PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայտնի մարդիկ փոքր ժամանակ… գուշակեք

Էջեր : [1] 2

Smokie
20.07.2010, 13:03
Այստեղ դնում ենք հանրահայտ մարդկանց փոքր ժամանակվա նկարները, առանց նշելու թե դա ով է, անդամները պետք է գուշակեն: Google-ից օգտվել չի կարելի իհարկե, աշխատեք արդար խաղալ;)

Առաջին նկարը, ո՞վ է սա (շաաատ հեշտ է,):
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc4/hs055.snc4/35113_104248452961551_100001291911060_31619_912287_n.jpg

Հ.գ. նկարի հետ հուշում դնել կարելի է, բայց պարտադիր չէ:)

Amaru
20.07.2010, 13:10
Ժո Դասեն :love

Rammstein
20.07.2010, 15:02
Մոդերատորական. Թեման փակուղի տանող կանոնը վերացվել է: Նկարը գուշակում է` ով ցանկանա, իսկ առաջին ճիշտ գուշակողը տեղադրում է հաջորդ նկարը:

Եթե երեք օրվա ընթացքում ոչ մի տարբերակ չի առաջարկվում, կամ նկարը տեղադրողը վերջին պատասխանից հետո երեք օրվա ընթացքում չի արձագանքում, ապա ցանկացած մարդ կարող է տեղադրել նոր նկար:

Դեկադա
20.07.2010, 18:50
Ոնց որ Քենեդին լինի :)

Լեո
20.07.2010, 18:56
Ժո Դասենին իրոք շատ նման ա :think

Ուլուանա
20.07.2010, 19:22
Ես էլ եմ կարծում, որ Ժո Դասենն ա։
Սմոքի, մի հատ արձագանքի, իմանանք՝ ճիշտ ա, սխալ ա։ Եթե սխալ ա, ասա, որ ուրիշ մարդկանց վրա կենտրոնանանք։ Բայց դե ախր շատ նման ա Ժո Դասենին, չեմ պատկերացնում, որ ինքը չլինի։ :))

Smokie
20.07.2010, 19:48

Վայ՛ մոռացել էի, ինքն է որ-կա՝ Ժո Դասեն:love:
Аmaru-ի հերթն է, առաջինը նա գուշակեց::

Amaru
21.07.2010, 14:30
http://i684.photobucket.com/albums/vv206/Amaruik/someone.jpg

helium
21.07.2010, 14:50
Բյորկ :)

Ռուֆուս
21.07.2010, 14:53
Իսկ ես Ջիմ Մորրիսոնին եմ նմանացնում :))

Amaru
21.07.2010, 16:13
Հելիում, ըհը, Ձեր հերթն ա։ :)
Ռուֆ, տարօրինակ ա, որ դու չգուշակեցիր… :)

helium
21.07.2010, 16:41
48903

Amaru
21.07.2010, 16:45
ոնց–որ Արբենինան լինի :))

Smokie
21.07.2010, 16:45
Էլթոն Ջո՞ն :D:

helium
21.07.2010, 16:48
Չէ, ոչ մեկդ էլ ճիշտ չեք :)

Kita
21.07.2010, 16:56
Լենոն?:D

Amaru
21.07.2010, 22:14
Կամ Գե՞յթս։

Ուլուանա
21.07.2010, 23:09
Դեմի Մու՞ր։ :}

helium
21.07.2010, 23:55
Դեմի Մու՞ր։ :}

Այո՜, քո հերթն է...

Ուլուանա
22.07.2010, 00:00
Գուշակեք. :)

http://img341.imageshack.us/img341/4007/nkar.jpg

Fender
22.07.2010, 00:03
Ֆրեդդի Մերքյուրի:)

Ուլուանա
22.07.2010, 00:04
Ֆրեդդի Մերքյուրի:)
Ուֆ, ինչ անհետաքրքիր մարդիկ եք, գոնե մի քանի հատ սխալ գուշակեիք, նոր։ :D
Քո հերթն ա։ :)

Fender
22.07.2010, 00:11
Դե ՖրեդԸ երեխա վախտվանից չի փոխվել դրա համար ել հեշտ ստացվեց:esim
http://content.foto.mail.ru/mail/bog58/818/i-858.jpg

Ուլուանա
22.07.2010, 00:13
Անջելինա Ջոլի։ :P

Fender
22.07.2010, 00:16
հիմա ովա անհետաքրքիրը:beee

Ուլուանա
22.07.2010, 00:19
:))
Լավ, էս մեկն արդեն կարգին բարդ ա, անհետաքրքիր լինելու շանսերը փոքր են. :))

http://img411.imageshack.us/img411/1364/nkar1.jpg

Kita
22.07.2010, 00:21
Դրյու Բերիմոր?

Ուլուանա
22.07.2010, 00:23
Դրյու Բերիմոր?
Չէ։ :)

Fender
22.07.2010, 00:23
Մադոննա?:think

Ուլուանա
22.07.2010, 00:25
Մադոննա?:think
Չէ։ :nea

BOBO
22.07.2010, 04:34
Նիկոլ Քիդման
http://i052.radikal.ru/1007/5d/9449873cf93b.jpg

Tornado
22.07.2010, 05:31
Նիկոլ Քիդման
http://i052.radikal.ru/1007/5d/9449873cf93b.jpg

Սիլվեսթեր Սթալոնե:}

BOBO
22.07.2010, 12:26
Սիլվեսթեր Սթալոնե:}
նկար դիր

Tornado
22.07.2010, 15:22
48909:)

Tornado
05.08.2010, 13:47
48909:)

Պահ, հեչ էլ ասեք, ես կասեմ :beee Քիմ Քարդաշյան :))

Smokie
10.08.2010, 19:36
http://de.trinixy.ru/pics3/20080605/zvezdi_13.jpg
Ասեմ, որ այս հայտնի մարդը, նստած է հայտնի հայրիկի ուսերին:

Smokie
31.08.2010, 17:49
Էէէէէէէհ ...:( Դենիս Կլյավերն ա Իլյա Օլեյնիկովի ուսերին:

Smokie
22.04.2011, 17:05
Ասեմ, որ երկու նկարում էլ նույն աղջիկն է:

Գուշակեք::)

http://s007.radikal.ru/i300/1104/f2/90f918230272.jpg http://s50.radikal.ru/i128/1104/48/cad9b897147f.jpg

Ռուֆուս
22.04.2011, 17:20
Հա՞յ է:

Տաթևի՞կ:

Smokie
22.04.2011, 17:23
Հա՞յ է:

Տաթևի՞կ:

Չէ, իսկ ազգությունը չեմ ասի:P

Ուլուանա
22.04.2011, 17:31
Առաջին նկարում Բրուք Շիլդսին է հիշեցնում, բայց երկրորդում՝ չէ :))։

Smokie
22.04.2011, 17:35
Առաջին նկարում Բրուք Շիլդսին է հիշեցնում, բայց երկրորդում՝ չէ :))։

Որովհետեւ նա չի:)

Ուլուանա
22.04.2011, 17:39
Ամեն դեպքում համարյա համոզված եմ, որ հայ չի՝ դատելով առաջին նկարը պարունակող թերթի հնությունից (դեղնած է :))) ու նկարի ձախ կողմում երևացող տեքստի անգլերեն լինելուց։

Ռուֆուս
22.04.2011, 17:52
Ամեն դեպքում համարյա համոզված եմ, որ հայ չի՝ դատելով առաջին նկարը պարունակող թերթի հնությունից (դեղնած է :))) ու նկարի ձախ կողմում երևացող տեքստի անգլերեն լինելուց։

Բայց էդ ի՞նչ կապ ունի, կարող ա հանրահայտ հայ ա, ում մասին անգլերեն հոդված են գրել արտասահմանում :)) (համենայն դեպս իմ մտքով տենց անցավ :D)

Ուլուանա
22.04.2011, 18:08
Բայց էդ ի՞նչ կապ ունի, կարող ա հանրահայտ հայ ա, ում մասին անգլերեն հոդված են գրել արտասահմանում :)) (համենայն դեպս իմ մտքով տենց անցավ :D)
Եսիմ, ինչքա՞ն ա հավանականությունը, որ էն թվերին հայի մասին արտասահմանում հոդված գրեն։ Չնայած երևի պետք ա պարզել, թե «էն» թվերը կոնկրետ որ թվերն են :D։

Արամ
22.04.2011, 18:35
Էս աղջկա դուդուկը խիա առանց ծակերի ?

Kita
22.04.2011, 20:02
Ասեմ, որ երկու նկարում էլ նույն աղջիկն է:

Գուշակեք::)

http://s007.radikal.ru/i300/1104/f2/90f918230272.jpg http://s50.radikal.ru/i128/1104/48/cad9b897147f.jpg

Իսկ ինձ մոտ 1 նկար է երևում:))

Kita
22.04.2011, 20:06
Լավ 2որդ էլ եկավ:))

Գալաթեա
22.04.2011, 20:09
Եթե հայտնի մարդ ա, ինչի՞ իրան ոչ մեկ չգիտի :oy

Kita
22.04.2011, 20:10
Եթե հայտնի մարդ ա, ինչի՞ իրան ոչ մեկ չգիտի :oy

Ասա է Լիլ:))

Smokie
22.04.2011, 20:39
Եթե հայտնի մարդ ա, ինչի՞ իրան ոչ մեկ չգիտի :oy

Ես գիտե'մ, որ դուք գիտեք:))

Moonwalker
22.04.2011, 20:49
Ես գիտե'մ, որ դուք գիտեք:))

Մտքովս Եվա Ռիվասն անցավ, չնայած գիտեմ, որ քիչ հավանական ա::))

Smokie
22.04.2011, 20:49
Մտքովս Եվա Ռիվասն անցավ, չնայած գիտեմ, որ քիչ հավանական ա::))

Ինքը չի:P

Շինարար
22.04.2011, 20:51
Ես գիտե'մ, որ դուք գիտեք:))

Ով էլ լինի, բայց ինչ փոխվել ա փոխվել:))

Ուլուանա
22.04.2011, 20:55
Եթե հայտնի մարդ ա, ինչի՞ իրան ոչ մեկ չգիտի :oy
Ես էլ էի արդեն ուզում Սմոքիին ասել՝ բայց համոզվա՞ծ ես, որ հայտնի ա :))։

Լավ, Սմոքի ջան, քանի որ էսքան ժամանակ ա անցել, ու դեռ ոչ ոք տեղը չի բերում, միգուցե ինչ–որ հուշում տաս, թե չէ էս խեղճի հայտնիությունը գնալով ավելի ու ավելի կասկածելի ա դառնում :D։

Yellow Raven
22.04.2011, 20:57
Ռազ Սմոքինա դրել, ուրեմն ռուսա:))

VisTolog
22.04.2011, 20:59
Ռազ Սմոքինա դրել, ուրեմն ռուսա:))

Բայց մի նկարը ամերիկյան ամսագրիցա:))

Smokie
22.04.2011, 20:59
Ով էլ լինի, բայց ինչ փոխվել ա փոխվել:))

:D:D

Բա կարող ա՞ ծերից ծեր նույնը մնար:)) բայց նմանություն է՛լ կա::)

Լավ, արի все таки ասեմ... հայ չի::P

Yellow Raven
22.04.2011, 21:01
Բայց մի նկարը ամերիկյան ամսագրիցա:))

Ո՞րտեղից իմացար, ամերիկերենո՞վ էր գրած:))

Smokie
22.04.2011, 21:01
Ռազ Սմոքինա դրել, ուրեմն ռուսա:))

Չէ::P

Ուլուանա
22.04.2011, 21:06
:D:D
Լավ, արի все таки ասեմ... հայ չի::P
Է, տենց չեղավ, էս շատ թույլ հուշում էր։
Արի դու ասա, թե քանի տարեկան ա ինքը հիմա :roll։

Sagittarius
22.04.2011, 21:08
հայտնի մարդիկ, որոնք ինձ այդքան էլ հայտնի չեն :))

Smokie
22.04.2011, 21:09
Է, տենց չեղավ, էս շատ թույլ հուշում էր։
Արի դու ասա, թե քանի տարեկան ա ինքը հիմա :roll։

Լավ, արի ասեմ: 26 տարեկան ա::roll

Ռուֆուս
22.04.2011, 21:20
Լավ, արի ասեմ: 26 տարեկան ա::roll

Չլինի, Լեդի Գագա կոչեցյալն ա :o

Kita
22.04.2011, 21:42
Լավ որ ասպարեզից է?:)) Կինո թե երգարվեստ?:))

Ձայնալար
22.04.2011, 21:47
Նինո Քաթամաձե :pardon

Kita
22.04.2011, 21:50
Նինո Քաթամաձե :pardon

26 տարեկան?:))

boooooooom
22.04.2011, 21:53
Կարողա Շակիռանա?

Հայկօ
22.04.2011, 23:00
Էնն Հաթաուեյ :esim:

Ձայնալար
22.04.2011, 23:00
Դե որ հայ չի, ուրեմը վրացի ա :D

Kita
22.04.2011, 23:06
Դե որ հայ չի, ուրեմը վրացի ա :D

Բա որ վրացի էլ չի?:))

Ուլուանա
22.04.2011, 23:27
Ժող, ինձ թվում ա՝ մենք էս աղջկան ուղղակի չենք ճանաչում, որովհետև եթե 26 տարեկան ա, ուրեմն էն երկրորդ նկարից պիտի որ շատ փոխված չլինի :think։

Սմոքի, արի էլի հուշում տուր :aaa։

Ուլուանա
22.04.2011, 23:28
Առաջարկում եմ որպես հուշում հիմիկվա նկարը դնել, տեսնենք՝ կճանաչե՞նք :D։

Sagittarius
22.04.2011, 23:34
կարողա՞ Ֆանտոմասն ա:think

Valentina
22.04.2011, 23:39
Ասեմ, որ երկու նկարում էլ նույն աղջիկն է:

Գուշակեք::)

http://s007.radikal.ru/i300/1104/f2/90f918230272.jpg http://s50.radikal.ru/i128/1104/48/cad9b897147f.jpg

Ոնցոր Katie Melua-նա:

Kita
22.04.2011, 23:40
Ոնցոր Katie Melua-նա:

Հլը որ տարիքը բռնում է:))

Ձայնալար
22.04.2011, 23:41
Բա որ վրացի էլ չի?:))

Ուրեմը դևն ա, որտև թուրք էլ չի :D

Valentina
22.04.2011, 23:42
հա էլի, հաստատ ինքնա

Valentina
22.04.2011, 23:42
Ձայնալարը ճիշտ էր ասում, վրացական արմատներ ունի:

Ուլուանա
22.04.2011, 23:44
Ես էլ նոր ստուգեցի. ինքն ա :)։ Էն երկրորդ նկարին շատ նման մի հատ նկար գտա :)։

Kita
22.04.2011, 23:48
Ես էլ նոր ստուգեցի. ինքն ա :)։ Էն երկրորդ նկարին շատ նման մի հատ նկար գտա :)։

Ես էլ փոքր ժամանակվա նկարը չեմ կարում գտնեմ իյա:))

Kita
22.04.2011, 23:51
Լավ գտա, նա է:beee

Գալաթեա
23.04.2011, 00:01
Էդ ո՞վ ա :oy

Smokie
23.04.2011, 10:09
Դե արդեն իմացաք,:) ես քնել էի:oy

Չլինի, Լեդի Գագա կոչեցյալն ա :o

Չէ հանգստացի:

Դե որ հայ չի, ուրեմը վրացի ա :D

Ուզում էի գրեի, իսկապես վրացի ա, բայց որ իմանաք ով ա, չեք հավատա:))

Ոնցոր Katie Melua-նա:

Այոոոոոոոոոո, վերջապես:yahoo

Նկար դիր::)

http://sfs.pp.ua/img/katie_melua_-_spiders_web.jpg

Smokie
23.04.2011, 10:16
Կարող ա՞ հայտնի չէր::P

Valentina
23.04.2011, 11:14
Հիմա հերթը ձերն է:

http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/5457812.jpg
http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/04jk552.jpg

Sagittarius
23.04.2011, 15:27
Կարող ա՞ հայտնի չէր::P

Լիվերպուլի դարպասապահն էլ ա հայտնի ;)

Smokie
23.04.2011, 17:05
Կարող ա՞ Ջուլիա Ռոբերտս ա:think

Valentina
23.04.2011, 17:08
Կարող ա՞ Ջուլիա Ռոբերտս ա:think

չէ, Ջուլյան չի:

Sagittarius
23.04.2011, 17:12
Janis Jopli՞n

Valentina
23.04.2011, 17:19
Janis Jopli՞n

նեա:nea

Yellow Raven
23.04.2011, 18:27
Ես իմացա ովա, բայց չեմ ասի:))

V!k
23.04.2011, 18:44
կարողա՞ արքայադուստր Դայանան ա:8
ոնց որ հիշում եմ, որ մի հաղորդում եմ տեսել իր մասին, կարծես թե ինքն է… բայց իր փոքր տարիքի նկարները հիմա չեմ կարողանում գտնել, որ համոզվեմ:(

Sagittarius
23.04.2011, 18:50
կարողա՞ արքայադուստր Դայանան ա:8
ոնց որ հիշում եմ, որ մի հաղորդում եմ տեսել իր մասին, կարծես թե ինքն է… բայց իր փոքր տարիքի նկարները հիմա չեմ կարողանում գտնել, որ համոզվեմ:(

ինքն ա:)

Skeptic
23.04.2011, 18:51
կարողա՞ արքայադուստր Դայանան ա:8
ոնց որ հիշում եմ, որ մի հաղորդում եմ տեսել իր մասին, կարծես թե ինքն է… բայց իր փոքր տարիքի նկարները հիմա չեմ կարողանում գտնել, որ համոզվեմ:(

Հաստատ ինքն ա. դեմքը շատ ծանոթ էր, բայց տեղը չէի բերում: Չդիմացա ու դաղալություն (http://www.tineye.com/) արեցի:

Valentina
23.04.2011, 19:14
կարողա՞ արքայադուստր Դայանան ա:8
ոնց որ հիշում եմ, որ մի հաղորդում եմ տեսել իր մասին, կարծես թե ինքն է… բայց իր փոքր տարիքի նկարները հիմա չեմ կարողանում գտնել, որ համոզվեմ:(

հենց ինքնա, ապրես :hands
սպասում ենք հաջորդ նկարին V!k

Valentina
23.04.2011, 19:14
Ես իմացա ովա, բայց չեմ ասի:))

Ինչի՞, հա էլի, փաստորեն դու մեր հետ չես ոզում խաղաս :P

V!k
23.04.2011, 19:43
հենց ինքնա, ապրես :hands
սպասում ենք հաջորդ նկարին V!k

ժողովուրդ ջան, մի քիչ խառն եմ, ժամանակ չունեմ նոր նկար ման գալու, նկար դնելու հնարավորությունը փոխանցում եմ նրան, ով կցանկանա:)

Yellow Raven
23.04.2011, 20:08
Ինչի՞, հա էլի, փաստորեն դու մեր հետ չես ոզում խաղաս :P

Չէ, ուզում եմ, ուղղակի ես էլ էի Skeptic-ի նման դաղալությամբ իմացել:))

Valentina
23.04.2011, 20:25
Չէ, ուզում եմ, ուղղակի ես էլ էի Skeptic-ի նման դաղալությամբ իմացել:))

Պարզա :))
Վահիկ կարողա նկար դնե՞ս:

Yellow Raven
23.04.2011, 20:32
Պարզա :))
Վահիկ կարողա նկար դնե՞ս:

Չէ, չունեմ պատրաստի, ինեթում ման գալու էլ հավես չունեմ:(

Skeptic
23.04.2011, 20:49
Աչքիս՝ աներեսություն անեմ ու ես դնեմ: :}

Դե կռահեք: :))

http://de.acidcow.com/pics/20101111/rare_photographs_24.jpg

Rammstein
23.04.2011, 20:53
Բարաք Օբամա՞:

Ասում եմ` կարող ա մաշկի գույնը հետո ա փոխել: :D

Skeptic
23.04.2011, 20:55
Բարաք Օբամա՞:

Չէ, սևամորթ չի: :)

Valentina
23.04.2011, 20:57
Մաո Ցզեդու՞ն

Moonwalker
23.04.2011, 21:00
Մաո Ցզեդու՞ն

:D:D:D
Մաո՞ն :))

Չդիմացա՝ իմացա: Ասեմ ահագին նման ա:;)

Skeptic
23.04.2011, 21:10
Մաո Ցզեդու՞ն

Չէ: :))

Valentina
23.04.2011, 21:11
Հա էլի, ես էլ իմացա, բայց ճիշտ արեցի, որովհետև ես իրան մեկա դեմքով չէի ճանաչում: :D

Հայկօ
23.04.2011, 21:12
Բրեդ Փիթ :think:

Skeptic
23.04.2011, 21:17
Բրեդ Փիթ :think:

Ոչ: :)

boooooooom
23.04.2011, 21:18
Քվենտին Տարանտինո?

Skeptic
23.04.2011, 21:21
Քվենտին Տարանտինո?

Ոչ էլ ինքն ա: Բայց էս նկարում ես էլ մի տեսակ իրան նմանացրեցի:

Ուլուանա
23.04.2011, 21:53
Ֆրեդդի Մերկուրին ա :)։ Ես իրա բոլոր տարիքների նկարները գիտեմ :))։

Skeptic
23.04.2011, 21:55
Ֆրեդդի Մերկուրին ա :)։ Ես իրա բոլոր տարիքների նկարները գիտեմ :))։

Ահամ: :) :good

Ուլուանա
23.04.2011, 22:09
:)

http://img155.imageshack.us/img155/3341/77885332.jpg

Ուլուանա
23.04.2011, 22:25
Ժող, աչքիս, շատ դժվար նկար եմ դրել, հա՞ :D։ Հեչ տարբերակներ չունե՞ք։ Նոր նայում էի. լիքը մարդ մտել ա թեմա, բայց ոչ ոք չի գրում։
Իմ կարծիքով, դեմքը շատ չի փոխվել։

Sagittarius
23.04.2011, 22:25
ամեն դպքում հարցնեմ, Anthony Hopkins

աչքրեն եմ նմանացնում

Ուլուանա
23.04.2011, 22:26
ամեն դպքում հարցնեմ, Anthony Hopkins

աչքրեն եմ նմանացնում
Չէ :))։

Գալաթեա
23.04.2011, 22:27
Հու-շում հու-շում :)

Sagittarius
23.04.2011, 22:28
Չէ :))։

կորղա՞ ֆյսո տակի Լևոն :o

Ուլուանա
23.04.2011, 22:29
Հու-շում հու-շում :)
Այ մարդ, դեռ մի հոգի ա ասել, ի՞նչ հուշում :))։ Գոնե մի երկու անուն տվեք, նոր հուշում կտամ։

Ուլուանա
23.04.2011, 22:29
կորղա՞ ֆյսո տակի Լևոն :o
Չէ :D։

Yevuk
23.04.2011, 22:30
Կարողա՞ Նապոլեոն: :think

Գալաթեա
23.04.2011, 22:31
Ա.Ս. Պուշկին:

Ուլուանա
23.04.2011, 22:32
Կարողա՞ Նապոլեոն: :think
Չէ, բայց բայց դեպի անցյալ նայելու քայլդ խրախուսում եմ :D։ Հուշում. հիմա կենդանի չի էդ մարդը։

Ուլուանա
23.04.2011, 22:33
Ա.Ս. Պուշկին:
Չէ։

Գալաթեա
23.04.2011, 22:36
Դոշի մեծ բանծիկը հուշեց, որ հին հայտնի մարդ ա:

Շոպե՞ն:

impression
23.04.2011, 22:37
Օսկար Ուայլդ?

Ուլուանա
23.04.2011, 22:40
Դոշի մեծ բանծիկը հուշեց, որ հին հայտնի մարդ ա:

Շոպե՞ն:
Չէ, բայց բանծիկը ճիշտ ա հուշում։ Ուղղակի Շոպենից մի քիչ նոր ա :))։

Ուլուանա
23.04.2011, 22:41
Օսկար Ուայլդ?
Չէ։

Գալաթեա
23.04.2011, 22:44
Էյնշտե՞յն:

Ուլուանա
23.04.2011, 22:45
Էյնշտե՞յն:
Վերջապես :))։
Ես էլ արդեն ուզում էի հուշել, որ իրա տեսքը մեզ հայտնի ա բեղերով :))։ Բայց մի հատ փորձեք բեղեր ավելացնել, կզգաք, որ առանձնապես չի փոխվել մարդը :D։

matlev
23.04.2011, 22:48
կորղա՞ ֆյսո տակի Լևոն :o

Չէ, ես չեմ, ինձանից փոքր-ինչ ավելի խելոք ա ինքը: :)

Վայ, գտաք: :))

Գալաթեա
23.04.2011, 22:50
Վերջապես :))։
Ես էլ արդեն ուզում էի հուշել, որ իրա տեսքը մեզ հայտնի ա բեղերով :))։ Բայց մի հատ փորձեք բեղեր ավելացնել, կզգաք, որ առանձնապես չի փոխվել մարդը :D։

Աաաա :D

Պասի Սասին ասեմ՝ գա նկար դնի, ինքն էր ջոկել :D Կյանքս ա, է :)

քաղաքացի
23.04.2011, 22:56
Աաաա :D

Պասի Սասին ասեմ՝ գա նկար դնի, ինքն էր ջոկել :D Կյանքս ա, է :)

Դե ասեք :P
http://i.imm.io/5bmp.jpeg

impression
23.04.2011, 22:57
Պուտին

քաղաքացի
23.04.2011, 22:58
Պուտին

:beee
Էսի մեկ էլ Լևոնը՝ անփոփոխ էվոլուցիա:

Աբրիս

impression
23.04.2011, 22:59
բայց հավես չունեմ նկար դնեմ, կամ դու դիր կամ էլ ով ուզում ա
մոռացել էի, որ գուշակողը կրակն ա ընկնում :))

Sagittarius
23.04.2011, 23:02
ես դնում եմ սպասեք, :)

Sagittarius
23.04.2011, 23:05
http://img848.imageshack.us/img848/6522/childyoung2.jpg (http://img848.imageshack.us/i/childyoung2.jpg/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)
:)

Sagittarius
23.04.2011, 23:12
Դե հաաաաաա, մի բան ասեք, ինքն էլ շատ չի փոխվել, փորձը փորձանք չի

impression
23.04.2011, 23:12
գիտեմ ով ա, բայց չեմ ասի :)

Գալաթեա
23.04.2011, 23:15
Հահա՞րին

impression
23.04.2011, 23:16
Հահա՞րին

չէ չէ :D

Sagittarius
23.04.2011, 23:16
Չէ :)

Գալաթեա
23.04.2011, 23:17
չէ չէ :D

Փաստորեն Չիչերին :D

Sagittarius
23.04.2011, 23:18
Փաստորեն Չիչերին :D

էլի չէ :)

impression
23.04.2011, 23:22
էլի չէ :)

բայց ինչի ես անտեղի հուշում? :D

My World My Space
23.04.2011, 23:26
դե որ էդքան չէ, ուրեմն Չէ Գեվարա

Sagittarius
23.04.2011, 23:27
դե որ էդքան չէ, ուրեմն Չէ Գեվարա

Չէ, այսինքն հա էլի, Չեն :) նկար դիր

Գալաթեա
23.04.2011, 23:28
Անկեղծ ասած իմ մտածածի դեմքը մենակ մայկեքի վրա եմ տեսել...ինքն ա՞:
Չէ՞, դե լավ :D

My World My Space
23.04.2011, 23:28
Չէ, այսինքն հա էլի, Չեն :) նկար դիր

կլնի՞ չդնեմ.....

ով ուզում ա թող դնի....

Smokie
25.04.2011, 14:01
Ճանաչում ե՞ք::))

http://goodimagehosting.com/files/1hyigete7twc5iaab2hr.jpg

impression
26.04.2011, 11:22
ոնց որ Մեգ Ռայանի պուճուր ու հետն էլ տղա տեսակը լինի

Lem
26.04.2011, 11:42
Ժան Ռենո

Sophie
26.04.2011, 12:02
Ինձ էլ թվում է Ալեն Դելոնն է:

Kita
26.04.2011, 12:10
Ժան Ռենո

Չէ հաստատ Ռենոն է, հլը տիպիկ ականջները:)

Smokie
26.04.2011, 13:10
Ժան Ռենո

Այո, ինքն է, որ կա:hands

Lem քո հերթն ա:)

Lem
26.04.2011, 13:57
http://s53.radikal.ru/i141/1104/b8/04f0a2e9e1c1.jpg

Artyom
26.04.2011, 18:30
Marilyn Manson
:yahoo

tikopx
26.04.2011, 18:34
Marilyn Manson
:yahoo
դե դու դիր) եսի ճիշտ ես գրել

Artyom
26.04.2011, 18:45
http://www.rai77.ru/download/file.php?id=7587&t=1
:jagi

tikopx
26.04.2011, 18:51
http://www.rai77.ru/download/file.php?id=7587&t=1
:jagi

Բարիս Մաիսեև՞

Artyom
26.04.2011, 18:59
Բարիս Մաիսեև՞
Ճիշտ ես::D

tikopx
26.04.2011, 19:16
ովա՞ http://bit.am/pictures/images/2.jpg

Գալաթեա
26.04.2011, 20:58
Ռուս բոլոր պուճուր աղջիկներն ու պառավ տատիկներն իրար նման են, ֆսե նա ադնո լիցո:

Rammstein
26.04.2011, 21:30
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումներն ու դրանց արձագանքները (թվով 5 գրառում) ջնջվել են: Եթե շարունակվեն նկարի միջի շանը վերաբերող քննարկումները, կհետևեն տուգանային միավորներ:

Գալաթեա
26.04.2011, 21:31
Գնդակ երեսից դատելով՝ կարող է Պուգաչովան լինել, բայց համոզված չեմ. տես՝ մի գրառում վերև:

tikopx
26.04.2011, 21:38
ասեեք ովա ես երգը երգում, ինքնա, մեկա չեք գուշակի նկարից: Երգի անունը ՝ ատպուստի կամ եսլի վ սերդցե ժիվյոտ լյուբով:

Yevuk
26.04.2011, 23:04
Սավիչեվա :))

tikopx
26.04.2011, 23:33
Սավիչեվա :))

որ ետի չասեի, թոբատե ստեղ մեկը կիմանար :D ճիշտա, քո հերթնա

Yevuk
26.04.2011, 23:42
http://i063.radikal.ru/1104/d3/7cc656118a25.jpg

tikopx
26.04.2011, 23:46
http://unrealitymag.com/wp-content/uploads/2010/09/article-1252033-08578C92000005DC-59_306x423.jpg

լօլ ավելի դժվար մարդ չկար անգլիացի:D գիտեմ բայց չեմ ասի, անհետաքրքիր կլինի, թող գուշակեն:) , հա մեկել ասեմ WALES ումա ծնվել:D

Yevuk
26.04.2011, 23:49
լօլ ավելի դժվար մարդ չկար անգլիացի:D գիտեմ բայց չեմ ասի, անհետաքրքիր կլինի, թող գուշակեն:) , հա մեկել ասեմ WALES ումա ծնվել:D

Արի դու էլ բան մի ասա, ճիշտ ես գուշակել: :))

Ռուֆուս
27.04.2011, 00:02
Քրիստիան Բեյլն ա :) Արևի Կայսրության վախտերից շատ չի փոխվել: :)

Yevuk
27.04.2011, 00:06
Քրիստիան Բեյլն ա :) Արևի Կայսրության վախտերից շատ չի փոխվել: :)

Հը-ը :)

matlev
27.04.2011, 00:17
Թուու, ախր զգում էի, որ ժպիտում հարազատ բան կար: Իմացա թե գուշակել եք, նայեցի ով ա: :(

Ես գլխի կընկնեի: :)

Ռուֆուս
27.04.2011, 00:22
Հը-ը :)

Վըըը, ինքը չէ՞ր, լավ մյուս հայտնի Ուելսցին ա (երրորդը Քեթրին Զետա Ջոնսն ա), չեմ ասի, թող մյուսները գուշակեն :))

tikopx
27.04.2011, 00:25
Վըըը, ինքը չէ՞ր, լավ մյուս հայտնի Ուելսցին ա (երրորդը Քեթրին Զետա Ջոնսն ա), չեմ ասի, թող մյուսները գուշակեն :))

սկի մոտիկ չէր:D ասել եմ չէ ծնվելա

Սերխիո
27.04.2011, 01:27
Քրիստիան Բեյլն ա :) Արևի Կայսրության վախտերից շատ չի փոխվել: :)

Գառների լռությունից էլ:)

Lion
27.04.2011, 07:03
http://i063.radikal.ru/1104/d3/7cc656118a25.jpg

Դերասան Սավելի Կրամերովն է :)

Yevuk
27.04.2011, 17:53
Դերասան Սավելի Կրամերովն է :)

Ոչ :)

Smokie
27.04.2011, 18:00
Հյու Գրա՞նտ:think

Kita
27.04.2011, 18:33
Հոպկինսն է ի:love

tikopx
27.04.2011, 18:45
Հոպկինսն է ի:love

հա ճիշտ ես , քո հերթնա դիր նկար

Arpine
15.08.2011, 00:43
http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRluLdJwIaz9AN9k_cpQuW17BczDnHx1vSKTsXviOQ_NWKppil06A

Լեո
13.06.2014, 17:28
http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcRluLdJwIaz9AN9k_cpQuW17BczDnHx1vSKTsXviOQ_NWKppil06A

Էնրիկո Իգլեսիաս:

Լեո
13.06.2014, 17:32
Դե գուշակեք` էս ու՞մ պատանեկությունն ա:

http://i.imgur.com/w04uNwY.jpg

StrangeLittleGirl
13.06.2014, 17:35
Կոնչոն ա :))

Գրող
13.06.2014, 17:35
Առանց թրաշի հեչ իրա նման չի :))

Գրող
13.06.2014, 17:36
Կոնչոն ա :))

Ուշացա :))

Լեո
13.06.2014, 17:56
Կոնչոն ա :))

Այո այո, Կոնչոն ա նախկին կյանքում, երբ դեռ մարդանման էր :))

մարդագայլուկ
13.06.2014, 18:03
Այո այո, Կոնչոն ա նախկին կյանքում, երբ դեռ մարդանման էր :))

Բայց հիմա էլ ա մարդանման..

Գրող
13.06.2014, 18:15
Բայց հիմա էլ ա մարդանման..

Հիմա կնիկանման ա :))

CactuSoul
13.06.2014, 18:55
Բայց հիմա էլ ա մարդանման..

Հա, ինչ-որ նմանություն կա :}

Բայց լուրջ, կարգին-սիրուն-սիմպատիչնի տղա ա եղել, թե ինչի՞ն էր պետք էդ գնով հանրաճանաչությունը, մարդ չի հասկանում։

StrangeLittleGirl
13.06.2014, 21:30
Հա, ինչ-որ նմանություն կա :}

Բայց լուրջ, կարգին-սիրուն-սիմպատիչնի տղա ա եղել, թե ինչի՞ն էր պետք էդ գնով հանրաճանաչությունը, մարդ չի հասկանում։

Որ ունքերը հանած ա, դեմքն էլ էպիլյացիա արած, հեչ, չէ՞ :))

CactuSoul
13.06.2014, 21:41
Որ ունքերը հանած ա, դեմքն էլ էպիլյացիա արած, հեչ, չէ՞ :))

Հա, հեչ, որովհետև նայվում ա։ )

Լեո
15.06.2014, 13:23
Բայց հիմա էլ ա մարդանման..
:nea

Հա, ինչ-որ նմանություն կա :}

Բայց լուրջ, կարգին-սիրուն-սիմպատիչնի տղա ա եղել, թե ինչի՞ն էր պետք էդ գնով հանրաճանաչությունը, մարդ չի հասկանում։

Ուղեղը сбой ա տվել :))

Դե քանի որ նկար չեք տեղադրում, էլի ես դնեմ ՃՃ

http://life.panorama.am/files/images/e%206(1).jpg

Հ.Գ. Անուշիկն ա, չէ՞ :love :oy

Vardik!
15.06.2014, 17:47
Միլա Յովովի՞չն ա: :oy

Կամ էլ Նատալյա Վադյանովա՞ն:

Լեո
15.06.2014, 22:52
Միլա Յովովի՞չն ա: :oy

Ինքն ա :love

StrangeLittleGirl
19.06.2014, 18:36
Լավ, քանի թազա նկար դնող չկա, ես դնեմ :)) Չնայած սա դեդուկցիայի թեմային երևի ավելի կսազեր :)) Դե ասեք նկարի միջի տղան ով է:

http://i.imgur.com/wQP1cSS.jpg

CactuSoul
19.06.2014, 19:31
Լավ, քանի թազա նկար դնող չկա, ես դնեմ :)) Չնայած սա դեդուկցիայի թեմային երևի ավելի կսազեր :)) Դե ասեք նկարի միջի տղան ով է:

Փոշմանեցի, խմբագրում եմ գրառումս: Աչքիս՝ Հեմինգուեյն ա :))

StrangeLittleGirl
19.06.2014, 21:58
Փոշմանեցի, խմբագրում եմ գրառումս: Աչքիս՝ Հեմինգուեյն ա :))

Մինչև էդ ի՞նչ էիր գրել :))
Հա, ինքն ա

CactuSoul
20.06.2014, 02:51
Մինչև էդ ի՞նչ էիր գրել :))
Հա, ինքն ա

Հարցրել էի՝ քաղաքական գործի՞չ ա: ))

Smokie
10.07.2014, 09:17
Էս ով ա եկե՞լ:love
http://i.imgur.com/HBByOcs.jpg

Skeptic
10.07.2014, 09:22
Սմոք, նկարի ներքևի ձախ անկյունում գրած ա: :pardon

Smokie
10.07.2014, 10:25
Սմոք, նկարի ներքևի ձախ անկյունում գրած ա: :pardon

Վայ

Քանի դեռ մանր տառեր են, մի բան անեմ:oy

Rammstein
10.07.2014, 10:45
Խմբագրվեց: :)

Ներսես_AM
10.07.2014, 12:29
Թոմ Հենքսն ա, բայց նկար դուք դրեք։ :)

Guest
10.07.2014, 12:46
http://i.imgur.com/ZCraV7l.jpg

Rammstein
10.07.2014, 13:13
Նեյմարն ա՞: :))

Guest
10.07.2014, 14:28
Նեյմարն ա՞: :))

Ոչ :)

CactuSoul
10.07.2014, 15:54
Չեմ կարծում, թե ինքը կլինի, բայց Արտոյին նմանացրի ))

Ռուֆուս
10.07.2014, 15:55
Ֆուտբոլիստ ա, Բրազիլիայի թիմից, մեծ մազերով, անունը չգիտեմ :)

Yellow Raven
10.07.2014, 16:05
Ֆուտբոլիստ ա, Բրազիլիայի թիմից, մեծ մազերով, անունը չգիտեմ :)

Դավիդ Լուիզի հետ ես երևի

http://img.bleacherreport.net/img/images/photos/002/789/026/hi-res-090a914f08ee4494fd78ee3d7ca2899b_crop_north.jpg?w=630&h=420&q=75

Guest
10.07.2014, 16:57
Այո, Լյուիզն ա

http://i.imgur.com/3TazV0q.jpg

Smokie
09.09.2015, 15:39
Եկել եմ թեման ակտիվացնեմ::)

Կարծում եմ շատ հեշտ ա;)
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e8/%D0%9A%D1%80%D0%B0%D1%81%D0%BD%D0%BE%D0%B0%D1%80%D0%BC%D0%B5%D0%B5%D1%86_%D0%AE%D1%80%D0%B8%D0%B9_%D0%9D%D0%B8%D0%BA%D1%83%D0%BB%D0%B8%D0%BD %2C_1939-1940_%D0%B3%D0%B3.jpg

Chuk
09.09.2015, 15:40

Մեր բակի Տիկոն ա էս: Նիկուլինին էնքան նման էր, որ Տիկոյին Նիկուլին էինք ինչ-որ ժամանակաշրջան ասում :))

Smokie
09.09.2015, 16:55
Մեր բակի Տիկոն ա էս: Նիկուլինին էնքան նման էր, որ Տիկոյին Նիկուլին էինք ինչ-որ ժամանակաշրջան ասում :))

Միանգամայն իրավացի ես՝ Տիգրան Նիկուլին:aha

erexa
12.06.2016, 00:51
Դե ձեզ դեսնամ։

http://i.imgur.com/psi1nFF.jpg

keyboard
12.06.2016, 11:49
Շերոն Սթոունն ա երևի :esim

erexa
12.06.2016, 12:54
Շերոն Սթոունն ա երևի :esim

Չէ, ինքը չի:

Ուլուանա
15.06.2016, 05:46
erexa, ինչ–որ հուշում կանե՞ս. օրինակ՝ երգչուհի՞ ա, դերասանուհի՞ ա, ո՞ր թվերին ա ավելի հայտնի եղել, մոտավորապես ի՞նչ տարիքի ա հիմա, և այլն։ Դեմքը շատ ծանոթ ա թվում, բայց առանց հուշման տեղը չեմ բերում...

Smokie
15.06.2016, 10:23
Ես վաղուու՜ց Բրիտնի Սփիրսի փոքր ժամանակվա մի նկար եմ տեսել, որտեղ աչքերը շատ նման էին թվում հիմիկվանին: Բայց մեծացած Բրիտնիին նման չի՝ վերջինիս աչքերը մեծ են::))

Գտա էդ տեսածս նկարը

http://3.bp.blogspot.com/-_7rEDuyhdzg/UCVigzyGg_I/AAAAAAAACGc/SQNxjaQSM2Q/s1600/britney_spears_childhood_photos-%257B29%257D.jpg

Լեո
15.06.2016, 11:06
Դե ձեզ դեսնամ։

http://i.imgur.com/psi1nFF.jpg

Փոքրիկ աղջիկն ինձ ծանոթ թվաց, մի քանի հայտնի մարդկանց նմանեցրեցի:

Բայց չդիմացա ու գուգլեցի, պարզվեց մեծ տարիքում լրիվ անծանոթ ու անհայտ մարդ էր ինձ համար, ում մասին կյանքում չէի լսել :D

ivy
15.06.2016, 19:57
Ես էլ գուգլեցի :'

Ուլուանա
15.06.2016, 20:58
Ես էլ գուգլեցի :'
Քեզ է՞լ էր անծանոթ :))։

ivy
15.06.2016, 21:18
Քեզ է՞լ էր անծանոթ :))։

Ըհը, ու չեմ պատկերացնում, որ ինքն էստեղ ինչ֊որ մեկին ծանոթ լինի։

Ուլուանա
15.06.2016, 21:42
Ըհը, ու չեմ պատկերացնում, որ ինքն էստեղ ինչ֊որ մեկին ծանոթ լինի։
Իյա :)): Ես որոշել էի դիմանալ ու չգուգլել, բայց վերջ, ես էլ գնամ Գուգո ձյաձյայի մոտ։

StrangeLittleGirl
15.06.2016, 21:44
Իյա :)): Ես որոշել էի դիմանալ ու չգուգլել, բայց վերջ, ես էլ գնամ Գուգո ձյաձյայի մոտ։
Մի հատ ականջիս ասեք էլի: Հեռախոսով եմ, չի գուգլվում:

ivy
15.06.2016, 21:47
Մի հատ ականջիս ասեք էլի: Հեռախոսով եմ, չի գուգլվում:

Հավատացնում եմ, էդ անունը քեզ ոչինչ չի ասի ։))

Ուլուանա
15.06.2016, 21:49
Ես էլ չեմ ճանաչում։ Անունը լսած էլ չկայի։

StrangeLittleGirl
15.06.2016, 21:52
Հավատացնում եմ, էդ անունը քեզ ոչինչ չի ասի ։))
Հա բայց ասեք :beee

Tiger29
15.06.2016, 21:57
Իմ Գուգլը էսպես ասեց`

Սոֆի Լորեն

Չեմ կարծում թե ծանոթ չի:

ivy
15.06.2016, 21:59
Իմ Գուգլը էսպես ասեց`

Սոֆի Լորեն

Չեմ կարծում թե ծանոթ չի:

Քո գուգլը քեզ խաբում ա, ու կարող ա erexa-ին էլ ա խաբել :))

insider
15.06.2016, 21:59
Ես էլ ոչ տեսել, ոչ էլ լսել էի )

Отправлено с моего iPhone используя Tapatalk

Tiger29
15.06.2016, 22:08
Քո գուգլը քեզ խաբում ա, ու կարող ա erexa-ին էլ ա խաբել :))

http://i.imgur.com/FFx6KAN.jpg

Իմ գուգլը էս նկարները բերեց, ես էլ իմ ուզած տարբերակը ընտրեցի)

Ուլուանա
15.06.2016, 22:19
Քո գուգլը քեզ խաբում ա, ու կարող ա erexa-ին էլ ա խաբել :))
Միամիտ erexa ա տեսել, խաբել ա, հա՞ :D։

http://i.imgur.com/FFx6KAN.jpg

Իմ գուգլը էս նկարները բերեց, ես էլ իմ ուզած տարբերակը ընտրեցի)
Դրածիդ մեջ լիքը տարբեր կանայք են, որոնցից միայն մեկն ա Սոֆի Լորենը, ինչի՞ հենց իրան ընտրեցիր որ :))։ Իսկ որոնվող հերոսուհին մի քանի նկարում կա։

Ուլուանա
15.06.2016, 22:26
Ընդ որում՝ հերիք չի՝ անծանոթ ա, դեռ մի բան էլ հեչ նման չի փոքր ժամանկվան :))։ Նույնիսկ եթե շատ լավ ճանաչեի էս դերասանուհուն, էս մանկական նկարը տեսնելիս ոչ մի դեպքում գլխի չէի ընկնի, որ ինքն ա. ես կասեի՝ անճանաչելիորեն ա փոխվել։

Լեո
16.06.2016, 09:17
Իսկ կարո՞ղ ա հենց erexa-ի փոքր ժամանակվա նկարն ա :8

Chilly
16.06.2016, 10:57
Դե ձեզ դեսնամ։

http://i.imgur.com/psi1nFF.jpg

http://images5.fanpop.com/image/photos/31000000/Natalie-in-Gypsy-natalie-wood-31044319-500-500.jpg

Ուլուանա
17.06.2016, 17:45
erexa–ն մտավ Ակումբ, բայց ձայն–ձուն չհանեց... :unsure
Բա հիմա ի՞նչ ենք անելու էս երեխու հետ :D։

erexa
23.06.2016, 17:01
Ափսոս, ո՛չ ոք չկարողացավ գուշակել, Նատալի Վուդն էր, փոքր ժամանակ: :)

StrangeLittleGirl
23.06.2016, 17:11
Ափսոս, ո՛չ ոք չկարողացավ գուշակել, Նատալի Վուդն էր, փոքր ժամանակ: :)
Սկի մեծ ժամանակ չկարողացանք գուշակել :)) Ո՞վ ա ինքը ու ինչու՞ պիտի իմանայինք:

erexa
23.06.2016, 17:39
Սկի մեծ ժամանակ չկարողացանք գուշակել :)) Ո՞վ ա ինքը ու ինչու՞ պիտի իմանայինք:

Դերասանուհի ա եղել:

Աթեիստ
23.06.2016, 21:12
Դերասանուհի ա եղել:

Այ, որ ասինք, իմացանք, որ տենց անունով դերասանուհի ա եղել։
Բայց թեման ենթադրում ա էնքան հայտնի, որ նկարը դնողից բացի էլի մարդ ճանաչի ։)

Cassiopeia
27.06.2016, 17:36
Գուշակեք, թե փոքրիկ հեծանվորդն ո՞վ է։

https://img-s2.onedio.com/id-57691f79cffe9c112b47df54/rev-0/w-635/f-jpg-webp/s-9ea15573383dc2a48dbdc4593f3c9e3b3fa883e2.webp

StrangeLittleGirl
27.06.2016, 17:41
Գուշակեք, թե փոքրիկ հեծանվորդն ո՞վ է։

https://img-s2.onedio.com/id-57691f79cffe9c112b47df54/rev-0/w-635/f-jpg-webp/s-9ea15573383dc2a48dbdc4593f3c9e3b3fa883e2.webp
Չի էրևում :(

Աթեիստ
27.06.2016, 18:25
https://s26.postimg.org/w5jj91zp5/Guess1.jpg

Cassiopeia
27.06.2016, 18:26
Չի էրևում :(

Իսկ հիմա՞

https://s26.postimg.org/hnmc128e1/Clipboard_1.jpg