PDA

Դիտել ողջ տարբերակը : Սկիզբ / Inception (2010)

Sagittarius
28.07.2010, 16:52
Inception (2010)- Սկիզբ

http://www.filmofilia.com/wp-content/uploads/2009/12/Inception-Poster.jpg

Երկիր: ԱՄՆ
Ժանր: Էքշն, գիտաֆանտաստիկ, թրիլլեր
Հեղինակ: Քրիստոֆեր Նոլան
Դերերում: Լեանարդո ԴիԿապրիո, Մայքլ Քեյն
Պրեմիերա: Հուլիսի 16, 2010 ԱՄՆում, Հուլիսի 29, 2010 Գերմանիայում, Հայաստանում չգիտեմ
IMDb (http://www.imdb.com/title/tt1375666/) գնահատական- 9.2/10` մոռթում ա:hands

Ֆիլմը չեմ դիտել, բայց խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել, այս մարդկանցից ես մենակ գլուխգործոց եմ սպասում:

Ես կդիտեմ ամենայնհավականությամբ վաղը, բայց մինչև այդ նույնիսկ չեմ էլ ցանկանում ինտերնետում կարդալ ֆիլմը ինչի մասին ա, քանի որ վստահ եմ, որ բարձրորակ ա լինելու:

Այս թեման այստեղ բացում եմ, բայց խնդրում եմ սպոյլերություն չանեք, մինչև ակումբցիների մեծամասնությունը ֆիլմը չդիտեն::)

Skeptic
28.07.2010, 19:37
Kinopoisk.ru կայքի Top 250 ռեյտինգում ֆիլմը առաջին տեղն ա զբաղեցնում՝ շրջանցելով էնպիսի գլուխգործոցների, ինչպիսիք են «Փախուստ Շոուշենկից», «Կանաչ մղոն», «Ֆորեստ Գամփ»... :blin
Արձագանքների վիճակագրությունը տվյալ պահին հետեւյալն ա. 21 չեզոք, 9 բացասական, 223 դրական... :good

Աչքիս, չեմ դիմանա նորմալ որակով տորրենտների հայտնվելուն, կգնամ կինոյում կնայեմ: :pardon

Ռուֆուս
29.07.2010, 09:20
Իսկ ոչ մեկ չգիտի՞, կինո Մոսկվան չի ուզու՞մ էս ֆիլմը ցուցադրի...

Հազիվ ապուշագույն կինոները բերեն ցույց տան :(

terev
29.07.2010, 18:23
Այս թեման այստեղ բացում եմ, բայց խնդրում եմ սպոյլերություն չանեք, մինչև ակումբցիների մեծամասնությունը ֆիլմը չդիտեն::)

«սպոյլերություն»-ը որն՞ ա, կասեք՞:

Հայկօ
29.07.2010, 18:25
Տրեյլերը

http://www.youtube.com/watch?v=66TuSJo4dZM

Yellow Raven
29.07.2010, 18:30
CamRip-ով կա արդեն, բայց կարծում եմ սենց կինոները միայն նորմալ որակով արժի նայել:)
Եթե ինչ-որ հղում ունենաք, գրեք անպայման:)

Հայկօ
29.07.2010, 18:39
«սպոյլերություն»-ը որն՞ ա, կասեք՞:

Մեջբերեմ բաժնի համամոդերատորի խոսքերը ;).

Սպոյլեր եմ համարելու, մասնավորապես, այն ողջ ինֆորմացիան, որ տեսականորեն կարող է փչացնել ֆիլմը դեռևս չտեսած մարդու՝ առաջին դիտումից ստանալիք հաճույքը, վերացնել անակնկալի տարրերը, հուշել ֆիլմի սյուժեի ընթացքի և/կամ հանգուցալուծման համար կարևոր պահերը և այլն: Մասնավորապես՝ սպոյլեր չի այն ամենը, ինչ երևում է ֆիլմի տրեյլերում, գովազդային հոլովակներում կամ բարձրաձայնվել է ստանդարտ ՓՌ արշավի ընթացքում՝ հեռուստատեսությամբ, մամուլում կամ պաշտոնական ինտերնետային աղբյուրներում:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ spoiler անգլերեն բառը նշանակում է «հարամ անող» ;):

Sagittarius
06.08.2010, 02:28
Վերջապես դիտեցի...

ժող., իրոք, չեմ իմանում ինչ գրեմ, սա են պահերից, որ ընդհանրապես խոսք չես գտնում մտքինդ արտահայտելու համար. ոնց որ մի աղջկա որ խենթի նման սիրում ես, ու խոսք չես գտնում զգացմունքներդ արտահայտելու համար.
դա ուղղակի ապրել ա պետք,
դիտե՛ք, ու անպայման դիտեք կինոթատրոնում /հավատացեք բնավ ոչ թե սպեցէֆֆեկտների համար/

Նոլանը ինչպես միշտ հանդիսատեսին հնարավորություն է տալիս զգալ այն հոգեվիճակը, ինչ-որ զգում է ֆիլմի գլխավոր հերոսը

անհամբեր սպասում եմ՝ բոլորդ դիտեք և տպավորություններով կիսվեք.

Sagittarius
06.08.2010, 03:24
հա, մի բան էլ, եթե թրեյլերը չեք դիտել, խորհուրդ կտամ ընդհանրապես չդիտել ու ոչ մի ինֆորմացիա /նույնիսկ սպոյլեր չհամարվող/ ֆիլմի մասին չփնտրել :)

LoK®
07.08.2010, 12:32
Կինո Նաիրիում բերել են :)
http://moscow.am/component/content/article/25-afishamoscowcinema/1286-7-.html

Barcamaniac
12.08.2010, 23:03
Հենց նոր նայեցի, նոր եմ եկել կինոթատրոնից տուն: Իսկապես ուժեղ ֆիլմ էր: Վերջը հատկապես լավն էր: Դե բան պատմել պետք չի, որ ովքեր չեն նայել, նախորոք չտպավորվեն, որ ավելի հետաքրքիր լինի: Լավ կինո էր, ու համաձայն եմ, որ պետք ա լայել անպայման կինոթատրոնում:

Starkiller
15.08.2010, 01:53
Շատ լավ ֆիլմ էր: Մի խոսքով առժի նայել!
p.s. Ես կինոն ճիշտ ա կինոթատրոնում նայել:

Բարեկամ
18.08.2010, 04:16
Մատրիքսի կարգի ֆիլմ էր, ինձ նույնիսկ թվաց, թե հեղինակները նույնն են, ու երևակայություններն արդեն չգիտեմ ուր են լայնացրել: Ամեն դեպքում նույն կոնցեպտն էր: Դիկապրիոյին, իր վերջին ֆիլմերից, հանգիստ կարելի է համարել դասական Ալ Պաչինոյի, Դե Նիրոյի կարգի: Թեև իր խաղը Անիծյալների Կղզում շատ ավելի տպավորիչ էր, բայց այստեղ էլ տանող էր անշուշտ, թեև ֆիլմը, ի տարբերություն Անիծյալների Կղզու, ավելի քիչ հոգեբանական էր ու ավելի շատ էքշն: Համենայնդեպս, էքշնը գերակշռող էր:
ՖԻլմը շատ հագեցած է ու դինամիկ. նայելիս պետք է ամեն փոքր դետալին ուշադրություն դարձնել, հատկապես սկզբում, քանի որ նորից գալու եք դրան…

Ռուֆուս
26.08.2010, 10:25
Շաբաթ օրը ո՞վ ա գալիս Inception-ը նայելու: Ես որ հաստատ նայելու եմ :)

Հայկօ
26.08.2010, 19:45
Շաբաթ օրը ո՞վ ա գալիս Inception-ը նայելու: Ես որ հաստատ նայելու եմ :)

Երևի ես:

VisTolog
26.08.2010, 20:15
Մի քանի ժամ առաջ եմ նայել: Տուֆտա կինո էր::))
Չնայած նման տպավորության պատճառը երևի էն էր, որ չէի կարողանում կենտրոնանայի ֆիլմի վրա…

Yellow Raven
26.08.2010, 20:22
Իսկ ես նորմալ էլ կոնտրոնացած էի:))
Ֆիլմը լավն էր, բայց հաստատ IMDB-ում 9.1 ռեյտինգին չի համապատասխանում:)) Նոլանից Մեմենտոյի կարգի գլուխգործոց էի սպասվում, բայց սպասելիքներս էդքան էլ չարդարացան:)

Հ.Գ.Ինչպես միշտ Նոլանը վերջում իր հարցականները թողեց:))

Դարք
26.08.2010, 22:23
Իրոք` համեմատենք այս ֆիլմը` Նոլանի նկարահանած` The Dark Knihgt և The Prestige Ֆիլմերի հետ, ապա սա ակնհայտորեն զիջում է նրանց` ու այն սպեցէֆեկտները, որը ես սպասում էի մի ֆիլմից, որի բյուջեն գերազանցել է 150 միլիոնը` ես չստացա:))

Հ.Գ. երկվա տեսածս The Godfathet ֆիլմը սրանից հազար գլուխ լավներ:hands

Աթեիստ
26.08.2010, 23:11
Մի շաբաթ առաջ եմ դիտել: Նենց չի որ ժամանակս ափսոսացի, բայց որ ոչ մեկին չեմ դրդի (խորհուրդ տա, համոզի) դիտել, հաստատ ա:
Իմ մոտ ոչ մի հարցական էլ չմնաց. հավանաբար նրանից, որ նման ֆիլմերից հետո աշխատում եմ չմտածել դրանց մասին, բացթողումների ու թերացումների վրա չկենտրոնանալու համար:

Իմ գնահատականը` 6 (10-ից):

Ռուֆուս
27.08.2010, 09:26
Ժողովուրդ ջան, կներեք, պլաններս փոխվեցին, էս շաբաթ չեմ կարողանա գալ կինո: 2 օրով գնում եմ Սևանի շուրջ հեծանվարշավի:

Եթե ուզում եք առանց ինձ գնացեք, եթե չէ, թող մնա մի ուրիշ անգամ :)

Ռուֆուս
27.08.2010, 13:38
Ժողովուրդ, խնդրում եմ նախորդ գրառումս անտեսել, գնում ենք Inception-ը դիտել, բայց այսօր ժամը՝ 20:45-ին, եկողները թող կապնվեն իմ, կամ My World My Space-ի հետ :) Եկեք, լավն ա լինելու :P

Tig
27.08.2010, 23:43
Ժողովուրդ, խնդրում եմ նախորդ գրառումս անտեսել, գնում ենք Inception-ը դիտել, բայց այսօր ժամը՝ 20:45-ին, եկողները թող կապնվեն իմ, կամ My World My Space-ի հետ :) Եկեք, լավն ա լինելու :P

Հայկ, զգացի՞ր քեզ ինչքան ենք սիրում…:love Կասկադի եքա պարատոնը թողած՝ եկանք «Սկիզբ»… Լավն էր: Ապրես, որ համոզեզիր:)

Ռուֆուս
30.08.2010, 16:29
Նախքան կինոն նայելը էնքան տարբեր կարծիքներ էի լսել, մի մասը գովում էր, մյուս մասը դժգոհում, բայց շատ լավ ֆիլմ էր, ինձ դուր եկավ: Լրիվ Նոլանի ոճով էր՝ խճճված ու բարդ սյուժե, հետաքրքիր լուծումներ, ընտիր ռեժիսյորական աշխատանք ու շատ ուժեղ դերասանական խաղ: Լեոնարդոյի մասին կարծիքս վերջին տարվա ընթացքում բավականին բարելավվել էր, էս ֆիլմից հետը երկու ոտով մտավ աչքս որպես իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը :) Մյուս դերասաններն էլ էին լավ խաղում, Էլլեն Փեյջը, Մարիոն Կոտիլլարդը, Նոլանի ֆիլմերում մշտական դերասան դարձած Մայքլ Քեյնն էլ իր փոքրիկ դերով զարդարում էր աստղաբույլը :)

Ինչ վերաբերվում է սյուժեին, շատերը բողոքում էին, որ շաբլոն էր ու տարբեր ֆիլմերից էր թխած, բայց իմ կարծիքով բավականին օրգինալ էր: Ճիշտ է Մատրիքսի հետ որոշ նմանություններ կային, բայց էնքան շատ չէ, որ պլագիատի հոտ գար :)) Բայց սյուժեն սկզբից մինչև վերջ լարված էր պահում, եթե մի պահ ուշադիր չլինեիր, էլ հետո չէիր հասկանա, թե ինչ ա կատարվում:

Բայց ամեն դեպքում Նոլանի լավագույն ֆիլմը չէի համարի, Մեմենտոյին իր ֆիլմերից ոչ մեկը չի հասնի: Սա էլ երևի թե The Dark Knight-ի ու Prestige-ի արանքներն ա ընկնում :)

Hda
30.08.2010, 18:29
տղեք ջան որպեսզի իրական պատկերացում ստանամ կասեք պիվան երբ էիք խմել
--սկղբից
--ընթացքում
--հետո
դե քանակը դա այլ հարց է
փաստը այն է, որ հիմա օբեկտիվ չեմ կարող նայել, որովհետև ինձ հիմա ավելի կհետաքրքրի ձեր վերաբերմունքները ու անընդհատ դրա մասին եմ մտածելու
Տո դե ճիշտ ա էլի ընդհանուրով նայելը: Ֆորումում էլ էլ օֆթոփելու խնդիր չի առաջանում
Կարևորը պիվան լավ սա՞ռն էր :)

Jarre
30.08.2010, 20:54
Մի խնդրանք։ Եթե «Նաիրի» կինոթատրոնում եք նայել, կասե՞ք ձենի որակը ոնց էր։ Ընկերներս նայել են ու ասում են, որ ձենը խայտառակ որակիյա եղել։ Խոսակցությունները համարյա չեն լսվել։
Ինձ հետաքրքիր է դա միայն այդ օրն է եղել, կամ այդ սեանսի ժամանակ, թե՞ ընդհանուր այդպես է։ Շատ եմ ուզում նայել, բայց եթե ձայնը այդպիսին լինի ներվերս չի հերիքի։

Yellow Raven
30.08.2010, 20:57

Ընդհանուր առմամբ նորմալ էր, բայց պահի տակ մի քանի վայրկյանով կորում էր/իջնում էր:)) Չնայած համարյա չզգացվեց էդ ձայնավատացման պահերին միայն երաժշտություն էր գնում մեծ մասամբ խոսակցություններ չկային:))
Մեմենտոն նայելուց հետո մոտս մի այլ կարգի կայֆ զգացողություն էր, իսկ էս ֆիլմը` չնայած նրան որ լարված պահեց, բայց ինչ-որ գերհատուկ զգացողություններ չպարգևեց:)

LoK®
30.08.2010, 21:02
Մի խնդրանք։ Եթե «Նաիրի» կինոթատրոնում եք նայել, կասե՞ք ձենի որակը ոնց էր։ Ընկերներս նայել են ու ասում են, որ ձենը խայտառակ որակիյա եղել։ Խոսակցությունները համարյա չեն լսվել։
Ինձ հետաքրքիր է դա միայն այդ օրն է եղել, կամ այդ սեանսի ժամանակ, թե՞ ընդհանուր այդպես է։ Շատ եմ ուզում նայել, բայց եթե ձայնը այդպիսին լինի ներվերս չի հերիքի։
Ճիշտ են ասել: Ցածր հաճախականությունները շատ ուժեղ էին, իսկ խոսակցությունները շատ ցածր: Էկրանկայի տպավորություն էր թողնում, բայց պատկերի որակը լավ էր:

Tig
30.08.2010, 23:15
Մի խնդրանք։ Եթե «Նաիրի» կինոթատրոնում եք նայել, կասե՞ք ձենի որակը ոնց էր։ Ընկերներս նայել են ու ասում են, որ ձենը խայտառակ որակիյա եղել։ Խոսակցությունները համարյա չեն լսվել։
Ինձ հետաքրքիր է դա միայն այդ օրն է եղել, կամ այդ սեանսի ժամանակ, թե՞ ընդհանուր այդպես է։ Շատ եմ ուզում նայել, բայց եթե ձայնը այդպիսին լինի ներվերս չի հերիքի։

Մեր նայելու ժամանակ ձայնը ահավոր բարձր էր… Խոսակցությունները լսվում ու հասկացվում էին, բայց պայթյունների ժամանակ մինչև առաստաղ թռնում իջնում էինք…:D

helium
18.09.2010, 22:23
Լավ ֆիլմ էր, արժեր նայել, հատուկ էֆֆեկտներն էլ դուրս եկան, հետաքրքիր երեւակայական աշխարհ էին նկարել: Չէի ասի, որ գաղափարը լիովին նոր էր, ընդ որում ինձ ավելի շատ մեկ այլ բավական հին ֆիլմ հիշեցրեց, քան թե Մատրիցան, բայց ինչեւէ: Դիկապրիոն գնալով ավելի ու ավելի է դուրս գալիս :oy Ի դեպ, այս կերպարը շատ նման էր Անիծյալների կղզում իր կերպարին...

Մի խնդրանք։ Եթե «Նաիրի» կինոթատրոնում եք նայել, կասե՞ք ձենի որակը ոնց էր։ Ընկերներս նայել են ու ասում են, որ ձենը խայտառակ որակիյա եղել։ Խոսակցությունները համարյա չեն լսվել։
Ինձ հետաքրքիր է դա միայն այդ օրն է եղել, կամ այդ սեանսի ժամանակ, թե՞ ընդհանուր այդպես է։ Շատ եմ ուզում նայել, բայց եթե ձայնը այդպիսին լինի ներվերս չի հերիքի։

Թե՛ ձայնը, թե՛ պատկերի որակը վատն էին, այնպիսի տպավորություն էր, որ CamRip ես նայում: Երբեմն խոսակցությունները չէին լսվում, իսկ տեղ-տեղ նույնիսկ ամբողջությամբ ձայնն անջատվում էր...:(
Սպասենք DvdRip հղումներին :)