PDA

Դիտել ողջ տարբերակը : Լավատեսների ու հոռետեսների մասին



Ռեդ
27.07.2010, 00:57
(Լ - լավատես, Վ - վատատես, Ռ - ռեալիստ)

Լ ու Վ ալպինիստներ սայթաքեցին ու նետվեցին անդունդը:
Վ - Ընկնու՜մ եմ:
Լ - Թռչու՜մ եմ:

***
-Ովքե՞ր են աշխարհի ամենամեծ Լ-երը:
-Հրեաները. հլա չաճած՝ կտրում են:

***
Աչքը մոտեցնում է նա ապակուն, նայում է, սեղմում, ու հիշում է ձեզ. ո՞վ է նա:
Լ - Լուսանկարիչը:
Վ - Սնայպերը:

***
Լ-երը ստեղծեցին ինքնաթիռը, իսկ Վ-երը՝ պարաշյուտը:

***
Լ-ն՝ Վ-ին.
-Եկեք այնպես անենք, որ բոլորին լավ լինի:
-Իսկ մեզ մոտ կստացվի՞:
-Այդ դեպքում եկեք այնպես անենք, որ մեզ լավ լինի:
-Իսկ նրանք թու՞յլ կտան:
-Այդ դեպքում եկեք այնպես անենք, որ նրանց լավ լինի:
-Դա մեզ ի՞նչ կտա:
-Այդ դեպքում թող նրանք այնպես անեն, որ մեզ լավ լինի:
-Դա նրանց ինչի՞ն է պետք:
-Այդ դեպքում թող նրանք այնպես անեն, որ նրանց լավ լինի:
-Բա մե՞նք այստեղ ինչ կապ ունենք:

***
Սցենար 1. Ձեր կինը ձեզնից գնաց ուրիշի մոտ:
Ռ - Դա իմ ընտանեկան կյանքի վերջն է:
Վ - Դա իմ կյանքի վերջն է:
Լ - Դա իմ՝ բյուջեի հետ ունեցած պռոբլեմների վերջն է:
Սցենար 2. Դուք ստացել եք նամակ, որի մեջ սպիտակ փոշի է:
Ռ - Սա ինձ կբերի շատ վտանգավոր մի հիվանդություն, անհապաղ պետք է զանգել 911:
Վ - Ես կմեռնեմ մի քանի օրից:
Լ - Ինձ հեռուստացույցով ցույց կտան:
Սցենար 3. Դուք կորցրել եք ձեր լսողությունը:
Ռ - Միգուցե՝ բուժման պրոցեսը դժվարին լինի:
Վ - Ես երբեք չեմ կարողանա շփվել ծանոթներից հետ:
Լ - Ես երբեք այլևս չեմ լսի Բրիթնի Սփիրս:

***
-Ինչքա՞ն ունեմ ինձ ապրելու, հարցրեց Վ-ն կկվին: Իսկ Լ-ն՝ փայտփորիկին:

***
Վ-ն խաչբառ է լուծում մատիտով, իսկ Լ-ն՝ գրիչով:

***
Լ-ն մտածում է, որ Մարսի վրա կյանք կա: Իսկ Վ-ն մտածում է, որ կյանք չկա նաև Երկրի վրա:

LoK®
27.07.2010, 01:58
Լավատեսները սովորում են հայերեն, վատատեսները` անգլերեն, իսկ ռեալիստները` չինարեն :)

Ռեդ
28.07.2010, 00:37
Վատատեսը թունել է տեսնում, լավատեսը՝ լույսը՝ թունելի վերջում, ռեալիստը տեսնում է թունել ու գնացք, որը շարժվում է ռելսերի վրայով:
Իսկ մեքենավարը տեսնում է ռելսերին նստած երեք հիմարների:

***
Լավատեսական հայացք վատատեսի աչքերով՝ «այս ամբողջ անասունությունը միգուցե և մի օր կավարտվի»:

Jarre
28.07.2010, 10:31
Լավատեսները ստեղծեցին ավտոմեքենա, իսկ վատատեսները անվտանգության բարձիկներ

Լավատեսները ստեղծեցին Աստծուն, իսկ վատետեսները մանրամասն նկարագրեցին դժողքը

Լավատեսները ստեղծեցին էլեկտրական լամպ, իսկ վատատեսները էլեկտրոհաշվիչ

Լավետեսները ստեղծեցին հայելին, իսկ վատատեսները մակիյաժ

Լավետեսները մաղթում են երջանկություն, իսկ վատատեսները առողջություն

Լավետեսները ստեղծեցին ինտերնետը, իսկ վատատեսները անտիվիրուսներ

Եվ վերջում. լավատեսները ստեղծեցին Ակումբը, վատատեսները ստեղծեցին մոդերներին, իսկ ռեալիստները տակտիչնի գմփցնում են իրենց դուր չեկած թեմաները :D (ՀԳ՝ եղե՛ք ռեալիստ :P )

Shah
28.07.2010, 11:44
Լավատեսը դա նույն վատատեսն ա ուղղակի լավ անտիդեպրեսսանտներ ընդունած :)
Անիվ հնարողը եղել ա լավատես, իսկ պահեստային անիվը` վատատեսը:
Վատատեսները կկուին են հարցնում թե քանի տարի ա մնացել ապրելու իսկ լավատեսները փայտփորիկին:

CactuSoul
20.08.2010, 18:24
«Ամեն ինչ իմ առջևում է»-ն շատ ավելի լավատեսական է հնչում, քան «ես ամեն ինչի վերջում եմ»-ը:

***
Իսկական լավատեսը նույնիսկ գերեզմանոցում խաչերի փոխարեն պլյուսներ է տեսնում:

***
Լավատեսը նա է, ով ժպտում է թե՛ սեփական հարսանիքի օրը, թե՛ ապահարզանի:

***
Լավատեսը նա է, ով հացի խանութ գնալիս հետը պահպանակ է վերցնում:

***
Վատատեսներն էլ են սխալվում, բայց միշտ հաջող:

***
Վատատեսը նա է, ով բողոքում է աղմուկից, երբ հաջողությունը թակում է իր դուռը:

Ռեդ
20.08.2010, 18:52
Լ-ն մտածում է, որ Մարսի վրա կյանք կա: Իսկ Վ-ն մտածում է, որ կյանք չկա նաև Երկրի վրա:
Մեկ այլ տարբերակ՝
Լավատեսը հավատում է, որ մենք բնակվում ենք բոլոր աշխարհներից լավագույնում: Իսկ վատատեսը վախենում է, որ դա ճիշտ է:

Jerry
05.09.2010, 08:58
Վատատեսն ու լավատսը իրենց զոքանչների հետ ավտեբուսով գնալիս.
Վատատես,- ավտոբուսը կարուղ է վթարի ենթարկվել,:(, ու զոքնչս զոհվի:
Լավատես,- ավտոբուսը կարուղ է վթարի ենթարկվել:) ու զոքնչս զոհվի:

Ռեդ
09.01.2011, 21:29
Նա սիրում է բոլոր մարդկանց անխտիր՝ անկախ նրանց կրոնից ու մաշկի գույնից:
Լավատեսները. -Դա Աստվածն է:
Վատատեսները. -Դա կոկորդիլոսն է:
:D

Վիշապ
09.01.2011, 22:39
Լինում են չեն լինում՝ Էխը, Ուխը և Օհո-հոն: Էխը վատատես էր, ծույլ և միշտ հոգոց էր հանում: Ուխը լավատես էր, կենսուրախ ու հիանում էր ամեն ինչով: Իսկ Օհո-հոն պարզապես դուր էր գալիս կանանց::}

Անտիգոնե
09.01.2011, 23:36
Լավատեսը կազմում է ծրագրեր ապագայի համար, իսկ վատատեսը դրանք իկատար է ածում:

Ուլուանա
14.11.2011, 20:08
Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք լավագույն աշխարհում։ Վատատեսը վախենում է, որ այդպես էլ կա։

Նաիրուհի
11.04.2013, 01:25
Նոր ՖԲ-ում կարդացի :D

Լավատեսն այն մարդն է, ում կարծիքով Պիզայի աշտարակն սկզբում պառկած է եղել :lol

Լեդի Վարդ
11.04.2013, 15:06
Լավատեսները հորինել են էքստրեմալ սպորտը,վատատեսները`գիպսը:

Լավատեսները հորինել են տառերը,վատատեսները`հիերոգլիֆները:

Լավատեսները հավատում են մեծ սիրուն,վատատեսները`ոչ մի բանի:

Լավատեսները ստեղծել են ինքնաթիռներ,վատատեսները`ցինկից դագաղները:

Ruby Rue
11.04.2013, 16:12
Հոռետես լինելը հավես ա. միշտ վերջում ամեն ինչ քո պատկերացրածից լավ ա լինում: ;)

CactuSoul
06.06.2015, 16:26
Լավատեսը նա է, ով, նույնիսկ երբ ախորժակը ստրեսից և/կամ տրամադրություն չունենալուց փակվել է, մտածում է՝ «ուխ, կնիհարեմ» :)) Սեփական փորձից :}