Դիտել ողջ տարբերակը : Հիպոթեքային վարկ նորաստեղծ ընտանիքներին
Lapterik
28.07.2010, 18:20
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն և "Բնակարաններ երիտասարդներին" ՈՒՎԿ-ի հետ համատեղ առաջարկում է հիպոթեքային վարկ նորաստեղծ ընտանիքներին հետևյալ շահավետ պայմաններով:
Վարկը տրամադրվում է դրամով, տարեկան 10% տոկոսադրուքով 10 տարի մարման ժամկետով մինչև 11.200.000 ՀՀ դրամով:
Եթե հարցեր լինեն գրեք: ;)
Խնդրում եմ գրել ընտանիքին ներկայցվող մինիմալ պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի մոտավոր ցուցակը:
Այս «ակցիայի» մասին վաղուց եմ լսել, բայց հետո ժողովրդից լսած լուրերը համոզեցին, որ սա «հերթական լոլոն» է:
Lapterik
28.07.2010, 21:24
Պահանջներից են`մեկ վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել համավարկառուների ամսական զուտ եկամտի 40%-ը:
Վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի գծով կուտակված տոկոսների ու մայր գումարի առավելագուն չափը չի կարող գերազանցել 50 %-ը:
Ամուսինները տարիոը չպետք է գերազանցի 60-ը:
Փաստաթղթերը`
1.Վարկային դիմում
2.Անձնագիր + սոց քարտ
3.Տեղեկանք բնակության վայրից
4.Տեղեկանք եկամուտների վերաբերյալ /համավարկառուների/
5.Գնվող գույքի սեփականցության վկ. բնօրինակը և ձեռքբերման հիմքը` առուվաճառքի պայմանագիրը
6.Ամուսնական պայամանգիր
Մի կարեվոր բան էլ ասեմ, ուրեմն վարկը տրամադրվում է անշարժ գույքի գնահատված արժեքի 70 %-ի չափով, այսինքն գնահատված մաքսիմում արժեքը պետք ա լինի 16.5 մլն դրամ ու ձեռք բերման արժեքը 16 մլն դրամ.
Էլի հարցեր լինի ասեք ;)
---------- Ավելացվել է՝ 22:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:19 ----------
Նայեք եթե օրինակ զուտ եկամուտի 50 %-ը կազմում է 100.000 դրամ, ապա մոտավոր հաշվարկով բանկը Ձեզ ա տրամադրում 12.000.000 դրամ դե մոտավոր ստացվում ա 31.000 ամն դոլար, տեսեք բնակարան կկարողանաք առնել, որ շատ ուզենքնա կկարողանանք, ու վերջում տունն ել կմնա մեզ, ոչ թե ամեն ամիս վարձ տալ ուիշին ու վերձում ոչինչ չունենալ ;)
Ներսես_AM
28.07.2010, 21:26
Ան սա ինչով ա լավ էն մյուս ծրագրից որ տալիս ա 8,5%-ով մինչև 16 000 000 դրամի: Էտ գումարով սկի ծայրամասերում մի սենյականոց չես ճարի երևի:
Lapterik
28.07.2010, 21:39
Ներս ջան ես մյուս ծրագրերից տեղյակ չեմ, կարողա էն ավելի լավնա, առաջին հերթին պետքա նրա պայմաններն էլ նայես, ես ինքս տեղյակ չեմ, որ համեմատեմ ասեմ:
Պահանջներից են`մեկ վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել համավարկառուների ամսական զուտ եկամտի 40%-ը:
Իմ մոտավոր հաշվարկներով երիտասարդ ընտանիքի ամսեկան եկամուտը պետք է կազմի առնվազն 400000:
1. Եթե ես այդքան աշխատավարձ գրել տամ, ես 120000-ի կարգի պետք է վճարեմ պետությանը սոցվճար (գործատուիս հետ պայմանավորվել ենք կոնկրետ կանխիկ գումար, ձևակերպված է միայն 45000):
2. Իմ համոզմամբ վարձով ապրող երիտասարդ ընտանիքների 99Ջ%ը նման եկամուտ (պաշտոնապես ձևակերպված) չունի:
Lapterik
28.07.2010, 21:44
Աթեիստ ջան էտ ձևակերպածը կարեվորա, բայց հաշվի ա առնվում քօ իրական եկամուտը, կա տենց ձև, որտեղ նշվում ա որ ետքան ա, պարտադիր չի դու դրա համար սոց վճարես:
Նայի օրինակ դու դասաղօս ես ստանում ես 40.000 աշխատավարձ բայց դու ունես ամսական 10 եղեա որ պարապում ես ու ստանում ես խոսքի 300000: Էտ անպայման հաշվի ա առնվում:
Ես ինչ ասւոմ եմ զուտ եկամուտի համար եմ ասում, սոց-ն ու եկամտահարկը հանած: Միասնական եկամուտի մասին ա խոսքը,դրան ել ուշադրություն դարձրեք:
Աթեիստ ջան էտ ձևակերպածը կարեվորա, բայց հաշվի ա առնվում քօ իրական եկամուտը, կա տենց ձև, որտեղ նշվում ա որ ետքան ա, պարտադիր չի դու դրա համար սոց վճարես:
Նայի օրինակ դու դասաղօս ես ստանում ես 40.000 աշխատավարձ բայց դու ունես ամսական 10 եղեա որ պարապում ես ու ստանում ես խոսքի 300000: Էտ անպայման հաշվի ա առնվում:
Այսինքն, եթե ես ասեմ, որ թեև գրած ա 45 000, բայց իրականում ամիսը ստանում եմ ասենք 800 000 (առանց որևէ ապացույցի), բանկը կհավատա՞:
Lapterik
28.07.2010, 21:52
Չգրանցված ամսեկան եկամուտը կարող է հաշվի առնվել, եթե այն չի գերազանցում 200.000 դրամը, բայց դու պետք ա հարկայինում պաշտոնական գրանցում ունենաս: Էրեխեք էս ամեն ինչը հաշվարկած ա նորմալ առաջնային եկամուտների համար, որ գործատուն քիչ ա գրել որ քիչ սոց տա, մնացածն ել կանխիկա տալիս, ետ քեզա վնաս իրականում իրա շահից ելնելով:
Lapterik
28.07.2010, 22:12
Գիտեք ինչ եմ մտածում, եթե էտ 10 տոկոսի 2 տոկոսը սուբսիդավորում ա ՀՀ-ն,ապա լրիվ նորմալ ա 8 տոկոս տարեկան, հլը վաղը մի հատ կիմանամ, հլը ցրագիրը մեր մոտ նորա, դեռ քննարկելու բաներ կան:
որ գործատուն քիչ ա գրել որ քիչ սոց տա, մնացածն ել կանխիկա տալիս, ետ քեզա վնաս իրականում իրա շահից ելնելով:
Այսպիսի «պետության» տված վնասից խուսափելը շահ հետապնդել չի: Ես ինքս էլ դեռ այնքան չեմ ստանում, որ 45 000 (այս պահին այդքան իմ վճարն է, 50 000 էլ գործատուինը) տամ «պետությանը», վաղվա «պայծառ օրվա» համար: Մանավանդ, որ ամեն ամիս առնվազն մի էշություն անում են Բաղրամյան փողոցում, որ էլի մտածեմ գնալու մասին:
Lapterik
28.07.2010, 22:33
Դե բան համ ես եք ասում համ էն եք ասում, ես ինչ կարամ անեմ? :(
Դե բան համ ես եք ասում համ էն եք ասում, ես ինչ կարամ անեմ? :(
Էհ, ես չեմ ասում, մեկա մենք վաղուց գումարային 60-ի տարիքային սահմանը հատել ենք :)
Բայց, որ բանկերը նենց պայմաններ են դնում, որ հա՛մ իրանց տաս, հա՛մ պետությանը (անարժան), էդ մասին ա խոսքը:
Lapterik
28.07.2010, 22:38
Եխ եխ Աթեիստ ջան:
Խնդրում եմ գրել ընտանիքին ներկայցվող մինիմալ պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի մոտավոր ցուցակը:
Այս «ակցիայի» մասին վաղուց եմ լսել, բայց հետո ժողովրդից լսած լուրերը համոզեցին, որ սա «հերթական լոլոն» է:
Աթեիստ ջան
էսքանից հետո դեռ կասկած կա՞,որ «հերթական լոլոն» է:
Չգրանցված ամսեկան եկամուտը կարող է հաշվի առնվել, եթե այն չի գերազանցում 200.000 դրամը, բայց դու պետք ա հարկայինում պաշտոնական գրանցում ունենաս: Էրեխեք էս ամեն ինչը հաշվարկած ա նորմալ առաջնային եկամուտների համար, որ գործատուն քիչ ա գրել որ քիչ սոց տա, մնացածն ել կանխիկա տալիս, ետ քեզա վնաս իրականում իրա շահից ելնելով:
Միամիտ բան չի՞ ստացվում:Ինչ որ մեկը կարողա կամավոր հայտարարի որ 200.000 դրամ լեվի փող ա աշխատու՞մ:D
Ես մի ընդհանուր բան գիտեմ-ցանկացած բանկի առաձնահերթ նշանակությունը դա լվացք անելն է:Պակաս «լոլո» էլ սրա հակառակն ապացուցելն է....
6.Ամուսնական պայամանգիր
Սա էլ էր հետաքրքիր ....
Աթեիստ ջան
էսքանից հետո դեռ կասկած կա՞,որ «հերթական լոլոն» է:
Դե եթե ակցիան ուղղված է «նորաստեղծ ընտանիքներին», բայց դրանց մեծ մասը չի կարող օգտվել (արդեն նշված փաստերին ավելացրած նաև այն, որ գումարի 70%-ն են տալիս), ուրեմն ոչ թե կասկածում եմ, այլ համոզված եմ:
Հայկական որևէ բանկ 14 տոկոսից ցածր հիփոթեքային վարկ տալիս ա՞ :think
Ըստ իս՝ պայմանները ահագին բարենպաստ են։ 30 տոկոս կանխավճարը հայակական բանկերի նվազագունն ա, բանկ կա 35 տոկոս կանխավճար ա ուզում։
Ինչ վերաբերում ա Վարկի մարումներ/Զուտ եկամուտ հարաբերակցությանը՝ 40 տոկոս, դա մի քիչ խիստ ա, գուցե... չնայած, էլի կազմում ա ընդունված թիվ հայկական շուկայում։ Այսինքն՝ ռեալ լկյանքում, դժվար թե մարդ կարողանա վարկ փակել, եթե իր եկամուտների 40 տոկոսից ավելին պետք ա տրամադրի դրան։ Նման վարկարուն շատ ռիսկային ա։ Հենց մի ամիս ծախսեր ունենա արտահերթ, կուշացնի մարումը։
Մյուս կողմից էլ, պետությունը հո պարտավոր չի հաշվի առնել անօրինական ձևով գոյացող եկամուտները... Դա չ։սված բան ա, որ թեկուզ 200 000ի չափով ընդունում են :)
Վարկի գումարն էլ ա քիչ, բայց կարծում եմ, հաշվարկը հենց եղել ա ապահովել քիչ բայց կայուն եկամուտներով ընտանիքներին հանրավորություն։
11.000.000ը իսկապես, ծայրամասում մեկ սենյականող բնակարանի գին ա։ Բայց ավելի թանկ տուն ուզեցող մարդը ավելի շատ եկամուտ պետք ա որ ունենա, քան իրենց նվազագույն պահանջները։
:think
Lapterik
29.07.2010, 19:50
Նենց չի որ Կոնվերսը իմ սեփական բանկն ա ես ել ռեկլամ եմ անում, տենց ուրիշ բանկեր ել կան ու ՈՒՎԿ-ներ, ու որ ելի նույն ձևով ա հաշվարկվում: Մենակ էն չեմընդունում որ ասում են ծայրամասում հազիվ առնես, դը կարողա պետքա պետությունը քո փոխարեն տունը առնի ու տա ասի ապրի: Իսկ ավելի նորմալա որ ամբողջ կյանքում մարդիկ վարձով են ապրում, ամսեկան էլ մինիմում 60.000 վարձ են տալիս, ու քիչ հավանական չի որ ետ գինը կբարձրանա, իտո դու քօ սեփականը չես էլ ունենում: Հիմա ապրի ծայրամասում, հետո շատ աշխատի , նոր ու ավելի լավ տուն առ, ինչ կա որ:
Նենց չի որ Կոնվերսը իմ սեփական բանկն ա ես ել ռեկլամ եմ անում, տենց ուրիշ բանկեր ել կան ու ՈՒՎԿ-ներ, ու որ ելի նույն ձևով ա հաշվարկվում:
իզուր ես սրտնեղվում:Շատ շնորհակալ ենք տվածդ տեղեկության համար:Սա ֆորում է և ի տարբերություն ռեկլամի ենթադրում է քննարկումներ:
Մենակ էն չեմընդունում որ ասում են ծայրամասում հազիվ առնես,
Գինդ կարդա,տեսնենք կարծիքդ կփոխե՞ս
դը կարողա պետքա պետությունը քո փոխարեն տունը առնի ու տա ասի ապրի:
Դը որ պետություն լիներ այդպես էլ պիտի լիներ:
Իսկ ավելի նորմալա որ ամբողջ կյանքում մարդիկ վարձով են ապրում, ամսեկան էլ մինիմում 60.000 վարձ են տալիս, ու քիչ հավանական չի որ ետ գինը կբարձրանա, իտո դու քօ սեփականը չես էլ ունենում:
Չէ նորմալ չի,բայց սրա անորմալ լինելուց ամենևին չի բխում նշածդ առաջարկի նորմալ լինելը
Հիմա ապրի ծայրամասում, հետո շատ աշխատի , նոր ու ավելի լավ տուն առ, ինչ կա որ:
էսի հեչ չեղավ,իյա Օպեռաից մաքսիմում 167մետր շառավղով պիտ լինի :D
Նենց չի որ Կոնվերսը իմ սեփական բանկն ա ես ել ռեկլամ եմ անում, տենց ուրիշ բանկեր ել կան ու ՈՒՎԿ-ներ, ու որ ելի նույն ձևով ա հաշվարկվում: Մենակ էն չեմընդունում որ ասում են ծայրամասում հազիվ առնես, դը կարողա պետքա պետությունը քո փոխարեն տունը առնի ու տա ասի ապրի: Իսկ ավելի նորմալա որ ամբողջ կյանքում մարդիկ վարձով են ապրում, ամսեկան էլ մինիմում 60.000 վարձ են տալիս, ու քիչ հավանական չի որ ետ գինը կբարձրանա, իտո դու քօ սեփականը չես էլ ունենում: Հիմա ապրի ծայրամասում, հետո շատ աշխատի , նոր ու ավելի լավ տուն առ, ինչ կա որ:
Հիմա բացատրեմ ինչն է այստեղ սխալ: Ասենք մեր ընտանիքն այս պահին կազմված է 3 անդամից, հույս ունեմ մյուս տարի կդառնա 4: Ես կնախընտրեմ 60 000-ով վարձել 2 սենյականոց, քան թե ամեն ամիս վճարել 160 000 մեկ սենյականոց ծայրամասային տան համար:

Սպասի էտ ծայրամաս ասածը պարզվում ա հլա մեկ սենյականոցի մասին ա՞:Էտ հեչ բանի նման չեղավ:
Ասեմ թէ ինչպես է կատարվում նման գործարքները, իմ ընկերոջ օրինակից:
Ասեմ որ ընկերոջսս փաստաթզթային աշխատավարձը կազմում է 80000, բայց իրական եկամուտները 300000-400000:
Աչքի տակ առնելով մոտ 9 միլիոն արժողությամբ բնակարան, դիմել էր UniBank-ին: UniBank-ի աշխատակիցը ծանոթ լինելով ընկերոջս, նախ ծանոթացրել էր մի մարդու հետ, որը 600 դոլարով ընկերոջս և իր կնոջը տրամադրել էր լրիվ օրինական աշխատանքի փաստաթղթեր, համապատասխանաբար 200000 և 120000 աշխատավարձով:
Մի 20 օրով ճարել էր 4 միլիոն, որը պետք է մուծեր բանկին, իբրև վարկի 30 տոկոս:
500 դոլարով այդ բնակարանը գնահատել էր տվել 13 միլիոն:
Արդյունքում բանկից վերցրել էր 13 միլիոն, 4 միլիոնը պարտքն էր տվել, 9 միլիոնն էլ բնակարանի գումարը:
Իսկ 3 ամիս հետո էլ աշխատանքից դուրս են եկել: :)