PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիսկո ակումբներ Երևանում

Maska
02.08.2010, 08:39
ժող ջան, որոշել եմ ինձ ծանոթ <անծանոթուհու> հետ գնալ դիսկոտեկ , ես սիրում եմ HOUSE ոճի երաժշտություն, ինչ դիսկոտեկներ խորհուրդ կտաք, ցանկալի է հասցեները գրեք, եթե դժվար չէ
ավելորդ չէր լինի ասեիք նաև, թե էլ ինչ ակումբներ կարելի է այցելել, ոչ պարելու համար

Ապե Ջան
02.08.2010, 11:23
«Ատլանտիկ» օպերայումա: Երեկոյան 22:00 հրաշալի ու որակյալ երաժշտություն է լինում:

Ասացիր սիրումես House music, բայց դրա հետ մեկտեղ ոչ պարլու համար ես գնում դիսկոտեկ, ապա այդ դեպքում գնում էս ի՞նչ անես:

Maska
02.08.2010, 11:33

դիսկոտեկ գնում եմ պարելու համար , իսկ ակումբ զուտ ազատ ժամանակն անցկացնելու համար

kyahi
02.08.2010, 11:38
Իհարկե Կուկուռուզնիկի зеленый, ամենալավ տեղնա:love

Ապե Ջան
02.08.2010, 12:06
դիսկոտեկ գնում եմ պարելու համար , իսկ ակումբ զուտ ազատ ժամանակն անցկացնելու համար

Եթե խոսքը գիշերային ակումբների մասին է. համամիտ եմ:

Yellow Raven
02.08.2010, 12:09
Եթե խոսքը գիշերային ակումբների մասին է. համամիտ եմ:

Ի՞նչու:o
Սովորական ակումբներում ժամանակ անցկացնել չի՞ կարելի:))

Ապե Ջան
02.08.2010, 12:10
Ի՞նչու:o
Սովորական ակումբներում ժամանակ անցկացնել չի՞ կարելի:))

Չասացի չի կարելի, ուղղակի սովորական ակումբներ ընդհանրապես, հիմնականում գնում են պարելու համար. այլ ոչ նայելու թե ուրիշը ոնց է պարում:

Yellow Raven
02.08.2010, 12:15
Չասացի չի կարելի, ուղղակի սովորական ակումբներ ընդհանրապես, հիմնականում գնում են պարելու համար. այլ ոչ նայելու թե ուրիշը ոնց է պարում:

Ակումբներում մենակ դիսկո-փարթիներ չեն կազմակերպվում,այլ նաև տարբեր տեսակի համերգներ, հումորային շոուեր, CD-ների շնորհանդեսներ և այլ միջոցառումներ:
Այնպես, որ կարելի է գնալ ուղղակի նստել ընկերների հետ սեղանի շուրջ;)

Ապե Ջան
02.08.2010, 13:25
Ակումբներում մենակ դիսկո-փարթիներ չեն կազմակերպվում,այլ նաև տարբեր տեսակի համերգներ, հումորային շոուեր, CD-ների շնորհանդեսներ և այլ միջոցառումներ:
Այնպես, որ կարելի է գնալ ուղղակի նստել ընկերների հետ սեղանի շուրջ;)

Դու դա չնշեցիր, ուղղակի ասեցիր սովորական ակումներ գնում ու նստում են:

helium
02.08.2010, 14:12
Կարող եք Կոլիզեյ գնալ «Սայաթ-Նովա» համալիրում է նույնանում փողոցի վրա. երեկոյան 9-ին սկսվում է շոու ծրագիր եւ կարող եք հարմարավետ նստած նայել: Իհարկե որոշ ժամանակ անց նաեւ դիսկո երաժշտություն են միացնում հյուրերի պարելու համար, բայց կարող եք նստած մնալ ;) Երկրորդ հարկում կան հարմար տեղեր պարել չցանկացողների համար /նաեւ պարողներին նայելու :D/ Տղաների մուտքը 4000դր:
Նմանատիպ վայր է Ջիանի ակումբը, բայց ես այտեղ չեմ եղել, ավելի կոնկրետ տեղեկությունների համար պետք է զանգել եւ հարցնել...
Իսկ պարելու համար երեւի թե ամենալավը Կամին է, հետո Aftershock-ը :)

Maska
02.08.2010, 14:22

Կամին -կարծեմ կինո Մոսկվայում է չէ? /մուտքը ինչ արժե?/ , Aftershock-ը-որտեղ է ?

Ungrateful
02.08.2010, 15:00
Aftershock-ը-որտեղ է ?

Տերյան:

Maska
02.08.2010, 22:32
ընտրության շրջանակը կարծես ընդլայնվում է, ժող ֆինանսականի մասին էլ գրեք էլի, ասենք Կամի ում, Aftershock-ում մուտքը ինչ արժե............