Ծով
04.08.2010, 07:35
Նա նետվեց կամրջից երեկոյան ժամը վեցին: Քաղաքի այդ հատվածով անցուդարձը շատ էր, բայց դա չէր խանգարում աննկատ մեռնել: Ոչ, կամուրջը հայկական բանակում չէր: Օ, ոչ, նետվողը պաշտպանության նախարարը չէր... հասկանում եմ այդ մասին շատ է խոսվել վերջերս: Դա մի շատ սովորական տղա էր,ով իսկապես ինքնասպան եղավ և ոչ թե սպանվեց, ահա թե ինչու դեպքը բանակում տեղի չունեցավ,ուր ինքնասպանությունը որպես վարկած այլևս օրինաչափ է: Լուսանկարիչ Գագիկը հասցրեց ֆիքսել տղայի նետվելը: Շամշելի ֆոտո ստացվեց, նույնիսկ մեկայլ լուսանկարիչ Վեզիրը նրան նախանձեց : Ափսոս նետվողը չհասցրեց այն գցել ֆեյսբուք...հուսանք նրան գոնե հետմահու tag կանեն: Այո, իսկապես սարսափելի է.վերջերս մենք սկսել ենք ապրել սև հումորի մեջ: Ինչ որ սև մեկը մեզ կախարդել է, սևագույնս դարձրել նյարդային և տխուր: Դուք իսկապե՞ս կարծումեք , որ ես հիմարություններ եմ դուրս տալիս, օ՜, ինչ սև եք դուք , ինձ հիշեցնումեք մի լրագրողի, ով վերջերս տևական դեպրեսիայի մեջ է:
Լավ, ինչևէ...լսե՛ք,պատմեմ,թե ինչ եղավ երբ Հայաստանից մի մարդ էլ պակասեց:
Դա մի շատ սովորական աղջիկ էր, ով շատ էր սիրում ծիրանի կորիզ և հարգում էր համանուն դուդուկահարված երգը: Նրան ոմանք կարծում էին գրող ինչա թե գիրք ուներ տպած , իսկ ոմանք էլ ցավ, բայց նա նախընտրում էր լինել ՈՒ-ն:
Այսպես Ու-ն որտեղից որտեղ ընկավ Եվրոպեսիլ աշխարհը: Այո այն միանգամից գրավեց նրան` միաժամանակ ազատագրելով մռայլ մտքերից` դրանց քաղաքական ապաստան տալով:Օ՜, ոչ, նա ընդամենը ուսանող էր, նա ոչ ոքից ապաստան չէր խնդրել,այլ պարզապես գտել էր մի վայր, ուր ինքը, որ ազատ էր և համարձակ, շաբլոն դեմք էր, քանի որ այնտեղ բոլորը ազատ էին ու համարձակ:
Այո, այնտեղ վաղուց արդեն Ժաննա Դ’Արկերը վառվել էին, գլխատվել էին Մարիա Անտուանետաները , իսկ գեյերի պառադներն ավելի շքեղ էին, քան ֆրասնիական հեղափոխությանը նվիրված շքերթները:
Եվ այդ երկիրը, որ թքած ուներ, թե ով ես դու, ինչ ես, միայն թե օրենք չխախտես, ինչ-որ մեծ տարածք էր, ուր ջիպ քշում էին միայն ծայրահեղ դեպքերում:
Մի օր պուրակում նստած գիրք էր կարդում` ինչ-որ հիմարություն, երբ իր կողքին նստեց ծերացող մի կին: Հեռախոսով էր խոսում… հայերեն...
_Ալո, աԽՉի, անջիգյա՛ր, էրեխեքին տա՛ր ինտերնետ, կամերայով նկարվե՛ք, տեսնամ, աԽՉի՛, կարոտել եմ, հինգ հարյուր դրամն ի՞նչ ա, տա՛ր էլի...Սպասի տամ պապային..Ա՛ն,պարզ կխոսա՛ս...
-խԸ՜՜՜՜՜շշշշշշշ
-Հա, աԽՉի՛, դե ձայնալարերը հանած ա, որտեղի՞ց հասկանաս, ե ս հազիվ եմ հասկանում, հա...դե լավ ..պաչում եմ, հա, րոպես պրծավ, հա, դե լավ եղե՛ք, պամիդոր, վարունգ կա՞ ...Հա, դե լավ ա,հա...Դե հաջող, հա...
...
Ու-ն մտածում էր բարևել , թե ոչ հայրենակցին...ինչ-որ կասկած ուներ,որ վերջինս նախ կնստի ականջին, հետո գլխին, իսկ դրա համար բոլոր նախապայմանները կար,քանի որ արդեն նստել էր կողքին...Անուամենայնիվ բարևեց ու գնա՜ց...
...
Թոշակը՞ Չորս հազար դրամ...բժիշկներն ասեցին, փողը չտաք ապերացի չենք անի: Երևանից ենք, քաղաքը պրծնում ա Նորաբաց գյուղից: Հա, գցեցին ձեռներից նարկոզից նոր հանած: Ասի գնամ Ֆրանցիա մարդիս փրկեմ: Եկանք, տենաս, ոնց են հետևում, ոնց են հետևիցդ ֆռում,բժիշկը բացում ա դուռը, որ անցնես, քույրերը փող չեն ուզում, հա դե դժվար ա, լեզու չգիտեմ: Կոկորդի ռակ ա մարդս, ասի փրկեմ... դու ով ես?
-Ե՞ս, ես Ու-ն եմ..
_Ու...
_Ու, տենց եկա սովորելու...
_բա դու մենակ ո՞նց եկար հանձնվես...
_Ես հանձնվելու չեմ եկել, սովորելու եմ եկել...
_Հա դե սաղ հանձնվում են, հետո սովորում էլ են...
_Չէ չէ, ես Հայաստանում ընդունվել եմ..
_հահա..հիմա էդ էլ են հա՞ անում,մեր վախտով տենց չէր...
_պիտի գնամ
_Շալվար ունենաս կարճացնելու, զանգի
...
Ու-ն տարօրինակ հոտ առավ:« Երանի էլ հայեր չտեսնեմ: Ցեղասպանությունից փրկված... արդեն չորրորդ սերու՞նդ...իրանք հերիք են, մենակ ոչ էս մեկերը»: Սակայն մեկը մյուսի հետևից նրան պատահեցին մեկ գումարած մեկերը...
_Նայի՛, ուրեմն ես իրանց ակվեդուկն ա, ջուր են բերել տարել, տղես դու էս լավ գիտես մի հատ պատմի մորքուրին:
-Բարև Ձեզ
_Վայ, բարև ազի՛զ ջան էս ի՞նչ ե ս անում ստեղ
_Սովորումեմ
_ես ասի նոր պարտիա ա գալիս
_Ի՞նչ պարտիա
_Հանձնվողների
_չէ
_բա ի՞նչ փողերով ես ապրում
...
..
Իսկ դրանից հետո հանդիպեցին շատ ուշատ տարբերները: ինչ-որ ընտանիքներ: Սուպերմարկետից ածելի թռցնող աղջիկներ, նորապսակներ: Այստեղ նա պարզ տեսնում էր դատարկվախծ գյուղերը: Այստեղ նա տեսնում էր բազում մեկեր , որ կարելի էր գումարել: Եվ արտագաղթյան ապտակը նրան ավելի ու ավելի էր ընկճում:
Դասերը դեռ չէին սկսվել:Ծովափնա քաղաքում տոթ էր: Սենյակից դուրս գալու ցանկություն չկար: Շատ հայերի էր տվել իր հեռախոսահամարը: Զանգահարող չկար,գիտեին, որ մենակ է: Նա ոչ ոքի հաճելի չէր, քանի որ հայրենիքից էր խոսում: Ու-ն մի քանի օր ջերմեց:
ՄԻ օր այնուամենայնիվ մեկը զանգեց.
_լսի՛,ուզում եմ քեզ տեսնել
_ինչ կա
_պատմի՛ր ինձ՝ ինչ փոխվեց իմ գնալուց հետո
_մեկն է լ պակասեց
_Ու ի՞նչ դրանից
_դրա համար էլ բան չփոխվեց...
...
Ու հայրենիքը, որ մի հատ է լինում, իրան գումարում ես քեզ, դառնում ա մեկ + մեկ, բայց գիտե՞ս այդ գումարումը այնքան էլ կարևոր չէ, եթե հետո չասես = է ու որ ամենակարևորն է = է ինչի...
Բացատրական
Շամշելի- համարժեք է շշմելի բառին: Առաջացել է Շամշյան ազգանունից, հայտնի լուսանկարիչ մեր օրերում: Ֆիքսում է ամեն ինչ,բացի ծառեից քանի, որ ֆիքսում է ծառերից:
Վեզիր- առաջացել է Վեզիրյան ազգանունից: Հայտնի լուսանկարիչ մեր օրերում:Ունի ընդդիմադիր կեցվածք:Նկարելիս բռունցքը չի բարձրացնում վեր, որպեսզի ֆոտոապարատը չգցի: