PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոսովոն, որպես նախադեպ



Adriano
22.07.2010, 11:26
Ինչպես գիտենք այսօր Հաագայում ուսումնասիրվելու է Կոսովոյի անկախության հռչակման օրինկանության հարցը: Շատ հետաքրքիր է այս գործընթացը ինչպես կազդի ԼՂՀ կարգավիճակի վրա: Քննարեկնք, թե որքանով է ԼՂՀ հակամարտությունը նման Կսոսվոյի դեպքին: Եվ կխնդրեմ ներկայացնել ԼՂՀ շուրջ կապված խնդիրը երկու դեպքում էլ: Առանձնացնում ենք երկու դեպք.
Հաագան կճանաչի
Հաագան չի ճանաչի
Ինչպես գիտենք ՌԴ-ն, Հնդկաստանը, ՉԺՀ-ն դեմ են Կոսովոյի անկախացմանը, մյուս կողմից ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կողմ են: Հիշեցնեմ, որ ԼՂՀ անկախությունը չի ճանաչել և ոչ մի երկիր աշխարհում, իսկ Կոսովոյի անկախությունը ճանաչվել է 69 երկրի կողմից:

http://img.timeinc.net/time/daily/special/kosovo/maps/kosovomap.gif http://vesti.kz/userdata/236877c3345dcf241f828feab93bc7d6.jpg

REAL_ist
22.07.2010, 12:52
Մի մեծ տարեբերություն կա: Կոսովոյի դեպքում ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը պարտադիր է ՄԱԿ-ի բոլոր անդամների համար: Այդ բանաձևի համաձայն Կոսովոյում ստեղծվել է ժամանակավոր ինքնակառավարման ռեժիմ՝ միջազգային կառավարման հսկողության ներքո: Այդ ինքնակառավարման մարմինները պետք է որպես կողմ հանդես գային բանակցություններում, որտեղ պետք է որոշվեր Կոսովոյի վերջնական կարգավիճակը: Սակայն Անվտանգության խորհուրդը իր բանաձևում նշել էր, որ այդ կարգավիճակը պետք է լինի Սերբիայի կազմի մեջ: Կոսովոյի անկախության հռչակելով ինքնակառավարման մարմինները խախտել են ԱԽ բանաձևը և մի շարք երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը, հենց այդ կողմից են դեմ հանդես գալիս Կոսովոյի անկախությանը, քանի որ ԱԽ-ին ոչ ոք չի կարող փոխարինել:

Մյուս կողմից մի շարք երկրներ բացառում են ինքնորոշման իրավունքի իրագործումը անկախ պետականության ձևավորման տեսքով գաղութատիրական կոնտեքստից դուրս: Մասնավորապես Իսպանիան դեմ էր, թե ԱԽ-բանաձևի հիմքով, թե ինքնորոշմամբ անկախացման բացառման առումով:

Մեր համար տվյալ դեպքում կարևոր է, թե դատարանը ինչ կարծիք կհայտնի ինքնորոշման վերաբերյալ: Հնարավոր է որ հռչակագիրը ճանաչվի միջազգային իրավունքին չհամապատասխանող առաջին հիմքով, ինչը որևէ կերպ չի ազդի Ղարաբաղյան խնդրի վրա:

Բացի դրանից պետությունները Կոսովոյի դեպքը ճանաչում են ad hoc կամ հատուկ իրավիճակ, որը հնարավորություն է տալիս բացառել դրա կիրառումը որպես սովորույթ: Հնարավոր է դատարանը նույնպես նման կարծիք հայտնի:

yerevanci
22.07.2010, 20:10
Հաագայի Միջազգային դատարանը ճանաչեց Կոսովոյի անկախությունը

tikopx
22.07.2010, 20:26
Ինձ թվումա հայերին տվեցին շանս Ղարաբաղը պահել իրենց

yerevanci
22.07.2010, 20:34
Ինձ թվումա հայերին տվեցին շանս Ղարաբաղը պահել իրենց

Շատ հարաբերականա ասել հայերի շանսի համար, ավելի շուտ կարանք ասենք, որ սա տեսնելով մի քիչ ավելի հույս կունենանք Ղարաբաղի հարցում