PDA

Դիտել ողջ տարբերակը : Կրոնական անեկդոտներ



Ռեդ
23.07.2010, 19:11
Հռոմի պապն ու մի պատրիարք բիլիարդ են խաղում: Պատրիարքը հարվածում է, բայց վրիպում է:
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
-Սը՜սս,- ասում է Հռոմի պապը,- Աստված ձայնդ կլսի:
Քիչ անց պատկերը կրկնվում է:
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
-Սը՜սս,- կրկնում է Հռոմի պապը,- Աստված ձայնդ կլսի:
Քիչ անց պատրիարքը կրկին վրիպում է:
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
Այդ պահին ամպերը խառնվում են, ուժգին կայծակը խփում և տեղնուտեղը սպանում է Հռոմի պապին: Լսվում է ձայն վերևից.
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:

Ռեդ
23.07.2010, 20:00
Երբ ես փոքր էի, աղոթում էի, որ ինձ հեծանիվ լիներ: Հետո ես հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում. ես հեծանիվ գողացա և սկսեցի աղոթել, որ նա ինձ ներում շնորհի:

Ուլուանա
28.07.2010, 01:39
Երկու տերտեր ճանապարհին վահանակ են տեղադրում. «Կա՛նգ առ, վերջը մոտ է։ Հե՛տ դարձիր, քանի դեռ ուշ չէ»։ Նրանց կողքով մեծ արագությամբ մի մեքենա է սլանում, որի վարորդը բռունցքը թափահարելով բղավում է.
– Անիծյա՛լ աղանդավորներ, մեր կյանքը կերա՜ք... :angry
Մեքենան թեքվում է և անհետանում տեսադաշտից։ Քիչ անց այնտեղից լսվում է դղրդյուն և ուժեղ չլմփոց։ Մի տերտերը՝ մյուսին.
– Դու երևի իրավացի էիր. պետք էր պարզապես գրել. «Կամուրջը քանդված է :8»:

Ուլուանա
28.07.2010, 22:19
Քահանան տախտակներ է մեխում իր տան ցանկապատին։ Քիչ հեռու կանգնած է մի փոքրիկ տղա և աչք չի կտրում քահանայից։
– Դու երևի ատաղձագո՞րծ ես ուզում դառնալ, փոքրիկ,– հարցնում է քահանան։
– Չէ, պարզապես հետաքրքիր է, թե ինչ են ասում քահանաները, երբ մուրճով հարվածում են մատին :joker։

Նաիրուհի
29.07.2010, 01:03
Մեկը Աստծուն հարցնում է.
-Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին:
-Մեկ վայրկյան, զավակս:
-Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը:
-Մի կոպեկ, զավակս:
-Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր:
-Մի վայրկյան սպասի´ր, զավակս....

---------- Ավելացվել է՝ 02:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:44 ----------

Էս երկուսը մի քիչ էն չեն, բայց դե...

Մեկը եկեղեցու տանիքին կանգնած, Աստծուց փող է խնդրում, պատահաբար ոտքը սայթաքում է, ընկնում է ներքև: Մի կերպ աչքերը բացելով՝ ասում է.
-Չես տալիս մի տուր, էլ հրմշտե՞լդ որն է։


Երկու անբարոյական գնում են եկեղեցի մեղքերի թողություն խնդրելու։ Նայելով խաչված Հիսուսին՝ մեկն ասում է.
_Տե´ր Հիսուս, թող էդ ձախ ձեռքիդ մեխն իմ գլխին լինի, միայն թե մեղքերիս թողություն տուր:
Երկրորդն ասում է.
_Տե´ր, թող աջ ձեռքիդ մեխն էլ իմ գլխին լինի, միայն թե իմ մեղքերն էլ ներիր։
Հիսուսը.
-Հիմա էս երկու լրբի պատճառով քիթ-բերանի վրա ընկնելու եմ:angry

Monk
02.08.2010, 01:19
Մի վանքում վարդապետ ու ժամկոչ են ապրում: Վարդապետն ամեն անգամ նկատողություն է ժամկոչին ժարգոնով խոսելու համար. «Այս ի՞նչ բարբարոսական լեզվով ես խոսում, տղաս, ինձ հետ միայն գրաբարով խոսիր»:
Մի օր ժամկոչը շնչակտուր գալիս է.
-Հայր Սուրբ, Հայր Սուրբ
-Ասա, զավակս:)
-Հայր Սուրբ, սարի ծաղկաքաղ սրապիոն զմեր վանքի մոխրաթավալ բառբառելով ճաշակեալ է:(
-Ի՞նչ:o
-Սարի ծաղկաքաղ սրապիոն զմեր վանքի մոխրաթավալ բառբառելով ճաշակեալ է
-Մարդավարի խոսիր, բան հասկանամ:angry
-Աաա, սարի ծաղկաքաղ սրապիոնը՝ գելը, մեր վանքի մոխրաթավալին՝ էշին, բառբառելով ճաշակեալ է՝ հավեսին տժժալով կերել է:this

Rhayader
02.08.2010, 01:34
Քրիստոնյան, վիկանը (բնապաշտական-բնապահպանական կրոն է) ու սատանիստը մտնում են զուգարան, դուրս գալիս վիկանը թեթևակի բացում է ջուրը, արագ լվացվում, փակում: Քրիստոնյան ու սատանիստը նայում են վիկանին զարմացած, սա էլ թե՝ իմ կրոնը սովորացնում է խնայել ռեսուրսը: Քրիստոնյան մոտենում է, ջուրը լրիվ բացում, օճառով լվացվում, թևատակերն էլ է լվանում, դեմքն էլ: Սատանիստն ու վիկանն են հիմա էլ զարմացած նայում: Քրիստոնյան ասում է՝ իմ կրոնը սովորացնում է մարմինը մաքուր պահել: Սատանիստը մոտենում է դռանը, դուրս գալուց առաջ նայում քրիստոնյային ու վիկանին ու ասում. իսկ իմ կրոնը սովորացնում է՝ մի՛ միզիր ձեռքերիդ վրա:D

Rhayader
02.08.2010, 09:23
Քրիստոնյան, մահմեդականն ու հինդուիստը գիշերը քայլում են դաշտով, մեկ էլ անձրև է սկսում: Տուն են գտնում, տանտիրոջը խնդրում են իրենց գիշերելու թողնել: Տանտերը թե՝ տանը երկու հոգու կարող եմ ընդունել, մեկը պետք է գոմում մնա:
- Ինքնազոհաբերությունը մաքրում է կարման,- ասում է հինդուիստը,- ես կմնամ:
Քրիստոնյան ու մահմեդականը անկողիններն են պատրաստում, մեկ էլ հինգ րոպեից դուռը ծեծում են: Բացում են տեսնում՝ հինդուիստը դրսում սրթսրթում է.
- Կներեք, գոմում կով կա, իմ կրոնի սուրբ կենդանին է: Ես բավականաչափ մաքուր չեմ, որ գիշերը նրա կողքը քնեմ:
Մահմեդականն ասում է.
- Ես կքնեմ: Ալլահն ինձ դրախտում հուրիաներ կավելացնի:
Հինգ րոպեից էլի դուռը ծեծում են: Բացում են դուռը, տեսնում՝ մահմեդականը դրսում սրթսրթում է.
- Կներեք, գոմում խոզ կա: Իմ կրոնով խոզերն անմաքուր են, չեմ կարող խոզի կողքը քնել:
Քրիստոնյան ասում է.
- Լավ, իմ աստված էլ փարախում է ծնվել, ես կգնամ:
Հինգ րոպեից դուռը ծեծում են: Դուռը բացում են, տեսնում՝ դրսում սրթսրթում են կովն ու խոզըhttp://images.paraorkut.com/img/pics/glitters/w/winter-8443.gif

_Հրաչ_
29.09.2010, 22:05
Անձրևոտ գիշեր է, վարդապետը մոտոցիկլով` ետևը ժամկոչը նստած, փողոցով գնում է: Թրջված պետավտոտեսուչը հեռվից տեսնում ա մոտոցիկլի լույսն ու մտածում. «Էսա սրա հերը կանիծեմ. մի ֆառով ոնց ա ճանապարհ դուրս եկել»::nyam
Մոտոցիկլը մոտենում ա, տեսուչը տխրում ա.
- Տե՛ր հայր, էս կեսգիշերին, անձրևին չե՞ս վախենում, մոտոցիկլետով ճանապարհ ես ընկել:
- Որդյա՛կ իմ, ինչի՞ց պետք է վախենամ. ժամկոչն է, ես եմ, Տեր Աստվածն էլ է մեզ հետ, ինչի՞ց վախենամ:
- Իյաա՜ :nono հլա վարորդական վկայականդ տուր: Չգիտե՞ս, որ երեքով մոտոցիկլետ նստել չի կարելի:

:D:D

Rhayader
13.10.2010, 10:58
Եկեղեցի, մեղքերի թողություն: Տեր հայր.
«Մեղանչե՞լ ես, դուստր իմ»:
«Մեղանչել եմ, տեր հայր»:
«Քանի՞ անգամ ես մեղանչել»:
«Երկու, տեր հայր»:
«Դե, զավակս, գնա, երկու անգամ արտասանիր «հայր մեր»-ը, մեղքերդ կներվեն»:
Հաջորդը:
«Մեղանչե՞լ ես, դուստր իմ»:
«Մեղանչել եմ, տեր հայր»:
«Քանի՞ անգամ ես մեղանչել»:
«Երեք, տեր հայր»:
«Դե, զավակս, գնա, երեք անգամ արտասանիր «հայր մեր»-ը, մեղքերդ կներվեն»:
Հաջորդը:
«Մեղանչե՞լ ես, դուստր իմ»:
«Մեղանչել եմ, տեր հայր»:
«Քանի՞ անգամ ես մեղանչել»:
«Չորս ու կես, տեր հայր»:
«***եմ ձեր մաթեմատիկան:angry գնա, մինչև վերջ մեղանչի, նոր արի:angry»:

---------- Ավելացվել է՝ 11:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:36 ----------

Տղան գալիս է խոստովանության ու պատմում է.
- Ընկերուհուս մոտ էի, անձրև եկավ, մնացի գիշերելու ու մեղանչեցի:
Տեր հայրը.
- Դա մեղք չի:
- Դե, դա դեռ ամբողջը չի: Եկավ նրա մայրն ու ես մեղանչեցի:
- Դա էլ մեղք չի:
- Բայց դա էլ դեռ ամբողջը չի: Հետո եկավ նրա հայրն ու ես մեղանչեցի:
- Դա էլ մեղք չի: Գնա խաղաղությամբ, զավակս, քանի դեռ անձրև չի սկսել:

---------- Ավելացվել է՝ 11:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:40 ----------

Քրիստոնեական աստվածը տեսնում է, որ Ադամը տխրում է, մոտենում է ու ասում. «Ես քո համար կատարյալ կին կստեղծեմ: Նա կատարյալ գեղեցիկ կլինի, քեզ կսիրի, քո ամեն քմահաճույքը կկատարի, քո կյանքի ամեն օրը երջանիկ կդարձնի: Բայց դրա համար պետք է վերցնեմ քո մի ձեռքը, մի ոտքն ու կրծքավանդակի մի մասը»:
Ադամը մտածում է, մտածում ու ասում. «Իսկ ի՞նչ կարող եմ ստանալ մի կողի փոխարեն»:

---------- Ավելացվել է՝ 11:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:44 ----------

Հռոմի պապը որոշում է բոլոր հրեաներին Հռոմից քշել, հրեաները չեն համաձայնում: Այդ ժամանակ պապն ասում է՝ եթե ինչ-որ մեկն ինձ վեճում հաղթի, կմնաք: Հրեաներն Իզյային են ուղարկում:
Իզյա.- Միայն թե արի առանց բառերի վիճենք:
Պապ.- Լավ:
Պապը երեք մատն է ցույց տալիս, Իզյան՝ մի մատը: Հռոմի պապը մատը պտտում է գլխի շուրջ: Իզյան ցույց է տալիս գետին: Հռոմի պապը ցույց է տալիս գինին ու հացը: Իզյան խնձոր է հանում, սկսում է կրծել: Պապը հանձնվում է:
Մարդիկ հարցնում են պապին՝ ինչի՞ մասին էիք վիճում: Պապը.
- Ես նրան ասացի՝ կա սուրբ երրորդություն: Նա պատասխանեց՝ աստված միևնույն է, մեկն է: Ես նրան ասացի՝ աստված մեր շուրջն է: Նա ասաց՝ աստված մեր մեջ է: Ես նրան ասացի՝ քրիստոսի մարմնով ու արյամբ մաքրվում ենք: Նա ցույց տվեց մեղքի աղբյուրը:
Մարդիկ նույնն Իզյային են հարցնում: Իզյան.
- Հեչ էլ չէինք վիճում: Էշն ասաց. երեք օրից ռադ լինեք: Ես ասացի՝ ոչ մի հրեա այստեղից չի գնա: Նա ասաց՝ շուրջս հրեա չլինի: Ես ասացի՝ ստեղ ենք մնալու: Հետո նա սկսեց իր նախաճաշը կիշկվել, ես էլ իմը::D

---------- Ավելացվել է՝ 11:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:52 ----------

Կա հրեական զատիկ՝ ի հիշատակ հրեաների Եգիպտոսից ելնելու: Կա քրիստոնեական զատիկ, ի հիշատակ Քրիստոսի հարության: Ու կա սովետական զատիկ, ի հիշատակ նրա, թե ինչպես էր Լենինը գերան քարշ տալիս:D

---------- Ավելացվել է՝ 11:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:56 ----------

Մովսեսը իջնում է սարից.
- Հրեանե՜ր, երկու նորություն ունեմ: Մեկը լավ, մեկը վատ: Որի՞ց սկսենք:
- Լա՛վն ասա:
- Տաս հատով պրծանք:
- Իսկ վա՞տը:
- «Մի՛ շնացիր»:cry

V!k
20.01.2011, 04:37
Մի Եհովայի վկա կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին:
-Սաղմոս համար 319,-ասում է կինը:
Վարորդը չհասկանալով, թե կինն ինչ է ասում ձեռք է ետ է քաշում: Երկրորդ անգամ է փորձում է և ստանում է նույն պատասխանը: Կնոջը տուն է հասցնում և վերադառնում տուն:
Տուն հասնելով բացում է Ավետարանը և կարդում է 319-րդ սաղմոսը .”Ճիշտ ուղու վրա ես, որդյա՛կ”:

V!k
21.01.2011, 03:10
- Տեր Հայր, ամեն անգամ հայելու առջևից անցնելիս նայում եմ ինձ ու զարմանում, թե որքան սիրուն եմ: Արդեոք մե՞ղք եմ գործում:
- Մեղք չես գործում, աղջիկս,-պատասխանում է քահանան,- սխալվում ես...

Աթեիստ
09.04.2011, 12:47
Դպրոցում.
- Հիշեք երեխաներ, եթե դուք ստանաք 4 կամ 5, ապա կգնաք դրախտ, իսկ եթե 3 կամ 2՝ ապա դժոխք:
- Տիկին Ինչորբանյան, իսկ ողջ-առողջ ավարտելու շանս չունե՞նք:

V!k
30.05.2011, 16:40
Քրիստոսին խաչում են, իսկ այդ ժամանակ զինվորականները ձերբակալել էին Պետրոս Առաքյալին: Քրիստոսը դիմում է Պետրոսին.
-Պետրո՛ս, արի բան պիտի ասեմ:
-Լսում ե՛մ Տեր:
Սակայն զինվորականները չեն թողնում Պետրոսին և աջ ձեռքը կտրում են: Քրիստոսը նորից է կանչում.
-Պետրո՛ս, մոտ արի, բան պիտի ասեմ:
-Լսում ե՛մ Տեր:
Զինվորականները նորից չեն թողնում՝ այս անգամ կտրելով Պետրոսի ձախ ձեռքը: Այսպես շարունակ հերթով կտրում են աջ ու ձախ ոտքերն էլ: Վերջը Պետրոսը գետնին թավալվելով մի կերպ հասնում է խաչի մոտ, Քրիստոսն ասում է.
–Պետրոս, գիտեի՞ր ձեր տունը ստեղից երևում է…
:pardon

Ռուֆուս
28.11.2011, 17:53
Վայ արքեպիսկոպոս Կճոյանը (http://www.armlur.am/index.php?page=article&id=857) գնում ա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտ, թե.
- Կաթողիկոս ախպեր, Բենթլիս գողացել են…
- Ո՞նց թե գողացել են:
- Հա, երեկ գիշեր բերեցի կանգնացրի տերտերնոցի դիմացը, էսօր արթնացա, որ գողացել են:
- Հիմա լսի, ինչ ես անում: Բոլոր տերտերներին հավաքում ես, պատարագ ես անում ու սկսում ես տասը պատվիրանները հերթով ասել: Հենց հասնես «Մի՛ գողացիր»-ին, աչքի տակով կնայես տերտերներին ու գողին կգտնես:

Հաջորդ օրը գալիս ա կաթողիկոսի մոտ:
- Հը, գտա՞ր գողին:
- Տո չէ, այ ախպեր, պարզվում ա, չէին գողացել: Երեկ քո ասածի պես արեցի, հենց հասա «Մի՛ շնացիր»-ին, հիշեցի, թե գիշերը որտեղ էի ավտոն կանգնացրել :))

Rammstein
29.11.2011, 01:23
Բա էս մեկը.

Ասում է Տէրը, թէ աւելի հեշտութեամբ Բենթլին կանցնի ասեղի ծակով, քան` Կճոյեանը արքյութեան դռնով:
:D

Varzor
29.11.2011, 16:16
Մի մարդ անցնում է կամուրջի վրայով և տեսնում է կամուրջի վրա երկու մարդու` մեկը կանգնած է, իսկ մյուսը ցած է նետվում ու դանդաղ վերև բարձրանալով նորից հայտնվում է կամրջին: Ու այդպես մի քանի անգամ:
- Էդ ինչպես եք անում?, -հարցնում է անցորդը:
- Կամուրջի տակից շատ ուժեղ օդային հոսանք է անցնում, դրա համար էլ ոչ միայն վայր չեմ ընկնում, այլև բարձրանում եմ նորից կամրջի վրա: Կարող ես ինքդ էլ փորձել:
Անցորդը փորձում է և բնականաբար ընկնում է ցած ու ջարդուփշուր լինում:
Կանգնածն ասում է.
- Գաբրիել, չնայած դու հրեշտակապետն ես, բայց այնուամենայնիվ սրիկա ես...

Varzor
29.11.2011, 16:28
Մի տղամարդ այցելում է քահանային և խորհուրդ հարցնում.
- Տեր հայր, այլևս այս կյանքում ոչինչ ինձ չի հետաքրքրում, ոչ մի բանի մեջ ուրախություն ու հետաքրքրություն չեմ գտնում, նույնիսկ կնոջս ու երեխաներիս կողքին ինձ մխիթարված չեմ զգում:
- Որդյակ իմ, փորձել ես "լեվի" գնալ?,- հարցնում է քահանան:
- Ոչ տեր հայր, որպես ճշմարիտ քրիստոնյա` չեմ փորձել:
- Փորձիր, հանուրն քո ընտանիքի և քո սեփական ապագայի: Փորձիր ու կյանքդ նորից կաշխուժանա: Եկեղեցուց որ դուրս ես գալիս, դիմացի կանգառում կանգնած են` $50-ով, դու մոտեցիր, գումարը ցույց տուր, մնացածը քեզ կասեն:

Տղամարդը դուրս ե գալիս, մոտենում է կանգնածներին ու հարցնում.
- Ինչքան է?
- $100:
- Բայց Տեր հայրն ասաց, որ $50 է :think
- Դե դու մի համեմատվի, Տեր հայրը մշտական հաճախորդ է, զեղջեր ունի...

Moonwalker
10.08.2013, 21:37
Հայ քահանան ընկնում ա դրախտ ու որպես «պադավատ» ստանում ա դարն ապրած մի կապույտ «ԵրԱզ»: Հիսուսն ասում ա.
- Արի մի քիչ պտտվենք, համ էլ տարածքի հետ կծանոթացնեմ:
Մի քիչ անցնում են էս կիսախարխուլ «ԵրԱզ»-ով, մեկ էլ BMW 650i-ով իմամը վազանցում ա սրանց՝ ձեռքը մի շիշ "Jim Beam":
Քահանան տարակուսանքով նայում ա Հիսուսին.
- Էս ի՞նչ ա, Տե՛ր:
- Հասկանո՞ւմ ես, ինքը ողջ կյանքը մի կաթիլ չի խմել ու էս կյանքում պիտի հա խմի:
- Իրավ ես ասում:
Մի քիչ էլ են գնում մեկ էլ էս անգամ կաթոլիկ աբբան Lamborghini Aventador-ով՝ մեջը լիքը գժական աղջկերք, մագի ձենը մինչև վերջ բարձրացրած: Էս քահանան էլի տարակուսած նայում ա Հիսուսին.
- Բա է՞ս ոնց հասկանանք:
- Դե ինքն էլ ողջ կյանքը կուսակրոնության կարգն ա պահել ու էս կյանքում իրան լիքը աղջիկներ են հասնում:
- Իրավ ես ասում:
Մեկ էլ մի րոպե չանցած ոսկեզօծ Bentley Rapier-ով կողքներով սիգնալ տալով, մագը միացրած մեջը լիքը աղջիկներ ու խմիչք, անցնում ա ռաբբին: Հիսուսն էլ միանգամից.
- Ախպե՛ր, դաժը չհարցնես, չգիտեմ: Սրանք պապայի հին ընկերներն են:

Այբ
20.10.2013, 18:48
Մեկը Աստծուն հարցնում է.
-Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին:
-Մեկ վայրկյան, զավակս:
-Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը:
-Մի կոպեկ, զավակս:
-Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր:
-Մի վայրկյան սպասի´ր, զավակս...

_Հրաչ_
20.08.2015, 18:57
Եհովայի վկաները թակում են ապարանցու դուռը․
—Բարև Ձեզ, Դուք հավատո՞ւմ եք Հիսուսի գալստյանը։
—Գալստյան Հիսուսն ո՞վ ա։ :8

_Հրաչ_
16.11.2015, 22:53
Մուհամմեդը մահանում ա, դրախտի դռների մոտ դիմավորում են հրեշտակները, սրանց հարցնում ա.
—Ես դրախտում ե՞մ։
—Այո, Մուհամմեդ։
—Ջաննն։ Իսկ էն 40 կույսի պահը ճիշտ ա՞։
—Իհարկե, Մուհամմեդ։
—Ուխխխ։ Բայց... Հլա մի րոպե... Էս ի՞նչ կրծքեր են իմ վրա, բա ո՞ւր ա իմ... :o
—Դե... Հասկանո՞ւմ ես, Մուհամմեդ, ստեղ մի քիչ կույսերի դեֆիցիտ կա։

:))

Անվերնագիր
07.02.2016, 00:15
...