PDA

Դիտել ողջ տարբերակը : Ատլետիկո Մադրիդ / Atletico Madrid



Ապե Ջան
30.07.2010, 14:16
Երկար որոնումից հետո, չգտնելով թեմա Իսպանական այս ակումբի մասին, որոշեցի բացել այն:


Ատլետիկոն պատրաստվում է չորեքշաբթի ձեռք բերել Գոդինին

http://armsport.am/images/news_1/10108371280478822.jpg

Ուրուգվայի հավաքականի և «Վիլյառեալի» պաշտպան Դիեգո Գոդինը կարող է հաջորդ չորեքշաբթի դառնալ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, հաղորդում է «СЭ»-ն` հղում կատարելով AS-ին:


Հրատարակչության տեղակացմամբ` կողմերը արդեն համաձայնության են եկել գործարքի ֆինանսական հարցերի վերաբերյալ: 2010թ.Եվրոպայի լիգայի հաղթողների համար այդ տրանսֆերը կարժենա 8 մլն եվրո: Այսօր Կիկե Սանչես Ֆլորեսի սաները մեկնում են Թայլանդ և փաստաթղթերի հետ կապված մնացած հարցերը կլուծեն արդեն վերադառնալուց հետո:


Մինչ վերջին պահը ֆուտբոլիստի ծառայություններով էր հետաքրքրվում «Ռեալը», սակայն մադրիդիցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդյունքում հրաժարվել է այդ մտքից: Գոդինին ձեռք բերելուց հետո «Ատլետիկոն», ամենայն հավանականությամբ, կհրաժարվի պաշտպան Ռոդա Ֆանիին գնելու մտքից, քանի որ ակումբի բյուջեն թույլ չի տա նման ծախսեր իրականացնել:

Հղում (http://armsport.am/am/news/4/4/10837/)

romanista
30.07.2010, 14:23
Ապեր՟))) էս ինձանից առաջ ընկա՟ր:) հիանալի ա, այս թիմը պետք ա ակումբում իրա թեման ունենա) գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող թիմ, որը կարող ես չսիրել կամ սիրել, բայց նրա հանդեպ անտարբեր լինել չես կարող:) Իմ մոտ համար երկրորդն ա արդեն գիտենք թե որ թիմից հետո)) ես դարձա այս թեմայի մշտական այցելուն:)

---------- Ավելացվել է՝ 15:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:19 ----------

Գոդինի մասին ասեմ, որ եթե առան, շատ լավ կլինի, Ֆորլան-Գոդին ուրուգվայական զույգ)) ես ավելի շատ կսիրեմ այս թիմը, քանի որ նաև Ուրուգվայի երկրպագու եմ))) Գոդինին Ռեալն էլ է՟ր ուզում առնի, հա՟... հետաքրքիր ա, աշխարհում կա մի ֆուտբոլիստ, որին էդ փողի պարկը չուզենա առնի... մեր նախկին բակի տղեքից մեկին կառաջարկեմ, բեսամթ թանկ գնով:D

avikavet1
31.07.2010, 02:17
շատ լավ թեմայա,ու շատ ճիշտ վորոշումա:Մադրիդի Ատլետիկոն հիանալի տիմա,մի խոսքով շնորհավոր::hands

Ambrosine
01.08.2010, 11:39
Մոդերատորական. եթե կարծում եք, որ ինչ-որ լուր, այն էլ ոչ թե ձեր գրած, այլ՝ քոփի արած այլ կայքից, մեջբերելով կարող եք նոր թեմա բացել, չարաչար սխալվում եք: Այսուհետ շատ խիստ եմ լինելու բոլոր նորաբաց թեմաների հանդեպ: Երբ ինչ-որ թիմի մասին թեմա եք բացում, բարի եղեք նախ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ թիմը, ինչ ձեռքբերումներ է ունեցել իր պատմության ընթացքում, ինչ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ են կրել այդ թիմի մարզաշապիկը... թող բոլորիդ օրինակ ծառայի թեկուզ այս թեման՝ Ուրուգվայի հավաքական (http://www.akumb.am/showthread.php/55778-%D5%88%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%A3%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6):
Գրառումները տեղափոխվել են «Ֆուտբոլ» (http://www.akumb.am/showthread.php/68-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC?p=2064243&viewfull=1#post2064243) թեմա և խմբագրվել:

Թեման, բնականաբար, փակվում է: