PDA

Դիտել ողջ տարբերակը : Սովորո՞ւմ ենք լեզուներ համացանցում



prof-de-Francais
05.08.2010, 19:10
Օտար լեզուների ուսուցմամբ զբաղվող սոցիալական ցանցերը շատ բազմաքանակ են և բազմաբնույթ: Դրանցից ամեն մեկը յուրահատուկ է, յուրաքանչյուրը պայքար է մղում իր հաճախորդի համար` օգտագործելով մարկետինգի ժամանակակից հնարավորությունները: Բայց բոլորը չէ, որ ապահոված են լավ ուսումնական ծրագրով: Ակնհայտ է, որ բոլոր ուսումնական ծրագրերն չեն կարող հաջողված համարվել: Այդ ցանցային ռեսուրսների ուսումնասիրությունն անքան էլ հեշտ չէ, ինչ թվում է առաջին հայացքից: Իհարկե, միակ անվրեպ միջոցը գրանցվելն է սեփական փորձով համոզվելու առաջարկվող մեթոդների արդյունավետության մեջ, բնականաբար, կանխավ որոշելով գնահատման հիմնական չափանիշները: Ռեսուրսները բազմաթիվ են, խնդիրն այնքան էլ դյուրին չէ, ժամանակատար լինելով` համացանցի շարքային հաճախորդի ուժերից վեր:
Եթե ունես փորձ սոցիալական ցանցերի միջոցով օտար լեզվի մակարդակը բարձրացնելու կամ ցանկություն քո ուժերը փորձելու ու արդյունքները հաղորդելու`գրիր այստեղ:

http://franseren.com/

prof-de-Francais
05.08.2010, 20:42
VOXSWAP.COM
Շատ պարզ ռեսուրս է: Հարթակ է տրամադրում զրուցընկեր, ինչպես նաև օտար լեզու ուսումնասիրող գաղափարակիցներ փնտրող բոլոր ցանկացողներին: Ձևաթերթը լրացնելիս tag-երի միջոցով նշում ես քո հետաքրքրությունների շրջանակը: Սա հետագայում կնպաստի շատ արագ զրուցակիցներ-ընկերներ գտնելուն: Շփվել կարելի է միայն ֆորումում կամ չաթում: Ցավոք, շփման այս ձևն այժմ կարելի է հնացած համարել: Առավելություններից նշեմ հաջող դիզայնը, նավարկման պարզ տրամաբանությունը, պահանջվող մինիմալ տրաֆիկը: Եթե ունես ցածր արագությամբ ինտերնետ կամ սկսնակ ես այս ասպարեզում, այս կայքը քեզ համար է:
http://freelanguage.org/files/vox-swap_logo.png

StrangeLittleGirl
05.08.2010, 23:46
Ես livemocha-ն եմ փորձել, հեչ դուրս չեկավ: Նույնիսկ բարձր մակարդակներում բավական պրիմիտիվ է: Մի ուրիշ կայք էլ եմ գտել, որտեղ մարդիկ իրենց ուսումնասիրող լեզուն կրող զրուցընկերներ են փնտրում: Էնքան էլ գլուխ չհանեցի, էդպես մնաց:

Ինձ թվում է՝ նման կայքերը որպես օժանդակ միջոց կարող են օգտակար լինել, բայց ոչ որպես հիմնական: Մի subjonctif փորձեցի ինտերնետով սովորել, ահագին ջանք թափեցի, մինչև նորմալ հասկացա: Իռլանդերենն էլ եմ ինտերնետով փորձում ուսումնասիրել, բայց դեռ գլուխ չեմ հանում արտասանությունից:

prof-de-Francais
06.08.2010, 12:46
Համաձայն եմ Բյուրակնի հետ, որ այս կայքերն արդյունավետ են որոշակի բազա ունեցողների համար…:)

prof-de-Francais
06.08.2010, 19:22
XLINGO.COM


Այս ռեսուրսի առավելությունը միկրոբլոգի առկայությունն է: Մնացածը ստանդարտ է: Ֆլեշ-քարտի հնարավորություններն էլ որոշակի առավելություն է տալիս` օֆլայն ռեժիմով աշխատելու համար ուսումնական նյութեր է պարունակում երկու լեզվով: Բացասական կողմերը`գովազդի առատությունը, շատ ծառայություններ վճարովի են, դիզայնն էլ` միջակ մակարդակի:

Sagittarius
06.08.2010, 19:29
Գերմաներեն սովորել ցանկացողների համար կարող եմ խորհուրդ տալ Deutsche Welleի հետևյալ (http://www.dw-world.de/dw/0,,9572,00.html) ուսումնական ծրագիրը:

սկսնակների համար վատ չի, բացի դա ծրագիրը նաև ռուսերեն լեզվով է /անգլերեն չիմացողների համար/

հ.գ. ոնց հասկացա իմ տված հղումը այդքան էլ թեմային չի առնչվում, բայց ամեն դեպքում

prof-de-Francais
12.08.2010, 18:24
MYHAPPYPLANET.COM

Խորհուրդ կտայի այս ռեսուրսը նույնպես նայել: Այստեղ հնարավորություն կունենաք տեսաֆայլեր ու լուսանկարներ ներբեռնել: Մի առավելություն նույնպես` կարելի է սեփական դասեր ստեղծել և ներբեռնել: Բացասական կողմերը` գովազդներ-գովազդներ... դիզայնն ու նավարկումն էլ այնքան հաջողված չեն:

http://franseren.com/

prof-de-Francais
12.08.2010, 20:27
Թեմայի ամփոփումն այստեղ՝

http://franseren.com/?p=90

StrangeLittleGirl
24.01.2011, 16:21
Մի հրաշալի կայք եմ գտել: lingq.com (http://www.lingq.com)
Մինչև հիմա գտածներիս միջից ամենալավն է:

Ձայնալար
24.01.2011, 16:28
Վճարովի կայք ա մի հատ Global English (http://www.globalenglish.com/m/) ա կոչվում, շատ ա դուրս գալիս:

StrangeLittleGirl
24.01.2011, 17:33
Վճարովի կայք ա մի հատ Global English (http://www.globalenglish.com/m/) ա կոչվում, շատ ա դուրս գալիս:

Իմ ասածը անվճար ա տենց լավը :) Մեթոդները շատ հավեսն են:

Ձայնալար
24.01.2011, 17:38
Իմ ասածը անվճար ա տենց լավը :) Մեթոդները շատ հավեսն են:

Մենակ չասես, որ կենդանի դասատուի հետ խոսալու հնարավորություն էլ կա :)
Ամեն դեպքում՝ անվճար լինելը մեծ առավելություն ա: Կփորփրեմ :)

StrangeLittleGirl
25.01.2011, 22:43
Մենակ չասես, որ կենդանի դասատուի հետ խոսալու հնարավորություն էլ կա :)
Ամեն դեպքում՝ անվճար լինելը մեծ առավելություն ա: Կփորփրեմ :)

Կա :) Ոնց որ անվճար ա: Ամեն դեպքում, վճարելու տեղ չգտա:

Barcamaniac
18.02.2011, 00:31
busuu.com , անվճար ա: Ամեն դեպքում ես բացարձակ ոչինչ չիմանալով կարողանում եմ սովորեմ էս սայտով: Նենց չի էլի, որ ասում եք առանց բազայի չի լինում: ստեղ ոնցոր լինում ա:

StrangeLittleGirl
31.05.2011, 20:24
Գերմաներեն սովորել ցանկացողների համար կարող եմ խորհուրդ տալ Deutsche Welleի հետևյալ (http://www.dw-world.de/dw/0,,9572,00.html) ուսումնական ծրագիրը:

սկսնակների համար վատ չի, բացի դա ծրագիրը նաև ռուսերեն լեզվով է /անգլերեն չիմացողների համար/

հ.գ. ոնց հասկացա իմ տված հղումը այդքան էլ թեմային չի առնչվում, բայց ամեն դեպքում
Իրոք որ... իմ տեսած կայքերից ամենահարմարն է ու ամենաարդյունավետը: Շատ լավ էլ կազմված է: Մի խոսքով, եթե ուզում եք օնլայն գերմաներեն սովորել, շատ դեսուդեն մի ընկեք. ամենալավը սա է:


busuu.com , անվճար ա: Ամեն դեպքում ես բացարձակ ոչինչ չիմանալով կարողանում եմ սովորեմ էս սայտով: Նենց չի էլի, որ ասում եք առանց բազայի չի լինում: ստեղ ոնցոր լինում ա:
Էս կայքի մասին էլ էսօր լսեցի: Մտնեմ, տեսնեմ ինչ կառաջարկեն:

Diana99
28.06.2013, 16:31
Livemocha.com, LinguaLeo(միայն անգլերեն ): Օրինակ ես LinguaLeo-ում անցնելով կուրսը արդյունքը ստանում եմ :)

StrangeLittleGirl
28.06.2013, 17:35
Livemocha.com, LinguaLeo(միայն անգլերեն ): Օրինակ ես LinguaLeo-ում անցնելով կուրսը արդյունքը ստանում եմ :)

Livemocha-ն շա՜տ թույլ ա: Նախ սկսնակի մակարդակից էն կողմ չի անցնում, երկրորդ լիքը ոչ պրակտիկ գիտելիքներ ա տալիս, երրորդ քերականություն նորմալ չի բացատրում:

Ասկանիո
21.05.2015, 17:27
http://lingohut.com/
Էրեխեք Էսել փորձեք

delicate
22.05.2015, 19:07
http://speechyard.com/ru/ բառապաշար տվող կայք:Փորձեք,բայց գրանցվելովա:Ապրեք են կայքերը,որ գրել եք անպայման կփորձեմ օգտագործել