PDA

Դիտել ողջ տարբերակը : www.developer.am Ծրագրավորողների համար



hayart
20.07.2010, 13:38
Ես www.developer.am կայքի հեղինակն եմ և ծրագրային ապահովողը: Նախատեսված է հետաքրքիր և օգտակար ինֆորմացիա տալ ծրագրավորողներին: Կցանկանայի իմանալ բոլորի կարծիքը: Ինչ կարելի է ավալացնել, որ բաժին է առավել հետաքրքիր և այլն: Նախորոք շնորհակալություն:

Chuk
20.07.2010, 14:11
Հուսով եմ, որ պատրաստ եք նաև քննադատության:
Ես մտա կայք, մի քանի click արեցի ու դուրս եկա: Ինչու՞: Որովհետև ես չտեսա այն, ինչն ինձ կարող է պահել սայտում, որը կարող է ավելի արդյունավետ ու օգտակար լինել իմ համար, քան հազարավոր այլ անգլալեզու նման ռեսուրսները: Ես կայքում կմնայի, եթե այն հայերեն լիներ:

hayart
20.07.2010, 14:25
Բնականաբար հետաքրքիր կլինի նաև ցանկացած քննադատում: Հայերեն տարբերակի մասին մտածել եմ, ուղղակի ժամանակատար է: Պատրաստ կլինեմ ցանկացած համագործակցությանը:

Աթեիստ
20.07.2010, 21:35
1. «գողացված նյութեր», այսինքն նշված չեն, թե որտեղից են պատճենված:
http://www.developer.am/interesting/vbtips/
VS
http://www.rusdoc.ru/material/lang/vb/vb-87tips.html

2. Անգլերեն ու ռուսերեն հոդվածներ, հայերեն բացակայություն (արդեն նշվել է)
3. Վատ մշակված նյութեր, մասնավորապես http://www.developer.am/documentation/visualbasic/ սկսնակին ոչինչ չի տա, մասնագետը սրա կարիքը չունի:
4. Դիզայնից նյարդայնացնում է այն, որ էկրանից աջ կեսը լրիվ դատարկ է մնում:

Այս թեմատիկայով արդեն անուն հանած բազմաթիվ կայքեր կան, ի՞նչն է մարդկանց ստիպելու թողնել նրանց, եթե ոչ հայերենը:

AMzone
21.07.2010, 00:08
ինտերնետում լիքնեն, կայքերի պատրաստ բազաներ, տեղադրում ես ՑՄՍ, գումարում բազան, պատրաստ սայթա, լինկես վաճառում ու ապրում, ետի նորմալա, բայց դե եթե ուղությունտ դա ա. էլ ինչ իմաստ ունի սայտտ այցելու մտնի.

Մուր_Համլետ
09.08.2010, 11:33
Էս գովացող չկա? :think մենակ քննադատեցինք:

Chuk
09.08.2010, 11:44
Էս գովացող չկա? :think մենակ քննադատեցինք:

Գովիր, եթե գովելու բան ես տեսնում: Թեման նախատեսված է կայքը քննարկելու, ոչ թե քննարկման մասնակիցներին քննարկելու համար:

---------- Ավելացվել է՝ 12:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:40 ----------


Էս գովացող չկա? :think մենակ քննադատեցինք:

Գովիր, եթե գովելու բան ես տեսնում: Թեման նախատեսված է կայքը քննարկելու, ոչ թե քննարկման մասնակիցներին քննարկելու համար:

Մուր_Համլետ
15.08.2010, 12:53
Գովիր, եթե գովելու բան ես տեսնում:

Ես էլ հենց դրա համար եմ ասում: :)