PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի պատմական արժեքները



Nnn
30.07.2010, 20:10
Խնդրում եմ տեղադրել այստեղ Հայաստանում գտնվող զանազան կոթողների նկարները: Ցանկալի է նաև տվյալ կոթողի վերաբերյալ որոշակի տեղեկություն գրել, եթե իհարկե գիտեք:
:)

Nnn
30.07.2010, 20:34
Քոբայր
Այն գտվում է Լոռվա մարզում: Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագրական հիշատակություններից երեւում է, որ Քոբայրը որպես մենաստան XIII դարի կեսերին արդեն կազմավորված ու հռչակված է եղել: Ստույգ ստեղծման ժամանակը անհայտ է: Անվան ծագումը կապվում է այր /վրաց. քոբ/ բառի հետ: XII դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի /վրացադավան/: Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը: Հուշարձանի փոքր մասն է, որ շատ թե քիչ ամբողջական տեսք ունի. Գերակշիռ մասից պահպանվել են միայն պատերը /ողջ բարձրությամբ կամ մասնակիորեն/: Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ` Գիորգին, Մխարգրձելը, հոգեւոր եւ աշխարհիկ նշանավոր գործիչներ:
Այժմ այն վերանորոգված է:

Nnn
30.07.2010, 20:44
Երբ մենք գնացել էինք Քոբայր դեռ կատարվում էին վերանորոգման աշխատանքններ և շրջակայքից հավաքում էին բոլոր այն քարերը որոնք նախկինում պատկանում էին այս կառուցին:

Nnn
30.07.2010, 20:49
Շինության միջից դիտելով այդ առհելի ժայռին զգում ես բնության զորությունը: Ժայռի վրա կա քարայր, որից էլ նա կոչվել է Քոբայր:

A.r.p.i.
30.07.2010, 20:50
Հալիձորի բերդ

Հալիձորի բերդը գտնվում է Կապանի մոտակայքում։ Կառուցվել է XVIIդ. սռաջին կեսին։ XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Գտնվում է Ողջի գետի ափին։ Պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև։ Միակ, կլոր բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։ Ամրոցի անսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցված անմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով։ Ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, բեմի երկու կողմերում՝ զույգ ավանդատներ։ Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից թաղածածկ երկհարկ շինությունները գավթի դեր են կատարել, իսկ տանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն։ Հալիձորի բերդի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքական բանակի պաշարմանը։
Հալիձորի բերդում շատ անգամ եմ եղել: Վերջին տարիներին էլ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, ու այն բավականաչափ գեղեցիկ տեսքի է բերվել:

Nnn
30.07.2010, 20:56
Հոռոմայր վանքային համալիր - սուրբ Նշան
Հոռոմայր վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա։
Առաջին խմբի զլխավոր Ս.Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187թ.-ին, բազալտե սրբատաշ քարից։ Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է։ Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290թ.-ին։ Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201թ.-ին կառուցվել է փոքրիկ մատուռ։ Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301թ.), որից քիչ հեռու, պահպանվել են Ս.Առաքյալ մատուռի (1216թ.) ավերակները։ Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIIIդ. խաչքարերով ու տապանաքարերով:
Սարահարթի կառույցների խմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:

Nnn
30.07.2010, 21:12
Հարգելի ընթերցողներ, եթե ձեզ վիճակվի այցելել ս. Նշան, խնդրում եմ ձեր Հետքերը /ցանկացած բնույթի/ չթողնել, քանի որ դա մեղք է մեր ներկայի, անցյալի և ապագայի հանդեպ: Հիշեք որ ձեզնից հետո դեռ շատերն են ցանկանալու հիանալ այդ հրաշքով /և ոչ թե ձեր հետքերով:goblin/: Այդ պատճառով ես շատ ու շատ նկարներ չեմ ներբեռնում, որպիսի դուք հիանաք այդ կոթողով և ոչ զզվեք:

Nnn
30.07.2010, 21:29
Ճգնավոր
:(Ցավոք սրտի դեռ տեղեկություն չունեմ այս կառույցի մասին: կարող եմ ասել որ այն համեմատաբար լավ է պահպանվել, գտնվում է Լոռու մարզում, պատերի մեջ առկա են բազմաթիվ խաչքարեր:

Nnn
30.07.2010, 21:34
Այստեղից բացվում է չքնաղ տեսարան;)

Nnn
30.07.2010, 21:43
Սեդվի
Հրաշալի է Սեդվին, հատկապես աշնանը;)
Ստույգ տեղեկություններ կրկին չունեմ:cry

Nnn
30.07.2010, 21:54
Բգավոր
Այս կառույցը կրկին վերանորոգվում է:

Nnn
30.07.2010, 22:01
Հուսով եմ եվրոռեմոնտ չեն անում և վեանորոգումից հետո կպահպանվի Բգավանքի տեսք::think:D
Դռնիկը լավն է չէ:oy

Monk
03.08.2010, 20:29
Ստորև եղած նկարներում պատկերված է ադրբեջանցիների կողմից կառուցված Ծարի դպրոցը, որի շինարարության ժամանակ օգտագործվել են խաչքարեր, հայկական եկեղեցիների քարեր: Ծարը, որ ներկայիս ազատագրված տարածքների Քարվաճառի շրջանում է, Դոփյան իշխանների երբեմնի նստավայրն է եղել:

http://imgur.com/q5rwr.jpg

http://imgur.com/YxumF.jpg

http://imgur.com/xvXM5.jpg

http://imgur.com/UDKwD.jpg