PDA

Դիտել ողջ տարբերակը : EuroVoice երաժշտական մրցույթ



Yellow Raven
30.07.2010, 11:54
EuroVoice-ը նոր երաժշտական մրցույթ է` այս տարի տեղի է ունենալու առաջին անգամ:
Մրցույթը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-24-ին Աթենքում, իսկ Հայաստանը մրցույթում կներկայացնի Բամբիռ ռոք-խումբն իր That's fine with us երգով:)

Մրցույթի նախընտրական փուլն անցնում է ինտերնետ քվեարկության միջոցով ու յուրաքանչյուրը կարող է իր երգը ափլոադ անել ու միգուցե հենց իրեն բախտ վիճակվի ներկայացնել իր երկիրը մրցույթում:)
Այս տարի Հայաստանից ընդամենը 3 թեկնածու կար` Բամբիռը, Հայկ Կասպարովն ու Դելտա Պրոն, բայց քվեարկությամբ առաջին տեղում է հայտնվել Բամբիռի վերոնշյալ կատարումը:)

Եզրափակիչ փուլում հաղթողը կորոշվի հեռուստատեսային քվեարկությամբ:)

Բամբիռի երգին ու մնացած բոլոր մասնակիցների երգերին կարող եք ծանոթանալ մրցույթի պատշոնական կայքում` www.eurovoice.tv :)

Ապե Ջան
30.07.2010, 11:58
Սա ևս Եվրատեսիլի նման մրցու՞յթ է, որ երկրի ներկայացուցիչը որ հաղթի ուրեմն հաջորդ տարի մրցույթը այդ երկրում է լինլու :8

Հայուհի
30.07.2010, 20:55
Հետաքրքիրա:) Կարևորը եվրավոիսամանիա չսկսվի...

Sagittarius
30.07.2010, 21:08
լավ էլ երգ ունեն :)
կայքում կարող եք լսել

Yellow Raven
30.07.2010, 21:33
լավ էլ երգ ունեն :)
կայքում կարող եք լսել

Երգը էլի էի լսել` համերգների ժամանակ, բավականին լավնա:)

Հարդ
30.07.2010, 21:38
Ուրեմն ամեն երկրից ով ուզում ա ափլոադ ա անում, բա հետո էտ ուղարկողի համար քվեարկողներն ովքեր են? Ասենք Հայաստանի համար մենակ Հայաստանից կարան?

Ռեդ
31.07.2010, 00:10
Եթե քաղաքականություն չլինի, մեծ հաճույքով կհետևեմ:

armuk
31.07.2010, 09:14
որ ալիքով են ցույց տալու՞՞՞՞

Yellow Raven
31.07.2010, 10:00
Սա ևս Եվրատեսիլի նման մրցու՞յթ է, որ երկրի ներկայացուցիչը որ հաղթի ուրեմն հաջորդ տարի մրցույթը այդ երկրում է լինլու :8

Էս հարցին չեմ կարող պատասխանել, մյուս տարի կերևա:))


Ուրեմն ամեն երկրից ով ուզում ա ափլոադ ա անում, բա հետո էտ ուղարկողի համար քվեարկողներն ովքեր են? Ասենք Հայաստանի համար մենակ Հայաստանից կարան?

Յուրաքանչյուրը կարող է փորձել մասնակցել: Ինտերնետային քվեարկության ժամանակ ցանկացած երկրից ցանկացած երկրի թեկնածույի համար կարելի է քվեարկել(ընդ որում ոչ միայն կողմ, այլ նաև դեմ), բայց կան սահմանափակումներ` միայն գրանցված մասնակիցները կարող են քվեարկել(գրանցումն անվճար է և հեռախոսահամարի ստուգում է պահանջում) և մեկ օրվա ընթացքում կարելի է քվեարկել 3 անգամ` ընդ որում յուրաքանչյուր մասնակցին ձայն կարելի է տալ օրվա մեջ 1 անգամ:)


որ ալիքով են ցույց տալու՞՞՞՞

Փնտրեցի, դեռևս ինֆորմացիա չկար հեռուստաալիքի մասին:)

Կանոնների մասին ավելի մանրամասն` http://eurovoice.tv/rules :)

Ռուֆուս
31.07.2010, 14:04
Բամբիռի երգը շատ շատ լավն ա :love Համեմատության համար Ադրբեջանինը լսեցի :[

Հաջողություն Բամբիռին, ինձ թվում ա սա շատ ավելի նորմալ ու մակարդակով մրցույթ կլինի:

armuk
11.09.2010, 23:11
Արդեն պարզ է թէ որ ալիքով է լինելու այս մրցույթը, Լինելու է Սեպտեմբերի 23 և 24-ին «Շանթ»-ի ուղիղ եթերում:

Inna
23.09.2010, 16:27
Հիշեցնեմ... այսօր սեպտեմբերի 23-ն է,դիտեք EuroVoice-ը այսօր` <<Շանթ>>հեռուստաընկերության ուղիղ եթերում ...

Հարդ
23.09.2010, 17:40
Ժամը՞:

romanista
23.09.2010, 18:32
Ժամը՞:

23:00 Live from Athens, Greece:)

Բամբիռի համար կնայեմ, թե չէ անկապ մրցույթ ա... եվրատեսիլն ինչ ա, որ էս ինչ ըլնի))

Yellow Raven
23.09.2010, 22:04
Սկսվեց:))

Ռուֆուս
23.09.2010, 22:28
Բամբիռը շատ լավն էր :love

Իսկ Թուրքիան խայտառակություն ա :[ Հեսա հետ կտամ:

Չէ, ամեն դեպքում Եվրատեսիլից շատ չի տարբերվում :{

Քվեարկությամբ երկրորդ տեղում ենք :)

Մանուլ
23.09.2010, 22:29
:( Կրկնելո՞ւ են:

Ռուֆուս
23.09.2010, 22:31
:( Կրկնելո՞ւ են:

Ման ջան, նայելու բան չի :)) Թե կարաս Յութուբում մենակ Բամբիռի կատարումը լսի ու վերջ :))

Մանուլ
23.09.2010, 22:33
Ման ջան, նայելու բան չի :)) Թե կարաս Յութուբում մենակ Բամբիռի կատարումը լսի ու վերջ :))

Ես հենց Բամբիռի համար էի հարցնում, մնացածը հետաքրքիր չէր :)): Յութուբում կլսեմ, չէի ֆայմել, ապրես :):

tikopx
23.09.2010, 22:34
հայերը 2-րդ բռնին հա?

Ռուֆուս
23.09.2010, 22:38
հայերը 2-րդ բռնին հա?

Քվեարկությունը դեռ ընթացքի մեջ է, մինչև մրցույթի ավարտը:

Ռուֆուս
23.09.2010, 23:00
Ադրբեջանը վաբշե :bad

Զարմանալի չէ, որ նախավերջին տեղում են :))

V!k
23.09.2010, 23:02
Քվեարկությունը դեռ ընթացքի մեջ է, մինչև մրցույթի ավարտը:

իսկ վաղն էլ ա հնարավոր քվեարկել Բամբիռի օգտին,թե վաղն էլ վաղվա մասնակիցների??? վաղն են ասելու հաղթողին?

Ռուֆուս
23.09.2010, 23:06
իսկ վաղն էլ ա հնարավոր քվեարկել Բամբիռի օգտին,թե վաղն էլ վաղվա մասնակիցների??? վաղն են ասելու հաղթողին?

Եսիմ, նոր ոնց որ թե ասեցին, մի օր ա տևելու քվեարկությունը...

romanista
24.09.2010, 10:23
Ահավոր վատ ա կազմակերպված, մարդու նայելը չի գալիս) Էն Անասթեյշան էլ հելավ ասեց ձենս կտրված ա, չեմ երգում:D էսօր մենակ քվեարկության արդյունքները կնայեմ, որ տենամ Բամբիռը ինչ եղավ)

Ռուֆուս
24.09.2010, 11:26
Ահավոր վատ ա կազմակերպված, մարդու նայելը չի գալիս) Էն Անասթեյշան էլ հելավ ասեց ձենս կտրված ա, չեմ երգում:D էսօր մենակ քվեարկության արդյունքները կնայեմ, որ տենամ Բամբիռը ինչ եղավ)

հա, ահավոր անկապ մրցույթ էր, Եվրատեսիլից էլ խայտառակ վատ: Բամբիռն էլ դժվար թե հաղթի, ոնց որ թե մենակ հույներն ու կիպրոսցիներն են էս մրցույթը նայել ու իրար համար քվեարկում, առաջին տեղի շանս ընդհանրապես չունենք:

Այ որ բոլոր երկրները Բամբիռի կարգի երաժիշտներ ուղարկեին, նորմալ բան կլիներ:

Yellow Raven
24.09.2010, 15:46
Կիպրոսն ահագին առաջա, ձև չունենք անցնելու:(

Sonatina
24.09.2010, 16:12
Ամեն դեպքում հիշեք,որ այս մրցույթը դեռ 3-րդ անգամ է կազմակերպվում և թերություններ դեռ շատ կլինեն:)

Ապե Ջան
24.09.2010, 16:25
Սրա քվեարկման կարգը ինչպես է, Եվրատեսիլի նման՞

Yellow Raven
24.09.2010, 16:54
Ամեն դեպքում հիշեք,որ այս մրցույթը դեռ 3-րդ անգամ է կազմակերպվում և թերություններ դեռ շատ կլինեն:)

Իսկ ես գիտեի, թե առաջին անգամ է կազմակերպվում:think

romanista
24.09.2010, 17:18
Իսկ ես գիտեի, թե առաջին անգամ է կազմակերպվում:think

հա, առաջին անգամ ա, ոչ թե 3-րդ

Sonatina
25.09.2010, 10:12
հա, առաջին անգամ ա, ոչ թե 3-րդ

Իսկ նայել ես մրցութային առաջին օրվա համերգը? <<Արդեն երկու տարի շարունակ...>> Էտ Պամելլան ասեց հենց սկզբում:aha

Yellow Raven
25.09.2010, 12:07
Իսկ նայել ես մրցութային առաջին օրվա համերգը? <<Արդեն երկու տարի շարունակ...>> Էտ Պամելլան ասեց հենց սկզբում:aha

Դուրսա տվել փաստորեն:))
Բամբիռ` 3-րդ տեղ, ապրեն:)

Sonatina
25.09.2010, 12:35
Դուրսա տվել փաստորեն:))
Բամբիռ` 3-րդ տեղ, ապրեն:)

Հա դե իրենից հեռու չի դուրս տալը;)

Արամ
25.09.2010, 12:47
Շատ լավ երգա:love