PDA

Դիտել ողջ տարբերակը : NuNeRock.com

nune'
27.07.2010, 11:19
Նախքան այս թեման բացելը, ես մտածում էի արդյոք այս ֆորումում արժե բացել այն, քանի որ բլոգս կոնկրետ երաժշտական ուղղվածության է, բայց ես հաճելիորեն զարմացած եմ, որովհետև էստեղ իրոք կան շատ մարդիկ, որոնք հետաքրքրված են ռոքով…

Ասեմ, որ ի տարբերություն Հայաստանում առկա ռոքը լուսաբանող փոքրաթիվ բլոգերի, իմը տարբերվում է նրանով, որ ես կոնկրետ նպատակ եմ դրել լուսաբանել Կովկասում առկա ռոք խմբերին, երաժիշտներին , հետաքրքիր մարդկանց
Բայց բլոգումս դուք կգտնեք նաև այլ խորագրեր, որոնք և ոչ մի սահման չեն ճանաչում

Մի խոսքով, առաջարկում եմ մի լավ ուսումնասիրել այն ու կիսվել կարծիքներով, առաջարկներով, քանի որ սա ամենամեծ հայկական ֆորումներից մեկն է, հետևաբար կարծիքների զանզազանությունը ինձ միայն կօգնի, իսկ ես միայն կողմ եմ այն ավելի լավը դարձնելուն

http://nunerock.com/

Հարդ
27.07.2010, 11:30
Ուրախ եմ, որ այստեղ էլ թեման բացեցիր: Խորհուրդ կտամ հետևեք բլոգին, հետաքքրքիր նյութեր կան:):

Սամսար
27.07.2010, 11:39
Նուն, իզուր ես սայթիդ «բլոգ» ասում, կարգին էլ ինֆոսայթ ա։ Նայելուց սկսեցի երազել AllCaucasusRockFest-ի մասին, ու միանգամից հարց ծագեց՝ ադրբեջանական բենդերը կգա՞ն արդյոք։ Չշեղվեմ թեմայից, բայց կարող ա ռոք իդեան քո կիրառմամբ ու մեր աջակցությամբ (գոնե գաղափարներ գեներացնելու առումով) ավելի շատ բան անի մեր Հայրենիքի խաղաղության համար, քան...արդեն գիտես ովքեր։ Հաջողություն եմ մաղթում մե՜ծ-մե՜ծ ու քաղցր պտուղներ բերող։:hands

Հ.Գ. Ոչինչ, որ թեման ի հեճուկս ես բացել։ :)

nune'
27.07.2010, 17:53
Ուրախ եմ, որ այստեղ էլ թեման բացեցիր: Խորհուրդ կտամ հետևեք բլոգին, հետաքքրքիր նյութեր կան:):

քեզ եմ շնորհակալ;)

---------- Ավելացվել է՝ 18:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:44 ----------

Նուն, իզուր ես սայթիդ «բլոգ» ասում, կարգին էլ ինֆոսայթ ա։ Նայելուց սկսեցի երազել AllCaucasusRockFest-ի մասին, ու միանգամից հարց ծագեց՝ ադրբեջանական բենդերը կգա՞ն արդյոք։ Չշեղվեմ թեմայից, բայց կարող ա ռոք իդեան քո կիրառմամբ ու մեր աջակցությամբ (գոնե գաղափարներ գեներացնելու առումով) ավելի շատ բան անի մեր Հայրենիքի խաղաղության համար, քան...արդեն գիտես ովքեր։ Հաջողություն եմ մաղթում մե՜ծ-մե՜ծ ու քաղցր պտուղներ բերող։:hands

Հ.Գ. Ոչինչ, որ թեման ի հեճուկս ես բացել։ :)

Բլոգի պահով ասեմ, որ մեկ-մեկ էլ սայտ եմ անվանում..բայց դե հիմա խառը..

Շատ մերսի, որ գնահատեցիր, ասեմ, որ բոլոր այն ադրբեջանական խմբերի հետ որ խոսել եմ, միանշանակ համաձայնություն են հայտնել մերոնց հետ ելույթ ունենալ ու համագործակցել...

Իսկ փառատոնի միտքը իհարկե կա ու գիտես ես հավատում եմ ու համոզված եմ որ դրան էլ ենք հասնելու...

ՀԳ. Հա, իրոք արվեստն ու երաժշտությունը սահմաններ ու կոնֆլիկտներ չեն ճանաչում ու ես ասել եմ ու էլի կասեմ, բոլոր էն նեղմիտ մարդիկ, որ ինձ փնովում են նաև ազերի ռոքը լուսաբանելու համար, իրենք ուղղակի արվեստի առաքելությունը չեն հասկանում ու ես իրանց հետ խոսալու բան չունեմ, թող գնան երկրաչափություն անեն, էդտեղ քառակուսիները շատ են...

Natan
27.07.2010, 21:06
Ողջույն,
շնորհավորում եմ, հիանալի կայք է:

Կովկաս ասելով հյուսիսայինն էլ ինկատի ունե՞ք, թե՞ խոսքի միայն Հարավային Կովկասի մասին է:

Հարդ
27.07.2010, 21:08
Իմ իմանալով միայն Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի հիմնականում, բայց Նունեն ավելի ճիշտ կպատասխանի:

AMzone
28.07.2010, 00:30
ինձ հետաքրքրեց ես պահը , ;)

Copyright © 2009 - NuNeRock.com. All Rights Reserved.
Blog is running on WordPress CMS | Powered by NeoMedia Project
куплю масло || бетон

ավելի կոնկրետ
куплю масло || бетон

Sagittarius
28.07.2010, 01:12
լայքեցի բլոգդ,
շատ ողջունելի ա որ ՀՎ.Կովկասի բոլոր երկրների խմբերն ես փորձում ներկայացնել :hands

nune'
28.07.2010, 17:41
Amzone
հահահ, ոնց էլ նկատեցիր, դե դրանք փոքրիկ գովադզիկներ են;)

---------- Ավելացվել է՝ 18:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:38 ----------

Natan

Չէ դեռևս որպես նշանակետ ընտրել եմ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան..բայց եթե նայեք հարևան ու ոչ էդքան հարևան երկրներից էլ խմբեր կգտնեք..բայց հիմնականը այդ երեքն են..

Rhayader
28.07.2010, 18:03
Իսկապես որակով ու հետաքրքիր բլոգ է: Նունե, տակ ձիռժած;)

nune'
28.07.2010, 21:50
[QUOTE=Rhayader;2062477]Իսկապես որակով ու հետաքրքիր բլոգ է: Նունե, տակ ձիռժած;)[/QUOTE

վաոււււ, ես իրոք լիքը ուրախացա, դու գիտես, որ քեզ ինչքան եմ սիրում ու որ քո կարծիքը իրոք կարևորա իմ համար..

nune'
05.08.2010, 14:37
Ողջույն բոլորին, մանավանդ նրանց, ովքեր Բաթումում են;)

http://nunerock.com/2010/08/05/batumi-new-wave-rock-fest-2010/

xaker00
05.08.2010, 18:27
Նունե ջան, Հայաստանի ռոկերից... եթե Արթուր Մեսչյանը չկա.... (որպես Հայաստանում Ռոկի հիմնադիրի)...էլ ոււմ պիտի ներկայացնես՞՞

Մանանա
05.08.2010, 19:10
Ողջույն բոլորին, մանավանդ նրանց, ովքեր Բաթումում են;)

http://nunerock.com/2010/08/05/batumi-new-wave-rock-fest-2010/

եթե չեմ սխալվում Հայաստանը LSD-նա ներկայացնելու:) իսկ մենակ ամսի 7-ինա լինելու? թե ուրիշ օրերի էլ համերգներ կտան?
ինչ ափսոս, որ Rema-ն չի մասնակցում:(

konqi
05.08.2010, 19:54
/hermes/web06/b2584/moo.inarmenia/nunerock/

hehe...

nune'
06.08.2010, 00:11
Նունե ջան, Հայաստանի ռոկերից... եթե Արթուր Մեսչյանը չկա.... (որպես Հայաստանում Ռոկի հիմնադիրի)...էլ ոււմ պիտի ներկայացնես՞՞

Համաձայն եմ ինքը դեմքա ու անկրկնելի երաժիշտ, բայց մենք չենք կարող աչք փակել այն մարդկանց վրա, որոնք փորձում են ինչ-որ բան անել, ու կան ոմանք,որոնք իսկապես լավ են անում

---------- Ավելացվել է՝ 00:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:10 ----------

եթե չեմ սխալվում Հայաստանը LSD-նա ներկայացնելու:) իսկ մենակ ամսի 7-ինա լինելու? թե ուրիշ օրերի էլ համերգներ կտան?
ինչ ափսոս, որ Rema-ն չի մասնակցում:(

հա, եթե կարդաս կտեսնես, որ գրել եմ իրենց մասին` որպես Հայաստանը ներկայացնղ խումբ...
ՀԳ.Հա միայն էդ օրնա

nune'
21.08.2010, 19:15
Ժող, կարդացեք վերջին գրառմանս վերջին քոմենթը, ինչպես որ խոսք էի տվել

http://nunerock.com/2010/08/05/batumi-new-wave-rock-fest-2010/

nune'
24.08.2010, 22:52
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ..
կարդացեք........

nune'
27.08.2010, 23:30
Հարգելի ակումբցիներ, այսուհետ, իմ բլոգում կարող եք կարդալ նաև ֆեսթերի ու համերգների անդրադարձեր...ահա առաջինը, երեկ էր

http://nunerock.com/2010/08/27/get-on-stage-if-you-can/

Արամ
27.08.2010, 23:39
Նունե, միտքը, նյութերը շատ լավն է, բայց դիզայնը տրամադրող չի:

nune'
28.08.2010, 12:38
Նունե, միտքը, նյութերը շատ լավն է, բայց դիզայնը տրամադրող չի:

Լավ օք, ինչ ես առաջարկում, արի էնպես անենք տրամադրող լինի, քանի որ շատերին դուրա գալիս, բայց ես դեմ չեմ ավելի տրամադրող դարձնելուն…
Սպասում եմ առաջարկներիդ.......

nune'
30.08.2010, 22:48
օկի, քանի որ առաջարկներ չկան, ես էլ թավատառ չեմ գրում, որ ինձ անտեղի տուգանային միավորներ չտան, անցնենք առաջ

Ի՞նչ կարծիքի եք ԴԵՂ-ի մասին

http://nunerock.com/2010/08/30/degh-says-no-drugs/comment-page-1/#comment-515

Chuk
30.08.2010, 22:56

Նունե ջան, եթե դու օրինակ ինչ-որ բանաստեղծություն չես հավանում, ի՞նչ ես անում, գնում ու հեղինակին առաջարկում ես քո տարբերա՞կը: Չեմ կարծում:
Ընդամենն ուզում եմ ասել, որ եթե Արամ չի հավանել դիզայնը, ապա պետք է բարձրաձայնի ու բոլորովին պարտադիր չի իր տարբերակն առաջարկի: Ինչու՞: Որովհետև դրա համար է նախատեսված այս բաժինը. կայքի ձևավորման, կառուցվածքի, ծրագրային կոդի ու նման հարցերի մասին քննարկումներ անցկացնելու, գնահատականներ հնչեցնելու համար:

Իսկ այ կայքում դրված հոդվածները այս բաժնի քննարկումից ուղղակի դուրս են ;)

Արամ
30.08.2010, 23:44
Որպեսզի տպավորություն չստեղծվի, անիմաստ գրառում անելու, մասնավորապես որ հավայի եմ ասել դիզայնի համար, ներկայացնեմ ինչը դուրս չի գալիս:
http://img443.imageshack.us/img443/3928/recon.png (http://img443.imageshack.us/i/recon.png/)

nune'
01.09.2010, 23:50

Չուկ ջան, ես դեմ չեմ կարծիքների բազմազանությանն ու բազմաբովանդակությանը, պարզապես, հարցն այն է, որ ես, իսկապես, ուզում եմ, որ իմ բլոգը լավը լինի, քանի որ ես շատ ու լրջորեն եմ աշխատում հոդվածների վրա… Ու եթե խոսում են, նաև ուզում եմ, որ առաջարկներ էլ լինեն ու ինչու ոչ՝ օգնեն..դե ես ըտենց եմ սովոր, ես սիրում եմ ավելի շատ գործել, քան խոսել..

Իսկ եթե բլոգս էս բաժնի համար չէ, խնդրեմ կարող եք տեղափոխել, խնդիր չկա:

---------- Ավելացվել է՝ 00:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:49 ----------

օք, իսկ դու կարող ես իմանալ ոնց կարելիա դրանք վերացնե՞լ
շնորհակալ կլինեմ

Chuk
01.09.2010, 23:52

Էս բաժնի համար է, բայց զուտ տեխնիկական առումով Նունե ջան :)
Ինձ քո կայքի տեսքն ընդհանուր առմամբ դուր է գալիս, չնայած ունի լավացնելու տեղ: Թե ինչպես, չեմ կարող առաջարկել: Ես ընդամենը կարծիք եմ ասում, ինչի համար բաժինը նախատեսված է:
Իսկ նյութերը քննարկելու համար համապատասխան բաժին չկա Նունե ջան :) Դու բլոգի հասցեն արդեն դրել ես, մարդիկ հետաքրքրվեն, կմտնեն, կկարդան: «Պատկերավոր» ասած ակումբը RSS ժապավեն չէ ;)

nune'
02.09.2010, 00:00

Դե լավա, որ դուրդ գալիսա:)

Արամ
02.09.2010, 14:38
Չուկ ջան, ես դեմ չեմ կարծիքների բազմազանությանն ու բազմաբովանդակությանը, պարզապես, հարցն այն է, որ ես, իսկապես, ուզում եմ, որ իմ բլոգը լավը լինի, քանի որ ես շատ ու լրջորեն եմ աշխատում հոդվածների վրա… Ու եթե խոսում են, նաև ուզում եմ, որ առաջարկներ էլ լինեն ու ինչու ոչ՝ օգնեն..դե ես ըտենց եմ սովոր, ես սիրում եմ ավելի շատ գործել, քան խոսել..

Իսկ եթե բլոգս էս բաժնի համար չէ, խնդրեմ կարող եք տեղափոխել, խնդիր չկա:

---------- Ավելացվել է՝ 00:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:49 ----------

օք, իսկ դու կարող ես իմանալ ոնց կարելիա դրանք վերացնե՞լ
շնորհակալ կլինեմ

ոչ ընդհանրապես տեղյակ չեմ ՎոռդՊռեսսից, ոնց հասկացա դու գումար ես տվել որ այդ կայքը ստեղծեն ?

nune'
03.09.2010, 00:38
ոչ ընդհանրապես տեղյակ չեմ ՎոռդՊռեսսից, ոնց հասկացա դու գումար ես տվել որ այդ կայքը ստեղծեն ?

Հա, նկատի ունես իրենց ասեմ..հա դե պիտի ասեմ, ինձ էլ էդ պահերը դուր չեն գալիս:

nune'
04.09.2010, 15:09
այսօր Ռադիո Վանի ուղիղ եթերում FM, 103.0, ժամը 19:30 , Main Stream հաղորդման շրջանակներում հյուրը ԵՍ եմ, խոսելու եմ իմ բլոգից և այլն..

Ցանկալի կլինի միանաք, որ հետո լսեմ ձեր կարծիքները

nune'
07.09.2010, 16:09
Ժողովուրդ ջան, ապա տեսեք, ինչ նորությունա հայտնվել, երկրորդ ռեգգի խումբը, այ սա շատ լավ է, ես ուրախ եմ նրանց համար, իսկ դուք՞՞
http://nunerock.com/2010/09/07/the-only-thing-that-connects-reggea-with-rock-is-r/

JoKer777
08.09.2010, 19:54
Ժողովուրդ ջան, ապա տեսեք, ինչ նորությունա հայտնվել, երկրորդ ռեգգի խումբը, այ սա շատ լավ է, ես ուրախ եմ նրանց համար, իսկ դուք՞՞
http://nunerock.com/2010/09/07/the-only-thing-that-connects-reggea-with-rock-is-r/

Եսեեել.....

nune'
13.09.2010, 00:54
Եսեեել.....

այոոոոո, սիրում եմ նման դրական քոմենթներ, ես նույնիսկ քո ձայնը լսեցի;)

---------- Ավելացվել է՝ 01:54 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:48 ----------

Ժող վերջին հարցազրույցս կարդացել ե՞ք, հայերենով է, ու քանի որ այս ֆորումը մեծ է, ինձ հետաքրքիր է, ձեզանից ինչ-որ մեկը ճանաչու՞մ է նրան...

nune'
17.09.2010, 12:09
Կարդացեք իմ նոր գրառումը մի նոր, բայց մի այնպիսի խմբի մասին, որին շատերն են սիրում..ինչ-որ..;)

http://nunerock.com/2010/09/15/the-north-avenues/comment-page-1/#comment-567

nune'
24.09.2010, 23:31
Ժող, շատ լուրջ խմբի հետ եմ զրուցել ու իսկապես հպարտ եմ, որ իրենք հայտնվեցինք Նունեռոքում

http://nunerock.com/

nune'
09.10.2010, 17:36
Վաղը ինտերնետ ռադիոյի բացում՝ ոչ սովորական ռադիո, ի դեպ...............

http://nunerock.com/2010/10/09/netfm-am-1-meeting/

nune'
23.10.2010, 19:50
բարևևևև, բոլորին, բլոգս գնալով ավելի ու ավելի հայտնիություն է ձեռք բերում նաև Վրաստանում...կարդացեք..իմացեք
Մերսիներր

nune'
28.10.2010, 14:01
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ֆրանսիական հրաշքներով..........

http://nunerock.com/

nune'
11.11.2010, 11:10
Բարև բոլոր ակումբցիներին… Առաջարկում եմ մի հատ այցելել իմ բլոգ ու տեղեկանալ վերջին նյութերին

http://nunerock.com/

nune'
01.12.2010, 17:12
Ողջույն բոլորին, առաջարկում եմ ծանոթանալ վերջին նորություններին...դե էդքան էլ վերջին չէ, բայց համենայն դեպս ինֆո կգտնեք;)

nune'
05.12.2010, 21:58
Ուզում եմ դուք էլ տեղեկանաք ու գնաք անպայման

http://nunerock.com/2010/12/05/rock-saysno-violence-against-women/

nune'
15.12.2010, 21:44
Անվախների համար.......
http://nunerock.com/

nune'
25.12.2010, 21:10
Սա աստղագուշակ չէ, բայց պիտի էսպես ձևակերպեմ միտքս. Միայն մեկ քլիք ու դու տեղեկացված ես, թե ինչ է սպասում քեզ վաղը;)

http://nunerock.com/2010/12/25/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%B8%D6%84-%D5%A1%D5%BD%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1/

nune'
28.12.2010, 15:20
Բարև բոլորին, ինչպե՞ս եք, հայեր.....

Խնդրեմ կարդալ իմ նոր գրառումը, ինձ շատ հետաքրքիր է ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ
http://nunerock.com/

Shah
28.12.2010, 15:28
Եթե իսկապես մարդկանց կարծիքներն ա հետաքրքրում, ապա գրառումդ էստեղ տեղադրի, ավելի շատ կարդացող կլինի, վերջում էլ որպես աղբյուր գրի քո կայքի հասցեն... թե չէ չեմ ալարում էսքանը գրում եմ, բայց ալարում եմ տրված բոլոր լինքերով մտնեմ...

Chuk
28.12.2010, 15:36
Մոդերատորական. հաշվի առնելով, որ թեմայի հեղինակը թեման զարգացնում է այնպես, որ ոչ թե քննարկվի կայքի պատրաստման տեխնիկական կողմը, ինչի համար նախատեսված է «Վեբ կայքերի քննարկումներ» բաժինը, այլ բովանդակությունը, թեման տեղափոխվել է «Հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ» բաժին, քանի որ ըստ էության կայքն իր բովանդակային կողմով համապատասխանում է ԶԼՄ-ների քննարկման բաժնին, հետագայում բացառված չի, որ կստեղծվեի բլոգներին նվիրված առանձին ենթաբաժին, թեման կտեղափոխվի այնտեղ:

nune'
05.01.2011, 18:58
Չուկ ջան, բնականաբար, համաձայն եմ, սա լրատվամիջոցա ավելի շատ...ինչևէ..

Բարև բոլորին, ու շնորհավոր նոր տարի

Առաջարկում եմ ծանոթանալ, թե ինչպես են դիմավորել նոր տարին մեր հայկական որոշ ռոք խմբեր…կծանոթանաք նաև հետաքրքիր նորությունների կապված ձեր սիրելի խմբերից մեկի հետ…Ճ

http://nunerock.com/

nune'
25.01.2011, 23:30
Բարևևև, ձեր մեջ հաստատ Ֆորշ սիրող կլինի չէ??? դե այցելեք իմ բլոգգգգգ

nune'
29.01.2011, 20:03
Ոնց դուք դեռ չեք կարդացել մեծ հետաքրքրություն առաջացրած իմ վերջին գրառումը, շտապեեեք........
http://nunerock.com/