PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի նչպիսի՞ն պետք է լինես Եվրատեսիլում, որ հաղթես

LImo
23.07.2010, 21:38
Հարգելի ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ խնդրում եմ ձեր շատ կարևոր կարծիքներն անպայման արտահայտել: Շնորհակալություն

Հարդ
23.07.2010, 22:11
Դե վերջին տարում էտ մրցույթն իմ աչքին լրիվ իմաստազրկվեց ու հասկացա, որ պետք ա մասնակցել ուղղակի մասնակցելու համար: Իմ կարծիքով էս անգամ լավ կանեն «Ռեինկարնացիային» ուղարկեն, կայֆ կլնի, չնայած հույս չունեմ: Էլի մի օրիգարխ կհայտնվի, որ իրա ուզածին առաջ կքաշի, առանց հասկանալու նորմալ բան ա, բան չի... ու էլի 8 - ից 10 - րդ տեղերը կբռնենք ու հետո էլ մանթոից «հաղթանակ» կգոչենք:D:

Hda
23.07.2010, 22:14

Նաղդ հաղթողա
Կարևորը պետքա ձերբազատվել ազգային էլեմենտներից:Դա ազգագրական երգերի մրցույթ չի:Ինտերնացիոնալ:

Հարդ
23.07.2010, 22:17
Ով «Ռեինը» ? Հա, ես հավատում եմ, որ կարան: Դե իրանց ռեգին էլ ա ուրիշ, հայկականոտ, ուղղակի վախում եմ Եվրատեսիլի անուն լսել, երգի մեջ դուդուկ մտցնեն:D:

armuk
23.07.2010, 23:22
...որ պետք ա մասնակցել ուղղակի մասնակցելու համար:

ամեն տարի Հ1-ը բավականին վճարում է ու քո ասածը խելքին մոտիկ չի:ok

Անամնիսիս
23.07.2010, 23:22
Իմ կարծիքով ում էլ ուղղարկենք չենք հաղթելու
Այդ մրցույթում հաղթում է քաղաքականությունը
Ես տարի ընքան լավ երգեր կային և երաժշտությունով, և կատարումով, և գործիքավորումով, և շոուով բայց ով հաղթեց կոտրած անգլերենով Գերմանիան:
Հայաստանը լավագույն դեպքում երկրորդ տեղը պիտի բերի ոչ ավել, քանի դեռ նավթի հանք չեն գտել Հայաստանում կամ էլ չի դառել համաշխարհային քննարկման կենտրոն:P
Ետ մրցույթում ամեն ինչ գնահատում են բացի երգ երաժշտությունից

LImo
23.07.2010, 23:31
Հարգելիներս իսկ ինչ կարծիք ունեք : Եթե ելի մի երիտասարդ շատ հաճելի մի երգով հայաստանի անունից ներկայանա : Մեզ դա ինչ որ տեղ կբերի՞

Sagittarius
23.07.2010, 23:41
Իմ կարծիքով ում էլ ուղղարկենք չենք հաղթելու
Այդ մրցույթում հաղթում է քաղաքականությունը
Ես տարի ընքան լավ երգեր կային և երաժշտությունով, և կատարումով, և գործիքավորումով, և շոուով բայց ով հաղթեց կոտրած անգլերենով Գերմանիան:
Հայաստանը լավագույն դեպքում երկրորդ տեղը պիտի բերի ոչ ավել, քանի դեռ նավթի հանք չեն գտել Հայաստանում կամ էլ չի դառել համաշխարհային քննարկման կենտրոն:P
Ետ մրցույթում ամեն ինչ գնահատում են բացի երգ երաժշտությունից

Ճիշտ ա, Մերկելը են պայմանով Հունաստանին օգնեց, որ Եվրատեսիլում Գերմանիային հաղթանակը տան, իսկ Անցած տարի Նորվեգիան սպառնաց որ Բրիտանիային նավթ չի մատակարարի, եթե եվրատեսիլը չհաղթի, իսկ դրանից մեկ տարի առաջ Բուշը /թե՞ Օբաման էր արդեն, էական չի:)/ և Մեդվեդևը /թե դեռ Պուտինն էր/ համատեղ որոշեցին որ Կոսովոյի փոխարեն պտի Եվրատեսիլ տան Սերբիային. բաաաա՜

Չեմիչէ, աշխարհի դարդուցավը կտրվել ա, եվրատեսիլ խաղան, էտ մենակ մեզ մոտ /ու մնացած թերարժեքության բարդույթով տառապող երկրներում/ են եվրատեսլը սարքում հայոց հարց:D ու սենց թեմաներ բացում ու ծանր-ծանր քննարկում,
թեթև տարեք կարողա մյուս տարի էլ Սերբերի նման ինչ-որ բանի դիմաց մեզ նվիրեն Եվրոտեսիլը, բայց որ բաղտներս չբերեց ադրբեջանցիքին կնվիրեն:)

Անամնիսիս
23.07.2010, 23:52

Հա հա հա
Դե գոնե մի որակ ասա որ ես տարվա հաղթողը ուներ?Միապաղաղ երաժշտությունը թե արտակարգ ձայնը?Չե չե շոուն, մեկել վարժ անգլերենը, որ համար դպրոցում զոռով 1 կդնեն,
Ինքը ավելի լավն էր քան են դեբիլ երգիչները որ տաս տարի վոկալ էին մշակել

Ես չեմ ասում որ Հայաստանինը պիտի հաղթեր
Թեկուզ Թուրքիան(որի երգը կազմված էր կրկներքից կրկներքից ու էլի կրկներքից;)) կամ Ադրբեջանը, որը երգը կատարեց շատ հստակ էմոցիոնալ առանց ձայնի կորուստի:Այս տարի շատ լավ երգեր կային բայց Առաջ Գերմանիա ինչ անենք որ վերջի տեղին էիր արժանի

Ես շատ կցանկանամ որ այդ մրցույթում գնահատեն այդ հաճելի տղային և տան այն պատվավոր տեղը որին նա արժանի լինի և ոչ թե առաջինը ինչա թե Հայաստանից է…

LImo
24.07.2010, 01:58
Եթե անհետքրքիր ե ես կասեմ որ փակեն… Մի հարց ևս գնալու համար հարակվոր է չե որ մենք ազգովի մեծամիտ արտահայտություններ չանենք , թե մենակ մենք ենք լավը ու մենակ մենք

wem
24.07.2010, 02:00
Եթե անհետքրքիր ե ես կասեմ որ փակեն… Մի հարց ևս գնալու համար հարակվոր է չե որ մենք ազգովի մեծամիտ արտահայտություններ չանենք , թե մենակ մենք ենք լավը ու մենակ մենք

ոչ, ամեն տարի թուրքեը մեծամիտ արտահայտություններ են անում, բայց լավ տեղ են գրավում:

LImo
24.07.2010, 02:03
ոչ, ամեն տարի թուրքեը մեծամիտ արտահայտություններ են անում, բայց լավ տեղ են գրավում:

Ես աjդպես չեմ կարծում մեծամտանալը մեր ազգին վայել չէ

Արծիվ
24.07.2010, 03:27
Ցավոք սրտի ամենակարևորը պետք է լինես՝ սեքսի, գրավիչ հագնված լինես և վերջում էլ ձայն ունենաս (որը այնքան էլ կարևոր չէ) ;)

Mephistopheles
24.07.2010, 05:50
Ցավոք սրտի ամենակարևորը պետք է լինես՝ սեքսի, գրավիչ հագնված լինես և վերջում էլ ձայն ունենաս (որը այնքան էլ կարևոր չէ) ;)

արծիվ ջան, ինչի՞ "ցավոք սրտի" … ավելի լավ ա սեքսի չլինեն, այլանդակ հագնված լինեն ու վերջում էլ մի քիչ ձայն ունենա՞ն… էլ դրա ինչն ենք նայելու

Արծիվ
24.07.2010, 05:55
արծիվ ջան, ինչի՞ "ցավոք սրտի" … ավելի լավ ա սեքսի չլինեն, այլանդակ հագնված լինեն ու վերջում էլ մի քիչ ձայն ունենա՞ն… էլ դրա ինչն ենք նայելու
Դե ես «ցավոք սրտի» ասելով նկատի չունեի ինձ ու քեզ համար ;) բայց եթե լրջությամբ նայենք այս հարցին ապա կարծում եմ այսօր երգիչ դառնալու համար այնքան էլ կարևոր չի ձայնը, ինչքան տեսքը, դու ին՞չ ես կարծում :)

Mephistopheles
24.07.2010, 07:56
Դե ես «ցավոք սրտի» ասելով նկատի չունեի ինձ ու քեզ համար ;) բայց եթե լրջությամբ նայենք այս հարցին ապա կարծում եմ այսօր երգիչ դառնալու համար այնքան էլ կարևոր չի ձայնը, ինչքան տեսքը, դու ին՞չ ես կարծում :)

պոպ երաժշտության մեջ, տեսքն էական է, ինչպես նաև ձայնը… գրավչությունը…

Kita
24.07.2010, 13:20
Մոդերատորական: Դադարեցրեք օֆֆթոփային, կպնողական, երաժշտության հետ կապ չունեցող գրառումները:
Եթե նման հունով էլի շարունակվի, թեման կփակվի:

Հ.Գ. Ինչպես նաև հիշեցնեմ հետևյալ հայտարարությունը (http://www.akumb.am/announcement.php?f=7):