PDA

Դիտել ողջ տարբերակը : www.e-armenians.com -



Universe
19.07.2010, 11:56
Ձեր ակնկալիքները vs. Մեր Ծառայություններին

Կայքից օգտվողներին մենք կտրամադրենք բավանական թարմ, օգտակար եւ գործնականում կիրառելի տեղեկություններ այն մասին, թե ինչպես այս կամ այն կայքը կարելի է դարձնել որակյալ, բարձր վարկանիշ վայելող ու հանրաճանաչ։ Հաճախակի թարմացվող հոդվածներին զուգահեռ մենք կտրամադրենք կարեւոր գործիքներ՝ մտքերը կյանք կոչելու համար։ Մենք ուրախ կլինենք, եթե մեր կայքը օգտակար դառնա սկսնակ եւ (ինչո՞ւ ոչ) փորձառու վեբ-վարպետների, կայքի կառավարիչների ու սեփականատերերի համար։



Մենք նաեւ առաջարկում ենք Ձեզ գրանցվել (http://www.e-armenians.com/member/register) մեր կայքում եւ օգտվել լիարժեք մեր բոլոր ծառայություններից, այդ թվում՝ դառնալ բլոգեր ու ակտիվորեն մասնակցել մեր բլոգի (http://www.e-armenians.com/blogs/) աշխատանքներին։



Մաղթում ենք Ձեզ օգտակար նավարկում մեր էջերում։

Կարծիքնե՞ր...

աղբյուր (http://e-armenians.com)

hayterrorist
19.07.2010, 14:43
Ես կցանկանայի իմանալ, ինչպես անեմ, որ կայքիս վարկանիշը բարձրացնեմ. օգնեք. www.norhayastan.ru

tikopx
19.07.2010, 15:06
դիզայնը կգնահատեի միջին
Կայքի աշխատանքը`արագագործությունը` Գերազանց
ընդհանուր կայքի գնահատականը` լավ

Universe
20.07.2010, 00:55
Ես կցանկանայի իմանալ, ինչպես անեմ, որ կայքիս վարկանիշը բարձրացնեմ. օգնեք. www.norhayastan.ru

Ծանոթացիր www.e-armenians.com ի բովանդակության հետ;)

---------- Ավելացվել է՝ 01:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:48 ----------

http://www.e-armenians.com/blog/proper-title-tag/

hayterrorist
20.07.2010, 06:33
Ծանոթ եմ. էտ գրանցվելու տեղերը չգիտեմ, թե ինչպես անեն, որ կայքը որոնողական համակարգերում առաջին էջում լինի և այլ նմանատիպ բաներ................................

Universe
20.07.2010, 14:29
Ծանոթ եմ. էտ գրանցվելու տեղերը չգիտեմ, թե ինչպես անեն, որ կայքը որոնողական համակարգերում առաջին էջում լինի և այլ նմանատիպ բաներ................................

Հիմնականում սկսիր www.dmoz.org , ից, հետո Google Webmasters ում էլ լավ կանես sitmeap.xml ը ներմուծես, որպեսզի կարողանաս հետևես կայքիդ ընթացիկ ինդեքսացիային: Մի խոսքով, dmoz.org ում որ հաստատվեց կայքդ (մոդակա մեկ ամսվա ընթացքում) ,իմացիր, դա արդեն լուրջ առաջընթաց է:

hayterrorist
20.07.2010, 16:31
Էնտեղ գրանցվել չեմ կարում ձևը չգիտեմ

Universe
20.07.2010, 18:06
Էնտեղ գրանցվել չեմ կարում ձևը չգիտեմ

Դմոզը ժամանակավորապես փակել է գրանցումը:

hayterrorist
21.07.2010, 06:58
իսկ կօգնեք էնենց անեմ, որ որոնողական սայտերում առաջին էջում լինի կայքս???

Universe
21.07.2010, 13:53
իսկ կօգնեք էնենց անեմ, որ որոնողական սայտերում առաջին էջում լինի կայքս???

Իսկ կոնկրետ ի՞նչ: Օրինակ, սռչ տան Angelina Jolie ու քո սայթը բերի՞:
Նախ դու վերջնականապես մտածիր, թե ինչի՞ մասին է կայքդ, ո՞րն է դրա նպատակը, բովանդակության ուղղվածությունը, հետո որոշիր Meta tags երը ՃՇԳՐԻՏ և գրագետ ձևերով տեղադրել, հետո Sitemaps ը հանձնի գուգլին և հետևիր ինդեքսացիային: Կան ծրագրեր, որոնք միանգամից ընդունակ են մի 500-700 կատալոգներում գրանցել, գտի և օգտվի այդ ծրագրերից (հիմա ես չունեմ): Խորհուրդ կտամ որոնման հմակարգերից հիմնականում կենտրոնանաս Յանդեքսի և Գուգլի վրա, յահուն և մնացածը հայկական քոնթենթով սայթերի համար այդքան էլ հարմար չեն, այսինքն քեզ շատ յուզեր չեն բերի... Ամեն դեպքում եթե դու մանրամասնորեն ուսումնասիրած լինեիր www.e-armenians.com կայի բովանդակությունը, կարծում եմ, որ նման հարց չէիր տա: Ավելի գրագետ կլինի, եթե պնդրեմ, որպեսզի փորձեք մեկ անգամ էլ ընթերցել;)

Universe
23.07.2010, 01:18
ՀԱՏՈՒԿ նրանց համար, ովքեր ցանկանում են օպտիմիզացնել, ձեռք բերել վարկանիշ, ծանոթանալ կայքերի ստեղծման և տարածման գրագետ հմտություններին... մի խոսքով, կայք, որը դեռևս միկն է իր հասկանալի և հայատառ բովանդակությամբ...
Այցելեք http://www.e-armenians.com/blog , մասնակցեք քննարկումներին, հայտնեք ձեր կածիքը... Սովորեք...;)

Universe
26.07.2010, 22:03
Ճիշտն ասած ակնկալում էի ՎեբՎարպետների կարծիքը նախագծի մասին:think

Chuk
26.07.2010, 23:09
Ոչ որպես վեբվարպետ, այլ շարքային կիրառող:
Կայքի ընդհանուր տեսքը համակրելի է, պարզ, տրամադրող: Դուր չի գալիս միայն eArmenians գրելաձևը, մասնավորապես explorer-ի նշանը: Բովանդակությունը թերթելուց տպավորություն եմ ստանում, որ բավական հարուստ է, մեկումեջ մի քանի նախադասություն կարդալուց տպավորություն ունեմ, որ նորմալ է շարադրված: Բայց ավելին ասել չեմ կարող, քանի որ ժամանակը չի թույլատրել նյութերին նորմալ ծանոթանալ: Ուղղակի շատ ուրախ եմ, որ հայերենով նման ռեսուրս ու նման նյութեր կան :)

ArmBoy
27.07.2010, 09:28
Ես կցանկանայի իմանալ, ինչպես անեմ, որ կայքիս վարկանիշը բարձրացնեմ. օգնեք. www.norhayastan.ru


Ծանոթացիր բլոգի գրառումներին, հատկապես կայքի առաջխաղացմանը (http://www.e-armenians.com/website-promotion/) վերաբերող թեմաներին եւ օգտվիր SEO-Certified անվճար առցանց ծառայությունից (http://www.e-armenians.com/services/seo-verification/) եւ ստացիր օգտակար խորհուրդներ: Հաստատ կայքիդ վարկանիշդ կբարելավես:

Կան պարզ միջոցներ, որոնց շնորհիվ, օրինակ, "առողջապահություն" բառով (եւ այլ բառերով) մեր կայքը (http://www.healthrights.am/) google-ում զբաղեցրել է 1-ին տողը (http://www.google.am/#hl=hy&source=hp&q=%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&btnG=Google-%D5%AB+%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4&fp=f2268e20b1d78d25):

ArmBoy
28.07.2010, 00:20
... Կան ծրագրեր, որոնք միանգամից ընդունակ են մի 500-700 կատալոգներում գրանցել, գտի և օգտվի այդ ծրագրերից (հիմա ես չունեմ):

Հանկարծ նման բան չանես ու ոչ մեկին էլ այսպիսի խորհուրդ մի տուր: Նախ՝ անիմաստ է, եւ հետո էլ՝ անարդյունավետ: Երրորդն էլ այն է, որ չարժե, որ քո կայքը հայտնվի չինական, մալազիական եւ այլ, քո կայքի հետ ընդհանրապես կապ չունեցող անկապ ու անիմաստ դիրեկտորիաներում, էլ չեմ ասում, որ գուգլը կարող է վատ իմաստով ազդվել նման իրավիճակից...


Խորհուրդ կտամ որոնման հմակարգերից հիմնականում կենտրոնանաս Յանդեքսի և Գուգլի վրա, յահուն և մնացածը հայկական քոնթենթով սայթերի համար այդքան էլ հարմար չեն, այսինքն քեզ շատ յուզեր չեն բերի...

Գուգլը հասկացանք, յանդեքսը ո՞նց է հայալեզու կայքի համար յուզեր բերելու...

Universe
28.07.2010, 01:16
Գուգլը հասկացանք, յանդեքսը ո՞նց է հայալեզու կայքի համար յուզեր բերելու...

Մեծամասնություն են կազմում նաև Յանդեքսից օգտվողները: Ինչի՞, Յանդեքսը հայերեն չի՞ կարողանում "Կարդալ":)


Հանկարծ նման բան չանես ու ոչ մեկին էլ այսպիսի խորհուրդ մի տուր: Նախ՝ անիմաստ է, եւ հետո էլ՝ անարդյունավետ: Երրորդն էլ այն է, որ չարժե, որ քո կայքը հայտնվի չինական, մալազիական եւ այլ, քո կայքի հետ ընդհանրապես կապ չունեցող անկապ ու անիմաստ դիրեկտորիաներում, էլ չեմ ասում, որ գուգլը կարող է վատ իմաստով ազդվել նման իրավիճակից...

Դե եթե բռնես չիանակում մենակ գրանցես, գուգլի կողմից վրան նայող չի լինի, ուր մնաց ազդվի: Գուգլը որքան որ տեղյակ եմ, Չինացիների հետ այդպես էլ չհաշտվեց, իսկ այդքանից հետո էլ գուգլը բան ու գործ չունի, պետքա չինացիների կայքերը ինդեքս անի՞...:think

Universe
28.11.2010, 14:51
«.рф» զոնան՝ այլեւս իրականություն (http://www.e-armenians.com/blog/russian-national-rf-zone/)
Գուգլը մուտք է գործում... MS Office (http://www.e-armenians.com/blog/google-cloud-ms-office/)
Սկայպի ռեկորդը. 25 միլիոն օնլայն հաճախորդ (http://www.e-armenians.com/blog/skype-25-million-concurrent-users/)

Այս եւ նմանատիպ այլ հետաքրքրաշարժ նորությունների մասին տեղեկացիր www.E-armenians.com ից...

Universe
23.12.2010, 07:55
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
SEO CERTIFIEDTM ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (BETTA)

SEO CertifiedTM ծառայությունը կայքի տնօրեններին ու վեբվարպետներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եւ այցելուներին տեղեկացնել իրենց կայքերի SEO-կարգավիճակի մասին։ Սա բացառապես անվճար ծառայություն է. Ձեզնից կպահանջվի միայն ուղարկել Ձեր կայքի տվյալները, մինչեւ 1 շաբաթվա ընթացքում ստանալ այդ կայքի «SEO-էպիկրիզը» (SEO-գնահատականը), ըստ անհրաժեշտության՝ կատարել համապատասխան ուղղումներ, եւ, գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, կայքում տեղադրել վերջինիս SEO-որակը խորհրդանշող բաններներից որեւէ մեկը։

Ինչե՞ս կարող է SEO CertifiedTM ծառայությունը նպաստել Ձեր կայքի առաջմղմանը
Մեր մասնագետների (որպես «անկախ գնահատողների») կարծիքը թուլ կտա ստանալու կայքի վերաբերյալ անաչառ տվյալներ՝ ինչքանո՞վ է այն համապատասխանում գուգլի եւ մյուս հիմնական որոնող համակարգերի պահանջներին, ի՞նչ թերություններ կան, որոնց ուղղելը միայն կնպաստի կայքի առաջմղմանը եւ վարկանիշի բարձրացմանը։
Այցելուները կտեղեկանան այն մասին, որ Ձեր կայքը ենթարկվել է անկախ փորձաքննության եւ ստացել SEO CertifiedTM հավաստագիրը։ Նման գնահատականին արժանանալը կբարձրացնի Ձեր կայքի նկատմամբ այցելուների վստահությունը եւ հարգանքը։
Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու կայքի վերաբերյալ մեր այցելուների կարծիքներին եւ մեկնաբանություններին. նման հետադարձ կապը թուլ կտա մեկ անգամ եւս տեղեկանալու եւ հասկանալու «երրորդ մարդկանց» կարծիքը Ձեր կայքի վերաբերյալ։
Բավականաչափ «դիտումներ եւ կարծիքներ հավաքելով», Ձեր կայքի հղումը կարող է իր տեղը գտնել մեր ծառայությունը ներկայացնող բոլոր էջերում՝ ամենաշատ դիտված եւ ամենաթեժ կայքերի ցանկում։
SEO CertifiedTM որակի չափորոշիչները
SEO CertifiedTM հավաստագիր կստանան միայն այն կայքերը, որոնք համապատասխանում են հետեւյալ պահանջներին՝

Կայքի գլխավոր եւ հիմնական էջերը, CSS-ները եւ RSS-ները համապատասխանում են W3C ստանդարտներին.
Կայքը չի պարունակում վնասաբեր եւ SEO-անթույլատրելի վեբ-ծրագրեր եւ HTML կոդեր (hidden text, cloaking, sneaky redirects, duplicate content, "doorway” pages եւ այլն).
Կայքն ունի օպտիմալ նավիգացիոն կառուցվածք՝ հիմնական բաժինների ու ենթաբաժինների հստակ տարանջատմամբ եւ ներքին հղումների ճիշտ կազմությամբ.
Կայքը կազմված է պարբերաբար թարմացվող եւ օգտակար բովանդակությամբ էջերից.
Կայքի առանձին էջերը հստակ տարբերվում են միմյանցից՝ մեգա թեգերով, բովանդակությամբ եւ SEO-հարմարեցված URL հղումներով։
Այս հիմնական 5 չափորոշիչներով առաջնորդվելուց բացի, մեր մասնագետները կտրամադրեն լրացուցիչ խորհուրդներ։



SEO CertifiedTM հավաստագիրը ստանալու 3 պարզ փուլերը

Գրանցեք Ձեր կայքը՝ նշելով. (http://www.e-armenians.com/doc/contact/)
ա) կայքի վերնագիրը,
բ) կայքի նկարագրությունը,
գ) կայքի URL հասցեն, եւ
դ) Ձեր գործող էլ. փոստի հասցեն

Ըստ անհրաժեշտության, կատարեք կայքի SEO-բարելավմանն ուղղված մեր մասնագետների հրահանգները (նրանք Ձեզ հետ կկապվեն email նամակագրության միջոցով, Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեով).

Տեղադրեք Ձեր կայքի գլխավոր էջում մեր SEO-հավաստագիրը խորհրդանշող բաններներից մեկնումեկը (http://www.e-armenians.com/seo-certified/banners/), որոնք որպես հղում ուղղված կլինեն դեպի Ձեր էջը (այս մասին դուք կստանաք լրացուցիչ հրահանգներ)։

e-armenians
12.01.2011, 23:31
նորմալա, բայց ավելի հետաքրքիր կլիներ այն դեպքում երբ ֆորումի քննարկումները թեժ լիներ

Մերսիներ, օրերը տաքանալուն պես կփորձեմ թեժացնել... :)

Հայեր, փաստորեն e-armenians.com-ի վերաբերյալ այլ կարծիքներ չկա՞ն...

AMzone
13.01.2011, 01:46
Մերսիներ, օրերը տաքանալուն պես կփորձեմ թեժացնել... :)

Հայեր, փաստորեն e-armenians.com-ի վերաբերյալ այլ կարծիքներ չկա՞ն...

իմ կարծիքով ֆոնտերը պետք է փոխել, ընենց տպավորությունա ոնցվոր քարով տաշած լինեն.

e-armenians
13.01.2011, 12:01
իմ կարծիքով ֆոնտերը պետք է փոխել, ընենց տպավորությունա ոնցվոր քարով տաշած լինեն.

Արիանի, արիալի AMU-ներն եմ դրել... Իսկ ո՞ր ֆոնտը կառաջարկեիր:

AMzone
13.01.2011, 12:40
Արիանի, արիալի AMU-ներն եմ դրել... Իսկ ո՞ր ֆոնտը կառաջարկեիր:

Tahoma, 'Tahoma Armenian', Sylfaen, 'Arial Unicode', 'Arial Unicode MS', FreeSans, sans-serif;

e-armenians
13.01.2011, 15:31
Tahoma, 'Tahoma Armenian', Sylfaen, 'Arial Unicode', 'Arial Unicode MS', FreeSans, sans-serif;

Հետեւեցի քո խորհրդին եւ փոխեցի ֆոնտ-ընտանիքը: Մերսիներ:
Բայց, որ ասեմ էական տարբերություն տվեց, սուտ կլինի :)

AMzone
13.01.2011, 15:37
Հետեւեցի քո խորհրդին եւ փոխեցի ֆոնտ-ընտանիքը: Մերսիներ:
Բայց, որ ասեմ էական տարբերություն տվեց, սուտ կլինի :)

չգիտեմ, դու ոնց, բայց ես են մյուս ֆոնտերովտ չէյ կարում կարդալ.. անհարմար էր, իսկ սենց միտեսակ փափուկ ոնցվոր լինի տառերը.

e-armenians
13.01.2011, 15:45
Ըհը... ամեն ինչ արեցի, որ փափուկ կարդաք :)

մերսիներ կրկին

Universe
21.01.2011, 13:34
Բլոգներում նոր դիզայնը դուրս շատ եկավ: իսկ հետագայում ամբողջ կայքնե՞լ է նույն տեսքն ստանալու: Ուղղակի առաջվանինին արդեն սովորել էի: Որ ճիշտն ասեմ, WEB գործիքներում գունային գամման ընտրելու համար գրեթե ամեն օր այցելում եմ այդ կայք:

Մարկիզ
04.02.2011, 21:16
Նոր նկատեցի, որ կայքի դիզայնը լրիվ փոխվել է:ok: Շա՜տ դուրս եկավ... համ ձևավորումը, համ էլ ներկայացման ձևը: Ինքս վեբ-դիզայից ու սայթեր սարքելուց բավականին հեռու եմ, բայց մի քանի հոդված կարդալով հասկացա, որ ահագին օգտակար նյութեր կան...

Իրոք, լավն է: Բրավո…:)

e-armenians
05.02.2011, 20:45
Շնորհակալ եմ գովեստի խոսքերի համար: Հուսով եմ, որ բովանդակությունը ոչ պակաս կհետաքրքրի :)

e-armenians
10.02.2011, 00:05
Վեբ բլոգում (http://www.e-armenians.com/) բացվել է նոր՝ վերլուծական հոդվածների բաժին (http://www.e-armenians.com/reviews/):

Կարծում եմ, որ կհասցնեմ ամիսը մի քանի վերլուծական տեղադրել, նաեւ ակնկալում եմ մյուսների ակտիվ մասնակցությունը: Զարմանալիորեն, բաժինը բացվելուց մեկ օր անց մեր e-բլոգերներից մեկից ստացա եւ տեղադրեցի բավականին սուր հոդված: Կաշխատեմ բաժինը պահել օբյեկտիվ եւ հեռու տարբեր սեւ-փիառներից: Ուրախ կլինեմ, եթե բաժնում հայտնվեն նաեւ դրվատանքի հոդվածներ, դարձյալ՝ անաչառ եւ չեզոք դիրքերից գրված:

Վերլուծական հոդվածների բաժնի մասին Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այս հոդվածում (http://www.e-armenians.com/blog/new-category-reviews/):

Արամ
10.02.2011, 00:09
Դիզայնը շատ է դուրս գալիս, բայց Twitter-ի հոտեր եմ առնում::) Ընդհանուր առմամբ, գրագետ ստեղծված կայք ա կարևորը օգտակար, դեռ շատ բաներ չեմ կարդացել, բայց կկարդամ, հետաքրքիր ա:

e-armenians
10.02.2011, 03:21
Դիզայնը շատ է դուրս գալիս, բայց Twitter-ի հոտեր եմ առնում::) Ընդհանուր առմամբ, գրագետ ստեղծված կայք ա կարևորը օգտակար, դեռ շատ բաներ չեմ կարդացել, բայց կկարդամ, հետաքրքիր ա:

Մերսիներ: Դիզայնն իմը չի (նշել եմ ֆութերում), ես պարզապես ձեւափոխություններ եմ արել: Թեեւ ժպտալով էիր գրել, բայց թվիտերյան հոտը չհասկացա: Ի՞նչը նկատի ունեիր, փլիզ մանրամասնիր: Եթե պարզապես կայֆիկ-սմայլիկ էր, էդ ուրիշ բան:

Արամ
11.02.2011, 18:14
Մերսիներ: Դիզայնն իմը չի (նշել եմ ֆութերում), ես պարզապես ձեւափոխություններ եմ արել: Թեեւ ժպտալով էիր գրել, բայց թվիտերյան հոտը չհասկացա: Ի՞նչը նկատի ունեիր, փլիզ մանրամասնիր: Եթե պարզապես կայֆիկ-սմայլիկ էր, էդ ուրիշ բան:

Դե դիզայնը էլի, չգիտեմ ինչի մոտս ասոցացվում է Տվիթեռի հետ:)

e-armenians
12.02.2011, 18:45
Դե՝ 100 մարդ - 100 ասոցիացիա...

e-armenians
24.06.2011, 11:57
Բլոգում բացվել են մի քանի նոր բաժիններ՝ Հարցազրույցներ (http://www.e-armenians.com/interviews/) եւ Օրվա խոսքը (http://www.e-armenians.com/briefs/#comment-526):

Համոզված եմ, որ ակումբի այս բաժնի ընթերցողներից շատերին կհետաքրքրի վերջին հարցազրույցը circle.am-ի Ավետիսի հետ (http://www.e-armenians.com/interviews/avetis-avagyan/#comment-530):

Chuk
24.06.2011, 14:47
Բլոգում բացվել են մի քանի նոր բաժիններ՝ Հարցազրույցներ (http://www.e-armenians.com/interviews/) եւ Օրվա խոսքը (http://www.e-armenians.com/briefs/#comment-526):

Համոզված եմ, որ ակումբի այս բաժնի ընթերցողներից շատերին կհետաքրքրի վերջին հարցազրույցը circle.am-ի Ավետիսի հետ (http://www.e-armenians.com/interviews/avetis-avagyan/#comment-530):
Լավ մտահղացում է: Կարծում եմ, որ կդառնամ այդ բաժնի մշտական ընթերցողը: Շնորհակալություն:

e-armenians
27.06.2011, 00:36
Լավ մտահղացում է: Կարծում եմ, որ կդառնամ այդ բաժնի մշտական ընթերցողը: Շնորհակալություն:

Քեզ էլ շնորհակալություն:

Մի նորություն եւս:

Հենց նոր տեղադրեցի առաջին էլ. գիրքը (ebook) - «Բարձր տրաֆիկ. Կոտրում ենք բոլոր միֆերը» (http://www.e-armenians.com/news/high-traffic-book/):

Այն հայերեն է, եւ համոզված եմ, որ կհետաքրքրի հատկապես բլոգերներին:

e-armenians
04.07.2011, 13:06
Ի՞նչ կասեք առաջին վիդեոդասի մասին (http://www.e-armenians.com/videotips/wp-url-optimization/): Նկատի ունեմ տեխնիկական գնահատական + որակ + այլ կարծիքներ:

Ակնկալում եմ լսել Ձեր անաչառ կարծիքները: Նախապես՝ մերսիներ:

Universe
12.09.2011, 16:47
Իմ կարծիքով սա հայկական համացանցում անեախելքըգլխին բլոգն է: Ուրիշ բան չունեմ ասելու: Միայն նյութերիվրա կատարվող աշխատանքը արդեն հերիք է կայքին բարձր գնահատականի արժանացնելու համար: