PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաո Միյազակիի կախարդական աշխարհը



Ռուֆուս
23.07.2010, 14:58
Խայտառակությու՜ն, պարզվում ա, ես անիմե ու մանգա եմ սիրում :D

Հայաո Միյազակին ճապոնացի մանգա նկարիչ ու մուլտիպլիկատոր ա, ում մուլտֆիլմները արժանացել են քննադատների ու կինոմանների բարձր գովեստներին:

Ի՞նչ կարծիքի եք Հայաո Միյազակիի արվեստի մասին :)

Ռուֆուս
23.07.2010, 15:21
Princess Mononoke/Արքայադուստր Մոնոնոկե

http://upload.wikimedia.org/wikipedia/en/2/24/Princess_Mononoke_Japanese_Poster_%28Movie%29.jpg

Տարեթիվը՝ 1997
IMDB ռեյտինգը՝ 8.3 (բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի շարքում գրավում է 120-րդ տեղը)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 93%

Հայկօյի նախկին ավատարը հիշու՞մ եք, էդ մարդուկները էս մուլտիկից են :)
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/a/a3/Mononoke_Kodama.jpg/180px-Mononoke_Kodama.jpg

Մուլտիկը մարդու ու բնության միջև գոյություն ունեցող հարմոնիայի մասին է: Մուլտը վերին աստիճանի լավն էր, վերին աստիճանի մեծական, վերին աստիճանի ինտելեկտուալ ու վերին աստիճանի գեղեցիկ: Մուլտիկի յուրաքանչյուր կերպար ամենայն մանրամասնությամբ մշակված էր, անիմացիան գրեթե ամբողջությամբ ձեռքով էր կատարված, մի խոսքով, դիտեք, չեք փոշմանի: Ես սենց հրաշալի ֆիլմ դեռ չէի տեսել.... :love

Ֆրեյա
23.07.2010, 15:29
Դե ես էլ վերջերս նայեցի գիտակից կյանքումս առաջին անիմեն /փոքր ժամանակ էի վերջին անգամ նայել/։
Ու առաջինը հենց Մանանոկեն էր։ Շատ հետաքրքիր զգացումներ առաջացրեց, ուրիշ ոչինչ դիտելով այդ նույնը չես զգա։ Մի տեսակ հուզվում եմ այդ ճապոնական "միամիտ" ոճից, իրենց բնորոշ գիծ է այդ մի տեսակ երեխայական միամտությունը... :)
Մյուս կողմից, շատ գեղեցիկ էին բնության տեսարանները։ Մուլտֆիլմն այնպես էր նկարած, որ բնությունը գեղեցիկ ու հրաշալի երևա։

Շատ ուժեղ կերպարներ էին կերտած քաղաքի հետ կապված՝ բիզնեսմեն տիկինը, նրա կանայք եւ աշխատողները... :)) Դուրս եկավ, որ ֆլիմը "մեծական" էր, մեծական գաղափարներից էր խոսում, դիմացինի հանդեպ սեր եւ սրտացավություն էր ներշնչում։
Դե էլ՝ էկոլոգիական բարձրացրած խնդիրների մասին էլ չասեմ :))

Ռուֆուս
23.07.2010, 15:37
Spirited Away/Ուրվականներով Քշվածները

http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/30/Spirited_Away_poster.JPG

Տարեթիվը՝ 2001
IMDB ռեյտինգը՝ 8.5 (բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի շարքում գրավում է 56-րդ տեղը)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%

Մուլտֆիլը Չիհիրո անունը կրող աղջկա մասին է, ով ծնողների հետ միասին հայտնվում է ուրվականների աշխարհում: Չիհիրոյի ծնողները շատակերության պատճառով վերածվում են խոզերի, իսկ Չիհիրոն որպեսզի չարժանանա նույն բախտին աշխատանքի է ընդունվում բաղնիքում, որի տերը չար կախարդուհի Յուբաբան է: Չիհիրոն պետք է փրկի իր ծնողներին և փախուստ գործի այս չարաբաստիկ աշխարհից: Ոնց որ «Ալիսան Հրաշքների Աշխարհում»-ի ճապոնական տարբերակը լիներ :)

2003թ-ի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Օսկարի լավագույն անիմացիոն ֆիլմ կատեգորիայում :)

Rhayader
23.07.2010, 16:45
Ռուֆուս, ռասիստ, անիմեն շատ լավ բան ա)))
Համ էլ՝ չես նշել Միաձակիի ամենահանճարեղ մուլտը.
となりのトトロ/My Neighbor Totoro/Мой Сосед Тоторо/Իմ Հարևան Տոտորոն
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/02/My_Neighbor_Totoro_-_Tonari_no_Totoro_%28Movie_Poster%29.jpg/200px-My_Neighbor_Totoro_-_Tonari_no_Totoro_%28Movie_Poster%29.jpg
Հլա նայեք՝ ինչ մռութ կատվոբուս ա.


http://studiokiekje.typepad.com/studio_kiekje/images/2008/10/06/catbus_2.png

Այ, էս մուլտը շատ զուգահեռներ ունի Ալիսայի հետ:

helium
23.07.2010, 17:01
Չքնաղագույն անիմեների հեղինակա, իմ առաջին տեսած անիմեն հենց իր ստեղծագործություններից էր. այնքան տարբեր դիսնեյական ոճից, այնքան տարօրինակ իր մտածելակերպով, ես ուղղակի կախարդված էի...Անպայման նայեք նաեւ այս մեկը՝ «Հաուլի քայլող ամրոցը» :love

Okamigo
23.07.2010, 17:13
Վերջին երկու անիմեները ես վաղուց նայել եմ,հիասքանչ են,հատկապես Totoro-ն,եթեդ իշեմ այլ անիմեներ կասեմ

Rhayader
23.07.2010, 17:54
Չքնաղագույն անիմեների հեղինակա, իմ առաջին տեսած անիմեն հենց իր ստեղծագործություններից էր. այնքան տարբեր դիսնեյական ոճից, այնքան տարօրինակ իր մտածելակերպով, ես ուղղակի կախարդված էի...Անպայման նայեք նաեւ այս մեկը՝ «Հաուլի քայլող ամրոցը» :love

Հա, ինձ անընդհատ էդ անտեր Հաուլի հետ են համեմատում:D իսկապես չքնաղ մուլտ է: Ու վերջինը՝ «Պոնյոն», նույնպես շատ լավն է:
Ատում եմ, երբ Միաձակիին անվանում են ճապոնական Դիսնեյ: Համեմատեք Միաձակիի ցանկացած մուլտ Դիսնեյի ցանկացած մուլտի, ու համեմատությունը հաստատ Դիսնեյի օգտին չի լինի:
Միաձակին Ուրսուլա ԼեԳյուինի երկրպագու է, ու ցանկանում էր նրա «Երկրածովի» շարքի հիման վրա մուլտֆիլմ նկարահանել, բայց Ուրսուլան, երբ ստացավ նրա առաջարկը, մերժեց այն, քանի որ անիմե չէր սիրում (ու դեռ բարկացած էր իր աշխատանքի այլ ախմախ էկրանավորումների վրա):
Հետո Միաձակին նկարահանեց «Հաուլի Քայլող Ամրոցը» ֆենտեզի-հեղինակ Դայանա Ջոունսի վեպի հիման վրա: Իհարկե, նա բավականին շեղվեց վեպից (օրինակ, Ջոունսի մոտ Սալիվանը տղամարդ է ու բարի հերոս, իսկ տարօրինակ ու գեղեցիկ օդանավերի տեսարանները լրիվ Միաձակի են), բայց Դայանա Ջոունսը հիացած էր իր աշխատանքի այդքան յուրահատուկ վերապատմումով:
ԼեԳյուինը, Ջոունսի խորհրդով, դիտեց «Հաուլն» ու նույնպես սիրեց այն, ինչից հետո Միաձակիի «Գիբլի» ստուդիային իրավունք տվեց նկարահանել մուլտֆիլմ իր գրքի հիման վրա: Ցավոք, ստուդիայի պրոդյուսեր Սուզուկին ֆիլմի ռեժիսորությունը հանձնեց Հայաոյի տղա Գորո Միաձակիին, ով հանեց թեև ոչ արտահայտվածորեն վատ, բայց ակնհայտորեն թույլ մուլտֆիլմ (խեղճի առաջին աշխատանքն էր): Միաձակին նեղացավ դրանից, բայց մուլտֆիլմի առաջին դիտմանն եկավ ու վերջում Գորոյին ասաց՝ «տղաս, համենայն դեպս դու ազնիվ ես եղել քո աշխատանքում, ու դա արդեն լավ է»:

Ռեդ
23.07.2010, 17:59
Ավատարս :love:love:love

Ռուֆուս
25.07.2010, 02:17
Չքնաղագույն անիմեների հեղինակա, իմ առաջին տեսած անիմեն հենց իր ստեղծագործություններից էր. այնքան տարբեր դիսնեյական ոճից, այնքան տարօրինակ իր մտածելակերպով, ես ուղղակի կախարդված էի...Անպայման նայեք նաեւ այս մեկը՝ «Հաուլի քայլող ամրոցը» :love

Հաուլի Քայլող Ամրոցն էլ էր շատ լավը, բայց զիջում էր թե Ուրվականներով Քշվածներին, թե հատկապես Արքայադուստր Մոնոնոկեին: Էս վերջինը իրոք հանճարեղագույն գործ ա: Ինձ Հաուլի մեջ ամենաշատը չար կախարդ պառավը դուր եկավ, հումորը լավն էր :))

Տոտորոն ու Պոնյոն դեռ չեմ նայել, բայց շուտով կնայեմ :)


Հա, ինձ անընդհատ էդ անտեր Հաուլի հետ են համեմատում:D իսկապես չքնաղ մուլտ է: Ու վերջինը՝ «Պոնյոն», նույնպես շատ լավն է:
Ատում եմ, երբ Միաձակիին անվանում են ճապոնական Դիսնեյ: Համեմատեք Միաձակիի ցանկացած մուլտ Դիսնեյի ցանկացած մուլտի, ու համեմատությունը հաստատ Դիսնեյի օգտին չի լինի:
Միաձակին Ուրսուլա ԼեԳյուինի երկրպագու է, ու ցանկանում էր նրա «Երկրածովի» շարքի հիման վրա մուլտֆիլմ նկարահանել, բայց Ուրսուլան, երբ ստացավ նրա առաջարկը, մերժեց այն, քանի որ անիմե չէր սիրում (ու դեռ բարկացած էր իր աշխատանքի այլ ախմախ էկրանավորումների վրա):

Հա, քո ու Հաուլի մեջ լիքը նմանություններ կան :)) Երկուսդ էլ չափից դուրս ինքնասիրահարված եք :D

Ես Միյազակիին Դիզնիի հետ չէի համեմատի, բայց Պիքսարի հետ կարելի ա համեմատել (ամեն դեպքում Միյազակին ինձ ավելի դուր եկավ, ավելի անկեղծ ա):

Ֆրեյա
25.07.2010, 20:18
Spirited Away-ը ուղղակի հրաշք էր :love

Գուցե Մոնոնոկեից ավելի պրիմիտիվ էր մի փոքր, բայց ինձ ավելի կլանեց, ավելի հետաքրքրված էի նայում :)
Կերպարներն ուղղակի սպանեցուցիչ էին... Մենակ կախարդի ու սարդ-մարդու կերպարներն ինչ արժեին :P

Իսկ այն գետի հոգին, որի մեջից մի տոննա ցեխ լվացին :D

Հրաշք մուլտեր են.. շատ-շաատ հարուստ են.. Դիզնիի մուլտերը իհարկե էլի գեղեցիկ են, բայց սրանց հետ չէի համեմատի: Էնքան խորն են ու հարուստ :love

Ռուֆուս
02.08.2010, 18:13
«Իմ Հարևան Տոտորոն» էլ նայեցի: Շա՜տ լավն էր, բայց մի բան նկատեցի, որ Միյազակիի ավելի ուշ շրջանի մուլտերից (Արքայադուստր Մոնոնոկե, Հաուլի Քայլող Ամրոցն ու Ուրվականներով Քշվածը) զգալիորեն տարբերվում էր: Երևի անիմացիա որակն էր ուրիշ, ավելի պրիմիտիվ էր (բայց մենակ առաջին հայացքից) ու ավելի մաքուր ու դրական էր: Պոզիտիվը մեջը չափից դուրս շատ էր, չնայած նրան որ տխուր բաների մասին էլ էր :)

Էս մեկն էլ օֆֆթոփի կարգով, Ֆրեյան էլ շատ հետաքրքիր համեմատություն արեց, Արքայադուստր Մոնոնեկեի Աշիտական Արշակին ա նման, իսկ Սանը ընկերուհուն (կամ էլ գոնե Մարիամ Սուխուդյանին) :D Նույնիսկ մտածում եմ, որ Հիյազակին իրենցից ոգեշնչված է մուլտիկը նկարահանել :D

Ռեդ
03.08.2010, 00:35
Որոշակի զուգահեռներ կարելի է տանել Howl's Moving Castle-ի ու Spirited Away-ի միջև, այնպես չէ՞:
Castle (Howl's Moving Castle) <-> Bathhouse (Spirited Away)
Calcifer (Howl's Moving Castle) <-> Kamajii (Spirited Away)

Ռուֆուս
03.08.2010, 10:04
Որոշակի զուգահեռներ կարելի է տանել Howl's Moving Castle-ի ու Spirited Away-ի միջև, այնպես չէ՞:
Castle (Howl's Moving Castle) <-> Bathhouse (Spirited Away)
Calcifer (Howl's Moving Castle) <-> Kamajii (Spirited Away)

Տնաշեն, ես էլ գիտեի հեսա երկու մուլտիկների բարոյախրատական հոգեբանական համեմատական վերլուծությունն ես անելու :D

Իրականում ես դրանք նմանություններ չէի անվանի, որովհետև օրինակ Չիհիրոն իր կամքին հակառակ էր բաղնիքում գտնվում, իսկ Սոֆին ինքը ուզեց, որ ամրոցում մնա:

Կալցիֆերը ախմախ լակոտ էր, իսկ Կամաջին շատ հետաքրքիր պերսոնաժ էր :))

Յուբաբան ճիշտ ա, չար, կախարդ պառավ էր, բայց էդ աստիճանի այլանդակ չէր, իսկ Witch Of The Waste-ը մինչև իր հնարավորությունների կորուստը ու հասարակ ջադու դառնալը շատ բացասական կերպար էր: Մի խոսքով իմ կարծիքով երկու մուլտիկների միջև նմանություններ էդքան էլ չկան :)

Ֆրեյա
03.08.2010, 10:28
Այս պահի դրությամբ նայել եմ եւ դասավորում եմ ըստ ինձ դուրեկածության աստիճանի.
1. Spirited away,
2. Mononoke Hime,
3. Howl's Moving Castle,
4. Tonari no Totoro

Тотоron դուրս եկավ, բայց այն չէր, ինչ սպասում էի... ավելի հեքիաթային բան կուզեի... ու իսկապես, վերջին տարիների անիմացիաները ավելի որակյալ են։ Տոտորոն ոնց որ ավելի շուտ աղջիկների կյանքի մասին լիներ... մի քիչ սովորական ֆիլմ հիշեցրեց, չնայած, որ հուզիչ էր...

Հոուլի շարժվող ամրոցը էլի լավն էր, կերպարները մռութ էին, ինձ մի քիչ հիմքը դուր չեկավ, մի քիչ տափակոտ հեքիաթ էր, ճիշտն ասած... Բայց էլի սիրեցի կերպարներին :) Մանավանդ Հոուլը սիմպո էր :love

շարունակելի ... :)

Ռուֆուս
03.08.2010, 10:44
Այս պահի դրությամբ նայել եմ եւ դասավորում եմ ըստ ինձ դուրեկածության աստիճանի.
1. Spirited away,
2. Mononoke Hime,
3. Howl's Moving Castle,
4. Tonari no Totoro

Тотоron դուրս եկավ, բայց այն չէր, ինչ սպասում էի... ավելի հեքիաթային բան կուզեի... ու իսկապես, վերջին տարիների անիմացիաները ավելի որակյալ են։ Տոտորոն ոնց որ ավելի շուտ աղջիկների կյանքի մասին լիներ... մի քիչ սովորական ֆիլմ հիշեցրեց, չնայած, որ հուզիչ էր...

Հոուլի շարժվող ամրոցը էլի լավն էր, կերպարները մռութ էին, ինձ մի քիչ հիմքը դուր չեկավ, մի քիչ տափակոտ հեքիաթ էր, ճիշտն ասած... Բայց էլի սիրեցի կերպարներին :) Մանավանդ Հոուլը սիմպո էր :love

շարունակելի ... :)

Իսկ իմ մոտ սենց ա.
1. Mononoke Hime
2. Tonari No Totoro
3. Spirited Away
4. Howl's Moving Castle

Տոտորոն լրիվ ուրիշ կարգի ա, ու հեչ սովորական էլ չէր: :) Երբ հիվանդանոցից նամակը ստացան ինձ թվաց սարսափելի բան էր կատարվել, ինչ լավ էր, որ վերջում ամեն ինչ լավ վերջացավ: Իսկ կանգառի փոքրիկ սցենան, երբ Սացուկին ու Սենը սպասում էին պապային ու Տոտորոն է գալիս կողքները կանգնում ամեն ինչ արժեր... Սենց մեծ ժպիտով :)) ժպտում էի էդ պահին :love

Մուլտը մի քիչ տխուր պատմություն ա, որովհետև էդպես էլ չիմացանք, թե մայրիկը ինչ հիվանդություն ուներ ու ընդհանրապես կբուժվե՞ր, թե չէ: Բայց շատ դրական էր :)

impression
03.08.2010, 11:04
Հայկ, ապրես, դու որ էդ թեման չբացեիր, ես հո Միաձակիի հետ չէի ծանոթանա: Ինձ ամենաշատը Մոնոնոկեն դուր եկավ, դեռ մի երեք հատ եմ նայել, դե Spirited Away-ն էլ մի այլ կարգի դեմքություն էր, ամենաշատը դուր եկավ էն դիմակով պերսոնաժը` չմո մոնստրը, իսկականից հանճարեղ կերպար էր ստացվել:
Նայել եմ կարճամետրաժ մի մուլտ, որտեղ հրեշտակ աղջկա են փրկում, անունը չեմ հիշում, Տոտորոն մի քառասուն րոպե նայեցի, հետո ներվայնացա, աղջիկները հա ինչ-որ ճվում էին, չդիմացա, անջատեցի:
Հոուլի թռչող ամրոցն էլ էր լավը, Հոուլի կերպարը ստացված էր, կիսադորիանական կայֆերով:
Լիքը դեռ ունեմ նայելու, հերթի են, հենց հասցնեմ, կնայեմ, կասեմ: :)

Ռուֆուս
03.08.2010, 11:23
Հայկ, ապրես, դու որ էդ թեման չբացեիր, ես հո Միաձակիի հետ չէի ծանոթանա: Ինձ ամենաշատը Մոնոնոկեն դուր եկավ, դեռ մի երեք հատ եմ նայել, դե Spirited Away-ն էլ մի այլ կարգի դեմքություն էր, ամենաշատը դուր եկավ էն դիմակով պերսոնաժը` չմո մոնստրը, իսկականից հանճարեղ կերպար էր ստացվել:
http://darialois.files.wordpress.com/2008/11/no_face_completely_ridiculous_by_blackbirdsfly.png
Ինքը՞ :D :D :D

Հա, No Face-ը վերջն էր... Ու իրոք հանճարող կերպար էր: Երբ ուրիշների ուզածն էր կատարում, ու ուրիշները դրանից ագահանում էին ու ավելի շատ էին ուզում, ինքը դաժան ու չար կերպար էր դառնում, բայց երբ Չիհիրոյի ուզածն էր կատարում ու Չիհիրոն ագահություն չէր անում, բարիանում էր :)

Տոտորոն մի քառասուն րոպե նայեցի, հետո ներվայնացա, աղջիկները հա ինչ-որ ճվում էին, չդիմացա, անջատեցի:

Ձենը մի քիչ կամացացրա :)) Իմ ներվերին էլ ազդեց, բայց հաշվի առ, որ հիպերակտիվ մինչև 10 տարեկան աղջիկներ են, պետք ա ղժժան ու ճվան :)) Մուլտը լավն ա :)

impression
03.08.2010, 11:30
տնաշեն, ինչ էլ նկար գտար :D

http://www.digitaldreammachine.com/blogimages/luxo/SpiritedAway01.jpg

Ֆրեյա
03.08.2010, 11:31
Հա... :)) այ էդ պահն էլ էր հետաքրքիր... երեկ որ նայում էի Հաուլի ամրոցը Սոֆին լացում էր, հեկեկում ու հասկացա, որ ճապոնացիների մոտ ըստ երևույթի, էդ լացելու ու ծիծաղելու պահերը մի տեսակ արտասովոր էմոցիոնալ են լինում :)) Լացելուց էլ, ծիծաղելուց էլ վայրենի ձայներ են հանում :))

Ռուֆուս
03.08.2010, 11:49
Իսկ ինձ ավելի շատ էն ա դուր գալիս, որ Միյազակին բոլոր մուլտերում բարեհաջող կերպով բարձր տեխնոլոգիաներ ա խցկում:

Օրինակ Spirited Away-ի գնացքը, Հաուլի ինքնաթիռները, Տոտորոյի կատվոբուսը :)), նույնիսկ Մոնոնոկեի միջնադարի մեջ Iron Town ա ստեղծել - հզոր արդյունաբերությամբ ու գործարաններով: Սա էլ երևի ճապոնացիների աշխարհայացքի հետ կապ ունի :)

Եթե Դիզնիի մուլտերում տենց բաներ անեին, դուրս չէր գա, բայց Միյազակիի մոտ էս ամենը շատ բնական ա ստացվում:

kyahi
03.08.2010, 19:08
Իսկ ինչու՞ չեք ասում ահա այս հրաշալի գործի մասին

崖の上のポニョ // Рыбка Поньо на утесе// Ponyo on the Cliff by the Sea

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/8/89/Ponyoposter.jpg

http://afisha.rambler.ru/images/event/2009/05/21/1247027707_94532.jpg

2008 թվականին է թողարկվել: Պատմում է մի ոսկե ձկնիկի մասին, որի անունն է Պոնիո:love, նա ծանոթանում է հինգ տարեկան տղայի հետ ու ուզում է դառնալ աղջիկ:
Անպայման դիտեք: Իմ դուրը շատա եկել… Պոնիոոոո:love

Ֆրեյա
04.08.2010, 09:00
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/b/bc/Nausicaaposter.jpg/200px-Nausicaaposter.jpg

Երեկ նայեցի "Նաուսիկայան Քամիների Դաշտավայրից"։ Այս մուլտը էլի բնապահպանական թեմայով է, նույնիսկ WWF–ի հետ համագործակցությամբ է նկարահանված։ Սկզբում թվում էր, թե էնքան էլ լավը չի, բայց գնալով ավելի հետաքրքիր դարձավ։ Մի քիչ նմանացրի Ավատարին, այսինքն, մուլտի մեջ մի թունավոր անտառի մասին է խոսքը գնում ու այդ անտառը կրկին նմանություն ուներ Ավատարի անտառներին :)) Մեջտեղներում արդեն ահագին հետաքրքիր էր։
Գլխավոր դերերում նորից Արշակ ու Ազատյան :)) Փրկում են մարդկությանը էկոլոգիական կատաստրոֆաներից։
Շատ հետաքրքիր մուլտ էր, սա էլ նայեք անպայման։ Զուգահեռներ եմ տեսնում Մոնոնոկե–ի հետ, բայց Մոնոնոկեն ավելի որակով նկար ա, սա ավելի ժամանակակից ֆանտաստիկա+ֆենտեզի ա, էլի մեջը տարօրինակ ինքնաթիռներով :) եւ 84թ.ի մուլտ լինելու համար ահագին առաջադեմ ա։ Սցենարն ու միտքն էլ են Միաձակիինը, փաստորեն :)

Միաձակիի ամենասիրած միտքը, որ նա պահպանում է բոլոր ֆիլմերում. ներողամտություն ու գթասրտություն թշնամիների նկատմամբ։ Թեև գլխավոր հերոսին ինչ–որ կերպով վատություն են արած լինում ֆիլմի չար հերոսները, բայց ոչ մի դեպքում ցույց չի տալիս վրեժը, գլխավոր հերոսը չի պատասխանում չարությամբ։ Հետաքրքիր է :)

helium
04.08.2010, 10:08
Նաուսիկայան շատ ավելի թույլ գործ է՝ համեմատած Մոնոնոկեի հետ :)
Միաձակիի անիմեների մեջ անչափ գրավիչն այն է, որ ամեն ինչ ողողված է անսահման բարությամբ, մանավանդ այն անիմեները, որոնք ավելի փոքր հանդիսատեսին են ուղղված: Օրինակ ահա այս մեկը՝ «Կիկիի առաքման ծառայություն»-ը, որը պատմում է փոքրիկ կախարդուհի աղջկա մասին: Խորհուրդ եմ տալիս նայել բոլոր փոքրիկներին եւ մեծիկներին :)
49245

AniwaR
04.10.2010, 14:24
Հա... :)) այ էդ պահն էլ էր հետաքրքիր... երեկ որ նայում էի Հաուլի ամրոցը Սոֆին լացում էր, հեկեկում ու հասկացա, որ ճապոնացիների մոտ ըստ երևույթի, էդ լացելու ու ծիծաղելու պահերը մի տեսակ արտասովոր էմոցիոնալ են լինում :)) Լացելուց էլ, ծիծաղելուց էլ վայրենի ձայներ են հանում :))

Ճիշտ ես, ընդհանրապես ասիացիների մոտ: Իրական կյանքում առիթ եմ ունեցել համոզվելու, որ իրոք շատ ճվճվան են ոչ միայն լացելուց ու ծիծաղելուց, այլև ընդհանրապես հասարակ խոսակցության ժամանակ ձենները գցում են աշխարհով մեկ: :)

Մինչև հիմա 5 հատ անիմե եմ տեսել Միյաձակիից, ինձ մոտ դասակարգումը հետևյալն է՝

1. Howl's Moving Castle (ի միջի այլոց, հենց երեկ նայեցի, լրիվ սրտիկ էր:love)
2. Spirited Away
3. Laputa: Castle in the Sky (էս մեկն էլ ա շատ մռութ, ի տարբերություն մյուսների՝ ուրախ-զվարթ պահերը մեջը ահագին շատ են, լիքը ծիծաղել եմ:)))
4. My Neighbour Totoro
5. Princess Mononoke

Էդ վերջին տեղերը էդքան էլ 4-րդ ու 5-րդ տեղեր չեն, էլի շատ մռութ էին, ուղղակի առաջին 3-ը հատկապես դուրս եկան: :)

Ռուֆուս
04.10.2010, 14:34
Ես էս վերջերս Պոնյոն նայեցի, սարսափելի վատ որակով :( (ես գիտեի լավ որակով էի քաշել, պարզվեց camrip էր :cry2)

Շաաատ լավն էր, պուպուշ, սիրուն, բարի, ինչքան հասկացա Անդերսենի «Ջրահարսի» հիման վրա էր նկարահանված: Ու էլի ամենաշատը էն դուր եկավ, որ բացասական կերպարներ ֆիլմում չկային, նույնիսկ Ջրահարսիկի հայրը՝ Ֆուջիմոտոն ֆիլմի ամենասկզբում թվում էր, թե խիստ բացասական կերպար է, բայց վերջում պարզվեց, որ ինքը շատ լավն էր, պարզապես իր աղջկան շատ էր սիրում ու իր անվտանգության ու բարեկեցության համար էր էդպես իրեն պահում :)

Լրիվ :լովե անիմե էր :love

Ֆրեյա
04.10.2010, 14:44
Ես էլ վերջերս նայեցի "Վհուկի առաքման ծառայությունը", լրիիվվվ կյանք էր :love Kiki's Delivery Service

Սկզբից ինձ թվում էր, էդքան էլ որակով չի լինի, բայց որ սկսեցի նայել, նեննցցց համով մուլտ ա :) Ու էլի իրեն բնորոշ միամտությամբ, բարությամբ ու ազնվությամբ։

Ու գիտեք՝ որն ա կայֆ՞ որ երեխաներին դեբիլի տեղ չեն դնում, ամեն ինչ ոնց որ իրական կյանքից լինի... հղի կինը, հացի խանութը, ագռավները :))

Ռուֆուս
04.10.2010, 14:47
Ուֆ-ուֆ... :( Ստիպում եք, որ կոմպիս միջից մի քանի կինո ջնջեմ, որ մի քանի նոր բան Միյազակիից քաշեմ...

Ֆրեյա
04.10.2010, 14:50
Դե բայց Մոնոնոկեի կամ Սպիրիթիդ Ըվեյ–ի նման մոնումենտալ գործ չսպասես :) Ուղղակի շատ համով մուլտ ա, բարի ու տրամադրություն բարձրացնող։

Ռուֆուս
04.10.2010, 15:01
Դե բայց Մոնոնոկեի կամ Սպիրիթիդ Ըվեյ–ի նման մոնումենտալ գործ չսպասես :) Ուղղակի շատ համով մուլտ ա, բարի ու տրամադրություն բարձրացնող։

Դե ես չեմ էլ սպասում, որ Միյազակիի որևէ գործ կարող ա Մոնոնոկեի հետ համեմատվի: Պարզապես արդեն սովորել եմ, որ Միյազակիից ինչ էլ նայեմ, էդ մեկ ու կես ժամվա ընթացքում անսահման բարությամբ ու լավատեսությամբ եմ լցվելու :love

Rhayader
04.10.2010, 16:49
«Սկվազնյակի բաղչի Նավսիկը» ("Nausicaä of the Valley of the Wind") վերջերս նայեցի, լավ պահեր կային, բայց գերտուպոյ պացիֆիզմով ու անառողջ պաթոսով լիքը, նենց ախմախոտ մուլտ էր: Փաստորեն, Միաձակին ժամանակի հետ է սկսել խելքը գլխին մուլտեր հանել:

Ֆրեյա
05.10.2010, 17:19
«Սկվազնյակի բաղչի Նավսիկը» ("Nausicaä of the Valley of the Wind") վերջերս նայեցի, լավ պահեր կային, բայց գերտուպոյ պացիֆիզմով ու անառողջ պաթոսով լիքը, նենց ախմախոտ մուլտ էր: Փաստորեն, Միաձակին ժամանակի հետ է սկսել խելքը գլխին մուլտեր հանել:

Դե նրա բոլոր մուլտերի մեջ էլ կա էդ պահը, ըստ իս՝ Երկնային Լապուտա Ամրոցը էդ իմաստով ավելի վատն ա։ Ուղղակի ոնց որ ամեն մուլտի մեջ, որը էնքան էլ հաջող չի, մեկ այլ հետաքրքրություն կա։
Օրինակ, Նաուսիկայան իսկապես մի քիչ շատ կոմունիստական էր, բայց էդ կենդանիները, անտառի գաղափարը հետաքրքիր էին։

Իսկ Լապուտայի մեջ էն բիձուկն էր հետաքրքիր ու կենսուրախ ջիգիարով երեխեքը։ Մնացածը մի քիչ այն չէր... էդ ոստիկանների պահը.. կամ խուլիգանների...
էդ մեկը ընդհանրապես դուրս չի եկել...

AniwaR
06.10.2010, 10:17
Ի միջի այլոց, ինչ դզում են չէ Միյաձակիի մոտ ֆեմինիստական վիճակները: Ինչքան խելքը գլխին, խիզախ, համարձակ մարդիկ կան, աղջիկներ են, ընդ որում՝ ջահել, սիրուն (հմմ, էս պահն արդեն կասկածելի ա:D):

Հա, մեկ էլ «Ավատար»-ի որոշ սիրուն իդեաներ «Մոնոնոկե»-ի՞ց էին թխել, թե՞ ինձ թվաց: :))

Ֆրեյա
06.10.2010, 14:47
Ի միջի այլոց, ինչ դզում են չէ Միյաձակիի մոտ ֆեմինիստական վիճակները: Ինչքան խելքը գլխին, խիզախ, համարձակ մարդիկ կան, աղջիկներ են, ընդ որում՝ ջահել, սիրուն (հմմ, էս պահն արդեն կասկածելի ա:D):

Հա, մեկ էլ «Ավատար»-ի որոշ սիրուն իդեաներ «Մոնոնոկե»-ի՞ց էին թխել, թե՞ ինձ թվաց: :))

Չէ, ինձ էլ թվաց... Չգիտեմ՝ թխել են թե չէ, բայց որ շատ նմանություններ ուներ, ակնհայտ ա...
Իսկ էկզոտիկ բույսերը ու կենդանիների գաղափարը Ավատարի մեջ շատ նման էր Նաուսիկայա–ի բույսեր–կենդանիների գաղափարին...

Barekendan
05.02.2011, 13:07
Ահա և մեր սիրելի անիմատորը.

http://esquire.ru/wil/miyazaki

AniwaR
05.02.2011, 15:10
Ահա և մեր սիրելի անիմատորը.

http://esquire.ru/wil/miyazaki

Խելոք մարդ է էլի!! Մտքեր կային, որ համաձայն չէի, բայց նույնիսկ չհամաձայնվելով հաճելի է խելացի մտքեր կարդալ:

ars83
04.03.2011, 16:26
Princess Mononoke/Արքայադուստր Մոնոնոկե
Հայկօյի նախկին ավատարը հիշու՞մ եք, էդ մարդուկները էս մուլտիկից են :)

Վայ, էս բեգեմոնդները էդ մուլտիկին ե՞ն: Բա շուտ ասեիր: Հեսա դրանց էլ քաշեմ: :)

Ռուֆուս
04.03.2011, 16:35
Վայ, էս բեգեմոնդները էդ մուլտիկին ե՞ն: Բա շուտ ասեիր: Հեսա դրանց էլ քաշեմ: :)

Քաշի, ու առաջինը հենց Princess Mononoke-ն նայի: Նման մոնումենտալ գործ անիմացիայի տեսքով դեռ մի հարյուր տարի չի ստեղծվի: Ափսոս Արշակին ու իր երկրորդ կեսին Օսկար չտվեցին լավագույն դերասանական խաղի համար :D :D :D

Ռուֆուս
29.04.2011, 00:19
«Սկվազնյակի բաղչի Նավսիկը» ("Nausicaä of the Valley of the Wind") վերջերս նայեցի, լավ պահեր կային, բայց գերտուպոյ պացիֆիզմով ու անառողջ պաթոսով լիքը, նենց ախմախոտ մուլտ էր: Փաստորեն, Միաձակին ժամանակի հետ է սկսել խելքը գլխին մուլտեր հանել:

Շատ էլ լավն էր Սկվազնյակի բաղչի Նավսիկը :) Սկիզբը լրիվ անկապ էր, բայց հետո գնալով ավելի ու ավելի հետաքրքիր դարձավ :) Որպես Միյազակիի առաջին անիմե՝ հոյակապ էր :)

0david0
30.08.2011, 22:44
Միյազակիի նոր գործերից՝
2010թ - The Borrower Arrietty (http://en.wikipedia.org/wiki/The_Borrower_Arrietty) / Ариэти из страны лилипутов (http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D1%80%D0%B8%D1%8D%D1%82%D0%B8_%D0%B8%D0%B7_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D1%8B_%D0%BB%D0%B8%D0%BB%D0%B8%D0%BF%D1%83%D1%82%D0%BE%D0%B 2)
Նայել օնլայն (http://vkontakte.ru/video20706955_159209305)

2011թ - From up on Poppy Hill (http://en.wikipedia.org/wiki/From_up_on_Poppy_Hill) / Со склонов Кокурико (http://ru.wikipedia.org/wiki/Kokuriko-Zaka_Kara)

Ֆոտոն
05.09.2011, 22:01
Միյազակիի նոր գործերից՝
2010թ - The Borrower Arrietty (http://en.wikipedia.org/wiki/The_Borrower_Arrietty) / Ариэти из страны лилипутов (http://ru.wikipedia.org/wiki/Ариэти_из_страны_лилипутов)
Նայել օնլայն (http://vkontakte.ru/video20706955_159209305)


Մուլտը այսօր նայեցի: Շա՜տ լավն ա, պուպուշն ա, կուզեի ես էլ էս մուլտիկում լինեի: :love
Շատ շնորհակալություն թեմայի համար: :)

Ֆոտոն
05.09.2011, 22:28
Со склонов Кокурико (http://ru.wikipedia.org/wiki/Kokuriko-Zaka_Kara)-ն չեմ գտնում, ինչ-որ տեղ կա՞, ո՞վ գիտի:

helium
18.09.2011, 17:40
Ես ել նայեցի Արիետտան, շա՜տ բարի ու սիրուն էր...գլխավոր հերոսները ոնց որ "Spirited Away"-ի նույն դերասանները չլինեի՞ն :)

Sagittarius
18.11.2011, 02:28
Արա էս ինչ մռութ բարի անիմեներ են :love ո՞նց ես էս բարությունները շուտ չէի բացահայտել

շատ հետաքրքիր ա կատարում չար-բարի, բարի-չար անցումները. ամենաանհույս մարդուն, ամենաանհույս գաղափարներին հույս ա տալիս :love

Claudia Mori
18.03.2012, 22:21
Princess Mononoke/Արքայադուստր Մոնոնոկե :love Նայեցի վերջապես այս անիմեն սկզբից մինչեւ վերջ: Ու գրառում եմ անում, որ այս անիմեյի անունը եւս մեկ անգամ ուշադրության կենտրոնում հայտնվի ու ով որ չի տեսել, նայի այն:

Խաղաղասիրությանը, մարդասիրությանը եւ բնապահպանությանը նվիրված ամենահզոր գործերից մեկը դարձավ ինձ համար, որը նաեւ շատ համով ու սիրուն էր նկարված:love Հաստատ, երբ աշխարհը ստեղծվեց, նման էր այս անիմեյի ավարտին... Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ անտառի ամենասպիտակ, ամենաթափանցիկ ու տմբտմբան գլխիկներով մարդուկներին, չնայած գիտեմ՝ ուղակի Նորածիններ, գժվում եմ արդեն իրանց համար:love

Rhayader
16.11.2012, 16:40
"The Borrower Arrietty"-ն համեմատաբար ուշ եմ նայել (չնայած Մերի Նորտոնի գրքերը կարդացել էի): Իհարկե, Միաձակին այստեղ միայն որպես սցենարիստ է մասնակցում: Շատ լավ, մռութ աշխատանք էր, աչքի ընկավ, որ երաժշտությունը (բրետոնական ֆոլկ, գրողը տանի) ոչ թե Ջո Հիսայշին էր, որը սովորաբար գրում է Գիբլի ստուդիայի մուլտֆիլմերի սաունդտրեկները («Արքայադուստր Մոնոնոկե», «Հաուլի քայլող դղյակը» և այլն), այլ ֆրանսիացի Սեսիլ Կորբելը:

Սաունդտրեկը, մեղմ ասած, տպավորիչ էր: «Պոնյոյի» վերջում կուլտուր շոկ ապրելուց հետո (Ճապոնիա, դու տարօրինակ ես) չէի սպասում, որ այսքան հաճելի անակնկալ կլինի: Ամենասիրելի պահը.


http://www.youtube.com/watch?v=aj_9KVYTAwU

Իհարկե, Դիսնեյը վերջում մի զիբիլ չաներ (ընդհանրապես, ես ատելով ատում եմ Դիսնեյի հետ կապված ամեն ինչ, իմբեցիլ Միկի Մաուսից մինչև զոոֆիլ Սպիտակաձյունիկ. բացառություն է կազմում «The Black Cauldron»-ը, որի թիմն արդեն Դիսնեյի ստանդարտների հետ լավ չէր ու հետո թողեց ստուդիան՝ որ հիմնի Dreamworks-ը), չէր լինի: Ճապոնական տարբերակում մուլտֆիլմի վերջում հնչում է Կորբելի «Arietty's Song» երգը.


http://www.youtube.com/watch?v=G7q07dyIsX8

Իր թարգմանության մեջ Դիսնեյն իր լեյբլների վրա թողարկվող ճ կարգի պոպսա երգչուհուն գովազդելու առիթը բաց չթողեց. մուլտֆիլմի անգլերեն տարբերակի վերջում հնչում է Բրիջիտ Մենդլերի «Summertime»-ը.


http://www.youtube.com/watch?v=xxQFJlxpYsY

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: