PDA

Դիտել ողջ տարբերակը : Մազերի կտրվածք, սանրվածք

Shah
18.07.2010, 11:21
Ո՞վ ի՞նչ մազերի կտրվածք ունի ու իրեն ինչպիսի՞ն ա դուր գալիս երբ ունի հակառակ սեռի ներկայացուցիչը(ուհին):

Օր.` Ես շոգի պատճառով չեմ կարողանում տանեմ երկար մազերը ու շատ կարճ եմ կտրում առանց սանրվածքի, կարճ ասած ճաղատ: Իսկ կանանց ու աղջիկների մոտ գեղեցիկ եմ համարում երկար կտրվածքով սանրվածքը: Չնայած միանշանակ էլի չի կարելի ասել... ամեն դեպքում տենց եմ պատկերացնում հիմա: :)

Շինարար
18.07.2010, 11:26
Հակառակ սեռի ներկայացուցչուհիների մեջ ինձ դուր է գալիս, երբ հնարավոր է լինում նրա հետ շփվել և չձանձրանալ, երբ դիմացս խելացի մարդ է լինում, նկատի չունեմ հազար հատ գիրք կարդացած կամ Կամյուի և Հեմինգուեյի ստեղծագործությունների միջև համեմատականներ տանող, պարզապես հասկացող, դատողունակ: Իսկ սանրվածքի առումով:think նախընտրելի է, որ մազերը սանրված լինեն:8

Հ. Գ. Ինքս մազերս ավելի հաճախ չեմ սանրում, ուղղակի ձեռքով դզում եմ և վերջ:

Meme
18.07.2010, 13:30
Ես տղաների սանրվածքում նախնտրում եմ կարճը,չափի մեջ,բայց ոչ մինչև ուսերը հասնող մազերը,մի տեսակ վանում են էդ մազերով տղաները,բայց մի ժամանակ սիրում էի,դե չեմ ասում տգեղա,որ շատա ու խուճուճա լինում,բայց ես տանել չեմ կարողանում հենց լղոզած մազերը,չոլկան էլ աչքերին գցած:[թող ոչ ոք չնեղանա,բայց չեմ սիրում..... նոռմալ կտրվածքով ավելի լավ տեսք են ունենում...
ինքս երկար մազեր ունեմ,շաատ դժվարա,ուզում եմ կտրել,շուտ կտրել եմ,բայց հիմա ափսոսում եմ,հազիվ եմ դիմանում,որ չկտրեմ....

Yellow Raven
18.07.2010, 13:32

Գնում ես վասրավիրի մոտ ու ասում ես <<0-ով խուզի>>:)

Ապե Ջան
18.07.2010, 14:36

Ուստա 0 - ով վերց: :D

Իսկ ավելի լուրջ, գեղեցիկ սեռին՝ թույլ էակին. ավելի է գրավիչ է երկար, խնամված մազերը, այլ ոչ երկար, բայց անխնամ մազերը:
Իսկ քո մասին պատկերացումը էս պահին իմ մոտ սենցա.
-Մի քիչ թմբլիկոտ, բոյը նորմալ, մազերը՝ ինչպես դու ասեցիր երկար ու թախծոտ հայացքով մի անձնավորություն եմ պատկերացնում, ում՝ իմ կարծիքով կսազի երկար մազերը:

Հ.Գ թեմայից շատ շեղվեցի:

Meme
18.07.2010, 15:07

Հա,բայց ինչ կա է ձեռք առնելու,կատակ արեցիք հասկացանք,հիմա ով մտնի պիտի գրի- ասա,թող 0-ով վերցնեն,թեկուզ տուգանային էլ ստանամ,պիտի ասեմ,համ էլ օֆտօպի եք վերածում,ես էլ հեչ թախծոտ հայացքով չեմ

Yevuk
18.07.2010, 17:09
Էս թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնում ա՞:o:'

Լավ, որ օֆթոփ չհամարվի, մի 2 բան էլ ես գրեմ: Ես սիրում եմ, երբ աղջկա մազերը երկար են: Իմն էլ են երկար: Փոքր ժամանակ ինձ զոռով տարան կարճ կտրեցին, դրանից հետո էլ չեմ թողել: Բայց որոշ աղջիկների կարճ մազեր շատ է սազում: Տղաների մոտ էլ սիրում եմ ճաղատներին: :)) Երկար մազերով տղաներին չեմ հավանում, բայց բացառություններ լինում են: :)

boooooooom
18.07.2010, 17:41
Իսկ ես 2 օր առաջ "քաչալացա". Չէի ասի որ ասպես քաչալ ինձ ավելի է սազում քան մազերով, բայց որ հովա էդ 100 տոկոս. Իսկ կանացի սանրվածքներից չգիտեմ ինչի կարճ սանրվածքներն են ինձ ահավոր դուր գալիս, են որ հետևից ցից-ցից սենց մի ձևի կա է. Չնայած գեղեցիկ մարդը առանց մազերի էլ է գեղեցիկ / օրինակ Շինետ Օ'Կոնորը իր հանրահայտ "Nothing compares to you" երգի տեսահոլովակում

Ապե Ջան
18.07.2010, 21:29
Հա,բայց ինչ կա է ձեռք առնելու,կատակ արեցիք հասկացանք,հիմա ով մտնի պիտի գրի- ասա,թող 0-ով վերցնեն,թեկուզ տուգանային էլ ստանամ,պիտի ասեմ,համ էլ օֆտօպի եք վերածում,ես էլ հեչ թախծոտ հայացքով չեմ

Հա բայց ո՞վա ձեռ առնում, կամ սա ի՞նչ ձեռ առնելու բան է որ :oy
Մի նեղվի, իրոք քո համար ենք ասում, քեզ չի սազի համել: :ok

Ուլուանա
18.07.2010, 22:25
Մոդերատորական. թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» ենթաբաժնից տեղափոխվել է «Կենցաղ» բաժին։

Ուլուանա
18.07.2010, 23:02
Հա բայց ո՞վա ձեռ առնում, կամ սա ի՞նչ ձեռ առնելու բան է որ :oy
Մի նեղվի, իրոք քո համար ենք ասում, քեզ չի սազի համել: :ok
Իսկ իմ կարծիքով, թեև Մեմեին էսպես երկար էլ է սազում, բայց լավ կարճ կտրած էլ կսազի ու ոչ պակաս։ :)

Երկար մազեր շատ եմ սիրում ու ինքս ինձ հարմարավետ ու «ճիշտ» եմ զգում, երբ մազերս երկար են, թեև շատերի կարծիքով, ինձ շատ կարճ էլ է սազում, ոմանց կարծիքով՝ նույնիսկ ավելի շատ, քան երկար։ Բայց երկար մազերով ես ավելի ԵՍ եմ ինձ համար, իսկ դա շատ եմ կարևորում։ :)
Ուրիշ բան, որ ժամանակ առ ժամանակ հոգնում եմ նույն երկար մազերից ու շատ երկարից կտրուկ շատ կարճ եմ կտրում՝ հանուն թարմության, փոփոխության։ Բայց կարճ ժամանակ թարմությունը վայելելուց հետո, որպես կանոն, սկսում եմ ահավոր կարոտել երկար մազերս ու ինձ՝ երկար մազերով։ :( Որից հետո նորից սկսում եմ երկարացնել, մինչև հաջորդ հոգնելը։ :))

Իսկ աղջիկների դեպքում, ճիշտ է, երկարն էլի ամեն դեպքում սիրուն եմ համարում, բայց ընդհանուր առմամբ գնահատում եմ՝ կախված նրանից, թե տվյալ սանրվածքը՝ երկար, թե կարճ, որքանով է սազում տվյալ աղջկան։ Չի կարելի չընդունել, որ որոշ սանրվածքներ, որքան էլ սիրուն լինեն՝ որպես սանրվածք, կոնկրետ մարդկանց ոչ միայն չեն գեղեցկացնում, այլև տգեղացնում են՝ ընդգծելով որոշ թերություններ։
Համենայնդեպս, եթե տղա լինեի, կնախընտրեի, որ սիրածս աղջիկը երկար մազեր ունենար։ :))

Տղաների դեպքում էլ, եթե սազել–չսազելու հարցը չլինի, նախընտրում եմ հնարավորինս երկարը, դե, կախված տարբեր հանգամանքներից՝ տարբեր երկարության, բայց, օրինակ, քաչալ ամեն դեպքում չեմ սիրում, շատ կարճ՝ համարյա քաչալի չափ կտրածներն էլ հիմնականում առանձնապես դուր չեն գալիս, բայց պետք է խոստովանել, որ որոշ մարդկանց հենց էդ կարճության է սազում, ավելի երկարը մի տեսակ էն չի, դե, իմ կարծիքով։ Ամեն դեպքում գլխի վրա մազերի առկայությունը պարտադիր է։ :))

Ապե Ջան
18.07.2010, 23:16
Մարդիկ ունեն տարբեր գլխի կառուցվածք ու լինի աղջիկ թե տղա. ինչոր չափանիշ ես չեմ նշի, որ՝ տղայի մազերը պետք է որպես կանոն լինեն կարճ, իսկ աղջիկներինը (թույլ սեռինը :hands) երկար :love Հա ու քանի որ մարդիկ ունեն տարբեր գլխի կառուցվածք (forma), ապա դրանից հետևություն. որ կլինի աղջիկ իրեն կսազի ավելի կարճ, կլինի տղա՝ ում կսազի ավելի երկար մազեր: Ուղղակի հայերի մոտ պապենական ձևավորվել է էս ավանդույթը, որ՝ Տղայինը երկար, աղջականը՝ կարճ:

Բայց ես միևնույն է մնում եմ իմ համոզմանը, որ՝ աղջկան ամեն դեպքում ավելի սազական է երկար մազերը: :)

Chuk
18.07.2010, 23:20
Ուղղակի հայերի մոտ պապենական ձևավորվել է էս ավանդույթը, որ՝ Տղայինը երկար, աղջականը՝ կարճ:

Ու՞ր էր թե :))

Ուլուանա
18.07.2010, 23:40
Ի դեպ, պատկերացնելու համար, թե ձեզ ինչ տիպի սանրվածք կսազի, կարող եք օգտվել այս կայքից (http://makeover.dailymakeover.com/virtual-makeover/#/celebrity-hairstyles)։ Տեղադրում եք ձեր լուսանկարը՝ դիմացից, բաց ճակատով, ցանկալի է՝ մազերը կիպ հավաքած լինեն, որպեսզի դեմքին ոչ մի մազ ընկած չլինի։ Կարելի է ամենատարբեր գույների ու երկարության սանրվածքներ «հագցնել» սեփական լուսանկարին ու տեսնել, թե որքանով են դրանք ձեզ սազում։ :)
Կայքի մասին մոտ մի տարի առաջ Չամիչից եմ իմացել։ :)

AniwaR
18.07.2010, 23:41
Ոււււյյյ, գժվում եմ սանրվածքից զուրկ խառը-խշտիկ մազերի համար, էն որ ասենք լավ խուճուճ ա լինում, միջին երկարության կամ էլ ալիքավոր, էս տղաների մոտ: Աղջիկների մոտ էլ դե եսիմ, համենայն դեպս մի քիչ փնթի մազեր միշտ էլ սիրել եմ: :)

Sagittarius
18.07.2010, 23:47
Ի դեպ, պատկերացնելու համար, թե ձեզ ինչ տիպի սանրվածք կսազի, կարող եք օգտվել այս կայքից (http://makeover.dailymakeover.com/virtual-makeover/#/celebrity-hairstyles)։ Տեղադրում եք ձեր լուսանկարը՝ դիմացից, բաց ճակատով, ցանկալի է՝ մազերը կիպ հավաքած լինեն, որպեսզի դեմքին ոչ մի մազ ընկած չլինի։ Կարելի է ամենատարբեր գույների ու երկարության սանրվածքներ «հագցնել» սեփական լուսանկարին ու տեսնել, թե որքանով են դրանք ձեզ սազում։ :)
Կայքի մասին մոտ մի տարի առաջ Չամիչից եմ իմացել։ :)

բա՞ տղեների համար:}:D

Ապե Ջան
18.07.2010, 23:56
Ու՞ր էր թե :))

Տեղերը խառնել եմ

Katka
22.11.2016, 17:55
Կարճից երկար պարբերաբար:
Երկարը ասում են կանացի է :))

https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/12540940_550090845145724_4440391912171260208_n.jpg?oh=f6e19dda56f1583df395e3ac6caaf640&oe=58C73B5A