PDA

Դիտել ողջ տարբերակը : Քահանայից պատրաստման լսարանի ընդունելություն



Monk
17.07.2010, 17:53
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է ուսանողների ընդունելություն։

Քահանայից լսարանը պատրաստում է ամուսնացյալ եւ կուսակրոն քահանաներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքների եւ գյուղերի համար։

Թեկնածուները պետք է լինեն 24-40 տարեկան եւ ունենան բարձրագույն կրթություն։ Ուսման տեւողությունը երեք տարի է։ Ուսանողներն ապահովվելու են հանրակացարանով, սննդով եւ կրթաթոշակով։

Դիմումներն ընդունվում են ս/թ հուլիսի 20-ից սեպտեմբերի 20-ը:

Ընդունելության համար Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի քարտուղարություն անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

1. Դիմում
2. Ինքնակենսագրություն
3. Երաշխավորագիր իր թեմի առաջնորդից
4. Մկրտության վկայական
5. Անձնագրի պատճեն
6. Բարձրագույն կրթության վկայականի պատճեն
7. Տեղեկանք առողջության մասին
8. Տեղեկանք բնակավայրից
9. Զինվորական գրքույկի պատճեն
10. Ամուսնության վկայականի պատճեն (եթե ամուսնացած է)
11. Կնոջ համաձայնություն (եթե ամուսնացած է)
12. Երկու լուսանկար 4 X 5 չափի:

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):

Այլ մանրամասների համար դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի քարտուղարություն (hեռախոս /+37410/ 517-180):

Zangezur
17.07.2010, 22:13
Իսկ հոգեբանի հետ հարցազրույց լինելույա, որ ամեն տեսակի շիզոֆրեննիկ-այլասերված չկարողանա դիմի, որտև կարողա սաղ տվյալները բարարի, նույնիսկ բարձագույն կրթություն ունենան: