PDA

Դիտել ողջ տարբերակը : Deus Ex: Human Revolution



Հայկօ
28.07.2010, 12:48
Այս խաղը դարձել է E3 2010-ի հայտնություններից մեկը: Առաջ ընկնելով ասեմ, որ նոր Deus Ex-ի ամենաբարդ գործը լինելու է ոչ թե հետաքրքիր, օրիգինալ, գեղեցիկ (և այլն) խաղ լինելը, այլ դիմանալը իր հռչակավոր նախորդի՝ Deus Ex առաջինի մրցակցությանը: Իսկ դա, մեր մեջ ասած, գործնականորեն անհնար առաջադրանք է. չէ՞ որ առաջին Deus Ex-ը համարում է երբևէ ստեղծված լավագույն խաղերից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Գումարենք սրան դրա երկրպագուների հսկայական բանակը, ովքեր ուրիշ ոչինչ չեն ընդունում, բացի 2000 թվականի դասական խաղից (կա մի այսպիսի ինտերնետային թևավոր խոսք. ամեն անգամ, երբ դու տալիս ես Deus Ex-ի անունը, ինչ-որ մեկն այն ինստալ է անում), և պարզ կդառնա, թե ինչ դժվար աշխատանք է իր վրա վերցրել Eidos-ը: Վերջին դեմոյից հետո, սակայն, գեյմերների շրջանում շատ լուրջ հույսեր են ծագել, որ իրական ու «մեծ» կիբերպանկը, այնուամենայնիվ, վերադառնում է դեպի PC: Խաղը RPG-shooter է՝ ստելս-տարրերի գերակայությամբ: Այն ծավալվում է ոչ շատ հեռավոր ապագայում, երբ աշխարհում գործնականորեն իշխում են հզոր մեգակորպորացիաները, ուրբանիզացիայի մակարդակը գերազանցել է բոլոր սահմանները, իսկ մարդիկ սովորել են զանազան բիոմեխանիկական իմպլանտների օգնությամբ կատարելագործել իրենք իրենց: Թանձր ու հավատի արժանի մթնոլորտը, յուրահատուկ ոճը, գեղեցիկ գրաֆիկան ու զարգացման տարբեր ուղիները երաշխավորվում են:


Մի քանի սքրինշոթներ.



http://s02.radikal.ru/i175/1007/90/efe65e3071a7.jpg

http://s50.radikal.ru/i130/1007/50/2739bfce4e04.jpg

http://s55.radikal.ru/i148/1007/57/7257e3f48192.jpg

http://s39.radikal.ru/i085/1007/6f/b7dbfcaae202.jpg

http://s54.radikal.ru/i145/1007/0b/01d446cae8fb.jpg

Տրեյլերը (պարզապես հրաշալի վիդեո է, խոսքեր չունեմ)


http://www.youtube.com/watch?v=i6JTvzrpBy0

Հայկօ
05.08.2010, 23:27
Այսօր մի քանի նոր սքրինշոթներ են հայտնվել ցանցում :):



http://s44.radikal.ru/i104/1008/8b/63cd1a3197ed.jpg

http://s46.radikal.ru/i113/1008/da/b182ae927cd1.jpg

http://s47.radikal.ru/i118/1008/48/a48a17793a19.jpg

http://s55.radikal.ru/i147/1008/98/e3c0565e3ef1.jpg

Հայկօ
02.06.2011, 20:24
Խաղի պաշտոնական տրեյլերը E3 2011-ի համար.



http://www.youtube.com/watch?v=jDM5u6dKrMs


Blade Runner :love