PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքը ափիս մեջ



Դեկադա
23.07.2010, 18:27
Ահա և ես: :)

Այս տարին ինձ համար իսկական փորձությունների տարի է: Տարեմուտի գիշերը ղողանջներից առաջ ընտանիքիս անդամները հերթականությամբ իրենց ցանկություններն էին բարձրաձայնում: Ես էլ ցանկացա, որ տարին փոփոխությունների տարի լինի: Ու անմիջապես գիտակցելով, որ փոփոխությունը կարա նաև դեպի վատն ու բացասականը ուղղվածություն ունենա, շուտափույթ ավելացրեցի լավ փոփոխությունների տարի: Հիմա չեմ ուզում մանրամասնեմ թե ինչքանով են այդ փոփոխությունները դրական կամ բացասական / դա թողնեմ տարեվերջյան անալիզիս/ բայց փոփոխություններիր առումով տարիս լեցուն է այնքան, որ նույնիսկ չեմ հասցնում կողմնորոշվել:

Մինչև հիմա գլոբալ փոփոխություններ որպես էտպիսին չեմ ձեռնարկել: Այս տարի որոշեցի: Չկառչել հնից, ընդունաված տարբերակից, ծեծված խոսքերից ու մարդկային հետաքրքրասեր աչքից երբեք չվանվող մանրունքներից ու քայլ արեցի առաջ գնալու:

Չգիտեմ ինչքանով կստացվի դեռ տարին առջևում է, բայց կայացման առաջին ծիլերն ու հիասթափության պտուղները ճաշակում եմ:

Ու հենց էտ փոփոխություն ասվածն էլ պատճառ դարձավ վերանայելու տեսակետս: Երբեմն պայքարին համընթաց հարկավոր ա ամեն ինչ թողնել, որ գնա իր ճանապարհով: Գուցե էտպես ավելի հեշտ կլինի վերջնական արդյունքին հասնելը: Ու հենց դրա համար էլ երկար տարիներ չձեռնարկած օրագիրս բացվեց:

Չգիտեմ էլ ինչ հաճախականությամբ կգրեմ, կամ զգացածիս, ապրածիս քանի տոկոսը գրառում կդառնա, բայց մի բանում հաստատ համոզված եմ... կգրեմ: Իսկ սա ամենակարևորն ա հիմա:

Ահա և ես: Ես ձեզնից մեկն եմ, բայց ձեր նման չեմ::)

Դեկադա
24.07.2010, 19:32
Ինչքա՜ն արագ ա զարգանում տեխնոլոգիան: Դեռ երեկ էր, որ տան ամենագողտրիկ անկյունը ռադիոյի կողքը նստելն ու այն ունկնդրելն էր: Իսկ այսօր արդեն համակարգիչն է դրա պատվավոր դերը տանում: Թեպետ ինձ համար այդ ռադիոական ժամանակները ավելի լավն էին.
1. Մարդը ավելի հաճախ հիշում ա մանկության տարիների հետ կապված դեպքերը՝ անկախ նրանց ելքից:
2.Երիտասարդ սերունդը ապրում ա. ավագ սերունդը ապրում ա հիշողություններով
/ իհարկե ես ինձ ավագների շարքին չեմ դասում, բայց կարծում եմ երիտասարդներն էլ գրկաբաց չեն ընդունի;)/
Բնականաբար ռադիոն միշտ միացված էր լինում ու առավոտս սկսվում էր «Համերգ գյուղի աշխատավորների համար» հաղորդումը լսելու ներքո: Ու միշտ մտածում էի. տեսնե՞ս գյուղացին էտ ժամին՝ առավոտ կանուխ, համերգ լսելու ժամանակ ունենում է թե՞ չէ...Հիմա տարիներ անց տեսնելով գյուղացու չարքաշ օրը, չեմ կարծում, որ հատուկ կնստեին ու կլսեին, բայց քանի որ ռադիոն հասանելի էր բոլորի տներում ու ձայնը բարձրացված էր լինում էնքան որ հարևանի տանն էլ կլսվեր ուրեմն կամա ակամա կունկընդրեին: Երևի թե ռադիոյի աշխատակիցներն էլ գիտակցելով, որ էտ ժամին մենակ գյուղացիները արթուն կլինեն համերգը նվիրում էին իրենց::)
Այնուհետև սկսվում էր «Պատվերով համերգ»-ը: Այ սա իսկական բում էր: Եթե նախորդում մեծ մասամբ գերակշռում էին ժողովրդական երգն ու երաժշտությունը «Պատվերով համերգ»-ը կարծես էստրադայի հավաքածու լիներ:

Իսկ հե՜տո... իսկ հետո սկսվում էր մարմնամարզության ժամը ու պիոներներին վերաբերվող հաղորդումը: Մինչև հիմա էլ չեմ հիշում թե կոնկրետ որը որից առաջ էր, ի՞նչ վերնագիր ուներ, ոչ մի անգամ չեմ էլ հասցրել մինչև վերջ լսել, որովհետև հենց էտ ժամանակ սկսվում էր մամայիս «շուտ արե՛ք ուշացաք»- ները ու մենք չորսով վազվզում էինք սենյակից սենյակ հագնվելու ու դպրոց վազելու::)

... թվում ա թե տարիների հետ հիշողությունները խամրում են: Ո՛չ, երբեք: Իրականում մի փոքրիկ առիթը կարա նորից վերադարձնի հիշողությունների գիրկը. այս անգամ արդեն երիտասարդ ու ավագ սերնդին միասին: Ու անկախ առօրյա տարաձայնություններից հիշողությունների հարցում երկու սերնդի ներկայացուցիչներն էլ իրար հետ նույն հարթակի վրա են::)

Դեկադա
31.07.2010, 11:16
Երբ խոսքերը ավելորդ են, լավ մտքերն էլ խորթ են,
Կյանքը թող շարունակվի:
Երբ ընկերդ քեզ օտար է, իսկ օտարն ընկեր է,
Կյանքը թող շարունակվի:

....
Երբ սրբերը մեղավոր են, մեղավորն էլ սուրբ է,
Կյանքը թող շարունակվի:
Երբ գործերը միայն թուղթ են, իսկ թղթերն էլ սուտ են,
Կյանքը թող շարունակվի:

...
Երբ տեսնողը կույր է, իսկ կույրը տեսունակ է,
Կյանքը թող շարունակվի:
Երբ լսողը խուլ է, խուլն էլ ունկնդիր է,
Կյանքը թող շարունակվի:

...
Երբ լացողը ծաղրածու է, իսկ ծաղրածուն տխուր է,
Կյանքը թող շարունակվի:
Երբ սողունը թևերով է, թևերովն էլ գող է
Կյանքը թող շարունակվի...

...


Կյանքը թող շարունակվի նույնիսկ հյուրի կարգավիճակում...:)

Դեկադա
31.07.2010, 14:01
Միշտ ակնածանք եմ ունեցել այն մարդկանց նկատմամբ, ովքեր պլանավորում են իրենց օրը, երբեմն էլ կյանքը ու էնպես ա ստացվում, որ հենց էտպես էլ պլանավորած անցնում ա: Ոչ մի անգամ չեմ կարողացել պլաներ մշակել ավելին դրանք մինչև վերջ տեղ չեն հասել: Ամեն առավոտ մտովի որոշում եմ գործերիս ցուցակը ու էտպես էլ մնում են... մենակ ամենից անհրաժեշտն եմ կատարում. էն էլ երբեմն ալարելով: Հիմա էլ չի ստացվում: Առավոտից « Արձագանքի» տղաներն են կյանքս տակնուվրա անում ինձ տանելով թերևս հեռավոր մանկություն... երբ ներկաս անցյալ դառավ...

... փոքր էինք: Տատիկս սիրում էր կրկնել, որ ընտանիքը դեռ ընտանիք ա քանի դեռ երեխաներդ կողքիդ են: Ու հիմնականում հանդիպում էր մեր՝ երեխաներիս հակաճառություններին: Մենք՝ փոքրիկ «աքլորիկներս», ովքեր սիրում էինք հպարտություն խաղալ ու բացեիբաց հակադրության գնալ համոզում էինք, որ նա չարաչար սխալվում է: Իրականում ինքը ճիշտ էր...

.... ոնց էինք վազվզում իրար հետևից, երբեմն էլ կռվում: Անգամ մի օր 4-ով քնեցինք մեր փոքրիկ՝ չբացվող, բազմոցի վրա, ինչա թե առավոտյան հասցնեինք տները շուտ հավաքել ու նայել էդ ժամանակ շատ մեծ սենսացիա առաջացրած «Ծովահրեշ»-ը: Ո՞նց էլ տեղավորվեցինք էտ բազմոցին ու չընկանք գետնին :think: Մի քանի օր առաջ ես ու եղբայրս հիշելով նաև այս դրվագը, զարմանում էինք մեր «տաղանդ» լինելու մեջ: Անգամ հաջորդ օրվա ոսկրացավն էինք հիշում ու կարծես թե նորեն ապրեցինք: Ինչքա՜ն էինք փոքր.... իսկ հիմա ինձնից 5 տարով փոքր եղբորիցս ամաչում եմ:oy: Ու էտ գիշեր իրար խոստացանք, որ կյանքի բոլոր հեղհեղումնեիրց դուրս կգանք միասին՝ կօգնենք իրար, սատար կկանգնենք: Իհարկե տարիներ անց էտ խոստումը դարձել է չգրված օրենք ու կյանքը ապացուցեց, որ մենք՝ «փոքրիկ 4 անպիտաններս», ինչպես մեզ միշտ անվանում էր տատիկս, մնացինք հավատարիմ իրար: Ու հիմա էլ մենք՝ արդեն մեծացած բայց դեռևս մեր հոգիներում էլի նույն փոքրիկ 4 անպիտաններս իրար հետ ենք: Աշխարհի ոսկիները կտամ մենակ թե այս փոքրիկ -մեծացածներս երբեք «չմեծանանք»:


....կյանքը թող շարունակվի....

Դեկադա
02.08.2010, 17:47
Չեմ սիրում հարվածներ ստանալը: Բայց ո՞վ էլ սիրում ա: Ավելին չեմ սիրում հանկարծակի ստացած հարվածը ու ավելի վատ դրանից բխող ցավը: Ցավը... սկզբում սպանող ա, կսկծացնող, երբ ամբողջ նյարդային համակարգդ կծկվում ա ու կասես էսա կպայթի: Բայց չէ, չի պայթի... ցավն էլ չի անցնի: Հնարավոր տարբերակ ա, որ մի քիչ կմեղմանա, բայց դե դրա համար էլ ժամանակ ա պետք ու ցավին դիմանալ: Դիմանալ ու տոկալ: Դա էլ պահանջում ա համբերատար լինել: Ու կարծես թե ցավն էլ մեղմանում ա: Բայց մի պահ: Երբեմն էլ հանկարծ առանց պատճառի կվերսկսի առաջվա ուժգնությամբ ցավալ ու նորից կծկումներ... չեմ սիրում հեռավորության ու ժամանակի մեջտեղում պատսպարված ցավը: Երևի եզակի դեպքերից ա երբ էտ պարագայում ցավը չի անցնում, չի էլ մեղմանում: Պարզապես թաքնվում ա, որ նորեն գլուխ բարձրացնի...

Չեմ սիրում ...հեռավորությունը, ժամանակը.. ու մեկ էլ ցավը..

Դեկադա
04.08.2010, 07:26
Հայե՜ր... բարև... էսօր կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն է: Տեսե՞լ եք ոնց ա մարդը արցունքների մեջից ծիծաղում: Դա ես եմ ...

Էսօր իմ «փոքրիկ»-ը, իմ կյանքի ամենկարևոր տեղը գրաված մարդը, էսօր.... եղբորս հարսանիքն ա:love

Ցավտ տանեմ, դու արժանի էս երջանիկ լինելու.:):love

Դեկադա
06.08.2010, 14:10
Ինչքան էլ ուզենանք մտածել, որ ծնողը իր երեխայի մեջ չի տեսնում իր չիրականացված երազանքները, սուտ է: Չեմ հավատում: Գուցե մի մասը առերես «կխաղան» էտ դերը, բայց իրականում բոլորն էլ դրան ձգտում են: Ինչ որ տեղ բնական էլ եմ համարում: Դեռ երեխա ժամանակից սիրել եմ դաշնամուրը ու ոնց էի փայլփլող աչքերով նայում յուրաքնչյուրին ով գնում էր դաշնամուրի դասերի: Անցան տարիներ, ու երբ ծնվեց աղջիկս առաջինը, որ անցավ մտքովս, դա դաշնամուր գնելն էր ու աղջկաս մեջ ապագա դաշնակահար տեսնելն էր: Իսկ հիմա քմծիծաղ եմ տալիս::) Իմ երազանքը աղջկաս հետ հեչ էլ մի գծով չի քայլում, ավելին երբեմն ետ է ընկնում ուշացած անցորդի պես: Իհարկե աղջիկս գնում է դաշնամուրի, բայց եթե ինձ հարցնում էին որն է քո երազանքը ես միշտ պատասխանում էի դաշնամուր նվագել սովորելը, իսկ իմ աղջկաս համար երացանք դառել է ընդամենը մի քանի «գրոշի» արժեք ունեցող հեծանիվը:
Էսօր խանութներով շրջելուց աչքով ընկան հեծանիվներ և ինչպես միշտ դիվանագիտորեն աղջնակս հարցրեց.
- Մամ ի՞նչ արժեն հեծանիվները.- ինքն էլ քաջ գիտակցելով, որ տվյալ պահին ամենից քիչ դերը արժեքն է:
- Չգիտեմ, ուշադիր չեմ եղել,- մի տեսակ անփութորեն պատասխանեցի ես:

...ոչիչ չասեց, բայց մի քիչ գնալուց հետո կամացուկ ավելացրեց.
- Ամբողջ կյանքիս երազանքը մնաց հեծանիվ ունենալը:

Էս պարագայում աղջիկս ու Մհեր Մկրտչյանը իրար աչքերի մեջ կնայեին ու երեևի թե անխոս կհասկանային... հեծանիվը...

Ամեն ոք պետք ա ունենա իր երազանքը ու ոչ մեկի մեջ չտեսնի նրա իրականացումը՝ անգամ իր երեխաների: Բայց միշտ էլ մեր չիրականացված երազանքների թաքուն փափագը տեսնում ենք հենց երեխաների մեջ ու կիսատ ենք մեզ զգում երբ երազանքը էտպես էլ մնում է մերը...

Դեկադա
08.08.2010, 10:35
Էսօր տղայիս ծանուցագիրը բերեցին...

... Տեր Աստված...ինձ ուժ ու համբերություն տուր...ո՞նց եմ ես էտ 2 տարին ապրելու...

Դեկադա
10.08.2010, 23:23
Ասում են սովորությունը երկրորդ բնավորությունն է: Ինձ համար սովորություն ա դառել գիշերը ուշ քնելը: Հետևաբար բնովրությանս անքակտելի մասն ա կազմում: Տեսնես Արիստոտելը էս բառերը ասելուց առաջ անքնությամբ տառապել ա՞:

Դեկադա
11.08.2010, 23:18
Ակումբում գրանցվելուս հենց առաջի օրից որոշել էի չբացահայտվել: Սիրում էի ծպտյալ կյանքը: Հիմա էլ երբեմն նման զգացողություն ունենում եմ: Բայց եթե մինչև հիմա էտ զգացողությունը վիռտուալային էր հիմա ավելի շատ ռելային է: Չստացվեց ... չստացվեց որովհետև ինչքան էլ որ փախնում ես կամ ավելին թաքնվելու փորձեր ես անում միևնույն ա քայլերդ քեզ դավաճանում են ու բառերդ քեզ «մերկացնում»…

... բայց էլ առաջվա պայքարն էլ չկա թաքնվելու... է՜հ թող բացահայտվեմ ու թող բացահայտեն: Միևնույն ա ես էլի նույն ծպտյալն եմ, որի կողքվ անցնելիս ստվերն անգմա չեն տրորում... որովհետև չի երևում:

Դեկադա
12.08.2010, 21:45
Խաղը...

... կար մի փոքրիկ աղջնակ: Ես իրեն էի մենակ ճանաչում: Գուցե էլի կային իր նմաները: Բայց մարդը ճանաչում է նրան, ով իր կողքին է: Իսկ ես գիտեի մենակ իրեն: Մենք խաղում էինք միասին: Խաղում էինք ինքնամոռաց, երբեմն մոռանալով, որ խաղից էն կողմ էլ կյանք կա: Իրականում էտ խաղը մեր կյանքի միակ ստացված խաղն էր: Մեզնից և ոչ մեկը չէր ուզում խաղից դուրս գար: Ախր այդտեղ այնքա՜ն լավ էր: Ապրում էինք այնպես ինչպես մենք էինք ուզում: Ու չէինք էլ գիտակցում, որ ակամայից խաղը մեզ կտրում էի իրականությունից: Իսկ իրականությունը երկուսիս համար էլ դժբախտ էր: Դժբախտ իր ողջ էությամբ: Երբեմն խաղի ընթացքում մեկս մեկիս պատմում էինք նրանից դուրս տիրող ու մեզ բաժին հասած ցավերի մասին: Երբեմն առանց խոսալու էլ հասկանում էինք, որ մեզնից մեկը այդ օրը շատ տխուր է ու չէինք համարձակվում նույնիսկ մխիթարական խոսքեր ասել: Դե ինչպե՞ս էլ ասես երբ ինքդ այդ ցավը ողջ ուժգնությամբ զգում ես ու ապրում: Ի՞նչ անենք թե ապտակը քեզ չէր տրվել, բայց քո կողքով էր անցել որի ձայնը դեռ ականջումդ է ու այտիդ վրա զգում ես նրա պատճառած մղկտոցը: Բայց դե մենք դեռ փոքր էինք ու էտ բոլորը խաղի մեջ էինք կորցնում... չէ՛, ուզում էինք կորցնել: Նույնիսկ մի անգամ որոշեցինք լվանալ...լվանալ ցավող մասերը: Անգամ օճառով փորձեցինք և այնքան էինք ձեռքերներս ցավեցնոլու աստիճան շփում իրար, որ կարմրեցին: Իհարկե որոշ ժամանակ անց այդ մռմռոցը անցավ, բայց անցավ ձեռքերի վրայից: Իսկ ուղե՞ղը, ո՞նց էինք լվանալու, ո՞նց էինք ջնջելու...ու այդպես էլ տեսնելով որ ոչինչ դուրս չի գալու երկուսս էլ լուռ համաձայնության եկանք շարունակել մեր խաղը... մինչև բաժանվեին մեր ճամփաները: Ոնց էլ որ թեքվեր մեր ճանապարհը, նորից ուղիներս հատվում էին միևնույն կետում... խաղը: Մենք սովորել էինք մեկս մեկի ներկայությանը: Երբ մեզնից մեկը հիվանդանում էր մյուսը անհանգստանում էր: Եթե մեզնից մեկը սիրահարվում էի մյուսը գիշեր ու զոր հսկում էր: Հանկարծ չլինի, որ դա էլ խաղ դառնա: Երկուսով կապված էինք իրար անքակտելի թելերով: Թելեր որոնք դրսի աչքի համար միշտ էլ խառնված կծիկի տեսք են ունեցել, բայց մենք հոմ գիտեիք, որ մեր խառնած կծիկը միայն մենք ենք ի զորու կծկելու: Իսկ դուրսը... պատերից էն կողմ միշտ էլ քննախույզ ու հանդիմանական հայցքների էինք հանդիպում: Երբեմն մեղադրող: Ինչպե՞ս կարելի է լռել ու խաղալ: Ինչպե՞ս կարելի է խոսել միայն մի հոգու հետ ու լսել նրան: Ինչպե՞ս կարելի է... բայց մեզնից յուրաքանչյուրը միայն ժպտում էր ու լուռ շարունակում իր ճանապարհը՝ հաստատ իմանալով, որ միևնույն է էլի հատվելու են ու նորից սկսելու ենք մեր խաղը: Կար ժամանակ որ սիրում էինք այդ խաղը: Ինքն էլ էր սիրում մեզ:

Անցան տարիներ... մեծացանք, երկուսս էլ մոռացանք մեր խաղը՝ մեզ կապող միակ օղակը: Մեզնից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով, բայց երբեք էլ չենք բաժանվել: Անկախ մեզ հասած բախտի մեր բաժնից միևնույն է էլի հատվում ենք: Ոնց էլ պտտվես օղակը մի տեղ հատվում է: Փոխվել ենք երկուսս էլ: Քիչ ենք իրար պատմում, նույնիսկ կյանքը սովորեցրեց լսել իրար, ինչը չէինք անում էն ժամանակ, երբ մեկս մեկիս հերթ չտալով պատմում էինք ու դեռ մանկական միամտությամբ մտածում, որ մեզնից մեկին բաժին հասած ցավը ավելի է քան մյուսինս: Իսկ հիմա աշխատում ենք չցավեցնել իրար՝ պատմելով միայն այն ինչ որ քիչ ցավ կպատճառի: Մեզնից յուրաքանչյուրը արդեն հասկանում է, որ ձեռքերի լվանալով ցավը հոգուց չի անցնում: Ու հիմա նստած ենք դեմ դիմաց և մեզ բաժանող միակ պատը դա հայելին է, որն էլ տարիների հետ սկսել է փայլը կորցնել: Մենք սովորել ենք խնայել իրար:

Հիմա մի քանի տարի անց արդեն խորհելով դրա շուրջ, ու թերևս անվերադարձ խաղից դուրս գալով, ցավով եմ հասկանում, որ կյանքիս լավագույն խաղը էտ խաղն էր, երբ խաղում էինք ես ու ես...

Դեկադա
30.08.2010, 16:25
Վերջերս մի միտք անընդհատ հետևում է ինձ: Այսքան գիտակցված անկայուն ու քաոսային տարի երբեք չեմ ունեցել: Մտքերդ իմի բե՛ր, ապրածդ, զգացածդ անալիզի ենթարկի՛ր: Յուրաքանչյուր ոք ունի վերջին շանսի իրավունք: Ինձ վերապահված շանսի ժամկետը ավաղ լրացել է ու հիմա ես՝ որպես պատասխանատու անձ իմ կատարած քայլերի համար, պարտավոր եմ ինքս ինձ հետ ազնիվ գտնվել և ազնիվ վարվել: Ազնիվ վարվել սեփական զգացմունքներիս նկատմաբ և չդավաճանել ինքս ինձ: Ու ցավալին այն է, որ ինձ ընձեռնված շանսը ևս մեկ անգամ ապացուցեց ինձ՝ անհավատիս, որ մի բանում համենայնդեպս ես ճիշտ էի: Ես հոգնել եմ.... և ոչինչ փոխելու ի զորու չեմ:

Պարզապես իմ ազատությունը դեռ անկախություն չի: Իսկ անկախություն երբեք էլ չի լինում: Միշտ էլ մի բանից կախված ենք: Բոլորն են կախված: Չնայած, ո՞ւմ է պետք այն ազատությունը որի հետ չգիտես էլ ինչ անես: Եվ միակ բանը, որ ես հիմա զգում եմ դա այն է, որ ցավոք արդեն ՈՒՇ է:


....Ահա և վերջ:

Դեկադա
16.09.2010, 08:55
Ոնց էի մոռացել քեզ....օրագիրս

Երեկ տղայսի զինքննումն էր: Բնականաբար ոչ մի հիվանդություն, բնածին արատ և նմանատիպ « թերություններ» չգտնելով ծանուցագիրը տվել էին ձեռքն ու ուղարկել: Չգիտեմ արժե նկարագրել իմ հոգեվիճակը, բայց ինձ երևի կհասկանան այն մայրերը, որոնց տղաները ևս պատրաստվում են գնալու բանակ և երևի թե հարևանուհուս նման քմծիծաղ կտան այն մայրերը որոնք տղաները արդեն վերջացրել են ծառայությունը: Քմծիծաղ.... ինչի՞ կասեք:
- Այ բալամ, դեռ տղադ չգնացած դու կես մարդ դառար, երկու տարի հետո էտ երեխեն գալու ա քեզ միկրոսկոպով ման գա որ գտնի: Դու դեռ էնքան քեզ քրքրելու առիթ կունենաս, երկու տարի առջևում ա,- քմծիծաղով նկատեց հարևանուհիս:

...Մեկ մեկ ուզում եմ գիտակցորեն մոտենալ էս հարցին: Չէ՞ որ ես միշտ ասել եմ, որ հայասեր մարդ եմ ու ամենավատ հայն էլ ինձ համար մեծ արժեք ա.... ու հենց էս ասածս բառերի համար էլ միշտ արժանացել եմ եթե ոչ քննադատությունների, ապա գոնե կիսազարմացած ու կիսահեգնական հայացքների:

... իսկ հիմա...հիմա վախենում եմ: Վախենում եմ, որ տարիներով մեջս սերմանած հայասիրությունս օդն ա ցնդում, որ առերես շփվելով մարդկանց հետ ես հիասթափվում եմ իրենցից, որ մի քիչ էլ ինքս իմ աչքից եմ ընկնում ուտոպիական հայացքներիս համար: Որ տեսնելով թե ոնց ա մի ոչնչություն զինվորին «տղամարդ» սարքում ցավով եմ հասկանում, որ հայասեր չեմ, ավելին հայրենասեր էլ չեմ: Որ կյանքի բոլոր ապտակները ես ստանում եմ հասարակություն կոչվածի հետ ավելի ու ավելի շատ առնչման արդյունքում: Ու որ ես էնքան եմ ուշացել, որ էս ամենը ես «տեսնում եմ» միայն երեխաներիս էտ հասարակություն կոչվածի հետ բախումների ժամանակ: Ու էս դեպքում հեչ էլ կարևոր չի, որ էտ հասարակությունը կարող ա լինի ծանոթս, մտերիմս անգամ բարեկամս: Կարևորը որ կրիտիկական պահերին մարդը միշտ էլ մենակ ա մնում:

... ու թեպետ երբեմն փախչել եմ ուզում, բայց դե .... կարան կողքից բոլորը օգնեն, որ խորտակվես, բայց բարձրանալը մենակով պետք ա անես ու պարտավոր ես անել:

Դեկադա
02.10.2010, 08:47
Էսօր առավոտյան ամուսնուս պատմում եմ մի շաբաթում թե ինչեր ա տեղի ունեցել իրա բացակայության ընթացքւմ: Ու ասում եմ
- Բա ասե՞ցի, որ երեկ աղջիկդ կանգնել էր դարակի վրա ու ինքը ընկավ քիչ չի դեռ ինչքան ամանեղեն կար հետը կոտրեց:
- Չէ չես ասել:

... մեկ էլ աչքս ընկավ տեսնեմ տղաս ու աղջիկս շատ զարմացած նայում են մեզ ու քմծիծաղ տալիս
-Ի՞նչ.....- հարցրի:
- Երեկվանից ես կողմ մի 5 անգամ ասել ես- տղաս էր:
- Հա՞, բայց դո՞ւ հիշում ես որ ասել եմ. արդեն դիմեցի ամուսնուս
- Չէ չեմ հիշում- նա էլ զարմացած պատասխանեց:

-... Փաստորեն երկուսս էլ սկլերոզով ենք տառապում: Բայց լավա: Վաղը մյուս օրը մեծանալ կա: Ես սաղ օրը կխոսամ, դու էլ սաղ օրը կլսես ու իրարից չենք նեղանա, որ մեկս մյուսին չենք ասել կամ չենք լսել: ՈՒ ավելին չես ջղայնանա, որ մի բաը 10 անգամ կրկնում եմ::D


....այ, մենակ թե մեր երեխեքը ի՞նչ կանեն... :(

Դեկադա
04.10.2010, 08:49
Կահույքի մասերից ամենից շատը գնհատում եմ աթոռը: Ինչքա՜ն արտոնություններ ա տալիս... կարաս նստես ոտքերդ դնես սեղանին: Ո՞վ կհամարձակվի նկատողություն անել: Կարաս բռունցքդ սեղանով խփես: Դիմացե՛ք. չէ՞ որ տակիս աթոռ կա, էն էլ ինչպիսի: Էնքա՜ն արտոնություններ կան էտ չորսոտանում մեջ: Հա էն մնացածն էլ են չորսոտանի: Մարդն էլ երբեմն դառնում ա չորսոտանի ու սողեսող հասնում ա էտ աթոռին: Բայց հասնում ա չէ՞: Ու հետո, հենց նստում ա, մենակ տեսնել ա պետք թե ոնցա մոռանում իր նախկին կարգավիճակը: Կասես հենց նոր լուսնից իջավ ու դեռ սկաֆանդրն էլ չի հասցրել հանել: Ու հիմա էլ մի քիչ շշմած, մի քիչ զարմացած հայացքով նայում ա չորս բոլորը.
- Հա՛, ի՞նչ: Գիտեք սողալը հեշտ ա՞:
Ու չգիտես ինչի իրան թվում ա, որ ինքը խելացի ա: Կուզի ծամոնի պես կկպնի առաստաղին ու ընդեղից կնայի ներքև: Տեսնե՞ս էտ կպած վիճակում ինքը պոկվելու վախ չի՞ ունենում: Չէ երևի, այլապես էտ վախը գոնե չէր թողնի ու սովորական չորսոտանի աթոռը գահի տեղ օգտագործել:


...փաստորեն աթոռը նաև վախի զգացումն ա մեռցնում:

Դեկադա
05.10.2010, 08:57
http://www.youtube.com/watch?v=veRyWok4bO8
Մարդկային հարաբերությունները... ոնց կուզեի իրանք էլ էս շան նման լինեին:

... բայց... վախեցա...վախեցա կորցնելուց....չեմ ուզի երբեք ունենամ նման զգացողություններ...

Դեկադա
09.10.2010, 09:55
Անձևանոց եմ ուզում: Զոնտիկ...
...պաշտպանվելու...միանգամից դույլով գլխիս լցված անձևից: Պահպանվելու...մեծ մեծ զոնտիկ եմ ուզում: Որ ամբողջ տարածքը փակի ու մենակ աչքիս առաջը տեսնեմ, մեկ էլ ոտքիս տակը: Վերև նայել չեմ ուզում: Մանանաները վերևում են ձեռքս չի հասնում բռնել, իսկ իրենք էլ իրենց կամքով չեն թափվում: Փաստորեն ես իրանց չեմ գայթակղում: Բայց իրանք ինձ խելքահան են արել:
Կողքերս էլ չեմ ուզում նայել: Աջից ձախից հրում են էնքան, որ տարածքս նեղանում ա... ես լայն տարածք եմ ուզում: Ինքս էլ եմ սովորել պաշտպանվել: Տարածքս պահելու ձևերը գտել եմ, բայց աշխատում եմ կողքերս չնայել...ինձ նվաստացած չզգամ...ի վերջո երբեմն անձնական տարածքից դուրս եմ գալիս...իրենց հաշվին: Բա արժե՞ կարմրել:

...Զոնտիկ եմ ուզում... չէ զոնտ...իկ-երը փոքրերի համար են, իսկ ես վաղուց արդեն մեծ եմ...

Դեկադա
16.10.2010, 11:08
... առանց պարտավորությունների: Ինչքան շատ գլխացավանքներից ա ինքը ազատում: Չկան պարտավորություններ, չկա պատասխանատվություն:

... բանակում չկա: Էս թեման մտնելուց անկախ ինձանից մեղքի զգազում եմ ունենում:

...հասարակությունում: Ընկի մեռի... ես հոմ պարտավորված չեմ քեզ օգնելու:

... բայց մի դեպքում սիրեցի... երբ առանց պարտավորությոնների ինձ օգնում են... սիրեցի և բառը և արտաբերողին::)

Դեկադա
18.10.2010, 00:29
Վերջին ժամանակներս ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ չափից դուրս շատ եմ զարմանում… Չէ: Մարդկային գործողությունների վրա չեմ զարմանում: Բոլորից ամեն ինչ կհավատամ: Չեմ զարմանա երբ իրար կսպանեն: Չեմ զարմանա երբ իրար տակ կփորեն...հարազատները մի կտոր ավել պատառ ստանալու համար: Չեմ զարմանա, երբ...

...բայց զարմանում եմ մարդկային զգացմուքների վրա: Երբ կյանքի թոհ ու բոհով չանցած երիտասարդը հիասթափվում ա, որովհետև իրեն մերժել են: Հիասթափվում ա, որ ինքը չի ստանում էն ինչը ուզում ա: Զարմանում եմ երբ ասում են անկապ ա: Երբ աչքերիս մեջ նայելով ասում են.
- Դու չես հասկանա:
Մի՞թե...երբեմն ինձ համեմատում եմ: Իմ սերունդը նոր սերունդը: Ինձ՝ իրենց: Եզրեր քիչ եմ գտնում: Ու զարմանում եմ, որ հիմա եմ զարմանում: Մենք՝ այնժամանկվա երիտասարդներս չէինք հիասթափվում՝ կյանքից չէինք հիասթափվում: Իհարկե ամենքիս կյանքում էլ լինում էին պահեր երբ թվացյալ դժբախտությամբ էինք պարուրված: Բայց մեր աչքերում դեռ կար կայծը, դեռ կար հավատը: Իսկ հիմա... Հիմա նույնիսկ իմ 11- ամյա աղջնակը երբեմն կյանքը էնքան դժգույն գույներով ա ներկայացնում, որ մտածում եմ.
- Տեր աստված, բայց չէ՞ որ մենք իրեն փայփայում ենք հեռու հոգսերից… Իսկ գուցե իրենք զգո՞ւմ են: Ինչքան էլ ձեռքդ կրակի մեջ ինքդ գցես գուցե իրենք էլ ե՞ն վառվում:

Բայց չէ՞ որ իմ կրակն ավելի այրող էր: Անգամ սպինեը մնացել են:)… Միթե՞ դա պետք ա պատճառ դառնար չսիրելու կյանքը…

...սիրե՛ք կյանքը… դեռ ժամանակ կունենաք նրա ապտակները ստանալու…:)

Դեկադա
19.10.2010, 16:59
Սովորաբար ուրախությունը ինձ այցի ա գալիս անսպասելի… Իսկ տխրությունս միշտ պատճառաբանված ա լինում:

Դեկադա
31.10.2010, 18:26
Էսօր գալուց էլի էս ծառը աչքովս ընկավ ու արդեն քանիերորդ անգամ նորից մտքովս անցավ մինչև հիմա դեռ միակը մնացած միտքը.« Միակ բանը որից վախենում եմ դա ժամանակն ա, ու լավագույնը, որ կարամ անեմ դա ոչինչ չանելն է»:

... կարոտել եմ... նամակներին, գրելուն: Ես էն գլխից էլ սիրել եմ գրելը: Իմ մոտ խոսալը մի քիչ դժվար ա ստացվում, բայց երբեմն ուրախանում եմ, որ էն մտքերը որոնք գրում եմ չեն բարձրաձայնվում: Իրենք թող էտպես էլ մնան: Գուցե հետո զղջամ ավելորդ անգամ հույս տալու համար, իսկ հնարավոր էլ ա, որ զղջամ միակ շանսս կորցնելու համար: Մեկ մեկ մտածում եմ, երանի մտքերս էտ պահին կարդան... հետո էլ մտածում. ո՛չ, թող մնամ անհասանելի:

... 8-րդ դասարանում առաջի անգամ նամակ ստացա դասընկերուհուցս: Հասցրել էր իմ մեջ տեսնել իր նմանակին: Հետո որոշեցի նամակ գրել մամայիս, բայց պատռեցի: Չուզեցի ցավ պատճառել:
... հետո սկսեցի նամակ գրել քրոջս որն արդեն Պիտերում էր, բայց իրա գրածներից էտպես էլ բան չէի հասկանում: Ձեռգիրը լավը չէր ու էտ նամակները վերջնականապես կարդացի միայն իր Հայաստան վերադառնալուց հետո: Էտ ժամանակ միակ նամակը, որը հասկանում էի մամայիս գրածներն էին ու արի ու տես ինքը գրում էր էն ինչը ես էի ասելու թերևս դեռահաս աղջնակ լինելով: Փաստորեն լավ էլ հասկացել էր ինչ եմ ուզում, պարզապես ինքն էլ ինձ չէր ուզում ցավ պատճառել: Ոչ մեկիս չէր ուզում դա պատճառել:

...հետո...հետո մի անգամ նամակ գրեցի ամուսնուս...պարզվեց, որ մեր մոտ էս էն դեպքն ա երբ խոսալը ավելի լավ ա ստացվում:


... հետո երբեմն երեխաներս սկսեցին ինձ նամակ գրել. մանավանդ աղջիկս... սիրո բացատրություններ...թեպետ տղաս ավելի զգայուն է:

...հետո... մի օր էլ վերցրեցի ու ինչքան նամակներ կային պատռեցի ու մոխրացրեցի: Չէի ուզում ինձ ուղղված խոսքերը որևէ մեկը երբևէ կարդա:

...հետո... իսկ հիմա տարիներ անց ինքս ինձ բռնացնում եմ նրա վրա, որ ես գրում եմ ու էտ գրածներս կարդում են... ակումբն ա կարդում...

...ինչե՜ր ասես որ չի անում ժամանակը

...տեսնես ինչի՞ պատռեցի, իսկ հիմա կարոտել եմ...նամակներիս եմ կարոտել...ալբոմի թղթի վրա գրած նամակներիս...

Դեկադա
06.11.2010, 10:51
Աղջիկս ամբողջ դասարանում / և ոչ միայն/ աչքի ա ընկնում շատ խոսալով: Մեկ մեկ ինձ թվում էր, որ ինքս լինելով քչախոս ես եմ դրա վրա կենտրոնանում: Բայց հետո պարզվեց, որ չէ, լավ էլ խոսում ա: Նույնիսկ բողոքում էր երբ հերթական անգամ տեղը փոխելուց հետո կողքի նստողը քչախոս էր դուրս գալիս: Ու դրանից ելնելով ամեն առավոտ դասի ճանապարհելուց առաջի խոսքս լինում ա.
- Քի՛չ կխոսաս:
Ինքն էլ միշտ ժպտում էր ու ասում.
- Երբե՛ք:
...էսօր պիտի գնա պարապմունքի ու սովորականի պես դուրս գալուց ասում եմ անգիր արած խոսքերս.
- Մանե, քի՛չ կխոսաս
- Մա՛մ, ես գնում եմ սովորելու ո՛չ թե խոսալու- եղավ պատասխանը:

... փաստորեն աղջնակս մեծանում ա::)

Դեկադա
09.11.2010, 01:32
Վանաձոր - Երևան ճանապարհը միշտ մտածելու նյութ ա տալիս:
Սիրում եմ... երկու ժամանոց ճանապարհին հանդիպող ոստիկաններին՝ համարյա թե ամեն թփի տակ թաքնված: Ու... ուպս, բռնվեցիր...մի խախտում արած կլինես էլի:;)
Սիրում եմ...իրար ընդառաջ եկող մեքենանարեի լուսարձակների ազդանշանները, ձայնային ազդանշանը...որովհետև «աչալուրջ» վարորդներից մեկը ճանապարհին նայելու փոխարեն հետաքրքրությամբ նայում էր մեքենայի մեջ պարող կնոջը...:)

Սիրում եմ ...Վանաձոր - Սևան- Երևան մայրուղու վրա կուկուռուզ վաճառողներին ու ձկնավաճառներին, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ ձեռքերը տարածում են ամբողջ երկայնքով, հասկացնելով, որ ձուկը իրենցից մեծ ա: Իրականում էնքան փոքր ա դուրս գալիս, որ երբեմն մեքենան կանգնեցնելն ու իջնելը ժամանակի ապարդյուն վատնում ա լինում:
Սիրում եմ...Վանաձոր -Ապարան - Երևան ճանապարհը, որը հարուստ ա կաղամբով: Էստեղ էլ ինչքան ուժներումը ուժ կա ձեռքերը փքում են՝ ինը ամսվա հղի կնոջ փորի նման...

...ճանապարհը...ամեն քայլափոխի լցակայանները և նրանց հեղինակավոր հապավումը -ԱԳԼՃԿ...առանց գազ լցնելու ճանապարհին կմնաս... ու հաստատ չեն օգնի: Կամ էլ պետք ա յուբչկայիդ փեշերը բարձրացնես ու Ֆ տառի նման կանգնես՝ ոտքդ էլ տողից դուրս հանած: Այ էդ ժամանակ ամբողջ մայրուղին կկանգնի ու հլա դեռ իրար առանց հերթ տալու կառաջարկեն օգնություն: Բայց էտ պահին մոտենում ա վարորդը ու...այ քեզ հիասթափություն...«ախպեր չեմ կարա օգնեմ»... ու գլխիկոր հեռացում::P

... բայց ես սիրում եմ... ճանապարհը...սիրում եմ Վանաձոր - Երևան ճանապարհը... մի ծայրում տունս ա, մյուսում՝ կյանքս...Է՜հ...

Դեկադա
11.11.2010, 08:21
Մենք
Սովորաբար - Ինչ ցանում այն էլ հնձում ենք
Հաճախ - Ուրիշների ցանածն ենք հնձում
Երբեմն - Նրանց ցանածի վրա ավելացնում ենք մերը ու ամբողջը հնձում
...բայց, ի՞նչ ենք հնձում...

Դեկադա
17.11.2010, 17:55
ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ...ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Դեկադա
17.11.2010, 18:44
Ինչքան շուտ ա անցնում ժամանակը: Մի տարի է հորեղբորս չէի տեսել: Մի քանի օր առաջ վերադարձել էր: Էսօր պատահական փողոցում քրոջս հետ զբոսնելուց տեսանք: Ու չնայած քուրս ասել էր, որ շատ է փոխվել մեծացել է, բայց անկեղծ ինձ համար շոկային վիճակ էր: Մի պահ ինձ թվաց պապայիս եմ տեսնում իր մեջ: Երևի ինքն էլ դա զգաց ու մենք հիմա երեքով կանգնել ենք փողոցի մեջտեղում ու լացում ենք...առանց հաշվի առնելու, որ մեր կողքով անցնում են անցորդները ու թեև հետաքրքրաշարժ բայց միևնույն ժամանակ տխուր հայացքով նայում մեզ:

Դեկադա
20.11.2010, 12:38
Տարօրինակ ա մարդ արարածը: Ի՜նչքան են սիրում ապրել ուրիշներով: Ո՜նց են ուրախանում երբ դեմքիդ արտահայտությունը ցավ ա պարունակում: Երբ աչքերդ կարոտով հեռուներն են նայում: Երբ ձեռքերդ դողդողում են հերթական անգամ հեռախոսը վերցնելուց:

Իսկ ես...երա՜նի հիմիկվա հպարտությանս կեսը երիտասարդ տարիներիս ունենայի: Մի՞թե ես ուրախություն կպատճառեմ ձեզ...երբե՛ք:
Ոչինչ, որ գիշերներս լուսացնելով ա անցնում, ոչինչ, որ աղջկաս թաքցրած տետրը ձեռքիս տակ ընկնելուց ու մեջի պարունակությունը տեսնելուց հետո մի ամբողջ ժամ լացում էի, որովհետև երկու տարին ամիսներով ու օրերով գրել էր և ամեն առավոտ իր սրբազան պարտք ա համարում անցած օրը ջնջել: Ոչինչ, որ կարոտից հնարավոր ա մի ամբողջ շաբաթ ջերմություն չիջնի: Ոչինչ, որ երբեմն ոտքեը կարան դավաճանեն տիրոջը հերթական անգամ ճամփի մեջտեղին թողնելով...ու տանեն դեպի եկեղեցի: Ոչինչ...բայց չէ՞ որ դա իմ կյանքն ա ...իմը
... ի՞սկ դուք...այն ինչ չեք տեսնում դուք՝ ես դա զգում եմ...պարզապես ես միշտ ակնոցներ եմ դնում՝ ձեզ չտեսնելու համար…

Դեկադա
15.01.2011, 19:52
Ուշադիր եղե՞լ եք երբևե մառախլապատ եղանակին. մանավանդ գիշերով: Լիակատար խավար, տեսանելիությունը զրոյական, քթիցդ այն կողմ չես տեսնում: Երբեմն իրականը ծպտվում ա մառախուղի մեջ, միաձուլվում նրան ստանալով կաթնային երանգ, թույլ չտալով տեսնել ավելին: Եվ վայ նրան, ով այդպես էլ չի կարողանա կողմնորոշվել կաթնային մառախուղում: Ստիպված կրիային բնորոշ քայլքով ես առաջ գնում, բայց ոչ նրան հատուկ դնջությամբ: Մառախուղին ընդհակառակը պետք է լարել տեսողությունը, նայել ուղիղ. ավելի ճիշտ հոծ գծով գնալ: Մեր լեզվով ասած մեջտեղով: Ամենից ապահով տաբերակն ա: Պահպանում ա ձորն ընկնելուց կամ էլ շրջադարձերին դիմացի սարին հարվածելուց: Ու ինչպիսի ուրախությաւն ա պատում սրտիդ երբ վերջապես այդ անիրավը վերջանում ա: Լույս խավարի մեջ: Իրական ջերմություն թանձր ու սառը օդում: Բայց այդտեղ էլ սկսվում ա մերկասառույցը: Ի դեպ մերկասառույց ավելի շատ կյանքեր ա խլում քան սառույց և ձյունը: Կողմնորոշվելու ռեալ շանսերը քիչ են, սայթաքելու հավանականություն մեծ: Անզգույշ մի քայլ ու նորից հայտնվում ես անդունդում: Մնում ա հուսալ, որ անդունդը բավականաչափ խորը չի լինի և հնարավոր կլինի թեկուզ ձեռքերը ճանկռոտելով բարձրանալ վեր: Հետո որպես կանոն սկսվում ա ցեխը: Ոտքդ դնելով ճակատիտ ստանում ես ցեխագունդ, որը կարծես նմանվում ա քունքիդ պահված ատրճանակին ու ուր որ է գնդակը կմխրճվի մեջը խլելով անդառնալին՝ կյանքդ: Ոչ մի բան անփոխարենլի չի բացի մարդկային կյանքից: Իսկ կյանքի թելիկների վրա դողալ պետք է... թեպետ վերջի տարիներին մարդկային հարաբերություններում ամենից շատ գնհատում եմ շներին: Ցինիզմով լի նախադասություն ա, բայց իրկան ա ավելի քան մնացած խաբկանքները: Ավելի իրական զգացողություն ա, կոնկրետ, առանց այլաբանաությունների: Եվ տարեսկզբյան այս գրառմանս մեջ մի քիչ հույս կա, որ շները կփոխարնվեն իրական կերպարներով ու իրական զգացողություններով: Ու թեպետ շունը մարդու ամենահավատարիմ ընկերն ա կոչվում ու ինքս էլ կուզենայի, որ մարդկային հավատարմությունն էլ լիներ անսահման ու նույնքան անդավաճան ինչքան որ այս կենդանիներին է, բայց գիտակցականս միշտ հուշում ա, որ նման իդեալական արդյունք անհնար ա ստանալ, անգամ երկարատև մաքառումներից հետո:
...մեզ բոլորիս ձյուն է պետք...ոչ թե անձրևի պես ոտնահետքերը մաքրելու, այլ ճերմակի վրա ոտնահետք դրոշմելու, որպեսզի ետևից եկողը իմանա, որ հետևելով հաստատ անդունդի եզրին չի հայտնվի...

Դեկադա
18.01.2011, 20:15
Ընկերություն: Ի՞նչ ա ինքը: Կա՞ այդպիսին: Շատերդ կասեք իհարկե կա: Իսկ ի՞նչ ա դա: Ո՞ւմ ենք մեզ համարում ընկեր: Նրա՞ն, ով ցանկացած ահազանգից մեր կողքին է՞: Թե՞
նա ով առանց ահազանգի մեր կողքին է: Ով ազնվորեն ընդունում է իր սխալը: Թե՞ նա ով մեզ « խաբում» է հույս տալով մեզ ընկերության ազնվության մեջ: Կա՞ հարատև ընկերություն. մի կյանքի համար նախատեսված:

...ցանկացած հարաբերություններում արժևորում եմ խաբված չլինելը: Ցանկացած դառը ու հոգին տակնուվրա անող խոստովանություն գնահատանքի արժանի ա եթե չեն խաբում: Իսկ երբ անառակ կնոջ նման հանկարծակի ու անբռնազբոս հայացքով այցի է գալիս զգացողությունը, որը ունի խաբված կոչումը, ի՞նչ անել: Ներե՞լ, հանուն այդ ընկերության: Թողնել ինքնահոսի, թե՞ շրջվել ու հեռանալ...ինչպես որ ինքն ա անում: Էդ դեպքում էլ ինչ ընկերություն:

...երբեմն ընկերություն նմանվում ա ջուրը գցված ձկնորսական խայծի, որի գայթակղիչ տեսքի վրա հավաքվում են մանր մունր ձկները: Պտտվում նրա շուրջը, համտեսում: Երբեմն էլ այս ու այն կողմից կծմծում: Ու վերջում խայծը կուլ ա տալիս մեջներից միամիտը: Ու...ուպս...խայծը մնաց կոկորդում: Ոչ էնա հանես մի կողմ գցես, ոչ էլ էնա կուլ տաս:

Դեկադա
20.01.2011, 13:02
Գաղտնիքների շտեմարան: Լսել,ապրել իրանց հետ: Զգալ:Անհանգստանալ :Տանջվել միասին: Հուսալ թաքուն: Հավատալ նրանց: Հուզվել իրանց հետ:Անքուն գիշերներ:Սպասումներով լի ցերեկներ: Հուսադրող խոսքեր: Ժպիտներ:Ինքնաոչնչացում: Վերակենդանացման փորձեր: Տխրել իրանց հետ: Ուրախանալ միասին:Փակել դռները, երբ իրենք ուզեն: Բացել դռները, երբ իրենք կասեն: Ներել իրանց: Անպայման ժպտալ: Հասկանալ իրանց:

...լռել, լռել, լռել...և անխոս հեռանալ

Դեկադա
06.02.2011, 08:23
Մեզնից յուրաքանչյուրն իր աշտարակից է նայում աշխարհին, մարդկանց: Շատերն էլ դիմացինին հարմարեցնում են իրենց ենթագիտակցականին, իրենց` նրա հանդեպ ունեցած պատկերացումներին: Բայց աշտարակից բացվող տարածությունը խորդուբորդություններ ունի: Իսկ հարթն ու խորդուբորդը երբեք չեն կարողանա իրար լրացնեն, ավելին միաձուլվեն: Էտ դեպքում մնում է միայն ...ինքնամաքրում, կատարսիս, մեղքերի ասելը:

Դեկադա
13.02.2011, 08:20
Երբևէ առավոտ կանուխ պատուհանից նայե՞լ եք: Փորձեք: Էնքա՛ն մաքրություն կա: Երևանում էտպես չի: Ընդեղ պետք ա ժամը վեցին զարթնեմ, որ կարողանամ լռության մեջ վայելեմ էտ գեղեցկությունը՝ պատուհանիցս բացվող: Իսկ էստեղ Վանաձորում, հետն էլ կիրակի օրով... Իսկակական հեքիաթային տեսարան ա բացել: Հիշեցի, պուճուր ժամանակ մեր թաղամասի փոստում բացիկներ էին միշտ վաճառում: Էնքա՜ն էլ սիրուն էին: Ու բարի: Հիմա չկա: Միշտ ուզեցել եմ, որ աղջկաս համար առնեմ ոչ մի անգամ չի հադիպել: Էտ բացիկներում կար մեկը, որը միշտ դուրս գալիս էր: Թեպետ ձմեռ չեմ սիրում բայց չգիտես ինչի նկարների, բացիկներ մեջ միշտ ձմեռային պատկերնեը ավելի են ուշադրությունս գրավել: Երևի սպիտակի պարզությունից ա: Էտ բացիկում մի ճանապարհ էր նկարված ու հեռվում տնակ: Ձյուն համարյա թե չկար, բայց սառույց էր մայթերին: Իսկ երկինքը կիսակապույտ, կիսագորշ ու ամենի մեջ տարծվել էր արևի շողերը: Արտասովոր ոչ մի բան չկար, բայց միշտ բացիկին նայելուց ինձ թվում էր, որ աշխարհի անկեղծությունը, մաքրությունը, գեղեցկություն, բարությունն ու սերը հավաքվել են մի փոքրիկ տնակում ու ինձ ցույց են տալիս նրան հասնելու ճանապարհը: Ես դա տարիներով պահում էի: Հետո մեծացա ու ...կորցրեցի:
...Հիմա էտ նույն տեսարանը բացվել ա պատուհանիցս: Ու ես նայում եմ և էնպե՜ս եմ ուզում որ գոնե էս ռեալ տեսարանում իմ մանկության բացիկի երազանքները մեկ րոպեով վայելեմ...սուրճի բաժակը ձեռքիս...:)

Դեկադա
23.02.2011, 22:05
Կյանքը սիրում է ծիծաղել մեզ վրա և հաճախ կանգնեցնում է փաստերի առաջ ու մեր իսկ խոսքերը շրջվում են մեր դեմ: Այն ինչի դեմ պայքարում ենք ամբող ուժով, գործի դնելով բոլոր ճիգերը, մեկ րոպեում հօդս են ցնդում հենց մեր ձեռքերով: Կես տարի անընդմեջ ինձ հոգեպես տրամադրում էի Երևան տեղափոխվելու գաղափարին: Սիրելով այդ քաղաքը միաժամանակ վանում էի ինձնից: Մտածում էի, ո՞նց եմ հարմարվելու օտար միջավայրին, ո՞ւմ հետ եմ շփվելու չունենալով ընկերներ: Ու երբ եկավ պահը ես և սրտի թռթիռով միաժամանակ նաև կոտրված սրտով գնացի: Եվ երևի թե հենց երկմտանքս էլ պատճառ դարձավ ու չկարողանալով հարմարվել սկսեցի շատ մանր հարցեր դարձնել գերխնդիր ու վերադառնալ Վանաձոր:


...իսկ հիմա ես էստեղ մնացել եմ մենակ և այն ընկերներիս որոնց ինքս էի հորդորում երբեք չհեռանալ իմ կյանքից ինքս իմ թեթև ձեռքով հեռացրեցի:


...իմ ներկապնակի գույները կարծես դարձել են սևի սպիտակի համադրություն...իսկ ինձ ծիծանի գույներ են պետք:


...ինչ լավ ա օրագիրս կա… Թե չէ էս բողոքավոր գրառմանս Ռուֆուսը անուն էր կպցնելու...

Դեկադա
25.02.2011, 12:26
Միակ բանը, որ կարա ինձ կործանի դա կարոտն ա…

Չտեսնելու կարոտը, չզգալու կարոտը, չապրելու կարոտը: Կարոտը իմ մեջի «գազանին», որ հիմա լռել ու խեղճացել ա: Կարոտը այն օրերի, որ աշնան տերևների պես թափվեցին գլխիս ու վառվեցին: Ինքս ինձ գտնելու կարոտը: Ինձ տեսնելու կարոտը:


...եվ միակը, որին երբեք չեմ կարոտի, դա իմ լռությունն ա, որ բանտարկել ա ինձ...

...բայց ընթացքը փոխել չեմ էլ ուզում.

Դեկադա
26.02.2011, 15:30
Մի մտածի վաղը ամեն ինչ լավ կլինի:

...ինձ հաճախ թվում ա, որ իմ վաղը երբեք չի գալու...

Դեկադա
28.02.2011, 15:33
Գարուն ա գալիս: Ամեն տարի ցրտերն ընկնելու հետ ինքս ինձ խոստանում եմ գարնան գալու հետ փոփոխություն մտցնել: Գնալ այգի ու վայելել գարնանային օրը՝ շնչել մաքուր օդը, ունկնդիր դառնալ ճնճղուկների ուրախ դայլայլին: Իհարկե խոստումս հիմնականում խոստում էլ մնում ա, որովհետև իրապես վայելելու հաճույքը քիչ եմ զգում: Բայց պակասը զգում եմ: Էս տարի որոշեցի, որ գոնե գարնան բացումը կահույքի տեղափոխումով սկսեմ: Մի ժամանակ, երբ դեռ եռանդս շատ ավելի էր քան հիմա, ամեն օր տեղափոխություններ էի անում: Հոգնելով՝ հաջորդ օրը նորից անցնում էի գործի: Ու էտպես տարիներ շարունակ:Չէի գտնում էն ինչը որ ինձ պետք կլիներ, և ինքս դրա մեջ ինձ կտեսնեի:

Հիմա կանգնել եմ սենյակի մեջտեղում ու մտածում եմ.
- Բայց արժե՞ ինչ որ բան փոխել: Հազիվ գտել եմ մի քիչ ինձ հարմար տարբերակը: Երբ քայլելուց ոչնչի չեմ խփի, երբ տարածքս ազատ է շարժվելու համար: Անգամ կարող եմ պտույտներ գերծել: Արժե՞ փոխել այն ինչի հետ կարողանում եմ կոմպրոմիսի գնալ: Երբ սովորել ենք մեկս մեկին զիջել:

Էտպես էլ տարիներս էին: Միշտ վազել եմ գնացքի հետևից՝ վագոնից վագոն: Չէր գոհացնում անգամ լյուքս կուպեն: Իսկ հիմա մարաթոնյան վազքից հիմնովին ուժասպառ եղած ես նստել եմ իմ կոտրած բայց հարազատ տաշտակի առաջ ու չեմ էլ ուզում այն վերանորոգել:

Բայց մի փոքրիկ հույս կա, որ գուցե գարնան գալը ինձ կստիպի բացել դռներս ու ասել
- Դռները բացե՜ք գարուն է գալիս::)

Դեկադա
09.03.2011, 16:56
Սիրում եմ Հարութին: Ձախ Հարութին: Մի երգ ուներ, բոլորն էլ հաստատ գիտեն. « Էլ չենք լինի մենք քսան տարեկան»: Առաջի անգամ լսել եմ 18 տարեկանում: Լրիվ երեխա: Հլա դեռ զարմանում էի, թե ինչի՞ ա Հարութը էտքան սրտաճմլիկ երգում: Ու մտածում էի, որ ես երբեք ափսոսանքով չեմ ասի.« էլ չենք լինի մենք քսան տարեկան»:

Իրականում չէնք էլ գիտակցում: Երազում էինք: Երիտասարդության ամենամեծ պարգևը դա երազելու ունակությունն է: Կյանքը ծիածանի գույներով տեսնելու կարողությունը: Սև ու սպիտակի մեջ անփութորեն գույն խառնելը ու ցնծալը: Մեր «հաջողություններով» հպարտանալը: Ինչքա՛ն էր աշխարհը մեծ երևում: Լայն, Ընդարձակ: Սովետական երգի նման. «Սարերով ու լայն դաշտերով, սլանում է դիվիզիան»... սլանում էինք: Հաճախ թռչում: Երբեմն լեռների հանդիպելիս էնպես էինք մագլցում ժայռերն ի վեր, որ ստորոտին կանգնածները բացի վախի զգացումից ունենում էին նաև տարակուսանքի բացականչություններ: Ու հենց իրենք էլ ասում էին. « Էլ չենք լինի մենք քսան տարեկան»: Բայց մենք էլի չէին հասկանում թվի իմաստը: Էլի չէինք տեսնում առջևի պատնեշները: Չկար վախ: Չկար անկարելիի գիտակցում: Ամեն ինչ մեր ձեռքերում էր: Չգիտեինք խոհեմությունը ինչ ա:

Վերջերս հաճախ ինձ տալիս եմ նույն հարցը. ինչո՞ւ են տղաներին ծառայության տանում հենց 18-ում: Ինչի չեն 25- ում կամ 28- ում տանում: Օրենքով: Չէ ո՞ր էտ տարիքում ավելի հասուն են: Ավելի խոհեմ: Ինչո՞ւ....հետաքրքիր պատասխան ունի: Ինձ համար: Դուք ինքնրդ ձերը գտեք:

Էնքան կատարյալ ու անթերի էինք մեր ճանապարհը գծում, որ կողքից նայողին դրախտի ճանապարհ էր հիշեցնում : Մինչդեռ դրախտին հասնելու համար մենք էլ պիտի արժանի լինեինք իրեն: Ու երբ վերջնականապես հասկանում ենք, որ բոլոր ճանապարհները թողել ենք ետևում .մենք կանգնում ենք ու արդեն ափսոսանքով ասում ծեծված խոսքերը. «Էլ չենք լինի մենք քսան տարեկան»

...Ու մենք իրան արդեն հասկանում ենք:

Դեկադա
16.03.2011, 22:45
« Աշխարհում կա երկու անսահմանաություն. տիեզերքը, մեկ էլ մարդկային հիմարությունը»: Մեկ մեկ պետք ա վախենալ. հիմարության ճիրաններում չհայտնվելու ու տիեզերքի անսահմանության մեջ չանէանալու համար:

Դեկադա
17.03.2011, 14:40
Վերջին շրջանում մի տեսակ վախ կա մեջս: Վախենում եմ կորցնելուց: Հարազատներիս: Ընկերներիս: Նրանց, ովքեր առօրյա հոգսերով ծանրաբեռնված, երևի թե չեն էլ գիտակցում թե ինչքան թանկ են ինձ համար: Միշտ ասում եմ դժվարությունները բոլորի համար են: Հենց գալիս ա կրիտիկական պահ, թվում ա էլ չեմ դիմանա, ինչ որ մեկի ավելի դժվար կյանքը տեսնելով հասկանում եմ, որ կդիմանամ: Մենակ թե չկորցնեմ: Մենակ թե հենց էտ դժվարի ժամանակ մենք միասին լինենք: Կարևոր չի ֆիզիկապես կողքիս լինեն: Կարևորը որ իրենք ինձ ուժ տան ես էլ իրենց:

...ու չգիտես ինչ ուզում եմ ասեմ, նրանց ովքեր ինձ համար շատ թանկ են: Ինձ բացակա չդնեք...ես ձեզ սիրում եմ::)

Դեկադա
28.03.2011, 23:40
Երևանում աղջիկս բողոքում էր ժամացույցից:
-Տկտկոցը խանգարում ա կենտրոնանալու գիրք կարդալուց ու մեկ էլ քնելուց,- ասում էր:
Պահանջեց տեղափոխել: Ճիշտ ասած էնքան էի հոգնած, որ նույնիսկ ալարում էի շնչեմ ուր մնաց թե մի հատ էլ տեղից վեր կենամ ու մտածեմ թե որտեղ ես դրան կախեմ: Ասեցի որ մեկա հաջորդ օրը գնում ենք, մի գիշեր ա էլի մի կերպ դիմացի: Ու խոստացա, որ հաջորդ անգամ անպայման ես դրան ուրիշ սենյակ կտանեմ: Էտ ամբողջ ընթացքում ամուսինս մեր խոսակցությունը լսում էր ու տեսնելով թե ոնց համոզեցի դստրիկին ասեց.
- Չեղավ մի անգամ երբ ասում են մածունը սև ա դու էլ ասես հա սև ա, անպայման պիտի թարսը անես:
Էս տղամարդիկ մի վատ գիծ ունեն: Ասա ի՞նչի ես իմ մեջի գազանին արթնացնում, թող տեղը խելոք վեև ընկած մնա էլի: Ու ես հիշեցի թե դեռ նոր ամուսնացած ինչպես էի սևի սև ասում, սպիտակին էլ սպիտակ: Ես, խիստ ընտանիքում մեծացած ու դաստիարակվածս, որին միշտ հորդորել են թե տղամարդը ճիշտ ա տակավին սիրահարված լինելով լսում էի ամուսնուս ամեն ասածը ու դա դեռ քիչ ա ենթարկվում էլ էի:D: Որ սիրահարված ես լինում թվում ա թե ասպետի ես գտել. ոտքերը ամպոտ են, թևերն էլ հրեշտակի: Բայց երբ սկսում ես սիրել, այ էտ ժամանակ տեսնում ես, որ թևերը կորան, ոտքերն էլ հաճախ ցեխոտ են լինում ու սկսում ես արդեն սիրել հենց էտ թերություններով հանդերձ: Ինչևէ: Էտ պինգվինային ժամանակաընթացքում մի օր ձյուն ձմեռով պիտի գործերով դուրս գամ: Ու քանի որ ամուսինս չէր կարա ինձ հետ գար ասեց երթուղային նստելուց առաջի հերթին նայեմ վարորդին: Ավելի շուտ գլխին: «Եթե դա իր համար գոնե նեղություն չի քաշել պեչկեր դնի, գլխարկով ու բաճկոնով ա մեքենան վարում, ուրեմն հաստատ իմացի դա ձեր մասին էլ չի մտածելու ու էս սառած ճամփեքի վրա ձեզ տեղ ա հասցնելու քաչալ անվադողերով…էտ էլ եթե հասցնի»:
Ասեց: Ես էլ մի մեծ օղ արեցի ու կախ տվի ականջիցս: Հետն էլ զույգով: Արդյունքը եղավ էն, որ մոտավորապես երկու ժամ կանգնած էի կանգառում: Թարսի պես լրիվը գլխարկով էին: Բայց երբ հասկացա, որ նույն վարորդին արդեն երկրորդ անգամ եմ տեսնում ու արդեն չեմ զգում թե որտեղ են սկսվում ու որտեղ վերջանում վերջույթներս բախտս անիծելով նստեցի առաջի գլխակավորի մեքենան ու բարեհաջող տեղ հասնելուց հետո ուղիղ մի շաբաթ քիթս վերմակի տակից չկարեցա հանեմ: Էտ օրվանից ես վերջնականապես որոշեցի, որ ամեն մածունը սև- ին չէ որ պիտի գլուխը տմտմբացնել: Մանավանդ եթե հետևանքը իրական սև պիտի լինի:
Հիմա ահագին տարիներե են անցել: Մեզնից յուրաքանչյուրը ունի իր կարծիքը: Երբեմն սևը համընկնում ա, երբեմն սևն ու սպիտակը պատերազմում են, երբեմն էլ գոնե միջինը չենք գտնում, որ ասենք դե էս անգամ էլ մոխրագույն էր:
Ու հիմա մտածում եմ իմ ալարելու պատճառով էտ երեխուն համոզեցի, որ մածունը սև ա...

Դեկադա
31.03.2011, 08:35
Երեկ քրոջս հետ գնացել էինք մեր «մանկություն»...Վանձորի երբեմնի հարուստ, մարդաբնակ թաղամասը հիմա դատարկ էր: Մի տեսակ պատերազմից հետո ավերակ գյուղի էր հիշեցնում: Կիսաքանդ տները, կեղտոտ մայթերը ու քարուքանդ եղած փողոցները էնպես էին իրար լրացնում կասես թե հենց ի սկզբանե էտպես էլ ստեղծված են ու նույնիսկ մի քարի տեղափոխումը կխախտեր հավասարակշռությունը: Բայց ինձ համար էսքանի հետ ամենացավալին մարդկանց բացակայությունն էր: Մի ժամանակ էնքան կյանք կար, որ ես տակավին փոքր լինելով դպրոցից գալուց երազում էի ոչ մեկին չհանդիպել...մի քիչ երազելու համար: Հիմա լրիվ հակառակ պրոցեսն էր: Աչքերով ծանոթ մարդ էինք ման գալիս...չկային: Մեծ մասը երկրից դուրս է եկել: Տարեցներն էլ մահացել են: ...Ամբողջ աշխարհը գարնան մեջ ա ողողվել, իմ մանկության թաղամասը մտել էր աշնան հաստ շղարշի տակ ու դուրս գալու միտում չուներ էլ...

...կարոտել եմ իմ տան քանդված պատերին, իմ մանկությանը` իրա սև- սպիտակի համադրությամբ: Կարոտել եմ իմ մի քիչ գույն տված օրերին...դպրոցիս, դասարանցիներիս, ընկերներիս...հարազատներիս, որոնք միշտ թվում էին թե չերևացող թելով անքակտելի կապված են ինձ ու երբեք կյանքը մեզ օտար ափեր չի գցի: Թվում ա թե էնքան կարոտ ա մեջս կուտակվել, որ մարդկային մի կյանքի համար չափազանց ա:

...Բայց դե սա է կյանքը: Իմ ուրախությունները, իմ դժբախտությունները, իմ տխրությունները...հենց էտ ամենը վերապրելու համար էլ տարին մի անգամ գնում եմ իմ «տունս»...

Դեկադա
15.04.2011, 19:37
Երբ ա՞ պետք համերաշխությունը: Կրիտիկական պահերին: Միասնությունը ավելի քան անհարժեշտ ա: Հաճախ հենց էտ ժամանակ են նյարդերը տեղի տալիս ու սկսվում են փոխադարձ մեղադրանքներ, թե ում պատճառով կատարվեց անխուսափելին: Իրականում յուրաքանչյուրն էլ, չուզենալով ընդունել կատարվածը սկսում են մեղադրել դիմացինին: Վախից:Վախը կորցնելու: Չեն կարողանում հաշտվել: Չեն ուզում հաշտվել: Ու ամենասարսափազդու վախը դառնում ա հենց վախենալը: Կորուստը: Ինչքանո՞վ ա այն ընդունելի: Ոչ մի քանով: Գիտակցում ես, չես գիտակցում: Զուսպ ես, թե էմոցիաներդ քեզ կխժռեն անհագ գազանի պես: Միևնույն ա չի ստացվի: Էն չերևացող անկյունում հաստատ կթաքնվի, բայց չի կորի: Չի փախչի, չի հեռանա, ավելին չի էլ պատրաստվում լքելու: Երբեք: մինչև այն պահը երբ կզգաս, որ բթացել ես, որ չես զգում ոչ ցավ, ոչ մի զգացում չկա, կթվա թե մոռացել ես: Խաբկանք: Բայց մինչ դա ա պետք միասնությունը: Մինչ բթանալը: Այլապես բթացումդ մահվանդ հավասար ա: Ու սկսվում ա խաղը::)

Դեկադա
19.04.2011, 15:05
Ոնց չեմ սիրում սպասելը… Կապ չունի վիրտուալում ա թե ռեալում:

Դեկադա
28.04.2011, 22:14
Մի քանի օր առաջ օդնոյիս էջում տեսա, որ դպրոցական տարիներիս ամենամոտ ընկերուհիս, որն այժմ Ռուսաստանում ա ապրում արդեն երկար տարիներ, մեր դպրոցական նկարներից էր քցել: Վերջի դասարանի: Նայում եմ: Ինչքա՛ն էինք լավը: Ինչքան ընկերական, քուր ու եղբոր հարաբերություններ էր: Չկար մտածելակերպը, թե հարուստ են կամ աղքատ կամ էլ վատ են սովորում, ուրեմն ընկերություն պետք չի անել: Բնավ: Մի ընտանիքի պես էինք: Էի՛նք...10-րդ դասարանում, դասընկերուհիներիցս մեկը ով ի դեպ ինձ առաջին նամակ գրողն էր եղել, երբ Նոր Տարուն համախմբված գնացել էինք շնորհավորելու և ուրախացած ասում էինք, որ լավ է պահպանել միահամուռությունը, հետո ինձ ուղարկված նկարի հետևում գրել էր.
-Ովքեր են իրականում ինձ հիշում ես դա կզգամ հաջորդ տարի, երբ արդեն նույն դասարանում չենք սովորի:

Իհարկե չեղավ: Նախ երկրաշարժը խանգարեց: Հետո... նպաստեց...ցավոք, բայց նպաստեց, որ ամենքս սկսենք ապրել մեր կյանքով ու գուցե մի քիչ էլ մոռանալ իրար: Եվ հատ ու կենտ հանդիպումները կազմակերպել տարիներ անց, այն էլ 2 -3 հոգով:

...Ցանկացած բաժանում ունի իր դրական կողմը: Անկախ սկիզբը ինչքանով ա ցավոտ: Ամեն դեպքում դադար պետք ա առնել: Էսօր իմացա, որ 2 օրից երևի թե ինետ չեմ ունենա, անորոշ ժամանակով: Իհարկե պատճառները էնքան իրական են, որ նույնիսկ դրա բացակայությունը երևի թե չի ազդի վրաս: Չի ազդի, որովհետև այն ինչը 10 տարի ինձ ուղեկցել է ու երևի թե ամենաերկար ընկերությունն է լինելու, ես կարողանում եմ մոռանալ, համակերպվել, կկարողանամ նաև այս անորոշ ժամանակահատվածը ևս ապրել: Եվ նույնիսկ ուրախ էլ եմ...


...Ահագին ուզում էի գրեմ, բայց ինչ որ չի ստացվում: Ու ես նորից համոզվում եմ, որ հաճախ լռությունը հենց ամենալավ զենքն է::)

Դեկադա
30.04.2011, 21:29
Մարդ մեկ մեկ նենց ա ուզում ասի.
- Ամեն ինչ լավ ա...
...ու գնա գլուխը պատով տա…

Դեկադա
14.07.2011, 19:12
Ասում են լավ մարդը երևում ա նեղության ժամանակ: Սատար է կանգնում երբ իրական օգնության կարիք ես զգում: Երբ ցավ ես ապրում հետդ կիսում է: Երբ ...

Ասում են լավ մարդը երևում ա ուրախության ժամանակ: Երբ չի նախանձում քեզ բաժին հասած երջանկությանը: Երբ ուրախանում է քո հաջողություններով:Երբ...

Մի մասն էլ ասում ա. չկա անշահախնդիր ոչ մի բան: Ստանում ես այն ինչքան որ արել ես: Ուշադիր կարդացեք, ոչ թե այն ինչին արժանի ես , այլ ինչքան որ արել ես: Մի ձեռքով տալիս ես մյուսով ստանում: Եվ լավ մարդը նա է որ արածիդ չափով էլ ետ է վերադարձնում...ասում են.

...Իսկ ես ասում եմ. լավ մարդը գիտեք ով ա՞...ում հետ խոսելու, ցավը պատմելու և ուրախությունը կիսել ես ուզում։ Լավ մարդը նա է երբ ոչինչ կշեռքի նժարին չի դնում, ու փորձությունների չի սպասում։


...իսկ գուցե լռելն ավելի լավ է...լավ մարդը նա է ով ոչ մեկի վզին ոչինչ չի փաթաթում...

Դեկադա
31.08.2011, 08:14
Ահագին ժամանակ ա ստեղ չեմ գրել։ Նույնիսկ մտածում էի իմաստ չունի գրելը։ Չգիտեմ ով ա ասել, որ տեղին խոսելու համար լռել իմանալ ա պետք։ Հիմա արդեն բառացի չեմ հիշում, բայց միտքը հենց սա է։ Բայց հիմա ուզում եմ գրեմ։ Անքուն գիշեր անցկացնելուց հետո։ Լինում ա պահեր երբ սիրում եմ որ ինձ «խաբում են»։ Ամենից շատ երբ ասում են «լավ եմ, ամեն ինչ լավ ա»։ Անզորության նշան ա։ Մինչև տղայիս բանակ գնալը,երբ տեսնում էի թե ինչպես են ծնողնեը գամվում հեռուստացույցի առաջ «Զինուժը» նայելու ակամայից մտածում էի.« Տեսնես ես է՞լ եմ էտպես անելու»։ Չէ։ Չեմ նայում, չեմ գնում անգամ «Զինվոր» թերթը։ Վստահությունը կորել ա։ Միշտ վախեցել եմ կռիվներից։ Բայց ահավոր շատ ծեծից։ Իրար դանակահարում են, կրակում են։ Ազդել ա միշտ։ Բայց չգիտես ինչի մինչև վերջին բջիջս դողում եմ երբ իրար ծեծում են։ Ավելին երբ ծեծելով սպանում են։ Գիտեք կապ էլ չունի, որ քո զավակը զանգում ասում ա իմ մոտ ամեն ինչ լավ ա։ Էտ պահին դու սկսկում ես անհանգստանալ։ Ոչ մի զինվոր չի ասում լավ չեմ։ Բոլորն էլ 2 տարի ատամները սեղմած ծառայում են։ Որովհետև մեր հասարակությունը դեռ բարուրից տղաների ուղեղն ա մտցնում, որ «բանակը տղուն տղամարդ ա դարձնում»։ Իսկ տղամարդը բողոքելու, լացելու իրավունք չունի։ Նույն կերպ են վարվում նաև ծնողները։

Բայց էսօր ես ատամներս սեղմելու ցանկություն չունեմ։ Ես հիմա մենակ ուզում եմ ասեմ. « Զզվում եմ էս երկրում տիրող դեդովշինայից»։ ։ Ու հերիք ա էտ երեխեքի գլուխը ուտեք։

Դեկադա
19.09.2011, 08:25
Երեկ գրախանութում շատ գեղեցիկ տետր տեսա:Նոթատետր: Մտածում էի ի՞նչ կարելի է անել էտ տետրի հետ էս տարիքում: Երտասարդ տարիներիս լիներ ինչ զռթուզիբիլ ասես մեջը չէի խզմզի:Բայց հիմա մտածում եմ տետրն էլ պետք ա օգտագործել ըստ արժանվույն: Ամբողջ օրը ուղեղիս ծալքերը մի լավ տանջելուց հետո եկա էն եզրակացությոնը, որ եթե էտ տետրը առնեի ես մեջը կգրեի Վանաձոր-Երևան քաղաքներում ապրած ու դեռ ապրվող տարիներիս մասին: Այն ինչ տեսել եմ Վանաձորում և այն ինչ աչքս է մտնում Երևանում:
Վանաձորում ես /մենք/ չգիտեինք ինչ է նշանակում փակել տան դուռը: Ես կարայի ժամերով դուռս բաց թողած մտնեի հարևանիս տուն ու մի վայրկյան անգամ չէի կասկածի որ իմ տուն օտարը կմտնի: Անգամ դեպքեր են եղել, երբ տեսնելով դուռը բաց, թակել են դիմացի դուռը ու հարցրել «ո՞ւր են տան տերերը»: Վանաձորում հազարից մեկ շենքի առաջին հարկերի լուսամուտները կտեսնես ճաղավանդակներով փակված: Հետո էլ ասում են Վանաձորը կրիմինալ քաղաք ա: Էնտեղ երթուղայինում /և ոչ միայն/ ջահելը հարգում ա մեծին:
Բայց... Վանաձորում երբեք չեմ տեսել, որ ամուսինը օգնի կնոջը գորգերը լվանալուց: Գրեթե չեմ հանդիպել երիտասարդ մամա պապաների, ովքեր իրենց բալիկներին ամեն օր թաթինկներից բռնած տանում են զբոսանքի/ չհաշված տոն օրերը, մեկ մեկ էլ այգում կարուսելները/: Բացի ամանօրյա և ինչ որ առիթների գնումներից չեմ հանդիպել ամուսինների որոնք ամենօրյա գնումները կկատարեն միասին: Սովորաբար էտ ծանր բեռը կանանց ուսերին է: Շատի դեպքում գուցե միայն օգնեն տուն հասցնելուն:Հազվադեպ եմ հանդիպել մանկապարտեզից կամ դպրոցից իրենց բալիկներին տուն տանող պապաների: Էնտեղ առանց ժամ ու պատարագի կարաս դպրոց մտնես: Երևանում հսկողությունը շատ է: Չնայած հանուն արդարության պիտի ասեմ, որ վանաձորյան դպրոցներում վատ արարքները ավելի քիչ են:

Կարդացողը կմտածի ինչ մանր բաների հետևից եմ ընկնում չէ՞: Իրականում էտ մանր բաների համար շատ ընտանիքների հեռանալու պատճառներից մեկն է լինում:

Էսօր էլ իմացա, որ Անկախության օրվան ընդառաջ Վանաձորում ոչ մի միջոցառում չի նախատեսված: Հետաքրքիր ա ինչի՞: Վանաձորցիները չե՞ն անկախացել: Պատերազմի չե՞ն մասնակցել, զոհեր չե՞ն տվել:Ի՞նչի են էնպես անում որ մարդիկ ուցած չուցած հեռանան քաղաքից լավի հեռանկարը մենակ Երևանում տեսնելով: Ի՞նչի մենք մեր երեխաների ապագան մենակ դրսում ենք տեսնում: Ի վերջո երբ պիտի էս պետության պետական այրերը հասկանան որ Հայաստանը մենք ենք ու ամեն լավի մի մասնիկը պիտի բոլորինը լինի:

Դեկադա
22.09.2011, 19:50
Մի նկարի պատմություն

52985

Սեպտեմբերի 21-ին որպես ՀՀ քաղաքացի ես էլ պարտքս համարեցի ներկա գտնվել զորահանդեսին: Նախ աղջիկս չգիտեր ինչ ա նշանակում զորահանդես / դե որտեղից Վանաձորին էտքան բախտ, որ տենց շքերթներ կազմակերպվեր/, հետո էլ վերջի շրջանում էնքան էին /ենք, եմ/ խոսում բանակից ու ընդհանրապես երկրի անմխիթար կարգավիճակից, որ թաքուն մի միտք էր ուղեղումս «թրև» գալիս, գնալ շքերթին ու գուցե կհամոզվեի կամ հույսեր կունենայի «ամեն ինչ չէ որ կորած է»-ի ճշմարտիության մեջ: Ամբողջ ընթացքում զգում էի որ հուզվում եմ: Զգում էի, որ անկախ ամենից մի քիչ հույսս վերականգնվում է: Ու չգիտես ինչի, բայց ամենից շատ հուզվեցի երբ պատվո պահակի տղաները մտան հրապարակ, մեկ էլ զինվորները: Էն մնացածին թեև հարգանքով, բայց սրտի թրթրռ հաստատ չունեցա: Ինչևէ: Շքերթից հետո Հյուսիսային-ում բոլորը դեմքներին, ձեռքներին...ով որտեղ հասցնում էր ներկում էին: Ես էլ որպես «անկախացած» քաղաքացի որոշեցի /ասել աղջկանս/ «դաջվել»: Բայց ես խնդրեցի որ իմ ձեռքին գրեն նիկս: Ինչո՞ւ: Դե որովհետև « Դեկադա»-ն անկախ է, իսկ այն կրողը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու անկախանալու՝ դրոշի ներքո:

Դեկադա
03.10.2011, 12:07
Ինչքան էլ որ դաժան եղած լինի միևնույն է ամենալուսավոր կետը մարդու կյանքում դա մանկության հուշերն են...

Դեկադա
23.10.2011, 11:13
Մեզ բոլորիս 1գ. բարություն է պակասում...

Դեկադա
26.10.2011, 22:17
Արձակուրդներին միշտ աղջկաս տանում ենք որևէ տեղ: Թանգարաններ, պատկերասրահներ և այլն: Միշտ մտածել ենք, որ առաջին հերթին հայրենիքը սկսվում է հենց հայրենիքին ճանաչելուց, մեծերին իմանալուց: Բացի էն, որ բնականաբար ինքը ավելի զվարճալի տեղեր էլ ա ցանկանում գնալ, դրանք միշտ համատեղում ենք իրական արժեքների հետ ծանոթացնելուն: Էսօր հերթական օրն էր ու միահամուռ որոշեցինք գնալ Պանթեոն և Զորավար Անդրանիկի թանգարան: Տպավորությունները բազմազան էին: Ինձ ավելիշատ հետաքրքում էր աղջկաս ռեակցիան: Ուրախացա, որ մեծ հետաքրրությամբ նայում, կարդում էր Զորավարին վերաբերող նյութերը: Հերթը հասավ Պանթեոնին: Յուրաքանչյու շիրիմի մոտ կանգնում էր, կարդում, հարցնում...հասանք վարչապետին:
-Ով ա՞
- Մարգարյանը, վարչապետ ա եղել:
...ասեք ինձ ի՞նչ գործ ունի վարչապետի «մավզալեյը» Պանթեոնում: Գուցե ինձ քննադատեք, չհամաձայնվեք, ազգի դավաճան համարեք կամ էլ մինիմում մեղադրեք մարդու արած «լավ գործերը» ուրանալու մեջ, բայց Կոմիտասի ու Մկրտչայնի կողքին ես նրան չեմ տեսնում...ինչքան էլ որ տարածքը գրավել էր: Ու էստեղ հիշեցի մեկի խոսքը: Ամեն մարդ իր տեղը պիտի ունենա...

Դեկադա
20.11.2011, 08:37
Նոր Տարին արդեն մեր տուն ա եկել: Աղջիկս փաթիլներ, ձմեռ պապի ու եղևնու նկարներ ա կպցրել լուսամուտներին: Հիմա անցնող դարձողը զարմացած նայում են, մի քանիսը ժպտում, երեխեքն էլ մամաների կամ պապաներին ցույց են տալիս ու երևի թե հորդորում, որ իրենք էլ կպցնեն: Բայց էս դեռ սկիզբն ա: Մի ամբողջ ցուցակ ա կազմել թե ոնց ենք զարդարելու: Ու մենք երկուսով ամեն օր գնում ենք մոտակա խանութը մեր ամանորյա գնումները անելու: Մարդիկ բուդ ու բաստուրմա են առնում, մենք էլ հազար ու մի ֆինտուֆլիշկա:D

Դեկադա
02.12.2011, 19:00
Էսօր տղայիս կրտսեր սերժանտ են տվել::)

Դեկադա
03.12.2011, 19:23
Հանգիստ ու հավասարաչափ շնչելու համար մեկ մեկ մի ամբողջ կյանք ա անհրաժեշտ լինում:

Դեկադա
05.12.2011, 12:55
Էսօր առավոտը քուրս նամակ էր գրել: Մտածեցի ի՞նչ պիտի եղած լինի, որ նամակի միջոցով ա գրել: Սովորաբար հեռախոսով ենք խոսում, կամ էլ սկայպով: Բայց ոնց հասկանում եմ ինքն էլ հոգում կատարվողը մենակ գրելով ա կարենում ասի: Գրել էր «Երանի Նոր Տարին գաս իրար հետ նշենք»...

Փոքր ժամանակ շատ բան ընկալելի չի: Չես պատկերացնում, որ կգա օր երբ «սովորական» դարձած տոները միասին նշելու հնարավորություն չի լինի: Երբ թևակոխում ես պատանեկան տարիք, էտ ժամանակ էլ ավելի շատ եռանդն ա մեջդ «եփում», ու տոնը « ընտանիքիդ» հետ նշելը կարծես օրվա ռեժիմի մի մաս ա կազմում: Հետո ընտանիք ես կազմում, սկսում հարմարվել նոր ընտանիքին, աշխատում ես ինտեգրվել նրանց բարքերին ու կարգերին քոնը չմոռանալաով , բայց շատ հաճախ անտեսելով հենց քոնը: Ու էսպես ապրում ես...իսկ մի օր էլ երբ արդեն բավականին «հասուն ես» զգալու, այ էդ ժամանակ հասկանում ես, որ անցած օրերի մեջ լիքը քաղցրություն կար, որը ցավոք չի վերադառնում ետ:

...հին ու բարի ժամանակները ո՜նց են անցնում:

Դեկադա
12.12.2011, 15:54
Տեսնես անհաջողությունը որ գալիս ա, ի՞նչի ա իրա բոլոր ատրիբուտներով հանդերձ գալիս:

Դեկադա
13.12.2011, 20:17
Ինչքան քիչ բան է պետք երջանիկ զգալու և միաժամանակ ինչքան քիչ բան է պետք հիասթափվելու համար: Մեկ մեկ հոգնում եմ, բառիս բուն իմաստով: Հոգնում եմ ձևական ժպիտներից, անտեղի խոսքերից ու ավելի շատ հոգնում եմ խաղերից: Էսօր Օռանժից նվեր ստացա, 100 րոպե անվճար խոսելու հնարավորություն 48 ժամվա ընթացքում: Ինքը դեմք չի տեսնում, իրեն համար միևնույն է թե ով եմ ես, լավն եմ, վատն եմ, նրան չի հետաքրքրում իմ անցյալը, իմ ներկան ու ավելին իմ ապագան: Իրան հետաքրքիր է մենակ իր բիզնեսը ու մեկ էլ թե ոնց անի որ ինձ մի քիչ ավելի երկար պահի իր ցանցի ներսում... ի վերջո ես «համով պատառ եմ»: Ու տարին մեկ անգամ ինձ մի փոքր « բարեգործություն» անելով նա ինձ շահագրգռում է ու գրեթե համոզվում, որ ես խայծը կուլ տալով կմնամ իր հետ:

...տարիների հետ երբեմն տարբեր ձևով եմ ընկալում օրերը, երբեմ սպասումով, երբեմն որպես պարտականություն երբեմն էլ զղջումով որ կան էտ օրերը: Բայց երբ գիտակցում եմ, որ հենց էտ բոլորն էլ կյանքի իմաստն ա, երբ հասկանում եմ որ իրականում շատ քիչ բան ա պետք մարդ զգալու ու ուրախանալու համար, երբ գիտակցում եմ, որ անկախ ամենից կողքիս մնում են նրանք, որոնց համար ես թեկուզ չնչին նշանակություն ունեմ, հասկանում եմ, որ արժե ապրել...ի վերջո կյանքը հենց էտ վայրիվերումներն են ու մաղի մեջ մնացած էն ավազահատիկները ովքեր անկախ ջրի հոսքից մնացին մաղիս մեջ...

...էսօր մամայիս ծննդյան օրն է...զանգեմ...կխոսենք ամենից ու բոլորից, մեր տխրություններից, մեր ուրախ պահերից, մի քիչ կլացենք / հեռուն լավ պայմաններ ա դրա համար ստեղծում/, հետո ինքը կասի որ «ամեն ինչ անցողիկ է ու պետք չի որ ես կենտրոնանամ այն մանր խնդիրների վրա առանց որի էլ կարողանում եմ ապրեմ»: Հետո ես իրեն կասեմ էտ նույնը, մենք երկուսով թեկուզ իրար երես չտեսնելով կժպտանք, կասենք որ ամեն ինչ լավ կլինի ու բարի գիշեր մաղթելով իրար կդնենք հեռախոսը... ու մեզնից յուրաքանչյուրը կմնա մենակ իր մտքերի հետ...լավա էտ 100 րոպեն կա, չեմ մտածի, որ հեսա փողս կհատնի ու բառերս կիսատ կմնան:

Դեկադա
09.03.2012, 07:40
Բրիտանիայի 85-ամյա թագուհին՝ Ելիզավետան, երեկ սկսեց իր ճանապարհորդությունը սեփական երկրում: Դե թագավորները /էս դեպքում թագուհին/ սիրում են «տեսնել» թե ինչպես է ապրում իր ժողովուրդը:
-Ամեն դեպքում սիրումն են անգլիացիք իրենց թագուհուն,- ասում եմ
- Շատ ճիշտ ա որ երկրի «տերը» թագուհին ա,- կողքից պատասխանեց աղջիկս:
- Ինչի՞ / իբր չհասկանալով/,- հարցրեցի
- Դե որովհետև ինքը կին ա, իսկ կանայք ավելի լավ են հասկանում մարդկանց քան տղամարդիկ

... սա 12 տարեկան՝ դեռ կյանք չտեսած, երեխու մտքեր են:

Դեկադա
09.03.2012, 07:40
Բրիտանիայի 85-ամյա թագուհին՝ Ելիզավետան, երեկ սկսեց իր ճանապարհորդությունը սեփական երկրում: Դե թագավորները /էս դեպքում թագուհին/ սիրում են «տեսնել» թե ինչպես է ապրում իր ժողովուրդը:
-Ամեն դեպքում սիրումն են անգլիացիք իրենց թագուհուն,- ասում եմ
- Շատ ճիշտ ա որ երկրի «տերը» թագուհին ա,- կողքից պատասխանեց աղջիկս:
- Ինչի՞ / իբր չհասկանալով/,- հարցրեցի
- Դե որովհետև ինքը կին ա, իսկ կանայք ավելի լավ են հասկանում մարդկանց քան տղամարդիկ

... սա 12 տարեկան՝ դեռ կյանք չտեսած, երեխու մտքեր են:

Դեկադա
13.03.2012, 09:57
Կամքի մեծ ուժ ա պետք, որ ում չենք սիրում կյանքի ընթացքում գոնե կարողանանք «հարգել» նրանց մահից հետո:

Դեկադա
19.03.2012, 19:33
Դժվար ա լինել ծնող՝ մանավանդ մամա, հետն էլ չաշխատող: Ավելի շուտ աշխատող, բայց դե իմ գործը ես կարամ տանն էլ անեմ: Դա մի կողմից լավ ա, մյուս կողմից էլ դժվար: Շատ հարցերում, երբ աշխատող ես ու չես հասցնում այս կամ այն գործը մինչև վերջ կատարել կարողանում ես պատրվակ բռնես թե չեմ հասցնում, իսկ իմ դեպքում չհասցնելը մենակ գործիս ա վերաբերվում, մնացած հարցերում ուզեմ չուզեմ պիտի հասցնեմ: Ու քանի որ երեխաները մեր « երեսն» են մենք՝ չաշխատող մամաներս ավելի շատ պատասխանատվություն ենք կրում, որովհետև ամեն պահի կարան «ճակատիդ խփեն» տանը նստած ինչով էիր զբաղվում եթե ոչ երեխաներիդ դաստիրակությամբ խոսքերը: Երևի թե դա էլ ա դեր խաղում, որ ես ամեն անգամ աղջկաս նկատողություն անեմ. շորերդ հավաքի, տետրերդ դասավորի, մազերդ սանրի ու տենց մի երկար շարան... ու ամեն անգամ մնամ դժգոհ: Հերթական անգամ նկատողություն անելուց հետո ասեցի « դու որ օրը մարդ դառնաս՝ ես էտ օրը մեռնելու եմ»: Ասա այ մարդ քու ինչին ա պետք, որ էտքան սրտիդ մոտ ես ընդունում երեխու «չկայացած» լինելը:D: Երեկ զուգարանների պատմությունը առավոտ կանուխ կարդալուց հետո ես «ընկա անկողին» ու տան գործը մնաց աղջկաս ուսերին: Ամբողջ օրը տանջվելուց ու վերջապես ինձ համոզելուց հետո, որ պետք չի կենդանի կենդանի ինձ թաղեմ որոշեցի ոտքի կանգնել: Նայեմ, տունը լրիվ հավաքած, ափսեները լվացված, փոշիները մաքրած: Հիացած ասում եմ. «վայ ապրի իմ աղջիկը, հլա ոնց ա մաքրել»: Մեկ էլ մնաց մնաց թե.
- Մամ, հիմի չգիտեմ ես մարդ դառնա՞մ, թե՞ ոնց...:o

Դեկադա
24.03.2012, 22:35
Որտեղից ա սկսվում մեր ազատությունւ ու որտեղ ա վերջանում...

Վերջանում ա... երբ մեր երեխաներին նկատողություն անելուց մի պահ կանգ ենք առնում
...երբ մեր սիրելիներին հակառակվելուց հետևանքրի մասին ենք մտածում
...երբ մեր հարազատին օգնության ձեռք մեկնելուց մտավախություն ենք ունեում
...երբ մեր ծնողին պահելու համար էն մյուս « ծնողի» « դաբրոն» պիտի ստանանք
...



...իսկ երեխեքին թվում ա թե մեծերը ազատ, անկախ են…իրականում մեծերն չգիտեն ազատությունն ինչ ա, իսկ երեխաները...ինչ էլ անեն իրենց կատարածի պատասխանատվությունը ծնողի վրա ա, իսկ մենք՝ մեծերս պատասխան ենք տալիս մեր կես քայլի անգամ նույնիսկ ... ու ոչ մենակ մեզ...

...իսկ ազատությունը միֆ ա...չկա...

... տեսնես մենք որ նախապես իմանաք ինչ կետերից ա կազմված մեր կյանքը կստորագրե՞նք արդյոք դրա տակ...

Դեկադա
31.03.2012, 13:11
... Վանաձորում՝ տատիկիս տունը Քիմգործարան կոչվող թաղամասում էր, որը երկրաշարժի մի հարվածով գետնին հավասարվեց: Փոքր ժամանակ շատ հաճախ էինք գնում իր տուն: Հին, խրուշչովյան տներ էին՝ ընդհանուր զուգարաններով / հիմա դառել են էլիտար պետքարաններ/, որ մտնելուց ստիպված էինք լինում փակել քիթներս կամ էլ ... շնչել: Ես սիրում էի տատիիս տունը: Ինքը միշտ Թբիլիսիից բերված կոնֆետներ էր ունենում «զակատ» արած, որը մենք գտնում էինք ու խժռում:D: Սկզբում ջղայնանում էր վրաներս, հետո ինքն էր բերում ասում «կերեք, ձեզնից լավը հաստատ չի ուտելու»: Երեք սենյակ էր, վերջինի պատերը կապույտ գույն էին ներկված: Ես էտ սենյակում էի քնում / քուրերիս հետ/: Ինքը նայում էր ուղիղ փողոցին: Ես ինչքա՜ն էի սիրում երբ մութն ընկնում էր ու մանվածքայինի գիշերային հերթափոխից մարդիկ տուն պիտի գնային: Անցնող մեքենաների լուսարձակները ընկնում էին պատերն ու ի՜նչ սիրուն նախշեր էին գծում: Մեկ մեկ էլ մենք ձեռքներս, երբեն էլ ոտքներս, հանելով վերմակի տակից բարձրացնում էինք ու շարժումներ անում...մենակ տեսնել էր պետք թե ինչ պատկերներ էին ստացվում: Մի լուսամփոփ էլ ունեինք: Ինքը մեջի մասում պլաստմասայի խողովակից էր՝ գունավոր: Իհարկե պատի վրա գույները չէին երևում, բայց գնացող եկող նախշերը... սրտիկներ, շրջանակներ...


...Վերջերս շատ եմ կարոտում... տղայիս: 7 ամիս մի կերպ դիմանում եմ, դրանից հետո սկսվում ա: Շաբաթվա 3 օրը անկողնում՝ ջերմությամբ, էն մնացածը մի կեպ ինձ հավաքում եմ: Մեկ մեկ մտածում եմ տեսնես երեխեքն են իրենց ծնողներին հաճախ հիշում, թե՞ ծնողները երեխեքին… երևի ծնողները: Ես համենայնդեպս ամեն րոպե մտածում եմ տեսնես ինչ է անում, տեսնես մի բան կերել ա, հոմ չի հիվանադցել: Մղձավանջ ա դառնում ցուրտ գիշերները, երբ ես քնում եմ ու մտածում, որ երեխես էս ցրտին «պոստ » ա պահում... քիչ ա մնում գնամ հասնեմ Ղարաբաղ: Ու ամեն անգամ ասում եմ աստված գիտի ում ինչ ա տալիս: Տեսել ա որ ես դիմացողը չեմ ինձ մի տղա ա տվել, թե չէ եթե էլի լինեին նրանց ծառայության ժամանակ ես կամ «կմեռնեի» կամ էլ էնքան էս մեկից քամված լիմոն դառած կլինեի, որ ի վիճակի էլ չէի լինելու մտածելու: էտ ժամանակ էլ ասելու էին տարբերություն ա դնում :)


...Քանի օր ա ուղեղումս մի նամակ ա: Սովորաբար ինձ հետ շփվելուց սկզբում լավ տպավորություն են ստանում, հետո երբ ավելի մոտիկից են շփվում սկսում են տեսնել վատ ու բացասական կողմերս ու...հիասթափվում են:D: Ասում են «երկերեսանի ես», ես էլ ասում եմ «չէ, պարզապես առիթը չի եղել, որ վատը առաջինը նկատեք»::P Մի անգամ նամակ ստացա, որտեղ նամակագիրը գրել էր, որ իմ մասին միշտ էն կարծիքը չի ունեցել, մինչև մի գրառում կարդալս: Երևի մտածել ա վետրեննի մարդ եմ::D Բայց հետո գրառումս կարդալուց հետո հասկացել ա որ չէ էտպես չի: Ասածս ինչ ա... մի շտապեք կարծիք կազմել մարդու մասին մինչև մի քիչ չշփվեք ու չտեսնեք լավ ու վատ կողմերը: Ու մի բան էլ: Չկան բացարձակ լավ կամ վատ մարդիկ: Պարզապես նայած հանգամանքներ, թե որ գիծն ա երևում::)



...էս ինչ հակասական գրառումներ դուրս եկան...իմ նման: Մի քանի օր ա դասականներն եմ լսում, տպավորված եմ դրանից ա երևի: Լավ ա որ կան հիշողություններ, ու էնքան « համարձակություն» ասելու համար…:)

Դեկադա
10.05.2012, 09:58
Մեկ մեկ աղջիկս ինձ էնքան ա զարմացնում, որ ինձ թվում ա էլ դրանից էն կողմ ոչ մի բան չկա: Երեկ ասում ա « գիտես, ես բոլորին ասել եմ որ ծնվել եմ Սանկտ Պետերբուգում»: Բայց դու Վանաձորում ես ծնվել, ի՞նչի ես տենց ասել: « Դու ընդե՞ղ չես հղիացել, բա դա չնշանակե՞ց որ ես ընդեղ եմ ծնվել, իմ սկիզբը ընդեղ ա դրվել, ես էլ տենց եմ ասում»...

...բա, դե արի համոզի, որ չէ այ բալամ դու Վանաձորում ես ծնվել...:)