PDA

Դիտել ողջ տարբերակը : Дискотека Авария



romanista
18.07.2010, 20:18
Մի քիչ պատմեմ ռուսական էստրադայում ըստ իս միակ արժանի նախագծի մասին...


http://www.avariya.ru/img/news/ma2006logo.gif

Դեռ հեռավոր 1990-ին երկու երիտասարդներ Իվանովո քաղաքում` Ալեքսեյ Ռիժովն ու Նիկոլայ Տիմոֆեևը, հայտնաբերելով, որ երկուսն էլ նույն երաժշտական ճաշակն ունեն, որոշում են իրենց հայրենի քաղաքում, Լենինի պողոտա, տուն 21 հասցեով բացել դիսկո - ակումբ... այդպես էլ անում են, ու կարճ ժամանակում այդ դիսկոտեկը սիրվում է ամբողջ քաղաքի երիտասարդության կողմից... շուտով տղաներին միանում է չաղլիկը, հիանալի բաս-ձայնի տեր Օլեգ Ժուկովը... տղաները, որոնք մինչ այդ միքսում էին ռուսական և արտասահմանյան այդ ժամանակի պոպուլյար խմբերի կատարումները, սկսում են փորձել սեփական ձայնագրություններ ձայնագրել, ու դա նրանց մոտ ստացվում է ավելի լավ, քան ենթադրում էին... այդպես ծնվում են առաջին երգերը` "Проспект Ленина, 21", (արդեն բարդ չի հասկանալ, թե այս երգը ինչի մասին է) "Рэп для моей девчонки" և այլն: Շուտով տղաներին միանում է Իվանովոյում մեկ այլ դիսկոտեկ վարող Ալեքսեյ Սերովը... տղաները բացի դիսկոտեկից, նաև քաղաքային ռադիոյով վարում են երաժտական հաղորդումներ ու չափազանց սիրվում ժողովրդի կողմից: Իսկ դիսկոտեկի անունը դնում են "Ավարիա", քանի որ գրեթե մշտապես նրանց դիսկոտեկների ժամանակ ինչ որ անվնաս վթարներ են լինում (էլեկտրոէներգիայի անջատում, տեխնիկայի շարքից դուրս գալ և այլն): 1995-1997 թվականներին Ավարիան համագործակցում է իվանովոցի ոչ այդքան հայտնի երգչուհի Տատյանա Օխոմուշի հետ (որը այժմ արդեն զբաղվում է միայն երգերի տեքստեր գրելով ու անձամբ չի երգում), ինչի արդյունքում ծնվում են մի քանի գերազանց կատարումներ` "Малинки",(այո, այո, այս երգի օրիգինալ կատարումը ձայնագրվել է հեռավոր 1995-ին Օխոմուշի հետ դուետով, իսկ մեզ հայտնի Ֆրիսկեյի հետ տարբերակը, դա փոփոխված ձևն է) "Танцуй со мной", "Малиновый лес", "Начни и кончи"..."Пей Пиво" հանրահայտ երգն էլ ձայնագրվում է 1995-ին ու սկզբում դա դուետ էր տեղացի ռեպեր Զիգզագի հետ... 1997-ին, հավաքելով բավական թվով սեփական գործեր, Դիսկոտեկա Ավարիան Իվանովոյի մարզում թողարկում է "Танцуй со мной" ալբոմը, որը մարզում մեծ արագությամբ վաճառվում է.. տղաների համար բարեբախտաբար, ալբոմի մեկ օրինակ ընկնում է մոսկովյան հայտնի "Союз" ստուդիայի պրոդյուսերների ձեռքը, ու նրանք, լսելով այն, կապնվում են տղաների հետ ու առաջարկում տեղափոխվել Մոսկվա ու սկսել արդեն պրոֆեսիոնալ փոփ-խմբի կարիերա... առանց երկար մտածելու տղաները փակում են դիսկոտեկը ու մեկնում մայրաքաղաք... սկզբնական շրջանում որոշվում է որպես պրոֆեսիոնալ փոփ-խումբ իրենց առաջին ալբոմներում վերամշակել "Танцуй со мной" ալբոմի երգերը, հանելով Օխոմուշի հատվածները ու այդ կատարումները նոր ալբոմներում ներկայացնել որպես սեփական "ապրանք"... այդպես էլ արվում է` 1999-ին թողարկված "Песня про тебя и меня" ու "Марафон" և 2000-ին թողարկված "Авария Против" ալբոմներում նրանք գրեթե ամբողջությամբ վերամշակում ու "սեփականացնում են" "Танцуй со мной" ալբոմի երգերը, չվերամշակելով միայն "Танцуй со мной", "Малиновый лес" երգերը, որոնք այդպես էլ մնում են միայն իվանովյան ալբոմում... բացի վերամշակումներից, Ավարիան այս ալբոմներում ներկայացնում է նաև նոր գործեր, օրինակ, համագործակցելով բելոռուսական "Ляпис Трубецкой" խմբի հետ, "Песня про тебя и меня" ալբոմում ներկայացնում է նրանց հետ միասին ստեղծած 4 կատարում, որոնցից երեքը ռեմիքսներ էին բելոռուսական խմբի երգերի վրա, իսկ վերջինը հայտնի "Некуда деваться" երգն էր, որի սաքսաֆոնը նվագում է բելոռուսական խմբի սաքսաֆոնահարը: Առանձնապես մեծ աղմուկ հանեց "Ляпис Трубецкой"-ի "Ты кинула" երգի Ավարիայի ռեմիքսը, որում տղաները պարզապես բելոռուսներին ձեռք են առնում:) դեռ լավ է, որ խմբերի միջև վեճ չի ծագում))
"Марафон" ալբոմում, բացի վերամշակումներից ներկայացնում են ամանորյա թեմատիկայով երկու երգ` հայտնի "Новогодняя"-ն ու նաև "Песня снегурочки" երգը, ու ևս մի քանի նոր գործեր:
Իսկ "Авария Против"-ում, բացի վերամշակված ու թարմացած "Пей Пиво" երգից, Ավարիան ներկայացնում է մի քանի թարմ ռեմիքս այլ կատարողների ու խմբերի երգերի վրա , օրինակ "Грин Грей" խմբի երգերից մեկի, "Блестящие" խմբի հայտնի "Чао, бамбина" երգի վրա միանգամից 2 ռեմիքս ու, "Ляпис Трубецкой"-ի "Ты кинула" երգի օրինակով նաև "Жуки" խմբի "Влечение" երգի վրա, որում արդեն ձեռք են առնում "Жуки"-ի այդ երգի բառերը:)
2000-ի վերջում Ավարիան թողարկում է "Все хиты. Авария против" հավաքածուն, որում զետեղում է մինչ այդ թողարկված երեք ալբոմներից 12 լավագույն կատարումներ, իսկ որպես նորույթ, այս հավաքածուում ներկայացնում է 3 նոր ռեմիքս այլ խմբերի կատարումների վրա, որոնցից երկուսը "Мумий Тролль" խմբի երգերի վրա:
2001-ին թողարկվում են երկու երգ` "Заколебал Ты" (այս երգի օրիգինալը վաղուց են գրած լինում, բայց թողարկած չեն լինում մինչ այդ) ու "Песня про Яйца"... այս 2 երգը այնքան են սիրվում, որ խումբը որոշում է թողարկել այս երգերի առանձին սինգլները` "Заколебал Ты" ու "Яйца", որոնցում, բացի երգերի օրիգինալ կատարումներից զետեղում է նաև այդ երգերի մի քանի ռեմիքս, որոնք հենց իրենք էլ արել էին դրանց վրա:
Այդ տարվա վերջում թողարկվում է նրանց ամենահիթային ըստ իս ալբոմը` "Маньяки"-ն, որում բացի արդեն թողարկված սինգլների սիրված երգերից, զետեղվում են նաև նրանց ամենալավ երգերը` "Небо", "Х.Х.Х.И.Р.Н.Р." երգերի օրիգինալ տարբերակները, որոնցում երգում էր Օլեգ Ժուկովը, "На острие атаки", "Disco Superstar" երգերը...
2002-ին խմբի պատմության մեջ տեղի է ունենում ամենասարսափելին... ուղեղի ուռուցքից մահանում է խմբի ամենասիրված անդամներից մեկը` Օլեգ Ժուկովը...
Ի պատիվ խմբի, պետք է ասել, որ նույնիսկ դրանից հետո խումբը ոչ թե ցրվեց ու անհետացավ, այլ հավաքվեց, ավելի ուժեղացավ ու դարձավ ավելի հանրաճանաչ ու սիրված, իրեն հիասքանչ կերպով պահելով ռուսական կեղտոտ շոու - բիզնեսի բեմի վրա...
"Х.Х.Х.И.Р.Н.Р." ու "Небо" երգերը շատ են սիրվում հասարակության կողմից, և տղաները "Заколебал Ты" ու "Яйца" սինգլների օրինակով թողարկում են "Х.Х.Х.И.Р.Н.Р." մաքսիսինգլն ու "Небо" սինգլը, համապատասխանաբար 2002-ին ու 2003-ին այդ երգերի օրիգինալներով ու դրանց վրա արած ռեմիքսներով... բայց, այդ երգերում Օլեգի ունեցած քառատողերը հանվում են ու երգերը վերամշակվում, և միայն նոր, վերամշակված տարբերակների վրա են հանվում սինգլները... "Х.Х.Х.И.Р.Н.Р." մաքսիսինգլն հատնի է Ավարիայի դուետով ռուսական "Ленинград" ռոք-խմբի վոկալիստ Սերգեյ Շնուրովի, կամ ուղղակի Շնուրի հետ, նրա խմբի "Шоу-бизнес" հայտնի "քֆուրչի" կատարման վրա Ավարիայի արած երկու ռեմիքսների տեսքով, իսկ "Небо" սինգլում Ավարիան միքսում է հայտնի "Моральный кодекс" խմբի սիրված "Первый снег" կատարումը...
2003/04 - ի Ամանորին Ավարիան նկարահանվում է "Россия" հեռուստաալիքի ամանորյա "Снежная королева" մյուզիքլում, որտեղ տղաները խաղում են ավազակների դերը, կատարելով "Песенка разбойников" երգը, որը ավելի հայտնի է "Мы банда" անվանմամբ: Այդպես ծնվում է այդ նոր երգը իր արդեն պատրաստի տեսահոլովակով: 2005-ին Ավարիան ձայնագրում է նոր գործ` "Суровый рэп" երգը, որը միանգամից սիրվում է:Ավարաին սկզմում որոշում է նախկին սինգլների օրինակով այս երգերն էլ միքսել ու թողարկել սինգլներ, բայց հետո, մտածելով, որ սինգլների քանակը արդեն շատ է, այդ նոր սինգլները չեն թողարկվում սկավառակի վրա, այլ ներդրվում են ինտերնետում, իրենց պաշտոնականhttp://www.dabanda.ru/ և http://www.rap.su կայքերում, որտեղ ցանկացողները կարող են լսել ու ներբեռնել այդ սինգլները:
2006-ին Ավարիան թողարկում է իր վերջին մասշտաբային գործը`"Четверо парней" ալբոմը,որը նվիրվում է Օլեգ Ժուկովի հիշատակին, իսկ համանուն երգում կարելի է կրկին լսել Օլեգի ձայնը (երգը ձայնագրվել էր վաղուց, բայց ինչ-ինչ պատճառներով չեր թողարկվել)... բացի դրանից այստեղ կան ևս մի քանի նոր հիանալի կատարումներ, որոնց մեջ Ֆրիսկեյի հետ "Малинки"-ի նոր, թարմացված տարբերակը...
Դրանից հետո տղաները թողարկում են մի քանի հավաքածուներ` "The Best" MP3 ու CD հավաքածուները 2008 թվականին, "Grand Collection" CD, MP3 ու DVD հավաքածուները 2009-ին, որոնցից MP3-հավաքածուում ներկայացնում են իրենց լավագույն ալբոմներն ամբողջությամբ, իսկ DVD-հավաքածուում վերջապես թողարկում են 20 տարվա ընթացքում իրենց երգերի վրա նկարահանված տեսահոլովակները:

Ավարիան ունի բազում մրցանակներ, ստացած տարբեր երաժշտական մրցույթներում, փառատոններում ու մրցանակաբաշխություններում`

2001-ին մրցանակ «Золотой граммофон» ժողովրդական-երաժշտական մրցանակաբաշխությանը, "Заколебал Ты" երգի համար

2002-ին` "Звуковая Дорожка" մրցանակաբաշխության համար "Московский Комсомолец" թերթի կատարած հարցման արդյունքներով խումբը ճանաչվեց տարվա լավագույն խումբ ու տարվա լավագույն պարային նախագիծ

2003-ին` "Движение-2003" և "Муз-ТВ 2003" մրցանակաբաշխություններում ճանաչվեց տարվա լավագույն խումբ, իսկ վերջինում նաև` տարվա լավագույն պարային նախագիծ

2004-ում` նույն "Движение-2004"-ում կրկին ճանաչվեց տարվա լավագույն խումբ, իսկ "Муз-ТВ 2004" մրցանակաբաշխությանը "Небо" երգն ու երգի տեսահոլովակը ճանաչվեցին լավագույնը այդ տարի

2005-ին` "Песня года 2005" փառատոնում "Если хочешь остаться" երգը ճանաչվում է տարվա լավագույն երգ... նույն երգով այդ տարի խումբը դառնում է "Золотой Граммофон" մրցանակաբաշխության ֆինալիստ... "Музыкальные Награды MTV Россия" մրցանակաբաշխությանը ճանաչվում է տարվա լավագույն խումբ...

2006-ին "Опа!" երգով խումբը դառնում է "Золотой Граммофон" մրցանակաբաշխության ֆինալիստ... "Рекордъ - 2006" մրցանակաբաշխությանը "Если хочешь остаться" երգը ճանաչվում է տարվա լավագույն ռադիոհիթ... «Fashion People – 2006»-ում ստանում է «Звуки золота» մրցանակը... այդ տարի էլ "Звуковая дорожка"-ում ճանաչվում է տարվա լավագույն խումբ...

2007-ին "Малинки" երգով դառնում է "Золотой Граммофон" մրցանակաբաշխության ֆինալիստ...Муз-ТВ 2007-ում "Малинки"-ն ճանաչվում է տարվա լավագույն դուետ, իսկ երգի տեսահոլովակը` տարվա լավագույն տեսահոլովակ...

2008-ին Рекордъ 2008-ում "Малинки"-ին ճանաչվում է տարվա լավագույն ռադիոհիթ... MTV Rusian Music Awards 2008-ում, Dance նոմինացիայում հաղթում է խմբի "Паша FC" երգը...

2009-ին "ZD Awards 2008"-ում Dance նոմինացիայում հաղթելով, խումբը ճանաչվում է 2008-ի լավագույն պարային խումբ...

Խմբի մասին ավելի մանրամասն, իրենց պաշտոնական կայքում` http://www.avariya.ru

BeatleMan
18.07.2010, 22:26
Հարգում եմ իրանց, որակով բան են անում, տենց 2000-2002 թթ լսում էի: :sulel

Յայցա, յայցա նա նիխ ֆսե լյուբույուցա, յայցա յայցա իզ նիխ վիղոդիտ կուրիցա :D Լավ հիշացրիր գնամ կասետը ման գամ