PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական հոսթինգ



Natan
24.07.2010, 10:58
Հոսթինգ, դոմեյններ եւ այլ առցանց ծառայություններ մատուցող հայկական ընկերություն:

www.massaca.net

Ցանկացած ծառայություն պատվիրելիս օգտագործեք "akumb" պրոմո-կոդը եւ ստացեք 5% զեղչ:

ArmBoy
26.07.2010, 01:42
Կարելի՞ է իմանալ, թե ինչու է Ձեր նշած կայքում .com եւ մյուս հանրահայտ TLD-ների գինը 13 USD/year: Ինչ որ լրացուցիչ ծառայություններ կա՞ն: Եթե ոչ, ապա գոնե ակումբի պրոմո-կոդի համար սահմանեք 23 տոկոս, որ տարեկան գինը իջնի մինչեւ 10 դոլար ու մոտենա շուկայականին:

Natan
26.07.2010, 12:05
Ողջույն ArmBoy,

Վերջերս VeriSign-ը բարձրացրեց .com եւ .net gTLD-ների գները, որից էլ գալիս է մեր նոր գնագոյացման հաշվարկը: Միջին շուկայական գին ասածն այստեղ հարաբերական է եւ հիմնականում տատանվում է 10-15 USD սահմաններում: Կան ավելի մատչելի ծառայություններ մատուցող ռեգիստրարներ, բայց ինչպես ասացի միջին գինն այլ է:

Յուրաքանչյուր gTLD դոմեյնի հետ անվճար տրամադրում ենք DNS ծառայություններ, առանձնակարգի ծառայություն եւ է-փոստի հոսթինգ:

Զեղչի չափսը չենք կարող բարձրացնել: Եթե Ձեզ հետաքրքրում են մատչելի դոմեյններ, պարբերաբար հետեւեք մեր զեղչերին: Զեղչերի ընթացքում դոմեյններ կարելի է ձեռք բերել անվճար կամ $1.95:

Natan
31.07.2010, 00:17
Թարմացում.

1. Հայաստանյան օգտագործողների համար մեկ ամիս անվճար (փորձնական) հոսթինգ: Ծառայությունից օգտվելու համար` http://massaca.net/hosting/ էջում ընտրեք Ձեզ առավել հարմար փաթեթը (հասանելի են MS-1-ից մինչեւ MS-6 փաթեթները) այնուհետեւ` http://www.massaca.net/support/ էջի միջոցով բացեք թիքեթ: Թիքեթում անհրաժեշտ է նշել օգտատերի ՆՀ-ն (User ID) եւ «Փարձնական հաշիվ» գրությունը: Մեկ ժամվա ընթացքում Ձեր հաշիվը կակտիվանա:

2. Երկուշաբթի օրվանից անսահմանափակ փաթեթի հոսթինգները հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը $3.50/ամսական: Առաջարկը գործելու է 10 օր:

3. Երկուշաբթի օրվանից գրանցման համար հասանելի կլինի .co տիրույթը:

4. akumb պրոմո-կոդը կասեցվել է:

Կարապետ
31.07.2010, 13:03
Թարմացում.

2. Երկուշաբթի օրվանից անսահմանափակ փաթեթի հոսթինգները հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը $3.50/ամսական: Առաջարկը գործելու է 10 օր:

Բարև Natan:)
Շատ լավ հոսթինգա, ես վերցրել եմ ms2 փաթեթը: Հիմա հնարավո՞ր է փոխել սագագնային պլանը՝ անսահմանափակ $3.50/ամսական թե՞ ինչ որ խնդիրներ կան:
Եթե լինի փոխել շատ լավ:)

Կարապետ
31.07.2010, 13:29
Եթե 10 օրվա ընթացքում վերցնեմ անսահմանափակ $3.50 փաթեթը մի՞շտ է լինելու $3.50/ամսական:

Natan
02.08.2010, 23:19
Ողջույն Կարապետ :-)
Շնորհակալություն, հոսթինգը լավն է միայն իր լավ հաճախորդների շնորհիվ)

Անսահմանափակ եւ սահմանափակ սակագնային պլանները տարբեր սերվերներում են, այդ պատճառվ սակագնային պլանը հնարավոր չի փոխել:

---------- Ավելացվել է՝ 03.08.2010 00:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 02.08.2010 23:56 ----------


Եթե 10 օրվա ընթացքում վերցնեմ անսահմանափակ $3.50 փաթեթը մի՞շտ է լինելու $3.50/ամսական:

Այս տասն օրվա ընթացքում պատվիրելիս հնարավորություն ունեք ձեռք բերել անսահմանափակ փաթեթն ընդամենը $3.50/ամսական: Օրինակ, եթե պատվիրում եք մեկ տարվա համար` 12 x 3.5 = $42
Հաջորդ տարի արդեն կարելի է երկարաձգել սովորական գնով, այսինքն $6.95/ամսական, եթե իհարկե գները չնվազեն)

---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:01 ----------

1. Մինչեւ օգոստոսի 12 (ներառյալ) MS-7 սակագնային պլանի հոսթինգ կարելի է ձեռք բերել $3.50 ամսական: Սերվերները տեղակայված են Միացյալ Նահանգներում, փաթեթը ներառում է ամեն ինչ եւ անսահմանափակ քանակությամբ: Օգտագործվում է cPanel ղեկավարման համակարգը:
Ավելին` http://massaca.net/hosting/

2. Փորձնական հոսթինգի ժամանակահատվածը իջեցրել ենք մինչեւ 7 օր

3. Նոր համատեղ ակցիա Circle.AM-ի հետ, մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղից` http://circle.am/?go=news

Շուտով կլինեն նոր անակնկալներ :-)