Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ծածկած հայելին....

My World My Space
25.07.2010, 15:13
Առավոտյան շուտ զարթնեցի. նայեցի առաստաղին, որտեղ տարիներ առաջ փակցրել է մի թուղթ, վրան գրված "Кто рано встает, тому Бог подает..." և սկսեցի մտածել անելիքներիս մասին:
Շատ բան կար այդ օրն անելու, սովորականից ավելի շատ, որոշել էի ավարտին հասցնել նաև ժամանակին կիսատ թողած մի քանի գործեր: Նայեցի շուրջս. ամեն գործից մի ծայր էր մնացել, մի թափթփված սեղան, ու մի կիսակարդացած գիրք` անկողնուս կողքին, հատակին ընկած: Պահարանում` թղթեր, որ վաղուց էի ուզում դասավորել, բայց ամեն անգամ հետաձգում էի: Ցավով զգացի որ կիսատներս ավելի շատ են քան ամբողջներս, որ դեռ չեմ ամբողջացել... Ռուսերեն մի լավ բառ կա` закруглятся:
Կամաց հագնվեցի ու դուրս եկա: Տանն իրարանցում էր, քաշվեցի մի անկյուն, որ ոտքի տակ չընկնեմ: Անցան-գնացին ու չտեսան: Ձայն չհանեցի: Սպասեցի ու դուրս եկա բակ: Բակում իմ հարազատներն էին: Լռություն էր:
Սիրտս վատ բան գուշակեց: Արագ ներս մտա: Սենյակիս կիսաբաց դռնից նկատեցի, որ քույրս արագ արագ հավաքում է սեղանիս թափված թղթերն ու լցնում է դարակներս մեջ: Զայրացած ուզում էի բղավել, երբ տեսա մորաքրոջս, որ սպիտակ սավանով փակում էր սենյակիս հայելին..... Սիրտս ասես կանգնեց մի պահ: Արագ մտա մորս ննջարանը: մայրս նստած լալիս էր.... մոտեցա գրկեցի ուսերը, համբուրեցի ճակատը.
-Մամ.... Մա՜....
Պատասխան չստացա:
Նայեցի սենյակում գտնվող կանանց դեմքին: Ոչ մեկի հայացքի հետ հայացքս չխաչվեց: Դուրս եկա: Հորեղբորս տղաները նայում էին նկարներիս ալբոմն ու կամաց ինչ-որ բան քննարկում....
Հասկացա, որ գործերս էդպես էլ անավարտ կմնան, ու սիրտս ճմլվեց:

Հիշեցի հորս. «Անունս գետնին չթողնես, տղե՜ս...»

(Շարունակելի....)

Chuk
25.07.2010, 15:17
Ահագին ծեծված թեմա է, էս թեմայով շատ բաներ եմ կարդացել: Վորլդ, ոչ մի նոր բան չտվեց էդ իմաստով, ոչ համուհոտային, ոչ ասելիքի :oy

Chilly
25.07.2010, 15:25
Ահագին ծեծված թեմա է, էս թեմայով շատ բաներ եմ կարդացել: Վորլդ, ոչ մի նոր բան չտվեց էդ իմաստով, ոչ համուհոտային, ոչ ասելիքի :oy

էդպես որ նայես աշխարհում ամեն ինչ արդեն բազմիցս ասվել ու արվել է... իմ կարծիքով ասելիք կար... ու ոճդ էլ լավն է, բայց երևի պիտի շարունակես Վորլդ...

Chuk
25.07.2010, 15:45
էդպես որ նայես աշխարհում ամեն ինչ արդեն բազմիցս ասվել ու արվել է... իմ կարծիքով ասելիք կար... ու ոճդ էլ լավն է, բայց երևի պիտի շարունակես Վորլդ...

Chilly ջան, դրա համար ես հատուկ շեշտեցի, որ ոչ համուհոտային տվեց, ոչ ասելիքային: Իհարկե կարելի է ամեն ինչը նորից ասել՝ այլ ձևով, ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր, կամ ուրիշ դիտանկյունից: Բայց կոնկրետ տվյալ ստեղծագործությունը իր նկարագրային ու մնացյալ աղքատիկությամբ հիշեցնում է հետևյալ տարբերակին, որ գրված լիներ «Ես մի օր զարթնեցի ու տեսա, որ արդեն մահացել եմ»: Ինչ վերաբերվում ա «շարունակելի...»-ին, ապա չեմ բացառում, որ շարունակվելու դեպքում ավելի հետաքրքրանա, նոր համուհոտ ու ասելիք ստանա, բայց նաև նշեմ, որ այդ «Շարունակելի...»-ն ավելացվել է իմ գրածից հետո:

My World My Space
25.07.2010, 15:47

պարզապես մոռացել էի, Չուկ ջան... առաջին հերթին հենց ես գիտեմ, որ դեռ ասելիքը չեմ ասել....

Հ.Գ. բայց նաև մի մոռացի, որ գրվել ա Չիլլիի շարունակելու առաջարկից առաջ.....

Chuk
25.07.2010, 16:07
պարզապես մոռացել էի, Չուկ ջան... առաջին հերթին հենց ես գիտեմ, որ դեռ ասելիքը չեմ ասել....

Հ.Գ. բայց նաև մի մոռացի, որ գրվել ա Չիլլիի շարունակելու առաջարկից առաջ.....

Վորլդ ջան, ես ընդամենն ասում էի, որ եթե նախօրոք իմանայի, որ ավարտված չի, դժվար այդ տեսքի կարծիք գրեի կամ արդեն իսկ կարծիք գրեի :)

Alphaone
21.09.2013, 16:31
Ես էս թեմայով էլի կարդացել եմ, բայց երևի քիչ եմ կարդացել, դրա համար էլ հենց սկզբից ինձ հետաքրքրեց: Ակումբը լիքը լավ բաներ ունի, բայց մի վատ բան էլ կա. հետաքրքրություն է առաջանում, ուզում ես գործը կարդալ, տեսնում ես՝ կիսատ է, վաղուց գրված է ու էդպես էլ մոռացված: Նույնը Չուկի Բոբիկին է վերաբերում: ...

My World My Space
21.09.2013, 17:13
Ալֆա ջան, պահեր են լինում, որ ասելիքդ չես կարում ջևակերպես նենց, ոնց որ ուզում ես՝ արտահայտչաձևը դուրդ չի գալիս... թողնում ես հետոյի, հետո էլ պարզվում ա, որ ասլու ցանկությունը չկա, կամ, որ ավելի վատ ա՝ ասելիքը... :(
Հ.Գ. Մեր կյանքը մեծամասամբ հենց կիսատներից ա բաղկացած... ;)

Alphaone
21.09.2013, 17:15
հա, բայց էս գործը, որ հենց էդ կիսատների մասին էր, կիսատ թողելը մի տեսակ դաժան սիմվոլիկա ա, պետք ա ավարտել :)