PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուկաշենկոն զայրացնում է Պուտինին



Adriano
18.07.2010, 11:34
Ինչ խոսք պարոն Լուկաշենկոին համարում եմ եվրոպայի վերջին դիկտատորնրից մեկը: Նա իր ողջ կյանքի ընթացքում փաստորեն զբաղվել է քաղաքական առևտրով: Վերջին տարիներին պարոն Լուկաշենկոն մի փչացածի նման իրեն տվել էր Ռուսաստանին, իսկ Վ.Վ Պուտինի իշխանության գալուց հետո կարծես մեր Լուկաշը սկսեց տրվել Եվրոպային:Ռուսաստանը այս արհեստական ռուս-բելորուսական միության համար վճարել է բավականին թանկ: Փչացնելով իր հարաբերությունները արևմտյան աշխարհի հետ, ինչպես նաև աստղաբաշխական գումարներ ծախսելով պարոն Լուկաշի բռնապետական ռեժիմը պահելու համար: Սակայն ինչու ավել ծախսել, եթե կարելի է նաև առանց ծախսելու հասնել նպատակների: Այս մտքով եկած Պուտինը պարզ և հստակ հայտարարեց, որ ՌԴ-ն չպետք է սովետական միության նման կթու կովի վերածվի այժմ արդեն ԱՊՀ երկրների համար: Գազային վերջին պատերազմից հետո լրիվ ակնհայտ դարձավ, որ ռուսաստանը այլևս չի սատարում Բելոռուսին: Իսկ գազային պատերազմը արդյունք էր նրան, որ պարոն Լուկաշը բացահայտ չկանգնեց ՌԴ կողքինն ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այսինքն Լուկաշը փորձում էր ևս մեկ անգամ զբաղվել աշխարհի ամենահին մասնագիտությամբ: Սիրահետելով եվրոպային և ԱՄՆ-ին միլիոնավոր գումարների և բռնի իշխանության պահպանման համար: Սակայն պարոն Լուկաշենկոն մի բան հաշվի չառավ: Դա մի շարք երկրների ղեկավարների պատմական փորձը, ասենք Սադամ Հուսեյնի ճակատագիրը: Նա ևս այնքան խաղաց ՌԴ և ԱՄՆ հակասությունների վրա, որ մեկ սեփական կաշին հանեցին, մեկ էլ պետական: Շատ բարդ փուլ է սկսվում Ռուս -Բելորուսական հարաբերություններում; Հատկապես պարոն Սահակաշվիլուն եթեր տալուց հետո հարաբերությունները ավելի սրվեցին: Իսկ եթեր տալու պատճառը ՆՏՎ հեռուստաընկերությամբ թողարկած <Крестный Батька> ֆիլմն էր, որը պատմում էր թե ինչպիսի Բրեժնեվյան կոտոշ քաղաքականություն է վարում պարոն Լուկաշենկոն:
Ահա և այդ ֆիմերը.
http://www.youtube.com/watch?v=3pRmFiZQ2og&feature=related

http://www.youtube.com/watch?v=K9SLaTZrlZw&feature=related

http://www.youtube.com/watch?v=u5kuhXN_fKM&feature=related

Այսպիսով ինչպիսի ճակատագիր կունենա Լուկաշենկոն, արդյոք նրան կհաջողվի եվրոպայի թևերով պահել իշխանությունը և ինչպիսին կլինեն ռուս -բելորուսական փոխադարձ հարաբերությունները:

ministr
19.07.2010, 10:40
Բելոռուսները բայց վատ չեն ապրում չէ? Մենք որ մինչև վերջին նասկին նվիրել ենք ռուսներին ինչներսա ավելացել? Մարդը կարողանումա քամումա ռուսներին: Իսկ մենք փոխանակ պահանջներ դնենք, որ ընկեր ջան, զորքերդ ստեղա, մենք ենք Կովկասում քո հենակետը, մի հատ էս բաննա պետք տես ինչ ես անում, դնում ու ինչ կա չկա նվիրում ենք... 100մլն-ի դիմաց ինչ կա չկա բանտիկով կապեցին տվեցին: Էն դեպքում որ եթե մի 10 օլիգարխ հավաքեին ու ասեին ինչքան հաևկ չես մուծել դրա 10%-ը արի ներկայացի որ պարտքը տանք, հեշտ ու հանգիստ կտային էդ փողը դեռ մի բան էլ ավել...

Նենց որ շատ էլ լավ քաղաքականությունա վարում իր երկրի համար: Պուտինը շատ կուզեր ինքն էլ տենց լիներ...