PDA

Դիտել ողջ տարբերակը : Իբր թե



impression
28.07.2010, 14:58
բարլու~ս, սկսվեց, սկսվեց...
ճիշտն ասած գաղափար չունեմ ինչը սկսվեց, բայց մի տեսակ ուրախ եմ էդ առիթով :)

պատմություն N1

Գիշերով մենակ սարսափ ֆիլմ նայելը վերջն ա, ընկնում ես վաղ մանկություն, երբ գիշերով դողդողալով գնում էիր զուգարան ու հետ դեպի մահճակալ վազքի ընթացքում ուրախանում, որ քեզ ոչ-ոք չկերավ: Մի երկու օր առաջ ընկել էի մանկությանս գիրկը: Ինձ էլի ուղարկել էին Կապան /Էստեղ Ձայնալար ձյան կասեր` դե Պասպարտուն ես, հո զոռով չի ;)/, էնտեղ գիշերը հեռուստացույց էի դիտում, մեկ էլ սարսափ սկսվեց` based on a true story, այսինքն` հիմնված է իրական պատմության վրա: Դա է'լ ավելի սրեց հետաքրքրությունս, ու կպած նայեցի մինչև վերջին կադրը...
Ֆիլմը վաղուց ավարտվել էր, իսկ ես վախենում էի էկրանից աչքս կտրել ու նայել բազկաթոռին, որի վրա ինչ-որ բան էր շարժվում: Մի ծիծաղեք, հաստատ շարժվում էր: Չգիտեմ ինչքան նստեցի անկողնում անշարժ, ձևացնելով, թե ես ընդհանրապես էդտեղ չեմ, մեկ էլ հանկարծ հեռախոսս զանգեց: Ոնց վեր թռա: Վերցնում եմ` Երվանդն ա: Հարբա~ծ: Խոսեցինք, ծիծաղեցինք, վախերս մոռացա: Հեռախոսն անջատելուց հետո այն շպրտեցի բազկաթոռին, որի վրա մի քանի րոպե առաջ` մորթեին չէի նայի, ու հանգիստ քնեցի:

Ասածս ինչ ա` մենակով ուժս մի նայեք, եթե անգամ նայելու եք անպայման, գոնե լույսը միացրած թողեք: Մի բան էլ էի ուզում ասել... ընկերներ ունենալը կայֆա: :)

impression
29.07.2010, 08:48
բարլուս :)

ուրեմն մինչև անցնելը հաջորդ պատմությանը, պարզաբանենք մի քանի բան.
էստեղ չեն գրվելու դեպրեսված պոստեր
սա թեթև ու դյուրամարս օրագիր կլինի
գուցե չգրվի ամեն օր /ամեն օր էդքան ուրախություն ով ունի, որ պատմի/, բայց հենց մի հիշարժան բան էղավ, անպայման խոստանում եմ ձեզ տեղյակ պահել :)

պատմություն N2

Մեր օֆիսում երկու կին կա, իրար ահագին նման, երևի թե էդ պատճառով էլ իրար հետ յոլա չեն գնում: Առավոտ շուտ, ժամը իննից մինչև գործի ավարտը մրցում են իրար հետ, թե ում հարևանն ա ավելի սիրուն, ում տան մոտի կանգառն ա ավելի մոտիկ, ում բարձն ա ավելի փափուկ, ում տունն ա ավելի շքեղ: Մի խոսքով, գտել են իրար: Երկուսն էլ երկու տարեկան երեխա ունեն, ու հիմնական ղալմաղալը հենց էրեխեքի պատճառով ա լինում: Ինչե՜ր ասես, որ չենք լսում. թե ոնց մեկի տղան տեսավ, որ մայրը ծանր-ծանր գալիս ա շուկայից, գնաց մորն ընդառաջ ու ձեռքից վերցրեց տոպրակները /չենք մոռանում, որ ջենտլմենն ընդամենը երկու տարեկան է/, մյուսն էլ հետ չի մնում, իր աղջկա հերոսությւշուններից ա պատմում, մի խոսքով, ամեն առավոտ ականջներս թոռոմում են դրանց ձեռը:
Էսօր էլի նույն պատմությունն էր, էքստազի մեջ ընկած վիճում էին, հետո թեման փոխվեց, սկսեցին ընդհանուր խոսել երեխաներից, մեկ էլ իրենցից մեկը թե՝ աղջիկս էնքան ա չիշիկ արել դիվանին, որ մեր դիվանից արդեն չիշիկի հոտ ա գալիս: Էն մյուսը վռազ՝ պա՜հ, մեր սաղ տնի՛ց ա չիշիկի հոտ գալիս:

Ասածս ինչ ա՝ էրեխեքին պամպերս հագցրեք
մի բան էլ պիտի ասեի... հա՛... աշխատանքի վայրում խոսեք ցածր ու, ցանկալի ա, տարբեր թեմաներով:
Հաճելի օր բոլորին: :)

impression
01.08.2010, 00:52
բարլուս, ու սկի կարևոր չի, որ գիշերվա կեսն ա :)

ևս մի պատմություն, որ իմ գլխին էկավ մի քանի ժամ առաջ

Ուրեմն, նստած եմ կոմպի դիմաց, աշխատում եմ, մեկ էլ պապաս եկավ, թե՝ Գետառի մասին նոր երգ կա /թե չէ հինը շատ կար, որ մի հատ էլ նորը լինի/, մի հատ գտի, լսենք: Գտնեմ, պապ ջան: Սրչ էնջինները խոդի եմ տալիս, փորփրում, փորփրում, բայց ոչ մի Գետառի մասին երգ չեմ գտնում: Ստիպված գլխահակ հայտնում եմ հայրիկիս, որ ինտերետը նման երգից խաբար չի: Հայրս շատ դժգոհ ա, հազարից մեկ մի բան էր խնդրել, չկարողացա գտնել: Էհ, ինչ արած, վերադառնում եմ գործիս: Ասե՞լ եմ, որ աշխատելուց միշտ երաժշտություն եմ լսում, ու մեկ էլ, որ իմ ունեցած երաժշտությունը ոչ թե կոմպում ա պահվում, այլ սոց ցանցերից մեկում ստեղծած հավաքածուի մեջ: Դե իմացեք: Ես իմ գործն եմ անում, ինտերնետով էլ երգեր լսում, բա չէ, հավես կա՞ կոմպիս չեղած տարածքը երգերով լցնելու: Մի խոսքով, արդեն վաղուց մոռացել եմ Գետառն ու իր մասին գրված երգը, ես իմ հոդվածն եմ գրում, միանում ա հերթական երգը... Մեկ էլ լսվում ա պապայիս գոհ ձայնը՝ վերջը գտա՞ր, բալես:
Հը՞… Բայց ախր էս երգը Գետառի հետ սկի կապ չունի, պապ... Էս ընդամենը Նալիչն ա՝ ԳԻՏԱՌՌՌՌ ա երգում: :)

Ասածս ինչ ա` անգլերեն իմանալը մեկ-մեկ պետք ա գալիս... մի բան էլ պիտի ասեի` Նալիչի ակցենտը սպանԸմ ա:

impression
11.08.2010, 12:52
բարլուս :)

էկա պատմեմ մի հատ պուճուր բան

էն օրը Գոռի` քրոջս որդու /3 տարեկան/ հետ եմ խոսում հեռախոսով.
- Գոռ ջան, ի՞նչ ես անում
- Հե՜չ, ես դեբիլություն եմ անում, մաման էլ ջղայնանում ա :))

ուրիշ անգամ.
հետը խոսում եմ, ինքն էլ իմ հավեսը հեչ չունի, հոգնած էկել փռվել ա դիվանին` մի ամբողջ օր ամառանոցում գժություն անելուց հետո
- Գոռ, բա էնտեղ ինչո՞վ էիր խաղում
Գոռը սենց հոգնած ափերը վեր տնկեց ու սկսեց համբերատար բացատրել՝
- Խաղալիքներո՜վ, երեխաներո՜վ...

լաաաաավն են էդ պուճուրները :) քայլող պոզիտիվ
նայում ես իրենց ու տրամադրությունդ բարձրանում ա, էնքան խոխմ են :)

ու մեկ էլ որ իրեն գրկում եմ, մեկ էլ մեծավարի ասում ա` լխճեմ ուտեմ :D

impression
16.08.2010, 00:25
բարլուս :)

Ուրեմն օրվա վերջում ընկերուհուս հետ հոգնած-ջարդված նստած ենք կանգառում, սպասում ենք մի բան գա, նստենք գնանք տներով, մեկ էլ մեզ են մոտենում երկու հասուն տղամարդ. երկուսից էլ հո չի՜ բուրում, մեռնում ենք: Տենց օրորվելով, մի կերպ հասան մեզ ու թունդ ղարաբաղցու ակցենտով սկսեցին հարցեր տալ: Ու հերիք չի կարգի՜ն կոնծել են, դեռ իրենց լեզվով էլ խոսում են, ես բան չեմ հասկանում, իսկ ընկերուհիս հոտից խուսափելու համար քիթը կպցրել ա ուսիս ու ձևացնում ա, թե ինքն ընդհանրապես էդտեղ չի: Վերջը, մի կերպ հասկացանք, որ "սպռավչնի" են ուզում զանգել, տվեցինք սփյուռի համարը: Մի քանի անհաջող փորձից հետո խնդրեցին, որ ես զանգեմ: Ասում եմ զանգեմ ի՞նչ հարցնեմ: Ու էլի երկար-բարակ անհասկանալի ու անհոդաբաշխ ձայնարկությունների շղթա, որից մենակ հասկանում եմ Թել-Ավիվը: Այ մարդ, ինչ Թել Ավիվ, ինչ բան... Եվս քսան րոպե փոխադարձաբար իրար չհասկանալուց հետո պարզվեց հետևյալը՝ էդ մարդկանցից մեկի քույրը գալիս էր Թել Ավիվից, ու պետք էր պարզել, թե նա արդեն եկել է արդյոք, թե դեռ ոչ... Փորձեցի բացատրել, որ Սփյուռում դժվար թե նրա քրոջ կյանքից էդ աստիճան տեղյակ լինեն: Երանի չասեի... շատ վատ էղան էդ լուրից: Սկսեցին իրար հետ գոռգռալ, հասկացանք, որ լավ կլինի հնարավորինս շուտ փախուստի դիմել: Ի դեպ, խմած տղամարդիկ բուրում են, բայց խմած ու զայրացած տղամարդիկ բուրում են շատ ավելի շատ: Էս ուղղակի հիշելու համար: Վերջը, մեզ գցեցինք առաջին եկած երթուղայինն ու մեկ էլ նրանցից մեկը գոռաց՝ պռասպեկտի ավիակասսան բաց կլնի՞: Ես շա՞տ գիտեմ... Ամեն դեպքում ասեցի՝ հա:
Ստրես...

ասածս ինչ ա՝ փողոցում մի խոսեք անծանոթ տղամարդկանց հետ

impression
21.08.2010, 22:25
բարլուս :)

պատմություն բարի տաքսիստի մասին

Տաքսիով օպերայից տուն եմ գալիս: Օպերայից մեր տուն մինիմալ ա: Հազար դրամ տվեցի, սպասում եմ մանրին: Մեկ էլ վարորդը խիստ շփոթված հազարը վերադարձրեց, թե՝ մանր չունեմ, իջի, քուրիկ ջան: Աչքերս թռան ճակատիս, ոնց որ ավտոտեսուչը կանգնացնի մեքենադ, վարորդական իրավունքիդ մեջ հինգ հազար դնի ու ասի բարի ճանապարհ:
Ասում եմ դե չունեք՝ չունեք, ինչ անենք, հո ձրի չեմ իջնելու: Բռնեց համարը տվեց, որ մյուս անգամ իրեն կանչեմ, ինձ տանի տեղ հասցնի, պարտքի տակից դուրս գա:
Բա, սենց բաներ էլ են լինում :)

impression
25.08.2010, 00:39
բարլու՜ս :)

ժող ջան, չեմ հիշում, էս պատմությունն էստեղ պատմել եմ, թե չէ, բայց բուն թեմային անցնելու համար հետաքրքիր կլիներ իմանալ այն, մի երկու բառով ասեմ.
ուրեմն քույրս մի զույգի հետ ա ծանոթացել մի քանի տարի առաջ, ֆրանսիացիներ են, ամուսիններ: Երբ նրանք առաջին անգամ եկան մեր տուն, մամաս նրանց տոլմա հյուրասիրեց՝ լրիվ անտեսելով այն փաստը, որ նրանք մուսուլման են: Իրենք բան չէին իմացել, մի կուշտ կերել էին տոլման, հետն էլ անընդհատ փաստել, որ նման համով բան կյանքում կերած չկային, բայց դե համը դուրս էր եկել էն ժամանակ, երբ մամայից խնդրել էին բաղադրատոմսը...
Մի խոսքով, ահագին ժամանակ ես ու քույրս հիշում էինք էդ պատմությունն ու ծիծաղում, բայց դե ոնց ասում են, ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում ;)

Մի քանի օր առաջ կնքեցինք քրոջս որդուն: Քույրս հրավիրել էր նաև իր ֆրանսիացի բարեկամներին, ում համար խիստ էկզոտիկ բան էր ներկա գտնվել քրիստոնեական արարողությանը՝ հայ առաքելական եկեղեցում: Որոշված էր, որ երբ գա խաչհամբույրի ժամանակը, ես նրանց պետք է տանեմ դուրս, որ իրենք անհարմար վիճակի մեջ չընկնեն: Էդպես էլ արեցի, դրսում կանգնած խոսում ենք, մինչև մերոնք դուրս կգան: Արարողությունն ավարտվեց, մերոնք դուրս եկան ու մոտեցան մեզ: Կանգնել խոսում են նրանից, որ Գոռին երեք օր ոչ կարելի ա պաչիկ անել, ոչ էլ լողացնել: Է հա, բայց մեր ֆրանսիացիներին ինչ՝ մենք ինչ ենք բլբլացնում հայերենով: Իրենք սիրուն եկան, Գոռին պաչպչեցին, նստեցին տաքսի ու գնացին տուն:

Գնացի մի կողմ քաշեցի փեսայիս, որ ժամանակին ուշաթափվում էր տոլմայի պատմությունից, ու ասեցի՝ լսի, բա իմացա՞ր, տղայիդ արդեն պաչող էղավ, էն էլ՝ մուսուլման... :D

impression
26.08.2010, 23:11
բարլուս :)

հին օրագրերս եմ քչփորում, մի քանի բան գտա, էստեղ էլ եմ դնում


------
ծանոթներից մեկի 87-ամյա տատիկը մահացավ էսօր առավոտյան
ծանոթիս բալիկը հեկեկալով ասում էր մորը` մամ, բաբուլը չկա էլ? մաման թե` չէ, բալես, բաբուլը մահացավ
երեխան` մամ, խնդրում եմ, սրսկենք թող վաղը մահանա էլի...
------

------
Մեր բակում մի շուն կա, փոքր, պուպուշ, շատ եմ սիրում իրեն, երբ հինգերորդ հարկի լուսամուտից նայում եմ, իսկ երբ դրսում եմ, աշխատում եմ աչքին չերևալ, ստրես եմ տանում, երբ հիսուն մետրից ավել ա մոտենում:
էս շունն էլ, ասես զգում ա, որ ես իրենից վախենում եմ, սկի շան տեղ չի դնում ինձ, ականջն էլ չի շարժում, երբ մտնում եմ բակ, ու ես շատ շնորհակալ եմ նրան դրա համար:
Էսօր առավոտյան գնում եմ գործի, շունիկն էլ մոտերքում ա: Ես վախվխելով անցա մոտով ու քայլեցի դեպի փողոց:
Ահագին գնացել էի, մեկ էլ շունը հաչալով սկսեց հետևիցս վազել: Լեղաճաք եղած կանգ առա, շունն էլ հո չի վազում իրեն կորցրած, մի հաչում ա, մի իրեն պատեպատ ա տալիս, ու վազում ուղիղ վրաս: Մտքովս անցավ, որ եթե իմ վրա սլացող գամփռը (լրիվ մոռացել էի, որ ինքը տուզիկ ա, ու դժվար թե լուրջ վնաս ինձ հասցնի) ինձ հոշոտի, մաման հետո իմ ոսկորները հավաքելուց պայուսակիս մեջ կգտնի սիգարետս ու հաստատ կվշտանա, որ ծխում էի...

Շունն եկավ, եկավ, հասավ ինձ, դադարեց վազել, կողքովս հանգիստ անցավ, էդ ընթացքում էլ աչքի պոչով նայեց վրաս, թե` քո վրա չեմ հաչում, հանգստացի, անցավ ինձնից ու նորից շարունակեց հաչալ ու գլխապատառ վազել: Դու մի ասա մեր բակ ինչ-որ մարդ էր մտել, ում ինքը չէր ճանաչում:

Շատ խելացի շուն ա, բայց որ վաղն էլ նույն սցենարը կրկնվեց, իմ միկրոինֆարկտն ապահոված ա: Մտածում եմ` ամեն դեպքում սիգարետը հանեմ պայուսակիցս...
------


------
էսօր օֆիսում excel թրեյնինգ ունեինք, զանգում ա ԱյԹի մենեջերն ու ասում.
- ինչքան չայնիկ ունեք, հավաքվեք, էկեք, թրեյնինգը սկսում ենք
մեկ էլ տեսնեմ` մերոնք մեր էլեկտրական չայնիկը գրկած թրեյնինգի են գնում

չայնիկ եմ, թե սուտ եմ ասում
------

impression
01.09.2010, 08:32
Փողոցում մի փոքրիկ տղա դուրս եկավ դեմս. անթերի հագնված, մազերը հատիկ-հատիկ սանրած, իրենից մեծ պայուսակը մեջքին, թաթիկը մոր ձեռքում, մյուս թաթիկում` դեղին վարդերի փոքրիկ փունջ, աչքերը մեծ ու զարմացած. ինքը էսօր առաջին անգամ դպրոց ա գնալու: Նենց մռութն էր: :)

impression
02.09.2010, 00:52
Էսօր Գոռն առաջին անգամ գնացել էր մանկապարտեզ: Տարեսկզբի կապակցությամբ մանկապարտեզի տնօրինությունն իսկական տոն էր կազմակերպել էրեխեքի համար: Բակում լիքը փուչիկներ ու գույնզգույն գնդակներ են եղել, ծառերից կապված մեծ փուչիկներ, որոնք տրաքացրել են ու դրանց միջից գույնզգույն թղթիկներ, մանր փուչիկներ են թափվել: Բայց Գոռն ամենաշատը տպավորվել էր ծաղրածուից: Բերանը բաց նայել-նայել է, հետո գնացել կանգնել կողքին՝ մի փոքր հեռավորության վրա: Ծաղրածուն ձեռքով բարևել է ճտերին, բայց Գոռին էդպես էլ չի բարևել, որովհետև չի տեսել :) մեր պուճուրը ճիշտ է, իրեն շատ մոտ էր, բայց մեջքի կողմից էր կանգնած: Հա վազվզում էր ծաղրածուի հետևից: Հետո երեխաները շրջան են կազմել, իսկ ծաղրածուն հնարքներ է ցույց տվել, ծիծաղեցրել: Մեր Գոռն էլ՝ իրենից պոկ չի եկել՝ հմայված նրա գունավոր շորերով ու ներկած մռութով: Հետո ինչ-որ սկսել է ոտի տակ ընկնել, ծաղրածուն էլ կռացել է, Գոռի ականջին ինչ-որ բան ասել, ու Գոռը գնացել նստել է էրեխեքի մոտ:

Ավելի ուշ, երբ ծաղրածուն վաղուց գնացել էր, բալիկներն էլ ճաշիկները կերել ու պառկել էին քնելու, քույրս /էնտեղ է աշխատում/ լսում է, որ Գոռն իրեն-իրեն ինչ-որ բան է կրկնում:
-Գոռ ջան, ի՞նչ ես ասում:
-Ցավդ տանեմ, նստի ընդեղ,- ասել է Գոռն ու ժպտացել,- մամա, ծաղրածուն ինձ ասեց ցավդ տանեմ, նստի ընդեղ: :)

ինչքան քիչ բան ա պետք մարդուն երջանկության համար :) մանավանդ երեխային :)

impression
04.09.2010, 13:50
Ցիֆերբլատ և Սակրամենտո

Կան բառեր, որոնք տարբերվում են մյուս բառերից իրենց հնչողության կատարելությամբ: Էն որ լսում ես ու հիանում՝ էս ինչ սիրուն ա հնչում, աստված ջան... Չգիտեմ, միգուցե ինձ մոտ դա մասնագիտական է, բայց միշտ բառերի հնչողությունը, կամ մի քանի բառերի միացումն իրար հետ երբ հանգեցնում է սիրուն հնչողության, շատ կարևոր է ինձ համար: Սակրամենտոյի վրա վաղուց էի խախտված: Իմ ամենասիրած բառն է: Սարսափելի սիրուն է հնչում: Իսկ վերջերս ևս մի ֆավորիտ ունեմ՝ ցիֆերբլատ: Զգում ե՞ք ինչ նուրբ երաժշտություն կա մեջները: Երևի թե չէ: Ամեն մեկի համար էլ կան էդպիսի բառեր, բայց դրանք երևի միշտ տարբեր են:
Էսօր էդ երկու բառը իրար հետևից պտտվում են գլխումս՝ ոնց որ միացրած սկավառակ: Սակրամենտո, ցիֆերբլատ, Սակրամենտո.... ցիֆերբլատ... ու ես լողում եմ կատարյալ հնչյունների մեջ: Անգամ երաժշտություն պետք չի հիմա:
Սակրամենտո...
Բա ցիֆերբլատը...

impression
10.09.2010, 21:42
շարունակենք ինչքան քիչ բան ա պետք մարդուն երջանկության համար, մանավանդ՝ երեխային թեման :)


http://www.youtube.com/watch?v=cXXm696UbKY

impression
13.09.2010, 09:08
բարլուս :D
ես սիրու՛մ եմ իմ երկիրը, մանավանդ երբ մտնում եմ գրախանութ

Դեպքը տեղի ունեցավ երեկ, երբ որոշեցինք մտնել գրախանութ, ժամանակ սպանել, մինչև Բրազավիլի համերգը սկսվի: Ի դեպ, ասեմ, որ էդ Բրազավիլը հեչ էլ ինդիան փոփ չէր, ամենասովորական տուֆտա պոպսա էր, բայց դրա մասին չի խոսքը:
Մտանք գրախանութ, ու նենց փախած գրախանութ չէր /անունը տալու եմ, լավ եմ անելու/, Մաշտոցի վրայի Բուկինիստն էր: Մեր համար խելոք գիրք ենք նայում, մեկ էլ մոտեցավ ՆԱ՝ գրախանութում ֆռֆռացող, ինչով-կարող-եմ-ձեզ-օգնել կրկնող, անիմաստ ժպտացող կամ նույնքան անիմաստ մուննաթ էկող մեկը: Կպավ, թե՝ ինչո՞վ կարող եմ օգնել: Իրականում ինձ օգնություն պետք չէր, որովհետև ոչինչ չէի պատրաստվում գնել, ոչ էլ որևէ բան էի փնտրում, բայց ասեցի լավ, մի քիչ հետը շփվեմ, ժամանակ անցնի: Ասում եմ՝ կարո՞ղ եք ասել, որտեղ են դրված Ամելի Նոթոմբի գրքերը: Վստահ էի, որ ունեն, որովհետև մի ամիս առաջ էդտեղից գնել էի: Մտածեց, մտածեց, թե՝ չգիտեմ, գնամ բազայում նայեմ, բայց հեղինակով մի ասեք, վերնագիրն ասեք գրքի: Տենց էլ չհասկացա, էդ ինչ քմահաճ բազա էր, որ հեղինակի անուն գտնել չէր ուզում: Ասեցի վերնագիրը: Գնաց, եկավ, թե՝ չունենք: Ես էլ թե՝ էս ի՞նչ գրախանութ ա, որ Նոթոմբ չունեք: Տակ չմնաց՝ դե դուք հատուկ նենց բան եք ուզում, որ չունենանք: Ասեցի լավ, մի քիչ հեշտացնեմ գործը /բայց ճիշտն ասած ինձ արդեն բացել էր/. ասում եմ՝ Պալանիկ ունե՞ք: Աչքերն ա ճպճպացնում՝ ի՞նչ: Պալանիկ, Չակ Պալանիկ: Սրտնեղեց մի այլ կարգի՝ դե ասում եմ հեղինակ մի՛ ասեք էլի՜: Ասում եմ, հա, վայ, կներեք, դե կարող եք ցանկացած ստեղծագործություն փնտրել, ինձ համար միևնույն ա: Ու՜ֆ... շատ վատ նայեց վրաս. դուք ինձ կոնկրետ ստեղծագործություն ասեք, ձեր ասած հեղինակներն էնքան չճանաչված են, որ ոնց որ դիտմամբ անեք:
:D ես մեռել եմ, չկամ: Ասում եմ՝ Մարտական ակումբն ունե՞ք:
Գնամ նայեմ, գամ: Գնաց եկավ, թե՝ չկա: Բայց խոխման էն ա, որ ես արդեն գտել էի հենց Մարտական ակումբի երկու օրինակ: :D

Ասածս ինչ ա՝ նենց բազաներից օգտվեք, որոնք հեղինակի անունից չեն խորշում
մեկ էլ՝ ամեն մեկը պիտի իր գործից մի՜ քիչ տեղյակ լինի գոնե, թե չէ ես ամեն ազատ վայրկյանի կմտնեմ Բուկինիստ ու "անհայտ, չլսված, չտեսնված" հեղինակներ կփնտրեմ ;)

impression
13.09.2010, 20:40
բա իմացա՞ք ոնց խայտառակ էղա :D
իմ համար մտնում եմ Ակումբ, տեսնեմ՝ նոր վարկանիշ ունեմ, ուրախ-ուրախ բացում եմ, տեսնեմ սա՝

Լիլ, ինդիան փոփ չի, :)) այլ ինդի փոփ independent բառից :))

աշխարհքով մեկ խայտառակ էղա, էլ ինձ ոչ ոք լուրջ չի ընդունի
բայց ջհանդամ, եթե իմ պես էլի մարդիկ կային, ովքեր ինդի փոփն ու ինդիանն իրարից չեն տարբերում, արդեն կիմանան :D

impression
17.09.2010, 20:57
բարլուս :)
էն անեկդոտը գիտեք, չէ՞, որ Ռուսաստանում երկու հայ նստում են տաքսի, ու որ վարորդը չհասկանա, թե ինչ են ասում, որոշում են խոսել հայերեն՝ էս ուռոդ շոֆերը ինչ տուպոյ ա :D

Նման մի բան մի երկու օր առաջ մեր օֆիսում եղավ. ուրեմն, մեր մոտ Անգլիայից մի կին էր եկել, ով իր հետ բերել էր հարցաշար, որին պետք էր պատասխանել ամբողջ թիմով: Եկավ, նստեց, թղթերը շարեց ու սկսեց հարցերը: Հայերեն ոչ մի բառ չի հասկանում, մենք մեր մեջ հայերեն խոսում ենք, ինչ-որ բաներ պայմանավորվում, որ պատասխանները նույնը լինեն: Ընթացքում էլ հա ռեպլիկներ ենք անում՝ այ հավ, թղթերդ վերցրու, ռադ էղի, մենք քո եվրոպական զրթիկների հավեսը չունենք և նմանատիպ այլ կոմպլիմենտներ՝ դեմքի քնքշագույն արտահայտությամբ: Էդ հարցաշարը շատ երկար էր, մի քանի ժամ նստեցինք, լավ հոգնել էինք, նյարդայնացել, արդեն հազիվ էինք խոսում, բայց անգլիացու հեչ վեջն էլ չէր: Հարցեր, հարցեր, հարցեր, մեր պատասխանները նշում էր իր մոտ, ակնոցն ուղղում ու անցնում հաջորդ հարցին: Մեկ էլ մերոնցից մեկը, որ մինչ այդ ոչ մի բառ չէր խոսել, որոշեց ինքն էլ մի ռեպլիկ թողնի ու ասեց "ինտերվյու ս վամպիրըմ": :D Բարեբախտաբար անգլիացին չլսեց ու տենց էլ չհասկացավ, թե ինչու էդ կինն ասեց "վա՜յ ախչի", ու սենյակից դուրս թռավ, իսկ ես քիչ էր մնում տրաքեի զսպված ծիծաղից: :D

impression
20.09.2010, 23:01
աշխարհում ամենաանկասելի բանը սխալմամբ մեկ ուրիշին ուղարկած sms-ն ա

impression
21.09.2010, 21:55
Երևի իմացած չեք լինի, ասեմ, որ ծննդյանս կապակցությամբ նվեր էի ստացել ակվարիում՝ երկու ձկնիկներով: Շատ էի ուրախացել, միանգամից անունները դրեցի՝ ոսկեգույնը Մաչուն է, իսկ սևը՝ Պիկչուն: Դե ձկները մնացած ընտանի կենդանիներից առանձնանում են չխոսկանությամբ, շատ անհավես զրուցակից են: Թողնես՝ առավոտից իրիկուն էշ-էշ գնան ակվարիումի մի ծերից մյուսը: Դե էդպիսին են հիմնականում բոլոր ակվարիումային ձկները, ու ես իմոնցից էլ առանձնապես ոչ մի ակնկալիք չունեի, բայց, ինչպես պարզվեց վերջերս, շատ իզուր: :) Յուրահատուկ ձկներ են:
Ոսկեգույնը՝ Մաչուն, ընդհանրապես չի մեծանում: Քանի ամիս է նույն չափսերին է, փոխարենը՝ մեծանում է աչքը: Մենակ մեկը: Մեծացել, սևացել, համարյա դուրս է ընկնում արդեն: Կերածը մենակ աչքին ա գնում, թե ինչ, չեմ հասկանում:
Սևը՝ Պիկչուն, էդ առումով նորմալ է, բայց ինչ-որ շատ մեծ սեր ունի շինանյութի հանդեպ: Ակվարիումի տակ մանր քարեր կան, ես էլ ավելացրել եմ լիքը տարբեր խեցիներ ու խխունջներ, ու Պիկչուն իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է քարերը մեկ-մեկ խեցիների մեջ լցնելով: Ու ամեն անգամ որ ակվարիումը լվանում եմ, քարերը էլի դատարկում եմ խեցիներից, երախտագիտությունս մեծանում է իմաստուն բնության հանդեպ: Պիկչուս, թե լեզու ունենար, ինձ կհայհոյեր ամենավերջին բառերով իր աշխատանքը չհարգելու համար: Ամեն ակվարիումալվացումից հետո ներվայնացած նորից քարերը լցնում է խեցիների մեջ:
Ձկներս գիժ են ժող: :))

impression
24.09.2010, 21:26
Էլի Կապան էի գնացել: Դե արդեն էնքան սովորական բան ա, որ կարելի ա նույնիսկ չնշել :D
Գնացել ենք գյուղ, մարդկանց ենք հանդիպում, խոսում ենք, ու անպայման պետք է հանդիպեի Ալվարդի հետ՝ մեր ծրագրում ընդգրկված էրեխեքից մեկի մոր: Կանգնել ենք գեղամիջումը, խոսում ենք, սպասում, մինչև Ալվարդը կգա: Սպասում, սպասում ենք, Ալվարդը չկա: Վերջը մի կին որոշեց հետաքրքրվել՝
- Ախչի Վա՛րսիկ, էն Ա՛լվարդն ու՛ր մնա՞ց:
- Ախչի Քը՛նար, խի դու չես իմա՞նում, Ա՛լվարդը քինացել ա Սանա՛սար պա՛պի քելե՛խին:
- Վիիիի, Սանա՛սար պա՛պին մեռալ ա՞:
- Հա բա հինչա ա՞րել:
-Վերջնա՞կան:

:D

impression
25.09.2010, 01:29
Իմ նոր գաղափարներն էնպիսի կատաստրոֆիկ արագությամբ են իրար հաջորդում, որ հաջորդ պահին դրանցից և ոչ մեկին հնարավոր չի "նոր" կոչել :8

impression
26.09.2010, 23:25
բարլուս :)

Նստած ենք մի օր Ամառուի հետ մի տեղ, ինքը չեմ հիշում ինչ էր խմում, ես՝ մարտինի: Դա լավ եմ հիշում, որովհետև դրա հետ ա կապված պատմությունը, համ էլ ճիշտն ասած, տասից ութը դեպքում հաստատ մարտինի խմելուց կլինեի :)
Ուրեմն, նստած ենք, ինչ-որ անտրամադիր ենք, խոսակցությունը չի կպնում, անկապ խմում ենք, էն էլ՝ մարտինին համով չէր, գրեթե չխմեցի, էլ արդեն անիմաստ էր նստելը, հաշիվն ուզեցինք:
Հաշիվը բերեցին բաժակի մեջ դրած: Անջատված վերցրեցի, նայեցի թիվը, փող հանեցի ու դրեցի: Մեկ էլ նայեմ՝ փողը ոչ թե հաշիվը բերելու բաժակի մեջ եմ դրել, այլ հազարանոցն ու կոպեկները լողացնում եմ մարտինիի մեջ: Մինչ էդ պահը եղած մեր անկապ վիճակը վերածվեց ուրախ քրքիջի, կանչեցի մատուցողուհուն ու կոպեկներով մարտինին տվեցի իրեն՝ սա էլ ձեր թեյավճարը: Մատուցողուհին ասեց՝ նորմալ ա, ու մարտինիս վերցրեց, գնաց: Հուսով եմ՝ էդ կիսատ թողած կոպեկահամ, հազար ու մի բացիլներով պարարտացված խմիչքը հետ չեն լցնի շիշը: Ամեն դեպքում՝ ես այլևս էնտեղ մարտինի խմողը չեմ: :)

impression
01.10.2010, 10:53
նոր ուզում էի գրառում անել, հետո հասկացա,որ մոդերները ավել-սավոկով ստեղից դուրս չեն գա դրա պատճառով, դրա համար խելոք ջնջեցի
բայց դե չեմ դիմանա, էս մեկը կասեմ.
մեկ էլ Սիամանթոյին տարել հասցրել եք Դավիթ Հովհաննեսների մակարդակին, կկրակեմ :angry
քո իրավունքն ա սիրել կամ չսիրել, բայց դե նենց համեմատություններ արեք, որ մարդկանց սիրտը չվատանա էլի

օֆ :)

հա, մոռացա ասել` խոսքը իմ չսիրած հինգ գրողները թեմայի մասին էր

impression
01.10.2010, 20:25
Երկու օր առաջ մի իսկականից հրեշավոր պատմության մեջ ընկա. կյանքում էդ աստիճան չէի շշմել մարդկանց ցինիզմից, խաբելու ունակությունից, դիմացինին ընդհանրապես մարդու տեղ չդնելու շնորհքից...
Մտածում եմ` ինչ կլիներ հետս, եթե դա իմ գլխին գար ասենք մի տարի առաջ: Երևի թե կատեի մարդկանց, կմեկուսանայի, լուրջ տրավմա կտանեի հաստատ: Բայց հիմա ուղղակի լավ վրդովվեցի, բայց ոչ մի փոփոխություն իմ մեջ տեղի չունեցավ: Անգամ էդ պատմության մեջ խառը մարդկանց չատեցի:
Սենց դեպքերում ես հասկանում` ինչքան ես հասունացել: Նենց հաշտ եմ ինքս ինձ հետ, նենց լավ ա ինձ դրանից: Դա իմ եզակի հատկություններից ա, որ շատ եմ գնահատում: Ու լավ ա, որ անգամ տարբեր տխմար դեպքեր չեն կարողանում դա փոխել:

Ասածս ինչ ա` ես ինձնից մի այլ կարգի գոհ եմ: :)

impression
04.10.2010, 23:02
Այն ինչն է ինչը.

ինքը կա ամեն երեկո
ինքը լի ա պաթոսով
ինքը անգրագիտության ու փողոցային խոսակցության զարմանահրաշ միքս ա
ինքը շատ ավելի երկար ա, քան ձեր ուղեղն ի վիճակի ա դիմանալ
ինքը լի ա մարդկանցով, որոնց նայելիս անպայման ասում եք՝ է՜ս ով էր
ինքը սովորաբար ունենում ա խիստ ընդգծված "լավեր" ու "վատեր". լավերն ու վատերը կարող են մի վայրկյանում փոխվել տեղերով
ինքը հիմնականում սկսվում ա հիվանդանոցով կամ բանտով, մեկը մեռնում ա, բայց հետո պարզվում ա որ չի մեռել հեչ էլ
իրեն սկզբում փորձնում են հրամցնել որպես միստիկա, բայց հետո հասկանում են, որ մարդկանց ավելի "ժիզնիննի" բան ա պետք

այո՜, դուք իրավացի եք, դա ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆ է:

impression
05.10.2010, 13:57
Անկապ օրագիրը մի ժամանակ իմ ամենասիրելի անկյունն էր ոչ միայն Ակումբում, այլև ողջ ինտերնետում: Շատ էի սիրում, կյանքիս որոշակի հատված էղտեղ էլ մնաց, լիքը հույզեր նվիրեցի իրեն, ինքն էլ ինձ... Յուրահատուկ էր ինքը, ուրիշ արժեք ուներ, թանկ էր ահավոր: Հետո դա անցավ: Անցավ լրիվ: Էն աստիճան, որ հիմա էնտեղ գրում եմ մենակ էն դեպքում, երբ չգիտեմ` էլ ուր կարելի ա գրել:
Էսօր ես գտա ևս մի սիրելի անկյուն Ակումբում: Ոնց մինչև հիմա չէի կարդացել... Լավն էր շատ, սիրեցի, ու սկսեցի կարոտել Անկապը: Ուզեցի, որ ինքն էն ժամանակ լիներ Ակումբում, երբ Անկապը իմ սիրած տեղն էր, երբ անձնական օրագրեր չկային, ու բոլորը Անկապում էին արտահայտվում...
Չեմ ասի ումն ա, բայց ինքը երևի թե կհասկանա:
Ապրես, շատ դուր եկավ ինձ, գրածներդ էլ, դու էլ: Սիրեցի քեզ: :)

impression
08.10.2010, 08:56
բարլուս :)

բայց ի՜նչ չմո բնապահպան եմ ես :D
ուրեմն, իջնում եմ ծխելու, մեկ էլ տեսնեմ՝ կուրիլկայի հենց մեջտեը մի հատ պու՜ճուր սպիտակ խխունջ: Մտածում եմ՝ էսա բոլորը կգան ծխելու, էս հարիֆին կլխճեն, արի սրան գցեմ խոտերի մեջ, թող ապրի իր համար: Հետն էլ ինքս ինձ մտածում եմ՝ այ սենց կլինի բնապահպանը, առանց ավելորդ շուխուռի, առանց գրանտեր շահելու, առանց ուրիշների ներվերին ազդելու, ինքն իր համար խախանդ պահպանի բնությունը ոնց կարա:
Տարված էս վեհ մտքերով՝ ոտքով կամաց տշում եմ խխունջին դեպի խոտերը: Լավ չեմ տշում, դե ես փոքր ժամանակ ֆուտբոլ էլ չէի խաղում, լավ չէի տշում, ինձ ոչ մեկ չէր խաղացնում: Խխունջն ընկնում ա նստարանի տակ: Հենց մեկը նստեց ու ոտքերը հետ տարավ, խխունջի վերջը գալու ա: Ինձ դնում եմ Ռոնալդոյի տեղը: Պպզում եմ, մարմնիս ծանրությունը հենում մի ոտքիս, մյուսով, պպզած դիրքից էլի կամաց տշում: Բնականաբար կորցնում եմ հավասարակշռությունը, դրմփում գետնին, խխունջին էլ պատահաբար... լխճում: :( Ու վերադառնում իրականություն, հիշում, որ փոքր ժամանակ ինձ ֆուտբոլ չէին խաղացնում, որ ես հեչ էլ Ռոնալդոն չեմ, ու որ իմ բարի նպատակները ճակատագրական եղան խխունջի համար...
Կան մարդիկ, հատկապես իմ նմանները, որոնց միակ օգնությունը որոշակի հարցերում` ընդամենը չխանգարելն ա:
:)

impression
17.10.2010, 11:52
քրոջս տղան՝ Գոռը, որ դեռ երեք տարեկան ա, հաճախ մոռանում ա բառերը, ու ստիպված ա լինում աղավաղել հնչողությունը կամ էլ հորինել նոր բառեր

էսօր առավոտյան բան էր հիշել.
-Մամ, հիշում ե՞ս, որ գնացինք Ղեկեղեցի ու... ու... կնքիկը ինձ կնքեց

:D թե քահանան կիմանար, որ Գոռն իրեն որպես կնքիկ ա հիշու՜մ

impression
03.11.2010, 16:18
Մեկ-մեկ էնքան հոգնած եմ լինում, որ սկսում եմ օգտվել մի սայթում կարդացած խորհրդից. կյանքի մինուսներին երբ մեջտեղի մատդ տնկած ես նայում, դրանք միանգամից պլյուս են դառնում:
Ինշուրանսից զանգեցին թե` արի հայտդ ստորագրի: Երջանիկ ձայնս ասաց, որ անպայման կգնամ, հենց վաղը, ու չնայած իրենց ասած բժիշկն ինձ բացարձակ օգուտ չտվեց, ես միշտ կշարունակեմ օգտվել իրենց ծառայություններից: Ինշուրանսի աղջիկը սկսեց կակազել, չէր հասկանում` ձեռ եմ առնում, թե լուրջ տենց ուրախ ա կյանքս:

impression
08.11.2010, 23:18
Վերջերս մի բան եմ հասկացել ու էն էլ՝ տղամարդկանց մասին :) տղաներ, դուք մի կարդացեք :D

տղամարդուն համ պիտի շոյես, համ պիտի դաղես, նրանց քեզ հետ պահելու միակ պրինցիպը էդ ա
բայց կա մի հատ բարդ կետ. շոյելու ու դաղելու իրար հաջորդման հաճախականությունը չափազանց ինդիվիդուալ ա :(

impression
12.11.2010, 16:03
ուզում եմ, որ առավոտը նարնջի հոտ ունենա,
որ բացվի դուռն ու դրսում արև լինի,
որ հնությունից տան հատակը ճռռա,
որ փոշեհատիկները պարեն ճառագայթների մեջ,
որ դիվանին միշտ լինի կիսատ թողած գիրք,
որ քամու ժամանակ ծառի ճյուղերը թակեն պատուհանը,
որ ամեն վաղը կիրակի լինի,
որ երեկոյի լռության մեջ լսվեն եկեղեցու զանգերը,
որ պեպենոտ ժպիտը խնձոր մեկնի իր կողովից,
որ օջախում փայտը միշտ ուրախ ճտճտա,
ու որ հյուր գան տաք հուշերը հին օրերից...

ուզում եմ, որ լինի մեկը,
ում հետ կարելի կլիներ էդ ամեն ինչը կիսել

impression
13.11.2010, 21:56
Գոռը նստած Սպունգ Բոբն էր նայում: Եկա, տեսա, ջղայնացա. ով ա էս էշությունը միացրել, որ էրեխեն էլ նայի: Դա անջատեցի, միացրեցի Հարրի Փոթթեր: Գոռը ներվայնացավ, սկսեց լացել: Գոռին նստացրի գիրկս, սկսեցի Հարրիի դժվար կյանքից պատմել, բացատրել, հետաքրքրություն առաջացնել, որ նայի: Նստած երկուսով նայում էինք: Մաման էկավ. էս ինչ ապուշություն եք էրկու-էրկու նստած նայում: Անջատեց, միացրեց սերիալ, նստեց, սկսեց նայել: Ես ու Գոռը ներվայնացանք, Գոռն էլի լացեց, ես էլ եկա էս գրեմ...

impression
20.11.2010, 23:40
ու էն, որ ասենք սաղ քաղաքը մի օրում սկսեց ընկալել էմո սուբ-կուլտուրան, էդ իհարկե դզում ա
չի դզում, թե ինչի արդյունքում քաղաքն իմացավ էմոներին
մի երկու օր առաջ մեր օֆիսում էր համարյա նույն վիճակը. մեր հովանավորված էրեխեքից մեկը Իջևանից, կախվել էր: 13 տարեկան: պարզվեց` էմո ա էղել էրեխեն
լիլ, էդ էմոներն ու սատանիստները նույն բանն են չէ?
ու տեղ քիչ ա մնում մի հատ մեծ, փշոտ կակտուս, մի հատ էլ կարապի փետուրներից բարձ շպրտես հարցնողի դունդուկ գլխին, որ գոնե շպրտածներիդ տարբերությունը սկսի ջոկել: հետո եթե պարզվի, որ ջոկել ա, կարելի ա արդեն վաթսուներորդ անգամ ժպտալով ասել` բնավ ոչ, նույնը չեն:

impression
29.11.2010, 12:51
Նոստալգիա ապագայի հանդեպ (լինում ա տենց բան)


Ուզում եմ քայլել հին, հոգնած քաղաքում,
Նայել մաշված տանիքներով շենքերին,
Մտնել այգի, տրորել չոր տերևները,
Անցնել սրճարանի սեղանների մոտով,
Որոնց վրա կոկիկ դրված են աթոռները`
Մինչև գարուն:
Ուզում եմ տեսնել երեխայի հետ զբոսնող քեզ,
Ու ուզում եմ, որ քո բալիկն ինձ ժպտա,
Թեև նա ինձ չի ճանաչում ավելի, քան դու:
Ուզում եմ, որ դու ինձ չնկատես, ու լինես
Երջանիկ, իսկ ես շարունակեմ քեզ կարոտել,
Էնպիսին, ոնց ես գիտեմ, էնպիսին,
Ոնց դու հիմա չես:
Ու երբ նստես ծերացող պուրակում, իսկ բալիկդ
Թափահարի գանգուրներն ու վազվզի,
Ես անցնեմ ձեր կողքով, շոյեմ փոքրիկիդ փափուկ,
Կարմիր թուշիկն, ու մտածեմ, որ ինքը շատ նման է
Քեզ: Ու մենք ժպտանք իրար քեզնից թաքուն,
Ու ունենանք գաղտնիք, որը չգիտեմ մեզնից որ մեկն
Ավելի շատ չի հասկանա:

impression
05.12.2010, 10:56
Էս որ կպած Շիրվանզադեին որոշել են հոգեդարձ անել, ինչի համար ա? ամոթ ա էլի, ուզած-չուզած մտածում ես, որ նախագծի բոլոր մասնակիցները բացի Շիրվանզադեից կյանքում ոչինչ չեն կարդացել, ու դրա համար համոզված են, որ ինքը վերջն ա
դրել Արտիստ են նկարել, լավ էլի, մի գրամ աճեք ձեր էդ ինֆուզորիա վիճակից չնայած ինչ-որ տեղ հասկանում եմ` եթե սաղ կյանքդ մենակ Դեմիս Ռուսոս լսես, հա էլ կգոռաս, որ ինքը վերջն ա

impression
09.12.2010, 10:15
ես վերջերս հասկացա, ընդ որում ոչ իմ ուղեղի շնորհիվ, որ էն խաղաղ երջանկությունը, որի մասին երազում եմ, ու երևի թե բոլորս ենք երազում, լրիվ իրական բան ա, ոնց որ Շամբալան
մենակ թե իրեն ոչ թե գտնել, այլ հասնել ա պետք, ոնց որ Շամբալային
այսինքն ոչ թե խուրջին կապել, տրեխ հագնել ու ճամփա ընկնել, ամեն թուփ ու ծառի տակ նայել, հո երջանկությունդ էդտեղ չի թաքնվել, այլ սովորել ապրել
իսկ դա բավականին դժվար բան ա, բայց հնարավոր ա իրագործել
այսինքն, եթե աշխարհում գոնե երկու հոգի կան, ովքեր հասել են բացարձակ անխռովությանը, ուրեմն ես էլ կհասնեմ, ու մտածեք ինչ ուզում եք
ի դեպ, առաջին քայլերը ստորև. :))

Если вы можете начать свой день без кофеина,
если вы всегда можете быть жизнерадостным и не обращать внимание на боли и недомогания,
если вы можете удержаться от жалоб и не утомлять людей своими проблемами,
если вы можете есть одну и ту же пищу каждый день и быть благодарным за это,
если вы можете понять любимого человека, когда у него не хватает на вас времени,
если вы можете пропустить мимо ушей обвинения со стороны любимого человека, когда все идет не так не по вашей вине,
если вы можете спокойно воспринимать критику,
если вы можете относиться к своему бедному другу так же, как и к богатому,
если вы можете обойтись без лжи и обмана,
если вы можете бороться со стрессом без лекарств,
если вы можете расслабиться без выпивки,
если вы можете заснуть без таблеток,
если вы можете искренне сказать, что у вас нет предубеждений против цвета кожи, религиозных убеждений, сексуальной ориентации или политики, - значит вы достигли уровня развития своей собаки.

Уинстон Черчилль

impression
09.12.2010, 12:05
մաման պատմեց, որ մի քանի օր առաջ, երբ տաքության մեջ վառվում էի, նստել եմ ակվարիումիս դիմաց ու ձկներիս սկսել համոզել. "Ասա բարև, ասա բարև" :)))

impression
20.12.2010, 15:24
էնքան լիքը բան կա կյանքում, որում դու ներդրում ունես, կամ քո կարծիքով ունես, ու հետռ սկի խաբար չես լինում դրանից
էսինչյան էնինչն ունի քո օգնության կարիքը
ստանում ես աշխատավարձդ ու դավայ - ինչքան խիղճդ թողնում ա կտրել ընտանիքիցդ` ուղարկում ես էսինչյան էնինչին
հետո իհարկե ավելի շուտ ականջներիդ հետևը մանրամասն կուսումնասիրես, քան կիմանաս, թե ինչ էղավ էսինչյան էնինչի հետ
բայց դե դու արդեն խիղճդ հանգստացրել ես. ինդուլգենցիա ունես, ծիպա էներջի ես հավաքում դրախտ ընգնելու համար, ու հենց էներջիդ հերիքեց, դրախտում քեզ վիլլա ա սպասում, ախպերս, բասեին, ծտեր, մի խոսքով, կայֆույեմ
դու ստեղ քանի կարաս ներդրում արա, հետո նաղդ քեզ հետ էկող ա

հետո մեկ էլ մի կորած-մոլորած ընգեր ա ծլում, ով տառապում ա կանոնավոր հաճախականությամբ շրջապատին խղճահարության հասցնելու մոլուցքով
եթե շրջապատն էլ իր հերթին տառապում ա կանոնավոր կերպով խղճահարվելու մոլուցքով, ուրեմն իրանք իրար գտել են. մեկը` ինդուլգենցիայի անսպառ աղբյուր, մյուսը` իմաստուն ներդրող, դնում ա, որ հետո վայելի /պոշլի հնչեց, բայց դե որ խորանաս, պոշլի իմաստով էլ ա լրիվ ինքը/

ու տենց ներդրում ես անում, էներջի հավաքում, դնում, հավաքում, դնում, հավաքում...
ու մեկ էլ մի օր ներվերդ չի հերիքում, տալիս ցխում ես ուղեղդ կամ վեննեքդ ես բացում, ու պրծ
ինդուլգենցիաներդ ու էներջիդ անցնում են ավելի իմաստուն մեկին, դրախտում ռանչոդ ու ազնվազարմ մուստանգների հավաքածուդ քո հետ միասին սկսում են մարմանդ էփել նույն կաթսայում

շատ կայֆոտ սցենար ա կյանքը, էնա որ` խաղալն ա դժվար

impression
20.12.2010, 22:39
Հայտարարություն վազող տողով՝

Գովազդի շարունակությունը դիտեք գովազդից հետո: :)

impression
23.12.2010, 11:54
հարյուր հիսուն կիլոյանոց կոլեգաս ուզում ա գնալ խանութ "շորիկ" առնելու :)) իրոք որ մեր ճկուն լեզուն հաճախ բարբարոս էլ ա լինում :D

impression
23.12.2010, 21:58
Գոռուկին Նոր տարվա նվեր Ձմեռ պապը կրիա ա բերել, արդեն :) էս Գոռը հավեսով խնամում ա, կերակրում, խաղում հետը
էրեկ զանգել եմ, խոսում եմ հետը. "Գոռ ջան, կրիադ ոնց ա" բլա բլա բլա...
-Գոռ, կրիայիդ անուն դրե՞լ ես:
Պաուզա, հետո Գոռի զարմացած ձայնը.
-Ո՞րտեղ... :unsure

:)

impression
26.12.2010, 22:51
կան չէ անվիճելի ճշմարտություններ, որոնց համար Ջորդանո Բրունոյից խանձածի հոտ էր գալիս, իսկ զուսպ անգլիացիները սահմանափակվում են այդ ճշմարտությունները ներկա անորոշ ժամանակով նշելով, ասենք՝ Երկիրը պտտվում է Արևի շուրջը
ես գտել եմ ևս մեկը, մի քիչ Նոր Տարվա մոտիվներով.
վերջին պնդուկը միշտ փչացած ա լինում

impression
04.01.2011, 13:29
չաթային մարգարիտներ :)

1. վրես CAPS LOCK չանես (նշանակում ա` մի գոռա)
2. ես բան եմ տպում, դու օֆֆ ես գնում?
3. <քսան րոպե շշմած ... is typing-ին հետևելուց հետո> բան ես տպում? - չէ:
4. հիմա քեզ մենակ ես եմ տեսնում, թե մենակ ես եմ, որ չեմ տեսնում?...
5. լսի մատներս ցավացին, սպասի զանգեմ

impression
06.01.2011, 21:06
ինքնահամոզում

հանճարի փոշին արի մենք թափ տանք
ու հանգիստ ապրենք, էն ենք, ինչ որ կանք,
էլ մեզ ցույց չտանք, էլ մեզ չգովենք,
մենք իրականում լա՜վ գիտենք` ով ենք,
կյանքում մենք մենակ մի բան ենք անում`
ամեն գնով մեր հոգին ենք հանում
բայց ախր ինչու, ախր ինչ է մենք,
մենք հոգու կարիք այդքան է՞լ չունենք

հանճարի փոշին քամին ցրիվ տա,
մի ուրիշ զիբիլ նստի մեր վրա...

impression
17.01.2011, 10:36
Կա սենց մի հատ շատ հզոր հասկացություն՝ էգրեգոր http://ariom.ru/wiki/Jegregor
էրեկ հասկացա՝ Ակումբի էգրեգորը կա ու ինքը ահավոր լավն ա

impression
18.01.2011, 15:54
խոսում եմ հորս հետ՝

-գիշերը նենց վախենալու երազ եմ տեսել
-որովհետև սաղ օրը Հարրի Փոթթեր ես նայում

:o

impression
24.01.2011, 22:08
Ուրեմն էս ղեկավարս ռուսախոս ա, ու երբ որ ստիպված ա լինում հայերեն ինչ-որ թեմայի շուրջ խոսել, իմ ձախ աչքը սկսում ա նյարդային թրթռալ, որովհետև ի վիճակի չեմ դրան դիմանալ: Ու իմ պես ծանր էդ երևույթին մոտենում ա մեր բաժնի Լուսինեն: Ամեն անգամ, երբ շեֆս հայերեն ա խոսում, մենք իրար ենք նայում՝ կիսելով էդ տանջանքը: Մի քանի օր առաջ մեծ ժողով էր, ուր ղեկավարս պիտի ելույթ ունենար: Ես ու Լուսինեն մինչև վերջին պահը հույս ունեինք, որ անգլերեն կանցնի էդ հանդիպումը, մենք էլ մի կերպ կդիմանանք, առանց ավելորդ ցնցումների: Բայց, մեր հույսերը չարդարացան, մեր ղեկավարը հայերեն էր խոսում: Ես ու Լուսինեն հա նայում ենք իրար ու հա հայացքներս փախցնում: Մեկ էլ սմս եմ ստանում Լուսինեից՝ es anteri hayerenic sirts vatanum a: Մտածում եմ` իմ սիրտն էլ ա վատանում, բայց ախր ինչի տենց կոպիտ...Ժողովից հետո Լուսինեին ասում եմ` Լուս, բայց ինչի էիր տենց գրել, հիմա ինչ անենք մարդը հայերեն չգիտի, անտեր-ը որն էր: Էս Լուսոն սկսում ա քրքջալ. այ խելառ, ես գրել եմ "անթերի հայերենից ա սիրտս վատանում", ոչ թե "անտերի": :)

impression
31.01.2011, 10:22
Օֆիսում բոլորի կոմպերն ունեն գաղտնաբառեր, որ միացնելուց պետք ա հավաքել: Ամեն մեկինը բնականաբար տարբեր ա:

Երկուշաբթի: Մառախուղ: Անձրև: Անտրամադիր ու գլխացավով Լիլոշ: Ինչ-որ մեկ, ում կոմպը փչացել ա, ու իրան ասել են, որ Իքսի կոմպով աշխատի, քանի դեռ Իքսը արձակուրդում ա:

Ինչ-որ մեկ - Լիլ, հիմա որ Իքսի կոմպն եմ միացնելու, իրա պասվորդն եմ հավաքելու՞:
Ես - Չէ, քոնը, ինչի դու էդքան չկա՞ս, կոմպը կզգա, որ դու ես օգտվողը:
Իմ արևին կատակում եմ էլի:
Տասնհինգ րոպե անցնում ա, Ինչ-որ մեկը դեռ չի կարողանում կոմպը միացնել:
Ինչ-որ մեկ - Լիլ, հաստա՞տ....

impression
31.01.2011, 16:36
Էսօր Ինչ-որ մեկը որոշել ա մշտական գրանցում ձեռք բերել իմ Իբր թե-ում :D

բազայով որ աշխատում ենք, իրենք աշխատում են տեքստային մասով, ես՝ հիմնականում նկարների հետ: Ու երբ ես աշխատում եմ նկարների հետ, բազայի աշխատանքը ահավոր դանդաղում ա, իրենք չեն կարողանում նույն տեմպով գործ անել: Էդ բազայի դանդաղելն արդեն էնքան բնական երևույթ ա, որ գիտեն, եթե դանդաղեց, ուրեմն ես անցել եմ նկարներին: Էս Ինչ-որ մեկը օրը ութսուն անգամ վեր ա թռչում՝ վա՜յ, էս ինչ էղավ բազային: Ու ես ամեն անգամ համբերատար մռնչում եմ՝ ես եմ, նկարների հետ եմ աշխատում: Էսօր էլ մի տասնհինգ անգամ հարցրեց, վերջում հոգնեցի, որ մի հատ էլ հարցրեց՝ Լիլ, դու ես անու՞մ, որ բազան դանդաղում ա: Ես սենց ապշած ուսերս թոթվեցի՝ ե՞ս, ես ի՞նչ կապ ունեմ: Ինչ-որ մեկը խառնվեց իրար՝ բա տեսնես ինչ էղավ էս անտերին... Մինչև հիմա կոմպը ռեստարտ ա անում, կոմպը որ ոտներ ունենար՝ հիմա փախել էր: :D

impression
05.02.2011, 22:53
Ուրեմն էս Գոռը տատի հետ զրից ա անում, ու մեկ էլ եսիմ ինչ հիմարություն ա դուրս տալիս, ասենք՝ տատ, վաղը պաղպաղակ ուտե՞նք: Տատն էլ թե՝ դե բարև ձեզ: Գոռը՝ բարև ձեզ, կներեք, ո՞վ ա:
:D

impression
19.02.2011, 21:19
Գոռի վերջին բոցերից :)
Գնում ա մանկապարտեզ, պառկացնում են քնելու, փորը թույլ ա լինում, քնած տեղը լցնում ա տակը: Արթնանում ա դիսկոմֆորտից, դիմում դայակին.
- Լիլիթ, փորիկս ուժեղ ցավում ա, վրայիցս էլ շան հոտ ա գալիս:

:D

impression
23.02.2011, 10:50
Զգուշացեք ձեր երազանքներից, դրանք կարող են իրականանալ:
Ի դեպ, ծիծաղել պետք չի: Հիմա կպատմեմ:
Էն որ ասում են՝ մարդ ունի այն, ինչի արժանի է ու ինչի ձգտում է իրականում, էն, ինչի շնորհիվ "Գաղտնիք" ֆիլմի ստեղծողները ահագին փող աշխատեցին, էն, ինչի մասին գոռում են օկուլտիստներն ու մագերը, շատ պարզ ճշմարտություններ են: Դրանց պետք է վստահել ու սովորել կառավարել: Վերոնշյալ ֆիլմում մի դրվագ կար, որից ինձ մոտ հիստերիկ քրքիջ էր սկսվում՝ դու մեքենա՞ ես ուզում, պատկերացրու քեզ այդ մեքենան վարելիս, շոշափիր ղեկը, փակիր դուռը քո երևակայության մեջ, հարմար նստիր փափուկ նստատեղին, միացրու գոյություն չունեցող կոնդիցիոները, դիր քո սիրելի երգն ու սլացիր ճանապարհով: Մի խոսքով՝ նյութեղենացրու երազանքդ: Առաջ ծիծաղում էի, բայց վերջերս հասկացա, որ իրոք ամեն ինչ կախված է նյութեղենացնելու մեր շնորհքից:
Կոնկրետ ինձ մոտ միշտ ինչ-որ կիսատ-պռատ, լավ չմտածված երազանքներ են, որոնք իրականանում են, ու լրիվ համապատասխանում իմ ուզածին, բայց միայն այդ ժամանակ եմ հասկանում, թե ինչքան կարևոր մանրուքներ էի բաց թողել:
Պատմեմ մի քիչ իմ սիրային կյանքից ;)
Մեր դասարանում սիրահարված էին բոլորը, բացի ինձնից: Ու ես երազեցի սիրահարվել: Շատ էի ուզում սիրել մեկին, ուզում էի հասկանալ դա ինչ է: Երազանքս իրականացավ: Սիրահարվեցի ու մի չորս-հինգ տարի տվայտվեցի մեկի համար, ով շատ աղոտ պատկերացում ուներ իմ գոյության մասին: Մոռացել էի երազել, որ ինձ էլ սիրեն: Դա ինձ դաս եղավ, հաջորդ անգամ երազում էի՝ երանի մեկն ինձ սիրահարվի: Դա էլ իրականացավ: Ուղղակի հավի պես մոռացել էի նշել՝ երանի ես էլ սիրեմ իրեն: Էդ պատմությունն էլ ավարտվեց: Մյուս անգամ բավականին պատրաստված էի՝ ես սիրում եմ, նա սիրում է, մեզ իրար հետ հետաքրքիր է, էլ բան չեմ ուզում: Ճակատագիրը հարցրեց՝ վստա՞հ ես: Ա՛յո, մեկ էլ մի հատ հեծանիվ, եթե դժվար չի: Հեծանիվը չանցավ, բայց կատարվեց երազանքս, մենք սիրում էինք իրար, մեզ իրար հետ հետաքրքիր էր, բայց... մեր ընկերներն ու ծնողները էդպես էլ չկարողացան ընդունել մեր սերը: Ինձ ասում էին, որ նա ինձ արժանի չէ, նրան էլ նույնը՝ իմ վերաբերյալ:
Ու նորից ես քամուն խնդրեցի
Պատմությունն այս տանի կորցնի,
Որ տանի կորցնի նա իր հետ
Այս դիպվածն անհեթեթ:
Բայց իհարկե դասեր քաղում էի: Հաջորդ երազանքս ավելի կատարյալ էր: Ներառել էի նաև շրջապատի բարյացակամ վերաբերմունքը: Սակայն բաց էի թողել մի ուրիշ կարևոր հանգամանք: Մոռացել էի երազել, որ նա ամուսնացած չլինի...
Իսկ վերջերս ինտերնետով ծանոթացա մեկի հետ: Որոշեցինք հանդիպել: Ինձ ամենաշատը դուր էր գալիս նրա անունը: Երազում էի՝ երանի իրականում անունը հենց էդպես էլ լինի, երանի տումբչկայից մի քիչ սիրուն լինի, երանի ես իրեն դուր գամ: Ճակատագիրը հառաչեց՝ լավ մտածի: Ես՝ էդքանն էլ լինի՝ գոհ եմ: Հանդիպեցինք: Անունն իմ ուզածն էր: Բավականին բարետես էր: Ես իրեն դուր եկա: Մենակ թե մոռացել էի երազել, որ "ազիզ, կյանքս, խի՞, մեզի, ձեզի" բառերը բացակայեն նրա լեքսիկոնից, որ կյանքում գոնե մի գիրք կարդացած լինի, որ հեռախոսի մեջ մենակ "տխուր երգեր" չլինեն...

Էսպես: Վերջ ամեն ինչին: Ես գնում եմ Տիբեթ՝ երազել սովորելու:

impression
28.02.2011, 17:03
օֆիսում նստած ես Զազ եմ լսում, ու հետն էլ նայում, այ սա՝
http://www.youtube.com/watch?v=AQ9zeDd0mpg
մեկ էլ մեր ժողովուրդը հավաքվում են, թե՝ էս ինչ ես մենակ տժժում, էս ով ա ինչ ա
ու ստեղ ես հիշում եմ, որ Բյուրը մի անգամ հռետորական հարց էր տվել, թե՝ ինչի՞ են մեր փողոցներից Խատուբաներ ստացվում, իսկ Փարիզի փողոցներից՝ Զազեր: Տվեցի նույն հարցը հիացած կոլեգաներիս: Մեկը, կլորիկ բդերի վրա "շորիկն" ուղղելով, ասաց.
- Որովհետև մենք Խատուբաների մեջ ենք ապրում:
Դուր էկավ ինձ էդ ֆրազը մի տեսա՜կ: Ժող, կարող ա՞ մենք իսկականից Խատուբա ենք, ուղղակի բարձր չենք ասում, որ տրամադրություններս չընկնի: Խատուբա... ջայլամ ենք, ջայլա՛մ: Հենց գլուխներս մեր կարկատած ասֆալտից հանենք, ամեն ինչ կփոխվի:

impression
02.03.2011, 13:02
Դե բարլուս, ամեն օր սկսվում ա նույն ձևի: Հոգնած կյանք, հոգնած առօրյա, հոգնած պրոբլեմներ...
Բացում եմ մեյլս: Հինգ նոր նամակ: Բացում եմ առաջինը.
"Լիլ, բայց ինչ ահավորն ես դու: Ու՞ր ես կորել: Խոստացար, որ կզանգես, կհանդիպենք: Ձեն հանի: Սպասում եմ: Շատ եմ ջղայնանում, երբ սենց ես անում":
Հոգոց: Մյուս նամակը.
"Լիլ, շտապ հայտնվի: ՊԵՏՔ ԵՍ: Նկարներս մնացին: Չմոռանաս մշակել, վաղը ամենաուշը սպասում եմ: Լիլ, չկորես":
Հոգոց: Հաջորդը.
"Վերջին բանաստեղծությունդ, որ ուղարկեցիր կարդամ՝ մեղմ ասած ք*ք էր: Հավաքի քեզ: Պաչիկներ":
Բացե՞լ արդյոք հաջորդը: Բացու՛մ եմ: Պնդաճակատն եմ, հա՜:
"Լիլ, սեղանիդ մի երեսուն էջ բան եմ դրել, սքան կանես, հա՞: Շտապ ա":
Ու վերջինը, անգլերենով.
"Սիրելի Լիլիթ, ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ դուք շահել եք մեր կայքի եսիմինչը: Խնդրում ենք ուղարկել ձեր բանկային տվյալները, որպեսզի կարողանանք... /հարմար գողանալ ձեր փողերը/": Բայց դե մարդը նենց շնորհքով, նենց անկեղծորեն ա գրել, որ քիչ ա մնում ասեմ տո դե ջհանդամ, հալալ լինի քեզ, միակն էիր, որ մուննաթ չեկար:

Բա, սկսել եմ խորը կապվածություն զգալ Սպամի հանդեպ: Լավ ա՝ հաճախ ա գրում, թե չէ իմ կյանքում էլ ուրախություն չէր մնա: :)

impression
03.03.2011, 13:21
Շատ ահավոր ա անիմաստ հարբելուց հետո առավոտյան սարսափահար կարդալ գիշերվա կեսին գրածդ սմս-ները:

impression
09.03.2011, 11:14
Ուրեմն մի օր ես ու Ամառուն զբոսնում ենք Աբովյան փողոցով, մեկ էլ մեզ ա մոտենում մի մոտ քառասունհինգ տարեկան կին ու ասում՝
- Մի հատ հեռախոս տվեք՝ տեղ զանգեմ:
Հենց տենց:
- Չենք տա,-պատասխանում ենք երկուսով: Հենց տենց:
- Այ ձեր հե՛րը շուն դառնա,- բարկանում ա կինն ու հեռանում: Հենց տենց:
Մենք լուռ քայլում ենք որոշ ժամանակ, երկուսս էլ մտածում ենք կնոջ ասածի մասին: Ես վրդովված եմ, մտածում եմ՝ հլը դրան նայի, ու լրիվ վստահ եմ, որ Ամառուն էլ ա նույն տիպի բաներ մտածում:
Քայլում, քայլում ենք, մեկ էլ էս Ամառուն մտահոգված սենց ա անում.
- Պատկերացնում ես, զանգեմ հորս, վերցնի, մեկ էլ՝ հա՛ֆ....
Մի պահ նայում ենք իրար, Ամառուի դեմքին մի հուսահատություն, մի սարսափ... Նայում ենք իրար, նայում, ու մեկ էլ սկսում քրքջալ: :D
Այ սենց անկապ բան:

impression
10.03.2011, 12:50
20 կետ երջանկության մասին

Երջանկություն է, երբ.

1. զարթնում ես ինքնուրույն, նայում զարթուցիչին ու հասկանում, որ դեռ մի կես ժամ էլ կարող ես քնել

2. ձմռանը փաթաթվում ես ադեալով, տաք սուրճի բուրմունքը տարածվում է շուրջդ, իսկ բաժակի տաքությունն՝ ափերիդ մեջ, ու հետաքրքիր ֆիլմ ես դիտում

3. զանգում է կորած-մոլորած մեկը քո մանկությունից ու ասում՝ կարոտել եմ, ու հասկանում ես, որ դու էլ ես կարոտել

4. բացում ես դարակներդ, իսկ էնտեղ լիքը մաքուր շորեր են

5. լոգանքից հետո բաղնիքի հայելու գոլորշին ձեռքով մաքրում ես ու ժպտալով նայում գզգզված քեզ

6. ծանոթներիցդ մեկը տեղափոխվում է մի բակ, ուր դու փոքր ժամանակ ընկել ես, ու վրադ դեռ դրանից հուշ մնացած սպին կա

7. գալիս է երկար սպասված սմս /շնորհավորում ենք, դուք ձեր կրեդիտը փակեցիք/

8. վերջապես պոկում ես տապչկայիդ տակի քրքրված կտորը, որ հա ոտքիդ տակ էր ընկնում

9. բանկում հերթ չի լինում

10. վճարում ես կոմունալ վարձերն ու դեռ մոտդ փող է մնում

11. մենակ գնում ես մի տեղ սուրճ խմելու, իսկ էնտեղ մի մեծ ու աղմկոտ խումբ քո ընկերներն են, ու իրենք ուրախանում են, որ դու անսպասելիորեն եկար

12.քեզ վերադարձնում են էն գիրքը, որը կորած էիր համարում

13. երգն էնքան լավն է, որ կարող ես մի քանի անգամ իրար հետևից լսել

14. մեծ արագությամբ սլանում ես թաց ասֆալտի վրա, վարորդն անփորձ է, բայց դու թքած ունես, ու վայելում ես քամին՝ մազերիդ մեջ

15. մտնում ես տուն, ու պուճուրդ գալիս փաթաթվում է քեզ

16. վերջապես պուճուրիդ կարողանում ես սովորեցնել Ռ տառը

17. կինոսրահում ամենավախենալու պահին, երբ բոլորը շունչները պահել են, բարձր խրթխրթոցով պոպ կորն ես ծամում

18. անձրևից հետո մտնում ես ջրափոսերն ու չմփչմփացնում, իսկ կոշիկներդ ջուր չեն քաշում

19. փոշոտ անկյունից գտնում ես մատանիդ, որը քեզ նվիրել էին, երբ դու հինգ տարեկան էիր, ու հիմա այն հազիվ ճկույթիդ եղունգին է հասնում

20. ատամի մածուկը կարողանում ես քամել, երբ նախորդ օրը վստահ էիր, որ էլ չես կարողանալու

impression
14.03.2011, 14:28
Գիշերվա հազարին մեկ էլ դռան զանգ: Պապան արթնանում, հագնվում գնում է դուռը բացելու… Միջանցքում կողքի հարևանն է՝ հարբա՜ծ: Նայում ա հորս ու մրթմրթում.
-Մեր դուռը բացող չկա:
Պապաս՝
-Է հետո՞:
- Եսիմ, ասեցի տեսնեմ՝ ձերը բացող կլինի՞:

Չգիտես՝ :D թե :angry

impression
20.03.2011, 22:42
Ասա՝ ով էր ավելի ցինիկ, ասեմ՝ ինչքան ցինիկ ես դու:

- Բարև ձեզ, դա բժշկական ապահովագրությունի՞ց է:
- Այո:
- Ես ուզում եմ հայտ բացել, պետք է գնամ ատամնաբույժի:
- Արդեն ընտրե՞լ եք՝ ուր եք գնալու:
- Ահա, Օմեգա կենտրոն, որը բնավ ստրիպ կլուբ չէ:
- Ա.... հմմմ... լավ, գրանցեցի: Կնկարագրե՞ք ձեր խնդիրը:
- Ինչու՞ ոչ: Ուրեմն ութ տարեկանում ընկել եմ, ատամս վնասվել է, հիմա ցավում է:
- Ներեցեք, ե՞րբ եք ընկել:
- Ութ տարեկանում: Կարուսելից: Շտապեցի իջնել ու՝ դեմքով սալիկներին:
- Հիմա քանի տարեկան ե՞ք:
- Երեսուն:
- Մի վայրկյան սպասեք:
Սպասում եմ, անիմաստ երաժշտություն եմ լսում լսափողում, ու դեռ դրա համար վճարելու եմ: Կես ժամ չանցած՝ միանում է մեկ ուրիշ օպերատոր:
- Լսում եմ:
- Ես էլ եմ լսում, արդեն ահագին երկար, ասեմ՝ շատ անորակ երաժշտություն եք առաջարկում սպասողներին:
- Լսում եմ ձեր գանգատը: /Սա բացարձակ զուրկ էր կարեկցանքից/
- Ես չեմ գանգատվում, ընդամենը փորձում եմ հայտ բացել:
- Նկարագրե՛ք խնդիրը: /նույն տոնով մեր ռազմագիտության դասատուն ասում էր՝ հավսա՜ր, զգա՛ստ/
- Լավ, բայց խոստացեք, որ ինձ ուրիշ օպերատորի չեք հանձնի:
- Ուշադիր լսում եմ:
- Ուրեմն ութ տարեկանում... դեմքով սալիկներին... աչնուլսյա՝ գիպս...
- Հիմա քանի տարեկան ե՞ք:
- Երեսուն:
- Մի րոպե սպասեք:
Բլյաաա... ու նորից անկապ երաժշտություն, փողերս գնացին...
- Իսկ դուք երբվանի՞ց եք աշխատում "Իքս" կազմակերպությունում:
- Դե հաստատ ոչ՝ ութ տարեկանից:
- Գիտեք, մենք միայն զբաղվում ենք կազմակերպություն ընդունվելուց հետո առաջացած հարցերով:
- Իսկ ձեր կարծիքով ատամս ութ տարեկանից ցավու՞մ է:
- Մեկ րոպե սպասեք:
Ճարս ինչ, Վիվա Սելլ, դու ինձ ծալեցիր էս ամիս:
- Ներեցեք սպասեցնելու համար /չէ հա, ինչ եք ասում/: Երբվանի՞ց է ցավում ատամը:
- Գիշերվանից:
- Անցյա՞լ:
- Չէ, ուրբաթ տասներեքի: Անցյալ, բա էլ ո՞ր:
- Կսպասե՞ք մի րոպե:
- ՀԱ-ՃՈՒՅ-ՔՈ՛Վ:

... ձեր զանգը կընդհատվի, որովհետև ձեր հաշվի գումարը չի բավականեցնում խոսակցությունը շարունակելու համար:

impression
27.03.2011, 23:29
Էրեկ քայլում եմ ինձ համար, մեկ էլ տեսնեմ մի տատիկ բանկոմատ ա չարչարում
մոտեցա, ասի տեսնեմ՝ ինչ ա անում
տատին տեսավ, որ մարդ ա մոտենում, ու էդ տարիքին հատուկ կասկածամտությամբ՝ շրջվեց դեպի ինձ՝ ձեռքում պինդ բռնած ինչ-որ բան /երևի քարտը/, բանկոմատն էլ լրիվ մարմնով ծածկած
շփոթված, արդեն ուզում էի հեռանալ մեկ էլ տատին կանչեց.
- բալա ջան, մի հատ կգա՞ս
երևի թե վստահելի կերպար էի իր համար
մոտեցա
- բալա ջան, էս չենջը ո՞նց ա աշխատում
ու ցույց ա տալիս ձեռքինը
նայում եմ՝ բռի մեջ ոչ թե քարտն ա, այլ հարյուր դոլլարանոց
- տատի ջան, դա քարտով ա աշխատում, դոլարդ պահի, կուլ չտա
- քարտով ա աշխատու՜մ... դու քարտ չունե՞ս բալա ջան, մի հատ էս դոլարը դրամ սարքեինք էլի

:))

impression
28.03.2011, 11:56
ոնց եմ վատանում ֆիզկուլտի դասատուի կոմպլեքսով տառապող մենեջերների՜ց
էն որ իրանք լուրջ ոչ մի բան են, բայց մեկ էլ չորս տարին մեկ գործդ կհասնի իրենց, որ մի հատ քրջոտ ստորագրություն պիտի դնեն մի հատ ավելի քրջոտ փաստաթղթի տակ, ու դա դառնում ա Դոն Կորլեոնեյի դուռ գնալու պես մի բան
հաստատ ավելի հեշտ կլինի ստանալ Քիմ Բեսինջերի ստորագրությունը, քան իրենցը

ու սենց նստում են անվրդով դեմքով, ճակատին գծագրում են ես-մտածում-եմ վիճակ, ու շարիկ են գլորում
դուռը բացում ես, քաղաքավարի մոտենում, խնդրում ստորագրել
առանց դեմքիդ նայելու ասում են, որ մի կես ժամից գաս, քանի որ չափազանց զբաղված են
ու էնքան տխմար են կամ էլ քեզ են տխմարի տեղ դնում էնքան, որ էդ անտեր մնացած շարիկների կտկտոցն էլ չեն անջատում, լրիվ խլում են իլյուզիաներդ ու ոչ շատ ստորանալու հույսդ

ես-քեզնից-զզվում-եմ հայացքով նայում ես զրահապատ ճակատին ու մրթմրթում՝ կներեք
ամբողջ օրը քեզ տանում-բերում ա, տենց էլ չի ստորագրում, հաջորդ օրերին չի պատասխանում բարևիդ, մինչև մի օր իրեն տեսնում ես թրջված հավի պես տնօրենի սենյակից դուրս գալիս

միանգամից հենց միջանցքում դեմ ես անում թղթերդ, որ ինքն անմիջապես ստորագրում ա շփոթված տեսքով, ու աչքերը չբարձրացնելով՝ մտնում իր սենյակ, անտեր մնացած շարիկների ձենն էլ անջատում
ասա էղածդ էդ չի, այ ֆիզկուլտի դասատուի հոգեբանության տակ մնացած ոջիլ

impression
29.03.2011, 13:04
Ուրեմն էս բժիշկը դեղատոմս ա գրել, էրկու օր տառապեցի, տենց էլ չկարողացա կարդալ՝ ինչ ա գրել էդ տնաշենը: Էսօր դեղատոմսը ցույց եմ տալիս ընկերոջս, ով դեղատանն է աշխատում.
- Գոռ ջան, մի հատ տես ինչ ա գրել էլի:
Գոռն առանց դժվարության սահուն կարդում ա, դեղը տալիս ու ավելացնում.
- Սպասի մի հատ մարդավարի գրեմ, էլ չտանջվես:
Ուրախանում եմ, Գոռի գրած նոր դեղատոմսը վերցնում, գնում: Մի քիչ առաջ բացում եմ, փորձում կարդալ...
Նույն խզբզածը մարդը պարտաճանաչ արտագրել ա նույնքան անընթեռնելի :D

impression
30.03.2011, 10:59
ես կյանքում սենց ալոգիկ աշխատող /ու ամենաալոգիկն էն ա, որ ինչ-որ հրաշքով հաջողացնում են աշխատել/ օֆիս չեմ տեսել
դուք կյանքում կծախսեի՞ք մոտ 5000 դրամ, մոտ 2 ժամ ժամանակ, որ 300 դրամանոց զիբիլի թղթերը նորմալ լինեն....
ստեղ միակ տրամաբանական գործողություն անողները զուգարանակոնքերն են

impression
31.03.2011, 12:56
When you develop an infatuation for someone, you always find a reason to believe that this is exactly the person for you. It doesn't need to be a good reason, a bad one will do just as well. Taking photographs of the night sky, for example: in the long run that's just the kind of dumb irritating
habit that would cause you to split up. But at the time-it's the charming eccentricity you've been searching for all these years.

"Լողափ" ֆիլմից են էս տողերը
շատ գրական թարգմանելու հավես չկա, մի թեթև իմաստը գրեմ ուղղակի

Երբ սկսում ես մեկի հանդեպ հետաքրքրություն զգալ, միշտ կարողանում ես պատճառ գտնել քեզ համոզելու, որ դա քո՛ մարդն է: Ու պարտադիր չի, որ պատճառը լավը լինի, վատն էլ հոյակապ կանցնի: Ասենք՝ ինքը սիրում է նկարել գիշերային երկինքը, ու ժամանակի ընթացքում հենց նրա էդ ապուշ զբաղմունքի շնորհիվ էլ դուք կբաժանվեք: Բայց այս պահին սա հենց այն հրաշալի տարօրինակությունն է, որ դուք փնտրել եք այնքան երկար...

շատ սիրում եմ էդ ֆիլմը, ու ամենաշատը հենց էդ տեսարանն ու էդ տողերը... ինձ եմ տեսնում մեջը երևի, դրա համար

impression
02.04.2011, 22:11
էսօր ընկերուհուս հետ գնացել ենք աղջկական գործերով՝ պիրսինգ անելու :)) Նստած ենք էդ պիրսինգանոցում, սպասում ենք: Ես սփրթնել եմ լրիվ, իսկ էս ընկերուհուս վեջն էլ չի: Մեկ էլ էկավ պիրս անողը, ասում ա, դե եկեք: Ընկերուհիս նայում ա վրես՝ վախենում ե՞ս, Լիլ: Գլխով եմ անում՝ հա: Նա էլ թե՝ չվախես, ես քո հետ եմ, գալիս ինձ ամուր գրկում, սիրտ ա տալիս, ու մտնում ներս: Մի քիչ հետո հոնքը ծակած գալիս ա, ժպտալով նայում ինձ՝ տես, սկի վախենալու չէր: Դուրս ենք գալիս, երկուսս էլ երջանիկ ենք, ինքը նոր պիրս ունի, իսկ ես համարյա չվախեցա: :)

impression
02.04.2011, 23:42
քրոջս ամուսինը զինծառայող ա, ու իրենց մոտ մի ծեր մարդ կա, ով ռուսերեն համարյա չի խոսում, իսկ փոխգնդապետն էլ թարսի պես մենակ ռուսերեն ա հասկանում
ուրեմն էդ մարդը գիշերը փոխգնդապետի օդեկոլոնը բաց ա թողած լինում, օդեկոլոնը ցնդում ա
սա գնում ա փոխգնդապետի մոտ՝ մեղա գալու, ասում ա՝
товарищ подполковник, этот одеколон ночью совсем с ума сошел....

impression
07.04.2011, 21:38
էսօր մեկն ինձ դիմեց, իբր թե փորձում էր հրավիրել հանդիպման, բայց դե բացի այն, որ նա ինձ բացարձակ չէր հետաքրքրում, ես նաև ցինիկ մեռնում եմ.

նա: - Իսկ վաղը ի՞նչ ես անելու:
ես: - Վաղը չէ մյուս օրը զանգի, կպատմեմ:

:pardon

impression
13.04.2011, 14:54
ուրեմն էն օրը նստում եմ կոմպի մոտ, ուզում եմ ականջակալները հագնել, որ երաժշտություն լսեմ, մեկ էլ տեսնեմ իմ սիրելի թանկանոց ականջակալները շպագատ վիճակում դրված են սեղանին.
միանգամից պատկերացնում եմ դրանից առաջ եղած ջարդվելու չրթոցը, հետո՝ օյ, ու սենց սուս ու փուս երկու փամփլիկ թաթիկներ զգույշ ականջակալները թողնում են սեղանին, ու փամփլիկ տոտիկները՝ ինչքան ուժ ունեն արագ չքվում են դեպքի վայրից, դե գոնչո գլխում ուղեղը դեռ խաբար չի մատնահետքերից, բան... փախավ, ու երջանիկ ա, էլ ով կիմանա, որ ինքն ա կոտրել

ահազդու հայացքով նայում եմ արդեն ամեն ինչի մասին մոռացած Գոռին, ով էլի ջարդելու գործին ա, բայց հիմա սովորականի պես, իր խաղալիքներն ա ջարդում սուս ու փուս
նայում եմ, հոնքերս կիտում ու սահմռկեցուցիչ մուննաթ գալիս՝
- տեսնես ո՞վ ա կոտրել իմ ականջակալը... հը՜՜՜՜՞՞
Գոռը նայում ա ինձ, գույնը գցում, բայց իրեն չի կորցնում, միանգամից նույն վրդովմունքն ու զայրույթն անիրավ աշխարհքի հանդեպ նկարում ա դեմքին, ու նույն սահմռկեցուցիչ մուննաթով գոռում.
- Եսի՛մ
:D

impression
14.04.2011, 12:45
ես էսօր ավելի սարսափած, սփրթնած ու վախեցած եմ, քան էն պիրսի օրը...
հուսամ՝ օրվա վերջում ամեն ինչ տեղը կընկնի
ամեն ինչ շատ լավ ա, բայց շատ ավելի լավ կլինի, հենց սմս ստանամ
ու հենց սմս ստանամ, թեմա կբացեմ :) պուպու՜՜՜՜՜շ թեմա :love

impression
16.04.2011, 21:17
էսօր զանգում եմ ԳԵրմանիա` ivy-ին, տեսնեմ ոնց ա, ճուտիկը ոնց ա, ուզում եմ իր ձայնը լսել, ճտի էլ` գվգվոցը :)
արդեն ժպտալով համարը գտնում եմ իմ հոգնատանջ ու կիսա-աշխատող հեռախոսից ու զանգում եմ
զանգը գնում ա, ես սենց սրտի թփթփոցով սպասում եմ վերցնի
վերցնում ա, ես միանգամից` Ռիիիի~պ, ոնց ես, ցավդ տանե~մ
մեկ էլ լսեմ` մի հատ գերմանուհի եսիմ ինչ ա դուրս տալիս
մանթրաշ ասում եմ` I don't speak German, սա մեկ ա խոսում ա
անջատում նորից եմ զանգում
նորից զանգը գնում ա, նորից դա վերցնում ու Իխլիխերեն (գերմաներեն էլի) իխլիխում
էս անգամ հասկացա, որ ավտոմատ պատասխանիչ ա, ու ինքը թքած ունի, որ I don't speak German :D
վերջը, Ռիպայի հետ տենց էլ չեմ խոսել :(

impression
19.04.2011, 21:03
Գոռի վերջին բոցերից.

- Մամ, կլինի? ադի բուդիներից ուտեմ էն պտպտան, էն որ պտպտում են :))

Քրոջս հետ նստած ալարում ենք գնանք ջուր բերենք խմենք, ես ասում եմ դու գնա, ինքն ասում ա դու գնա
վերջը, ճարահատյալ Գոռը գնաց երկուսիս համար էլ բերեց, ինձ էլ թաքուն ասում ա` ինձ թվում ա` մամաս քեզ հեչ չի սիրում, ես որ ջուր եմ ուզում` բերում ա

:D

impression
02.05.2011, 09:31
բարլուս

էսօր առավոտից օրը վատ ա սկսվել
մարշրուտկայի մեջ harcore ռաբիզ էր, որի դեմ ես պայքարում էի ականջներումս թնդացող Սերժ Թանկյանի օգնությամբ, բայց էնքան էլ չէր ստացվում

իսկ կանգառում տեսա մեր աշխատողներից մեկին, ու ստիպված էի Սերժին անջատել /քաղաքավարություն, դու ինձ մի օր գժանոց կհասցնես/ ու մինչև օֆիս դիմանալ նրա հարևանի մասին պատմություններին
էս վերջերս մոտս ինչ-որ տարօրինակ վիճակ ա. մարդիկ լիքը խոսում են հետս, իսկ ինձ ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում, մենակ երազում եմ շուտ վերջացնեն ու վերականգնվի լռությունը

հա ու մեկ էլ ֆերմա սիմուլյատորներ եմ խաղում առավոտից իրիկուն
ձկներիս տարա անասնաբույժի մոտ, ու նրանք էլ հետ չեկան :( տեղից տարօրինակ էին, էնտեղ եսիմ ինչ էին արել խեղճերին
օֆ եսիմ, մի տեսակ տխուրոտ իբր թե ստացվեց էս անգամ, ներող...

impression
07.05.2011, 20:57
- Լիլ, որ ջուրը մկրատով կտրենք ինչ կլինի?
- Իսկ դու փորձի, կիմանաս, Գոռ ջան:
- Ոնց... էս գիշերվա կեսին?

:) ոնց եմ դրան սիրու~մ....

impression
09.05.2011, 22:51
վախեցեք ձեր երազանքներից - մաս 2

ուրեմն էրկու ամիս ա` խայտառակ ֆինանսական ճեղքվածքի մեջ եմ, այ մարդ ինչ ճեղքվածք - Գրանդ Կանյոնը գլուխը պատովն ա տվել էս վիճակի դեմ... ու էդ վիճակից դուրս գալու ձևեր մտածելու արանքներում երազում էի` երանի գոնե երկու հարյուր դոլար գտնեմ, էլի յոլա կգնամ, մինչև տեսնենք ինչ ա լինում
էս էն գլխառադ երազանքներից էր, էն վատ մտածված, չհղկված...
մի խոսքով, տենց մի օր քայլում եմ դրսում, մեկ էլ աչքս ընկնում ա դիմացովս քայլող տղայի քամակին, ավելի ճիշտ` քամակի գրպանին, որից երկու հատ հարյուր դոլարանոց էնա-էնա ընկնելու վրա էր
միանգամից հիշեցի, որ ես տենց բան էի ուզել ախր, ու անկախ ինձանից մի ապուշ, կամ ավելի ճիշտ անմեղսունակ ժպիտ հայտնվեց դեմքիս, ու մտքում հարգեցի աստծո հումորի զգացումը, մեկ-մեկ շատ դեմք բաներ ա հորինում, ճիշտ եմ ասում

դե առակը ինչ կցուցանե, երևի պարզ էր

սենց որ գնա ես երազանքների մասին դիսերտացիա կպաշտպանեմ :)

impression
12.05.2011, 09:17
լսի, դու ինչի ես տենց լավը? :) էն որ մարդ իրեն վատ ա զգում մի պոշլի բան մտածի քո մասին :))

impression
16.05.2011, 14:41
Մի ծանոթ ունեմ, ինձ կպած կանչում ա ԱՄՆ բնակվելու: Մտածում եմ` գնամ, չգնամ...
Ասենք հա, նորմալ երկիր, ոնց էլ չլինի մի գործ կճարես յոլա կգնաս, բայց մի քանի բան կա, որ ես չեմ կարողանում հասկանալ, ու դա ինձ ահավոր խանգարում ա որոշում կայացնել գնալու օգտին: Օրինակ երբ ամերիկացիները կիսամեռ մարդուն լրիվ լուրջ հարցնում են Are you ok? Կամ երբ որ հետ տալուց գլուխը մտցնում են զուգարանի մեջ: Էդ ամենը դեռ ոչինչ, բա էն բեյսբոլի, բասկետբոլի եսիմինչ բոլի ընդմիջումներին պոնպոնչիկներով աղջիկները, դրանց մրցույթներն ու պարտվողների դեպրեսիաները` պահ, իրանց պոնպոնչիկները լավագույնը չէին, էլ ոնց կլիներ…

Ամեն դեպքում ավելի լավ ա երևի թե մնալ քո հարազատ երկրում, ուր հաստատ գիտես, որ գնելով երեք լահմաջո կարղ ես հավաքել շնիկ, որ մարշրուտկայից վատ հոտ ա գալու, բայց եթե ուշքդ էդ հոտից գնա ոչ մի ապուշ չի կռանա վրադ ու հիմարի պես կրկնի are you ok?
Եսիմ, մտածում եմ...
Չնայած լիքը կայֆ աշխատանքներ կան, որ հաճույքով կանեի, իսկ էստեղ դրանով փող չես աշխատի: Օրինակ` բացիկների համար տեքստեր գրելը :love հա ինչ վատ գործ ա որ: Կամ փոքրիգ աբագե դարաներուն մեջ հայրենիքին անուշ օդը ձախելը կարոտալլուկ հայրենակիցներիդ:

ՄՏԱԾՈՒՄ ԵՄ: :)

impression
20.05.2011, 22:24
Էս Գոռը լրիվ ինձ ա քաշել, ուշքը գնում ա ցամաք հաց ուտելու համար, մենք էլ կպած պայքարում ենք դրա դեմ, ես իմ ցամաք հացը թաքուն եմ ուտում արդեն, որ չտեսնի, չուզի, բայց օգուտ չկա, թողնես` ամբողջ օրը ցամաք հաց կկրծի: Ամբողջ օրը տատն ու պապը վախացնում են, որ փորը մեծանալու ա, ինքը չաղանա, անդուրանա, ու տենց մանկական ուժասծիկներ:

Էսօր քույրս Գոռի հետ մտնում ա խանութ` շոր նայելու: Խանութում հղիների բաժին է լինում` համապատասխան մանեկեններով: Էս Գոռը շշմած նայում ա մանեկեններին ու վախեցած մորն ասում`
- Մամ, ես էլ ցամաք հաց չեմ ուտի~: :D

impression
01.06.2011, 23:47
Բաժակներս

Նոր գնացի խոհանոց` ջուր խմելու: Բացում եմ մեր բաժակների "պահարանը" մեկ էլ տեսնեմ ինչ-որ պատահականությամբ էս մամաս իրար կողք ժամանակագրական հերթականությամբ շարել ա բոլոր էն բաժակները, որոնք ես նվեր եմ ստացել որևէ սիրային պատմության ավարտին, որպես "ուծիշիծիլնի պրիզ": Հիմա նայում եմ, սկսում եմ ծիծաղել: Մաման ասում ա ինչ ա էղել, ասում եմ հեչ, մարդ կա Աշխարհի առաջնության գավաթներ ունի տանը շարած, ես էլ` Հիմարության հաղթարշավի պրիզներս եմ հավաքում: Մաման ուսերը թոթվեց, գնաց: Իսկ ես կանգնեցի բարդ ընտրության առաջ. հիմա էդ բաժակներից որ մեկով ջուր խմեմ: Վերջը ընտրեցի ամենահնին, իր հանդեպ ամենաքիչն ա մնացել նեղացածություն: :D

impression
03.06.2011, 10:33
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ալավերդիում

Գնացել էի Ալավերդի, գործով: Ու էդ օրը հունիսի մեկն էր: Մեզ քարշ տվին տարան լոկալ ուրախությանը մասնակցելու: Գնացի միայն քաղաքավարության զոհի դերում, ահավոր չէի ուզում գնալ, ու ճիշտ էի: Չգիտեմ էդ օրը ոնց ա անցել Երևանում, բայց Ալավերդիում սարսափ էր, ընդ որում` սյուռ սարսափ: Անտանելի շոգ էր, էրեխեքին հավաքել էին բացօթյա փշալարապատ մի տարածքում, դարպասը փակել, որ չփախնեն, ու նրանց բռնի ուժով ուրախացնում էին: Կային մնջախաղի դերասաններ` դեմքներին տխուր բերան ու արցունքներ նկարած, կար մի ջղային տերտեր, ով շատ դժգոհ էր, որ էդ շոգին իր սև փարաջայով ստիպված էր ֆռֆռալ տարածքում, ու կային լացող, գոռացող կամ էլ հոգնած վեր ընկած էրեխեք, ովքեր մոր փեշից էին կախվում ու ուզում էին շուտ տուն գնալ: Բեքգրաունդում հնչում էր Լեննոնի Imagine-ը:

impression
22.06.2011, 21:26
Էսօր մի գրողի գրքի ընթերցմանն էի, ու նենց ոչինչ կանտուզիա տարա: Ու կիսամեռ գիտակցությանս մեջ մի բան էր պտտվում`

Ամադեուս ֆիլմում որ Սալյերին Մոցարտին հարցնում ա հն, իմ գրած երաժշտության մասին ինչ կասես, նա էլ ինֆանտիլ ժպիտով ասում ա` ես չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է:

Նույն վիճակում էի:
Ու մի հատ իրա ոճով ոտանավոր գրեցինք ես ու երկու ընկերներս, որը շաաատ լավն ա, բայց դե ցենզուրայից ելնելով էստեղ չեմ դնում:
Ասածս ինչ ա` պարզվում ա enter-ները պոեզիա են ստեղծում, ու էն էլ` լուրջ պոեզիա, էն որ կարաս Չարենցին դու-ով դիմես ու ինքը շոյվի: Տենց:

impression
23.06.2011, 22:34
Դեռևս մեծն Բուդդան էր հասկացել,որ Ֆեյսբուքը չարիք է: Լրիվ լուրջ: Էսօր խմած-հարբած փիլիսոփայում եմ վերին գաղափարներից, մեկ էլ պայծառացա`

Հիշեցի երջանկության տանող 4 ճշմարտությունները ըստ Բուդդայի, ու դրանք մոդիֆիկացրեցի հիմիկվա ժամանակին համապատասխան: Ու ես սա գրում եմ մեկ ամիս ՖԲ և կես ամիս կոլա թարգելուց հետո: Ինձ լուրջ մոտեցեք նենց որ:

Եվ այսպես. երջանկության տանող 4 հիմնական ճշմարտություններն են.

1. Կյանքը տառապանք է = Ֆեյսբուքը տառապանք է
2. Տառապանքը գալիս է կախվածությունից = Ինչքան քիչ Ֆբ ու ընդհանրապես ինտերնետ կախվածություն ունես, էնքան լավ քո համար
3. Տառապանքը հնարավոր է հաղթահարել = Ապաակտիվացրու ՖԲ հաշիվդ
4. Եվ այդպիսով հնարավոր է հասնել Նիրվանայի = Եվ այդպիսով հնարավոր է հասնել Նիրվանայի

impression
02.07.2011, 12:30
Դիմակների մասին էի մտածում. կարծում եմ, որ հիմնական տեսակը երջանիկ ապուշի դիմակն ա, որ քաշում ենք վրներս, մենակ թե մեզ չբզբզեն անտեղի հարցերով: Ու կարծում էի, թե խնդիր չունեմ մարդկանց դիմակների հետ: Հա ինչ անենք որ 400 հատ դիմակ ունես, ջանդ սաղ: Բայց վերջերս հասկացա, որ երկու տեսակի դիմակ կա, որոնց ինձ մոտ առաջացնում են այլանդակ դժվար կառավարվող ագրեսիա ու զզվանք` դրանք հավերժ վեհ և հավերժ ես-լաաաավն-եմ, ես-խենթու~կ-եմ տեսակներն են:
Դժվար ա դառնում էմոցիաները կառավարելը էդ տիպի մարդկանց շրջապատում, ու ես արդեն վախենում եմ նոր մարդկանցից: Տնակյաց կդառնամ: Problem solved.

impression
12.07.2011, 00:18
Առավոտյան գնացել էի զբոսնելու: Շատ վաղ էր, մարդիկ չկային համարյա, մեծ մեքենաներն էլ դեռ չէին ավարտել փողոցները ջրելը: Իմ սիրած ժամերն են, որոնք ես հիմնականում կորցնում եմ, որովհետև քնած եմ լինում: Քայլում էի Բաղրամյանով ու մտածում` իսկ ինչ եմ ես ուզում այս օրից? Պատասխանը եկավ ինքն իրեն` ԺՊԻՏ: Մտա Պուշկինի այգի, ուզում էի մի տեղ նստել, լսել իմ վերջին հայտնագործություններից Բորիս Գրեբենշիկովի Աերոստատ ռադիոհաղորդումը, որ նախորդ գիշեր ջանասիրաբար փնտրել ու ներբեռնել էի ինտերնետից իմ mp3 փլեյերի մեջ: Շատ հետաքրքիր թեմաների մասին է խոսում, իսկ նախորդ օրը լսել էի մի աուդիո գիրք` էլի Գրեբենշիկովի "Իվան և Դանիլո" հեքիաթը, որ հենց հեղինակն էլ կարդում էր: Մի ժամ ու կես ժպիտը դեմքիս նստել եմ այգում ու լսել էդ հրաշալի գործը: Ու էն հանգստությունն ու խաղաղությունը, որ եկավ հետո, երբ գիրքն արդեն լսել էի, ինձ շատ էր պետք: Այսօր անպայման ուզում էի կրկնել փորձը:

Ես այս օրվանից ուզում եմ ԺՊԻՏ:
Այգում մարդ չկար, բայց նստարաններին տեղավորվել գրեթե հնարավոր չէր, քանի որ այգու աշխատողները ջանադրաբար դրանք էլ էին ջրել` այգին ջրելու ընթացքում: Վերջապես գտա մի նստարան, որի մի կեսը դուրս էր ծառի ստվերից, ու չոր էր արդեն: Նստեցի, միացրեցի ԲԳ-ի Աերոստատն ու սիգարետ կպցրեցի: "Здравствуйте", սկսեց Բորիսը: Շատ եմ սիրում նրա բարևելու ձևը: Հենց էնպես չի բարևում, իրոք բարեմաղթանք կա ձայնի մեջ: Ու արդեն ուզում էի վերանալ աշխարհից, կոպերս փակվում էին, երբ մի պապիկ հայտնվեց ինձ մոտ, ու ինչ-որ բան հարցրեց: Մի ականջս ազատեցի ականջակալից ու խնդրեցի կրկնել ասածը:
- Թաց է: Ամբողջը թաց է,- դժգոհեց պապիկը` նստարանը ցույց տալով:
"Դու որոշել ես մարդկանց հանդեպ բարի լինել, վեր կաց ու տեղդ զիջիր տարեց մարդուն",-բզեց ներքին ձայնս:
Բայց, քանի որ ես ներքին ձայնիս լսել սկսել եմ նոր-նոր, իսկ ալարկոտությունն իմ մոտ ընկերն է դեռ անհիշելի ժամանակներից, ես ավելի վստահեցի նրան, ու վեր կենալու փոխարեն քաշվեցի նստարանի թաց կողմն ու պապիկին առաջարկեցի տեղավորվել:
Պապիկը նստեց: Ես արդեն ուզում էի ականջակալը հետ բրդել ականջս, բայց պապիկն էլի սկսեց խոսել: Ստիպված հանեցի ականջակալները, անջատեցի փլեյերն ու սկսեցի լսել: Մի քանի րոպե հետո մենք արդեն խորացել էինք մարդկանց, կյանքի, փիլիսոփայության, թվայնացման, Սոկրատեսի, 1946 թվականի հայրենադարձների և այլ թեմաների մեջ:
- Իհարկե, չոր թվերի հետ աշխատելն անհետաքրքիր է, սակայն եթե խորանաք, թվերը մի ամբողջ աշխարհ են: Նկատում եք, թե ինչքան հանճարեղ է մարդը, որ կարողանում է ստեղծել այս ողջ գոյություն չունեցող թվային աշխարհը միայն 1 և 0 թվերի օգնությամբ,- տարված խոսում էր նա, իսկ արևմտահայ ակցենտը շոյում էր լսելիքս իր մաքրությամբ ու գեղեցկությամբ:
Ձեռքիս այդպես էլ չծխած սիգարետն էր, որից արդեն ամաչում էի: Կարծելով, թե չի նայում ինձ, այն նետեցի աղբարկղը: Պապիկը խոսում էր.
- Անցյալ օրը մի շատ հետաքրքիր երևույթ նկատեցի այգում:- Ու պատմեց մի գեղեցիկ դրվագ` այգու կյանքից, որը ամեն մեկը չի, որ կնկատեր: - Իսկ մի քանի օր առաջ Սարյանի վրա մեկն ինձ մոտեցավ, կլիներ իմ տարիքին, և ասաց` դու ով ես: Իսկ դու ինչ պատասխան ես ակնկալում, բարեկամս, պատասխանեցի ես: Դու հայ ես, թե դու մարդ ես?- ասաց անծանոթը: Էդտեղ մտածեցի` օհո~ խեղճ մարդը խանգարվել է: Ոնց կարող ես մարդ մնալ` քո մասնիկը չընդունելով? Չէ որ հայ լինելը ուզել-չուզելու հարց չէ, դա գենետիկա է, որ քո մեջ դրված է:
Երկար զրուցեցինք: Հասցրեց հետաքրքրվել ինձնով, իմ աշխատանքով, անձնական կյանքով, իսկ իր մասին մենակ մի բան ասեց` անունս Կարպիս է, ես թարգմանիչ-արձակագիր եմ: Ու մի քիչ ամաչելով` ավելացրեց. 20 գիրք եմ շարել: Էդպես խոսում են բազմազավակ ծնողները` իրենց պտղաբերությունից ամաչելով:
Ու էդ պահին հեքիաթն ավարտվեց, ինձ զանգեցին ու կանչեցին աշխատանքի: Ասացի, որ պետք է գնամ արդեն:
- Ափսոս,- ասաց պապիկը:- Իսկ ես կարծում էի, թե մի գլանակ էլ ինձ հետ կծխեք:
Ու ժպտաց, խորամանկ, հասկացող, բարի ժպիտով:
Խայտառակ էղած` հանեցի ծխախոտի տուփն ու իրար հետ ծխեցինք: Հետո ես գնացի այգուց: Բայց աշխատանքի չէ: Քայլեցի Բաղրամյանով դեպի ներքև: Հասա Օպերայի մոտ ու հասկացա, որ ողջ ճանապարհին... ժպտում էի:

Իսկ մի քիչ առաջ վերցրեցի կախարդական հայելին, որ ցույց է տալիս այն, ինչ ուզում ես, ու դիմեցի`
- Հապա մի ցույց տուր Կարպիս անունով հիանալի մարդուն:
Հնազանդ գործիքն ինձ համար գտավ նրան: Դուք էլ տեսեք: http://masis.tv/component/option,com_afm/pid,124/vfile,1082/lang,hy/

impression
23.07.2011, 23:51
Ինչքան կարելի ա...
էդ մարդը միակն ա, ով էդ աստիճան սղոցում ա նյարդերս` իր գոյությամբ, միակն ա, ում հանդեպ չեմ հասկանում` ինչ եմ զգում. այսինքն բացարձակ չեմ տարբերում` խորը ատում եմ, թե ինքն իմ կյանքի սերն ա
ու պատրաստ եմ նեղանալ յուրաքանչյուրից, ով երբևէ կհամեմատի ինձ նրա հետ, նմանություններ կգտնի բան
միակ մարդն ա, ում ներկայությունն էնքան չեմ տանում, որ ցուցադրաբար վեր եմ կենում ու գնում, իսկ եթե մնում էլ եմ` ապա մենակ նրա համար, որ իմ ողջ կեցվածքով հասկացնեմ, որ ինքը բացարձակ զրո ա
շատ բարդ հարաբերություններ են, մի խոսքով....

բայց ես ԱՄԵՆ ԱՆԳԱՄ էդ մարդու բլոգը նայելով` հասկանում եմ, որ ինքը կարդում, գրում, նայում, զգում ա էն, ինչ ես: Աշխարհընկալումը գրեթե ամբողջությամբ նույնն ա:
Ու էսօր էլ, դե ես սիրում եմ ժամանակ առ ժամանակ ինքս ինձ ինֆարկտներ դասավորել, մտա նրա բլոգը, իհարկե նենց մտա, որ ինքը ոչ մի կերպ չկարողանա իմանալ, որ ես նայում եմ իր բլոգը, ու տեսա էն, ինչից իմ ուշքն էլ գնաց նենց, ոնց որ իրանը: Ինքը իմ տղա տեսակն ա: Ընդունում եմ: Կրակեք ինձ...

էս էլ էդ վիդեոն, որը նայելուց ես գիտեմ ամեն վայրկյան ինքը ինչ ա զգացել, ինչի ա դուրն էկել ու կոնկրետ ինչն ա դուրն էկել:

http://vimeo.com/9078364

impression
25.07.2011, 00:06
դզդզդզ
զմփ զմփ զմփ զըըըըըըըըըմփ
ջարդի կիթառը տո հենց իմ գլխին,
մեռնեմ էն քո մանուշակագույն
մազերին, քո էս պսեւդո-ազատությանը...
ռոք ա, պանկ ռոք
կամ մի ուրիշ զիբիլ`
հատուկ հարևաններին
զարմացնելու համար, թե չէ`
ես սենց բաներ չեմ լսում...

սա չդրեցի ստեղծափորձողում, որ ինձ ցից չհանեն, բայց լավն ա :))
չնայած` բանաստեղծության մեջ դզդզդզ-ը որն ա... :think

impression
06.08.2011, 19:56
էսօր մի բան էի փնտրում, ու ստիպված էի նամակներս կարգին քչփորել, ահագին բաներ գտա, որոնք կարելի ա էստեղ դնել: Չգիտեմ` ոնց կվերաբերվեք
տեսնենք :)

Նամակ-խոսակցություն, որտեղ ընկերներիցս մեկից խնդրել էի օգնություն` բանաստեղծություն ընտրելու հարցում: Էդ բանաստեղծությունը պետք է ուղարկվեր մրցույթի:


ես: շնորհակալ եմ, … ջան, շատ օգնեցիր, թե չէ ինձ գիտես` մի բան ընտրելու փոխարեն կնստեի նորը կգրեի, իմ գրածներն էլ դե գիտես....
լավ ա էս քանի հատը ստեղից-ընդեղից պլեճ եմ արել, թե չէ հիմա խայտառակ էի լինելու
էն ժամանակ եսիմ որ մի գրողով էի տարված, իրա նման էի գրում
հիմա դե մենակ ինձնով եմ տարված,. դրա համար սենց տուտուզ բաներ եմ գրում
արդեն չեմ հիշում էդ ժամանակ ինչ գրող էի սիրում, բայց աչքիս կարգին տիպ էր, որ իրան պլեճ անելով ես սենց բաներ եմ գրել

իսկ ամեն ինչ փչացրեց Բուկովսկին
նա իմ կարդացած սաղ գրականությունը վերցրեց ու ապտակեց մռթիս
ու ասեց խռպոտած ձայնով, դե ալկաշ էր
"տենց չեն գրում, լիլոշ"

impression
15.08.2011, 11:55
Գոնե մորուքդ թրաշեիր...

Էսօր մի լուր կարդացի, ուր ասվում է, որ Շերի աղջիկը մորուք է թողել (http://top-news.am/index.php?newsid=2597&ng=7&nt=%D5%84%D4%B1%D5%90%D4%B4%D4%BB%D4%BF), բայց իրականում դրա մասին չէ, որ ուզում եմ գրել:
Ուզում եմ մի քիչ բողոքել, ու քանի որ ես հայ եմ, իսկ հայերը ահավոր սիրում են բողոքել, կարծում եմ, որ էս գրառումս բավականին ընթերցողներ կունենա:

էրեկ "Թումո"-ում Սերժ Թանկյանի համերգն էր: Նախ` Թումոն որն ա, բայց էդ մասին հիմա չխորանամ: Ես չգնացի Թումո, քանի որ տեսա, թե ինչ էր կատարվում Ֆեյսբուքում, ու հասկացա, որ էնտեղ էնքան մարդ կլինի, ու էնքան ծանոթ, որ իմ մոտ սոցիոֆոբիայի սուր նոպա կսկսվի: Գերադասեցի տանը դիտել Սերժին ուղիղ եթերում: Հենց որ նա էկրանին երևաց, պապաս սկսեց փնթփնթալ` տնաշենի տղա, գոնե էդ էծի մորուքդ թրաշեիր, գիտեիր` Հայաստան ես գալու:
Ոնց որ էդ մորուքը Հայաստանում էնքան վատ է նայվում, ոնց որ ասենք թե Ֆրանսիայում` չադրան:
Անցավ գնաց, էսօր ՖԲ-ում էլի մարդիկ բողոքում են: Էկավ հասավ Լոռի, մի հատ Կիրովական չմտավ: Ու մարդուն անվանում են սուտ հայրենասեր: Դե բա սուտ հայրենասերը հո պոզով-պոչով չի լինում: Սուտ հայրենասերը տարին մի քանի անգամ գալիս ա հայրենիք, մեկ մեկ ձրի կամ բարեգործական համերգներ ա տալիս, իր աննպատակ կյանքի բավականին մեծ հատված նվիրում հայրենիքի հավերժ վերքի` ցեղասպանության ճանաչմանը նպաստելուն, բայց այ որ գալիս ա Լոռի, Կիրովական չի մտնում... Ջհանդամը մտներ, գոնե էդ էծի մորուքը խուզեր հը...

impression
17.08.2011, 10:26
ուզում եմ արտագրել ծանոթներիցս մեկի բլոգից մի պոստ, որը շատ հոյակապ կերպով արտահայտում է իմ կարծիքն ու տեսակետը` տվյալ հարցի շուրջ

մի քիչ երեսին թքելու ցանկության մասին

Զարմացած եմ։

Կրպակները, որոնք ըստ էության պետք է վերացած լինեին հաստափոր սուպերմարկետների մրցակցությանը չդիմանալով, հիմա չոր ու ցամաք քանդվում են։

Էլ ոնց կլիներ․․․

այ, այ, այ, այդ լկտի կրպակատերերը, որոնք խեղճ մեծահարուստների սեփական քրտինքով վաստակվող օրվա հացն են փախցնում՝ նրանցից հաճախորդ խլելով, պետք է վերջ տան իրենց խուլիգանական գործունեությանը։

Իսկ Աբովյան փողոցի վեր խոյացած լուցկու տուփերը բնականաբար չեն մտնի կրպակներ դասակարգման մեջ եւ այդպես էլ կմնան բետոնե քաղաքի թոքերի մեջ։ Որովհետեւ նրանք լցնում են հենց նույն մեծահարուստների գրպանները։ Իսկ մեծահարուստները հայաստանում, ինչ խոսք, վերացման վտանգի տակ գտնվող տեսակ են, այնպես որ նրանց պետք է լավ աչքով նայել։

Թքեմ երեսիդ կարեն կարապետյան։

վերցված է այստեղից (http://unamutaba.wordpress.com/):

impression
19.09.2011, 21:43
Հայաստանը դու ես... ինչ ապուշ արտահայտություն ա, ավտոմատ ըմբոստություն ա առաջացնում մեջդ, ուզում ես ասել՝ ինքդ ես, մամադ ա և այլն...

բաաաա, քսան տարեկան պետություն ա, հանաք բան հո չի
ինչքան մարդ տեսել եմ էս քանի օրը՝ հենց մենակ դրանից էլ խոսում ա, բայց՝ հիացած չեն, պատկերացնում ե՞ք
անշնորհակալ ազգ, կառավարությունդ իրա գրպանից էդքան փող ա դնում, որ մի օր ծնունդ անենք ազգովի, ես ում տեսնում եմ՝ բողոքում են
լավ ես չեմ հասկանում, տաքսիստներ, դժվար ա՞ ըմբռնումով մոտենալ, որ ծնունդ ա, նախապատրաստվում ենք, հիմա մի ամիս էլ պռոպկա թող լինի հա՜ ջհանդամ
մի երկու ավարիա ավել, մի երկու ավարիա պակաս, մեկ ա բան չի փոխում, ջպատերը մնում ա ջպատեր /ջիպ ունեցող/

հա, ու մեկ էլ, էրկու շաբաթ մանրակրկիտ զննումներից ու գիտաժողովներից հետո ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը տվեց իր եզրակացությունը՝ Անժելա Սարգսյանի հանրահայտ լուսանկարները իրոք որ պոռնոգրաֆիկ են

մամա ջան... կրակեք ինձ

impression
25.09.2011, 20:57
Գոռի վերջին բոցերից. դու ախչի ես, ես՝ տխչի՞ :))))))))))))

impression
08.10.2011, 11:25
Հայրը. - Գոռ, հազարն ա շա՞տ, թե՞ միլիոնը:
Գոռ. - Միլիոնը:
Հայրը. - Իսկ հազարն ա շա՞տ, թե՞ տասը:
Գոռ. - Հազարը:
Հայրը. - Իսկ տասն ա շա՞տ, թե՞ մեկը:
Գոռ. - Էրկուսն էլ քիչ են:

:D :D

impression
31.10.2011, 23:20
այ մարդ էս ինչ ա կատարվում

Դրայվը թողեց,
Գասպարին պառկեց,
Բրունին՝ ծնեց,
Նեմրութը՝ զարթնեց,
ու մեկ էլ մի քիչ առաջ իմացա, որ
Սարգսյան Ալիկը թքե՜ց :))

impression
10.03.2012, 13:38
Արտահայտություններ, որոնցից փիս էի լինում փոքր ժամանակ

* մամային ե՞ս շատ սիրում, թե՞ պապային
* էսօր ի՞նչ ես ստացել
* դասերդ արե՞լ ես, հեսա գալիս եմ ստուգեմ (brrrrr)
* ինձ ուրիշները չեն հետաքրքրում, բոլորը փախան, դու մնայիր դասին
* (ծնողական ժողովից հետո) մի հատ ստեղ արի
* (կինոյի բաց կադրերի ժամանակ) բալես, ջուր բեր, բայց բացի թող մի էրկու րոպե սառի, նոր լցրու (ասեիք՝ վեր կաց գնա, ոչ թե էշի տեղ դնեիք...)
* (երբ հյուրեր էինք ունենում) մի հատ ի՞նչ կարտասանի իմ աղջիկը՜
* բա հիմա ի՜նչ ա երգելու՜
* (պատուհանից) հինգ րոպեից չէ, ՀԻՄԱ՛

impression
19.04.2012, 11:29
չնայած սա շատ տխուր երգ ա, բայց ինքն էնքաաաան դրական ու լուսավոր հետք ա թողնում իրենից հետո, որ որոշեցի էստեղ դնել :)
ահավոր պարզ ու սիրուն, առանց վերամբարձ բաների, առանց պաթոսի, ուղղակի լուսավոր ու բարի, շատ քնքուշ երգ


http://www.youtube.com/watch?v=f4dzzv81X9w

ու իր պարզության մեջ հանճարեղ հոլովակ :)

impression
08.05.2012, 14:07
Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է

- Էս մեր երրորդ հարկի հարևանը փչացած ա,- լսում եմ՝ միջանցքով բարձրանալիս:
- Հա՜,-միանում է երկրորդ հարևանը,-տեսել ե՞ս, օրը մի քանի հոգի ընդունում ա, ու սենց չոտկի՝ ժամով:
- Տո էդ դեռ ջհանդամը, բա ով ասես գալիս են մոտը, էլ ջահել տղերք, էլ հասուն կնանիք, էլ աղջիկներ... է՜հ, էս ջահելների գլխում խելք չկա:
- Մեղա քեզ, տեր աստված,-վախեցած ասում է մեկը: ու ես պատկերացնում եմ՝ ինքը ոնց ա խաչակնքվում:

ինչ հետաքրքիր են մարդիկ, այ քեզ բա՜ն... մտածում եմ՝ բանալիով բացելով դուռը: ես էս երեք ամիս ա՝ հենց երրորդ հարկում էլ ապրում եմ, տենց բան չեմ նկատել, սրանք առաջին հարկից շուխուռ են անում, թե երրորդ հարկում փչացած կա:
էդ պահին զանգում ա հեռախոսս.
-ալո, հա, Գևորգ, հա, դու հինգին էիր, չուշանաս, քեզնից հետո Լևոնն ա գալու:- Դուռը փակում եմ, ու արդեն տնից շարունակում.- Քերականությունը չմոռանաս, կբերես:

.... :)

impression
09.05.2012, 16:05
ներքևի հարևանի տունը Մուննաթաշատն ա, ձախ կողքինինը՝ Նավսաշենը, աջինը՝ Անծեքակերտը, վերևինինը՝ Քֆուրաբադը

impression
13.05.2012, 11:36
Անվիճելի, ակնառու, ուղղակի ապշեցուցիչ առաջընթաց :)

ինչ տեղափոխվել եմ էս տուն, ամեն օր, ԱՄԵ՛Ն ՕՐ մտնում եմ Սթար

Սթար սուպերմարկետ, 01 մարտ

Վաճառողուհի. - Սթար քարտ ունե՞ք:
Ես. - Ոչ:

Սթար սուպերմարկետ, 02 մարտ -............................................................- 12 մայիս

Վաճառողուհի. - Սթար քարտ ունե՞ք:
Ես. - Ոչ:

Սթար սուպերմարկետ, 13 մայիս

Վաճառողուհի. - Սթար քարտ չունեք, չէ՞:
Ես. - :)

impression
04.06.2012, 19:55
ճգնաժամն էն ա, երբ ոչ թե փոխում ես քեզ դուր չեկող ինչ-որ բան, այլ երբ փոխում ես քո fuckin' վերաբերմունքը դրա հանդեպ
պոզիտիվ մնալը չասեք, թե հերոսություն ա, դա ուղղակի նշանակում ա՝ հետներդ գլուխ չեմ դնում
տարիքից ա, թե ինչ, բայց տառապելն ավելի շատ էներգիա ա տանում, քան ուղղակի հաշտվելը, որ դե հիմա տենց ա
ու թքած, թե ինչ ես կորցնում, որտև դեռ մեծ հարց ա՝ հիմա ես կորցնում, թե վաղուց ես կորցրել, թե տենց բան չի էլ եղել կյանքում
թքած, որ սկի ես չեմ հասկանում՝ էս ինչ եմ գրում ու ինչի համար
թքած, որ սառնարանում խմելու բան չկա, ու որ էս օրագրում սենց բաներ պետք չէր գրել

impression
16.06.2012, 12:20
Ես սիրու՛մ եմ իմ երկիրը

սիրային դրվագներ.

1. ժամը չորսն անց երեսուներկու շնչակտուր ինձ գցում եմ փոստ՝ էս շոգին, սենց քրտնած, հոգնած, բայց մեկ ա՝ երկու րոպե ուշացած
- մենք արդե՜ն փակ ենք,-ծոր տվեց դեռ կոմպի դիմացից վեր կենալ չհասցրած կինը
- երկու րոպե եմ ուշացել, ինչ կլինի, մուծում անեմ գնամ էլի:
- ասեցի՜ փակ ե՜նք,- մուլտային ձայնով անտարբեր կրկնեց կինը:
- բայց դուռը բաց էր չէ, ես հո ներս եմ մտել, ուրեմն բաց եք...
(մկնիկի մեկ արագ քլիք) - այ հիմա՜ արդեն փա՜կ ենք, կամպյուծեռը անջատեցի՜....

2. - մի րոպե ստեղ սպասեք, մի քանի բան պետք ա առնեմ ու գամ,- դիմում եմ տաքսիստին:
մտնում եմ խանութ, որտեղ իմ մաքսիմում երկու րոպեանոց գնումները տևում են տասնհինգ րոպե, ու կատաղած նորից հետ եմ գնում դեպի մեքենան:
- կներեք,-ասում եմ նստելով,-ավելի արագ չստացվեց, որովհետև Հայաստանում աննորմալները շատ են:
- հա, 73%,-ռոբոտավարի ասում ա տաքսիստն ու շարժիչն աշխատացնում:

3. վերևի հարևանը տունը վերանորոգում ա ու էն էլ՝ շատ բուռն, գլխացավերից մեռնում եմ արդեն իրանց շուխուռի պատճառով, բայց դե ինչ ասես, մարդ են, գործ ա՝ անում են
դասի եմ մի մուսի-պուսի աղջկա հետ, ով արդեն մի քսանչորս-քսանհինգ տարեկան կլինի, բայց ինքը դրանից խաբար չի ու մնացել ա նախադպրոցական վիճակների մեջ:
- էս ի՜նչ տկտկոց ա, էս ի՜նչ շխկշխկոց ա,-հարցրեց երևի մի ութ անգամ, իսկ ես համբերատար ամեն անգամ պատասխանում էի, որ վերևի հարևանը վերանորոգում ա տունը:
Երբ նորից էդ հռետորական հարցը հնչեց, համբերությունս կորցրեցի.
- վերևի հարևանը... կկու-ով ժամացույց ա առել, բայց թարս ա մեխել պատին, կկուն դուրս ա գալիս ու գլխով հագնում պատին, էս էդ ձենն ա
- վա՜յ, ինչ հավե՜ս ա, էս ի՜նչ գիժ հարևաններ ունեք,-գերազանցիկի ժպիտով ու ծափ տալով բացականչեց նա:

impression
30.09.2012, 00:42
դրսում կանգնած ծխում եմ, մեկ էլ մի երիտասարդ ա մոտենում, մեր աշխատողներից, բա թե՝ ինչու՞ ես ձխում (սփյուռքահայկական ակցենտով, ինչու՞-ի հարցականը վեց անգամ ավելի հարցական դարձնելով, քան իրականում կարիք կա), չե՞ս իմանում, որ ձխելը թանթա՜խ գսբանե մարթուն: ու ես սենց անտարբեր՝ հա ոչինչ, ես վռազ չեմ

impression
10.10.2012, 23:49
առաջ ոնց էր՝

ժավելի՜ սպի՜՜՜՜՜՜՜Ռտ, ժաաաաավելի՜ սպիիիիիիիիիիի՜՜՜՜՜Ռտ
ձու՜, թարմԸ ձու՜
դանա՜կ-մկրա՜տ սրե՜՜՜՜՜՜մ....

հիմա ոնց ա՝

էժան կուսաթաղա՜նթ...

:))

impression
04.11.2012, 01:15
ԳՆԴԱՊԵՏԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՐՈՒՄ

Մի քանի օր առաջ զանգ եմ ստանում, ուսանողներիցս մեկն ա, ում հետ անգլերեն եմ պարապում: Ինձ ասում ա հետևյալը, բնականաբար անգլերենով, բայց ես ստեղ հայերեն կգրեմ:
- Լիլ, բարև: Լսի պապաս ուզում ա անգլերեն պարապի, կարող ա՞ ազատ ժամ ունենաս:
Պայմանավորվում ենք: Նշված օրը նշված ժամին ստանում եմ զանգ: Ուսանողիս պապան ա, ասում ա, որ հասել ա Տաշիր պիցցայի մոտ, գնում եմ դիմավորելու: Տաշիրի մոտ տեսնում եմ մոտ վաթսուն տարեկան չափազանց սոլիդ մի տղամարդու՝ կոստյումով, փողկապով, մի փունջ ծաղիկ էլ ձեռքին: Մտածում եմ՝ իմը հաստատ սա չի լինի ու զանգում եմ ուսանողիս հորը: Պարզվում ա, հենց ինքն ա որ կա: Ծաղիկները խցկում ա ձեռքս ու գնում ենք տուն: Ճանապարհին հարցուփորձ եմ անում, թե ինչքան գիտի անգլերեն, պարզվում ա՝ ընդհանրապես չգիտի, դպրոցում էլ ֆրանսերեն ա անցել: Գալիս ենք տուն, սկսում դասը: Տալիս եմ պրիմիտիվ նախադասություններ, որոնք նա խիստ շեշտված րանսիական ու մի քանի ինձ անծանոթ առոգանություններ իրար խառնելով փորձում ա կարդալ: This is a caaaaaaaaa~t.
Հետո որոշում եմ մի քիչ խոսեցնել՝ օգտագործելով այն խղճուկ բառապաշարը, որից երկուսս էլ կկարողանանք մի կերպ օգտվել, ու անգլերեն հարցեր եմ տալիս, անունդ ինչ է, քանի տարեկան ես, քանի երեխա ունես և այլն... Մի քանի րոպեից նրան զանգում են:
- Կներեք, մեկ րոպե,-ասում ա նա ու պատասխանում: Ես մեղավոր չեմ, որ ամեն ինչ լսվեց: Էս մարդը գնդապետ էր, դիմացս նստած իսկական գնդապետ: Մենակ թե էն կանաչ շորերի փոխարեն կոստյումով էր ու վրայից էլ լավ հոտ էր գալիս: Իսկ ես նրան նստացրել եմ ու ստիպում եմ, որ կարդա՝ this is a caaaaa~t. :(((

impression
20.11.2012, 21:16
մտել եմ խանութ, որ բուլկի առնեմ :)) ժամն էլ նենց էր, որ ուսանողությունը դրսում էր, ջահելները լցվել էին խանութ մի բան առնելու, ես էլ, երեսուներկու տարեկանս պինդ պահեցի ու գնացի մտա նրանց մեջ, իբր՝ ես էլ եմ սոված ուսանող
ասեմ, որ եթե անգամ տարբերվում էի նրանցից, ապա միայն որպես ավելի փոքր :D տենց մեզ համար հերթ ենք կանգնած, ոչ ոք անհամություն չի անում, էկավ հերթը հասավ ինձ, մեկ էլ մի տոտա առանց քեզ բարև, առանց քեզ կներես, կարելի ա ասել հենվեց վրաս, չէ, վրայովս ցատկ արեց ու ճմրթված հազարանոցը վաճառողուհու ձեռքը խցկելով՝ ասաց. - Աղջիկ ջան, ինձ երկու հատ մատնաքաշ տուր, վռազ եմ:

ստեղ մի պահ մոռանանք պատմությունը, ես ուղղակի չեմ կարող անտարբեր անցնել էս «վռազ եմ» արտահայտության կողքից
տո մի ձեզ հարցնող լինի՝ էդ ու՞ր եք վռազում
էս հոգնած երկրում, էս դեբիլ կիսաքուն կյանքում, էս հիմար գոյության մեջ դուք ու՞ր եք վռազում, մի հատ ինձ ասեք ես հասկանամ
ընդ որում, վռազելը համատարած ա, ազգային ախտանիշ
ձմեռ օրով բաաաաան չունես անելու, ասենք թե պետք ա մեկին տեսնես, վեցին ես պայմանավորվել, բայց չորսից ազատվել ես, սպասում ես էդ մարդուն, ասում ես նստեմ կաֆե, ժամանակ սպանեմ, բայց աստված չանի մատուցողը քո սուրճը ուշացնի, սկսում ես նեռվայնանալ, անգիտակցորեն վռազել
նույն ժամանակ սպանելու համար, ու քանի որ ձմեռ ա ու ցուրտ, նստում ես տաք մարշրուտկա, որ էրկու ժամը անցնի, էղած չեղածդ չսառացնես, բայց վարորդը դանդաղ ա քշում, դու արդեն ձեռքերիդ եղունգները կրծել վերջացրել, անցել ես ոտքերինիդ, ԵՍՍՍՍ ՎՌՌՌՌԱԱԱԶԶԶԶԶԶ ԵՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ

աշխարհում ամենաբարձ գործազրկության տոկոսը երևի մենք ունենք սաղ աշխարհում, բայց մեզնից վռազ չկա, մենք ճաշն էլ ենք վառվելով ուտում, կոֆեն էլ ենք վառվելով խմում, մենք ժամանակ չունենք, դեռ պետք ա հասցնենք տրվել լոքշին, չէ՞

ստեղ ես մի հատ ուժգին փչում եմ աչքիս ընկած չոլկայիս ու վերադառնում պատմությանը

վաճառողուհին առանց բան ասելու, երկու մատնաքաշը տվեց
ուսանողները տարակուսած իրար նայեցին, բայց ոչ ոք ձեն չհանեց, դե ես առավել ևս, մեռնեմ գլուխ չեմ դնի հաստաքամակ կնանոնց հետ, բայց դե նեղվեցի ահագին
էդ կնգանից հետո ես էլ իմ փայ բուլկին առա ու ուղևորվեցի դեպի TellCell ապարատը
ձեռքս տարա գրպանս, որ մոտիս մանրներրից 200 դրամանոց գտնեմ, համ գրպանս թեթևացնեմ, համ էլ հեռախոսս լիցքավորեմ
էդ պահին տեսա, որ էն հաստաքամակը գլորվում ա ուղիղ դեպի tellcell-ը
իյա, դե բարլուս, ես քայլերս արագացրի, նա մի պավառոտ լավ չվերցրեց և ահա, ես հասա առաջինը
հանգիստ 200-ը գցեցի մեջն ու սպասում եմ
կինը թեքվեց ականջիս՝ աղջիկ ջան, արագացրու, ԵՍ ՎՌԱԶ ԵՄ
ախ չասեիր դու դա, չասեի՜ր...
զարկերակներս սկսեցին ականջներումս դղրդալ, աջ ուսիս նստած հրեշտակը ձեռքի ափով ճտտացրեց սեփական ճակատին ու հեռացավ, իսկ ձախ ուսիս սատանեն սկսեց իր պոչով ինձ մտրակել, թե՝ դրան դաս տուր
ասեցի՝ հա, ես շատ արագ, մի վայրկյան... ու ձեռքս էլի գրպանս տարա
հաստաքամակի բախտից, մոտս մի տասը-տասներկու հատ երկու հարյուրանոց կար, սկսեցի հա՜տ հատ, ընթացքում համարը «պատահաբար» սխալ հավաքելով, ջնջելով, իբր-թե շտապելով լիցքավորել

հաստաքամակը մի էրկու կիլո քցեց, հաստատ
իսկ մի շատ սիմպատիչնի ուսանող, ծիծաղը հազիվ զսպելով, կողքովս անցնելուց կամաց ասեց՝ մալադեց, դրան հասնում էր :))

impression
21.11.2012, 22:38
քուրիկս որ փոքր էր, որ հարցնում էին՝ ի՞նչ ես ուզում դառնաս որ մեծանաս, ասում էր՝ լելե
էդ լելեն ես էի էլի, լիլիթ չէր կարողանում ասել
տենց հետո էլի լիքը էրեխեք պրոբլեմ ունեցան անունս ասելիս, օրինակ էդ նույն քուրիկիս տղեն ինձ ասում էր դիդիթ, ընկերուհուս տղեն ասում էր յոյո, չգիտես ինչի, ու ես արդեն կարծում էի, որ աշխարհում էլ ոչ մի երեխա իմ անունը նորմալ չի ասի, մինչև չմեծանա
բայց չարաչար սխալվում էի, կա մեկը, ով շատ մաքուր գոռգռում ա՝ լիլը՛, լի՛լը, երբ տեսնում ա ինձ սկայպով, ու նա ծնվել ա Գերմանիայում, խոսում ա մի քիչ հայերեն, մի քիչ գերմաներեն, մի քիչ էլ հնդկերեն, բայց անունս ասում ա կատարյալ մաքուր :)) սոնիչկան ա ինքը, իմ համով սոնիչկան, ձեր իմացած այվիի բալիկը :)

impression
22.11.2012, 16:40
իմ մազերը սովորաբար կտրում ա քույրս՝ մորաքրոջս աղջիկը, ով մի քանի օր առաջ բալիկ ա ունեցել, ու դե պարզ ա, էս անգամ չկարողացավ ինձ օգնել էդ հարցում
ասենք ոնց լիքը մարդ կապվում ա իր ատամի խոզանակին ու առանց դրա կյանքը չի պատկերացնում, ամիսներով ընտրում ա ու գտնելուց հետո էլ կյանքում չի դավաճանում այլ խոզանակների հետ, տենց ես կապված եմ վարսավիրիս
լինելով այլանդակ նեռվային, ուղղակի գժվում եմ, երբ մազերիս կպնում են, իսկ ինքը, տարիների ընթացքում, արդեն սովորել ա իր գործը նենց անել, որ ես հնարավորինս քիչ վատանամ (մի անգամ իսկականից վատացել եմ, դեղ բան, մի կերպ ուշքի են բերել)
էսօր ես ստիպվեցի դիմել անփորձ, անծանոթ, անկապ ու անմեղսունակ մի վարսավիրի
տնից դուրս եկա ու համարձակ քայլերս ուղղեցի հանդիպակաց մայթին կուչ էկած վարսավիրանոց
ներս մտա, մի երեք կին, լոքշի գրկում անգիտակից ընկած են
ասում եմ բարև ձեզ, սրանք մանրից սկսում են զարթնել
մի հատ էլ եմ ասում բարև ձեզ, մեկը կենդանության նշաններ ա ցույց տալիս, ճկույթը կամաց շարժվում ա, դեռ ամեն ինչ կորած չի
ես մտածում եմ՝ արհեստական շնչառություն անե՞մ, ու թե անեմ, ո՞ր մեկից սկսեմ
հանկարծ էն ճկույթ շարժողն ասում ա՝ ի՞նչ կա
ես սենց՝ հեչ, սաղ նորմալ ա, բա ձեր մո՞տ
միանգամից ուշքի են գալիս :D
ասում եմ՝ թե շատ եք զբաղված /:D/ ես գնամ երևի...
սրանք վեր են թռնում, չէ՜, ձեզ ԻՀԱՐԿԵ կսպասարկենք, ինչքան ուզում ա զբաղված լինենք
էդ ես նենց պապա ռիմսկին էի, էլի, սենց քթիս տակ խնդալով ներս եմ անցնում, լրիվ վերակենդանացած վարսավիրուհին սկսում ա ստեղծագործ շարժումներով օդում ֆռացնել այն կտորը, որը պետք ա փաթաթի վզիս
ի՞նչ ենք անելու, ազիզ, հարցնում ա, ու ես լրիվ եմ հանգստանում, ազիզ-ը նշանակում ա նա իրոք զարթնել ա, ու ականջս հորանջելուց պատահաբար կտրելու վտանգը փոքրացել ա
ասում եմ՝ կտրելու ենք
դե նստի, կտրեմ
ասում եմ՝ չթրջե՞նք բայց
հա վայ... վարդուշ ծյա, մի հատ էս մեր սիրուն աղջկա մազերը թրջի (մազ թրջողները միշտ վարդուշ ծյաներ են լինում, ինչի՞)
վարդուշ ծյան թրջում ա հնարավոր ամեն ինչ, շորերս, ակնոցս ա ջրջանում, վերջը ՀԱՄ ԷԼ մազերս են թրջվում
նստում եմ, կրեատիվ տիկինը իր ահավոր եղունգները վիզս խրելով՝ շորը փաթաթում ա վրես ու ականջիս շշնջում՝ ո՞նց կտրեմ
ես սենց վախեցած՝ հմմմմ ոնց կարաք...

մի խոսքով, նա մոտ քառասուն րոպե մազերս ա պռճոկում, ականջներս ա քաշքշում, վիզս ճանկռտում ու վերջում ինքնագոհ հայտարարում՝ վերջ
մի աչքս բացում եմ ու նայում հայելու մեջ.... բաաաաաաաա՜ն չի փոխվել, ոնց էկել եմ, նենց նստած եմ, մենակ թե՝ արդեն սանրված մազերով
ասում եմ՝ բա էսքան ի՞նչ էիք անում, ասում ա՝ դե եթե ուզում ես, մի քիչ էլ կվերցնեմ, ազիզ
ասում եմ չէ, վճարում եմ ու թաց շորերով, ժելեյոտ ակնոցով բայց սանրված գլխով դուրս գալիս՝ ամեն մազարմատիս նվվոցը զգալով
հիմա նստած էս սաղ գրում եմ, դուք ծիծաղում եք, իսկ ես մտածում եմ՝ գիշերը ոնց եմ գլուխս դնելու բարձին...

impression
26.11.2012, 00:21
էսօր ես շատ երջանիկ եմ
որտև գալիս եմ շատ ջերմ ու պարզ մի տեղից
էդ տեղը գաղտնի տեղ ա, ու իրա հմայքը դրանում էլ ա
էդ տեղում կան երկնքին նայող պատուհաններ ու երաժշտություն, մանդարինի հոտ, կիթառ ու լիքը սեր :)
կա սուրճ ու հետը ծիծաղ ու կատակներ
կա ինձ հարազատ մարդ, ով երջանիկ ա, ում բացահայտեցի նոր ձևով, ու էդ շատ կայֆ ա

մաղթում եմ ձեզ տենց տեղ ունենալ ձեր կյանքում ու նենց մեկը, ում հետ կցանկանայիք էդ ամենը կիսել :)

impression
26.11.2012, 00:45
բայց մեր սերունդն ինչ հետաքրքիրը ստացվեց
մեզ զրկեցին պատանեկությունից, մեր ուսանողության տարիներին գոնե քսերոքսի փող ունենալն արդեն երջանկություն էր, մենք կասետներ ունեինք լիքը, մենք ենք եղել վիդեոմագնիտոֆոնի առաջին օգտագործողները, մենք օրերով կախվում էինք հեռախոսից, որտև ինտերնետ չկար, մենք չէինք գնում կաֆե, որտև ոչ փող կար, ոչ էլ կաֆե, մեր ընկերներից շատերի պապաները պատերազմից հետ չեկան, մենք սոված ու մրսած մնացինք մի քանի տարի, մենք անգիր գիտեինք/գիտենք հախվերդյանի ու հայրենասիրական, ռուս ռոքերների երգերը, մենք գիտենք մոմի լույսին կախարդված նայել, գիտենք մոմից արձանիկներ սարքել, գիտենք վառարանի վրա խորոված բարակ կրտրած կարտոֆիլն ինչ համով բան ա, թեև հախախ դրան վառվող ռեզինի հոտ էր կպնում, երբ փայտ չէր լինում, մենք չենք ունեցել սիրուն տետրեր, մենք մի գիրք գտնելու համար Երևանի բոլոր գրադարանների աշխատողների աչքի գրողն էինք դառնում հաճախ, մեր սերնդի մեջ կա կուտակելու մոլուցքը՝ կապված գրքերի, ֆիլմերի, երաժշտության հետ, որովհետև էն ժամանակ էդ ամենը պիտի ձեռք բերեիր համարյա թե կյանքիդ գնով, ու մենք դեռ չենք ադապտացվում, որ հիմա ամեն ինչ հասանելի ա, ձրի

ու մեր սերունդը, զրկված լինելով իր համար կարևոր շրջանից՝ պատանեկությունից, մի տեսակ մնացել ա էդ ինֆանտիլ կայֆերի մեջ, մենք մի տեսակ դժվար ենք մեծանում, ընդդիմանում ենք մեծանալու պրոցեսին, մենք մեր չապրածն ենք ուզում :)
խոխմ ա մեր սերունդը, իսկականից, ու ես նենց գոհ եմ, որ հենց էդ ժամանակ եմ ծնվել, շատ խելացի բան ա ստացվել :))

impression
04.12.2012, 12:20
ուրեմն մինչև պոստը կարդալը միացրեք Jane Birkin et Serge Gainsbourg - Je T'aime,...Moi Non Plus, որովհետև տենց ա պետք :))
երաժշտությունը միացավ, գնացինք

բաց դռնից ներս նայելով տեսա պատուհանի մոտ նստած մի մոտ երեսուն տարեկան կնոջ, ով ինքնամոռաց շպարվում էր: սեղանին դրված էր փոքրիկ հայելի,հայելու մոտ՝ ինչ-որ սրվակներ, մատիտներ, շրթներկ, նմանատիպ բաներ: մի քիչ այն կողմ ափսե կար, վրան՝ կտրտած խնձոր ու նարինջ, մանդարին, իսկ ափսեի կողքին բուրումնավետ գոլորշի էր արձակում հենց նոր եփած սուրճը: տիկինը քսվեց, կոկվեց, ներկվեց, փչվեց, օծվեց, ինքն իրենով հիացավ՝ լրիվ միացրած երաժշտությանը համահունչ,բայց մեկ էլ էդ պահին աչքով ընկա ես, ու նա նեղվեց, որ իր մենությունն այդպես անշնորհքավարի խանգարող է եղել, վեր կացավ, ձեռքերը դրեց սպիտակ խալաթի գրպանն ու կաշվե ճտքավոր կոշիկները կտկտացնելով եկավ հասավ դռանն ու այն շրխկացրեց երեսիս: էդ պահին աչքովս ընկավ դռան վրա գրվածը, մեծ-մեծ տառերով՝ ՄԵԶԻ ԱՆԱԼԻԶԻ ՍԵՆՅԱԿ: դե ինձ ճիշտն ասած թերապևտն էր պետք :)

impression
06.12.2012, 14:34
էս վերջերս վեհերը շատացել են
իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են վեհերը, ում ձեռքից են ուտում այդ... :)) կներեք, տարվեցի, երգ էի հիշել
ուրեմն, վեհերը գնալով շատանում են, սակայն մեջները թրու վեհեր չկան, որտև ամեն ինչ պապսա ա կամ չինական
վեհերը միշտ խոսում են հոգեմետ, գոյաբանական կամ աստվածային թեմաներից, առանց ջանք ու եռանդ խնայելու իրենց տաղտկալի գոյության մեջ աճեցնում են տարօրինակություններ, որտև իրանց կարծիքով վեհը դե տենց կլնի էլի, օրինակ բալզակը մենակ գիշերվա չորսից էր սկսում գրել ու նման անհեթեթություններ...

վեհերը արվեստի մեջ են, մենակ թե արվեստը, որ տեղից շատ անհաստատուն մեծություն ա, իրանց դեպքում դառնում ա ընդհանրապես անհասկանալի մի բան, բայց բոլոր վեհերին միավորում ա մի բան՝ նրանք համոզված են, որ արվեստը էդ իրենք են որ կան, որ իրենք արվեստ են շնչում ու արվեստով են ապրում (այ չորանա ձեր արվեստը հա)

ի դեպ, վեհանալու մի քանի լեվելներ կան, առաջինը Կիմ Կի Դուկն ա, անպայման դիտեք, եթե ուզում եք վաղ թե ուշ գրանցվել վեհերի շարքում ու գոնե շարքային վեհ դառնալ
մի քիչ ավելի կարիերիստ վեհերին խորհուրդ է տրվում անդադար ծխել ու խմել ինչ պատահի՝ հույժ «ես խելագարվում եմ այս դաժան իրականությունից, ախ ուր ես դու իմ դղյակ» դեմքով
իսկ էն մեցցո-սոպրանո վեհերը պետք ա սկսեն ունենալ սեփական կարծիք, կամ եթե ի ծնե ամուլ են, պետք ա կարողանան ինտերնետից գտնել ինչ-որ մեկի կարծիքը ու դա ներկայացնեն որպես իրենց սեփականություն

ասածս ինչ ա՝ մտածեք վեհանալուց առաջ, գուցե դուք համ էլ շատ ծիծաղալու եք :))

impression
21.12.2012, 22:49
անտառում լինեի, անտառի հոտը գար, իմ ճիշտ տեղը գտնեի ու անտառն ինձ ընդուներ
խոտերը ոչ թե ծակծկեին այլ շոյեին
մրջյունները կամաց անցնեին, որ չարթնանայի
անտառը սկսեր երգել, սկզբում տերևները, հետո՝ ինչ-որ թռչուններ, որոնց անունները չգիտեմ, հետո ինչ-որ փոքրիկ ու արագավազ կենդանի միանար սիմֆոնիային, հետո քամին իրար խառներ բոլոր ձայները
հողը տրոփեր սրտի նման, ես էլ ոչ թե տրոմբի պես խրվեի, այլ դառնայի արյան կարմիր գնդիկներից մեկը, դառնայի անտառին պետքական, դառնայի օգտակար....

էսօր անտառից շատ եմ խոսել, զգացի, որ դառել եմ լրիվ բանական, բնությունից մեջս բան չի մնացել...

impression
03.05.2013, 22:51
այ սենց մի հրաշալի օր էղավ էսօր իմ կյանքում :)

55637

impression
07.05.2013, 01:27
ՖԲ-ում տեսա, ընկերներիցս մեկն էր թարգմանել, էնքան դուրըս եկավ ու էնքան ուզեցի ինձ մոտ դա ունենալ, որ էստեղ դնում եմ, վայելեք :)

29-ամյա երիտասարդն ապրում է հոր հետ, որն արդեն 70 տարեկան է, և թվիթերում փոսթում է միայն այն, ինչ խոսում է հայրը:

«Էն կինը սեքսուալ ա... դու իրեն արժանի չե՞ս: Տղես, թող կինը որոշի, թե ինչի ինքը քեզ հետ չպիտի քնի, իր փոխարեն դու մի հորինի»:

«Շատ ես մտածում: Առ, վերցրու խոզի միս կեր... Ի՞նչ, չէ, գաղափար չունեմ` դրանից քեզ ավելի լավ կլինի, թե չէ: Ուղղակի ես արդեն շատ եմ կերել»:

«Տղես, բոլորը թքած ունեն, թե ինչ կարող է անել քո բջջայինը: Այն դու չես հորինել, դու ընդամենը այն գնել ես: Իսկ դա կարող է անել ամեն մի հիմար»:

«Ըհը, հասկացա. հենց խոհանոցում ծորակը բացում եմ, լոգարանում քո ցնցուղից եռման ջուր է թափվում: Չէ, ես չեմ խոստանում, որ էլ չեմ անի, ես ասում եմ, որ սկզբունքը հասկացա»:

«Ես ուղղակի լռություն եմ ուզում... Աստված իմ, դա չի նշանակում, որ ես քեզ չեմ սիրում: Դա նշանակում է, որ ես հենց հիմա լռությունն ավելի շատ եմ սիրում»:

«Մենք կարո՞ղ ենք ավելի ուշ խոսել: Լուրեր եմ լսում... Լսի, եթե դու անգամ տուբերկուլյոզ ունես, կես ժամվա մեջ բան չի փոխվի, տեր աստված...»:

«Երեխան կխոսա, երբ կխոսա, հանգստացիր: Էնպես չի, որ ինքը գիտեր` քաղցկեղի դեմ ինչ դեղ էր պետք ու ձեն չէր հանում»:

«Բա հիշո՞ւմ ես` ոնց էիր ծիծաղում վրաս, երբ քաչալանում էի: Չէ, ես չեմ պատրաստվում նույն առիթով հումոր անել: Ես դա թույլ կտամ քո հայելուն անել»:

«Չէ, ես հոռետես չեմ: Ինչ-որ մի պահ կյանքը քաքում ա բոլորի գլխին: Դեմք ընդունել, որ դա էդպես չի, նույնն է, թե լինել ապուշ, ոչ թե լավատես»:

«Դու ամեն ինչ ողբերգություն ես սարքում: Ունեցած-չունեցածդ էս մի հեռուստացույցն ու փչած մատռասն են: Ու ես դա չէի անվանի «կորցնելու բան կա»:

impression
02.07.2013, 22:17
օրագիր ջան, բարև, ախպեր, կարոտել էի

մի բան եմ ուզում ասել. կան մարդիկ, ովքեր ահավոր ճիշտ են: իրանք լիքը հետաքրքրություններ ունեն, ու բոլոր հետաքրքրությունները դասակարգված են իրենց դարակներում, ամեն մեկը՝ իրեն հատկացված միլիմետրերին ու մտքներով էլ չի անցնի երբեք էդ չգծված սահմաններն անցնել:
էդ մարդիկ պլանավորված կյանք ունեն, ու դա էնքան նորմալ ա, որ ամեն ինչ հենց նենց էլ դասավորվում ա, ոնց իրենք պլանավորել էին: ու իրենք ապրում են՝ ըստ նախօրոք կարդացած սցենարի:
նրանք երբեք չեն գժվում: ֆիզիկապես ունակ չեն: հոգեպեսի տեղն էլ չգիտեն:
նրանք չեն ունենում հոգևոր ճգնաժամեր: նրանք միշտ գիտեն՝ ինչ են ուզում ուտել, որ ֆիլմն են ուզում դիտել ու ում հետ են ուզում խոսել հեռախոսով: ու թող որ իրենց հեռախոսագրքում լինի ընդամենը երեք անուն: մեկա, իրենք էդ երեքից մեկի հետ միշտ կկարողանան խոսել: ժամերով:

ես տենցը չեմ: իմ հեռախոսում երևի մի չորս հարյուր մարդու համար կա: բայց ես երբեք ոչ ոքի չեմ զանգում:
ընդհանրապես դադարել եմ խոսել: դադարել եմ ինձ մարդ զգալ: էն սոցիալական կենդանի կոչվածից:
ես չունեմ ամբիցիաներ, որոնք նորմալ են վերը նշված մարդկանց համար: բայց ունեմ նենց խոշոր երազանքներ, որոնցից գոնե մեկն իրագործելու համար երևի թե ոչ կյանքս հերիք կանի, ոչ էլ շնորհքս:
մեկ-մեկ նախանձում եմ էն վերը նշվածներին, բայց հետն էլ հասկանում եմ, որ ես տենց ապրել չէի կարողանա: ուղղակի եթե տենցը լինեի, չէի էլ հասկանա, որ չեմ կարողանում :)) խոխմա կլիներ

impression
14.08.2013, 01:54
լինում ա չէ՞ տենց, որ մարշրուտկայում ֆիքսվեք մեկ էլ մի աղջկա վրա, ով էնքաաաան նուրբ ու քնքուշ ա, որ անգիտակից ուղղակի նայում ես ու զարմանում, թե նման եթերային արարածը ոնց ա կարողանում ապրել էս հողի վրա ու առավել ևս, օգտվել մարշրուտկաներից: ու մեկ էլ, երբ գալիս ա էդ հրեշտակի կանգառը, ինքը սենց մի կերպ շշնջում ա, որ հաջորդում իջնող կա, ու սենց դու ուշադիր ու լարված հետևում ես, թե նա ոնց ա հաղթահարելու մարդկային զանգվածն ու հասնի դռանը: ու երբ նա մի կե՜րպ, իր գրեթե թափանցիկ ձեռքով մի փոքրի՜կ ճեղք ա բացում մարշրուտնու դռան ու ազատության միջև ու նրբիրան մարմինը սահեցնում գիշերային քամուն ընդառաջ, դու հենց էդ պահին արագորեն վերադառնում ես իրականություն, որտև շան աղջիկը դուռը նենց ա շրխկացնում, որ շորերիդ կոճակները պոկվում են:

impression
22.08.2013, 23:59
էրեկ գիշերվա հազարին պառկած հեռուստացույց եմ նայում, ինչ-որ կլիպներ էին, սենյակի լույսերն անջատել էի, միակ լուսավորությունը էկրանից էր
ու տենց մեկ էլ տեսնեմ էկրանի մեկ ութերորդ չափով մի հատ սարդ ա անցնում էկրանի վրայով
մտածում եմ՝ այ մարդ, էս սարդն էնքա՜ն իրական ա, ոնց որ 3D էֆեկտ լինի, ապրեն, էս ինչ որակով կլիպ ա
ոյւ տեղ կլիպը վերջացավ, ու հասկացա, որ անտերը իսկականից իրական էր, ամենա-ամենաիրական, ՀՍԿԱ, սարսափելի
արախնաֆոբիաս միացավ, վերջույթներս սկսեցին քոր գալ
ցավն էն ա, որ ես հասկանում եմ՝ մեռնեմ չեմ քնի, քանի էդ գաձիլլան իմ հետ նույն բնակարանում ա
ռիսկս էլ չի հերիքում դրան սպանեմ
գնացի կուլոկ սարքեցի թերթով, որ դրան տենց զգույշ տեղափոխեմ ոնց որ ընդունված ա ասել՝ անվտանգ տարածք
մեկ էլ էդ սկսեց դմփ, դը՜մփ, ոտները հանել վերև ու կուլոկի վրայով վազեվազ հասնել վրաս
մի ճիչ, մի իրարանցում, մաման վախեցած վեր թռավ, ես սենց գույնս գցած, պայքարում եմ վաղուց արդեն անհետացած սարդի դեմ
մաման մի լա՜վ ծիծաղեց, գնաց էլի քնեց
ես էլ պառկել եմ ու հո չեմ քորվում, ամբողջ մարմինս քորվում ա, արդեն երանի եմ տալիս նրան, որ հաստատ գիտեի՝ էդ անասունը էկրանին ա
հիմա շատ իմանաս՝ ուր կլինի... ուր ասես կարող ա լինել, ու շատ հանգիստ կարող ա գաղտագողի բարձրանալ վրաս ու ես զզվանքից կմեռնեմ, բայց ամբողջ հարցն էն ա, որ դա կգրանցեն որպես խաղաղ մահ՝ քնեց չզարթնեց :( ոչ ոք չի իմանա տառապանքներս

մի խոսքով, քորվեցի, քորվեցի, մեկ էլ հոպ, նա նորից գնաց նստեց էկրանին, երևի տուտուզն էր տաքացնում, թե ինչ չհասկացա
էլ արդեն չդիմացա, պառկած տեղից հողաթափը շպրտեցի.... ես կյանքում տենց ճիշտ չէի կպել թիրախին
մի քիչ էլ քորվեցի ու քնեցի

impression
24.09.2013, 00:18
ինձ միշտ ահավոր հետաքրքրել ա էն հարցը, թե արդյոք որևէ փաբում կամ սրճարանում աշխատող մարդն իր ազատ օրը անցկացնու՞մ է որևէ այլ փաբում կամ սրճարանում: քանի որ հիմա ես ինքս աշխատում եմ մի փաբում, հենց իմ փորձն էլ տվեց ինձ երկար ժամանակ հանգիստ չտվող հարցի պատասխանը: հա, ժողովուրդ ջան, գնում են :)) ու գնում են հենց էն նույն հաճույքով, որով գնացել են մինչև փաբում կամ սրճարանում աշխատելը: մենակ թե ուրիշ աչքերով են նայում արդեն էդ ամենին: ներսից են նայում մի տեսակ: կարևոր չի, իմ ներանձնական հոգեվիճակներով չձանձրացնեմ, ասեմ ասելիքս:
էն օրը ազատ օրս էր, ու գնացի կասկադի մոտի ռետրոն: միակ պատճառը, որ էնտեղ եմ գնում էն ա, որ էնտեղ ներսում մարդ չկա, աղմուկ չկա, գլուխս չի ցավում: թե չէ մնացած բոլոր հնարավոր կետերով էդ կաֆեից զզվում եմ: մի խոսքով, նստած եմ, մարդ եմ սպասում, ու դե նայում եմ էս կողմ, էն կողմ: մեկ էլ աչքովս ընկավ մատուցողուհու մայկան, վրան սպիտակով սևի վրա գրված էր՝ if you can't afford a tip, don't sit at my tables/եթե ի վիճակի չես ինձ թեյավճար թողնել, մի նստիր իմ սեղանների մոտ: արյունը խփեց գլխիս: մի կերպ ճնշեցի ներքին մղումը՝ հենց էդ պահին վեր կենալ ու գնալ՝ առանց նույնիսկ վերցրածս տաք շոկոլադի համար վճարելու: երբ եկան նրանք, ում սպասում էի, խոսեցինք, ցրվեցինք, մոռացա տհաճ պահը, գնալու ժամանակ, երբ հաշիվ էինք փակում, ես ինքս մատուցողուհուն թողեցի թեյավճար, որովհետև էն պահին, երբ ես հոնքերս կիտած ու էս-ով-եք-դուք-արա հայացքով կարդում էի իր «համազգեստի» գրությունը, ինքը քիչ էր մնում գետնի տակն անցներ ամոթից:
ներսի հայացքն օգնեց, թե ինչ, չգիտեմ, առաջ ուղղակի էդքան չէի խորանա ու վիրավորված արժանապատվությամբ կհեռանայի դեպքի վայրից :)) գուցե սխալ եմ արել, չգիտեմ, ամեն դեպքում, էդ աղջկա ամոթը մինչև հիմա գլխիցս դուրս չի գալիս

impression
03.02.2014, 02:52
էրեկ մեր ժամանակների մեծագույն պոետեսսաներից մեկը /հի-հի-հի/ ինձ ասեց՝ ս---- էղի ստեղից
բայց կամաց ասեց, որտև պոետեսսային հարիր չի հրապարակավ նման բան ասել
որտև էդ ս-ով սկսվող բառի մեջ պաթոս չկա
որտև եթե ինքը մարդկանց մոտ իրան թույլ տա հասարակ մահկանացուի նման մտքերն արտահայտել, գրիչը ձեռից կառնեն :D
ոնց եմ տրաքում էդ էշ էգերից