքներով :drinks
Դու Լեոնտև էիր սիրում չէ :B

http://www.youtube.com/watch?v=mR6FUtmkB9Q

Safaryan
06.08.2010, 14:06
լավագույն ցանկություններով շնորհավոր:)

CactuSoul
06.08.2010, 14:17
Բգ, մտածեցի անդամ ասեմ կարող ա նեղանա, դ-ն կրճատեցի :))
Բա չմտածեցի՞ր, որ կարող ա մտածի, թե ուրիշ տառ ես կրճատել ու ավելի նեղանա:P:


Շինարար ջան, շնորհավոր ծնունդդ:): Մաղթում եմ, որ միշտ պահես էն լավն ու մաքուրը, որ քո մեջ կա, ու որ պակաս կարևոր չի՝ դրանց հիման վրա ավելի աճես ու ավելի լավ ու ճիշտ մարդ լինես: Որովհետև իրականում դա միայն հիմքն ա, որի վրա տունը դեռ պիտի կառուցել: Իսկ դու տնաշեն ես, էնպես որ չեմ կասկածում հնարավորություններիդ վրա:B:

Բգոն ճիշտ ա ասում, էս ամիս պիտի գաս, որ խմենք: Իսկ հիմա հլա որ վիրտուալ՝ կենացդ:drinks

VisTolog
06.08.2010, 14:24
Շինո:love :))
Շնորհավոր մեզ, որ ծնվել ես իմ առյուծ արքա::))
Կցանկանամ, որ շրջապատված լինես միայն քեզ սիրող ու հարգող մարդկանցով ու սրտիդ մոտ չընդունես ամեն… հեչ լավ, էսօր ուրախանալու օրա, ոչ թե անցանկալի հիշողությունների::hands

:bux:

My World My Space
06.08.2010, 15:54
Ապո ջան շնորհավոր........... ցանկանում եմ կյանքում լավագույնը, ուժեղ եղի, չեմ ուզում, որ կյանքդ հարթ անցնի, որովհետև դժվարությունները լավ մարզանք են երջանկության համար.....
Քեզ էդ վաստակված երջանկությունն եմ ցանկանում.....

http://smayli.ru/data/smiles/bohaut-172.gif

Katka
06.08.2010, 15:58
Շնորհավորում եմ: Միշտ տենց ծանրակշիռ Շինարար լինես ու Դար Ակումբի շինարարությունից անպակաս:aha

Ժունդիայի
06.08.2010, 17:17
Երբեք մի համակերպվիր այն ամենի հետ, ինչը քեզ չի դարձնում երջանիկ: Ընդվզիր, եթե գտնում ես, որ դրա անհրաժեշտություն կա: Սիրտդ հույսերով հեղեղիր, բայց երբեք մի թող որ ինքդ խորտակվես դրանց մեջ:
Եթե գտնում ես, որ պետք է ետ դառնաս, ետ դառիր:
Եթե նկատես, որ պետք է շարունակես, շարունակիր:
Եթե ամեն ինչ թարս է գնում, վերսկսիր նորից:
Եթե ամեն ինչ հարթ է ընթանում, շարունակիր:
Եթե զգաս, որ կարոտում ես, սպանիր կարոտին:
Եթե սեր կորցնես, կարևորը չկորցնես ինքդ քեզ:
Իսկ եթե գտնես այն, կարևորը բաց չթողնես այն:

Ծնունդդ շնորհավոր Շին ախպեր: Քեզ ցանկանում եմ հաջողակ կյանքի ընթացք: Մնա այն, ինչ կաս: Մարդիկ քեզ սիրում են քո Շինարար կերպարի մեջ, այն բարի ու անկեղծ կերպարդ:
Իսկ նվեր, ապա քեզ եմ վերադարձնում քո ստորագրությունը: Ժամանակ կար, որ օդ ու ջրի պես պետք եկավ ինձ, որպեսզի այսօր այս անկեղծ բարեմաղթանքս փոխանցեմ քեզ:


Կենացդ: :love

Kuk
06.08.2010, 17:36
Շնորհավորում եմ :)

Monk
06.08.2010, 17:40
Տնաշեն եղբայր, ծնունդդ շնորհավոր: Միշտ Շինարար լինես կյանքիդ բոլոր բնագավառներում, քանդողները շատ են, դեմները պիտի առնվի :)

Ի դեպ, էսօր կարծեմ նաև շինարարի օրն է: Եթե ճիշտ եմ հիշում, ուրեմն կրկնակի պիտի շնորհավորենք :))

Էլիզե
06.08.2010, 17:51
Ախպեր ջան, հնգեր ջաաաան.... :))
Ծնունդդ շնհավոր, լինես միշտ ուրախ, առողջ, չաղ ու բախտավոր, մեկ էլ ` կարմրաթուշ!!!! :clap :kiss

Ռեդ
06.08.2010, 18:10
Շնորհավոր :)

ars83
06.08.2010, 18:36
Հաջողությունները հատընտիր
Միշտ վայելես դու անխտիր:
Սիրո աղբյուրը կենարար
Քեզ միշտ սնի, ո՜հ Շինարար: :P

Բա չէ, գիտես՝ մենակ դո՞ւ ես կարողանում բանահյուսել:

Շ ջան, սրտանց շնորհավորում եմ :bux: Ամենալուսավոր ու բարի բաներն եմ ցանկանում, հաջողություն ամեն ձեռնարկածդ գործերում, ուրախության շատ ու շատ առիթներ: :drinks:

Հա, քիչ էր մնում մոռանայի… Կառուցողական մոտեցում բոլոր հարցերում: ;)
http://video.google.com/videoplay?docid=-991533142984031997#

Դատարկություն
06.08.2010, 18:40
Շնորհավոր Շին:) Ցանկանում եմ, որ քեզ հանդիպողները միշտ քեզ գնահատեն, քո լավ վերաբերմունքը իրենց նկատմամբ միշտ փոխադարձ լինի: Ուզում եմ նաև, որ կյանքում միշտ որսաս պահը (ոնցոր դու ես սիրում), որսաս ու դրա հետ երբեք պահը որսալուց չսխալվես: Carpe diem ընկերս:love
Շնորհավոր :bux:

Արևածագ
06.08.2010, 18:46
Միանում եմ շնորհավորանքներին: :rose

Inna
06.08.2010, 18:51
Շնորհավորում եմ :)

http://api.ning.com/files/jB6ijfAmAeAXDUWBRYWsMBbe-kQX-Mku9ZZSvrFr3XxDA0Mc0W2AuYNi7XoZ2ksIA7aFrkMfIypLCmrNtP0CEFSyJv461a-j/happy_birthday_presents.gif

Nadine
06.08.2010, 18:51
Շնորհավոր:)

Nare-M
06.08.2010, 19:08
Շնորհավոր:bux:

Yellow Raven
06.08.2010, 19:30
Շնորհավոր Տիրան ջան;)
Միշտ մնաս տենց անաչառ ու հետաքրքիր:) Հատկապես մոդերատորության հարցում:))

Գույնզգույն բաներ եմ ցանկանում;) Ուրախ եղիր ու երջանիկ))))
Խեպի:)

Աբելյան
06.08.2010, 19:41
Շնորհավոր իմ զեմլյակ բարեկամին::) Միշտ տենց դրական մնաս::drinks

Rammstein
06.08.2010, 20:20
Տնաշեն ջան, շնորհավոր ծնունդդ:
Մի հատ լավ նախագիծ ունեմ բնակելի շենքերի, ասում եմ բեր համատեղ ուժերով շինենք… ուղղակի մինչեւ էդ պետք ա մի հատ էլ տնաքանդ ճարել, որ տեղանքը գոյություն ունեցող տներից մաքրի: Բայց դե բախտներս բերել ա, ակումբում ահագին տնաքանդներ կան, կարան օգնեն… :)) Մաղթում եմ, որ տնաքանդներին բանի տեղ չդնես, իրանք դրան արժանի չեն: :):drinks

Քեզ էլ Rammstein-ի ամենաշինարարական երգն եմ նվիրում: Էս էլ թարգմանությունը (http://rammstein.110mb.com/steinumstein.htm): :)

http://www.youtube.com/watch?v=9L1YoM8iELE

Արևհատիկ
06.08.2010, 20:36
Տիրան ջա՛ն, ծնունդդ շնորհավոր:)) Քեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում ցանկացած բնագավառում: :drinks

Yeghoyan
06.08.2010, 20:38
Էն ում ռաբիզ հընգերոջ ծնունդնա, Տիր ջան շնորհավոր, մի հատ էլ քո ճաշակով՝ ռաբիզ շնորհավոր Ասատրյանի կողմից ;)


http://www.youtube.com/watch?v=9xW4DyaqcYI

Interdenominational
06.08.2010, 20:43
Ա՜յ քեզ բան :8 Հըմ… զարմացա, ուրախացա… Սիրով շնորհավորում եմ, ով Մարդ :hi Ավելորդ ու կրկնվող բաներ չասեմ… քեզ և քո սիրելիներին ուրախ տոնակատարություն եմ մաղթում :)

http://allbentley.ru/wp-content/uploads/2009/02/podarok.jpg

http://www.bahys.com/.files/2363/DVP4971100_Veer1.jpg

_Հրաչ_
06.08.2010, 20:56
Բա մարդ էնքան գործերով խառը լինի, ընկերոջ ծննդյան օրն էլ մոռանա :angry

Շին ջան, սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ տոնը, իմ սրտով լիքը բարեմաղթանքներն ընդունի, բառեր շատ չեմ շռայլում, մինչև հիմա զանգեմ, մի ջիգյարով շնորհավորեմ ;)

Լեո
06.08.2010, 20:57
Շնորհավոր ;)

Արծիվ
06.08.2010, 21:04
Շնորհավոր

Magic-Mushroom
06.08.2010, 22:28
Շինարար ջան-ջան-ջան ծնունդտ շնորհավոր,միշտ մնա այդպես ակտուալ,բարի ու անկրկնելի:)ցանկանում եմ քեզ անմոռաց սեր,երազանքների կեսից շատի իրականցում՝բոլորը որ կատարվեն դեպրեսիայի մեջ կնկնես,դու այս ֆորումի լուսավոր կետերից մեկն ես,ես նկատել եմ որ դու շատ մեծ սիրտ ունես,զմրուխտե ճանապարհ քեզ,
Սեր,Առողջություն,Խաղաղություն Ողջ Աշխարհին...

Շնորհավոր:bux::bux::bux:

Ambrosine
06.08.2010, 22:53
Տնաշեն ջան, շնորհավոր :)) Հաջողություն եմ մաղթում բոլոր ասպարեզներում:
Ուշադրություն մի դարձրու ամեն փոքր մարդու. իրենք դրանից իրենց արժեքավոր են զգում ;)

Philosopher
06.08.2010, 22:55
Շնորհավոր :) Մեզ անծանոթ դարձող, բայց էս ժողովրդի գոյությունը պայմանավորող լավ հայի տեսակ ես:)

Ուլուանա
06.08.2010, 23:44
Շինարար ջան, ծնունդդ շնորհավոր :)։ Մի քիչ ուշացել եմ, կներես... :oy
Ժողովուրդն արդեն էնքան լավ բաներ ա գրել, որ էլ ասելու բան էլ չի մնացել։ Սիրով միանում եմ գրված լավագույն բարեմաղթանքներին։ Միշտ պահպանես էդ պարզ ու մի քիչ էլ միամիտ լոռեցիական կերպարդ :love ու թող էդ կերպարդ քեզ ու աշխարհին միայն բարիք բերի :drinks։

Հայկօ
06.08.2010, 23:46
Շնորհավոր, Տիրան ջան :drinks: Քո սիրելի Հրանտին մեջբերեմ. «...որևէ մեկն ուրեմն մեզ վրա իմաստ է դնում, մենք ուրեմն գետնին սողալիս մեկի համար ամոթանք ենք, հպարտ հովատակի վրա հպարտ՝ պարծանք»: Հիմա էստեղ էսքան մարդ քեզ վրա իմաստ ա դնում. միշտ միայն պարծանք լինես :):

matlev
06.08.2010, 23:55
Շնորհավոր: :)

Շինարար
07.08.2010, 00:24
Էս մտըհա՞ն եք արե որ անըմըս չտեիք տա:))

Շնորհակալ եմ, բոլոր բարեմաղթանքները քոփի-փեյթ եմ անում ձեզ, Ապրեսսիայի մեծ լիցք ստացա, մինչև էկող տարի էս օրը ինձ հերիք ա, ապրեք:friends:

Մոնքը լավ հիշեց, վաղը չէ մյուս օրն էլ Շինարարի օրն ա, չնայած անտաղանդ շինարար եմ եղել, բանվորից դենը չեմ անցել, բայց ինձ շինարար զգում եմ, նենց որ կարաք շնորհավորեք:oy:))

Kita
07.08.2010, 01:01
Շնորհավոր Շինարար ջան:)

Գալաթեա
07.08.2010, 01:08
Շին ջան, ազիզ ջան, շնորհավորում եմ :)
Էն քիչ մարդկանցից մեկն ես համեմատաբար թարմը ակումբցիներից, ում հետ կուզեի հանդիպել, շփվել, ճանաչել :)
Սիրում եմ քո մեջ անկեղծությունը, անվախությունը՝ մտածածդ ասել՝ միևնույն ժամանակ չթքելով դիմացինիդ զգացմունքների վրա... դա կարողանալ ա պետք, հեշտ չի :)

Լավագույնն եմ մաղթում ջան:

Պաչ :)

yerevanci
07.08.2010, 02:34
Շնորհավոր

Միքո
07.08.2010, 14:11
սենց չի լինի, բայց ես չգիտեի…
Տիր ջան, շնորհավոր, քեզ ցանկանում եմ լիքը-լիքը նորություններ, լիքը-լիքը աշխտավարձեր, լիքը-լիքը արձակուրդներ, մեկ էլ մի հատ սիրուն թեզ ;)

Moonwalker
07.08.2010, 15:59
Շնորհավոր:)

Adam
08.08.2010, 17:29
Շնորհավորում եմ :)

AniwaR
08.08.2010, 17:47
Ես էլ եմ շնորհավորում :)

ministr
08.08.2010, 17:58
Տնաշեն ջան.. էէ ինչ եմ ասում Շինարար ջան, շնորհավոր ծնունդդ ախպեր ջան: Կյանքում կառուցածդ երբեք չքանդվի ու դիմանա բոլոր փորձություններին` երկրաշարժ, փոթորիկ, կամ որ ավելի ահավորա բարեկամներ, զոքանչ աներ... և այլն: Իսկ դրա համար քեզ ամուր առողջություն եմ ցանկանում ու կառուցածիդ նման պինդ ներվեր :)

Դե իսկ սա էլ ընդունիր, որ հանգստիդ ժամերին որակով երաժշտություն լսես ու անէանաս մեր տուֆտա ու հետաքրքիր աշխարհից :)

http://i1-news.softpedia-static.com/images/news2/Harman-Kardon-Home-Theater-4.png

unknown
09.08.2010, 18:36
ՇՆՈՐՀԱՎՈՐ:)

davidus
11.08.2010, 17:44
Հարազաաաաաաաատ ջան, շնորհավոր:

Առողջություն քեզ, որ մինչ օր ծերություն շինես, երջանկություն, որ քո ցանկացածը շինես, ու հզոր գիտակցություն, որ ըստ էության շինես:

Իսկ շինելու համար քեզ պետք են գործիքներ և շինանյութ: Էդ էլ ընկերության կողմից :)) :)) :))

http://1.bp.blogspot.com/_4FiuvwABYa4/S8KAnChsKyI/AAAAAAAAANM/psMIE5vPx6k/s1600/fill+%26+spill+tools.jpg

http://www.weird-websites.info/Tattoos/images/sexy-lady-body-art-semi-nude-pictures-girls-tattoos.jpg

Shah
11.08.2010, 19:16
davidus, նախանձեցի... :))
ու սենց 7 օր 7 գիշեր ծնունդ էինք անում ..

Ինչուիկ
12.08.2010, 18:14
Շնորհավոոոոոոոոոոոոր, ամենալավն ու բարին քեզ, հասնես այն ամենին, որ ուզում ես;)