Դիտել ողջ տարբերակը : Խաղալիքների պատմություն 3 / Toy Story 3 (2010)
Sagittarius
01.08.2010, 01:23
Խաղալիքե Պատմություն 3- Toy Story 3 (2010)
http://cdn.screenrant.com/wp-content/uploads/toystory3poster-353x500.jpg
Երկիր: ԱՄՆ
Ժանր: անիմացիոն, արկածային, կոմեդիա :) /մուլտիկ/
Թողարկման ամիս: Հուլիս 2010
Ռեժիսոր: Լի Ունկրիխ /հուսով եմ ճիշտ գրեցի/
Ձայներ: Տոմ Հենքսի, Թիմ Ալլենի, Մայքլ Քիտոնի և այլն
imdb (http://www.imdb.com/title/tt0435761/) գնահատական՝ 9/10 /առայժմ/
Յահոոոոոու:hands, Թոյ Սթորին կրկին եկրաներին է:hands
Համոզված եմ շատերդ տեսել եք այս հիանալի «մուլտիկի»- անիմացիոն ֆիլմ, առաջին երկու հատվածները, իսկ եթե չեք տեսել ամպայման դիտեք, չեք փոշմանի: Բարի, ուրախ և հումորով մուլտ, այն ամենը ինչ կարելի է սպասել Պիքսարից: :)
Իսկ ահա Թոյ Սթորի 3ը քննադատների ճնշող մեծամասնության կարծիքով լավագույնն է այս շարքում:
Թրեյլեր
http://www.youtube.com/watch?v=v_FfHA5whXc
Դե ինչ, շուտով կտեսնենք...:)
հ.գ սպոյլերները ինչպես միշտ արգելվում են
Իսկ ես արդեն նայել եմ :P
Սպոյլերություն չեմ անի, ուղղակի ասեմ, որ շատ եմ հավանել: Ու իրոք, եռյակից երևի ամենալավն ա (չնայած առաջին երկուսն էլ քիչ չեմ հավանել) :)
Էսօր Կինոմոսկվայում հարցրեցինք, ասեցին դեռ հայտնի չի կբերեն, թե չէ: Հուսով եմ կբերեն, էլի եմ ուզում նայել :love
Շա՜տ լավ մուլտիկներ են, ամենաիսկական ընկերության մասին :) Անհամբեր սպասում եմ երրորդը դիտելուն :)
Sagittarius
01.08.2010, 05:01
հենց նոր նայեցի ու մանկությունս հիշեցի:baby:cry2
խի՞ ենք մեծանում ու դառնում սենց ախմախ:sorry
Նայեցի ու տպավորություններս :good :good :good
Իմ կարծիքով էլ սա տրիլոգիայի միջի ամենալավ մասն էր: Արտակարգ ֆիլմ իսկական ընկերության ու մանկության մասին :love
Սարսափելի լավ հումորով...
Buzz-ի իսպանական վերսիայից ծիծաղից քանդվել էի :lol
Ահավոր վախենալու...
Աղբանոցի պահը իրոք վախենալու էր :o
Վերին աստիճանի բարի...
Բոննին շա՜տ լավ երեխա էր... :love
Իսկ ֆիլմի ավարտը շատ հուզիչ էր, քիչ էր մնում լաց լինեի, էնքան որ լավն էր :cry
Եթե առաջին երկուսը դիտել եք ու հավանել, երրորդ մասը հաստատ կհավանեք: Իսկ եթե չեք տեսել, սկսեք հենց սկզբից, էդպես տպավորությունները ավելի ուժեղ կլինեն: :)
Քենն ու Բարբին էլ էին խոխմա :))
Ի դեպ ֆիլմի ստեղծողները Հիյաո Միյազակիին հարգանքի տուրք էին մատուցել, ֆիլմում Տոտորոն կար՝ խաղալիքի տեսքով :)
Իսկ ֆիլմի ավարտը շատ հուզիչ էր, քիչ էր մնում լաց լինեի, էնքան որ լավն էր :cry
Ես լացել եմ, կինոթատրոնում մթության մեջ ով ա տեսնում... :))
Leo Negri
16.11.2010, 18:37
Էսօր մի էրկու ազատ ժամ գտա ու նայեցի:
Մուլտը շատ լավն էր` շատ էմոցիոնալ, հուզիչ, գեղեցիկ ու բարի: Իսկ դե հումորը` մի քանի տեղ վիդեոն կանգնացրել էի, որ մի կուշտ հռհռամ, նոր շարունակեմ:
Արջուկը շաաաատ չարն էր, հա
Ժող, իսկ ձեր ամենասիրած կերպարն ո՞վ ա Toy Story-ից:
Օրինակ ես ամենաշատը սիրում եմ դինոզավրիկին (ինքը շատ բութ ա, շատ արագ պանիկայի մեջ ա ընկնում ու հեչ վախենալու չի :))), մեկ էլ Mr. ու Mrs. PotatoMan-ին իրենց երեք աչքանի այլմոլորակային զավակներով հանդերձ, իրենք վե՜րջն են :))
Sagittarius
16.11.2010, 19:32
Ժող, իսկ ձեր ամենասիրած կերպարն ո՞վ ա Toy Story-ից:
Օրինակ ես ամենաշատը սիրում եմ դինոզավրիկին (ինքը շատ բութ ա, շատ արագ պանիկայի մեջ ա ընկնում ու հեչ վախենալու չի :))), մեկ էլ Mr. ու Mrs. PotatoMan-ին իրենց երեք աչքանի այլմոլորակային զավակներով հանդերձ, իրենք վե՜րջն են :))
Ես էլ եմ էտ դինոզավրին սիրում, նամանավանդ, որ բերանը բաց իրա ապուշ հայացքով նայում ա թե ինչ ա կատարվում ու բան չի հասկանում :D
Իսկ Բազը լրիվ վերջն ա, հատկապես իսպանացի /թե՞ մեքսիկացի/ Բազը,
Կարելի ա հարցում բացել
Կարելի ա հարցում բացել
Լավ միտք ա, հեսա կբացեմ: Բայց բոլորին չեմ կարողանա ներառել :)
Մոդերատորական. Թեմային կցվել է հարցում, հարցման մեջ ներառվել են միայն հիմնական կերպարները:
Leo Negri
16.11.2010, 20:35
Դե իհարկե ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
"Romeo, o Romeo, where art thou, Romeo?"
Երկրորդ տեղ կարելիա տալ խոզուկին:
Երրորդ տեղ` Քենին: Թե չէ կնեղանա:
+ հատուկ հիշատակման կարիք ունի մեգակապիկը:
Magic-Mushroom
16.11.2010, 20:36
Ես միշտ շատ էմոցիոնալ եմ ու վերջում լացեցի,չդիմացա:cry այնքան եմ սիրում մանկությունը հիշեցնող բաները,շատ լավն է,բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել,հաստատ չեք փոշմանի,շատ հուզիչ էր,բարի ու հումորով լի:love
Leo Negri
16.11.2010, 20:49
Հարցազրույց Քենի հետ:
http://www.youtube.com/watch?v=XTfxrnuCjdA
Ինձ էլ ա շատ դուր եկել այս մուլտֆիլմը: Ընդհանրապես ես սիրում եմ Toy story-ն ու հիմա էս գրառումները կարդալուց հետո որ մտածում եմ, իրոք զգում եմ, որ 3-րդն ամենալավն էր, այս մեկը հաստատ ավելի իմաստալից էր::8
Վուդին շաաատ լավն ա, արժի ուշադրություն դարձնել, որ իր ձայնով խոսում է Թոմ Հենքսը::love
Էնդին է՛լ էր շատ լավը, հարցման մեջ կարելի է իրեն էլ դնել::)
Էնդին է՛լ էր շատ լավը, հարցման մեջ կարելի է իրեն էլ դնել::)
Հարցումը էլ հնարավոր չի խմբագրել, առանց հինը ջնջելու: Բացի դրանից հարցման մեջ մենակ խաղալիքներն են ներառված, մարդիկ էստեղ տեղ չունեն :))