PDA

Դիտել ողջ տարբերակը : Rage



Հայկօ
31.07.2010, 22:04
Ուրիշ էլ ո՞վ գիտի, թե ինչպես է պետք ճիշտ շութեր ստեղծել, եթե ոչ այն ստուդիան, ով ինքն է հայտնագործել այդ ժանրը: Rage-ը ստեղծվում է id Software (http://www.idsoftware.com/)-ի ուժերով. հիշեցնեմ, որ հենց այս ստուդիան էր, ով հեռավոր 1993 թվին թողարկեց լեգենդար Doom-ը: Դե, id-ն, անշուշտ, խաղային աշխարհի ամենահայտնի անուններից է, սակայն չմոռանանք նաև, որ նրանք արդեն տասը տարի է, ինչ ոչ մի նոր անունով խաղ չեն ստեղծել: Բնականաբար՝ դա գիտակցում էին և իրենք՝ id-ի ղեկավարները. 2009-ին նրանք հայտարարեցին, որ ստուդիան աշխատում է մի նոր ինտելեկտուալ սեփականության վրա: Խաղը շութեր է, որտեղ նաև շատ մեծ դեր է հատկացված ռասինգին՝ մեքենաներին: Դեմոներն ինչ-որ առումով հիշեցնում են այս տարվա Borderlands (http://www.akumb.am/showthread.php/50453-Borderlands)-ը, սակայն Rage-ը թե՜ գրաֆիկական գեղեցկությամբ և թե՜ գեյմփլեյի հետաքրքրությամբ, կարծես թե, գերազանցում է այդ խաղին: Բազմապիսի զինատեսակներ, հետաքրքիր կերպարներ, գլխապտույտ մրցավազքներ, կուրացուցիչ պայթյուններ ու չկրկնվող լոկացիաներ. այս ամենը ներառված է մենյուում: Rage-ը ճանաչվել է E3 2010-ի լավագույն շութեր, ինչպես նաև արժանացել է ցուցահանդեսի հատուկ մրցանակին՝ լավագույն գրաֆիկային համար: Սյուժեի ու պատմության մասին դեռ շատ բան հայտնի չէ. գիտենք միայն, որ գործողությունները տեղի են ունենալու ապագայում. մարդկության մի մասը ինչ-որ սարսափելի տիեզերական աղետից փրկվելու համար թաքնվում է հատուկ ապաստարաններում, ապա (ինչպես միշտ) դուրս գալուց հետո սկսում է զբաղվել ոչ թե քաղաքակրթության ու մշակույթի վերականգնմամբ, այլ ակտիվ ինքնաոչնչացմամբ ու արյունահեղ կռիվներով՝ ամեն կում ջրի ու ամեն պատառ հացի համար: Նախատեսվում է, որ խաղը խանութներում կհայտնվի 2011 թվին:


Սքրինշոթներ

http://s48.radikal.ru/i119/1007/9e/b9bf99000724.jpg

http://s14.radikal.ru/i187/1007/ae/5c5debbfeabc.jpg

http://s39.radikal.ru/i085/1007/34/c440780535c4.jpg

http://s11.radikal.ru/i184/1007/12/36cbf008ba71.jpg

http://i056.radikal.ru/1007/a0/0754e2e336b8.jpg

http://s61.radikal.ru/i174/1007/f7/7a65a855492b.jpg

http://s003.radikal.ru/i203/1007/3d/becad9309b54.jpg

http://s003.radikal.ru/i201/1007/dc/3bba369eda58.jpg

http://s07.radikal.ru/i180/1007/75/5dab44ff8e16.jpg

http://s001.radikal.ru/i193/1007/95/dbe844efae5b.jpg

http://s49.radikal.ru/i123/1007/1d/fdbdce40e150.jpg

http://s40.radikal.ru/i090/1007/d4/7162da998b3f.jpg


E3 2010-ի ժամանակ ցուցադրված գեյմփլեյը


http://www.youtube.com/watch?v=qd0RtabEah4


http://www.youtube.com/watch?v=mAw9MrIW7JM

Rhayader
31.07.2010, 22:07
Ծիծի՜կ... (երազող սմայլիկ)

Հայկօ
31.07.2010, 22:16
Ծիծի՜կ... (երազող սմայլիկ)

Հա, արական բուտոնների առկայությունը երաշխավորված է մի քանի սքրինշոթներով. իգական բուտոնների մասին դեռ ոչ մի խոսք չկա (ու հազիվ թե լինի):

Հայկօ
21.05.2011, 17:36
Նոր վիդեո ու ավելի քան հինգ րոպե մաքուր գեյմփլեյ. The Shrouded Bunker.



http://www.youtube.com/watch?v=n5rGrI-YbMw

Արամ
21.05.2011, 22:11
Նորմալ վիդեոկարտա եմ ուզում :(

Հայկօ
05.06.2011, 19:54
Նորմալ վիդեոկարտա եմ ուզում :(

Ահամ: Արդեն ես էլ: Հիմա ավելի շատ կուզես.

Բավականին երկար մի նոր հոլովակ, համեցեք: ԳՀ-ն Wellspring քաղաքում է: Քաղաքի հանգիստ կյանքին խանգարում են կոյուղու թունելներում թաքնված ավազակները, ու ԳՀ-ն պիտի նրանց թույլ չտա, որ քաղաքի ջրամատակարարման համակարգի մեջ թույն լցնեն:



http://www.youtube.com/watch?v=D6_D4ctUxtw

Freeman
05.06.2011, 21:08
Ահամ: Արդեն ես էլ: Հիմա ավելի շատ կուզես.

Բավականին երկար մի նոր հոլովակ, համեցեք: ԳՀ-ն Wellspring քաղաքում է: Քաղաքի հանգիստ կյանքին խանգարում են կոյուղու թունելներում թաքնված ավազակները, ու ԳՀ-ն պիտի նրանց թույլ չտա, որ քաղաքի ջրամատակարարման համակարգի մեջ թույն լցնեն:


Դե արի ու մինչև սեպտեմբեր սպասի :(