PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսին կուզենայիք , որ լիներ ձեր ապագա կինը/ամուսինը



aerosmith
27.07.2010, 01:20
Գրեթե բոլորս ենք մեր մեջ կերտում այն մարդու մոդելը, որին որ կցանկանայինք տեսնել մեր կողքին ողջ կյանքի ընթացքում։

Շինարար
27.07.2010, 01:47
Ստեղ էլ գրառում անեմ ու գնամ՝ քնեմ,, էսօր շատ խոսացի ոնց-որ:8

Հիմա կակռազ փնտրտուքների մեջ եմ: Էնպիսի մեկն եմ ուզում կողքիս լինի, որ Աստված մի արասցե, մի ճգնաժամ լինի, գործազրկություն և այլն, ու իմ ընտանիքը աղքատության շեմին եղած լինի, ես էլ մի տեղ համարյա ձրի շինարարության մեջ գործ ճարած լինեմ ու մինչև գիշերը տասներկուսը աշխատեմ, որ հացի փող հասցնեմ, կինս էդ ընթացքում գնացծ լինի անտառ ցախ բերած լինի, որ երեխաները չմրսեն, ու հին շորերը կարկատած լինի ու տանը կարի գործ ճարած լինի, մի ցեխի համար թաթմաններ կարի, ու ես գործից գամ, ցախը տեսնեմ, նեղվեմ, որ գնացել ա ցախի, հուզվեմ, հուզմունքս ցույց չտալու համար դեմքս մի կողմ շրջեմ, ու հետո ինձ հավաքեմ, ասեմ էլ չըլնեմ չիմանամ, որ ցախի գնաս, չուզենամ գնա, մտածեմ, որ էնա ես հեսա գործս կպրծնեմ, մի օրում իր մի ամսվա չափ կբերեմ, ինքն էլ ասի՝ հա, բայց հաջորդ օրը էլի գնա: Ու չասի, թե ես բարձրագույն կրթություն ունեմ, թե ես կարայի կարիերա անեմ, թե ես խի՞ պետք ա էս գավառական քաղաքում մնայի ու ոչ թե չասի մենակ, այլ չմտածի էդ մասին ու ինձ սիրի ու չմտածի, թե ես անճարակ եմ ու ահա բարձրագույն կրթություն ունեմ, բայց գաջ եմ քաշում, այլ մտածի, որ իրեն սիրում եմ ու ընդունակ չեմ խարդախության, որ մի պաշտոնի հասնեմ, ու հիմա ճգնաժամ ա ու հետո լավ ա լինելու…
Աստված չանի, թե նման օրեր լինեն, բայց էնպիսի մեկն եմ ուզում, ում վրա վստահ լինեմ նման վիճակներում:

aerosmith
27.07.2010, 01:55
Ես էլ արտահայտվեմ
1.Բարձրագույն կրթություն ստացած(շատ կուզենամ, որ նաև նույն բնագավառի մասնագիտություններ ունենանք)
2.Ուժեղ(ֆիզիկապես չէ, այլ որ ես ասենք թե օր լինի որ ընտանիքիս հետ չլինեմ, իմանամ, որ երեխաներիս կողքին մի այնպիսի մարդ կա, որի վրա կարելի է հույս դնել ու հանգիստ լինեմ)
3.Ճաշակով
4.Հաճելի արտաքինով
4.1-շաաատ կուզենայի գանգուր մազերով լինի
4.2-գեղեցիկ ապրավաներով օպտիկական ակնոց կրի
4.3-բոյով չլինի
4.4-մի փոքր էլ թմբլ... :)

Lianik
30.08.2010, 11:20
Չգիտեմ, ինչպիսին կլինի, բայց հավատում եմ, որ իմ կողքին կլինի նա, ով նախ և առաջ շատ-շատ կսիրի ինձ :love ես էլ իրան շատ-շատ կսիրեմ :love
եթե մենակ լինեմ, միայնություն չզգամ, քանզի Նա լինի..... հոգեպես մաքուր կուզեմ լինի ու խելացի.....որ միասին կառուցենք մերը.......
......

Անտիգոնե
30.08.2010, 21:26
Թող լինի այնպիսին ինչպիսին որ կա միայն թե....ԼԻՆԻ
Լինի ոչ թե պատահական մեկը, հանգամանքների բերումով, սառը դատողություններով, որովհետևներով, այլ նա, ով իմ ԱՄԵՆԱՆԵՐԴԱՇՆԱԿ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է:)

tikopx
30.08.2010, 21:29
միայն մի բան ասեմ`` իրար հասկանանք

impression
30.08.2010, 21:33
կուզենայի, որ լիներ, ուղղակի ԼԻՆԵԵԵԵՐ, սվո՛լըչը :D

Աբելյան
30.08.2010, 22:14
Կույս::))

Լեո
30.08.2010, 22:17
Կույս::))

Ամբո՞ղջ կյանքում :unsure

Աբելյան
30.08.2010, 22:47
Ամբո՞ղջ կյանքում :unsure
Լեո ջան կույսը դա հոգեվիճակ ա::))

Լեո
30.08.2010, 22:51
Լեո ջան կույսը դա հոգեվիճակ ա::))

Այ դու հոգեբան :acute

Katka
30.08.2010, 22:59
Գրեթե բոլորս ենք մեր մեջ կերտում այն մարդու մոդելը, որին որ կցանկանայինք տեսնել մեր կողքին ողջ կյանքի ընթացքում։

Կերտած մոդելի գոնե 20%-ը լինի :8:

One_Way_Ticket
30.08.2010, 23:27
Գրեթե պարտադիր պայման՝ պիտի լինի գեղեցիկ, ընդ որում շիկահեր գեղեցիկ։ :))
Տենց մեկին գտել եմ, տեսնենք ինչ կստացվի։
Հակառակ դեպքում աչքս այդպիսի աղջիկների մեջ է մնալու, և մեր ամուսնությունը ոչ մի լավ բանի չի բերի:
Այլ պարտադիր պայմաններ չկան, ցանկալի է, որ լինի համեստ, խելացի, ունենանք ընդհանուր հետաքրքրություններ, և այլն, բայց ես իդեալական տղամարդ չեմ, որ իդեալական կին պահանջեմ։

Ժունդիայի
30.08.2010, 23:44
Նենց պետք ա լինի, երբ դուրս գանք քայլելու, մայրս մեր հետևից հիացմքունքով նայի ու ասի «երանի քո տիրոջը աղջիկ ջան»՝ այսինք ինձ էլի:))

Lianik
31.08.2010, 11:08
Լեո ջան կույսը դա հոգեվիճակ ա::))


Հոգեվիճակ, թե համաստեղության նշան??? :think