PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ժողովրդական խաղեր



Norton
20.07.2010, 15:27
Ստեղ ուզում եմ գրենք հայկական ժողովրդական խաղերի մասին: Որոնց մեծ մասը հիմա մոռացվել են, բայց հետաքրքիր է վերհիշել դրանք: Խաղերը վերցված են 1983թ. հրատարակված "Հայկական ժողովրդական խաղեր" գրքի III հատորից: Առաջին երկուսը չունեմ:


Գլխարկ փոխել

Կանայք ու տղամարդիկ Բարեկենդանին իրենց գլխանոցներով նստում էին հատակին և մեկին ընտրում ղեկավար, որը և սկսում էր խաղը: Նա բարևում էր իր ձախ կողմը նստողին.
-Բարև, Մարգար ախպեր,- և վերջինս միևնույն ձևով ստանալով պատասխանը, ղեկավարը շարունակում էր.
-Բարև եկավ Կիրակոս ախպորից(ղեկավարի աջ կողմում նստածից), բարև արա Տիգրան ախպորը(Մարգարի ձախ կողմում նստածին)

Մարգար ախպերը ղեկավարի ցուցմունքով միևնույն ձևով ողջունում է իր հաջորդին: Այսպես շարունակվում էր մինչև ողջունումը մի շրջան էր կատարում: Այնուհետ ղեկավարը իր գլխարկը տալիս էր իրենից ձախ նստածին և վերցնում էր իրենից դեպի աջ նստածի գլխարկը: Միևնույն ձևով իրենց գլխարկները փոխում էին նաև մյուսները և խաղը կրկնում նախորդ ձևով, միայն խաղացողներին կոչելով նրանց նոր գլխարկների տերերի անուններով: Սխալվողների ճակատին և երեսին մրոտած առարկայով դաղմա էին խփում, որը ընդհանուր զվարճություն էր պատճառում խաղացողներին:
Խաղը որքան անգամ կրկնվում էր, այնքան անգամ էլ փոխանակում էին գլխարկները նշված ձևով և ամեն անգամ նրանց կոչում գլխարկների իսկական տերերի անունով:

armcamping
12.12.2010, 18:30
Թուր ու մառտալ

Թուր ու մառտալ (թուր ու վահան) խաղը միայն ռազմիկ հերոսների գործն էր, դրա համար էլ միայն Մարութա սարի և Անդոկի ուխտագնացությունների ժամանակ քաջի անուն վաստակած, կռիվներում ու սրամարտերում կոփված մարդիկ էին խաղում:
Թուր ու մառտալի խաղը նվիրված էր Ս.Մարութա և Անդոկին, որովհետև այդ երկուսն են միայն իրար հետ մարտընչել` որոշելու համար, թե ո՞վ է Սասնա սարերի արքան: Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակի թրով Մարութա սարի գլուխը երկու մասի է բաժանում, որ մինչև այժմ էլ ճղլա (երկճղի) գլուխը ս. Մարութուկ է կոչվում, իսկ Մարութա սարն իր ժայռերից հսկա մի ժայռ պոկում, խփում է Անդոկին: Ժայռը մտնում է անդոկի կողերի մեջ, որից ս. Մարութա ձեռքի տեղը դրոշմված է մնում նրա վրա:
Այս խաղի ավանդության մեջ հաղթողն Անդոկն է լինում, որով կոչվում է Սասնա սարերի արքա: Ուստի ուխտագնացության ժամանակ թուր ու մառտալ խաղացող երիտասարդներից մեկն իրեն Անդոկն էր երևակայում, մյուսը` Մարութա սարը:
Թուր ու մառտալ խաղացողները հագնվում էին Սասունի իշխանական շորեր, զինված թրերով և կես մետր տրամագիծ ունեցող վահաններով: Պարտվում էր նա, որ իր վահանով չկարողանալով պաշտպանվել, հակառակորդի թրից, հարված էր ստանում իր մարմնի վրա:
http://www.armcamping.com
Աղբյուրը`
«Հայ ժողովրդական խաղեր»
Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն: Աշխատասիրությամբ` Վ.Բդոյանի:

BOBO
12.12.2010, 18:39
http://www.akumb.am/showthread.php/55887-Հայկական-ժողովրդական-խաղեր

armcamping
12.12.2010, 19:21
Լախտախաղ

Լախտի կամ լախտ կոչվում են թելերից հյուված կամ կաշվե գոտիները, որ ունենում են բոլոր խաղացողները: Խաղում են թե’ կանայք, թե’ տղամարդիկ Բարեկենդանին, իսկ սովորական օրերին` գլխավորապես երիտասարները: Խաղացողների թիվը որոշակի չէ: Կարող է խաղալ մինչև 20-30 մարդ: Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Նախօրոք գծված կլոր շրջանի մեջ մտնում է մի խումբը` յուրաքանչյուրը իր լախտով, իսկ մյուս խումբը իր լախտերով շրջապատում է շրջանը: Շրջանի մեջ գտնվողները կլոր շրջանով գետնին շարում են իրենց լախտերը, նրանց խնդիրն է`թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը: Դրսիններն իրենց լախտերով հարձակվում են ներսինների վրա` ջանալով փախցնել վերջիններիս և տիրանալ նրանց լախտերին: Դրսիններն իրավունք չունեն խախտելու սահմանը և անցնելու շրջանից ներս, ներսիններն էլ դուրս գալու իրավունք չունեն: Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են` ոտքը նրա վրա դնելով, իսկ դրսինների լախտերի հարվածներից պաշտպանվում են խուսանավելով կամ ձեռքերով, և եթե կարողանան` ոտքի հարվածներով հեռու են մղում նրանց: Ներսինների յուրաքանչյուր լախտի գրավում դրսինների կողմից` այդ լախտի տիրոջ` խաղից դուրս գալ է նշանակում: Դրսինների հաղթանակը ներսինների բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները դրսիններին հաղթում են` նրանց ոտքի թաթը տրորելու դեպքում: Շրջագծի վրա կամ նրանից ներս հայտնված ոտքը անմիջապես տրորվում է ներսինների կողմից, և հարձակվող խմբի այդ անդամը դուրս է գալիս խաղից: Հարձակվողներին այդպես հերթով չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վեր է ածվում հարձակվողների, վերջինս` պաշտպանվողների:

Լախտախաղերի ինչպես անունները, այնպես էլ պայմանները հայոց տարբեր գավառներում ունեն իրենց տարբերակները: Հայտնի էին «լախտի», «ճղլախտի», «գծալախտի», «կարապետ լախտի», «չվանոցիկ», «գոտու խաղ» և այլ անուններ:

Խաղի մեկ այլ տարբերակում ներսինները նստում են իրենց լախտերի վրա, դրսիններն առանց լախտերի, միայն ոտքերով հարվածելով` փորձում են խլել նրանց լախտերը: Խլված լախտերը դառնում են հարվածելու գործիքներ:

Մեկ այլ տարբերակում ներսինները պաշտպանում են միայն մեկ լախտ` դրսինների հարձակումը ետ մղելով աքացիներով: Ըստ պայմանի բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև: Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են, իսկ եթե դրսիններին է բախտը ժպտում և նրանց հաջողվում է փախցնել լախտը, ապա այդ լախտով սկսում են հարվածել ներսիններին:
www.armcamping.com (http://www.armcamping.com)
http://www.armcamping.com/category/old-armenian-games/

armcamping
12.12.2010, 19:23
Մազագնդակ

Խաղին մասնակցում էին 5-20 և ավելի տղաներ, որոնցից մեկը չոփ էր պահում: Չոփը գտնողը հովիվ էր դառնում:

Հովիվը գնդակը նետում էր դաշտի մեջ, որից հետո խումբը ոտքով տալիս էր իրար: հովիվն աշխատում էր գնդակը բռնել և նրանով խփել խաղացողներին: Ում որ խփում էր, նա հովիվ էր դառնում ու խաղը նույնությամբ կրկնում:
www.armcamping.com (http://www.armcamping.com)
http://www.armcamping.com/2010/09/mazagndak/

armcamping
12.12.2010, 19:25
Հայկական ժողովրդական խաղերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ձիախաղերը: Հոկտեմբերի 30-ին «Այրուձի» հեծյալ ակումբի 30 ամյակի կապակցությամբ կազմակերպվեցին ձիախաղեր:
Մի փոքր հատված ներկայացրել եմ մեր կայքում:
http://www.armcamping.com/ayrudzi-racecourse-hippodrome/

armcamping
12.12.2010, 19:35
Ուչիգանի (ուչիկ բուչիկ)

Սա ժամանակ անցկացնելու խաղ է: Սովորաբար խաղում են հովիվները: Խաղում են կանաչ գետնին կամ մեծ սալ քարի վրա` նախորոք պատրաստված բռնցքաչափ 7 փոսիկներում: Ըստ որում, 6 փոսիկներից 3-ը մի շարքով, 3-ը մյուս, իսկ 7-րդը, որը կոչվում է խազինա, դրանցից առանձին, որպեսզի տարած քարերը մեջը լցնեն: Այդ նպատակով պատրաստում են ծտի ձվի մեծությամբ 42 կլոր քարիկներ, յուրաքանչյուր փոսիկի համար` յոթ քար:

Խաղն սկսողը այդ վեց փոսիկներից մեկը նշան է անում որպես իր բորա ` փոս: Այն թողնելով, հաջորդ բորաների մեջ մեկական քար գցելով, բոլոր քարերը վերջացնում է, եթե ձեռքին մնում է երկու կամ չորս քար, որը չի բավականացնի նորից բոլոր փոսիկների մեջ մեկական քար ևս գցելու` տանում է, այսինքն` դրանք լցնում է խազինայի մեջ: Եթե նախավերջին փոսի մեջ գցելուց առաջ էլ է 2 կամ 4 քար մնում, դա էլ է գցում խազինայի մեջ, մինչև որ բոլոր քարերը վերջանան, որից հետո մյուս խաղընկերն է սկսում:

Քարերը հաշվում են զույգ-զույգ ուչի, մուչի, համբարի ասելով, իսկ յոթերորդ քարին անվանում են կենճի կենդ քար: Եթե խաղի ժամանակ խաղացողի ձեռքին մնում է մեկ քար, իր բորայից հաշվում է մինչև 10-ը, ում բորում վերջանա, քարը նրանն է: Խաղը նորից են սկսում: Խաղի ժամանակ կարող է մեկ կամ երկու բորում քար չմնալ, նման դեպքում կարող են խաղալ պակաս քարով:

Ընդհանրապես ընդունված է, որ փոսիկները պատրաստեն սալ քարի վրա, որպեսզի միշտ գնան այնտեղ խաղան:

www.armcamping.com (http://www.armcamping.com)

armcamping
12.12.2010, 19:36
Խաղացողներից վիճակահանությամբ էշ և միլիցա են ընտրում, իսկ մեկն էլ կամավոր կերպով դառնում է բալիշ:

Էշը գլուխը դնում է բալիշի գոգին և կզում: Միլիցան բռնում է նրանցից և պտտվում նրանց շուրջը, որպեսզի պաշտպանի նստողներից: Դրսի խաղացողները փորձում են թե’ էշին և թե միլիցային: Եթե միլիցան կարողանում է նրանց ոտքով խփել մինչև նստելը, այսինքն` էլացնել, խփվածը դառնում է էշ, էշը դառնում է միլիցա, իսկ միլիցան ազատվում է և խաղում դրսից: Խաղի ժամանակ օդում էլացնել չի կարելի, եթե էշը ճկռած է կամ վայր ընկած, դարձյալ չի կարելի էլացնել:

www.armcamping.com (http:// www.armcamping.com)

Այս ձևով էլ խաղը շարունակվում է:

armcamping
12.12.2010, 19:38
Լախտի կամ լախտ կոչվում են թելերից հյուված կամ կաշվե գոտիները, որ ունենում են բոլոր խաղացողները: Խաղում են թե’ կանայք, թե’ տղամարդիկ Բարեկենդանին, իսկ սովորական օրերին` գլխավորապես երիտասարները: Խաղացողների թիվը որոշակի չէ: Կարող է խաղալ մինչև 20-30 մարդ: Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Նախօրոք գծված կլոր շրջանի մեջ մտնում է մի խումբը` յուրաքանչյուրը իր լախտով, իսկ մյուս խումբը իր լախտերով շրջապատում է շրջանը: Շրջանի մեջ գտնվողները կլոր շրջանով գետնին շարում են իրենց լախտերը, նրանց խնդիրն է`թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը: Դրսիններն իրենց լախտերով հարձակվում են ներսինների վրա` ջանալով փախցնել վերջիններիս և տիրանալ նրանց լախտերին: Դրսիններն իրավունք չունեն խախտելու սահմանը և անցնելու շրջանից ներս, ներսիններն էլ դուրս գալու իրավունք չունեն: Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են` ոտքը նրա վրա դնելով, իսկ դրսինների լախտերի հարվածներից պաշտպանվում են խուսանավելով կամ ձեռքերով, և եթե կարողանան` ոտքի հարվածներով հեռու են մղում նրանց: Ներսինների յուրաքանչյուր լախտի գրավում դրսինների կողմից` այդ լախտի տիրոջ` խաղից դուրս գալ է նշանակում: Դրսինների հաղթանակը ներսինների բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները դրսիններին հաղթում են` նրանց ոտքի թաթը տրորելու դեպքում: Շրջագծի վրա կամ նրանից ներս հայտնված ոտքը անմիջապես տրորվում է ներսինների կողմից, և հարձակվող խմբի այդ անդամը դուրս է գալիս խաղից: Հարձակվողներին այդպես հերթով չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վեր է ածվում հարձակվողների, վերջինս` պաշտպանվողների:

Լախտախաղերի ինչպես անունները, այնպես էլ պայմանները հայոց տարբեր գավառներում ունեն իրենց տարբերակները: Հայտնի էին «լախտի», «ճղլախտի», «գծալախտի», «կարապետ լախտի», «չվանոցիկ», «գոտու խաղ» և այլ անուններ:

Խաղի մեկ այլ տարբերակում ներսինները նստում են իրենց լախտերի վրա, դրսիններն առանց լախտերի, միայն ոտքերով հարվածելով` փորձում են խլել նրանց լախտերը: Խլված լախտերը դառնում են հարվածելու գործիքներ:

Մեկ այլ տարբերակում ներսինները պաշտպանում են միայն մեկ լախտ` դրսինների հարձակումը ետ մղելով աքացիներով: Ըստ պայմանի բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև: Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են, իսկ եթե դրսիններին է բախտը ժպտում և նրանց հաջողվում է փախցնել լախտը, ապա այդ լախտով սկսում են հարվածել ներսիններին:

www.armcamping.com (http://www.armcamping.com)

armcamping
12.12.2010, 19:39
Հայկական ժողովրդական խաղերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ձիախաղերը: Հոկտեմբերի 30-ին «Այրուձի» հեծյալ ակումբի 30 ամյակի կապակցությամբ կազմակերպվեցին ձիախաղեր:
Մի փոքր հատված ներկայացրել եմ մեր կայքում:
http://www.armcamping.com/ayrudzi-ra...se-hippodrome/

My World My Space
12.12.2010, 19:49
Հայկական ժողովրդական խաղերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ձիախաղերը: Հոկտեմբերի 30-ին «Այրուձի» հեծյալ ակումբի 30 ամյակի կապակցությամբ կազմակերպվեցին ձիախաղեր:
Մի փոքր հատված ներկայացրել եմ մեր կայքում:
http://www.armcamping.com/ayrudzi-ra...se-hippodrome/


ապրե՛ք,շատ լավ բան եք արել, բայց տվածդ հղման վերջին նախադասությունն ուղղի՛ր...

ոչ թե աՅուձի, այլ այրուձի

armcamping
19.12.2010, 21:22
ԳԵՐԱՌՈՒԹՅՈՒՆ
Տղաներից երկու ամենալավ խաղացողներին հրամանատար էին նշանակում: Խմբերը կազմվում էին հալա հալայի միջոցով: Շրջագծի ձևով պատկերված բերդերը, որ խմբի սահմաններն էին, գծում էին իրարից 60-80մ հեռու:

Խաղն սկսող խմբից մի հոգի դուրս գալով բերդից` ուղղվում էր դեպի հակառակորդների բերդը` ներխուժելու դիտավորությամբ: Բայց չհասած սահմանագլխին, այնտեղի պաշտպաններից մեկը նետվում էր և նրան գերեվարելու նպատակով հետապնդում մինչև նրանց բերդը: Եթե ճանապարհին հետապնդողին հաջողվում էր խփել փախչողին, բղավում էր` դադա’ր և խփվածին որպես գերի ետ էր բերում դեպի խփողների բերդը և սահմանագծից երեք քայլ պակաս կանգնեցնում: Եթե փախչողը արագավազության շնորհիվ անվտանգ հասնում էր իրենց բերդը և միաժամանակ իրենց սահմանին էր մոտեցնում իրեն հետապնդողին, այնտեղից մեկ ուրիշը անմիջապես դուրս գալով միևնույն ձևով հարձակվում էր իրենց ընկերոջը հալածողի վրա` ջանալով խփել և գերեվարել: Այս գործողությունները կրկնվում էին այնքան, մինչև որ որևէ կողմին հաջողվում էր գրավել դիմացինի բերդը:

Կանոններ.- Երբ պարզվում էր, որ դադար կանչողը չէր խփել, այլ խաբելով էր ուզում գերել, իրեն էին գերում: Երբ գերիների թիվը մեկից ավելի էր դառնում, նրանք կանգնում էին իրար ձեռք բռնած, որպեսզի նրանցից որին էր որ իրենց ընկերները ազատելու համար ձեռք տան (խփեն), այդ ազատությունը հաղորդվի միաժամանակ բոլորին:

http://www.armcamping.com

armcamping
19.12.2010, 21:23
Պատի տակ մի շրջագիշ էին գծում, որի մի կողմը կազմում էր հիշյալ պատը: Այդ շրջագծից 6-10 քայլի վրա` յուրաքանչյուր խաղացողից մեկական վեգ վերցնելով շարում էին այնպես, որ շրջանաձև բուրգ գոյանար: Սա կոչվում է ՏԱՍՍԻՑ: Տասսիցի չորս կողմը 50 սմ տրամագծով շրջան էին գծում: Այստեղից խաղացողները իրենց «զախկան» ընկնում էր շրջանի կենտրոնը, նրան վերապահվում էր առաջինը խաղալու իրավունքը: Մյուսների հերթականությունը որոշվում էր շրջագծի կենտրոնին մոտիկ կամ հեռու ընկնելու չափով:

Առաջին խփողը «զախկան» նետում էր դեպի տասսիցը` այն ցրելով և գծից դուրս բերելու նպատակով: Նայած պայմանավորվածությանը` 3-5 ոտնաչափ տասսիցից հեռացնելու դեպքում խփողը յուրացնում էր այդ վեգերը և այնուհետև իր «զախկայի» ընկած տեղից սկսում էր խփել մյուս վեգերին, նույն պայմանով: Եթե «զախկան» վրիպում կամ ալչու էր կանգնում, խփելը կրկնելու իրավունքը մնում էր առաջին խփողին, իսկ եթե թե’ վրիպում, թե’ վեգն ալչու էր կանգնում, խփելու իրավունքն անցնում էր հաջորդ խաղացողին: Եթե սրա` խաղը սկսելու դեպքում տասսիցը փլված էր նախորդ խաղացողի կողմից, այս երկրորդ խփողը իր «զախկան» նախապես գցում էր պատի մոտի շրջագծից այնպես, որ կպչեր որևէ ընկած վեգի ու իր վեգն էլ ալչու կանգներ: Այս դեպքում նա խաղը վերսկսում էր «զախկայի» ընկած տեղից, հակառակ դեպքում խփելու իրավունքն անցնում էր հաջորդին և այսպես այնքան ժամանակ, մինչև որ տասսիցի բոլոր վեգերն սպառվում էին: Այնուհետև խաղը վերսկսվում էր:

http://www.armcamping.com