PDA

Դիտել ողջ տարբերակը : Գյումրվա հումոր



Շինարար
05.08.2010, 10:38
Լեննականցին կնգան ծեծում ա, կինը գոռում ա՝
-Օգնեցեեե՜՜ք:
Հարևանը վազելով գալիս, նայում ա, բա.
-Օգնելու կարիք չկա, մարդը շատ սամթին էլ կծեծե:))

-Պամիդորն քանի՞ս է:
-200:
-Կանաչ է, 150-ով տուր:
-150-ով տամ, կկարմրի՞…:))

-Ու՞ր էդպես հերսոտած կերթաս…
-Մկոյին սպանելու…
-Ընչի՞ այ տղա:
-Անցյալ տարի ընձի ըսավ բեգեմոտ:
-Տարիմ անցել է, նո՞ր միտքդ ընկավ:
-Գազանանոցից կուգամ:))

Թերթից եմ թխել:P

_Հրաչ_
05.08.2010, 21:43
Պոլոզ Մուկուչը գնում ա բար` լրիվ մերկ վիճակում, միայն` վրան մի կտոր փաթաթած, հարցնում են.
-Ծո Մուգուճ, ըդիկ ի՞նճ կդոր է:
-Հեչ, մե կես մեդրըմ էլ տունը կա: :)

Jerry
16.09.2010, 14:05
Պոլոզ մուկուչը խանութի առաջով անցնելիս վարունգ ա տենում ու հարցնում ա վաճառողին
-Ծօ խիարը ինչ արժե???
վաճառող-էտ խիար չի վարունգ ա...
Մ.-Ինչ էլ խիարի նման ա.

Շինարար
16.09.2010, 17:47
Լեննականցի մի կին մարդու հետ շուկա է գում, ռուս վաճառողուհին`
-Տվոյ մուժ կակ ագուռչիկ:
Մարդը բա`
-Ի՞նչ կըսե:
-Կըսե մարդդ ինճղ խիար ըլնի:))

Հարդ
16.09.2010, 17:57
-Պամիդորն քանի՞ս է:
-200:
-Կանաչ է, 150-ով տուր:
-150-ով տամ, կկարմրի՞…:))

Սրա մյուսը կա:
Մեկը նստում ա Ջղեր Խաչիկի տաքսին ու ասում.
-Պատուհանը փակիր, դուրսը ցուրտ ա:
-Ինչի, որ փակեմ դուրսը կտաքանա՞:

Պոլոզ Մուկուչը ծանոթանում է Բալզակի հետ.
-Օնորե դը Բալզակ:
-Պոլոզե դը Մուկուչ: (:lol)

My World My Space
09.11.2010, 14:53
ԼեննաԳանում առաջին դասարանցիները սովորում են Շ տառը
դասատուն օրինանակ ա բերում
- Վարշտան ուր կերշտաս.....

My World My Space
09.11.2010, 15:03
Ջղեր Խաչիկին ամեն Երևան գալուց ասում են.
- Ջղեր խաշ չբերիր էլի, չէ՞....
-Տղեք ջան ես օր ամեն գալուս ձեզի խաշ բերեմ, մեր կովերը բդի սկսին կաստիլներով ման գալ.....

V!k
19.01.2011, 15:57
Ընկերն ընկերոջը ասում է.
Կըրնա՞ս մեծ բանիմ անուն տաս:
-Ծով, - պատասխանում է ընկերը:
-Ավելի մեծ:
-Օվկիանոս:
Էլ ավելի մեծ:
-Լեննականցու բերան:
-Հա՜յ, հա՜յ, հա՜յ, խո չըսինք ըդքան էլ մեծ

Նաիրուհի
09.02.2011, 14:57
Գյումրիում մեկի թաղման ժամանակ ինչքան հող են լցնում, փոսը ոչ մի կերպ չի լցվում: Ի վերջո մեկն ասում է.
-Ծո՛, հլը աշեցեք՝ մեռելին բերանը խո բաց չէ՞ մնացել:

Ռուֆուս
26.07.2011, 11:47
- Ինչու՞ Յուրի Վարդանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
- Որովհետև Լեննագանից մենակ իրան էին ղրկել :}

My World My Space
26.09.2011, 21:43
ԼեննաԳանի սուզանավի հրամանատարը կանչում է անձնակազմին ժողովի.
- Տղե՛րք, նարդու տգի կարմիր կնոպկան վո՞վ է սխմել....
- .....
- Տղե՛րք, նորից գը հարցնեմ, նարդու տգի կարմիր կնոպկան վո՞վ է սխմել...
- ......
-Տղե՛րք, Ամերիկայի տիրոջ մերն էլ ընդեղ, բայց չիմանա՞նք վով է սխմել, կարգուկանոն բդի էղնի՞, թե՞ չէ.... :D

Նուշություն
29.11.2011, 12:46
-Պա'պ, ըսիգ ի՞նճ է:
-Դաշնամուր:
-Ուդե՞մ:
-Չէ, ախմախ լագո'տ, ինչը՞խ պդի ուդես: Սպասե,մերդ կուգա, կկճպե, կուդես: :D

Varzor
29.11.2011, 14:17
Երկու գյումրեցի ընկերներ ՄՈսկվայում ծանոթանում են մի կնոջ հետ, սա նրանց հրավիրում է իր տուն թեյ խմելու:
Տանը նրանց դիմավորում է մի երեխա: Կինն ասում է
- Էտո մոյ րեբյոնոկ օտ պեռվովո բռակա:
Ընկերներից մեկը, ով ընդհանրապես ռուսերեն չգիտեր մյուսին հարցնում է.
- Ծո ըսիգ ինչ կըսե? Դու ռուսերեն սորվել ես կհասկնաս:
- Հեչ, կըսե "Էսիգ իմ առաճի էրեխեն է, բռագ է":
***
Պոլոզ Մուկուչին հարցնում են.
- Մուգուճ, էն Օնեսին կճանչնաս, որ բանտի դեմը կաբրեր?
- Հա կճանչնամ, էնիգ հըմի իրա տան դեմը կաբրի:
***
Պոլոզ Մուկուչը մի տեղ ձրի քաբաբ է ուտում, մի 30 հատ ուտելուց հետո ասում է.
- Թուու, սոխով էր... Սոխով հեչ չեմ սիրե:

_Հրաչ_
01.12.2013, 23:16
Երկու տարվա փոշին մաքրեմ: :)
Ընկերս նոր պատմեց, առանց խմբագրելու հանձնում եմ թեմային:

Լեննականցին հարս կերթա էրեվնցոնց, օրմ խաղող կուտեն, ես լեննականցի հարսը խաղողը ճութով տանիգը բերանը, դարդակ դուս կհանե, էս սկեսուրը շշմաց, մանթո մնացած կսե.
-Աղջիկ ջան, էդ խախողը մեր մոտ հատիկ-հատիկ են ուտում...
Էս հարսը թե.
-Տո ինչ կսես այ կնիկ, մեր մոտ տա՛նձը հատիկ-հատիկ կուդեն: :))

aragats
26.04.2018, 07:55
Գյումրվա հումոր
...........................
Ոստիկանը՝ աղջկան.
-Վահանից հինգ քայլ հեռու կանգնեք:
-Վահանը ո՞վ է: