PDA

Դիտել ողջ տարբերակը : Էնթոնի Հոփքինս / Anthony Hopkins



Jarre
05.08.2010, 15:56
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hopkins.jpg

Սեր Ֆիլիպ Էնթոնի Հոփքինս. թատրոնի և կինոյի մեծ դերասան։

Էնթոնի Հոփքինսը համարվում է մեր ժամանակների մեծագույն դերասաններից մեկը։ Քննադատները նրա մեջ հատկապես գնհատաում են այն, որ նա մեծ արժանապատվությամբ և բարձր մակարդակով է խաղում իր դերերը։

Հետաքրքիր է, որ Հոփքինսը այնքան լավ է կարողացել խաղալ Հանիբալ Լեկտորի կերպարը, որ նույնիսկ որոշ հոգեբաններ համարում են, որ «Գառնուկների լռությունը» ֆիլմում, Հոփքինսի հայաքցը իսկական խանգարված մարդու հայաքց է։

Հոփքինսը ևս երեք անգամ առաջարդվել է, որպես Օսկարի թեկնածու իր Ամիստադ (1997 թ.), Նիքսոն (1995 թ.) և Օրվա ավարտը (1993 թ.) ֆիլմերի համար։ Իսկ 1992 թ.-ին արժանացել է Օսկարի «Գառնուկների լռությունը» ֆիլմում Հանիբալ Լեկտորի դերը մարմնավորելու համար։

Հոփքինսը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։

Դիտեք Հոփքինսի դերերին նվիրված հոլովակը, որը պատրաստել է «Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան»։


http://www.youtube.com/watch?v=uZ0GzqxATHo

Եկեք քննարկենք Հոփքինսին, նրա դերերը, ֆիլմերը և նաև երաժշտությունը ;)

Jarre
05.08.2010, 16:26
Հոփքինսի ֆիլմերից իմ համար յուրահատուկ արժեք ունեն հետևյալները.

«Գառնուկների լռությունը» (The Silence of the Lambs) 1992 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/The_Silence_of_the_Lambs_poster.jpg

«Օրվա ավարտը» (Remains of the day) 1993 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Remains_of_the_day.jpg

«Աշնան լեգենդները» (Legends of the Fall) 1994 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Legendsoffallposter.jpg

«Նիքսոն» (Nixon) 1995 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Nixonmovieposter.jpg

«Ծանոթացեք. Ջո Բլեք» (Meet Joe Black) 1998 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Meet_Joe_Black-_1998.jpg

«Բնազդ» (Instinct) 1999 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Instinct_poster.jpg

«Տիտոս» (Titus) 1999 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Titus_ver1.jpg

«Հանիբալ» (Hannibal) 2001 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Hannibal_movie_poster.jpg

«Սրտերը Ատլանտիդայում» (Hearts in Atlantis) 2001 թ. (բայց կարծում եմ, որ Atlantis-ը Ատլանտիդան չէ :think )
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Hearts_in_Atlantis_film.jpg

«Ապացույց» (Proof) 2005 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Proof_poster.jpg

Slipstream 2007 թ.
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Slipstreampost07.jpg

Կաշխատեմ այս թեմայում մանրամասն ներկայացնել այս ֆիլմերը և դրանց փիլիսոփայությունը ;):P

Katka
05.08.2010, 16:36
Սիրում եմ Հոփքինսին: Հատկապես Հանիբալ ֆիլմում: Նա ոչ մի հնարավորություն այլ աստղերի չի տալիս: Ես նկատել եմ, որ բոլոր աստղերը խամրում են այն ֆիլմերում, որտեղ նա է խաղում:
Հանգստություն ու դինամիկա, խոհուն ու իմաստուն խաղ:Խորհրդավոր, այսպես եմ նրան համարում:
Ես լսել էի, որ նա պետք է նաեւ Հեմինգվեյի վերաբերյալ նկարահանվող ֆիլմում խաղար::8

Jarre
05.08.2010, 16:41
Ես լսել էի, որ նա պետք է նաեւ Հեմինգվեյի վերաբերյալ նկարահանվող ֆիլմում խաղար::8
Այո, ճիտ ես ;)
Ֆիլմի անվանումն է Hemingway & Fuentes

Համաձայն IMDB (http://www.imdb.com/title/tt1405502/)-ի այդ ֆիլմը նկարահանման ընթացքում է ;)

Ռուֆուս
05.08.2010, 16:51
Jarre, շնորհակալություն թեմայի համար:

Հոփքինսի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը մոռացար - Elephant Man/Փիղ մարդը :)

Jarre
05.08.2010, 17:14
Սիրում եմ Հոփքինսին: Հատկապես Հանիբալ ֆիլմում:

Ի դեպ, անցած տարի խոսակցություններ էին գնում, թե Հոփքինսը ասել է (http://news.softpedia.com/news/Anthony-Hopkins-Confirmed-for-New-Hannibal-Lecter-Film-111777.shtml), որ Ռիդլի Սկոտը պատրաստվում է նկարահանել Հանիբալ Լեկտորի մասին ևս մեկ ֆիլմ՝ ֆիլմաշարի չորրորդ մասը։

Katka
05.08.2010, 17:20
Ի դեպ, անցած տարի խոսակցություններ էին գնում, թե Հոփքինսը ասել է (http://news.softpedia.com/news/Anthony-Hopkins-Confirmed-for-New-Hannibal-Lecter-Film-111777.shtml), որ Ռիդլի Սկոտը պատրաստվում է նկարահանել Հանիբալ Լեկտորի մասին ևս մեկ ֆիլմ՝ ֆիլմաշարի չորրորդ մասը։

Վաու, նույնիսկ Քեյթ Բլանշե՞թը:

Jarre
05.08.2010, 17:22
Վաու, նույնիսկ Քեյթ Բլանշե՞թը:

Ահա :aha

Բայց մի հարց քեզ Katka։ Քո կարծիքով Ջոդի Ֆոսթերը լավ տարա՞վ Կլարիսայի դերը, թե՞ Ջուլիաննա Մուրը։

Katka
05.08.2010, 17:32
Ջուլիանա Մուրին չեմ սիրում:
Ֆոսթեր, նրանք նույնիսկ արտաքինով համահունչ են: Կարծեմ ֆիլմը սկզբում հենց Ֆոսթերին էր առաջարկվել:8Ինչքանով որ տեղյակ եմ էլի:)

Ռուֆուս
05.08.2010, 17:49
Ինձ էլ ա Ֆոստերը ավելի շատ դուր գալիս: Ջուլիանան վատ դերասանուհի չէ, բայց շատ սառած ա խաղում: :)

Katka
05.08.2010, 17:51
Ինձ էլ ա Ֆոստերը ավելի շատ դուր գալիս: Ջուլիանան վատ դերասանուհի չէ, բայց շատ սառած ա խաղում: :)

Խարիզմատիկ է Ֆոսթերը ու ավելի էներգիչնի: Համ էլ յուրահատուկ է մի տեսակ:

Jarre
05.08.2010, 18:13
Ֆոսթեր, նրանք նույնիսկ արտաքինով համահունչ են: Կարծեմ ֆիլմը սկզբում հենց Ֆոսթերին էր առաջարկվել:8Ինչքանով որ տեղյակ եմ էլի:)


Ինձ էլ ա Ֆոստերը ավելի շատ դուր գալիս: Ջուլիանան վատ դերասանուհի չէ, բայց շատ սառած ա խաղում: :)


Խարիզմատիկ է Ֆոսթերը ու ավելի էներգիչնի: Համ էլ յուրահատուկ է մի տեսակ:

Լրիվ համաձայն եմ։ Ես Հանիբալը նայելուց չեմ կարողանում չջղայնանալ, որ Ֆոսթերը չկա.... Ախր ինքը լրիվ ուրիշ ձև է էտ դերը տանում ու իրա ու Հոփքինսի դուետը իրա մեջ շատ բան էր պարունակում։ Չգիտեմ, բայց էն ինչ Ֆոսթերը տվեց The Silence of the Lambs-ին ո՛չ Հանիբալում կա, ո՛չ էլ առավել ևս Red Dragon-ում։

ՀԳ՝ նշեմ, որ ես Ֆոսթերին միայն Կլարիսայի դերում եմ սիրում, մեկ էլ Eleanor Arroway կերպարը Contact ֆիլմում։

ՀՀԳ՝ աչքիս մի հատ էլ թեմա է պետք բացել Ֆոսթերին նվիրված։ Յանըմ էս Հոփքինսի համար բացեցինք, բայց ավելի շատ Ֆոսթերի մասին խոսացինք, քան Հոփքինսի :D

Jarre
05.08.2010, 19:01
Ուրեմն սկսեմ Հոփկինսի մասնակցությամբ իմ սիրած ֆիլմերի անտաղանդ անոնսը :D

Սկսեմ «Գառնուկների լռությունը» ֆիլմից։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/The_Silence_of_the_Lambs_poster.jpg

ՊՐԵՄԻԵՐԱ՝ 30 հունվարի, 1991 թ.
ԺԱՆՐ՝ Հոգեբանական թրիլեր
ՌԵԺԻՍՈՐ՝ Jonathan Demme
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ Ֆիլմը շահել է 5 Օսկար, որոնցից մեկը հասավ Հոփքինսին

Էս ֆիլմը ես կանվանեի տղամարդ-կին փոխհարաբերությունները ներկայացնող լավագույն ֆլմերից մեկը, թեև դա ամբողջությամբ կարելի է գնահատել ֆիլմը մի քանի անգամ դիտելուց հետո։

Հոգեբանության դոկտոր-պրոֆեսոր Հանիբալ Լեկտորը ահավոր խելացի և ինտելեկտուալ մի մարդ է, ով ամբողջությամբ կարողանում է թափանցել ու տեսնել մարդկային հոգու ամենախորքում թաքնված ամեն մի մանրունք, գտնվում է կալանքի տակ հատուկ խստության հոգեբուժական հիվանդանոցում։ Նա ծանոթանալով մարդկային հոգեբանությանը, մարդկային տականքություններին, մարդկային էության ծախված լինելուն սկսում է հերթով սպանել իր այն պացիետներին և ծանոթներին, ովքեր ունեն նման հատկանիշներ և ովքեր բռի են (Էս կինոն ինչքան նայում եմ, մտածում եմ, թե ինչքան գործ կուենար Դոկտոր Լեկտորը Հայաստանում :D:D )։ Հետո FBI-ը ուղարկում է իր ագենտներից մեկին, որպեսզի վերջինս Լեկտորի օգնությամբ կարողանա կազմել մի մանյակի հոգեբանական կերպար, որը մեկը մյուսի ետևից սպանում է թմբլիկ աղջիկների։

Ֆիլմում ինձ ահավոր դուր է գալիս Լեկտորի ու Սրարլինգի կապը՝ մտային, ինտելեկտուալ կապը միմյանց հետ։ Էս կինոն շատ լավ ցույց է տալիս տղամարդ-կին փոխհարաբերությունների փիլիսոփայական կողմը ու մտային կապվածությունը։ Ինչի եմ նշում մտային, քանի որ ռեժիսորը գիտակցաբար խուսափել է, որևէ ֆիզիկական կապ ցույց տալու գայթակղությունից։ Ու հենց դա էլ շատ մեծ ուժ է հաղորդում այս ֆիլմին, քանի որ ինչպես տեսնում եք համարյա բոլոր ֆիլմերը շեշտը դնում են սենտիմենտալիզմի ու սեքսի վրա, իսկ այս մեկը փորձում է մարդկային փոխհարաբերությունները՝ տղամարդ-կին փոխհարաբերությունը ցույց տալ ավելի վեհ ու բարձր տեսանկյունից։

Ֆիլմը նաև նպատակ ունի ցույց տալու, որ հասարակության կողմից մերժված հանցագործի մեջ ավելի շատ մարդկություն ու ազնվություն կա, քան այսօրվա հասարակության մեջ հարգված մարդկանց ու պաշտոնյաների մեջ։ Հանիբալը ունի բարձր բարոյականություն, որին շատերը երանի կտան։

Ու եթե հակառակ կողմից նայենք, ապա ֆիլմը նաև այն մասին է, որ միայն բարոյականի բարձր գիտակցումը, ազնվությունը ու մարդկությունը բավարար չեն։ Լեկտորը ուներ այդ ամենը, բայց ուներ մի փոքրիկ թերություն՝ սիրում էր ուտել զզվելի մարդկանց :D

ՀԳ՝ Ֆիլմը իմ կարծիքով իր մեջ ունի մի վտանգ։ Դիտողը սկսում է համակրել հանցագործին ու հավանություն տալ նրա կատարած դաժան արարքներին։

---------- Ավելացվել է՝ 20:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:48 ----------

Մի քանի նկարներ և ֆիլմի թրեյլերը։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/arquivo_hannibal_lecter-copy.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/silence_of_the_lambs_movie-11296.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/asilenceofthelambsSILENCE_LAMBS_D1-7.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/SilenceoftheLambs6.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/the-silence-of-the-lambs-anthony-hopkins1.jpg

Թրեյլեր

http://www.youtube.com/watch?v=ZWCAf-xLV2k

Հատված Դոկտոր Լեկտորի և Կլարիսա Սթարլինգի զրույցից

http://www.youtube.com/watch?v=EMVqIISyp60

Իսկ այ էս սըբանում ա :D

http://www.youtube.com/watch?v=BjGpcEA-FyE

Դոկտոր Լեկտոր
18.11.2010, 16:55
Շմորհակալություն տեղեկությունների համար: Ձեր գրած որոշ մտքեր հոգեհարազատ են:

Ռուֆուս
01.04.2014, 02:45
Էնթոնի Հոփքինսը առաջին անգամ լսում է 40 տարի առաջ իր գրած վալսը կենդանի կատարմամբ :)


https://www.youtube.com/watch?v=1LGVGekPSzo

E-la Via
23.04.2014, 22:11
Էնթոնի Հոփքինսը առաջին անգամ լսում է 40 տարի առաջ իր գրած վալսը կենդանի կատարմամբ


https://www.youtube.com/watch?v=1LGVGekPSzo

Փաստորեն թեմայում արդեն տեղադրված է:
Քիչ առաջ լսեցի, էնքան ուրախացա, էդ մարդու հետ հավասար հուզվեցի, ոնց որ իմ ստեղծագործությունը լսելիս լինեի :):