PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ազգային երգեր



Tig
23.07.2010, 09:17
Ուրեմն այսպես:) Պարելը քիչ էր՝ հիմա էլ երգում ենք;)
Ամեն հինգշաբթի, նույն Սիրահարների այգում ժամը 20:00-ից երգում ենք հայկական ազգային երգեր, հիմնականում Կոմիտասի մշակմամբ:

Սա էլ Կաքավիկը


http://www.youtube.com/watch?v=kuwoo29UQ_M

հ.գ. կաշխատեմ ամեն անգամ մի երգ նկարահանել և տեղադրել:

Հարդ
23.07.2010, 09:20
Վայ... ես խմբավարին ճանաչում եմ, իրար հետ ենք աշխատում:):

Tig
23.07.2010, 09:22
Վայ... ես խմբավարին ճանաչում եմ, իրար հետ ենք աշխատում:):

Իսկ մենք երեկ Լիլիթին առաջին անգամ էինք տեսնում:)

Հարդ
23.07.2010, 09:23
Իսկ մենք երեկ Լիլիթին առաջին անգամ էինք տեսնում:)

Ինչի երեկ ա էղել? Ես գիտեմ, որ երեկ առաջին անգամը չի էղել, էլի ա էղել:

Tig
23.07.2010, 09:27
Մենք էինք առաջին անգամը մասնակցում:)

Ապե Ջան
23.07.2010, 12:06
Հայկական ազգային երգերից նախընտրում եմ Աղաս և Գոհար, հիանալի կատարողներ ու կատարումներ են: :)

Հարդ
23.07.2010, 12:08
Կարծում եմ կամ թեմայի անունը պիտի խմբագրվի, կամ թեման միացվի արդեն իսկ գործող թեմային: Իսկ ավելի շուտ խմբագրելը ճիշտ կլիներ:

Ապե Ջան
23.07.2010, 17:13
Հայկական ազգային երգերից նախընտրում եմ Աղաս և Գոհար, հիանալի կատարողներ ու կատարումներ են: :)

Upload կանեմ կդնեմ, Youtube - ում: Հիմա ինչքան նայեցի չկա:

Չամիչ
24.07.2010, 22:01
Հայկական ազգային երգերից նախընտրում եմ Աղաս և Գոհար, հիանալի կատարողներ ու կատարումներ են: :)

Վաայ, ոնց եմ սիրում Աղասին ու Գոհարին, բայց ախր ահավոր ոչ գրագետ են աշխատում, երկուսն էլ: Սխալ գործիքավորողների հետ են համագործակցում, սխալ ռեժիսյորների հետ, անհաջող երգեր են ընտրում: Աղասի ոչ մի տեսահոլովակ ես հաճույքով չեմ նայում, նրա կենդանի կատարումներն եմ հավեսով լսում, էն էլ, էլի մի բան չեն, ռաբիս նվագախմբի նվագակցությամբ, մի խոսքով կարոտով սպասում եմ Աղասի ու Գոհարի կատարմամբ կարգին կատարումների:

Ապե Ջան
25.07.2010, 14:01
Tig ջան Youtube - ում չկա նրանց կատարումներից, չէ չէ երևի ես չեմ գտնում, բայց այ որ Youtube - ում տեղադրելու ձևը ասես հենց հիմա Upload կանեմ: ;)

E-la Via
25.07.2010, 14:19
Տիգ իսկ ձեզ մոտ ձայն չունեցողներին էլ եք ըդունում :oy ???

Հարդ
25.07.2010, 14:22
Իմ իմանալով բոլորն էլ պատահական անցորդներ են:

Tig
25.07.2010, 19:51
Տիգ իսկ ձեզ մոտ ձայն չունեցողներին էլ եք ըդունում :oy ???

Ինչպես արդեն Հարդը ասաց, մենք բոլորս էլ պատահական անցորդներ ենք:) Սա հատուկ խմբակ չէ: Կարող են միաբանվել՝ ինչպես մեր խմբավարն էր ասում, բոլոր ցանկացողները:;) Այնպես որ Աննա ջան սպասում ենք քեզ:

Լեռնցի
18.11.2010, 11:19
http://pics.livejournal.com/talinci/pic/0009532x/s320x240
Կարծում եմ միջոցառման մասին խոսքերն արդեն ավելորդ են: Ես ներկայացնեմ մեկ այլ, հուսով եմ հաճելի, լուր:
"Սասուն" համույթը վերջին տասնիհինգ տորում չի հրատարակել ոչ մի ձայնասկավառակ, չնայած կան բազմաթիվ ձայնագրված և հավաքագրած ազգագրական երգեր: Պատճառը ֆինանսական աջակցության բացակայությունն է:
Հիմա փորձելու ենք հրատարակել "Սասունի" ձայնասկավառակը, նախորոք այն վաճառելու միջոցով: Ձայնասկավառակն արժե երկու հազար դրամ, որի գումարը դուք տալիս եք կանխավ, դրա դիմաց ստանալով Անդրանիկ Մանուկյանի հաստատմաբ փասթաթուղթ առ այն, որ դուք մուծել եք այսինչ թվով գումար, այսինչ թվով ձայնասկավառակի համար: Փաստաթղթի վրա կլինեն մեր տվյալները, որոնց միջոցով դուք կարող եք կապնվել և ճշտել ընթացքի մասին:
Իսկ ի՞նչ եք շահում ձայնասկավառակը հրատարակվելուց առաջ գնելով:

1. Դուք ձեռք եք բերում ձայնասկավառակը 2 հազար դրամով, իսկ հրատարակումից հետո գնողների համար այն արժենալու է 3-4 հազար դրամ:
2. Կանխավ վճարվող 2 հազար դրամի մեջ մտնում է նաև Սասուն համույթի համերգի տոմսը, որին դուք կմասնակցեք ձայնասկավառակի շնորհանդեսի օրը:
3. Ձեր ներդրումն եք ունենում որակյալ ազգագրական երգերի տարածման ու պահպանման գործում:

Ձայնասկավառակն արդեն պատրաստ է և մնում է մենակ բազմացնել: Ստորև ներկայացնում եմ ձայնասկավառակի շապիկը:
http://pics.livejournal.com/talinci/pic/00096fx2/s320x240
"Լիլի" ձայնասկավառակը գնելու կամ մանրամասներն իմանալու համար զանգահարել 091 373473, 098 887237 համարներով:
Գումարը տալու հարմար առիթ է նոյեմբերի 29-ին Նարեկացու հերթական ազգագրական երգի երեկոն:

Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը:

http://talinci.livejournal.com/212411.html

Լեռնցի
02.12.2010, 15:33
http://www.youtube.com/watch?v=m6gfGBOAvkA&feature=player_embedded

Khan
31.01.2011, 22:59
ՈՒրախ կլինենք բոլորս լսել իրական հայ ազգային երաժշտություն

Լեռնցի
03.02.2011, 12:31
http://www.youtube.com/watch?v=1HCtULtrZE0&feature=player_embedded

Tig
14.03.2011, 11:36
...

Tig
15.03.2011, 10:57
:)


http://www.youtube.com/watch?v=pj0W_SxZbFg

Tig
02.05.2011, 10:13
Թամզարա:
Իսպանիայում:)


http://www.youtube.com/watch?v=UCX9b5qU_xA

Լեռնցի
28.05.2011, 15:53
Կեցցէ՛ Ազատ Հայաստա՜ն


http://www.youtube.com/watch?v=wevfSPkMblI&feature=player_embedded

Նաիրուհի
10.06.2011, 00:54
Կեցցէ՛ Ազատ Հայաստա՜ն

Էս երգը շա՜տ եմ սիրում... :love


Երկու երգ եմ փնտրում։ Մեկը «Կարնեցի Գարեգինի երգը»՝ Գառնիկ Սարգսյանի կատարմամբ,մյուսի ոչ վերնագիրը գիտեմ, ոչ կատարողին, Իմպուլս ռադիոկայանով եմ լսել մի քանի անգամ։ Կին է կատարողը, Զեյթունցի Տիրանի մասին է։ Մոտավորապես էսպիսի տողեր կան մեջը.

... հայ աղջիկներ, եկեք երդվենք միասին,
Այսուհետև էլ չսիրենք կռվից փախչող վախկոտին,
Համբույրի տեղ թույն կամենանք թուրքից վրեժ չառնողին։


Երկրորդ երգը հենց նոր պատահաբար գտա։ Ապրի´ ՀայՖոնը. լավ գործ են անում երեխեքը։


http://www.youtube.com/watch?v=i-qRW6Ea79E&feature=related

Tig
02.08.2011, 11:30
http://www.youtube.com/watch?v=j1em4RLhXS0&feature=player_embedded

Tig
13.10.2011, 15:52
http://www.youtube.com/watch?v=go_C8QYLDS8&feature=feedlik

Tig
07.11.2011, 13:53
http://www.youtube.com/watch?v=lEyp89OWM-U

Tirim-tim
07.11.2011, 14:28
Իմ ամենասիրելի երգը հայկական երաժշտացանկից։


http://youtu.be/NDxhRanfyUc

Գոռ Ջան - Հայ
12.12.2011, 14:47
http://letitbit.net/download/89600.81911f5328eade9ba89ae6d7b8f0/2.rar.html

Ազգագրական հավաքածու

Tig
20.12.2011, 16:05
http://www.youtube.com/watch?v=dLi3Exv_vB4&feature=related

Tig
20.12.2011, 16:20
Սիրեցի էս երգը...


http://www.youtube.com/watch?v=t7Slk_scQMw&feature=related

Tig
19.04.2012, 10:33
http://www.youtube.com/watch?v=Qoi3xtrSD6M&feature=related

Babik
19.04.2012, 18:16
http://www.youtube.com/watch?v=go_C8QYLDS8&feature=feedlik

Շատ արժեքավոր ու մեծագույն կարևորություն ունեցող թեմա է: Անպայման հաղորդումը նայեք: Մի քսան րոպե ձեզ ավելի հայ կզգաք: Նախնիների ներկայությունն ու իմաստությունը կզգաք: Շնորհակալ եմ, Տիգ: :)