PDA

Դիտել ողջ տարբերակը : Բլթոտ հայտարարություններ, գրություններ



Էջեր : 1 [2] 3 4 5

Lusina
08.03.2011, 19:18
Tig-ենց նոր շենքի լիֆտի մեջ....

https://lh4.googleusercontent.com/_66lDt2bPUEo/TXZBwAjB8aI/AAAAAAAAAbU/rcZIfKSAiNQ/s288/Untitled-1.jpg
Այս մարդուն երևի շաաաաաաաաաատ են անհրաժեշտ "չուգունից պառավոները",մեր շենքում ոչ միայն լիֆտերի մեջ,բոլոր պատեր վրա 1 մետր հեռավորությամբ կպցրած են:D

Մանուլ
08.03.2011, 19:33
Այս մարդուն երևի շաաաաաաաաաատ են անհրաժեշտ "չուգունից պառավոները",մեր շենքում ոչ միայն լիֆտերի մեջ,բոլոր պատեր վրա 1 մետր հեռավորությամբ կպցրած են:D

Բայց ինքը պառավո չի ուզում, Լուսինա, պառավ ա ուզում, էն էլ չուգունից :B:

VisTolog
08.03.2011, 19:53
Բայց ինքը պառավո չի ուզում, Լուսինա, պառավ ա ուզում, էն էլ չուգունից :B:

Պառավոն պառավի ժամանակակից տեսակնա::8

Հայկօ
08.03.2011, 20:07
Շատ էլ թե ֆոտոշոփ ա. լավն ա :)):

Սերխիո
08.03.2011, 22:23
հա, զգացվում ա, քառակուսի թղթով ծածկած ա ո տառը

My World My Space
08.03.2011, 22:26
հա, զգացվում ա, քառակուսի թղթով ծածկած ա ո տառը

:uhu կլոր բրաշ ա արած..... ;)

CactuSoul
09.03.2011, 17:02
:uhu կլոր բրաշ ա արած..... ;)

Ի՜, բայց էդ անարդար ա… Իսկ ես արդեն «շնորհակալություն» եմ տվել:(:
Եկեք մենակ իրական բլթերը դնենք, էլի, ժո՛ղ:sorry:

Rammstein
09.03.2011, 20:22
Ի՜, բայց էդ անարդար ա… Իսկ ես արդեն «շնորհակալություն» եմ տվել:(:
Եկեք մենակ իրական բլթերը դնենք, էլի, ժո՛ղ:sorry:

Բան չկա, Կակտուս ջան, ես էլ եմ մի անգամ սենց խաբնվել My World My Space-ի տեղադրած բլթոտ հայտարարությունից (ինչ հիշաչար եմ, չէ՞ :))), բայց արդեն լուծումը գտել եմ` շնորհակալություն տալուց առաջ կարդում եմ գրառման հեղինակի մականունը: :D
:pardon

V!k
11.03.2011, 00:08
:D:D
51469

tikopx
11.03.2011, 00:24
:D:D
51469

ինչու դնողի և նկարողի իրավունքները չեն պահպանվում :)
եսի ստեղ չի եղել ինչքան գիտեմ:)
sստեղ լքիը տենց նկարներա ու դեռ կավելանան:) Ստեղ (http://www.facebook.com/album.php?aid=50351&id=100000042088127&l=09efa9e1be)

51470

matlev
11.03.2011, 00:53
ինչու դնողի և նկարողի իրավունքները չեն պահպանվում :)
...


Տիկո, դնողի իրավունքը ո՞րն ա: :))

Universe
11.03.2011, 23:38
http://www.myfriends.am/mail/8489.jpg
http://myfriends.am/mail/8469.jpg
http://myfriends.am/mail/8463.jpg
http://myfriends.am/mail/8277.jpg

:))))))))))

Սլիմ
12.03.2011, 11:07
http://www.myfriends.am/mail/8489.jpg


:))))))))))
Վայ էս ավտոտնակը կվարտալումա ոնց որ, ես էլ եմ տեսել:)

BOBO
12.03.2011, 11:59
http://s58.radikal.ru/i162/1103/4d/5b1f4101555b.jpg

DVD-ից VHS-ի վրա քցող էլ կա փաստորեն:))

Universe
12.03.2011, 20:32
http://www.myfriends.am/public/user/1000000/1000/455/8451.jpg

http://www.myfriends.am/public/user/1000000/1000/455/8441.jpg

http://www.myfriends.am/public/user/1000000/1000/455/8281.jpg
http://www.myfriends.am/public/user/1000000/1000/455/8443.jpg

:D:D:D

Շենքում ԿՈՆԿՐԵՏ ուստավա :D

tikopx
12.03.2011, 21:03
Ժողի՝ բիզնեսի կազպամերպում ֆակուլտետ, ուսանողների բոցնա:D

51481

tikopx
13.03.2011, 00:03
http://www.myfriends.am/public/user/1000000/1000/455/8451.jpg

հլէ նայի որ թվից են ման գալիս ետ կարգին աշխատողին:D Akumb (http://www.akumb.am/showthread.php/56068-%D4%B2%D5%AC%D5%A9%D5%B8%D5%BF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2062497&viewfull=1#post2062497)

Universe
13.03.2011, 15:16
հլէ նայի որ թվից են ման գալիս ետ կարգին աշխատողին:D Akumb (http://www.akumb.am/showthread.php/56068-%D4%B2%D5%AC%D5%A9%D5%B8%D5%BF-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2062497&viewfull=1#post2062497)

Փաստորեն սաղ քաղաքով ընգած մի հատ խելքը գլխին մարդ չեն ճարել

tikopx
16.03.2011, 17:49
http://www.bit.am/pictures/thumbs/1300281079.jpg (http://www.bit.am/pictures/?v=1300281079.jpg)

Ռուֆուս
16.03.2011, 17:56
http://www.bit.am/pictures/thumbs/1300281079.jpg (http://www.bit.am/pictures/?v=1300281079.jpg)

Բլթոտ չի, շատ օրիգինալ ու լավ գաղափար ա :) Հիմա չգիտեմ արտադրում են, թե չէ, բայց 3-4 տարի առաջ տարբեր սուվենիրների խանութներում կար: Ամենալավը տուփի վրայի հումորային օգտագործման ցուցումներն էին :))

Ռուֆուս
16.03.2011, 17:59
Ակումբի թեման (http://www.akumb.am/showthread.php/21409-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%95%D5%A4)
Պաշտոնական կայքը (http://www.airof.am/)

Սա էլ բաղադրությունը.

Հայաստանի Օդ

Կողմնակի ազդեցություն՝ նորից եւ նորից գնելու ցանկություն...
Բաղադրությունը:
Երեւանի օդ - 20%
Լեռնային օդ - 25%
Սեւանա լճի գոլորշի - 10%
Հյուրընկալության ոգի - 35%
Լավաշի հոտ - 5%
Հարեւանի խորովածի հոտ - 5%
Քաշը՝մեկ խորը շունչ:
Կիրառել՝
1.կանոնավոր կերպով՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում:
2. կարոտախտի ախտորոշման դեպքում

Բնական արտադրանք՝ առանց պահպանիչների:
Պահել բոլորի համար հասանելի տեղում:
Հակացուցումներ չկան:

tikopx
16.03.2011, 18:07
Բլթոտ չի, շատ օրիգինալ ու լավ գաղափար ա :) Հիմա չգիտեմ արտադրում են, թե չէ, բայց 3-4 տարի առաջ տարբեր սուվենիրների խանութներում կար: Ամենալավը տուփի վրայի հումորային օգտագործման ցուցումներն էին :))

ապեր ամեն մարդ մի ձևա ընդունում, արդեն մի 5 հոգու գիտեմ բացելա, քեզ կարողա դզումա, ինձ ու միքանիսին կանկրետնի բացելա:

Լեո
18.03.2011, 20:51
http://i.imgur.com/AqIk5.jpg

Դաջվածք անելու մասին այս գրագետ հայտարությունը տեսնելով՝ մտքով ակամայից անցավ՝ տեսնես եթե ես գնամ ու ուզենամ հայերեն «Ա» տառը դաջել ուսիս, կկարողանա՞ն, թե՞ կխնդրեն այդ անհասկանալի սիմվոլը տպած հետս տանեմ :think

Հ.Գ. Նկարի վատ որակի համար ներող կլինեք:

Rammstein
18.03.2011, 22:34
http://i1199.photobucket.com/albums/aa474/RammsteinAM/Bild_0448.jpg

Պատկերացնում ե՞ք` մտնում եք ներս, մենյուները ծառից կախված են, մի երկու հատ քաղում եք, նստում նայում եք: :))

Moonwalker
24.03.2011, 20:22
Չնայած կարծում եմ, որ արդեն դրված կլինի, բայց ասեցի էլի դնեմ. շատ լավն ա::))
Ողորմելի արարած::D

http://img1.imagehousing.com/56/44d06e1df2ea22f47c2762eeb4461ebf.jpg

V!k
26.03.2011, 03:48
Զուգարանի թուղթ, արտադրված «Անուշ լինի» ՍՊԸ-ի պատվերով:D

51667

Chuk
26.03.2011, 21:48
http://i.imm.io/4AvN.png

Ներողություն, ոչ մի սեփականություն մատչելի համապատասխանող Ձեր չափանիշից. բարյացակամորեն փորձել տարբեր որոնման համար

:D:D

Universe
26.03.2011, 22:18
http://i.imm.io/4AvN.png

Ներողություն, ոչ մի սեփականություն մատչելի համապատասխանող Ձեր չափանիշից. բարյացակամորեն փորձել տարբեր որոնման համար

:D:D

Գուգլով չոր-չոր թարգմանածի հոտա գալիս....:)

impression
27.03.2011, 23:58
http://www.imagger.com/thumbs/140368_blt4.JPG (http://www.imagger.com/view/140368_blt4.JPG.html)

http://www.imagger.com/thumbs/81590_blt3.JPG (http://www.imagger.com/view/81590_blt3.JPG.html)
սա Չեմփիընզ-ի զուգարանի պատին էր :)

http://www.imagger.com/thumbs/697521_blt2.jpg (http://www.imagger.com/view/697521_blt2.jpg.html)

V!k
29.03.2011, 17:18
:D:D
51694

Universe
29.03.2011, 20:11
http://myfriends.am/havayi.jpg

Ուլուանա
30.03.2011, 01:19
Մոդերատորական. հաշվի առնելով, որ թեմայում հաճախ տեղադրվում են ոչ միայն հայտարարություններ, այլև ամենատարբեր բնույթի հրապարակային գրություններ, որոնք հայտարարություններից պակաս հետաքրքիր չեն, թեման վերանվանվել է՝ ստանալով ավելի լայն իմաստ. «Բլթոտ հայտարարություններ»–ից փոխվել է «Բլթոտ հայտարարություններ, գրություններ»–ի։

Jarre
02.04.2011, 10:28
Աաաաաա, ես մեռաաաա :D

Մեռնեմ քեզ հայկական անկանխատեսելի լոգիկա....

Հայտարարություն List.am-ից
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-04-02at112250AM.png

ՀԳ՝ իսկական բարեգործության օրինակ։

ՀԳԳ՝ շուտով սաղ ազգով մեր բարեգործների կողմից էս մի բանին ենք ենթարկվելու :(

Դեկադա
02.04.2011, 10:31
Աաաաաա, ես մեռաաաա :D

Մեռնեմ քեզ հայկական անկանխատեսելի լոգիկա....

Հայտարարություն List.am-ից
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-04-02at112250AM.png

ՀԳ՝ իսկական բարեգործության օրինակ։

ՀԳԳ՝ շուտով սաղ ազգով մեր բարեգործների կողմից էս մի բանին ենք ենթարկվելու :(

Ժառ. հլա դրա տվյալները ուղարկի: Մարդը որոշել ա առանց փոխադարձ պահանջների բարեգործություն անի:հահահահա

Լեո
03.04.2011, 13:56
Հատված անգրագետ ազգիս համայնապատկերից:

http://i.imgur.com/0nigw.jpg

tikopx
03.04.2011, 16:19
http://bit.am/pictures/thumbs/xmx.jpg (http://bit.am/pictures/?v=xmx.jpg)

Freeman
03.04.2011, 19:55
http://i.imgur.com/DTTq7.png
:lol

Jarre
04.04.2011, 13:21
Ես սիրում եմ քեզ Հայաստան :hands

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/20860_1432813173998_1042961457_1243968_99580_n.jpg

Universe
13.04.2011, 20:17
http://www.myfriends.am/pic2.jpg

_Հրաչ_
13.04.2011, 21:49
http://www.myfriends.am/pic2.jpg

Էն մարդը խնդրել էր, չէ՞: Ինչի՞ ես քաշել: :))

Ռուֆուս
15.04.2011, 11:38
Առանց մեկնաբանությունների :}

http://i.imgur.com/lxB8L.jpg

VisTolog
16.04.2011, 17:45
Ճիշտ ա էս արդեն սովորական բան ա դառել, բայց դե ասի դնեմ:))

Պահանջվում է բարետես հավաքարար, մինչև 40 տարեկան:roll

http://i.imgur.com/T7Vjf.jpg

Yellow Raven
18.04.2011, 14:42
ԵՊՀ Ինֆորմատիկայի ու Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մաթ.անալիզի ամբիոնում պարզվումա դասախոսները Ակումբի Velvet-ին հետազոտելով են զբաղված :))

http://imgur.com/mtFPd.jpg

AniwaR
18.04.2011, 14:59
ԵՊՀ Ինֆորմատիկայի ու Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մաթ.անալիզի ամբիոնում պարզվումա դասախոսները Ակումբի Velvet-ին հետազոտելով են զբաղված :))

Ինձ ուրախացնում ա էն փաստը, որ էս նկարը StrangeLittleGirl-ը չի դրել: :D

CactuSoul
19.04.2011, 18:31
Չնայած ոնց էլ գցում-բռնում եմ, հե՜չ բըլթ չի, բայց ավելի հարմար տեղ չկա երևի թե, էստեղ դնեմ:))

http://i.imgur.com/cUsre.jpg

Jarre
19.04.2011, 18:51
Չնայած ոնց էլ գցում-բռնում եմ, հե՜չ բըլթ չի, բայց ավելի հարմար տեղ չկա երևի թե, էստեղ դնեմ:))

http://i.imgur.com/cUsre.jpg

Մեկ Ազգ կուսակցության լոզունգների ոգով գրված տեքստ է :))

Պայքարե՛ք Windows-ի դեմ, փառք մեր ավանդական Dos-ին :D

Universe
19.04.2011, 19:44
Էն մարդը խնդրել էր, չէ՞: Ինչի՞ ես քաշել: :))

Ես չեմ քաշել, էտքան զահլա չունեմ սենց անկապ բանի համար մի հատ ֆոտոշոփ բացեմ, վրեն գրեմ հերիք չի մի հատ էլ քրոփ անեմ ինչքա ստեղ դնեմ :)
Ուրիշ սայթից եմ քաշել, ինչ որ Մարի Լով էր անունը ինչ էր...

Chuk
22.04.2011, 16:36
Դպրոցներից մեկն ինչ-որ միջոցառում է արել, հետո էլ մեզ է ուղարկել այդ միջոցառումը լուսաբանող նյութ՝ կայքում տեղադրելու համար: «Լրագրողական» լուսաբանող նյութն ավարտվում է այսպես.

Միջոցառումն ավարտվեց թթվածնին նվիրված գողտրիկ երգով


:D:D

My World My Space
22.04.2011, 17:50
https://lh5.googleusercontent.com/-i2CxBxuM1zM/TbGHaP031ZI/AAAAAAAAAgI/8fBKL-kMaiA/s640/IMAG0378.jpg


https://lh5.googleusercontent.com/_66lDt2bPUEo/TbGHaOvP5UI/AAAAAAAAAgM/-MNAu2DJDU8/s912/IMAG0392.jpg

Rammstein
25.04.2011, 01:44
Թե ինչի՞ են գրել, ախր ակնհայտ ա: :esim


Սեղմեք` մեծացնելու համար:

http://xmages.net/storage/10/1/0/7/e/thumb/thumb_25068a14.jpg (http://xmages.net/storage/10/1/0/7/e/upload/25068a14.jpg)

http://xmages.net/storage/10/1/0/1/0/thumb/thumb_0e8c0f6b.jpg (http://xmages.net/storage/10/1/0/1/0/upload/0e8c0f6b.jpg)

Morg
25.04.2011, 16:50
http://www.upload-image.org/out.php/t1009_0311.jpg (http://www.upload-image.org/show.php/1009_0311.jpg.html)

Ձայնալար
25.04.2011, 16:54
Մեր վերելակի գովազդային տախտակի վրա հասցե եմ տեսել՝ «քաղաք Երևան, Դավիթաշեն գյուղ» :esim

Kita
25.04.2011, 16:57
Մեր վերելակի գովազդային տախտակի վրա հասցե եմ տեսել՝ «քաղաք Երևան, Դավիթաշեն գյուղ» :esim
Որտև էտի Երևանոտ է:))

Միքո
25.04.2011, 17:00
Մեր վերելակի գովազդային տախտակի վրա հասցե եմ տեսել՝ «քաղաք Երևան, Դավիթաշեն գյուղ» :esim

մարդ կա Մուղնիին Դավիթաշենա ասում :D բայց դե ինչքան են ասի, մեկա Երևանում չի հայտնվի…
չնայած փողին մունաթ :))

Ներսես_AM
25.04.2011, 17:03
Մեր վերելակի գովազդային տախտակի վրա հասցե եմ տեսել՝ «քաղաք Երևան, Դավիթաշեն գյուղ» :esim

Որ Դավիթաշենի կամուրջը հեսա փակեն վերանորոգման, նորից բոլորը Դավիթաշեն թաղամաս կգնան Դավիթաշեն գյուղի միջով:
Հալաբյանից Դավիթաշենի սկիզբ ընկած հատվածն ա:

_Հրաչ_
25.04.2011, 17:42
http://img217.imageshack.us/img217/7902/vidit.jpg

Վիդիտ իլի նե վիդիտ, ոտ վ չօմ վապրոս :))

My World My Space
25.04.2011, 22:34
Պատկերացրեք էս հայտարարությունը ուռոլոգիական բաժանմունքի պատին.... :D

https://lh4.googleusercontent.com/-RR6uQVdB7GU/TbW-IkX4n2I/AAAAAAAAAk8/nJ1t4bK5yq8/s912/IMAG0409.jpg


Սբ. Երրորդություն եկեղեցու պատի թերթից մի հատված

https://lh6.googleusercontent.com/_66lDt2bPUEo/TbW-Gm0-TjI/AAAAAAAAAk0/2y41mjXJgX0/s576/IMAG0410.jpg


էս էլ ծխելու դեմ ամենադաժան պայքարն է..... (ներսում մարդ կար, նենց նկարեցի որ չերևամ, Ա տառը դուրս չեկավ....)

https://lh4.googleusercontent.com/_66lDt2bPUEo/TbW-Ivg8gTI/AAAAAAAAAk4/WEj7oiNCeSQ/s800/IMAG0415.jpg

Հայկօ
25.04.2011, 22:45
Տղամարդու կտրվածքը բացել ա :D: Էն էլ՝ լվացումով :D: Շալո՜մ http://i.imgur.com/bR3vD.gif:

Գալաթեա
25.04.2011, 23:00
Տղամարդու կտրվածքը բացել ա :D: Էն էլ՝ լվացումով :D: Շալո՜մ http://i.imgur.com/bR3vD.gif:

Շալոմը սկզբում են ասում Հայկ, կտրվածքից հետո ասում են՝ Mazel tov :D

Ձայնալար
25.04.2011, 23:25
Որ Դավիթաշենի կամուրջը հեսա փակեն վերանորոգման, նորից բոլորը Դավիթաշեն թաղամաս կգնան Դավիթաշեն գյուղի միջով:
Հալաբյանից Դավիթաշենի սկիզբ ընկած հատվածն ա:

Գիտեմ, ես հիմա էլ եմ տենց գնում՝ ավելի կարճ ա :)) Հետաքրքիր ա էդ թաղամասի օֆիցյալ անունը տե՞նց ա:

Rammstein
26.04.2011, 00:11
Երեւի ուզում են ասեն` նենց մեծ նրբերշիկ ա, որ «իկ» վերջածանցը ավելորդ ա: :))

http://xmages.net/storage/10/1/0/5/9/upload/ce7847d6.jpg

Հ.Գ. Կողքի ԱՐՍը իրականում ՂԱՐՍ ա: :D

Farfalla
29.04.2011, 11:12
http://s55.radikal.ru/i148/1104/cb/ea2a0632caed.jpg

Jarre
29.04.2011, 11:16
http://s55.radikal.ru/i148/1104/cb/ea2a0632caed.jpg

Հա, զարմանալի բան չկա, ուղղակի պիտի սենց հասկանաս՝ Բլինչիկ մսով №3՝ Բլինչիկ սնկով; Բլինչիկ մսով №4՝ Բլինչիկ քաղցր լցոնով։ Ուղղակի պիտի ասես, ո՞ր համարի բլինչիկ մսովն ես ուզում։ Հասարակ հայկական լոգիկայա, որը առօրյայում բազմաթիվ այլ տեղեր և այլ երևույթներում հանդիպում ենք :blin (ի դեպ՝ էս սմայլիկն էլ ոչ ուղղակիորեն կապված ա ԲԼԻՆչիկի հետ)

Ռուֆուս
29.04.2011, 11:21
Փաստորեն կաթնաշոռով բլինչիկը միակն ա, որը մսով չի :D Լավ ա բուսակերների կարծիքն էլ են հաշվի առել :D

VisTolog
29.04.2011, 11:35
Վ. Սարգսյան փողոցի նստարաններից մեկի վրա, «Մաքուր պահենք մեր քաղաքը»-ին ի պատասխան գրել են:

http://i.imgur.com/JeRDn.jpg


Աղբաման դրեք, որ մաքուր պահենք:

Հայուհի
29.04.2011, 17:58
http://img861.imageshack.us/img861/557/getimage1u.jpg
:8

tikopx
29.04.2011, 18:05
ճիշտն ասած չհասկացա սրա Բլթոտ հայտարարություններ, գրությունները որ մասում էր:

Հայուհի
29.04.2011, 18:06
ճիշտն ասած չհասկացա սրա Բլթոտ հայտարարություններ, գրությունները որ մասում էր:

Մարդու պտղաբերության կենտրոնում;)

tikopx
29.04.2011, 18:14
Մարդու պտղաբերության կենտրոնում;)

Միգուցե մեր լեզվի տեսչությունը լավ չի աշխատում, բայց ես պահին ուրիշ ինչ բառ կա , որ կարաին օգտագործեին՞:Իմ իմանալով դա է հիմա սաղ տեղերը գրվում

Հայուհի
29.04.2011, 18:15
Միգուցե մեր լեզվի տեսչությունը լավ չի աշխատում, բայց ես պահին ուրիշ ինչ բառ կա , որ կարաին օգտագործեին՞:Իմ իմանալով դա է հիմա սաղ տեղերը գրվում

Տիկ ջան, թող գրվի, ես դեմ չեմ ու ոչ էլ Լեզվի տեսչությունից եմ, բարեբախտաբար:))
Ուղղակի այնքան էլ չի հնչում;)

tikopx
29.04.2011, 18:21
թեման փոխենք , որ չկռվենք ու իմ 200 նկարների ալբոմից, մի նկար կդնեմ ստեղ հատուկ ակումբի համար՝

http://bit.am/pictures/thumbs/1939382134.jpg (http://bit.am/pictures/?v=1939382134.jpg)

Moonwalker
29.04.2011, 18:26
Տիկ ջան, թող գրվի, ես դեմ չեմ ու ոչ էլ Լեզվի տեսչությունից եմ, բարեբախտաբար:))
Ուղղակի այնքան էլ չի հնչում;)

Երևի թե պիտի լիներ «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», կամ չգիտեմ: Թե չէ պտղաբերությունը հեչ չի գնում::))

Rammstein
29.04.2011, 18:31
http://img861.imageshack.us/img861/557/getimage1u.jpg
:8

Վայ, Հանարդնախագիծը` նախկին գործի տեղիս շենքը: Ամեն օր գործի գնալուց սա տեսնում էի: :)) Բայց հեչ էլ բլթոտ չի: :beee

Ariadna
30.04.2011, 08:39
Վայ, Հանարդնախագիծը` նախկին գործի տեղիս շենքը: Ամեն օր գործի գնալուց սա տեսնում էի: :)) Բայց հեչ էլ բլթոտ չի: :beee

Ռամշ, կարծում եմ պետք ա վերարտադրություն թարգմանվեր, ոչ թե պտղաբերություն, իմ աչքին դա էր տարօրինակ :)

Rammstein
30.04.2011, 12:38
Ռամշ, կարծում եմ պետք ա վերարտադրություն թարգմանվեր, ոչ թե պտղաբերություն, իմ աչքին դա էր տարօրինակ :)

Այ էդ մեկը հաստատ բլթոտ կլիներ… :D Կենտրոն, որտեղ մարդուն վերստին արտադրում են… :D

Կարող ա ռուսերենի հետ չի համընկնում, բայց ինձ թվում ա` նորմալ ա, ի՞նչ անպայման ա ռուսերենից թարգմանեին: :8

Universe
30.04.2011, 16:20
http://gerbloog.blogspot.com/2011/04/1915.html

1,2 ու 4-րդ նկարներն ի՞նչ կապ ունեին 1915 թվականի հետ...

VisTolog
30.04.2011, 16:26
1,2 ու 4-րդ նկարներն ի՞նչ կապ ունեին 1915 թվականի հետ...

Jerry-ն ա էլի::))

tikopx
30.04.2011, 21:28
ԵՎս մեկ նկար թանգանոց ալբոմիցս:)

http://bit.am/pictures/thumbs/1304174733.jpg (http://bit.am/pictures/?v=1304174733.jpg)

My World My Space
30.04.2011, 22:19
սպասենք սպիտակգրտի ակցիային.... :))

https://lh3.googleusercontent.com/-tPRGQQmA1pQ/TbxSbqqof7I/AAAAAAAAAlc/EJNmYW80Z2Y/s640/IMAG0421.jpg

Ձայնալար
30.04.2011, 22:39
Երևի թե պիտի լիներ «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», կամ չգիտեմ: Թե չէ պտղաբերությունը հեչ չի գնում::))

Մարդու բերրիության կենտրոն, կամ փթթման կենտրոն :))

Հայկօ
30.04.2011, 22:42
Բողբոջումն ու փոշոտումն էլ ասեիր, լրիվ կենտրոն կլիներ: Մարդու կիսման կենտրոն, չէ մի չէ :D:

Լեո
30.04.2011, 22:42
Մարդու բերրիության կենտրոն, կամ փթթման կենտրոն :))

Կարծում եմ լավագույն տարբերակը կլիներ «Մարդու սերնդունակության կենտրոն»: Մարդիկ ավելի շուտ սերունդ են տալիս, քան պտուղ: «Պտղաբերությունը» էս դեպքում ծիծաղելի ա հնչում:

Kuk
01.05.2011, 02:55
http://i044.radikal.ru/1104/29/116eca47eff0.jpg

http://i003.radikal.ru/1104/35/b7b42dc857ed.jpg

VisTolog
05.05.2011, 09:07
41 համարի երթուղայինի «լյուկը»::))

http://i.imgur.com/clH9I.jpg

Moonwalker
10.05.2011, 18:07
Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքից (http://eeas.europa.eu/delegations/armenia/eu_travel/embassies/index_hy.htm), ուշադրությունը հասցեին՝ :))

http://img1.imagehousing.com/94/cf4adf42fccb3a5268dd31ac8026be05.jpg

Ո՞րտեղ ես ապրում: - Բրաբուսի վրա :D:D:think

VisTolog
10.05.2011, 23:25
:pardon

http://i.imgur.com/zZMO6.png

Farfalla
11.05.2011, 09:23
52098

Հայկօ
11.05.2011, 18:25
Որտե՞ղ ա :)):

Farfalla
11.05.2011, 20:14
Որտե՞ղ ա :)):

Ես էլ չգիտեմ, ֆեյսբուքից եմ գտել :))

BOBO
13.05.2011, 13:01
Yes ամսագրից

http://s54.radikal.ru/i144/1105/8e/9a12fd7b6c4e.jpg

Rammstein
14.05.2011, 00:39
Մեռել եմ: :D:D

Ասում եմ` տեսնես մենակ http պրոտոկո՞լը նկատի ունեն, թե՞ մյուսներում էլ չի կարելի (ftp-ում կոմֆորտը քիչ ա, բայց ծխելու համար լրիվ հերիք ա): :}

http://xmages.net/storage/10/1/0/f/d/upload/d8c787c0.jpg

Freeman
14.05.2011, 08:34
:pardon

http://i.imgur.com/zZMO6.png

Եվ այլ բաներ՝թթու դրած վարու՞նգ :think

Լեո
14.05.2011, 09:53
:pardon

http://i.imgur.com/zZMO6.png
Վիստ ջան, լիստ.ամ-ի հայտարարությունները վաղուց արդեն զվարճալի չեն: Էնտեղ ինչքան ուզես անգրագետ ու հիմար հայտարարություններ կան:

Freeman
14.05.2011, 10:38
Վիստ ջան, լիստ.ամ-ի հայտարարությունները վաղուց արդեն զվարճալի չեն: Էնտեղ ինչքան ուզես անգրագետ ու հիմար հայտարարություններ կան:

Արդեն լացելու են

Universe
14.05.2011, 21:35
Եվ այլ բաներ՝թթու դրած վարու՞նգ :think

:D
Ախխխ... Էտ գիտես որ պահնա, որ ասենք մարդ ես, մեկ էլ տեսար կպավ..

Freeman
15.05.2011, 08:14
:D
Ախխխ... Էտ գիտես որ պահնա, որ ասենք մարդ ես, մեկ էլ տեսար կպավ..

Դե հո էդքանը չեն թափելու:esim

VisTolog
15.05.2011, 21:59
:))





http://i.imgur.com/TziTv.png

Universe
19.05.2011, 23:57
http://myfriends.am/list.jpg
:D:D:D
Էս ուր են հասել...

Նաիրուհի
20.05.2011, 02:34
ժողովուրդ, սա պոլիտեխնիկի ՎՏ-ի՝ էս տարվա դիպլոմային է... :D Բնապահպանության մասից մի հատված...
Շտապօգնութեան պէտք ունիմ...

http://i.imgur.com/8vZofl.jpg

:lol :lol :lol

aerosmith
20.05.2011, 11:24
Ես Մնացականյանի տեղը կգժվեի սա,որ ստուգելուց լինեի ։ :DDDD

Rammstein
20.05.2011, 21:54
Բլթոտ գրություն: :D

http://i1199.photobucket.com/albums/aa474/RammsteinAM/Bild_0458.jpg

Freeman
20.05.2011, 22:01
Բլթոտ գրություն: :D



Բլթոտ գրություն չի,լթոտ հաշվիչ ա :))

My World My Space
23.05.2011, 22:30
Գողի մակագրությունը դեպքի վայրում..... կամեռան էլ եմ ես տարել..... այ միլիցա..... :lol

https://lh5.googleusercontent.com/-UIj_mLMvp8U/TdqnXC6KnsI/AAAAAAAAAnA/GrHyLit04Xg/s912/IMAG0540.jpg

aerosmith
26.05.2011, 20:22
չգիտեմ ինչքանովա բլթոդ, բայց ահագին խինդ ու ծիծաղ պատճառեց ինձ չհաշված, որ լիսթ-ից ա
http://img198.imageshack.us/img198/1494/iphone5g.jpg (http://imageshack.us/photo/my-images/198/iphone5g.jpg/)

Նաիրուհի
27.05.2011, 15:22
Ֆեյսբուքյան բըլթ :D

http://i.imgur.com/wIrqSl.jpg

_Հրաչ_
27.05.2011, 17:08
Ալբոմը՝ Vartanic
Հերոսը՝ Arminiaic :))

http://img190.imageshack.us/img190/9052/vartanic.jpg

Universe
28.05.2011, 01:30
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քննիչ...
Նյուզ.ամ ից:) Թույն նախադասությունա... Քննչական շուտասելուկ

Morg
07.06.2011, 19:06
Տրում ե վարձօվhttp://xmages.net/storage/10/1/0/2/b/upload/4f2eb4a8.jpgԷս վերջերս ոնց են աչքս ծակում սենց բաները

VisTolog
07.06.2011, 19:09
Ցիտադելի դիմացը:think

Morg
07.06.2011, 20:08
Ցիտադելի դիմացը:thinkայո

Skeptic
07.06.2011, 20:16
Տրում ե վարձօվ . . . Էս վերջերս ոնց են աչքս ծակում սենց բաները

Լավ ա գոնե, որ «ր»-ով են գրել: :))



List.am-յան շարքից.

http://i.imgur.com/bHCEu.png

VisTolog
07.06.2011, 20:33
Լավ ա գոնե, որ «ր»-ով են գրել: :))



List.am-յան շարքից.

http://i.imgur.com/bHCEu.png
Աչքիս գրողին ճանաչում եմ::)) Ոչ բարով::D

Ռուֆուս
07.06.2011, 20:49
Աչքիս գրողին ճանաչում եմ::)) Ոչ բարով::D

Ու աչքիս ակումբցի ա, չէ՞ :D Բայց էս պահը բացեց.


...ինչու եմ առաջարկում հենց տղամարդկանց, քանի որ նրանք երբեմն ամաչում եմ գնալ գնալ գեղեցկության սրահ նման ծառայության համար...

_Հրաչ_
07.06.2011, 20:50
Էս մեկը չէի տեսել :D

http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/hs023.snc6/165382_188039207882455_100000291303362_634118_1003465_n.jpg

_Հրաչ_
07.06.2011, 20:54
Բա էս մեկը՝

http://blansh.files.wordpress.com/2010/08/publishing_house_what_to_do1.jpg

My World My Space
08.06.2011, 23:57
կարող ա՞ էս ինտիմ անկյունի համար էր.... :think :oy

https://lh3.googleusercontent.com/-UZO6K3ehbLg/Te_TjIWbP6I/AAAAAAAAAps/Pp69tBhCXWQ/s800/IMAG1589.jpg

Պրոսպեկտ-Ամիրյան խաչմերուկում...

Հայկօ
08.06.2011, 23:59
Հա բայց վաթսուն մե՞տր... :D

My World My Space
09.06.2011, 00:01
Հա բայց վաթսուն մե՞տր... :D

բայց կարևորն ուրիշ ա. դա արդեն էֆֆե՞կտ ա, թե՞ դեֆֆեկտ....:D

Հայկօ
09.06.2011, 00:08
բայց կարևորն ուրիշ ա. դա արդեն էֆֆե՞կտ ա, թե՞ դեֆֆեկտ....:D

Դա արդեն հեռու՜ բարեկամ ա:

Rammstein
09.06.2011, 17:48
Աաաաաա… բացեց… :D

http://xmages.net/storage/10/1/0/3/1/upload/fed2824f.png

Էս էլ հասցեն` http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=d7fe76bc-42d8-4462-ba4d-b4fdee55ac77: :lol

Universe
09.06.2011, 18:55
Աաաաաա… բացեց… :D

Որ ասում եմ էտ կամպանիան անկազմակերպ ու դարդուցավ մեռնումա, չեն հավատում...:))

Վահե-91
09.06.2011, 21:01
Որ ասում եմ էտ կամպանիան անկազմակերպ ու դարդուցավ մեռնումա, չեն հավատում...:))

մի հատ անուշադիր աշխատողի պատճառով սաղ ընկերություննա մեղավոր ?

Universe
10.06.2011, 10:08
մի հատ անուշադիր աշխատողի պատճառով սաղ ընկերություննա մեղավոր ?

Ի՞Նչ մի հատ, էս ի՞նչ ես ասում, տեղով անուշադրությունա ընկերությունը, սայթը՝ խայտառակություն էտ էլ սայթիցա վերցրած:
Հա կամ էլ, թեկուզ էտ մի թերության մեղավորությունը ընկերության վրայա...

պո սկրիպտում.

Կներեք թեմայից դուրս գրառման համար

Inna
10.06.2011, 17:51
Ծառն անտեր ա մնացել...

http://img225.imageshack.us/img225/4826/270520111301.jpg (http://imageshack.us/photo/my-images/225/270520111301.jpg/)

VisTolog
10.06.2011, 17:55
Աաաաաա… բացեց… :D

Էս էլ հասցեն` http://mobile.beeline.am/am/main/tarifs/all/tarif.wbp?id=d7fe76bc-42d8-4462-ba4d-b4fdee55ac77: :lol

Երեկ էդ նկարը մեիլ արեցի, էսօր արդեն ուղղել են::D

Rammstein
10.06.2011, 18:09
Երեկ էդ նկարը մեիլ արեցի, էսօր արդեն ուղղել են::D

Ի՞նչն են ուղղել, ովքե՞ր: :unsure

VisTolog
10.06.2011, 18:18
Ի՞նչն են ուղղել, ովքե՞ր: :unsure
Սորրի, սխալ էի նայել::))

Փաստորեն sunun-ը երևի ուշ-ուշ ա ստուգում մեիլը::D

Lusina
10.06.2011, 18:33
52265

einnA
10.06.2011, 22:12
http://s44.radikal.ru/i106/1106/bc/3f293a39ab97.jpg

Աթեիստ
10.06.2011, 22:20
http://s44.radikal.ru/i106/1106/bc/3f293a39ab97.jpg

Օդնօկլասնիկ սերունդը արդեն մոռացել ա, որ Լևոն Բեգլարյանը հայի անուն ա, ու առանց խեղաթյուրելու կարելի ա գրել հայերեն (AYO show-ն լատինատառ կարող ա հատուկ իմաստ ունի :think )

Լեո
10.06.2011, 23:06
http://s44.radikal.ru/i106/1106/bc/3f293a39ab97.jpg

Փաստորեն պաստառը պատրաստողի մուտքն արգելվում է :(

Morg
10.06.2011, 23:36
Փաստորեն պաստառը պատրաստողի մուտքն արգելվում է :(Վաստակաշատ ՕդնՕկլասնիկցի է եղել պաստառապատողը:

Varzor
12.06.2011, 14:37
5228052281522775227852279

Varzor
12.06.2011, 14:40
5228352284

Աթեիստ
12.06.2011, 21:33
Էսօր ենք նկարել։
https://lh3.googleusercontent.com/-lcaCQ9Bh5nw/TfT3ieihTaI/AAAAAAAADRU/GVv7lulOl5Q/s512/aksensuarner.jpg
Ակսենսուարների ու զարյադշնիկների խանութ։

VisTolog
12.06.2011, 21:40
Երեկ տեսա, բացել էր::D:D :))

http://i.imgur.com/nvIE1.jpg

Varzor
12.06.2011, 21:41
Էսօր ենք նկարել։
Ակսենսուարների ու զարյադշնիկների խանութ։
:D :D
Էլ չեմ ասում Ակումլյատորներն ու պուլտերը :D
Հիշում եմ Դավթաշեն գյուղի կենտրոնական փողացում ժամանակին իսկական գլուխգործոցների հավաքածու էր, ցավոք այն ժամանակ ընթացքից նկարելը տեխնիկապես ոչ ամեն մեկին էր հասանելի :)
Օրինակ կային այսպիսի ցուցանակներ.
1. ՆԱՖՏ !!
2. Պիվաա~
3. Ոճառ
4. Карбюратрчик
5. Акумлятр
6. Ելեկտռիկ

Մեկ էլ շատ լավ հիշում եմ 1998թ. Մաշտոցի պողոտայի վրա, վաճառասեղան կար, կողքին գների ցուցանակ, որում գրված էր.
....
Չամիչով բուլկի - 50դր
Չամիչներով բուլկի - 100դր
...
Վաառողուհուն հարցրեցի թե ինչու էն այդպես գրել, ասեց "դե մեկը մեծա, մեկը փոքր" :D
Բա էն ժամանակ չլիներ ներկայիս տեխնիկայի հնարավորությունը ? :D

Աթեիստ
12.06.2011, 21:44
Առանց նկարի ես էլ եմ հիշում ։)
1. Բուժինտերիա
1. с м а з ш н и

Varzor
12.06.2011, 21:50
Երեկ տեսա, բացել էր::D:D :))

Մեր մոտ բացում ա, ճիշտ ա, բայց ասենք Մոսկվայում, ոչ միայն չի բացւ, այլև կարեկցանքի առիթ ա հանդիսանում :)

Varzor
12.06.2011, 21:57
Դե բոլորդ էլ լսել կամ տեսել եք այն գովազդային հոլովակը, որտեղ Հրանտ Թոխաթյանը "մաքուր կոկորդիլոսի" կաշվից գնդակներ էր գովազդում :)
Այ հենց հույն տրամաբանությամբ էլ քաղաքում լիքն են "թարմ քարի հաց", "մաքուր ոչխարի միս", "մաքուր կովի կաթ" և նմանատիպ այլ երկիմաստ հայտարարույթուններ:
Մի ժամանակ Նար-Դոսի վրա, ընդհանուր պատկերի մեջ չէր էլ նկատվում "Դագաղի պատվերով արհեստանոց" ցուցանակը:
Տերյան փողոցի Կորյուն-Իսահակյան հատվածում ժամանակին կար մի ցուցանակ "Յուղ մթերքների շուկա", "Գ"-ն վաղուց ջնջվել էր և այնպես, որ չէր էլ երևում, որայդտեղ տառ է եղել :)

VisTolog
12.06.2011, 21:59
Մեր մոտ բացում ա, ճիշտ ա, բայց ասենք Մոսկվայում, ոչ միայն չի բացւ, այլև կարեկցանքի առիթ ա հանդիսանում :)
Ուղղակի երբ տեսնում ես շան վրա գրված Մերի, էդ պահին առաջինը մտքիդ Մերի անունով մեկնա գալիս ու համեմատությունը շատ զվարճալիա լինում::pardon

Varzor
12.06.2011, 22:04
Անձամն կարդացել եմ հետաքրքիր քաղվածքներ ոստիկանական զեկուցագրերից և արձանագրություններից:
Ահա մի քանիսը.
***
Նրա գրպանից, խուզարկության արդյունքում, հայտնաբերվեցին ավելի քան 5000 դրամ արժողությամբ պետությունների թղթադրամներ:
***
Ես բազմիցս զգուշացրել էի հարևանիս, որ իրեն այդպես չպահի, սակայննա ինձ չէր լսում, և ես ակամայից դարձա խուլիգան...

*** Էս մեկը ուղղակի գլուխգործոց ա, դեպքն էլ տեղի է ունեցէլ Արմավիրի մարզի գյուղերից մեկում:
...Գնացինք դեպքի վայր, որպեսզի պարզենք մանրամասները, սակայն գյուղացիները կովի պատառաքաղներով հարձակվեցին մեզ վրա ...
***
...Ամուսնացած եմ, ունեմ կին և ավելի քան 3 երեխա..
***
Հարցաքննության ժամանակ կասածյալը հերքում էր իր մասնակցությունը գործին, ասելով որ ինքն ազնիվ մարդ է, ուսանող է և զուգահեռ էլ աշխատում է, իր ընտանիքի միակ կերակրողն է: Սակայն նրա աչքերից պարզ երևում էր, որ ինչ-որ բան թաքցնում է...

Varzor
12.06.2011, 22:05
Ուղղակի երբ տեսնում ես շան վրա գրված Մերի, էդ պահին առաջինը մտքիդ Մերի անունով մեկնա գալիս ու համեմատությունը շատ զվարճալիա լինում::pardon

Լավա քաղաքական գործչի անուն չէր :D Թե չէ ինչ ասես ակարելի էր մտածել :D
Հետաքրքիր կլիներ, որ գրված հեռախոսահամարներով նորից Մերի պատասխաներ :D

My World My Space
12.06.2011, 23:01
կորել է շուն՝ գտնողի հանդեպ գաղտնիությունը երաշխավորված է...... :o :blin

https://lh3.googleusercontent.com/-Akke622S0Gc/TfUMoIad0eI/AAAAAAAAAqc/5cnW7P9_A5c/s640/Untitled-123.jpg

Հ.Գ. որակի համար կներեք՝ տրանսպորտի մեջ եմ նկարել, ընթացքի ժամանակ....

Varzor
12.06.2011, 23:09
կորել է շուն՝ գտնողի հանդեպ գաղտնիությունը երաշխավորված է...... :o :blin
Հ.Գ. որակի համար կներեք՝ տրանսպորտի մեջ եմ նկարել, ընթացքի ժամանակ....

Ում ապետք տենց շունը, որ կորելա :)

Lusinamara
12.06.2011, 23:12
Մի հատ հասկանանք որ խմբին ենք պատկանում:D
http://i.imgur.com/YPAA8.jpg

Varzor
12.06.2011, 23:15
Մի հատ հասկանանք որ խմբին ենք պատկանում:D

Խումբը անձնագրով կպարզեն, բա ինչքանով ենք բարիշելու ? :D

Lusinamara
12.06.2011, 23:23
Խումբը անձնագրով կպարզեն, բա ինչքանով ենք բարիշելու ? :D

Դե առանձնապես խռով չենք:D
Համ էլ միանգամից արյանս խումբն էլ կարելի ա պարզել:lol

Varzor
13.06.2011, 09:21
Դե առանձնապես խռով չենք:D
Համ էլ միանգամից արյանս խումբն էլ կարելի ա պարզել:lol

"Բարիշել" ասելով ի նկատի ունեի, թե վերջապես ինչ արժեն վարսավիրական ծառայությունները մեծերի համար :)
Արյան խումբն էլ պարզում են, որ ականջ կտրելու դեպքում կարողանան արագ փոխներարկում կատարել տուժածին :D

V!k
13.06.2011, 20:24
:nono
http://a7.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/252421_1935816969357_1660342331_1893943_6794759_n.jpg

Varzor
14.06.2011, 19:34
Հազիվ էլ կարողանան ՄՐՑԱՆԱԿԱԲԱԽՇՈՒԹՅՈՒՆ կազմակերպեն :) Ավելի սպասելը դեռ դժվար է :D

Freeman
14.06.2011, 21:24
***
...Ամուսնացած եմ, ունեմ կին և ավելի քան 3 երեխա..
***
Հարցաքննության ժամանակ կասածյալը հերքում էր իր մասնակցությունը գործին, ասելով որ ինքն ազնիվ մարդ է, ուսանող է և զուգահեռ էլ աշխատում է, իր ընտանիքի միակ կերակրողն է: Սակայն նրա աչքերից պարզ երևում էր, որ ինչ-որ բան թաքցնում է...

Էս երկուսը վերջն են :lol

Universe
14.06.2011, 21:34
http://myfriends.am/public/user/1000000/1000/455/8935.jpg

:B Սեկրետնայա Պարին :B

Yellow Raven
14.06.2011, 23:13
Վերևն էլ <<Սեկրետնայա Իմյա>> :))

Universe
15.06.2011, 18:07
http://www.armmedicine.com/akumb/geyikyan.jpg

:D

http://www.armmedicine.com/akumb/disco.jpg

:))

Universe
15.06.2011, 18:10
http://www.armmedicine.com/akumb/porno.jpg

:D

Varzor
15.06.2011, 23:06
Վերջին հույսի կանգառ :D մանում ա ավելացնել FOREWER :D
Բայցի ինչ-որ դեմքի արտահայտությունը չի բռնում :D

Varzor
15.06.2011, 23:17
Ժողովուրդ, մեր երկրի ամենահումորիկ մասնագիտությունները իրոք որ ուժային կառույցների մասնագիտություններն են:
Բանակի տարիներից մի քանի շատ հումորիկ հիշողություններ են մնացել, մասնավորապես մեր գումարտակի հրամանատարի ԴԱԱԳ տեղակալի (Դաստիարակաչականա աշխատանքների և անձնակազմի գծով տեղակալ` նախկին "Զամպալիտ", չնայած մինչև հիմա էլ բանակում զամպալիտ են ասում) "լուրջ" արտահայտությունները
\\
***
-Ինձանից բացի շարքում ոչ ոք չի հաչում...
***
10 րոպեից մտնում եմ ննջարան, ոչ մի սիգարետի ծուխ չլսեմ...

*** - 2006թ. Ամանորին մարտական հենակետերում գնացել էր շնորհավորելու զինվորներին` ճառ էր նախապատրաստել ու բոլոր դիրքերում նույն բանն էր ասում
- Տղերք շնորհավոր, ես նոր տարին լավ տարիա, 96 թիվը լավ տարիա լինելու: Ձեզանից ոմանց համար վերջիննա լինելու: Պինդ կացեք, չխմեք խուլիգանություն չանեք, թե չէ 97 թիվը գուբախտում կդիմավորեք ...
//

Կամ ել մեր գնդի շտաբի պետի ասածները
\\
***
-Զինվոր, ես տանկ եմ, իսկ դու քար, վրայովդ կանցնեմ կլխճվես...
***
-Դեմդ կտրաքեմ, կմնաս խողի տակ...
*** (Առանց որևէ նախաբանի հարձակվում է հրամանով ներկայացած զինվորի վրա)
-Դու պիտի գնաս դիրքեր: Թե էս բանալին մտցնեմ աչքդ?
***
//

Բայց միևնույն է, արդեն 16 տարի է անցել, բայց չեմ մոռանում դպրոցիս դասղեկի խոսքը
- Ինչ էք ոչխարների պես հաչում?

Ջուզեպե Բալզամո
16.06.2011, 11:57
Նախազգուշական կրակոց՝ գլխին... :)
Այսօր, "Առավոտ. ամ", իմ կողմից հարգված Գ. Շամշյանի հեղինակած հոդվածից.
Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանները, նախազգուշական կրակոց արձակելով վնասազերծել են հետապնդվողին, որը գանգոսկրի լուրջ վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Varzor
16.06.2011, 12:36
Նախազգուշական կրակոց՝ գլխին... :)
Այսօր, "Առավոտ. ամ", իմ կողմից հարգված Գ. Շամշյանի հեղինակած հոդվածից.

Փաստորեն նախազգուշականով էն կպել, բայց որ չնախազգուշական լիներ` կվրիպեին :)
Կամ էլ մի բան իմացել են, որ նախազգուշականը գլխին են կրակել: Դե պարզա, որ գլում բան լիներ մետրոյի կայարանում հրաձգություն չէր սարքի:

Universe
17.06.2011, 13:18
Էս սրտաբանականումա նկարած... :D Ինչքան հիշում եմ ես եմ նկարել...
http://www.armmedicine.com/akumb/srtabanakan.jpg

Մենակ հայը սենց բան կաներ :))

Lion
17.06.2011, 14:58
Նախազգուշական կրակոց՝ գլխին... :)
Այսօր, "Առավոտ. ամ", իմ կողմից հարգված Գ. Շամշյանի հեղինակած հոդվածից.

Չէ դե...լավ, ուղղակի մեկ ստորակետ բաց են թողել.

"Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանները, նախազգուշական կրակոց արձակելով, վնասազերծել են հետապնդվողին, որը գանգոսկրի լուրջ վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:"

Varzor
17.06.2011, 15:24
Չէ դե...լավ, ուղղակի մեկ ստորակետ բաց են թողել.
"Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանները, նախազգուշական կրակոց արձակելով, վնասազերծել են հետապնդվողին, որը գանգոսկրի լուրջ վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:"

Լիոն ջան կներես, բայց ես են դեպքը չի, որ ստորակետը փրկում ա :)
Լրիվ մտքի սխալ է, պետք է լիներ
...նախազգուշական կրակոց արձակելուց հետո ..., թե չէ ստացվում ա, որ նախազգուշական կրակոցով են վնասազերծել :D

VisTolog
17.06.2011, 16:22
Էս սրտաբանականումա նկարած... :D Ինչքան հիշում եմ ես եմ նկարել...
http://www.armmedicine.com/akumb/srtabanakan.jpg




Մենակ հայը սենց բան կաներ :))

:oԵթե էս տղայա, ուրեմն երեկ չէ առաջին օրը իրա հետ ես եմ շփվել, մեծացրել 20.000-ը ու տվել իրան: Իրա ձեռն էլ կակռազ սրտաբանականի թղթեր էին ու ինչ-որ գումարի չեկեր::)) Ես իմ մոտի թղթադրամները լավ եմ ճանաչում::D

Lion
17.06.2011, 16:24
Մեծապես ճիշտ ես, բայց դե ստորակետը մի քիչ փրկումա վիճակը: Ընդ որում նույնիսկ ստորակետը, դարձնելով նախադասությունը միջադաս դերբայական դարձվածք (եթե չեմ սխալվում իհարկե), էլի վիճակ է ստեղծում, որը քիչ հավանական է - քիչ հավանական է, որ միաժամանակ և նախազգուշացնեն, և վնասազերծեն: Այդ երկու գործողությունների մեջ թեկուզ և չնչին, բայց ըստ տրամաբանության էլի պետք է ժամանակ անցնի...

Varzor
17.06.2011, 16:41
Մեծապես ճիշտ ես, բայց դե ստորակետը մի քիչ փրկումա վիճակը: Ընդ որում նույնիսկ ստորակետը, դարձնելով նախադասությունը միջադաս դերբայական դարձվածք (եթե չեմ սխալվում իհարկե), էլի վիճակ է ստեղծում, որը քիչ հավանական է - քիչ հավանական է, որ միաժամանակ և նախազգուշացնեն, և վնասազերծեն: Այդ երկու գործողությունների մեջ թեկուզ և չնչին, բայց ըստ տրամաբանության էլի պետք է ժամանակ անցնի...

:D
Դերբայականի հետ կապված ամեն ինչ ճիշտ ես ասում, ստորակետը դարձնում ա այդպիսին:

Իսկ կարողա միաժամանակ մեկը նախազգուշացրել ա, մեկն էլ վնասազերծել? :D
նախապես պայմանավորվել էին :)
Այս դեպքում ստացվում է.
երկուսն էլ վնասազերծում էին, մեկը վրիպել է, իսկ մյուսը` ոչ:
կամ
երկուսն էլ նախազգուշացնում էին, մեկը "վրիպել է" և "պատահաբար" վնասազերծել:

Երկու դեպքում էլ օրենքի խախտում է տեղի ունեցել :)

Universe
17.06.2011, 17:13
:oԵթե էս տղայա, ուրեմն երեկ չէ առաջին օրը իրա հետ ես եմ շփվել, մեծացրել 20.000-ը ու տվել իրան: Իրա ձեռն էլ կակռազ սրտաբանականի թղթեր էին ու ինչ-որ գումարի չեկեր::)) Ես իմ մոտի թղթադրամները լավ եմ ճանաչում::D

Տղայա

Universe
18.06.2011, 17:13
52372

VisTolog
18.06.2011, 17:24
52372

Հա լավ, էս զռռումա, որ սարքածա::))

Լեո
18.06.2011, 18:33
Բլթոտ գրառում :))

http://i.imgur.com/krmfb.png

Varzor
19.06.2011, 00:11
Ակնհայտ սարքած ա,
Շատ հին կատակի թեմատիկայով ա սարքած :)

Varzor
19.06.2011, 00:34
Ժողովուրդ տեսել եք. որ Բիլայնի մոտ mobile-ը թարգմանել են ձեռախոս ? :D

Skeptic
19.06.2011, 00:36
Ժողովուրդ տեսել եք. որ Բիլայնի մոտ mobile-ը թարգմանել են ձեռախոս ? :D

Որտե՞ղ: :))

Varzor
19.06.2011, 01:11
Որտե՞ղ: :))

Ճիշտն ասած կայքում չգտա, բայց ուրբաթ օրը հիմնարկում Արմենթելից նամակ էինք ստացել: Դե նամակի վերջում գրված էին ուղարկողի հասցե, փոստ, հեռախոսահամարներ:
Գրված էր`
Հեռախոս` 010-xx-xx-xx
Ձեռախոս` 099-xx-xx-xx

Փաստորեն Mobile-ը ձեռախոս ա դարձել :D
Ուզում էի իմանալ ուրիշ տեղ տեսել եք, կայքում չգտա :)
Երկուշաբթի կգնամ գործի սկան կանեմ դուք էլ կտեսնեք :)

Valentina
19.06.2011, 01:22
Հլը լսեք ինչա ասում. Խտատեսասալիկ :D

http://www.youtube.com/watch?v=U35SV_gS-ds&feature=player_embedded

Skeptic
19.06.2011, 03:02
Հլը լսեք ինչա ասում. Խտատեսասալիկ :D

Բացեց: :lol

Հայրենասիրական վեհ գաղափարախոսությունը բա հո կատակ բա՞ն չի. անթոլոգիան օտարահունչ ա => պետք ա ստեղծել Հայերեն համարժեք: :pardon :D

Rammstein
19.06.2011, 10:35
Ճիշտն ասած կայքում չգտա, բայց ուրբաթ օրը հիմնարկում Արմենթելից նամակ էինք ստացել: Դե նամակի վերջում գրված էին ուղարկողի հասցե, փոստ, հեռախոսահամարներ:
Գրված էր`
Հեռախոս` 010-xx-xx-xx
Ձեռախոս` 099-xx-xx-xx

Փաստորեն Mobile-ը ձեռախոս ա դարձել :D
Ուզում էի իմանալ ուրիշ տեղ տեսել եք, կայքում չգտա :)
Երկուշաբթի կգնամ գործի սկան կանեմ դուք էլ կտեսնեք :)

Ուրիշ տեղ տեսել եմ, դեռ շատ վաղուց, բայց ոչ Բիլայնի մոտ: :)

aerosmith
19.06.2011, 12:03
ժողովուրդ չնայած հայտարարության տեսքով չկա տենց բան. բայց բառքեմփ-ի ժամանակ մի դոկլադ կարդացող սմարթֆոնին ասում էր անընդհատ խելախոս... ու ես չկայիիիիիիիիիի :D

Rammstein
26.06.2011, 20:24
Աաաաաա… :D

http://goodimagehosting.com/files/lat7xy916fmib8hlcmr4.png

Փաստորեն Typewriter-ով չի կարելի գրել... :D

Սույն բլթը http://marlboro.am-ի գրանցման էջից է:

Chilly
27.06.2011, 10:10
https://fbcdn-sphotos-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/261378_1974160546883_1029122255_31826685_2608407_n.jpg

Chilly
27.06.2011, 15:54
ժողովուրդ չնայած հայտարարության տեսքով չկա տենց բան. բայց բառքեմփ-ի ժամանակ մի դոկլադ կարդացող սմարթֆոնին ասում էր անընդհատ խելախոս... ու ես չկայիիիիիիիիիի :D

ես էլ եմ էդ սենյակում եղել, առաջին շարքում, կազմակերպիչ որպես :ՃՃ

Morg
27.06.2011, 15:57
http://xmages.net/storage/10/1/0/0/8/upload/68ac1837.jpg

Skeptic
27.06.2011, 17:04
«Կոմպետենտ» դեկանատ vs. ապստամբ ուսանող.

http://i.imgur.com/U2bGN.jpg

Լեո
27.06.2011, 20:27
http://i.imgur.com/U2bGN.jpg

Գոնե լավ է, որ հայերենի ուղղագրությունը հարգող բարեխիղճ «սրբագրողը» չի մոռացել «ամոթ» բառից հետո խիստ հայեցի «воскрицательный знак» դնել http://i.imgur.com/NyUkK.png

Skeptic
28.06.2011, 00:40
Գոնե լավ է, որ հայերենի ուղղագրությունը հարգող բարեխիղճ «սրբագրողը» չի մոռացել «ամոթ» բառից հետո խիստ հայեցի «воскрицательный знак» դնել http://i.imgur.com/NyUkK.png
Կարող ա ինքը դա շախմատային լեզվով ա օգտագործել` որպես հաջող քայլ: :)) :}

Varzor
28.06.2011, 09:56
Կարող ա ինքը դա շախմատային լեզվով ա օգտագործել` որպես հաջող քայլ: :)) :}

կամ էլ տպագրական վրիակ է :D
Օրինակ կոմպի վրա !=Է: Մոռացել ա KDWin-ը փոխի ու "ԱՄՈԹ Է" ի փոխարեն ստացվել ա "ԱՄՈԹ !" :D

Artyom
30.06.2011, 23:58
http://tt4a.ru/image-3110_4E0CD566.jpg
Տենաս էս «կոտոշների տերը» գիտի, որ բիզոնները ապրում են մենակ Հյուսիսային Ամերիկայում::D

Varzor
01.07.2011, 11:11
http://tt4a.ru/image-3110_4E0CD566.jpg
Տենաս էս «կոտոշների տերը» գիտի, որ բիզոնները ապրում են մենակ Հյուսիսային Ամերիկայում::D

կարողա տարել են Աֆրիկա ու բազմացրել են? :D

Inna
01.07.2011, 20:41
:}
http://img19.imageshack.us/img19/4549/kotxi.jpg (http://imageshack.us/photo/my-images/19/kotxi.jpg/)

Skeptic
01.07.2011, 20:46
:}
http://img19.imageshack.us/img19/4549/kotxi.jpg (http://imageshack.us/photo/my-images/19/kotxi.jpg/)

Էս որտե՞ղ ա: :blin

Inna
01.07.2011, 21:04
Էս որտե՞ղ ա: :blin

FB-ում եմ տեսել :unsure

Հայկօ
01.07.2011, 23:36
Էս որտե՞ղ ա: :blin

Կամ վիրահատարանում կլինի, կամ՝ մոռգում :)):

Claudia Mori
10.07.2011, 10:58
Չգիտեմ անկեղծ ասած սա տեղադրվել է, թե ոչ, բայց նախորդ շաբաթ մի 10 հոգով 3 ժամ լացում էինք այս գրքի վրա:D

«Դատաքննչական մարգարիտներ» ՝հեղինակ՝ ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյան:


Իմ հարս Օլյայի ծննդաբերությունից հետ, երբ նա աչքալուսանքի սուրճ էր խմում, հանկարծ աչքիս ընկավ, որ նրա օրգանիզմը արտաքինից, այսինքն կոնքի մոտ կարճություն կար: Այդ մասին հարցրեցի ամուսնուս, որը հարցրեց Օլյային, հետո էլ ուշադիր զննեց նրա աջ կոնքը և իմ կասկածներից ինքն էլ ունեցավ: Օլյան խոստովանեց, որ ինքը շնից վախեցել է և եթե իր ոտքը կարճ է, ուրեմն այդ շան հաչոցի վախից է: Ես Օլյայի մասին ոչ մի հերյուրանք չեմ տարածել, միայն ասել եմ, որ նա միայն թոփալ է:

Քննությամբ պարզվել է, որ հանգուցյալը աննկատ մուտք է գործել շքերթային պատգամբից և օգտվելով այն հանգամանքից, որ տուժող Հովհաննիսյանի ամուսինն անկողնում չէ, փորձել է նրա փոխարեն մտնել անկողին ու խաբեությամբ կենակցել տուժողի հետ, բայց վերջինս վախից այնպես է բղավել, որ ամուսինը ստիպված օգնության է եկել:

Ամուսինս շատ ուշադիր էր իմ նկատմամբ, հոգատար է եղել ամուսնական բոլոր ամիսների ժամանակահատվածում, ինձ անգամ մատով չի կպել: Խմած ժամանակ միայն փայտով է ծեծում, միայն գլխիս ու մեջքիս է խփում, այլ տեղերի փայտով ձեռք չի տալիս:

Ինձնից վրեժ լուժելու նպատակով տուժող Գրիգորյանը պարծենում է, որ ես իբր սպանելու նպատակով եմ և, այն էլ դիտավորյալ, երկու անգամ սովորական միս ջարդող կացնով և այն էլ նրա թեթև ծայրով խփել իր գլխի կողքին, բայց ինքը կարողացել է բժիշկների հետ խոսելով կենդանի մնալ: Եթե ես սպանելու փոքր նպատակ էլ ունենայի, կացնի հաստ կողքով կխփեի և այն էլ գլխի մեջտեղը: Ես միայն ցանկացա ընկերավարի հասկացնել, որ ինքը իրավունք չուներ իմ կենացը կիսատ խմել:

Ամուսնանալուց հետո, երբ կինս ինձնից հղիացավ, ծննդաբերեց և նորից հղիացավ, մայրս ուշադիր նայել էր իր հարսի, այսինքն իմ կնոջ աջ ոտքին ու նկատել էր, որ նրա ձախ ոտքը ուղիղ մեկ սանտիմետրով կարճ է: Նա այդ մասին կնոջիցս գաղտնի, երբ նա զուգարան էր գնացել իր բնական պահանջներով, զգուշացրեց ինձ: Ես էլ ուշադիր նայեցի, քանի որ իմ մեջ էլ խանդ առաջացավ: Հետագայում իմանալով, որ նրա հորեղբոր կնոջ ոտքն էլ է կարճ, համոզվեցինք, որ դա ժառանգական է, և ես հիասթափվեցի առանց կնոջս սկեսուրի կոնսուլտացիայի, ինչպես ինքն է կարծում:

Կինոյի ժամանակ մենք կռվել ենք իրար հետ անձայն, որ չխանգարենք ուրիշների կուլտուրական կինոն, իրար խփել ենք զգուշորեն, միայն ոտքերով ու աջ բռունցքով, գրեթե սեռական հայհոյանքներ չենք տվել որևէ մեկի մոր սեռական օրգաններին, որը տևել է ընդամենը 15 րոպե, և ոչ ոքի չենք անհանգստացրել: Այդ մասին ցուցմունք կտան ներկաները, քանի որ մեխանիկը կինոն ընդհատեց, միացրեց դահլիճի լույսը և բոլորը տեսան, որ մենք անձայն էինք կռվում:

Հանցագործը, օգտվելով այն բանից, որ տուժողը գտնվում է խորը քնի մեջ, սպառնացել է նրան սառը զենքով, գողացել ռադիոընդունիչը, որն ընդամենը մի քանի անգամ էր Բախ միացրել:

Մեր լույսը կտրվել է, ամուսինս մի շաբաթ է բացակայում է տնից, տանը ուրիշ ոչ մի հատ տղամարդ չունեմ, խնդրում եմ ինձ բավարարեք մինչև ամուսնուս շուտափույթ վերադարձը:

1986 թվին նա ընդամենը 32 տարեկան էր ու միաժամանակ ցանկանում էր ինձ մարմնական կապերի մեջ մտցնել, որը ես ատելով ատել եմ մանկությունից:

Առերեսվող քաղաքացու հետ միայն անունով ծանոթանալուց հետո, նա ինձ անծանոթ վիճակով սկսեց երկար սիրաբանել ինձ հետ: Այդ սիրաբանական խոսքերի ազդեցության տակ ես հարկադրված տվեցի մեր հարևանի հեռախոսի համարը առանց հետին մտքերի ու ցանկության, քանի որ ես նվիրված եմ ամուսնուս և ամուսինս չպետք է իմանար, որ այդ անծանոթը ժամադրելու է ինձ սեռական նպատակներով, որին ես կողմնակից չեմ:

Նա ընտանիքում կոպիտ էր ու չէր օգնում ինձ լվացք անելիս, չնայած աշխատում էր որպես 1-ին կարգի վարորդ:

Դեպքի վայրի տեղազննությամբ պարզվեց, որ տան դուռը իրենից ներկայացնում է բացովի փայտյա մեկ հատ դուռ:

Պատիվս պահելու համար ես ոչ մի բան չեմ խնայել: Ալբերտը շատ էր փափագում, որ ես ամուսնանամ իր եղբոր հետ: Բայց չգիտեմ, թե ում զրպարտության պատճառով կասկածում էր, որ ես կույս չեմ մնացել: Հանուն իմ պատվի ես Ալբերտին ապացուցեցի, որ կույս եմ, և Ալբերտի բերանը լրիվ բաց մնաց: Բայց նա անազնիվ գտնվեց ու եղբորը չասաց, որ ես կույս եմ եղել, ու եղբայրը հրաժարվեց ինձ հետ ամուսնանալ: Դրա համար էլ ես նրանց նվերները չեմ վերադարձրել:

Հակոբյանը մի քանի անգամ հասկացրեց, որ ուզում էինձ հետ մի փոքր կենակցել: ես էլ պարտքի տակ չմնալու պատճառով համաձայնվեցի, քանի որ նա փաստորեն փրկել էր իմ կյանքը՝ զգուշացնելով իմ կյանքին սպառնացող իրական վտանգի մասին (տրամվայի մեջ նա ասաց, որ եթե չհամաձայնեմ կենակցել իր հետ, կսպանի): Բողոքում եմ նրա համար, որ այգին ցեխոտ էր և պառկելիս յուբկաս ցեղոտվեց, իսկ ինքը խոստացավ վնասը հատուցել, բայց մինչ օրս չի կատարում իր պարտքը, որի համար պահանջում եմ ձեր միջամտությունը:

Ինձ հետ առերես հարցաքննվող Հակոբյանը իմ աչքերին սուտ է ասում, թե իմ ձեռքին դանակ է եղել, և ես դանակով եմ նրան դանակահարել: Դա ազնիվ սուտ է, ես նրան դանակահարել եմ միայն աջ ձեռքով՝ առանց դանակի:

Երկու ամիս միլիցիայի քննիչը իր տաք կաբինետում նստած քննեց գոմերում ցրտից սատկած 15 մոզիների և 26 թոխլիներ հարցը և նրանցից ոչ մեկին քրեական կամ թեկուզ կարգապահական պատասխանատվության չենթարկեց:

Հարգելի դատախազ, խնդրում եմ բեկանեք ապահարզանի վերաբերյալ հայցը մերժելու դատարանի վճիռը: Ես այդ գազանի ձեռքում ինքնասպան կլինեմ: Ցերեկը առանց պատճառի ծեծում է, կապտած մեջքով չեմ կարող փողոց դուրս գալ: Գիշերն էլ զոռով մտցնում է անկողին ու ստիպում, որ ես տրվեմ իրեն՝ Ձեզ ու իրեն պարզ հասկանալի սեռական նպատակներով: Ոնց տրվեմ, երբ հիշում եմ ցերեկվա անխիղճ ծեծը: Խնդրում եմ միայն մի գիշեր մեր տանը փոխարինեք ինձ, որ լավ զգաք, թե այդ անտանելի, այդ գարշելի դեմքին հնարավո՞ր է տրվել, որպեզի հանգիստ խղճով բողոքարկեք դատարանի վճիռը:

Հարցադիմումում նշած ապրանքները ես ստացել եմ որպես ժառանգություն: Հետևաբար նրանց թիվը ուղիղ համեմատական է հայցադիմումը ստոգրող նախկին առաջին կնոջս ագահությանը և հակառակ համեմատական նրա ու նրա մոր համեստությանը ու իմ գործող երկորդ կնոջ նամուսին:

Անդրանիկը հետո անցավ սպառտնալիքների և հայհոյանքների, հայհոյում էր ինձ մայր, կին և նույնիսկ առանց ամաչելու ներկաներից՝ ինձ անվանեց տվար:

Տեղզննությունից պարզվեց, որ երկաթգծի ռելսի վրա՝ աջ կողմից, ընկած է դիակի գլուխը՝ առանց գլխարկի, մարմնից լրիվ անջատված վիճակում, իսկ ռելսի ձախ կողմից՝ մարմինը, լրիվ գլխատված վիճակում, և ըստ դատական բժշկի բանավոր եզրակացության հնարավոր է, որ դիակը լրիվ մահացած է:

Անկախ բուժող բժիշկների, դատաբժշկական փորձագետների եզրակացություների, նրա հարազատների պնդումների, որ նրան խնամել են հիվանդանոցում, ես գտնում եմ, որ նրան սպանել են, քանի որինքը միշտ էլ ասում էր. "Ես դեռ երկար եմ ապրելու": Հետևաբար այդքան շուտ չէր մահանա:

Հարևաններս ինձ զգուշացրել էին, որ կինս կապված է մեր էլեկտրիկի հետ: Ես էլ լուրջ կասկածներ ունեի, երկու անգամ անսպասելի տուն եմ մտել և նրանց տեսել իմ անկողնում՝ կողք կողքի պառկած: Ճիշտ է՝ նրանք լրիվ մերկ չէին, քանի որ էլեկտրիկը նասկիներով էր, իսկ կնոջս աչքերին սրբիչ էր գցած, որ արևը աչքերը չծակի, և երկուսն էլ քնած էին ու չէին կենակցում իրար հետ: Ես արթնացրի նրանց ու երկու անգամ էլ խիստ զգուշացրի, որ եթե մեկ անգամ էլ նրանց նման վիճակում տեսնեմ, կհամոզվեմ, որ նրանք կապված են իրար հետ, քանի որ էլեկտրիկը մեր հարևանն է և հոգնած լինելու դեպքում կարող էր իրենց տուն գնալ և ոչ թե նասկիներով պառկել իմ անկողնում, կնոջս կողքին, թեկուզ և ոչ անմիջապես իրար հպված:

Հենց խաշ ուտելիս Ոսկանյանը դանակով սկսել է հայհոյել տուժողին, որից կանգ է առել հասարակական տրամվայի աշխաատանքը 10 րոպե ժամանակով:

Ես՝ Կամո Արշակյանս, պարտավորվում եմ գյուղխորհրդի ողջ անձնակազմի առաջ իմ կնոջը՝ Երջանիկ Արշակյանին հաջորդ շաբաթվանից և ոչ մի անգամ քարով, բռունցքով, գլխով կամ որևէ այլ բնույթի բութ առարկայով անտեղի տեղը չհարվածել: Հարվածելու դեպքում պարտավորվում եմ անմիջապես հայտնել միլիցիա, շտապօգնութուն և չբացակայել դեպքի վայրից՝ մինչև միլիցիայի և դատական բժշկի ժամանելը:

Ձեզ է դիմում մի անպաշտպան, անմեղ և առանց իր կամքի ամբողջովին բռնաբարված մի կույս աղջիկ, քանի որ քննիչները շատ են ձգձգում ու տանում-բերում, որ հովանավորեն հանցագործի, որը բռնաբարեց 2 րոպեում, իսկ գործը քննում են 2 ամսից ավելի: Խնդրում եմ ցուցում տալ քննիչին արագացնելու իմ բռնաբարությունը:

"Ամեն ինչ կանանց համար" խանութի մոտ հանցագործներ հանդիպել են աղջկաս՝ Ք. Պ.-ին, որը չկասկածելով նրանց ազվության վրա և նրանց պարկեշտ տղաների տեղ դնելով՝ անկեղծորեն պատասխանելէ , որ ժամը 13 անց 15 րոպե է: Եվ, որպես շնորհակալություն արգասիք, համաձայնվել է նրանց հետ գնալ կաֆե կոֆե խմելու: Սաայն պարզվել է , որ սուրճը վերածվել է խորովածով կերուխումի ու լկտիության: Աղջկաս պայուսակից հան ել են Արամ Ասատրյանին, ասել են, որ կջարդեն նրան, այսինքն կասետը, և այդ սպառնալիքի տակ ստիպված աղջիկս համաձայնել է, որ իրեն բռնաբարեն, մի պայմանով՝ նախապահպանիչով:

Միայնակ երիտասարդ կին եմ, աշխարհ չմտած, 50-ս ոչ լրիվ լրացած, միջնակարգ թերի կրթությամբ, բնատուր խելացի, ունեմ բնակարան, մեկ հատ երեխա, մայր, կոմունալ հարմարություններ և այլ արաբական կահույք: Համաձայն եմ այս բոլորը նվիրաբերել ինձ հասկացող մի տղամարդու, որը սեր չունի դեպի շիշը և ոտքերից ու թևերի տակից որևէ հոտ չի գալիս:

Lusinamara
10.07.2011, 11:23
Մեռա:D




«Դատաքննչական մարգարիտներ» ՝հեղինակ՝ ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյան:


Պուշկինը մեր մոտ իրավագիտության դասախոս ա

Artyom
10.07.2011, 11:52
Չգիտեմ անկեղծ ասած սա տեղադրվել է, թե ոչ, բայց նախորդ շաբաթ մի 10 հոգով 3 ժամ լացում էինք այս գրքի վրա:D

«Դատաքննչական մարգարիտներ» ՝հեղինակ՝ ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյան:

:D
Պ. Սերոբյանը ոչ մի կերպ չի ուզում իր ոճը փոխի: Ռուսի ասած "горбатого могила исправит":

Հ.Գ. Պ. Սերոբյանը դասախոսս ա եղել ու նմանատիպ զավեշտալի, բայց հորինված պատմություններ ամեն դասի լսել եմ:

Claudia Mori
10.07.2011, 12:04
:D
Պ. Սերոբյանը ոչ մի կերպ չի ուզում իր ոճը փոխի: Ռուսի ասած "горбатого могила исправит":

Հ.Գ. Պ. Սերոբյանը դասախոսս ա եղել ու նմանատիպ զավեշտալի, բայց հորինված պատմություններ ամեն դասի լսել եմ:

Ասա լավ էլ ուրախ դասեր եք ունեցել :))

VisTolog
11.07.2011, 14:27
Ռեզյումե Տատուրյան Խաչիկ Պետրոսի (http://hr.am/Job/previewresume/r/6677/fl/1/t/)

Աշխատանքային փորձ
2008-2008թ. <<RASCO INSURANCE>>` հարուցումների բաժին:D


Կոնկրետ էդ մարդու դեմ բան չունեմ::))

Claudia Mori
11.07.2011, 14:41
Նույն գրքից, ՖԲ–ում տեղադրել է Արամ Զեյթունյանը

Տրվում է սույն թաղիս բնակիչ Միքայել Եսայանին առ այն մասին, որ թաղիս բնակիչ Միքայել Եսայանն ունի 2 (երկու) հատ երեխա և 1 (մեկ) հատ աղջիկ: Տրվում է ներկայացնելու ըստ պատկանելության:

Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից: Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ իմ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ: Ես էլ չեմ երևացել և, որպեսզի նա մոռանա զայրույթը, ես մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել:

Տեսնելով, որ տուժող Ալեքսանյանը կնոջ և երկու երեխայի հետ մեքենայից դուրս եկան և շարժվեցին դեպի դարպասը, վրեժից խեղդված Եսայանը նռնակը շպրտեց նրանց վրա, որից տուժողները տեղնուտեղը մահացան, բայց բարեբախտաբար մեքենայի դիմահար ապակին չվնասվեց, քանի որ թթենու մեծ ծառը պահեց:

Սեփականաշնորհված բոլոր կենդանի անասուններից միայն ես եմ կենդանի մնացել, մնացածը մորթել ու կերել են կամ մորթել ծախել ու հիմա էլ ցանկանում են պատգամավոր աշխատել առանց խղճի խայթի:

Այն մասին, որ ես ժամացույցս և մատիս մատանին որպես կաշառք եմ ստացել, առաջին անգամ եմ լսում և այն էլ քննիչից, քանի որ ես, որպես կանոն, զզվել եմ կաշառք ստանալուց:

Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը:

Տղաս հարբած մեքենա է վարել, բայց տուգանային հրապարակում արևի տակ նրա անմեղ մեքենային են պահել, փոխանակ նրան պահեին:

Ամենայն պատասխանատվությամբ հավատացնում եմ, որ երրորդ խմբի ինվալիդ հաշմանդամ եմ, որի պատճառով ապօրինի գործեր, հմուտ խաբեության քաղցր շահը լույս է տալիս նաև մթության մեջ, իսկ միլիցիան անտարբեր է այս փաստերի նկատմամբ, չնայած միջնակ տղաս սովորում է բարձրագույն ուսումնական բուհում:

Ես քննիչին չէի կարող խոստովանել, որ իմ ոչխարներն են կերել մեր գյուղի զոոտեխնիկի խիյարը, քանի որ մենք շատ մտերիմներ էինք, և ես չէի ուզում մեզ հիմնարկում սխալ հասկանային, որ ես անդաստիարակ, հսկողությունից դուրս մնացած ոչխարներ եմ պահում կամ էլ չկասկածեին, որ ես եմ դրդել իմ ոչխարներին այդ ստորությանը:

Իմ ծննդյան օրվա կապակցությամբ ճիշտ է, ես գլխով ընդամենը երեք անգամ եմ ապտակել նրա մոր մեջքին, որն անամոթաբար կոչվում է սկեսուր: Իսկ նա իր ոտքերից մեկով ուժգին հարվածել է իմ երկու ոտքերի մեջտեղը, մի այնպիսի տեղին, որ չեմ կարող ասել` ամոթով կին լինելու պատճառով: Եթե օրենքով պարտավոր եմ, միայն կարող եմ հանել ներքնաշորս և ցույց տալ այդ տեղը, որ տեսնեք ու համոզվեք, թե ինչ վայրենի է նա և ինչպիսի կապտուկ է առաջացրել, որ ամաչում եմ փողոց դուրս գալ:

Տուժողը սուտ է ասում, որ ես նրա գլխին ապտակել եմ ոտքով: Ճիշտ է, ես նրան ապտակել եմ, բայց միայն աջ կոշիկով և ոչ թե ոտքով կամ ոտքերով, ինչպես ինքն է ասում: Խնդրում եմ աջ կոշիկս կցել քրեական գործին, որ ապացուցվի տուժողի սուտասանությունը ու իմ անմեղությունը:

Morg
11.07.2011, 16:40
http://xmages.net/storage/10/1/0/f/7/upload/11b4bc58.jpg

Universe
12.07.2011, 23:56
Looooooooյյյյյլլլլլ :D
http://armmedicine.com/akumb/od11.jpg

Artyom
20.07.2011, 12:25
http://tt4a.ru/image-CD30_4E268F9E.jpg

Inna
20.07.2011, 18:48
Ժող Ծաղկաձորում մի հատ խանութ կար, սենց անունով՝ «ԾաԽՍաձոր»,
ներսում էլ հայտարարություն կար փակցված՝ «Պահանջվում են ԾԱԽՍՈՂ հաճախորդներ» : :))

Հ.Գ. Ափսոս հեռախոսս մոտս չէր, որ նկարեի

Լեո
20.07.2011, 18:59
Ժող Ծաղկաձորում մի հատ խանութ կար, սենց անունով՝ «ԾաԽՍաձոր»,
ներսում էլ հայտարարություն կար փակցված՝ «Պահանջվում են ԾԱԽՍՈՂ հաճախորդներ» : :))

Հ.Գ. Ափսոս հեռախոսս մոտս չէր, որ նկարեի

Բայց դա ավելի շատ կրեատիվ գովազդ ա, քան բլթոտ հայտարարություն ;)

Freeman
22.07.2011, 23:05
Ժող Ծաղկաձորում մի հատ խանութ կար, սենց անունով՝ «ԾաԽՍաձոր»,
ներսում էլ հայտարարություն կար փակցված՝ «Պահանջվում են ԾԱԽՍՈՂ հաճախորդներ» : :))

Հ.Գ. Ափսոս հեռախոսս մոտս չէր, որ նկարեի
Էս է՞ր :8

:D
51833

հուսով եմ ստեղից ոչ մեկի հեղինակային իրավունքները չեմ ոտնահարում, չէ՞:D

Ներսես_AM
23.07.2011, 03:23
:lol :lol :lol

https://fbcdn-sphotos-a.akamaihd.net/hphotos-ak-snc6/268937_3125024723667_1206091287_101753377_4892625_n.jpg

VisTolog
23.07.2011, 21:33
:D:D:D


http://i.imgur.com/KA8zX.png

Վահե-91
23.07.2011, 21:48
:D:D:D


http://i.imgur.com/KA8zX.png

ինձ թվումա վերջինի համար զանգողներ ավելի շատ կլինեն :D

VisTolog
23.07.2011, 21:50
ինձ թվումա վերջինի համար զանգողներ ավելի շատ կլինեն :D

Մերսումներ ազատ գրաֆիկով::D:D

Universe
23.07.2011, 22:34
Մերսումներ ազատ գրաֆիկով::D:D

Նոր զանգեցի անհասանելի էր...
Երևի գործը խեղդումա

einnA
26.07.2011, 21:44
ԿԳԴ-ում գործող օրենքները :))

http://s003.radikal.ru/i204/1107/23/a5ba946e0046.jpg

http://s41.radikal.ru/i092/1107/45/c50ae4b9658c.jpg

http://s004.radikal.ru/i206/1107/91/9c594817f0a3.jpg

John
27.07.2011, 18:28
http://s001.radikal.ru/i195/1107/41/4a88189f73fc.jpg (http://www.radikal.ru)

http://s006.radikal.ru/i213/1107/5e/6c9428d9fb04.jpg (http://www.radikal.ru)

http://i044.radikal.ru/1107/8d/6b6d86e09966.jpg (http://www.radikal.ru)

John
27.07.2011, 18:30
http://s51.radikal.ru/i131/1107/09/70102318e08e.jpg (http://www.radikal.ru)

http://s49.radikal.ru/i125/1107/0a/d5134e0b706c.jpg (http://www.radikal.ru)

http://s44.radikal.ru/i104/1107/31/5787ef889b6d.jpg (http://www.radikal.ru)

John
27.07.2011, 18:34
http://s43.radikal.ru/i102/1107/12/420040e2deee.jpg (http://www.radikal.ru)

http://i076.radikal.ru/1107/02/f83b9699d991.jpg (http://www.radikal.ru)

կներեք, քոմենթներ գրելու ժամանակ չունեմ)))))))))))))

Chuk
04.08.2011, 16:15
Վաճառվում է 3000 մ.ք տնամերձ հողամաս Արագած գյուղում Լևոն Մարտիրոսի Հովհաննիսյանի բնակարանի հարևանությամբ:
Աղբյուր՝ aragac.am (http://aragac.am/), գլխավոր էջ: Սեղմում ենք «Կարդալ ավելին (http://aragac.am/news/16)».

2.Սեփականաշնորհված հողատարածք 2180 մ.ք Ալմաստ Գործարանի հարևանությամբ:
3.Ապարանի ջրամբարում 3000 մ.ք լճի ափամերձ տարածքում պանսիոնաթների հարևանությամբ:
4.1200 մ.ք խոտհարք Ծաղկաշենի ջրի բասեյնի հարևանությամբ <<Կլետկեք>> կոչվող հանդամասում:
Զանգահարել 094437979 և 077259350 հեռախոսահամարներով:

Ուշադրություն դարձրեք, որ համարակալումն 2-ից ա սկսվում

:D:D

Skeptic
06.08.2011, 13:11
Տուգանվելը լավ բան չի, բայց, Իմ Հաստատուն Կարծիքով, ամենահամապատասխան թեման ա սրա համար.


Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն ստացել է Նոյյան տապանի փայտից մի կտոր, հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:

Այդ կտորը նախորդ տարի հայտնաբերել է իտալական ալպինիստ Տիդո դե Լուկան` Արարատ բարձրանալու ժամանակ: Այդ կտորը Արամ Ա-ին է փոխանցել Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովհաննիսյանը:

Նախոր տարի իտալացի ալպինիստն այցելել է Անթիլիասի կաթողիկոսություն (Բեյրութ): Արամ Ա-ի խնդրանքով, փայտի այդ կտորը կհանձնվի Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանին:

Աղբյուր (http://news.am/arm/news/70136.html)

:D :D :D

Skeptic
08.08.2011, 17:36
http://i.imgur.com/gnMHB.png

Lusinamara
08.08.2011, 17:47
Պատկերացրեք 12-մատնյա աղիքի հետ ինչ կկատարվի:8:))

http://i.imgur.com/u1lpj.jpg
:[

CactuSoul
08.08.2011, 18:11
http://i.imgur.com/u1lpj.jpg
Ինձ բացում ա «անողորմ զտիչը»:)) Խեղճ յուրաքամչյուր կաթիլ:}

Lusinamara
08.08.2011, 18:15
Ինձ բացում ա «անողորմ զտիչը»:)) Խեղճ յուրաքամչյուր կաթիլ:}

պիտի լիներ յուրաքամջուր կաթիլ:))

Rammstein
10.08.2011, 12:17
Սենց արդար մարդ կյանքումս չեմ տեսել: :}

http://xmages.net/storage/10/1/0/8/1/upload/a31da862.png

My World My Space
15.08.2011, 11:23
Տրամաբանություն, տերդ թաղեմ....

52618

Varzor
16.08.2011, 00:38
Տրամաբանություն, տերդ թաղեմ....
52618

Չեբուրաշկային աղվեսը կերել ա? :D
Թե էդ օճառից հետո Չեբուրաշկան աղվես ա դառել? :D

My World My Space
17.08.2011, 07:40
Չեբուրաշկային աղվեսը կերել ա? :D
Թե էդ օճառից հետո Չեբուրաշկան աղվես ա դառել? :D
հարգանքներով իսկական՝ Արամայիս Սահակյան .... հո-հո-հո՜.... :hi

Bodyguard
17.08.2011, 20:53
52641

Chuk
19.08.2011, 10:54
Մոդերատորական. մի շարք թեմայից դուրս գրառումներ ջնջվել են: Մնացեք թեմայի ու քաղաքակիրթ քննարկումների շրջանակում:

VisTolog
19.08.2011, 17:28
http://i.imgur.com/4kPRZ.jpg

VisTolog
25.08.2011, 14:56
Ինգո Արմենիայի սայթում Լոռում գտնվող գործակալների անունների մեջ կգտնենք սա`


52725

Մեիլը` [email protected] :D

Rammstein
28.08.2011, 14:34
:D:D

http://xmages.net/storage/10/1/0/e/b/upload/245e725e.jpg (http://xmages.net/view.php/88760)

Գտնվում ա Արտաշատում:

Rammstein
28.08.2011, 14:48
Էս մեկն էլ երեկ եմ կայարանի մոտ նկարել… :lol

http://xmages.net/storage/10/1/0/8/4/thumb/thumb_893853a0.jpg (http://xmages.net/storage/10/1/0/8/4/upload/893853a0.jpg)

_Հրաչ_
28.08.2011, 20:56
Լա՜վ էլի, Հրանտ: :))

http://img194.imageshack.us/img194/2217/14171174.png


Հ. Գ. Լա՜վ էլի, Գուգլ: :D

Հ. Գ. Գ. EULA-ի թարգմանությունը:

My World My Space
29.08.2011, 23:29
դե քանի որ «դեպի Արարատ լեռը հիասքանչ տեսարանով» տան համար փողս չի ձգում, ուզում եմ դեպի Արայի լեռը տեսարանով, համակարգով, պատժելու գամբներով և բաԽնիքով տուն....

https://lh6.googleusercontent.com/-Ja6hetxMjoU/TlvoB7SjDZI/AAAAAAAAAwg/MQ_29cney2w/s800/IMAG0022.jpg

Chuk
31.08.2011, 10:41
Կարծես բանաստեղծություն լինի այս լուրի վերնագիրը՝
«Հայ–թուրքական սահմանին
թուրք է պայթել ականին (http://tert.am/am/news/2011/08/30/turkey-armenia/)»

Կարելի ա նույնիսկ երգ գրել «պայթած թուրքի» մասին, ով այդ բախտին արժանացավ հայ-թուրքական սահմանին

Lion
31.08.2011, 10:57
Կարծես բանաստեղծություն լինի այս լուրի վերնագիրը՝
«Հայ–թուրքական սահմանին
թուրք է պայթել ականին (http://tert.am/am/news/2011/08/30/turkey-armenia/)»

Կարելի ա նույնիսկ երգ գրել «պայթած թուրքի» մասին, ով այդ բախտին արժանացավ հայ-թուրքական սահմանին

Աաաաա... բացեց :D:D:hands

Universe
31.08.2011, 12:48
«Հայ–թուրքական սահմանին
թուրք է պայթել ականին (http://tert.am/am/news/2011/08/30/turkey-armenia/)»


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ սահմանին
թուրք է պայթել ականին,
Հենց այդ պահին,մի պառավ կին,
Մոստ էր իջել Դաշտի միջին... » :D

Հանգերը բռնումա կարևորը...:) Սիրածս բանաստեղծությունն է:love

Lion
31.08.2011, 15:49
Բայց կարծում եմ, որ լուրը տեղադրողն ինքն է հանգային ոճով նուրբ հումոր արել, հը? :)

Universe
31.08.2011, 16:13
Բայց կարծում եմ, որ լուրը տեղադրողն ինքն է հանգային ոճով նուրբ հումոր արել, հը? :)
Հա, ես էլեմ տենց կարծում...
Երևի Արամայիս Սահակյանի շկոլանա անցել...)))

Jarre
31.08.2011, 16:58
Բայց կարծում եմ, որ լուրը տեղադրողն ինքն է հանգային ոճով նուրբ հումոր արել, հը? :)

Հեսա....

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-08-31at85622AM.png

Վահե-91
07.09.2011, 20:42
http://xmages.net/storage/10/1/0/c/8/upload/69421766.png

Universe
08.09.2011, 22:06
Ուշադրություն...:D
Զինվում ենք համբերությամբ ու կարդում...:D
52907
там гардероб с 2 Зинами внутри и всего за 85 баксов... Էսինչա ուզում ասի է... :8

Moonwalker
08.09.2011, 22:13
там гардероб с 2 Зинами внутри и всего за 85 баксов... Էսինչա ուզում ասի է... :8

:'
Խնդալու չի: (http://www.google.am/search?sourceid=chrome&ie=UTF-8&q=%D1%81%D0%BF%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9+%D0%B3%D0%B0%D1%80%D0%BD%D0%B8%D1%82%D1%83%D1%80+%E2%80%9C%D0%97%D0%98%D0%9D%D0%90%E2%80% 9D) ​:nea

Nare-M
10.09.2011, 01:39
Քաղաքի կենտրոնական մասում մի երիտասարդ նստած էր մայթին ու ձեռքին բռնել էր մի գրություն. "Помогите на бухло" : Ու հետն էլ ուրախ ժպտում էր թե ամենաազնիվն է::))

ՀԳ Անհարմար էր, որ նկարեի:oy

My World My Space
13.09.2011, 14:41
Ամենաօրիգինալ հայտարարությունը

https://lh5.googleusercontent.com/-hlzYjrUa-NA/Tm8xk-zqYhI/AAAAAAAAAws/IWiWLFr0Yf0/s800/IMAG0028.jpg

Morg
14.09.2011, 22:54
52946

VisTolog
17.09.2011, 20:53
http://i.imgur.com/3yN8C.png

VisTolog
21.09.2011, 00:04
Հնարամիտ հայերը շարքից::D

http://i.imgur.com/oCKtI.jpg

Varzor
21.09.2011, 00:18
Ահա թե ինչ եմ նկարել երեկ Կասյան փողոցի վրայր դեղատանը
(նախապես ասեմ, էրեխու համար պամպերս էին առնում :D)
52978

_Հրաչ_
02.10.2011, 12:48
«Կտրվածքների» շարքից՝

http://img545.imageshack.us/img545/3527/spa2507.jpg

:))

My World My Space
02.10.2011, 23:42
էս նկարը ստեղ եմ դնում Չուկի ինադու կամ խաթեր համար (ով ոնց ուզում ա, թող հասկանա).... :P

բայց ասեմ, որ ես եմ սարքել....

https://lh4.googleusercontent.com/-bilFiLnDWio/Toi9ZAWvyJI/AAAAAAAAAyc/Eav-or79MFk/s640/IMAG0074.jpg


ու որ ուշադիր լինեք, Չիլին էլի մեջն ա.... :D

Chuk
03.10.2011, 10:05
էս նկարը ստեղ եմ դնում Չուկի ինադու կամ խաթեր համար (ով ոնց ուզում ա, թող հասկանա).... :P

Ժող, իմացել եմ, թե My World My Space-ը ոնց ա բլթոտ հայտարարություներ ճարում, ինքը սարքում ա, հետո լուսանկարում ու ակումբում դնում ա :))

Varzor
03.10.2011, 10:16
Ժող, իմացել եմ, թե My World My Space-ը ոնց ա բլթոտ հայտարարություներ ճարում, ինքը սարքում ա, հետո լուսանկարում ու ակումբում դնում ա :))
:D
Հումորի արվեստում դա առանձին ժանր է համարվում :))