PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Վահիկի, My World My Space-ի և BeatleMan-ի համատեղ պատմվածքը



Շինարար
18.07.2010, 16:50
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Վահիկ (http://www.akumb.am/member.php/257-%D5%8E%D5%A1%D5%B0%D5%AB%D5%AF)ն սկսում է, My World My Space (http://www.akumb.am/member.php/20255-My-World-My-Space)-ը՝ շարունակում, BeatleMan (http://www.akumb.am/member.php/16261-BeatleMan)-ն՝ ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների՝ իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Yellow Raven
18.07.2010, 21:01
Ռոջերն արթնացավ առավոտյան, չնայած նրան, որ քնել էր դեռ երեկոյան: Դեռ ավելին` նախորդ երեկոյան:
Առաջին քայլն եղավ սենյակի շուտափույթ օդափոխումը, քանի որ կիսագուլպաների քրտնած հոտը սենյակը գրեթե վերածել էր վակուումի: Զգալով, որ բաց պատուհանը չի հերիքում` որոշեց բացել նաև մյուս պատուհանը: Ութ պատուհան բացելուց հետո միայն հասկացավ, որ երեկո է ու այդ անտանելի հոտն ամենևին էլ կիսագուլպաներից չէր, այլ դրսից` չէ որ սենյակում օդափոխման անցք կար:
Արթնացավ մյուս երեկոյան և կրկին զգաց քթանցքերում տհաճագույն հոտ` այս անգամ արդեն քրտնած կիսագուլպաների հոտն էր: Հոտի նախօրդ օրվա պատճառաբանությունից ելնելով հանեց կիսագուլպաներն ու դրանցով փակեց օդանցքը:
Հանկարծ հնչեց հեռախոսի ձայնը.
-Ալո, Ռոջեր Բրեդլին լսում է Ձեզ,- ասաց նա,մտքում խիստ կասկածելով ասածի իրավացիության մեջ:
-Կներեք, ես մի շատ տարօրինակ հարցով եմ զանգահարել: Նախապես նշեմ, որ մենք ծանոթ չենք: Ուղղակի առօրյա պրոբլեմի պատճառով զուտ պատահական համարհավաքում է տեղի ունեցել: Հուսով եմ չեք մերժի ինձ:
-Իհարկե, ասեք, լսում եմ,- ասաց Ռոջերը` ևս մեկ անգամ մտածելով իր լսողական ապարատի կարողությունների մասին(ամեն դեպքում հոտառությունն իր մոտ ավելի էր զարգացած):
-Գիտեք, ես մենակ եմ ապրում, չունեմ ընկերներ և հարազատներ: Միակ բարեկամս հեռախոսս է ,որով կարողանում եմ գոնե թոթափել առօրյա տխրությունս:
-Ըըը, ճիշտն ասած ես Ձեզ լավ չհասկացա, դուք ցանկանում եք, որ ես լինեմ Ձեր հեռախոսը, թե՞ թոթափեմ ձեր տխրությունը…
-Դուք ինձ ծաղրու՞մ եք:
-Իհարկե, ոչ: Եթե կա ինչ-որ մեկը, որին ես կարող եմ ծաղրել՝ դա... այո՛, դուք գուշակեցիք՝ դա մեր հարևան Դեյվիդն է:
-Կներեք, ես երևի սխալվել եմ, հաջողություն,-պատասխանեց անծանոթուհին և Ռոջերի ականջին հասան հեռախոսի անցակալի ազդանշանները: Ուզեց հանի կիսագուլպան ու դրանով փաթաթի հեռախոսը, բայց, ավաղ, այն օդանցքում էր:
Ռոջերին մնում էր քնել...
Արթնանալուց հետո զգաց, որ քնել էր նստած: Դեռ ավելին, աթոռը իրեն մի փոքր անհարմար սարք էր թվում, որի մեջտեղում կլոր մեծ անցք էր: Երեք-չորս ժամ անց միայն հասկացավ, որ նստած է զուգարանակոնքին, իսկ հետույքն ամբողջությամբ թաց է: Արագ կարգի բերեց իրեն և դուրս գալով զուգարանից իր առջև տեսավ մի գեղեցիկ կնոջ:
-Բարև Ձեզ, պարո՛ն Բրեդլի, հիշու՞մ եք ինձ:
-Ըըը, մի՞գուցե դուք տխրություն թոթափող այն կինն եք:
-Գիտեք, Ձեր սարկազմն ամենևին տեղի նչէ, հասկացեք, դուք պատվազրկել եք իմ աղջկան: Դուք հասկանու՞մ եք ինչ եք արել: Ախր նա տակավին անչափահաս էր: Ես եկել եմ պահանջելու... պահանջելու, որ դուք ինձ էլ պատվազրկեք: Դե՞, միսթր Բրեդլի...
-Գիտեք, ես ավելի լավ է քնեմ,- ասաց Ռոջերն ու ննջեց:

My World My Space
19.07.2010, 00:22
Կարծես երազում շարունակում էր լսել կնոջ ձայնը: Անտանելի է` մտածեց նա և ափսոսաց, որ գուլպաներն օդանցքում են. կարելի էր դրանցով ականջները խցանել... "դուք պատվազրկել եք իմ աղջկան....", ինչպիսի վերամբարձ խոսքեր` կիսաերազում մրթմրթաց նա: Կարելի է մտածել այդ աղջիկը երբևէ պատիվ է ունեցել.... Նորից տհաճ հոտեր զգաց, հարմարացրեց նստած տեղը և զգաց, որ այս անգամ գուլպաները ոչ մի կապ չունեն. պետք էր ջուրը քաշել....
- Դուք դուրս գալու միտք ունե՞ք....,- լսվեց ինչ-որ մեկի զայրացած ձայնը ասես աշխարհի մյուս ծայրից:
Օ՜հ, նորից այն տիկնն է, մի պահ մտածեց նա, ու չկարողացավ հիշել նա պատի՞վ էր պահանջում, թե՞ ուզում էր, որ իր տխրությունը թոթափեն: Հոգու (թե՞ մարմնի) ծանրությունը թոթափելուց հետո ի՜նչ հաճելի է ննջելը, մտածեց նա ու նորից խոր քուն մտավ....
Արթնացավ երբ արդեն կեսգիշեր էր: նայեց չորսբոլորն ու հասկացավ, որ տանը չէ: դժվարությամբ բացեց դուռն ու քարացավ, տեսնելով միսիս Ֆրեյդլիխին գիշերաշափիկով և ծիծաղելի մի սանրվածքով որի տակից պայլատակում էին կլոր գլանակները....
- Աաաա՜, վերջապես դո՞ւրս եկաք գինեմոլ սրիկա,- ծիծաղեց նա,- և ո՞վ էր ասում այսքան խմեիք, որ դժվարանաք մեկ հարկ էլ վեր բարձրանալ:Դե պատմեք տեսնեմ այդ ո՞ւմ հետ էիք այդքան լակաբանել, որ ողջ գիշեր փակվեցիք իմ զուգարանում:
- Ես... ներողություն եմ խնդրում միսիս Ֆրեյդլիխ...հավատացքեք ես ամենևին չէի ուզում,- մի կերպ մրթմրթաց Ռոջերը:
- Ախ դու սրիկա,- ծիծաղեց տիկինը,- թե ինչպե՞ս էիր հաջողացրել բացել դուռը: Գուլպաներիդ հոտից հասկացա որ դու ես, թե չէ ոստիակնություն էի զանգ տալու...
Ռոջերն ակամայից նայեց իր բոբիկ ոտքերին ու անմիջապես հիշեց օդանցքը: "Տեր աստված, միթե ես այնքան հարբած եմ եղել որ այսքան ժամանակ բնակվել եմ ներքևի հարևանի տանը",- մտածեց նա ու սրտխառնուք զգաց...

BeatleMan
19.07.2010, 15:35
Սրտխառնուքը ցավոք խառնեց բոլոր ներքին օրգանները և Ռոջերը կորցրեց գիտակցությունն ու ընկավ Միսսիս Ֆրեյդլիխի վրա: Վերջինս հենց դրան էլ սպասում էր: Գրկելով Ռոջերին տարավ նրան դեպի ննջասենյակ, այսինքն` զուգարան: Ռոջերը կամաց-կամաց ուշքի էր գալիս, և կիսագիտակցակորստյալ զգում էր որ պատվազրկում է Միսսիս Ֆրեյդլիխին: Մի կերպ վերցնելով հեռախոսը, զանգում է ոստիկանություն.
- Հրշեջ ծառայություն
- Շատ հաճելի է, Ռոջեր Բրեդլի
- Ինչով կարող եմ օգտակար լինել?
- Ես պատվազրկում եմ մի կնոջ, կարող եք օգնել ինձ?
- Գժվել եք ինչ է?
- Այո գժվել եմ, ինչու չգժվել, իսկ գժվելուց չեն սիրում ու ատում......(հրշեջը գցում է լսափողը)....
- Ինչ ռոմանտիկ ես,- լսվեց միսսիս Ֆրեյդլիխի ձայնը
Առավոտ: Ռոջերը արթնանում է զգալով ցավեր մարմնի տարբեր հատվածներում.....ֆուուուհ երազ էր: Արդեն լիովին ուշքի գալով նա հիշում է, որ բնակվում է փոքրիկ քաղաքում, որտեղ ռադիացիոն ֆոնը չափից մոտ քսան - տասնվեց հազար անգամ ավելի բարձր է թույլատրելի մակարդակից, և որի միակ առողջ տղամարդը նա է և նա է միայն կարողանում ուրախացնել կանանց: Քիչ էր մնում արդեն դուրս գար տնից, այսինքն` բունկերից, հիշում է կանանց մասին, որոնք սպասում են նրա ծառայություններին դռան դիմաց կազմելով մեծ հերթ:
- Ախր էլ չեմ ուզում հոգնել եմ, ինձ հանգիստ թողեք, - ասում է նա:
Թակում են դուռը: Նորից.....նորից ավելի ուժեղ: Որոշում է փախչել: Բայց ոնց փախչես? Տանը մեկ հատ դուռ կա ու վերջ: -Ափսոս երազս չի,- մտածեց նա,- թե չե պատուհանից կփախչեի: Իսկ դռան թակոցները ավելի են ուժեղանում: Հիշում է հրացանի մասին, որը դրված է պահարանի ձախ մասի նեքևի աջից առաջին դարակի ամենավերևից ձախ մասում: Բայց մի հրացանով չես պրծնի, պետք է ուրիշ բան մտածել: Այդ ընթացքում զայրացած և գռգռված կանայք արդեն կոտրում են դուռը: Օ ոչ...տղամարդկանց ձայներ էլ են գալիս....միթե ես կարող եմ... հիշում է կացինի մասին, որը դրված է զուգարանում: Վազում է զուգարան: Դուռը վերջապես կոտրում են: Խուճապի մատնված Ռոջերը կողբում է զուգարանի դուռը, դիմացը աթոռ դնում, առավել մեծ պաշտպանվածության համար: Այս ինչ արեցիր ռոջեր, դա աթոռը չէր: Ջուրը սկսում է ծածկել զուգարանի տարածքը: Իսկ ամբոխը երգում է ... "Շոու մասթ գոու օօօօօօն յեեե, Շոու մասթ գոու օօօօօօն յեիյեե....": Զգալով որ այլ ելք չկա նա ամբողջ ուժով բղավում է.
- Լավ, լավ, համաձայն եմ:
Երգերը և բղավոցները դադարում են:
- Դուռը բաց է, կարող եք մտնել, բայց միայն հերթով:
Միանգամից բացվում է դուռը և ջրի մեծ ալիքը ետ է շպրտում մարդկանց: Բայց ինչ է սա: Ռոջերը ապշած է: նրանք ամբոջ բնակարանով մեկ են մոտ հինգ հազար հոգի: Բոլորը գզգզված մազերով, պատառոտված շորերով: Զգալով որ այդքան հեշտ չի պրծնի սարսափած Ռոջերը նորից փակում է դուռը: Պրոցեսսը կրկնվում է 16-35 անգամ և հանկարծ ջրերը կտրում են թարսի պես: - Վայ ես սրանց, - զայրանում է Ռոջերը,- վախտ գտաք: Հասկանալով որ այլևս անիմաստ է, նորից բղավում է.
- Լավ այս անգամ իրոք վերջ,- ու ինքն է բացում դուռը,- ուղղակի թույլ տվեք հրաժեշտ տամ արեգակին:
Տղամարդիկ և կանայք նայում են միամյանց և ճանապարհ բացում Ռոջերի համար: Ռոջերը դանդաղ քայլերով շարժվում է դեպի վերելակը: Մի կին չդիմանալով հարձակվում է նրա վրա և սկսում համբուրել: Ամբոխը նույնպես չդիմանալով հարձակվում է Ռոջերի վրա: Օ ոչ... սա նրա վերջն է: Եվ հանկարծ օ հրաշք: Ոգևորվածությունից տղամարդկանց մոտ վերադառնում է տղամարդկայնությունը: Բայց սպասեք, սա ինչ է? Նրանք նորից ուզում են Ռոջերին: Այո դա նրա վերջն էր արդեն հաստատ: Ռոջերը փակում է աչքերը: Լսվում են կնոջ ձայներ և հեռախոսի գուդոկներ: Ռոջերը ժպտում է: Այո դա միսսիս Ֆրեյդլիխն էր և հրշեջ ծառայությունը:

My World My Space
19.07.2010, 16:20
Երևի ես էլ սկսեմ հա՞....
Նախ ասեմ որ "տրաքվում եմ", երբ "հայկական" պատմվածքի հերոսները լինում են Ռոջեր Բրեդլիներ, դեյվիդներ ու ջոներ.... ախր կարող էր, չէ՞ լինել Վարազդատ, Սամսոն ու Գվիդոն, օրինակի համար.... ինչևէ.... սկիզբը շատ լավն էր, իրական-վերացականի համաչափ խառնուրդ, փորձեցի շարունակել հեղինակին, միայն ավելի որոշակիացնելով տեղն ու ժամանակը, ու շեշտը դնելով ավելի շատ զգացականի վրա: Թե ինչքանով ստացվեց, դատեք ինքներդ.... Երրորդ մասը հրաշալի լրացրեց առաջին երկուսին, միայն մի բայց.....միանգամից չափազանց շատ կտրվեց իրականությունից: Ես, հակառակը, փորձել էի մոտեցնել, բայց երրորդ հեղինակին դա կարծես դուր չեկավ: Ընտրությունն իրենն է: Շնորհակալ եմ....

Շինարար
19.07.2010, 17:11
Երևի ես էլ սկսեմ հա՞....
Նախ ասեմ որ "տրաքվում եմ", երբ "հայկական" պատմվածքի հերոսները լինում են Ռոջեր Բրեդլիներ, դեյվիդներ ու ջոներ.... .

Միայն այսքանի համար արդեն չկարողացա կարդալ:) Վորլդի հետ լիովին համերաշխ եմ այս հարցում…

Yellow Raven
19.07.2010, 17:14
Վորլդ, նման պատմվածքը տեղ չունի հայկական իրականության մեջ ու մեռնեի հայկական անուններ չէի օգտագործի:P
Վորլդի մասը շատ լավն էր,հենց այն ինչին սպասում էի ու ուզում էի:)) Միայն ավելի շատ կնախընտրեի, որ պատմվածքը մնար վերացականի սահմաններում, բայց կարևորը ձևաչափից դուրս չէր ընկել ու չէր փորձել սեփական թեման առաջ տանել:) Ապրես, շատ լավն էր;)
BeatleMan-ի սկիզբը շատ դուրս եկավ, մի լավ ծիծաղեցի:)) Վերջը մի տեսակ հեքիաթ հիշեցրեց, ավելի լավ կլիներ ըստ ինձ տեղափոխեիր վերացական դաշտ, նույնիսկ էն դեպքում դեմ չէի լինի, որ երազով ավարտվեր(չնայած ընդհանուր դեպքում զզվում եմ նման վերջաբաններից): :) Համենայն դեպս, հումորային տեսանկյունից բավականին հարուստ էր:))

Երկուսիդ էլ շնորհակալություն, կարծում եմ որպես միասնական պատմվածք կարդացվում է:)

BeatleMan
19.07.2010, 19:58
Դե ես կուզենաի առաց երազ պրծներ, բայց շատ սադիստական էր ստացվում :)) Չէի ասի, որ հեքիաթի նման էր, ավելի շատ տառանտինոյոտ էր :))....... բայց դե խիստ մի դատեք առաջին անգամն էր :oy

Dayana
19.07.2010, 20:40
Իսկ իմ նյարդերին խիստ ազդում են էդ Վարազդատներն ու Փառանձմներնը, էնպես որ Վահիկի սկիզբը շատ լավն էր, անուն չկպցնեք :sad

Chilly
19.07.2010, 23:30
Ընտիր էր... Ուորլդի մասը իրոք առանձնանում է... Ապրես!!! Իսկ էն անունների հարցում.. ախպեր ջան, մարդս մարդ ըլնի, ինչ էական ա...

Ուլուանա
20.07.2010, 04:34
Նախ ասեմ որ "տրաքվում եմ", երբ "հայկական" պատմվածքի հերոսները լինում են Ռոջեր Բրեդլիներ, դեյվիդներ ու ջոներ...
Ասեմ, որ նույն վերաբերմունքն ունեմ հայերեն ու հայկական պատմվածքներում հերոսների ակնհայտորեն օտար անունների նկատմամբ։ Չգիտեմ, գուցե որոշ դեպքերում էդպես չի, բայց ես, անկեղծ ասած, դրանից միշտ օտարամոլության հոտ եմ առնում։ :8


Իսկ իմ նյարդերին խիստ ազդում են էդ Վարազդատներն ու Փառանձմներնը, էնպես որ Վահիկի սկիզբը շատ լավն էր, անուն չկպցնեք :sad
Արմ ջան, բայց Ռոջեր–Ջոների ու Վարազդատ–Փառանձեմների միջև կարծեմ ահագին այլընտրանքներ կան, չէ՞, ինչի՞ ես մենակ ծայրահեղությունները դիտարկում։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ հայկական բոլոր անուններն են ներվերիդ վրա ազդում։ Կամ լավ, թեկուզ բուն հայկական չէ, բայց գոնե Հայաստանում օգտագործվող, քիչ թե շատ հայացած անուններ լինեն, որ մի քիչ իրական լինի։ Հասկանում եմ, որ օտարամոլ ազգ ենք, բայց դե ընդունեիր, որ մեր կենցաղն ամեն դեպքում Ջոներով ու Ռոջերներով չի ողողված, էլի։


Վորլդ, նման պատմվածքը տեղ չունի հայկական իրականության մեջ ու մեռնեի հայկական անուններ չէի օգտագործի
Իսկ ինձ թվաց, որ էս պատմվածքն ընդհանրապես իրականության մեջ գործ չունի՝ ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կամ այլ։ :D Էնպես որ կարող էր նույն հաջողությամբ հայկական լինել։

Լավ, անունների վրա մի քիչ շատ սևեռվեցինք, հիմա բուն պատմվածքի մասին...
Առաջին մասն ինձ առանձնապես հետաքրքիր չթվաց, բայց անհետաքրքիր էլ չէր, կգնահատեի միջին։ Հումոր կար ինչ–որ չափով, բայց սյուժեն մի տեսակ անհեթեթ էր, չգիտեմ...
Երկրորդ մասն ամենաշատը հավանեցի՝ համ հումորը, համ էլ նախորդ մասի զարգացումը։ Նախ ընդհանուր տրամադրությունն ու սյուժեի ուղղությունը պահպանված էր, ինչը համատեղ պատմվածքի համար շատ կարևոր գործոն եմ համարում։ Բայց երկրորդ հատվածում, փաստորեն, տեղից էլ բարդ իրավիճակն ավելի բարդացավ, ու, պետք է խոստովանել, որ BeatleМan–ի գործն իրոք դժվար էր, ինչպես որ հաճախ լինում է վերջին հատվածի դեպքում։ :)) Ինքն էլ բռնել ու ավելի էր խառնել, իրականությունից հեռացրել՝ տեղից էլ իրականության հետ հազիվ նշմարելի կապեր ունեցող սյուժեն։ Երրորդ մասից, ճիշտն ասած, համարյա բան չհասկացա, համենայնդեպս, ինձ թվաց, որ մարդիկ չափից դուրս շատ էին, տրամաբանությունը՝ հակառակը՝ քիչ։ :D Չեմ բացառում, որ ես մի քիչ լավ չեմ հասկացել, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մի քիչ շատ էր լղոզած։ Իսկ երազի պահը... Հասկանում եմ, որ իրոք դժվար էր խելքին մոտ շարունակություն գրելը, բայց ախր էդ երազային լուծումից արդեն ցնդել ենք բոլորս... :( Ես նույնիսկ արդեն մտածում եմ էս համատեղ պատմվածքներում էդ փրկարար երազային լուծումն արգելելու առաջարկ անելու մասին։ :D Լրիվ լուրջ։

Dayana
20.07.2010, 09:41
Արմ ջան, բայց Ռոջեր–Ջոների ու Վարազդատ–Փառանձեմների միջև կարծեմ ահագին այլընտրանքներ կան, չէ՞, ինչի՞ ես մենակ ծայրահեղությունները դիտարկում։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ հայկական բոլոր անուններն են ներվերիդ վրա ազդում։ Կամ լավ, թեկուզ բուն հայկական չէ, բայց գոնե Հայաստանում օգտագործվող, քիչ թե շատ հայացած անուններ լինեն, որ մի քիչ իրական լինի։ Հասկանում եմ, որ օտարամոլ ազգ ենք, բայց դե ընդունեիր, որ մեր կենցաղն ամեն դեպքում Ջոներով ու Ռոջերներով չի ողողված, էլի։



Ան, իսկ որտե՞ղ ա գրված սահմանափակել մարդու երևակայությունը: Վահիկի գրածը հեչ Հայաստան չէր ու հեչ հայկական չէր. չեմ լսել հարևանի զուգարանում փակված գինովցած «մտածողի», ով պատվազրկել է մի աղջկա, ում մայրը խնդրում է իրեն էլ պատվազրկել... Իսկ էդ Վարազդատ-Փառանձեմի օրինակը հեչ պատախական չէր: Շատ շատերը հենց Ակումբից ստեղծագործելիս ընտրում են էդ «էքստրաօրդինար» անունները, ենթադրելով, ի դեպ շատ ճշմարտացի, որ դրանով ստեղծագործությունն ավելի շատ մարդ կկարդա ու հավանություն կտա, որովհետև «թույն անուններ էին ընտրված», իսկ դա՝ իմ համար, մի տեսակ անըկալելի ա: Ես ինքս հայկական իրականության մեջ կիրառվող անուններով գրել չեմ կարողանում, ինչի արդյունքում օրինակ Ներսես_ԱՄ-ը հրաժարվում է կարդալ իմ գրածներըը: :) Նենց որ էլի եմ կրկնում, Ռոջերը շատ տեղին էր ընտրված ու հեչ Վարդանի կամ Վարդիթերի կարիք չկար՝ իմ համար:

Ուլուանա
20.07.2010, 19:36
Ան, իսկ որտե՞ղ ա գրված սահմանափակել մարդու երևակայությունը:
Արմ, ի՞նչ սահմանափակման մասին է խոսքը։ Ես ընդամենը իմ կարծիքն ու վերաբերմունքն էի գրել ու, ի դեպ, նաև հիմնավորել, թե ինչու չեմ ընդունում, երբ հայկական ու հայերեն պատմվածքի հերոսներն աչք ծակող օտար անուններ են ունենում։


Վահիկի գրածը հեչ Հայաստան չէր ու հեչ հայկական չէր. չեմ լսել հարևանի զուգարանում փակված գինովցած «մտածողի», ով պատվազրկել է մի աղջկա, ում մայրը խնդրում է իրեն էլ պատվազրկել...
Էլի եմ ասում, իմ կարծիքով, Վահիկը գրածը հայկական չէր էնքան, ինչքան որ ամերիկյան կամ չգիտեմինչական չէր, որովհետև ամեն դեպքում իրականությունից շատ հեռու էր, ու եթե քեզ թվում է, թե Ամերիկայում կամ Եվրոպայում ամեն օր նման բաներ են կատարվում, ինձ թվում է՝ չարաչար սխալվում ես։


Իսկ էդ Վարազդատ-Փառանձեմի օրինակը հեչ պատախական չէր: Շատ շատերը հենց Ակումբից ստեղծագործելիս ընտրում են էդ «էքստրաօրդինար» անունները, ենթադրելով, ի դեպ շատ ճշմարտացի, որ դրանով ստեղծագործությունն ավելի շատ մարդ կկարդա ու հավանություն կտա, որովհետև «թույն անուններ էին ընտրված», իսկ դա՝ իմ համար, մի տեսակ անըկալելի ա: Ես ինքս հայկական իրականության մեջ կիրառվող անուններով գրել չեմ կարողանում, ինչի արդյունքում օրինակ Ներսես_ԱՄ-ը հրաժարվում է կարդալ իմ գրածներըը: :) Նենց որ էլի եմ կրկնում, Ռոջերը շատ տեղին էր ընտրված ու հեչ Վարդանի կամ Վարդիթերի կարիք չկար՝ իմ համար:
Դե, կոնկրետ ինձ համար հատուկ փառանձեմական անուններ կիրառելը նույնքան արհեստական ու անհեթեթ է, որքան հատուկ ռոջերական անուններ դնելը։ Էդ առումով տարբերություն չեմ տեսնում էդ երկու ծայրահեղությունների միջև։ Ամեն դեպքում ինձ համար երկուսն էլ պատճառ չեն կարող լինել, որ չկարդամ տվյալ ստեղծագործությունը։

Dayana
20.07.2010, 20:42
Էլի եմ ասում, իմ կարծիքով, Վահիկը գրածը հայկական չէր էնքան, ինչքան որ ամերիկյան կամ չգիտեմինչական չէր, որովհետև ամեն դեպքում իրականությունից շատ հեռու էր, ու եթե քեզ թվում է, թե Ամերիկայում կամ Եվրոպայում ամեն օր նման բաներ են կատարվում, ինձ թվում է՝ չարաչար սխալվում ես։

Եթե գրեր, որ մարդը ամռան շոգին երկարաճիտ կոշիկներ է հագել, հաստատ ԱՄՆ-ում կլիներ :D բայց այ պատվազրկելը ԱՄՆ չի հա՞: :P

Yellow Raven
20.07.2010, 20:57
Լրացում. Իմ մասը գրելուց մոտս Փինք Ֆլոյդ էին միացրել, որն էլ երևի թե(համենայն դեպս շատ հնարավոր է) ազդել է հերոսի անվան ընտրության վրա:)

BeatleMan
21.07.2010, 09:20
:o Խեղճ Վոթերսին ինչ օրն եմ գցել :D

Ուլուանա
21.07.2010, 20:38
:o Խեղճ Վոթերսին ինչ օրն եմ գցել :D
Էդ հանգամանքն ինձ վրա էլ ա մի տեսակ դարդ եղել։ :D