PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալավերդի՞, թե՞ Մանես

Tig
04.08.2010, 12:39
Էս վերջերս ինձ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է մեր հյուսիյասին քաղաքներից մեկի անունը Ալավերդի: Մտածում էի, որ գուցե իսկզբանե իսլամական ցեղերի հիմնածա, բայց պարզվեց չէ, լավ էլ հայկական ծագում ունի՝

http://bekaryan.livejournal.com/4082.html

http://armenian.name/index.php?a=term&d=5&t=125

http://armenian.name/index.php?a=list&d=5&p=3

Ժամանակին շատ անուններ են փոխվել: Զարմանում եմ էս մեկը խիյա վրիպել: Կարծում եմ Մանես անունը լավ էլ սիրուն անունա: Հետո էլ թրքերը աջ ու ձախ ավել պակաս չեն խոսա, որ Հայաստանում թուրքական անվանումով քաղաք «ունեն»…:think

Շինարար
04.08.2010, 13:11
Ալավերդի անունը 17-րդ դարից է կպել այդ տարածքին, Մանաց գոմը` 11-րդ դարից, ի դեպ Մաթևոսյանը Ալավերդիին Մանաց է ասում: Առավել հին է Սանահին անունը, այդ անունով թե թաղամաս կա, թե գյուղ, թե կայարան Ալավերդիում: Կարծում եմ ճիշտ կլինի հենց Սանահին անվանել, որ շատ բաերհունչ է ու տվյալ տարածքի ամենահին անունն է: Հաշվի առնելով նաև թաղամասի, քաղաքի մեջ այլևս մտած գյուղի և կայարանի անունները, հեշտ էլ կընդունվի բնակչության մեջ, ինչպես եղավ Վանաձորում, այդ անունով կար թաղամաս, գետ, անտառ ու այն խորթ չընկալվեց:

Shah
04.08.2010, 13:26
Սանահին, կամ էլ իրա հին Մանես-ը երևի կսազային: Բայց մի հատ քվեարկության արդյունքներ ցույց տա՞մ: :)

http://alaverdi.am/index.php?option=com_poll&id=16%3Achange-name-alaverdi&lang=hy

Tig
04.08.2010, 13:36
Սանահին, կամ էլ իրա հին Մանես-ը երևի կսազային: Բայց մի հատ քվեարկության արդյունքներ ցույց տա՞մ: :)

http://alaverdi.am/index.php?option=com_poll&id=16%3Achange-name-alaverdi&lang=hy

Լավ չի Վարդան ջան: Դա երևի հենց քո ասածի պատճառովա, որ շատերի համար Ալավերդինա հարազատ: Իմ համար էլ Կիրովական տարբերակն էր հարազատ: Ու մինչև հիմա էլ խոսքի մեջ Վանաձոր անվանումից շատ Կիրովականն եմ օգտագործում: Բայց լավ կլինի փոխել, որ վաղը մեր երեխեքի համար հայկական անվանումը հարազատ դառնա, ոչ թե թուրքականը:

Shah
04.08.2010, 13:53

:pardon Արդեն ասեցի, որ դեմ չեմ Սանահինին... ուղղակի էդ անունը դնելուց Սանահին գյուղի անունի հետ error չի՞ տա:)) կարելի՞ ա:

Agni
04.08.2010, 13:54
Ալավերդի անունը 17-րդ դարից է կպել այդ տարածքին, Մանաց գոմը` 11-րդ դարից, ի դեպ Մաթևոսյանը Ալավերդիին Մանաց է ասում: Առավել հին է Սանահին անունը, այդ անունով թե թաղամաս կա, թե գյուղ, թե կայարան Ալավերդիում: Կարծում եմ ճիշտ կլինի հենց Սանահին անվանել, որ շատ բաերհունչ է ու տվյալ տարածքի ամենահին անունն է: Հաշվի առնելով նաև թաղամասի, քաղաքի մեջ այլևս մտած գյուղի և կայարանի անունները, հեշտ էլ կընդունվի բնակչության մեջ, ինչպես եղավ Վանաձորում, այդ անունով կար թաղամաս, գետ, անտառ ու այն խորթ չընկալվեց:
Շինարար ջան, բայց կարծեմ Սանահին գյուղ էլ կա չէ՞... նույնը պետք չի:

Շինարար
04.08.2010, 13:55
:pardon Արդեն ասեցի, որ դեմ չեմ Սանահինին... ուղղակի էդ անունը դնելուց Սանահին գյուղի անունի հետ error չի՞ տա:)) կարելի՞ ա:

Գյուղ գյուղ, չես ջոկում որտեղ ա Ալավերդին ավարտվում, որտեղ Սանահինը սկսվում, գյուղը առանձին համա՞յնք ա, թե՞ Ալավերդի համայնքի կազմի մեջ ա մտնում:8

Agni
04.08.2010, 13:57
Վաայ միաժամանակ գրեցինք ես Աֆր-ը նույն բանը:)

Շինարար
04.08.2010, 13:58
Շինարար ջան, բայց կարծեմ Սանահին գյուղ էլ կա չէ՞... նույնը պետք չի:

Ինձ թվում ա՝ Սանահինը արժանի ա քաղաք լինելու, էդ գյուղը էսօր եթե առանձին էլ ա, վաղը մտնելու ա քաղաքի կազմի մեջ ու Սանահին անունը քարտեզից վերանա… Իհարկե որոշողը մենք չենք:)) Բայց եսիմ Մանաց գոմ քաղաքն էլ իրոք էն չի էլի… Մանաց գոմը Սանահինի ամառանոցն ա եղել ընդամենը:

Agni
04.08.2010, 14:01
Չգիտեմ ինչ, բայց որ պետքա փոխե՝լ դա հաստատ…

Shah
04.08.2010, 14:39
Գյուղ գյուղ, չես ջոկում որտեղ ա Ալավերդին ավարտվում, որտեղ Սանահինը սկսվում, գյուղը առանձին համա՞յնք ա, թե՞ Ալավերդի համայնքի կազմի մեջ ա մտնում:8
Վերջանում ա սարահարթի կենտրոնական մասից դեպի սանահին գյուղ գնացող մի հատ փողոց կա էդ մասով: Վերջին շենքը վոր տեսնես, արդեն դրանից հետո քաղաք չկա...
Վերջի անգամ գյուղ էր... իսկականից նենց հարց տվիր.. Սանահին համա՞յնք :8 Չգիտեմ:

Katka
04.08.2010, 14:42
Միկոյանը Սանահին գյուղից է, չէ՞:

Շինարար
04.08.2010, 14:47
Միկոյանը Սանահին գյուղից է, չէ՞:

Ըհը, ի միջի այլոց, Միկոյան եղբայրների մասին էլ Մաթևոսյանը հավես ա գրում, իր մոտ Իվան և Արտաշես Արզումանյաններ են դարձել:)) Տուն-թանգարանը շատ վատ վիճակում ա, իհարկե չի հասնի վանքի ահավոր վատ վիճակին, օրը մի եկեղեցի են կառուցում, կինոմոսկվայի տարածքում հիշել են, որ եկեղեցի ա եղել, իսկ էն որ Հայաստանի 4 գլխավոր հուշարձաններից մեկը փլվում ա, որ Յունեսկոյի մշակութային հուշարձանների մեջ ա ընդգրկված, միայն առայժմ ուսումնասիրվում ա, մի մեծ ճաք կա, էս տարի հոկտեմբերին գալու են տեսնեն, թե մի տարվա ընթացքում ճաքաը ինչքան ա մեծացել եկեղեցու վրա, որ ուսումնասիրություն անեն, վերլուծություն անեն, էնքան կվերլուծեն եկեղեցու փոխարեն ճաք կմնա:

Shah
04.08.2010, 14:53
Միկոյանը Սանահին գյուղից է, չէ՞:
Անաստաս Հովհաննեսի Միկոյան /13.11.1895 – 21.10.1978թթ./

XX դարի ականավոր պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ ամենաերկարակյաց քաղաքական գործիչներից մեկն է, ով քաղաքական կարիերան սկսել է Վ. Ի. Լենինի, ավարտել` Լ. Ի. Բրեժնևի օրոք:
Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ. նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Նա Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:
20 տարեկանում անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը ու դարձել Կովկասյան հեղափոխական շարժման ղեկավարներից մեկը: Բաքվում որպես համախմբագիր աշխատել է «Սոցիալ-Դեմոկրատ» հայալեզու, ապա «Известия Бакинскогo Сoвeтa» ռուսալեզու թերթերում:
1917թ. փետրվարին, երբ տապալվեց ցարիզմը, Միկոյանն ու մի քանի բոլշևիկ կոմիսարներ պայքար են ծավալում Ադրբեջանում, որի հետևանքով ձերբակալվում են ու բանտարկվում: Բանտից ազատվելուց հետո Միկոյանը նշանակվում է որպես Կարմիր բանակի կոմիսար: 1917թ. դարձյալ ձերբակալվում է` այս անգամ արդեն Բաքվի Բրիտանական զորքերի կողմից, բայց նրան հաջողվում է փախչել:
Ընդամենը 26 տարեկանում Միկոյանն արդեն ղեկավարում էր ամբողջ հյուսիս-կովկասյան երկրամասը:
1926-ին Միկոյանը նշանակվում է ներքին ու արտաքին առևտրի կոմիսար և զբաղվում Արևմուտքից սնունդ ներկրելով: http://alaverdi.am/images/stories/patmutyun/031209.jpg
1935 թվականին նշանակվում է ԽՍՀՄ պոլիտբյուրոյի անդամ:
Արդեն 1937 թվականին նա Ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր:
Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նշանակվել է սննդի տեղափոխման ու մատակարարման հարցերի պատասխանատու:
1942 թվականին նշանակվում է պետական պաշտպանության կոմիտեի անդամ, 46թ-ին` ԽՍՀՄ մինիստրների խորհրդի ղեկավարի տեղակալ:Ստալինի մահից հետո Միկոյանը նշանակվում է առեւտրի նախարարի պաշտոնում: Ավելի ուշ զբաղեցրել է ԽՍՀՄ առաջին քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Անաստաս Միկոյանը փայլել է իր դիվանագիտական հմտությամբ: Ստալինի մահից հետո նա դիվանագիտական այցելություններ է կատարում Պակիստան, Հնդկաստան, Չինաստան` նպաստելով այդ երկրների ու ԽՍՀՄ-ի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, կարգավորում հարաբերությունները նաև նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ, որի հետ Ստալինը լուրջ հակասությունների մեջ էր:
1962 թվականին կուբայական ճգնաժամի օրերին` Միկոյանի դիվանագիտական փայլուն գործողությունների շնորհիվ այդ երկրին հաջողվում է խուսափել համաշխարհային աղետից: Այս առիթով` 60-ականներին ամերիկյան մամուլը Միկոյանին որակեց` «մեր ժամանակների հակաճգնաժամային լավագույն մենեջերը»:
http://alaverdi.am/images/stories/patmutyun/041209.jpg1956 թվականին ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորության թեկնածու Անաստաս Միկոյանը` Երևանի իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ անհրաժեշտ է անհապաղ տպագրել Եղիշե Չարենցի ստեղծագործություններն ու վերականգնել մեծ գրողի փառքը:
1964-65թ.թ. ստանձնել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը:
1965 թվականին, երբ լրանում է Միկոյանի 70 տարին, նա անցնում է վաստակած հանգստի:
Հայ քաղաքական գործիչը մահացել է 1978թ. հոկտեմբերի 21-ին` 82 տարեկան հասակում և թաղվել Ռուսաստանում` Նովոդևիչի գերեզմանոցում:
Որդին` Ստեփան Միկոյանը եղել է Կարմիր բանակի օդաչու, զոհվել Հայրենական պատերազմի ժամանակ:
Միկոյան եղբայրների ծննդավայրում` Սանահին գյուղում, 1982թ-ից գործում է նրանց անվան թանգարանը:

Katka
04.08.2010, 14:57
Ըհը, ի միջի այլոց, Միկոյան եղբայրների մասին էլ Մաթևոսյանը հավես ա գրում, իր մոտ Իվան և Արտաշես Արզումանյաններ են դարձել:)) Տուն-թանգարանը շատ վատ վիճակում ա, իհարկե չի հասնի վանքի ահավոր վատ վիճակին, օրը մի եկեղեցի են կառուցում, կինոմոսկվայի տարածքում հիշել են, որ եկեղեցի ա եղել, իսկ էն որ Հայաստանի 4 գլխավոր հուշարձաններից մեկը փլվում ա, որ Յունեսկոյի մշակութային հուշարձանների մեջ ա ընդգրկված, միայն առայժմ ուսումնասիրվում ա, մի մեծ ճաք կա, էս տարի հոկտեմբերին գալու են տեսնեն, թե մի տարվա ընթացքում ճաքաը ինչքան ա մեծացել եկեղեցու վրա, որ ուսումնասիրություն անեն, վերլուծություն անեն, էնքան կվերլուծեն եկեղեցու փոխարեն ճաք կմնա:

Ձեռի հետ Յունեսկոնցիներին Օձուն ուղարկեք, թող Օձունի վանքն էլ ներգրավեն Յունեսկոյի ցուցակում :)

Shah
04.08.2010, 14:59
Բայց լավ միտք, կարելի ա նաև Միկոյան անվանափոխել: Ի՞նչ կասեք:

Շինարար
04.08.2010, 15:19
Ձեռի հետ Յունեսկոնցիներին Օձուն ուղարկեք, թող Օձունի վանքն էլ ներգրավեն Յունեսկոյի ցուցակում :)

Օձունի գմբեթը ասում են եկող տարի նախարարությունը վերանորոգելու ա, հուսանք:)

Գաղթական
21.08.2010, 15:13
Լավ չի Վարդան ջան: Դա երևի հենց քո ասածի պատճառովա, որ շատերի համար Ալավերդինա հարազատ: Իմ համար էլ Կիրովական տարբերակն էր հարազատ: Ու մինչև հիմա էլ խոսքի մեջ Վանաձոր անվանումից շատ Կիրովականն եմ օգտագործում: Բայց լավ կլինի փոխել, որ վաղը մեր երեխեքի համար հայկական անվանումը հարազատ դառնա, ոչ թե թուրքականը:

մի վայքեցի ունեինք, պատմում էր, թե իրենց քաղաքի անվանափոխումից հետո ինչ հետաքրքիր սխեմաներ են օգտագործել՝ «Ազիզբեկով»-ի ի սպառ վերացման համար..
դրանցից մեկը՝ քաղաքի բնակիչները պարբերաբար հարցնում էին մեկմեկու՝ «ուրդեցի՞ ես».. «Ազիզբեկով» պատասխանողը պարտավորված էր բնակչության կողմից հարկադրվող «շտրաֆ»-ը մուծել հարցնողին..
սխեմաները գործածական էին այնքան ժամանակ, մինչև բոլորի ականջին ակամայից հարազատ դարձավ «Վայք»-ը ու «վայքեցի եմ» ինքնստինքյան պատասխանը..

Tig
21.08.2010, 15:49

Լավ մեթոդա Հրանտ ջան:) Կոնկրետ Ալավերդիի դեպքում ինձ ամենաշատը Մանես տարբերակնա դուր գալիս, դե Սանահին եկեղեցին ու թաղամասը արդեն կան… Չնայած դա մանեսցիների որոշելիք հարցնա, բայց ամեն դեպքում լավ կլիներ որ փոխվեր անունը:

հ.գ. բայց խիյա՞ մենակ իրանց որոշելիքը որ…:think

Գաղթական
22.08.2010, 14:38

ճիշտ ես, ինձ էլա թվում, որ Սանահինը չարժի..
ժողովրդի մեջ դա ավելի արմատավորվածա ավելի որպես եկեղեցի, քան գյուղ..
թող էդ գեղեցիկ անունը էդպես էլ շարունակի իր դերը տանել..

բայց Մանես տարբերակն էլ ամենաբարեհունչը չի..
գուցե ականջի համարա՞ անսովոր..

իսկ եթե լրիվ մի նոր անուն դնե՞ն..
ինչ կա որ.. մի քանի խելացի մարդ հավաքվեն, բարեհունչ անունների շարք առաջարկեն, ժողովուրդն էլ ընտրի իր համար ամենաընդունելին..

Tig
22.08.2010, 15:00
Բայց Մանեսը ինչո՞ւ չի բարեհունչ…:think

Գաղթական
22.08.2010, 15:27
Բայց Մանեսը ինչո՞ւ չի բարեհունչ…:think

ամենայն հավանականությամբ՝ ականջի համար է անսովոր..
այնուամենայնիվ՝ դժվարանում եմ էդ անունով Հայկական քաղաք պատկերացնել :pardon :)