PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանայք սպորտում....



My World My Space
29.07.2010, 15:04
Ի՞նչ եք կարծում արդյո՞ք արդարացված է որոշակի սպորտաձևերում պրոֆեսիոնալ կին սպորտսմենների մասնակցությունը....

Արդյոք ճիշտ է պրոֆեսիոնալ սպորտի համար կորցնել կանացիությունը, զրկվել անձնական կյանքից և այլն....

http://bezumno.ru/uploads/posts/2008-08/1218435694_scariest-women-at-the-2008-beijing-olympics-07.jpg

http://smiimg.dt00.net/smi/2008/11/53.jpg

http://lh3.ggpht.com/_66lDt2bPUEo/TFFfS7-ijqI/AAAAAAAAAFs/kwAh-FPxkm8/sportsmenka.JPG

Chilly
29.07.2010, 15:20
Իրոք որ, բնությունից չես փախչի...
Ապացուցելու համար որ կանայք ոչնչով տղամարդկանցից հետ չեն, նրանք մտնում են սպորտի մեջ, կորցնում կանացի ամեն ինչ, զրկվում նորմալ ընտանիք ունենալու հնարավորությունից, տրավմաներ ստանում...
Չգիտեմ, ըստ իս մի քանի սպորտաձևեր կան, որոնցում կանանց մասնակցությունը չպետք է խրախուսվի...

ՆանՍ
29.07.2010, 15:28
Ճիշտ ես ասում էս դեպքում "կին" բառի մենակ Ն-ն ա մնում:)

Անամնիսիս
29.07.2010, 17:04
Ես էլ չեմ խրախուսում կանանց մասնակցությունը որոշ սպորտաձևերում բայց ամեն մարդ իրավունք ունի երջանիկ լինելու և ամեն մարդ ինքն է ընտրում իր ուղին
Եթե տվյալ մարդը ուզում է զբաղվել այսպիսի սպորտով, իր երջանկությունը նա տեսնում է այդտեղ և ոչ թե խոհանոցում ջեռոցի կողքը ապա ինչու ոչ՞
Մենք բոլորս էլ ազատ ենք մեր ընտրություններում
Այ արդեն ուրիշ հարց է թե ինչու են կանայք այդպես մտածում, բայց սա արդեն ուրիշ հարց է որը կապված է միմիայն հոգեբանության հետ::)

Inana
29.07.2010, 17:11
Շաատ տգեղ, աննորմալ բան ա ստացվում, երբ կանայք սկսում են զբաղվել նման սպորտաձևերով: Նայում ես և մտածում` սա կին է? տղամարդ? թե երկուսը մեկում:
Գեղագիտական տհաճություն եմ ստանում::[


Կինը պետք է մնա կին` նուրբ, գեղեցիկ ու հաճելի:

Ապե Ջան
30.07.2010, 12:04
Ըստ իս պետք չէ հանուն սպորտի կորցնել կանացիությունը, գեղեցիկ մարմինը: Այո սպորտը առողջություն է, բայց պետք այն ուղղակի թարմ մնալու ու գեղեցիկ և մկանոտ արտաքին տեսք ունենալու համար:

Skeptic
01.08.2010, 12:29
Առանց մեկնաբանության /նեղանալ չկա :}/


http://www.youtube.com/watch?v=TKwVIIA0HVk&feature=related

Ապե Ջան
01.08.2010, 13:02
Կին բռնցքամարտիկը մահացել է ընդամենը մեկ հարվածից

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում քիք-բոքսինգի կանանց առաջնության ժամանակ դեմքին ստացած հարվածի հետևանքով մահացել է Ադրիեն Սիմոնսը:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` մենամարտի ժամանակ դեմքին ստացած հարվածից Սիմոնսը նոկաուտի է ենթարկվել: Սակայն որոշ ժամանակ անց ամբողջովին կորցրել է գիտակցությունը, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել 34-ամյա բռնցքամարտիկի կյանքը:

Ադրիեն Սիմոնսի ընկերը` Չայք Լինդսեյը, հայց է ներկայացրել ընդդեմ Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի` իր ընկերուհուն անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու և հիվանդանոց ուշ հասցնելու համար:

Աղբյուր (http://armsport.am/am/news/5/54/10863/)