Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ցավը...
My World My Space
24.07.2010, 17:26
20.. թվականն էր: Աշնանային մի խաղաղ երեկո: Այդ օրը ես հայր դարձա...առաջին անգամ.... Մեծ ուրախությամբ ընկերներով շամպայն բացեցինք ծննդատան բակում, կնոջս ուղարկեցի մի մեծ ծաղկեփունջ` իր սիրած վարդագույն վարդերով....
Ուրախությունս շարունակվեց 2 ամբողջ օր... 3-րդ օրը գնացի կնոջս ու որդուս ծննդատնից բերելու.... Ասեցին, որ պետք է խոսեմ բժշկի հետ: Մտա բժշկի առանձնասենյակ.
- Բարև ձեզ, ես Արմանի հայրն եմ....
- Բարև ձեզ, նստեք, խնդրեմ,- սառը տոնով սկսեց բժիշկը:
- Ինչ-որ խնդիրնե՞ր կան, բժիշկ,- սկսեցի ես:
- ցավոք, այո,- մեծ դադար առավ բժիշկը և շարունակեց,- ուզում եմ հայտնել որ ձեր երեխան բնածին լուրջ արատ ունի, որը նրա հոգեկան զարգացումն անհնար է դարձնում:
Ես չհավատացի ականջներիս.... տղաս.... իմ տղան....
Ասես ինչ-որ խորքերից լսեցի բժշկի ձայնը.
- Դուք կարող եք թողնել երեխային ծննդատանը:
- Բժիշկ, ի սեր աստծո, էս ինչե՞ր եք ասում....նա ի՞նչ մեղավոր է... և հետո այս վիճակում նա ավելի շատ ունի մեր կարիքը, ես ինչպե՞ս կարող եմ որդուս, ի՜մ որդուն թողնել այստեղ և շարունակել ապրել, - հազիվ հասցրեցի արտասանել ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Ուսիս զգացի բժշկի ձեռքի տաքությունը, հավաքեցի ողջ քաջությունս, սեղմեցի բժշկի ձեռքը ու արագ դուրս եկա: Իջա ծննդատան բակ, արագ արագ ծխեցի մի քանի գլանակ ու բարձրացա կնոջս մոտ: Կինս.... իմ Արմինեն....երեխան գրկում վախեցած ու թախանձող մի հայացքով նայեց դեքիս: Մոտեցա համբուրեցի ճակատը, համբուրեցի երեխային ու փորձեցի ժպտալ.
- Սիրելիս, կես ժամից Կարենը կգա, ու մեզ տուն կտանի....
- Արմե՜ն....
- Շ՜շշշշ, Արմանը քնած է,-մատս կամաց նրա շրթւոնքներին հպեցի ես,- ես ձեզ սիրում եմ...
Արմինեն լաց եղավ: Ես արագ դուրս եկա, որպեսզի զսպեմ արցունքներս:
Արդեն 20 տարի է անցել: Արմանը մեծացել հասուն տղամարդ է դարձել: Բայց դեռ երեխա է, իմ երեխա՜ն..... Ամեն երեկո նա դուրս է գալիս փողոց ինձ դիմավորելու.... ամեն երեկո ես երթուղայինի մեջ նստած սպասում եմ, որ մեքենան թեքվի անկյունից ու տեսնեմ որդուս....
Արդեն 20 տարի է արտաքուստ փորձում եմ պահպանել ուրախ մարդու իմ համբավը: Հարսանիքներում, երբ քավոր եմ լինում կամ թամադա, ամեն կենացիս հետ մի բաժակ դառնություն եմ քաշում սրտիս, որովհետև իմ տանը հարսանիք չի լինելու երբևէ.... Ամեն գեղեցիկ աղջիկ տեսնելիս ցավով ու դառնությամբ ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նա չի կարող իմ հարսը լինել:
Ժամանակի հետ եկավ այն գիտակցումը, որ պիտի համակերպվեմ ցավին, որովհետև դա միակ բեռն է, որ ոչ տանել ես կարողանում, ոչ էլ ճանապարհի կեսին ուսիցդ ցած նետել, որովհետև դա քո ցավն է, քո հարստությունը.... իմ ու Արմինեի ժամանակից շուտ ճերմակած մազերը դրա վառ ապացույցն են:
Մենք երջանիկ ենք մեր ցավի հետ: մենք մի որդի ունենք, որ մեզ բազում երջանիկ օրեր է պարգևել, դեռ իր ծնունդից առաջ, երբ ժամերով գլուխս կնոջս որովայնին դրած նրա շարժումների ձայներն էի որսում: Այդ պահերը դեռ այսօր էլ առկախված են կյանքիս առօրյայի մեջ և երջանկություն են բուրում....
Բայց այնուամենայնիվ կա՛ ցավը, որին անզոր եմ հերքել: Ու մի օր երբ փոսն իջնելուց և հողով ծածկվելուց հետո մարդիկ կասեն "հողը թեթև լինի վրադ", ոչ ոք չի նկատի, որ հողի վրա իր քարե ծանրությամբ նստած է ցավը....
murmushka
24.07.2010, 17:34
չգիտեմ ինչ ասել.... ուղղակի սարսափելի լավն էր, սարսափելի իրական ու անիրական, սարսափելի......ցավոտ
Շնորհակալություն, որ մտածելու, կյանքը վերաիմաստավորելու առիթ տվեցիք
Շնորհակալություն
Ինչքան էլ, որ ասելիքս բառը պատմվածքի սյուժեին հառակ ա, բայց պիտի ասեմ, որ սիրուն ա, շատ:
Շարադրանքն էլ ա լավը:
հ.գ. Ես առանձնապես չեմ հավանել երգիծականները, սա հավանեցի:
Շատ շատ լավն է
Հուսով եմ որ իրական չէ:
Մի խոսքով :clap
My World My Space
24.07.2010, 18:33
Շատ շատ լավն է
Հուսով եմ որ իրական չէ:
Մի խոսքով :clap
Իսկ ես կցանկանայի, որ իրականում նման սկզիբն այսպես ավարտվեր, ու չլիներ "հատուկ մանկատուն" հասկացությունը, մանկատուն չլիներ....
Ցավոտ էր... Իրական կյանքի իրական հոտ եկավ, հոր բարությունն ու ցավը զգացի համարյա շոշափելի... ապրես.. Ճիշտ ես, երանի մանկատներ չլինեին...
Իսկ ես կցանկանայի, որ իրականում նման սկզիբն այսպես ավարտվեր, ու չլիներ "հատուկ մանկատուն" հասկացությունը, մանկատուն չլիներ....
Համաձայն եմ ձեզ հետ
Ներկայումս շատերը հրաժարվում են իրենց երեխաներից միայն իրենց մասին մտածելով և չեն տածում այն մասին որ առանց հետ էլ այդ երեխան դժբախտ է և նրան միայնակ թողնելը այդ դժբախտության հետ հանցագործություն է
Վորլդ ջան հոգիս բերանս տվիր... Սա հայերեն էր... Սա հասկացա…
Շնորհակալություն...
My World My Space
24.07.2010, 22:23
Հ.Գ. Երբ փորձում ես հասկանալ ուրիշի ցավերը, ակամա շոշափում ես հոգուդ խորդուբորդությունները....
© My World My Space
E-la Via
25.07.2010, 13:31
Վորլդ չգիտեմ էլ, թե բառերով ինչպես արտահայտեմ զգացածս: Չեմ գտնում անհրաժեշտ բառերը: Ուղղակի՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
My World My Space
25.07.2010, 14:03
Վորլդ չգիտեմ էլ, թե բառերով ինչպես արտահայտեմ զգացածս: Չեմ գտնում անհրաժեշտ բառերը: Ուղղակի՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
ես եմ շնորհակալ Way ջան....
Սարսափելիորեն լավն էր, աստված հեռուն տանի տենց բաներից...
Որքան էլ հակասական թվամ՝ տխուր էր շատ, բայց դրական.... Մերսի My World My Space :)
Շատ տպավորիչ էր այս հատվածը։
Արդեն 20 տարի է արտաքուստ փորձում եմ պահպանել ուրախ մարդու իմ համբավը: .... ամեն կենացիս հետ մի բաժակ դառնություն եմ քաշում սրտիս, որովհետև իմ տանը հարսանիք չի լինելու երբևէ.... Ամեն գեղեցիկ աղջիկ տեսնելիս ցավով ու դառնությամբ ևս մեկ անգամ հասկանում եմ, որ նա չի կարող իմ հարսը լինել:
Իսկ դրական էր այ էս մեկը։
.... դա քո ցավն է, քո հարստությունը.... Մենք երջանիկ ենք մեր ցավի հետ: մենք մի որդի ունենք, որ մեզ բազում երջանիկ օրեր է պարգևել, դեռ իր ծնունդից առաջ, երբ ժամերով գլուխս կնոջս որովայնին դրած նրա շարժումների ձայներն էի որսում: Այդ պահերը դեռ այսօր էլ առկախված են կյանքիս առօրյայի մեջ և երջանկություն են բուրում....
«Հարստություն».... հըըըմ..... էս բառը շատ բան կասի նման «հարստություն» ունեցողին :)
Վորլդ, գրածիդ հիման վրա «կարճամետրաժ ֆիլմակ» նկարե՞լ են: :)
My World My Space
25.07.2010, 16:44
Խի ուզում ես նկարե՞ս Դայ ջան....
Խի ուզում ես նկարե՞ս Դայ ջան....
Ես հասարակ մահկանացու որակի ապահովման ինժիներ եմ, ես ռեժիսոր չեմ, ուղղակի հարցնում էի: :)
My World My Space
25.07.2010, 17:11
Ես էլ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա սրա հիման վրա "ֆիլմակ" նկարել, կամ նկարելուց էլ ով կարա էսքան էմոցիա խաղա....
World ջան շաաաաաաաատ լավն էր, ապրես, նենց դուրըս եկավ:hands
Լուսաբեր
26.07.2010, 15:30
Ժպիտով սկսեցի կարդալ, ժպիտս փոխվեց լրիվ լուրջ դեմքի. արդեն փշաքաղություն զգալով չէի ուզում շարունակել... բայց վերջում էլի ժպտացի...
:):):)
Ես էլ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա սրա հիման վրա "ֆիլմակ" նկարել, կամ նկարելուց էլ ով կարա էսքան էմոցիա խաղա....
Իսկ ես մտածում եմ, որ կարելի է: Նույնիսկ պատկերացնում եմ թե ինչ լավ կարճամետրաժ ֆիլմ կարելի է նկարել: Ափսոս ինքս ռեժիսոր չեմ...:think
Հիանում եմ, երբ մարդը պատմում է մարդկայինի մասին: Այս տողերը ստիպում են մտածել մարդ մնալու թե դժվարինության և թե գեղեցկության մասին:
Այո պետք է կարողանալ տխրության մեջ էլ երջանկություն գտնել:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
CactuSoul
26.07.2010, 18:29
Այո պետք է կարողանալ տխրության մեջ էլ երջանկություն գտնել:
Նա, ով չի կարողանում տխրությունից թեկուզ մի կաթիլ երջանկություն քամել, չի կարող երջանկություն զգալ նույնիսկ այն դեպքում, երբ դրա ծովում խեղդվելիս լինի:
Պատմվածքիկը արագ ընթացք ուներ, բայց բնական էր: Սեղմ, առանց ավելորդ բառերի: Ու հենց դրա հետևանքում՝ տպավորիչ:
Ստացվել ա, Հով, ապրես:):
Իսկ ես ճանաչում եմ տենց մեկին... 23 տարեկան կլինի երևի: Ինքը հաստատ շատ երջանիկ ա զգում, ինքը չի գիտակցում երևի, որ ուրիշներից տարբեր ա: Ինքը լավն ա :):
Երևի չէի մտածել, թե ինչ են զգում իր ծնողները...
Լավ էր գրված, ապրես :):
My World My Space
26.07.2010, 23:01
Շնորհակալ եմ արձագանքների համար....
Մեկ-մեկ ցանկություն է առաջանում խոսել այն իրականության մասին, որը բոլորս ենք տեսնում, բայց չենք փորձում (թե՞ չենք ուզում) խորանանալ, վերլուծել, քիչ այլ տեսանկյունից նայել դրանց:
Կոնկրետ ինձ համար սա մի փորձ էր վերագնահատելու համար երջանկություն եզրույթը: Ինձ համար պարզ դարձավ որ երջանկությունը կարող է նաև դառնահամ լինել, բայց ամեն դեպքում այն չի դադարում երջանկություն լինել: Երբեմն կյանքի հոգսերի շրջապտույտում մենք այնքան ենք "դժվարանում", որ վախենում ենք կորցնել մեր գոյության ոգին:
Կյանքը վեպ է, բաղկացած միայն վերնագրերից, և որի բովանդակությունը գրելու հնարավորություն յուրաքանչյուրս ունի: պետք է միայն գտնել համապատասխան սկիզբ ու քաջություն ունենալ այն ավարտելու, բացահայտելով այն ցավերը, որոնք սկզբնական շրջնաում վախենում ենք նույնիսկ ընդունել....
Շնորհակալ եմ....
Ջուզեպե Բալզամո
27.07.2010, 21:07
Ուժեղ ա…
Ինձ հարազատ ա, շունչս բռնող… լավն ա…
… ապրես …
Հ.Գ. Կարող ա հետո էլի գրեմ, առանց բազմակետերի
My World My Space
27.07.2010, 22:30
Ուժեղ ա…
Ինձ հարազատ ա, շունչս բռնող… լավն ա…
… ապրես …
Հ.Գ. Կարող ա հետո էլի գրեմ, առանց բազմակետերի
Շնորհակալ եմ, պատրաստ եմ ընթերցելու.....:)
Mark Pauler
28.07.2010, 00:18
Շատ լավ ա գրված: Զգացմւնքները հասցրել ես մեզ:
Էս որակի ստեղծագործություններ կարդալուց ափսոսում եմ, որ ժամանակս չի բավականացնում հաճախ լինեմ ԴԱՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ:
Հենրիկ Բաբաջանյան
28.07.2010, 01:46
Այստեղ լռելը խոսելուց արժեքավոր է…
Կարճ էր ու շատ կտրուկ, դա ինձ դուր եկավ, չեմ կարա չասեմ, որ ընթացքում դող չապրեցի, հակառակը՝ տպավորիչ էր ու մտածելու էլ տեղ է տալիս, ասելիքը տպավորեց...............
My World My Space
29.07.2010, 21:17
ՑԱՎԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ....
Դեռ վաղվա լուսը աչքիդ չհասած
Չձևավոված վաղվա ցավն է կառչում մտքերիդ,
Քրքրում բոլոր նյարդերդ հոգնած
Ու ճանկն է գցում սև ճակատագրիդ....
Լույսից արագ առաջ նետվում,
Օրաբացն է քեզ ավետում,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Հոսանք դառնում ու վազում է քո նյարդերում`
Լճանալով քո հայացքւոմ...
Ու ծնվելիս նորածինն էլ
Դեռ չբացած իր աչքերը
ցավն է զգում իր թոքերի,
Առաջ` ցավը, հետո` լույսը,
Սա սիստեմն է ծնունդների....
Ցավ` առաքյալ ապրումների
Ու հետևանք շարժումների,
Լույսից առաջ, լույսից հզոր,
Լույսից պայծառ ու անթերի....
Ու միշտ այսպես լույսից արագ
Ցավն է կանչում աքլորականչ,
Ու կանգնում է օրվա առաջ խինդով վայրագ,
Ամեն անգամ նոր գուներով ու անճանաչ....
Ու ասում են բնության մեջ
Ոչինչ չկա լույսից արագ....
Անխառն երջանկությունը հեքիաթ է, փերիների հեքիաթ: Ցավը, ինչպես և երջանկությունը պատկանում է միս ու արյունին: Երջանկություն էլ կարող է այնպես մարմնական լինել ինչպես ցավը: Պատահել է չէ՞, որ մրսես տեղատարափ անձրևի տակ, կամ ոտքդ քարին զարկես ու ցավ զգաս: Դժբախտ սերերի ու խակ պտուղների անմարսողություն ես ունեցել: հետո՞ ինչ:
Ցավը մարմնական է, նա կարողանում է մեծ վարպետությամբ բռի մեջ սեղմել քո անչափ մեծ, մե՜ծ սիրտը, որն ընդունակ է ցավալ նաև ուրիշի համար: Դա էլ երջանկություն է.... մի թաքնված հեշտանք, որ դեռ չես կորցրել մարդկայնությունդ: Լավ ես չէ՞ զգում, երբ ցավում ես ուրիշի համար: Մի տեսակ բավարարվածություն ես զգում:
Ցավը, ինչքան էլ կոպիտ կհնչի, բավարարվածություն է բերում, քեզ ստիպում է թեթևանալ, որովհետև կտրում է առօրյա հոգսերիցդ....
Ու դա արդեն մի տեսակ դառը երջանկություն է բերում քեզ, այն տհաս մրգի նման , որի թեթև քաղցրությունից շատ բերանումդ տտիպություն ես զգում, երբեմն նույնիսկ ավելի շատ քան քաղցրությունն էր....
Եվ վերջապես ցավն էլ վայելք է, որն իր պահանջներն ունի. իրեն կրելու համար քաջություն է պահանջում....
Հ.Գ. մի քիչ խրթին ստացվեց, կներեք, հոգիս եմ մաքրում....
Այս խրթինն ինձ շատ ավելի դուր է գալիս...:)
Տխրեցի և ուրախացա, որ այդպիսի մարդիկ իրականում կան մեր կողքին։ Խոնարհում իրենց։
Ինչ լավ էր գրված... Ինչ տխուր ու ինչ բարի ու սիրով լեցուն...
Մեր ցավը մեր հարստությունն է... :8 Ինչ ճիշտ է...
կարելի է չե ուղղակի շնորհակալություն ասել, որովհետև անհնար է ես 2-3 րոպեներում ապրած զգացումները ներկայացնել, շնորհակալություն:
My World My Space
30.08.2010, 14:11
- Բարև ձեզ, ես Արմանի հայրն եմ....
- Բարև ձեզ, նստեք, խնդրեմ,- սառը տոնով սկսեց բժիշկը:
- Ինչ-որ խնդիրնե՞ր կան, բժիշկ,- սկսեցի ես:
- ցավոք, այո,- մեծ դադար առավ բժիշկը և շարունակեց,- ուզում եմ հայտնել որ ձեր երեխան բնածին լուրջ արատ ունի, որը նրա հոգեկան զարգացումն անհնար է դարձնում:
Ես չհավատացի ականջներիս.... տղաս.... իմ տղան....
Ասես ինչ-որ խորքերից լսեցի բժշկի ձայնը.
- Դուք կարող եք թողնել երեխային ծննդատանը:
- Բժիշկ, ի սեր աստծո, էս ինչե՞ր եք ասում....նա ի՞նչ մեղավոր է... և հետո այս վիճակում նա ավելի շատ ունի մեր կարիքը, ես ինչպե՞ս կարող եմ որդուս, ի՜մ որդուն թողնել այստեղ և շարունակել ապրել, - հազիվ հասցրեցի արտասանել ու հոնգուր-հոնգուր լաց եղա: Ուսիս զգացի բժշկի ձեռքի տաքությունը, հավաքեցի ողջ քաջությունս, սեղմեցի բժշկի ձեռքը ու արագ դուրս եկա:
Ինձ էնքան հետաքրքիր ա, որևէ մեկը զգա՞ց բժշկի ցավը, մարդուն ստիպված ցավացնելու ցավը.....Էնքան դժավար բան ա դա.....
Lusinamara
15.04.2011, 23:12
Աներևակայելի ու չպատմվող ցավ զգացի...
զգացի և բժշկի ցավը, բայց ոչ խորությամբ,,/միշտ մտածել եմ, որ բժիշկները սովոր են:(/
Ապրես Հով ջան, ուրիշների ցավն այսպես տեսնելու համար...
Աստված թույլ չտա նման ցավեր...
Աներևակայելի ու չպատմվող ցավ զգացի...
զգացի և բժշկի ցավը, բայց ոչ խորությամբ,,/միշտ մտածել եմ, որ բժիշկները սովոր են:(/
Ապրես Հով ջան, ուրիշների ցավն այսպես տեսնելու համար...
Աստված թույլ չտա նման ցավեր...
Մեր դասախոսներից մեկն ասում էր,որ բժիշկները երբեք սովոր չեն չեն լինում
MWMS Լավ ես գրում,տխուր էր,բայց լավն էր
My World My Space
15.04.2013, 16:41
Իհարկե, կա ցավը: Այն անբաժան է ոչ միայն մարդկային կյանքի պայմանների, այլ նաև կյանքի բնույթով: Դու ծնվել ես լացի մեջ: նոր ձևավորվող քո գոյի անգիտակցականի մեջ դու ընդունել ես այդ փորձությունը: Դու շահել ես քո կյանքի մեծագույն գրազը, հաղթահարել ես ամենաառաջին ցավը, որը քեզ սովորեցրել է տոկունության: Այդ ցավը սկիզբն է քո վազքի՝ դեպի երջանկություն....
Alphaone
15.04.2013, 17:55
ցնցված եմ...
Lusntag Lusine
15.04.2013, 17:57
Շնորհակալություն...
Ամեն ինչ ասված էր, ցավոք իրական կյանքում քիչ չեն նման դեպքերը…
Արևանուռ
15.04.2013, 22:21
Ինձ էլ հուզեց Ձեր պատմությունը: Գիտեմ բարձրաձայնել ցավի մասին որքան դժվար է (http://www.akumb.am/showthread.php/64192-%D5%84%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%B8%D5%BF-%D5%A1-%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD): Հավատացեք, Դուք շատ շատերից ավելի երջանիկ եք: Շատ հուզված եմ
My World My Space
21.09.2013, 17:26
Նորից կարդացի.... էլ չեմ գրի... :(