PDA

Դիտել ողջ տարբերակը : BeatleMan-ի, Chilly-ի և SSS-ի համատեղ պատմվածքը



Շինարար
22.07.2010, 12:26
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. BeatleMan (http://www.akumb.am/member.php/16261-BeatleMan)-ն սկսում է, Chilly (http://www.akumb.am/member.php/2933-Chilly)-ն՝ շարունակում, SSS (http://www.akumb.am/member.php/23120-SSS)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

BeatleMan
25.07.2010, 15:00
Ամառ: Փարիզ: ժամը 19:45, թեև շոգ է, այնպիսի եղանակ է, որից յուրաքանչյուր մարդ հաճույք է ստանում: Ձայն, որն առաջանում է, երբ թեթև քամին հարվածում է ծառերի տերևներին: Բացօթյա սրճարաններից մեկում նստած է մի տղամարդ, որն արդեն 15 րոպե է ինչ սպասում է ընկերուհուն, որը դեռ չի հայտնվել: Տղամարդու առջև մեկ մոխրաման է, որի մեջ մեկ ծխախոտ: Որոշում է տուփից հանել երկրորդ գլանակը, երբ հանկարծ տեսնում է առջևի սեղաններից մեկի շուրջ նստած կնոջը` սպիտակ, մինչև ծնկները կիսաշրջազգեստով, սպիտակ ամառային շապիկով և ամառային ակնոցներով: Այդպիսի գեղեցկություն նա իր կյանքում չէր տեսել: Մոռանալով ծխախոտի մասին, տղամարդը հայացքը չի հեռացնում կնոջից, մինչև այն պահը, երբ կնոջ հայացքը հայտվեց տղամարդու վրա: Կինը կանչեց մատուցողին և հյութ պատվիրեց: Նրա ձայնը լսելով տղամարդը արդեն վերջնականապես սիրահարվեց մինչև ականջները: Սիրտը սկսեց արագ բաբախել, նրա հետ այդպիսի բան հաճախ չէր պատահում, կարելի է ասել ընդհանրապես չէր պատահում: Նա երբեք չէր ընկնում կանանց հետևից, իսկ կանայք խենթանում էին նրա համար: Կինը նրա համար միայն հաճույք ստանալու և ժամանակ անցկացնելու համար էր ստեղծված: Տղամարդը սկսում է մտածել սիրում է արդյոք իր ընկերուհուն, թե` ոչ: Այդ լկստված էակին, որը ապրում է հայրիկի փողերով: Իսկ մի գուցե նրան էլ են հետաքրքրում ընկերուհու հայրիկի փողերը:
Նա հիմա ամենից շատ ուզում է ծանոթանալ իր առջևում նստած կնոջ հետ: Իսկ ի՞նչ հիմար իրավիճակի մեջ նա կհայտնվի, երբ կգա ուշացած ընկերուհին: Տղամարդը նկատում է, որ կինը անընդհատ ժամացույցին է նայում: Մի գուցե նա է՞լ է ինչ-որ մեկին սպասում: Նրանց հայացքները անընդհատ հատվում էին, և երկուսն էլ այնպիսի դեմք էին ընդունում, կարծես այդ հայացքները պատահաբար են հատվում: Երկար համատեղ հայացքափոխանակությունից հետո կինը հանկարծ կանչում է մատուցողին և հաշիվը խնդրում: Տղամարդը արդեն հաստատ գիտակցում է առաջին քայլի անհրաժեշտության մասին:

Մի կին քայլում է փողոցով, արագ, հաստատված քայլերով: Նա ունի գեղեցիկ, երկար ոտքեր, հիանալի կազմվածք: Հագնված է ամբողջովին սպիտակ, և քայլելով կարծես ավելի է լուսավորում տարածքը: Մոտենում է բացօթյա սրճարաններից մեկին: Այնտեղ նստած է մի տղամարդ, ծխող տղամարդ: Տղամարդու մազերը մի փոքր թափված են, բայց զարմանալիորեն դա ընդգծում է նրա տղամարդկայինությունը: Տղամարդը արտաքինից բավարարում էր կնոջ համար իդեալական տղամարդու բոլոր պահանջները: Անկասկած նա անտերբեր չէ տղամարդու հանդեպ: Կինը նստում է այնպես, որ տղամարդը լինի իր տեսադաշտում: Շատ ժամանակ չի անցնում և տղամարդը նկատում է նրան: Կինը պայուսակից հանում է գիրք, որը նրա անբաժան ընկերն է: Նա շատ է սիրում կարդալ, և դրանով ավելի է գեղեցկանում:
Կնոջը փոքրուց սովորեցրել են, որ առաջին քայլը պետք է տղամարդը անի: Չդավաճանելով իր սկզբունքներին նա սպասում է ` ավելի ու ավելի գերվելով տղամարդու հայացքից: Որոշում է հյութ պատվիրել: Նայելով տղամարդուն զգում է, որ գերել է նրան: Իսկ ինչու՞ նա քայլ չի կատարում: Մի գուցե տղամարդը այդքա՞ն էլ ինքնավստահ չէ: Կոտրելով բոլոր սկզբունքները կինը հենց հիմա կվազեր և կհամբուրեր տղամարդուն, բայց ցավոք դա միայն երազներում: Իսկ եթե տղամարդը ընկերուհի՞ ունի, կամ ավելի վատ կին և երեխաներ: Որոշ ժամանակ անց զգալով որ այևս անիմաստ է սպասելը, և ինչ-որ չափով հիասթափվելով պահանջում է հաշիվը: Եվ վերջին հայացքը նետելով տղամարդու վրա դուրս է գալիս սրճարանից: