PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրվում է հոգատար տեր կատվի համար



CactuSoul
04.08.2010, 23:21
Հարգելի կատվասերներ:), ընկերուհուս կատվին անհրաժեշտ է նոր տեր, ով կլինի հոգատար ու սիրող:

Կատուն սիբիրյան է, անունը՝ Միկի: 2 տարեկան է, արու, բայց ամորձատված է: Ուտում է Kitikat, Wiskas, ձուկ, միս, պոմիդոր, կաթնամթերք, հաց (հատկապես սև)…
Պատվաստումները արված են մինչև հիմա, իսկ այս տարվանը դեռ արված չեն:
Միկին ունի անձնական անասնաբույժ, որն ըստ տիրուհու «երևի ամենամատչելի և հաճելի մասնագետն է Երևանում (Հայաստանում)»:
Լողացնել չի կարելի, իսկ ավելի մանրամասն՝ սիբիրյան կատուների մասին պատմող գրքում, որը նույնպես կփոխանցվի նոր տիրոջը:

Կատուն կնվիրվի միայն այն պայմանով, որ նախկին տիրոջը ժամանակ առ ժամանակ թույլ տրվի տեսնել նրան:):

Հեռախոս՝ (010)770352, Նարինե


Սա էլ Միկիի նկարներից (տիրուհու հետ), բայց սա փոքր ժամանակվանն է, հիմա Միկին լավ մեծ է, սովորական կատուներից մեծ:): Այս նկարում, կարծեմ, 1-2 ամսական է:

http://img43.imageshack.us/img43/2466/dsc01203x.jpg

Եթե գտնեմ, մեծ ժամանակվա նկարներից էլ կդնեմ:

Kita
04.08.2010, 23:33
Ինչ լավն է, ափսոս շանս չկա:(

CactuSoul
19.08.2010, 01:18
Մարդիկ ջան, Միկիի մեծ ժամանակվա նկարներից եմ բերել, 9-10 ամիս առաջվա նկարներ են.

http://img5.imageshack.us/img5/68/dsc04312o.jpg

http://img14.imageshack.us/img14/8029/dsc04315f.jpg

http://img826.imageshack.us/img826/5623/dsc04319.jpg

Միկիին շատ է անհրաժեշտ նոր տեր, քանի որ նա սովոր է տնային պայմանների ու կյանքում ոչ մի անգամ դուրս չէր եկել մինչև վերջերս: Իսկ հիմա ժամանակավորապես բնակվում է գյուղում, ու պարզ է, որ տանտերերը նրան փորձում են ավելի շատ դուրս ուղարկել: Դա աղետալի է Միկիի նման կատվի համար, առավել ևս, որ ծնված օրվանից մինչև բոլորովին վերջերս նա սովոր էր պարբերաբար գուրգուրանքներ ստանալ, իսկ հիմա դա իսպառ բացակայում է:
Հին տիրուհին հնարավորություն չունի պահելու կատվին, քանի որ շուտով երեխայի է սպասում:
Սպասում ենք ձեր արձագանքներին…

CactuSoul
20.08.2010, 22:11
Էս էլ վիդեո Միկիի գլխավոր դերակատարմամբ:).


http://www.youtube.com/watch?v=r7RNxj7AdTU