Դիտել ողջ տարբերակը : Երկուսը մեկում
................................Սերն ամենազոր զգացմունքն է
Սերը ամենազոր զգացմունքն է: Ամեն ինչ սիրո արդյունքն է, քանզի առանց այդ զգացմունքի չէր լինի ոչինչ, չէին լինի մարդիկ, եթե չլիներ Աստծո մեծ սերը մեր հանդեպ: Երկինքը չէր պատռվի այն նորածին մանկան առաջին ձայնից, եթե երկու սիրող սրտեր չմիանային իրար: Չէին կառուցվի գյուղեր ու քաղաքներ, եթե մարդը չսիրեր այն հողը, որի ծնունդն է նա: Չէին ստեղծվի պետություններ ու հայրենիք գաղափարը, եթե չսիրեինք մեր հայրենի տունը: Չի կարող պատահել, որ մի երկրի բանակ լինի ուժեղ, հզոր ու հաղթական, եթե զինվորը չսիրեր հայրենիքը, անգամ շատ արյունալի պատերազմներ եղել են սիրո համար: Անգամ դավաճանության հիմքում էլ կա սեր, բայց ոչ առ Աստված կամ դեպի հայրենիք ու մերձավայր, այլ դեպի շահ, փառասիրություն և իհարկե փող: Կան մարդիկ որոնք նախանձ են, նենգ ու ստոր, բայց միևնույն է նրանց վերադարձը կամ մարդ կոչվելու համար նրանք պետք է անեն ընհամենը մեկ քայլ դեպի հավերժ սիրո գիտակցում, այն ամենի ու ամենքի, ինչը իրենց շրջապատում է: Սերը ամենազոր զգացմունքն է մարդու գոյության պահպանման համար և ինչքան չսիրենք մեզ շրջապատող բնությունը, որը կերակրում ու պահում է մեզ, այն այդքան էլ պատժում է մեզ, մեր անտարբերության ու չսիրելու համար: Ես սիրում եմ ձեզ, մամ, պապ, քույրիկ, ապեր, մարդիկ, ծառ ու թուփ, գազան ու թռչուն և իմ այս մեծ սերս ամփոփված է իմ մեծագույն սիրով առ Աստված:
Չգիտեմ, անընդհատ մտածում էի բացել թե չբացել, վերջը բացեցի: Եթե այդքան էլ ստեղծագործական չէր, կարող եք բաժինը փոխել:
Rhayader
02.08.2010, 13:40
Դպրոցում շարադրությու՞ն էին հանձնարարելhttp://i15.photobucket.com/albums/a374/songoffall/Forum/mocking.gif
Հինատա, այ Հինատա, թեմայի վերնագիրն ի՞նչ կապ ունի սիրագրառմանդ հետ։:)
E-la Via
02.08.2010, 13:56
Հինատա գեղեցիկ ես գրել, բայց կարծում եմ սա ավելի շատ օրագրային գրառում է: Բացիր անձնական օրագիր, և դա էլ տեղադրիր այնտեղ… Կարդացողը նաև այնտեղ կկարդա:
հենց էլ համարենք, որ օրագիր է, ինչ պարտադիր է օրագրի վրա գրված լինի «օրագիր»
ես, օրինակ, մի մեծ չափաբաժին թթվածին ստացա
սիրունա, հոգի կա : )
Rhayader
02.08.2010, 15:02

:D ժող, դուք ձեր ասածներին հավատու՞մ եք, թե ստեղ «քորիր մեջքս, ես էլ քոնը քորեմ» սկզբունքն է (իրականում գործը հասնում է քորելուց ավելի նուրբ գործողության, ու մեջքից մի փոքր ներքև:D)
Ասածս այն է, որ գրած էին ինչ-որ խակ մտքեր՝ լավ, ո՞վ մանկական, նաիվ ու խակ մտքեր չի ունենում: Բայց երբ ամեն մանկական ու խակ մտքեր ունեցողը սովորում ա տասմատանի համակարգով տեքստ մուտքագրել համակարգիչ, ու իրան արդեն գովում են որպես «գեղեցիկ, թթվածնի դոզա» և այլն:D եթե ավելացնես հատված կլիտորի նկատմամբ սիրո արտահայտումների մասին, կարող է Ինքնագրում տպագրեն էլ, մի հատ էլ մրցանակ տան:D
Ասենք՝ միջին ստատիստիկ վաղ դպրոցական տարիքի շարադրություն, գրեթե ցանկացած, որ վերցնես՝ ծավալով էլ, պարունակությամբ էլ խիստ մոտ կլինի;) պարզապես, ասենք, եթե դպրոցական շարադրություններում սովորաբար արտահայտում են մտքեր, որոնք կարողանում են արտահայտել, էստեղ, (ձեռքս կոտրվեր՝ էդ բառը չգրեի) «հեղինակը» գրի ա առել մտքեր, որ նույնիսկ չի կարողանում հոդաբաշխ արտահայտել: Ինչ-որ էստեղից-էնտեղից լսած մտքեր, եզրահանգումներ, գաղափարներ:D ու ասենք եքա մարդիկ կանգնում ու գովերգում են:D ես մեկ չեմ սիրում իրենց երեխայի տեղ դնող մեծահասակներին, մեկ էլ իրենց մեծահասակի տեղ դրած երեխաներին:D
Ինչ չարն եմ, չե՞: Ամենավատն էն ա, որ դրան զուգահեռ նաև ճիշտ եմ: Դավայծե, ատեք ինձ:))
Ինձ թվում ա՝ երկուսը մեկում ա կոչվում, որովհետև երկու քույրիկով են գրել։
Լավ դե... Ռայ... բա պետք ա գրեն, որ զարգանան։ Երբ ես տեսել մարդ առանց ստեղծագործելու առաջին գործը գրի ու շեդեվր լինի :)
Համ էլ՝ իրանց տարիքն ա, գուցե իրենց տարեկիցների զգացմունքներին համահունչ լինի :)
հ.գ. հա, համաձայն եմ.. մի քիչ նույնիսկ կասեի՝ չափից ավելի մանկական ա... մանավանդ վերջին տողը :oy ... հատուկ մանկականացնելու կարիք էլ չկա...
Ռեյ, չեմ ատի քեզ, բայց ներողամտության ու հանդուրժողականության կոչ ու խնդրանք հաստատ անում եմ
Leo Negri
02.08.2010, 15:37
Մարդիկ ընդհանրապես հակում ունեն իրենց պատկերացումները երևույթի մասին խառնել բուն երևույթի հետ: Դա բավականին վառա արտահայտվում դեռահասության շրջանում, նամանավանդ երբ երևույթը սերնա:
Ամեն ինչ սիրո արդյունքն է, քանզի առանց այդ զգացմունքի չէր լինի ոչինչ, չէին լինի մարդիկ, եթե չլիներ Աստծո մեծ սերը մեր հանդեպ:
Նամանավանդ աստված սիրում էր մարդկանդ օրինակ իր կազմակերպած ջրհեղեղի ժամանակ: Այդպիսի տարօրինակ սեր: Ով գիտի մասսայական ջարդերն էլ են ըստ հեղինակի արվում սիրո պատճառով:
անգամ շատ արյունալի պատերազմներ եղել են սիրո համար
Է բա որ ասում էի: Այդպիսի տարօրինակ սեր:
Չէին կառուցվի գյուղեր ու քաղաքներ, եթե մարդը չսիրեր այն հողը, որի ծնունդն է նա:
Նամանավանդ դա վերաբերվում է մեգապոլիսներին: Մարդիկ անչափ սիրում են ասֆալտապատ քաղաքների կենարար հողը: Այդպիսի տարօրինակ սեր:
Բարեբախտաբար երկար չէր՝ թե չէ հեղինակը կպատմեր մեզ ողջ ճշմարտությունը երկրաշարժերի, էպիդեմիաների, ատոմային ռումբերի, ռադիացիայի հետևանքով առաջացած մուտացիաների, Ադոլֆ Հիթլերի ու այլ սիրո մաքուր ու անկեղծ արտահայտումների մասին:
Բա, Հինատա ջան, դրա համար սենց բաները պետք է օրագրում գրել, էնտեղ քոմենթները արգելվում են, ընդ որում նախընտրելի է անձնականը, ոչ՝ անկապը :))
:D ժող, դուք ձեր ասածներին հավատու՞մ եք, թե ստեղ «քորիր մեջքս, ես էլ քոնը քորեմ» սկզբունքն է (իրականում գործը հասնում է քորելուց ավելի նուրբ գործողության, ու մեջքից մի փոքր ներքև:D)
Ասածս այն է, որ գրած էին ինչ-որ խակ մտքեր՝ լավ, ո՞վ մանկական, նաիվ ու խակ մտքեր չի ունենում: Բայց երբ ամեն մանկական ու խակ մտքեր ունեցողը սովորում ա տասմատանի համակարգով տեքստ մուտքագրել համակարգիչ, ու իրան արդեն գովում են որպես «գեղեցիկ, թթվածնի դոզա» և այլն:D եթե ավելացնես հատված կլիտորի նկատմամբ սիրո արտահայտումների մասին, կարող է Ինքնագրում տպագրեն էլ, մի հատ էլ մրցանակ տան:D
Ասենք՝ միջին ստատիստիկ վաղ դպրոցական տարիքի շարադրություն, գրեթե ցանկացած, որ վերցնես՝ ծավալով էլ, պարունակությամբ էլ խիստ մոտ կլինի;) պարզապես, ասենք, եթե դպրոցական շարադրություններում սովորաբար արտահայտում են մտքեր, որոնք կարողանում են արտահայտել, էստեղ, (ձեռքս կոտրվեր՝ էդ բառը չգրեի) «հեղինակը» գրի ա առել մտքեր, որ նույնիսկ չի կարողանում հոդաբաշխ արտահայտել: Ինչ-որ էստեղից-էնտեղից լսած մտքեր, եզրահանգումներ, գաղափարներ:D ու ասենք եքա մարդիկ կանգնում ու գովերգում են:D ես մեկ չեմ սիրում իրենց երեխայի տեղ դնող մեծահասակներին, մեկ էլ իրենց մեծահասակի տեղ դրած երեխաներին:D
Ինչ չարն եմ, չե՞: Ամենավատն էն ա, որ դրան զուգահեռ նաև ճիշտ եմ: Դավայծե, ատեք ինձ:))
Ամեն մարդի սիրո իր պատկերացումն ունի, եթե նրա սիրո նկարագրումը չի համապատասխանում քո սիրո լկտի պատկերացումներին դա դեռ չի նշանակում, որ նրա գրածը վատնա, նայի թեման չփչացնես, ավելի լավա քո սիրո քո պատկերացումը փորձի ցույց տաս
Հիանատա ջան շատ լավն էր, ըտենց էլ շարունակի ու պետք չի բոլորի ասծներին լուրջ վերաբերվել
Բա, Հինատա ջան, դրա համար սենց բաները պետք է օրագրում գրել, էնտեղ քոմենթները արգելվում են, ընդ որում նախընտրելի է անձնականը, ոչ՝ անկապը :))
Այ ժող, 14-ամյա աղջնակից շեքսպիրություն ե՞ք ուզում։ Աղջկա կյանքում մի լավ բան ա եղել,գոհ ա Աստծուց ու շրջապատից, ոնց կարացել ա, իրա նկատմամբ տածածսիրուց առաջացած սերն արտահայտել ա էստեղ։ Պիտի հանգցնենք էդ սերը, թե դուխ տանք աղջկան, որ շարունակի գրել։ Պարտադիր ա գրածը հոռետեսակա՞ն լինի, որ դուրներս գա
Մարդիկ ընդհանրապես հակում ունեն իրենց պատկերացումները երևույթի մասին խառնել բուն երևույթի հետ: Դա բավականին վառա արտահայտվում դեռահասության շրջանում, նամանավանդ երբ երևույթը սերնա:
Նամանավանդ աստված սիրում էր մարդկանդ օրինակ իր կազմակերպած ջրհեղեղի ժամանակ: Այդպիսի տարօրինակ սեր: Ով գիտի մասսայական ջարդերն էլ են ըստ հեղինակի արվում սիրո պատճառով:
Է բա որ ասում էի: Այդպիսի տարօրինակ սեր:
Նամանավանդ դա վերաբերվում է մեգապոլիսներին: Մարդիկ անչափ սիրում են ասֆալտապատ քաղաքների կենարար հողը: Այդպիսի տարօրինակ սեր:
Բարեբախտաբար երկար չէր՝ թե չէ հեղինակը կպատմեր մեզ ողջ ճշմարտությունը երկրաշարժերի, էպիդեմիաների, ատոմային ռումբերի, ռադիացիայի հետևանքով առաջացած մուտացիաների, Ադոլֆ Հիթլերի ու այլ սիրո մաքուր ու անկեղծ արտահայտումների մասին:
Խորը մտածես կհասկանաս, որ այդ բոլորը կախված է սիրուց, ասենք որ մարդիկ իրար չսիրեն երեխաներ չունենան, չշատանան քաղաքներ էլ չեն կառուցի, գյուղեր էլ չեն կառուցի
StrangeLittleGirl
02.08.2010, 15:53
Ժող, կարա՞ք մի քիչ հանգիստ: Չէի ուզում խառնվել: Բայց ի՞նչ եք ուզում խեղճ էրեխուց: Գրել ա էլի:
Ժող, կարա՞ք մի քիչ հանգիստ: Չէի ուզում խառնվել: Բայց ի՞նչ եք ուզում խեղճ էրեխուց: Գրել ա էլի:
ոնց ինչ են ուզում, մարդիկ ուշադրության կարիք ունեն ու լսարանի: )
Դե երևի պտի գրեր ասնեք «ատում եմ ամեն ինչ, ատում եմ բոլորիդ, ատում եմ Յահվե ձեր աստծուն, էտ սաղ հրեամասսոնական խաղեր են: Ջհուդներ:» Ու կողքն էլ մի 2 հատ քիմիական բանաձև, որտեղ ապացուցում ա, որ ատում ա բոլորին:D:
Հինատա, տրամադրվածությունը շատ լավն ա, ուղղակի փորձիր ավելի շատ կարդաս, որ գրելուց տեխնիկադ զարգանա: Դա շատ մեծ դեր ա կատարում: Չնայած սա այնքան էլ ստեղծագործություն չէր, քան հույզերի արտահայտում;):
Չէ, ժող, իսկականից, չարժի կրքեր թեժացնել։
Մի կողմից, ահագին հասուն մարդիկ են քույրերը, չարժի նրանց որակել երեխա։ Դրա համար՝ ըստ իս, իրենց հնարավորությունները, ըստ իս, ավելին են, քան այս գրառումը։
Մյուս կողմից, ինչ եք առաջարկում՞ Բացել հատուկ բաժին երեխաների համար ու նրանց ստեղծագործությունները գնահատել "Ապլես բալես" չափանիշներով՞ Մի հատ էլ մսուր խումբ ամենափոքրերի համար, ովքեր դեռ գրել չգիտեն....
Աղջիկները շուտով մեծ մարդ են դառնալու, կարծքում եմ առողջ, բայց անպայման ԱՌՈՂՋ, քննադատությունը նրանց կօգնի ավելիին հասնել։ Արհեստականորեն պետք չի նրանց երեխաների կատեգորիա գցել... դե բնականաբար՝ էդքան խորը փիլիսոփայական իմաստներ էլ կարիք չկա փնտրելու.... :)) Թե չէ սենց կարող ա իսկականից անցնեք բանաձևերի։
Այ ժող, 14-ամյա աղջնակից շեքսպիրություն ե՞ք ուզում։ Աղջկա կյանքում մի լավ բան ա եղել,գոհ ա Աստծուց ու շրջապատից, ոնց կարացել ա, իրա նկատմամբ տածածսիրուց առաջացած սերն արտահայտել ա էստեղ։ Պիտի հանգցնենք էդ սերը, թե դուխ տանք աղջկան, որ շարունակի գրել։ Պարտադիր ա գրածը հոռետեսակա՞ն լինի, որ դուրներս գա
Էսքան գրառումների մեջ հենց իմին որոշեցիք պատասխանել, որ ամենամարդասիրականն էր :)) Ես բացարձակ վատ իմաստով չէի ասում, այլ իրոք, էսպիսի բանը պետք է լինի օրագրում, ում որ պետք է կկարդա, ով չի ուզում, թող չկարդա, անձամբ ես, սա որպես ստեղծագործություն չեմ ընդունում, բայց որպես օրագրային գրառում, հույզերի արտահայտում, էրեխեն շատ էլ լավ ա գրել։

Կներես, որոշեցի քո թելից բռնել, հաստատ խեր ա...
Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները «Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ» (http://www.akumb.am/showthread.php/55870-Առանձին-թեմաներից-դուրս-գրական-քննարկումներ/page3) թեմայում են, միմյանց կարծիքների հետագա քննարկումները խստորեն տուգանվելու են: Յուրաքանչյուրը իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու ստեղծագործության մասին այնքանով, որքանով յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործություն ներկայացնելու: Միմյանց կարծիք արտահայտելու կերպ սովորեցնող գրառումները տուգանվելու են:
Հենրիկ Բաբաջանյան
02.08.2010, 22:51
Սա շատ նման է ազատ շարադրության տրված թեմայով… Ինձ այդ երիտասարդը, չեմ ուզում ասել՝ պատանին, շատ դուր եկավ… Հրաշալի է, մտածված… Ունի լավ ապագա…
Mark Pauler
03.08.2010, 00:09
Հինատա ջան, գրվածքիդ մեջ այնքան բարություն կար, որ շարժեց սատանաների նախանձը:
Լավ այն մի գրառումս ջնջեցիք, բայց այս գրառումը ինձ թվում է պետք է թողեք, որովհետև սա մեր վերջին գրառումն է ակումբում և վերջին այցելությունը, որովհետև ես գտնում եմ,որ կան շատ մարդիկ, ովքեր բուժվելու կարիք ունեն և նորմալ դաստիրակություն չեն ստացել և իմ մանկական, ջինջ գրառումը այդպիսի հիվանդագին քննադատումներ ունենալու իմաստ ու պատճառ չկար, դուք ինձ չհասկացաք և ես գտնում եմ, որ այս ակումբ իմ այցելությունը ուղղակի անիմաստ ժամանակի կորուստ է: Շնորհակալություն այն մարդկանց ովքեր ինձ հասկացան, շնորհակալություն իմ ընկերներին, իսկ ինչ վերաբերվում է ձեզ հարգելի մոդերներ, ձեզ և ձեր ակումբին ցանկանում եմ երկարակեցություն, բայց մի առաջարկ ունեմ, առաջարկում եմ վտարել որոշներին և վերջին խնդրանքս փակեք թեման եթե ուզում եք, բայց գրառումս չջնջեք:
Բարով մնաք:

Ես կարծում եմ, որ այդ գրառումդ իմ այս գրառման հետ միասին կջնջվի :)
Հինատա, ես ձևականություն չեմ անի, ստեղծագործությունդ չեմ հավանել՝ որպես ասենք պատմվածք: Բայց ես բարձր եմ գնահատում, որ դու ինքդ այդ մասին առաջին գրառմանդ մեջ գրել էիր: Որպես օրագրային գրառում, որպես պարզ ու անկեղծ մտքերի շարադրանք, լավն է:
Հիմա մնացյալի մասին: Թեմայում իսկապես կա անառողջ ու հիվանդ քննադատություն: Առաջարկում եմ ու խորհուրդ տալիս դա սրտիդ մոտ չընդունել: Ի վերջո հաշվի առ, որ գործ ունենք գերկոմպլեքսավորված մարդկանց հետ: Ու հաստատ նրանք արժանի չեն, որ դու իրանց պատճառով թողնես ու հեռանաս մի հարթակից, որտեղ ունես քո նկատմամբ լավ տրամադրված մարդիկ, ում հետ, մասնավորապես, ունես լավ հարաբերություններ: Սա այսպես, այս պահին ոչ իբրև ադմինիստրատորի, այլ ասենք ավագ եղբոր խոսք:
հ.գ. թեև գրում եմ դու-ով, բայց դիմում եմ երկուսիդ :)
Հինատա ջան շատ սիրուն մտքեր ես գրել, ճիշտ ա որպես ստեղծագործություն չեմ կարա ասեմ հզոր ա, բայց եթե տարիքդ հաշվի առնենք հաստատ վատը չի, ուշադրություն մի դարձրա զանազան կոմպլեքսավորված մարդկանց գրածներին, դու էլ քուրիկդ էլ լավն եք, ու ձեր տեղը նվաճել եք Ակումբում:
Մոդերատորական. թեման փակվում է մոդերավորման նպատակով: