PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամեն մարդ կարո՞ղ է ներել

dreaming
01.02.2007, 13:51
ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները

Anul
01.02.2007, 13:56
վաաայ, ես մեկ-մեկ էէէէն աստիճանի բաները կարող եմ ներել, որ կարծում եմ հազարից մեկը կների. նույնիսկ որ ծանոթներս իմանում են, թե ինչ-որ մեկի տվյալ արարքը ներել եմ, կամ չեն հավատում, կամ էլ ջղայնանում են վրաս, բայց կարծում եմ ներելը լավ բան է. այսինքն այն, եթե մարդը կարողանում է դերել. դա ամեն մեկը չի կարող. կարևորը մարդն ինքն իրեն կարողանա ներել, ինչը նույնպես շատ դժվար է ...

Vahe
01.02.2007, 14:04
հարցը սխալ է տրված: Պտի հարցնեիք ԻՆՉԸ ՉԵՔ ՆԵՐԻ: Թե չէ շատ թեթեւակի բաները յուրաքանչյուր մարդ կների, իսկ կան բաներ որ ոչ բոլորը կներեն...

Angelina
01.02.2007, 14:26
Ներել՝ նայած, թե ինչը… Մարդը կարող է շատ ներողամիտ լինել, բայց կարող է նաև՝ երբեք չներել: Այնպես, որ ոչ ոք ոչինչ հաստատ չի կարող ասել::think

electrical_storm
01.02.2007, 14:46
Նայած արարքի աստիճանին, բայց շատ դեպքերում պիտի մի քիչ դիվանագիտորեն մոտենալ ու միանգամից կռիվ չանել ու ամեն ինչ փչացնել, պետքա ներել,բայց հասկացնել, որ մյուս տենց բան չանի, թե չէ...

Kita
01.02.2007, 15:50
ինձ համար շատ սահմանափակ թվով մարդիկ գոյություն ունեն, որոնք կարող են ինձ նեղացնել կամ ցավ պատճառել..կամ դրա պես բան... իսկ մնացածին այդքան չեմ գնահատում, որ իրենց արածը բանի տեղ դնեմ... ուղղակի արժանի չեն... իսկ այն մարդկանց, որոնց թեկուզ որոշ չափով գնահատում եմ ... նույնիսկ հիասթափում եմ ու մի տեսակ ներելու տեղ չի մնում... ու չեմ հիշում, որ ներած լինեմ այդպիսի մարդկանց... կարող է անցնեմ առաջ ուղղակի...

Philosopher
01.02.2007, 16:28
Իսկական մարդը գուցե և կարող է ներել և ներել ամեն ինչ, սակայն այլ հարց է, թե նա իրավունք ունի ներելու, թե` ոչ: Այսինքն` երբ մարդը կամ մարդկանց խումբը սխալ են արել, արդյո՞ք նրանց ներելը օրենքի խախտում չէ: Իսկ եթե չներել, ապա ինչ անել: Տես Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ"…

Firegirl777
01.02.2007, 18:18
պարտադիր չէ, որ արաքը դավաճանություն լինի, որպեսզի չկարողանաս ներել, շատ դեպերում, նույնիսկ հնարավեր է, որ ներես, բայց միևնույն ժամանակ չկարողանաս այլևս այնպես շփվել նրա հետ ինչպես մինչև դա.

Ծով
01.02.2007, 18:24
Իսկական մարդը գուցե և կարող է ներել և ներել ամեն ինչ, սակայն այլ հարց է, թե նա իրավունք ունի ներելու, թե` ոչ: Այսինքն` երբ մարդը կամ մարդկանց խումբը սխալ են արել, արդյո՞ք նրանց ներելը օրենքի խախտում չէ: Իսկ եթե չներել, ապա ինչ անել: Տես Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ"…
Տեսել եմ,և շատ եմ սիրում այդ ֆիլմը…:love
Ճիշտ օրինակ էր…

Եթե խոսքը սեփական անձին հասցրած վիրավորանքի կամ մեկ այլ բանի մասին է Ավելի պարզ…եթե կա դեպք,երբ ինձ տրված է այդ իրավունքը,ես կներեմ ցանկացած բան…Դե չասեմ,թե ինչ կլինի հետո…
Ես,ո՞վ եմ,որ չներեմ…

Arisol
01.02.2007, 19:02
Ամեն մեկին և ամեն ինչ կարող եմ ներել, եթե տվյալ մարդը զղճում ա իր արածի համար ու գիտակցում ա, որ վատ կամ սխալ բան ա արել ու նման բան այլևս չի անի ու կտամ այդ մարդուն ևս մի հնարավորություն, բայց ինչ վերաբերում ա վստահության…ես էնքան վստահող մարդ եմ, որ եթե ինձ մի անգամ ցավ են պատճառել ու գիտակցելով այդ, կարող եմ երկրորդ անգամ էլ վստահել այդ մարդուն, որը սխալեմ համարում: Իհարկե ոչ միայն նման դեպքերում եմ ներում, ներում եմ ամեն դեպքում, որովհետև չներելով այդ մարդու կարմայի վրա ազդում եմ, իսկ քանի որ դա չի համապատասխանում իմ աշխարհայացքին, ուստի, չեմ կարող թույլ տալ, որ վատ ազդեմ տվյալ մարդու կարմայի վրա: Ներողամտությունը լավ բան ա: Դա նույնն ա, որ ազատվես ատելությունից: Եթե ներում ես՝ չես ատում, իսկ ես ոչ ոքի չեմ ատում:) :
Հ.Գ. կներեք փիլիսոփայելուս ու երկար գրելուս համար, այլ կերպ չէր ստացվում…:(

John
02.02.2007, 10:48
Ներել կարող են միայն մեծահոգի մարդիկ… ես հաճախ եմ ներում ընկերներիս հիմարությունները…

Cassiopeia
02.02.2007, 10:55
Ներելն արտաքուստ հեշտ է… Մարդիկ շատ հաճախ "ներում" են պարզապես իրենց հոգին թեթևացնելու համար, սակայն իհարկե դա միայն արտաքուստ է, վիրավորանքը մարդու հոգում միշտ խոր հետք է թողում, այն նման է խոր վերքի, որ լավանալուց հետո միշտ սպի է թողնում, միգուցե աննկատ սպի, բայց այն, այնուամենայնիվ, կա… և վիրավորանք ապրած մարդը վերքը լավանալուց հետո, ցավի զգացումը հաղթահարելուց հետո կարող է ներել, սակայն երբ մի անցողիկ հայացք գցի ետ ու նկատի այդ վերքի սպին, ապա կասկածները և կրկին անգամ վիրավորված, դավաճանված և այլն, լինելու վախը իրեն զգացնել կտա…

Ուլուանա
02.02.2007, 18:34
Ամեն մեկին և ամեն ինչ կարող եմ ներել, եթե տվյալ մարդը զղճում ա իր արածի համար ու գիտակցում ա, որ վատ կամ սխալ բան ա արել ու նման բան այլևս չի անի ու կտամ այդ մարդուն ևս մի հնարավորություն, բայց ինչ վերաբերում ա վստահության…ես էնքան վստահող մարդ եմ, որ եթե ինձ մի անգամ ցավ են պատճառել ու գիտակցելով այդ, կարող եմ երկրորդ անգամ էլ վստահել այդ մարդուն, որը սխալեմ համարում: Իհարկե ոչ միայն նման դեպքերում եմ ներում, ներում եմ ամեն դեպքում, որովհետև չներելով այդ մարդու կարմայի վրա ազդում եմ, իսկ քանի որ դա չի համապատասխանում իմ աշխարհայացքին, ուստի, չեմ կարող թույլ տալ, որ վատ ազդեմ տվյալ մարդու կարմայի վրա: Ներողամտությունը լավ բան ա: Դա նույնն ա, որ ազատվես ատելությունից: Եթե ներում ես՝ չես ատում, իսկ ես ոչ ոքի չեմ ատում:) :
Հ.Գ. կներեք փիլիսոփայելուս ու երկար գրելուս համար, այլ կերպ չէր ստացվում…:(
Ստորագրում եմ։ :)
Մի բան էլ ավելացնեմ. հիշում եմ, որ փոքր ժամանակ, երբ ներելս միայն ինքնըստինքյան էր ստացվում, այսինքն՝ գիտակցությունս դեռ չէր մասնակցում այդ գործընթացին, որ ուզում էլ էի ինչ-որ մեկին չներել, մեկ է, չէր ստացվում։ :D Ասենք, դպրոցում դասարանցիներից մեկն ինձ նեղացնում էր, վիրավորվում մինչև հոգուս խորքը, լացում էի (դե, շատ լացկան եմ եղել միշտ էլ :oy ) ու անհամբեր սպասում էի, թե երբ պիտի տուն գնամ, որ մամայիս բողոքեմ, բայց մինչև տուն գնալս արդեն էդ վիրավորանքն էլ էր անցնում, բողոքելու հավեսն էլ։ :D Ու ինձ այնպես էի զգում, կարծես ոչինչ չէր էլ եղել։ :) Էն ժամանակ դա թերություն էի համարում, այսինքն՝ որ չեմ կարողանում երկար ժամանակ վիրավորված մնալ, որ ինձ վիրավորողին գոնե մի քիչ դաս տված լինեմ, բայց հիմա շատ գոհ եմ, որ կարողանում եմ ներել։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ ներելը շատ դժվար է լինում, բայց, միևնույն է, քանի որ իմ սկզբունքներից մեկը միշտ ամեն ինչ ներելն է, փորձում եմ ամեն գնով «ստիպել» ինձ ներել։ Մինչև հիմա միշտ ստացվել է։ :) Իսկ ներելուց հետո մարդ միշտ էլ իրեն թեթևացած է զգում։

StrangeLittleGirl
02.02.2007, 18:58
Աստված ներում է բոլորին, եթե խոստովանում ես, որ մեղավոր ես, զղջում ես արարքիդ համար, որոշում հետ կանգնել:
Ես էլ եմ փորձում այդպիսին լինել: Բայց շատ ժամանակ, չնայած իսկապես զղջացել ես, նորից ես նույն մեղքը գործում: Ես դա էլ եմ ներում: Կարող եմ անվերջ ներել, բայց դա չի նշանակում, որ ինձ էշի տեղ են դնում: Չէ՛, կարող եմ ներել ու հեռանալ…
Վերջիվերջո, ինքս էլ սուրբ չեմ, հաճախ (շա՜տ հաճախ) պետք է լինում, որ ինձ էլ ներեն:

Ծով
02.02.2007, 19:02

Վայ,Բյուրս:kiss

Kita
02.02.2007, 19:39
Ներելն արտաքուստ հեշտ է… Մարդիկ շատ հաճախ "ներում" են պարզապես իրենց հոգին թեթևացնելու համար, սակայն իհարկե դա միայն արտաքուստ է, վիրավորանքը մարդու հոգում միշտ խոր հետք է թողում, այն նման է խոր վերքի, որ լավանալուց հետո միշտ սպի է թողնում, միգուցե աննկատ սպի, բայց այն, այնուամենայնիվ, կա… և վիրավորանք ապրած մարդը վերքը լավանալուց հետո, ցավի զգացումը հաղթահարելուց հետո կարող է ներել, սակայն երբ մի անցողիկ հայացք գցի ետ ու նկատի այդ վերքի սպին, ապա կասկածները և կրկին անգամ վիրավորված, դավաճանված և այլն, լինելու վախը իրեն զգացնել կտա…
կարդացի և մի տեսակ տրխրեցի./.:(
շատ ճիշտ էր ասված բայց...

Davids
02.02.2007, 22:25
Ներողամտությունը դա մեծահոգության վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա մեծահոգության ցածր աստիճան:

Sirop
03.02.2007, 03:24
Կարելի է ներել ամեն ինչ եթե դիմացի մարդը անկեղծ է եղել ինքն իր հետ: Ես էս դեպքերում ներում եմ ու հարգում եմ մարդուն ու ինչ ուզումա արած լինի

CactuSoul
03.02.2007, 13:42
Երևի ներելը իմ BIOS-ի մեջ ա գրած:D , որովհետև ես չեմ հիշում դեպք, երբ ներած չլինեմ:P :
Բայց համաձայն եմ Cassiopea-ի կարծիքին: Ու նաև Բյուրը լավ ասեց. «կարող եմ ներել ու հեռանալ»…

Ծով
03.02.2007, 13:47
Ներողամտությունը դա մեծահոգության վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա մեծահոգության ցածր աստիճան:
:) ճիշտ ես…
լակոնիկ էր,բայց հրաշալի…

StrangeLittleGirl
04.02.2007, 01:10
Ներողամտությունը դա մեծահոգության վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա մեծահոգության ցածր աստիճան:
Ես կասեի ներողամտությունը սիրո վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա քիչ սեր: Աշխարհում ոչ ոք մեզ այդքան շատ սիրում, ինչպես Աստված: Աստծո սերն անսահման է, և Նա ներում է նույնիսկ ամենածանր մարդկային մեղքերը, միայն թե մարդը ցանկություն հայտնի… Հիշենք անառակ որդուն:

Selene
04.02.2007, 16:48
Իմ բնույթով ես այնպիսին եմ,որ կարող եմ ներել անգամ ուրիշների համար աններելին,բայց...ՄԻ անգամ պատահեց մի դեպք մոտ 4 տարի առաջ,որ ինձ ստիպեց հասկանալ,որ ոչ բոլորն են արժանի իմ ներողամտությանը,իսկ ներել պետք է ամեն մեկին իր սահմաններում:
Բայց այդ դեպքից հետո ես չփոխվեցի,որ էլ չներեի ինչ-ինչ արարքներ,ուղղակի հիմա ներելուց առաջ աշխատում եմ դիմացինին հասկացնել,որ իր թույլ տված արարքներն ու խոսքերը այնքան էլ մեղմ ասած հաճելի չէին ;) :
Մի բան ևս՝ գրեթե ամեն հարցում ներել կարող եմ ընտանիքիս անդամներին և իմ սիրած մարդուն,դե երևի սիրո առաջ ամեն ինչ էլ անզոր է:love :oy (խոսքն իհարկե ծայրահեղ աններելի արարքների մասին չէ,չնայած միգուցե ի վիճակի եմ անգամ դրանք ներելու:think )
Ամեն դեպքում մեծահոգի լինելն իր դրական հետքը անպայման թողնում է քո հոգում,իսկ ներելն օգնում է շատ ու շատ հարցերում՝ էլ չեմ ասում ներելուց հետո ստացած դրական լիցքերի ու թեթևության մասին:) Պարզապես միշտ պետք է մտածես,որ դու էլ կարող ես հայտնվել նման վիճակի մեջ ու ինչքան վատ կզգաս քեզ,եթե ասեք քո անուշադրության կամ պահի տակ թույլ տված անմեղ սխալի համար ներում չստանաս:Ներելը ամեն դեպքում լավ հատկություն է:ok

Idealistka
05.02.2007, 03:44
Իհարկե ներելը լավ բան է, ներողամտությունը՝ առավել, բայց ձեր ասած ներել- գնալը չեմ կարող ներողամտություն անվանել: Ինչ-որ մեկը ճիշտ ասաց, որ ներում ենք զուտ մեր հոգու հանգստության համար, այսինքն այստեղ էլ ենք ցուցաբերում մեր էգոիզմը: Իսկ Աստծո ներելը այն է, որ մենք ներում ենք մեր հարազատ մարդկանց՝հոգու կսկիծով: Պարզա, որ մեզ հեռու ու ոչ մտերիմ մարդկանց վրա այդքան նյարդեր չենք ծախսում, չենք նստում, խոսում, բացատրում, այլ պարզապես ասում ենք.«Արե՞լ ես էսինչը, քո գործն ա, հաջողություն»:
Մեր բարի դիմակների տակ թաքնված են դաժան հոգիներ:

Goga
05.02.2007, 11:41
Ըստ իս ներել, նշանակում է հնարավորություն տալ նրան ուղղվելու: Պետք է կարողանալ ներել, որպեսզի ներեն նաև քեզ, չէ որ բոլորս էլ սխալներ ունենում ենք այս կյանքում:)

Չամուռ
05.02.2007, 12:07
Ամենքին և ամեն բան ներել կարողացողներին հետևյալ տողերս
բա հիմա ինչի թուրքերին չենք ներում երբ մոռթել են երեխեքին ու բռնաբարել հղի կանանց
ու ավելացնում եմ ամեն բան հնարավոր չի ներել ու խորհուրդս ձեզ մի ներեք գլխներիդ են նստելու :D

Selene
05.02.2007, 15:34
Ամենքին և ամեն բան ներել կարողացողներին հետևյալ տողերս
բա հիմա ինչի թուրքերին չենք ներում երբ մոռթել են երեխեքին ու բռնաբարել հղի կանանց
ու ավելացնում եմ ամեն բան հնարավոր չի ներել ու խորհուրդս ձեզ մի ներեք գլխներիդ են նստելու :D
Ասում են՝ անհնարին բան չկա,ես համաձայն եմ այդ մտքի հետ,միայն պետք է ցանկություն լինի,իսկ տվյալ դեպքում ներելու համար պիտի մեծ հոգի ունենալ,նաև ժամանակ է պետք,որ ապրածդ ցավը մի փոքր մեղմանա:Կան բաներ էլ,որ թվում է,թե անհնար է ներել,երևի թե այդ դեպքում էլ ավելի մեծ ժամանակ է հարակավոր:
Իսկ ինչ մնում է չներես,որ գլխիդ չնստեն,ուղղակի կասեմ,որ ներելու համար պիտի դիմացինդ ինչ-որ արժեք ունենա քեզ համար,որ ներես,իսկ նման հարազատ ,պարտադիր չէ արյունակցական կապով կապված, մարդը հաստատ գլխիդ չի նստի:ok
Իսկ թուրքերի կատարած ոճիրը կապ չունի այժմյան թուրքերի հետ,որոնց միակ սխալն այն է,որ ամեն կերպ փորձում են հակառակն ապացուցել:Դա էլ է ինչ-որ տեղ հասկանալի,քանի որ նման ոճիրն ընդունելն իրենց համար շատ ամոթալի է ու դժվար:Բայց վստահ եմ,որ մի օր նրանք դա կընդունեն մի օր, իսկ այդ ժամանակ մենք ,եթե ոչ բոլորն,ապա շատերը կներեն 1915թ,-ի ահավոր կոտորածը:
Միայն ներողամտության ու դիմացինի հասկանալու արդյունքում կարելի է առաջ շարժվել՝ հանգիստ խղճով՝ մտածելով,որ այս բարդ կյանքում ամեն ինչ էլ փոխադարձ է::ok

Արսեն
05.02.2007, 16:24
Ներելու համար մարդ պետք է նախ զգալ սեփական սխալները, գիտակցել, որ ինքդ էլ անթերի չես: Եթե Մարդ չի զգում իր թույլ տված սխալները, չի էլ զգա, թե ինչ է նշանակում ներել, խոր իմաստով: Անձամբ ես ընդունակ եմ ներել դիմացինիս, որքան էլ ցավ պատճառած լինի, քանզի գիտակցում եմ և իմ սխալները, և մյուս կողմից էլ, որ չկա մի մարդ, որ սխալ թույլ չտա: Մի բան էլ ավեացնեմ, պետք է դիմացինի հետ վարվես այնպես, ինչպես կցանկանայիր որ քեզ հետ վարվեին, այսինքն առաջ է գալիս ևս մի հանգամանք, որ բոլորս, մարդ լինելով, հավասար ենք ի սկզբանե: Խոսքերը, որ
մի ների, կնստեն գլխիդ, ինչ որ տեղ իրավացի են մեր օրերում, հատկապես երբ դիմացինդ ներողամտության մեջ թուլություն և պաշտպանվելու անընդունակություն կարող է տեսնել: Մարդ, ով կարող է ներել, շատ մեծահոգի է և ուժեղ, նրանով, որ կարող է հաղթահարել առաջին հերթին ինքն իրեն, հետո դիմացինին ներել:
Մի անգամ ինձ ասեցին
Մենք չենք ներում նրանց սխալները, ում այլևս չենք սիրում: Սա մասնավոր դեպք է, և այս թեմայի բնութին չի համապատասխանում: ;)

Նանե
20.02.2007, 12:41
Ցանկալի կլիներ, եթե ամենքն էլ իրենց մեջ ներելու ուժ գտնեին: Ես փորձում եմ ներողամիտ լինել, որովհետև ինքս էլ սխալներ ունեմ ; Ավելի հաճախ նախընտրում եմ մտածել, որ ներելու բան չկա `այսինքն այս կամ այն արարքը, որը շատերը կարող են սխալ համարել` ես ընդունում եմ որպես տվյալ անձի բնավորության գիծ, կամ վատ տրամադրության արտահայտում, ու եթե ինձ դուր չի գալիս ասում եմ այս մասին նրան; Եթե կուղղի իր սխալը` լավ, եթե ոչ` կարող եմ հանգիստ լինել , որ գոնե արդարացի եմ գտնվել :think

Srtik
20.02.2007, 12:55
Մեղքս ինչ թաքցնեմ...Որոշ մարդկանց շատ դժվարությամբ եմ կարողանում ներել: Գիտեմ, որ վատ հատկություն է, բայց ի՞նչ արած: Ինձ ուղղել չեմ կարողանում....:(
Երբեմն էլ ներում եմ, բայց հետո տվյալ անձի հետ չեմ կարողանում լինել այնպես, ինչպես նախկինում էի...

Angelina
20.02.2007, 15:03
Եթե մարդ կարողանում է ներել, ուրեմն մեծահոգի մարդ է:

Աբելյան
20.02.2007, 17:22
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ 6, 14-15

ամեն մարդ չի, որ կարա ների, բայց բոլորն էլ պարտավոր են ներել (եթե ուզում են, որ իրանք էլ ներվեն)

StrangeLittleGirl
20.02.2007, 19:44
Նիգգա, դա ավելի շուտ Մատթ. 6:14-15-ի քո ձևակերպումն էր :D

Իրականում հետևյալ տեսքն ունի. «Այո՛, եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկրնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»:

Vive L'Armenie
18.11.2007, 14:16
ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները

Ներելն ընդհանրապես շատ բարդ բան է որոշ մարդկանց մոտ, եթե հիշաչար չլինես, կարող ես ներել ամեն ինչ... եթե նույնիսկ անհնար է թվում, ժամանակի ընթացքում մեղմանում է այդ ցավը, որ հասցրել են Քեզ...
Ներիր, որ ներվես...;) չնայած պետք է աշխատես ցավ չպատճառել դիմացինիդ, չվիրավորել..., բայց մարդն իր աշխարհ գալուց ի վեր կատարյալ չի եղել, բոլորս էլ մեղքեր ենք գործում այս արդեն անկատարյալ կյանքում...

Ընդհամենը պետք է չդավաճանել և սովորել ներել :aha

Դեկադա
21.11.2007, 23:32
Կարծում եմ վաղ թե ուշ ներում ենք ՝ թեկուզ մահից հետո

egoist
22.11.2007, 00:14
Ամեն մարդ էլ կարող է ներել, խնդիրը նրանում է ուզում է նա ներել ,թե՞ ոչ:think
և արժե՞ որ ամեն ինչ ներվի այս կյանքում....:think

Բարեկամ
22.11.2007, 02:52
Կա ֆրանսիական ասացվածք. ներել նշանակում է հասկանալ:

Ինչ վերաբերում է կարող է, թե ոչ, իմ կարծիքով ամեն մարդ կարող է ամեն ինչ, ինչը կարող է մի որևէ մարդ: Խնդիրն այն է` կանի, թե ոչ:

Մեկ էլ հիշեցի Բալկոնսկու ասածը "Պատերազմ և խաղաղություն" վեպում.
Человек должен простить все, но это не значит что я могу...

VisTolog
26.11.2007, 23:07
Ես, որ կներեմ ամեն ինչ: Չգիտեմ ինչու::(
Ով, որ կարդացել է հարցեր հոգեբանության և փիլ. թեման, ապա կիմանա թե ինչու::(

Amaru
27.11.2007, 00:55
եթե ներեմ, կներեմ առանց ետ նայելու, բայց ինձ հասցված վիրավորանքը չեմ մոռանա, միշտ էլ հետքը մնում ա…

էս հարցի շուրջ մեր հոգեբանների կարծիքն եմ կարդալ ուզում :)

Երկնային
28.04.2008, 19:54
ներել ցանկացած մեկը կարող է և ընդունակ է…
այլ հարց է` ընդունա՞կ է արդյոք ամեն մեկը մոռանալ… չեմ կարծում… :think

Yevuk
29.04.2008, 12:16
Իմ կարծիքով մարդը ոչ ոք է, որ ների կամ չների մարդուն: Մեզ ներողը Աստվածն է, իսկ Աստվածը միշտ ներում է մեզ, քանի որ մեզ շատ է սիրում, բայց չի կարելի չարաշահել այդ սերը, իսկ ավելի ճիշտ պետք է աշխատել սխալներ քիչ գործել: Ես ինքս կարող եմ ամեն ինչ ներել բացի դավաճանությունից, սակայն որոշ ժամանակ անց դա էլ կկարողանամ ներել իմ հոգում, բայց այդ մարդուն չեմ ասի, որ ներել եմ: Իմ կարծիքով այն մարդը, ով չի կարողանում ներել կամ չի ուզում ներել, նա չար մարդ է:

devil
01.05.2008, 11:18
Ամեն մարդ կարող է ներել, սակայն ներելու համար պետք է սիրել, սիրել այդ բառի բուն իմաստով: Մեր սերն ընդամենը գործարք է. մենք մի բան տալիս ենք, բայց անպայման դրա դիմաց սպասում ենք հատուցում /սա միայն նյութականին չի վերաբերում/: Սակայն Քրիստոսը, Բուդդան այլ կերպ են սիրել. նրանց համար սերը գործարք չի եղել, այլ կեցութաձև, հոգեվիճակ, ապրելու համար անհրաժեշտ և բավարար պայման: Փորձեք սիրել և կհասկանաք, որ ներելը շաաատ հեշտ է.... "Աստված սերն է"...
Եվ անպայման հիշեք. մի դատեք, որ չդատվեք, քանի որ ինչպես որ դուք դատեք, նույն կերպ էլ ձեզ են դատելու:
Նաև հիշեք, որ մենք անսխալական չենք. հիշեք այս բացարձակ ճշմարտությունը. ինչու եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը` ոչ: Նախ քո աչքի գերանը հանիր, նոր փորձիր եղբորդ օգնել աչքից շյուղը հանելիս:

Mari
05.07.2008, 14:44
Ասում են, ուժեղ է նա, ով կարողանում է ներել: Իմ ուժեղությունը շատ հաճախ անինքնասիրության դուռն է թակում: Այդ ժամանակ ինքս ինձ չեմ կարողանում ներել: Իսկ որպես այդ հարցում մեծ փորձ ունեցող մեկը, ասեմ, որ դրանից ավելի սարսափելի բան չկա:
Ներում եմ բոլորին, ներում ամեն ինչ/Թերևս մինչև այժմ գործած արարքները/: Իսկ արի ու տես, որ դիմացինս գնահատում է դա որպես բնական երևույթ, և կրկնում իր արարքը: Չգիտեմ՝ ինչու եմ ներում: Դա ստացվում է ինքստինքյան: Բացատրեմ՝ երբ դիմացինս այնպիսի արարք է թույլ տալիս, որը ինձ համար անընդունելի է, ապա կարող եմ թողնել-հեռանալ: Իսկ երբ նա օգնության խնդրանքով մեկ բառ անգամ ինձ ասի՝ կվազեմ/սկի 1-03-ը այդքան արագ տեղ չի հասնի/: Ու արի ու տես, որ չեմ էլ փոշմանում, որ օգնության եմ հասել, կամ ինձնից կախված ամեն ինչ արել եմ: Բայց այս ամենից հետո էլ ասեմ, որ մինչև կոկորդս կուշտ եմ արդեն, ու խուսափում եմ բոլորից, մի տեսակ ինքնամփոփ եմ դարձել, խուսափում եմ շփումներից, որպեսզի ապահովագրեմ ինձ անկանխատեսելի հարվածներից: Չեմ հոգնել ներելուց, ես դեռ ուժեղ եմ, ուղղակի իմ ուժեղությունը երբեմն անինքնասիրության դուռն է թակում...

unknown
05.07.2008, 15:55
ներել ցանկացած մեկը կարող է և ընդունակ է…
այլ հարց է` ընդունա՞կ է արդյոք ամեն մեկը մոռանալ… չեմ կարծում… :think

Ես համամիտ եմ քո հետ:)
Օրինակ ես կարող եմ ներել ամեն ինչ բայց ոչ մոռանալ:(

Godfreed
05.07.2008, 17:16
Երբեմն չարժի էլ ներել, որովհետև եթե ներում ես անարժան մարդու, ապա նա քեզ նորից է առիթ տալիս ներելու։

Rhayader
30.12.2008, 11:16
Չներելով ծանրաբեռնում ես և քո կարման, և նրա կարման, ում չես ներում:
...
Չներելն իմ անձնական ողբերգությունն է, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Լեո
30.12.2008, 11:57
Ես հաճախ ինձ չեմ կարողանում ներել, որ ամեն ինչ կարողանում եմ ներել…

Economist
30.12.2008, 12:08
Չէ, չի ստացվում...Չեմ էլ ուզում...

Moon
30.12.2008, 12:31
Դժվար հարց եք տվել.....
Հաստատ ոչ...պետք ա եսիմ ինչ ձև սիրտ ունենաս, որ կարողանաս ներել....մարդիկ կան, որ ներմանը արժանի չեն.....
Ես շուտ ներող եմ....բայց կա մարդ...ում կյանքում...ողջ կյանքում չեմ ների....
Երբ ատելություն կա, ներելն անհնար ա.....:(
Բացի դրանից, շատ ներելը սխալ ա..քեզ վնասում ա շատ հաճախ...նման մարդու ճանաչում եմ, որ ողջ կյանքում տուժել է ուրիշներին ներելով....

Երվանդ
30.12.2008, 13:42
Ներելու ընդհունակ են մենակ ուժեղ ու մեծահոգի մարդիկ:oy

Enigmatic
30.12.2008, 14:37
Ներելու ընդհունակ են մենակ ուժեղ ու մեծահոգի մարդիկ:oy

համաձայն եմ,չգիտեմ եսել եմ շատ նեղվում ,որ շուտ եմ ներում մարդկանց,բայց կարծում եմ շատ լավ հատկությունա:)

Ուլուանա
30.12.2008, 21:26
Չներելով ծանրաբեռնում ես և քո կարման, և նրա կարման, ում չես ներում:
Ստորագրում եմ էս մտքի տակ։ :)

ճանաչում եմ, որ ողջ կյանքում տուժել է ուրիշներին ներելով....
Չներելուց մարդ հաստատ ավելի ա տուժում, չնայած հաճախ էդ պահին չի գիտակցում։

Rhayader
30.12.2008, 21:49
Ախր ներելը չպետք ա լինի ինքդ քեզ ստիպելով ու աչքերդ փակելով ինչ-որ բաների վրա: Ներում ես ամբողջ հոգով՝ սովորելով սիրել ու հասկանալ: Ներում ես սթափ, ներում ես՝ որ ազատվես: Ներում ես՝ որ ազատես:

Ուլուանա
30.12.2008, 21:51
Ախր ներելը չպետք ա լինի ինքդ քեզ ստիպելով ու աչքերդ փակելով ինչ-որ բաների վրա: Ներում ես ամբողջ հոգով՝ սովորելով սիրել ու հասկանալ: Ներում ես սթափ, ներում ես՝ որ ազատվես: Ներում ես՝ որ ազատես:
Սա ինչ–որ գրառման հակաճառու՞մն էր, թե՞ ուղղակի։ Մեջբերում չկա, բայց էնպիսի տպավորություն է, որ ինչ–որ կոնկրետ գրառման արձագանք է։ :think

Rhayader
30.12.2008, 22:00
Սա ինչ–որ գրառման հակաճառու՞մն էր, թե՞ ուղղակի։ Մեջբերում չկա, բայց էնպիսի տպավորություն է, որ ինչ–որ կոնկրետ գրառման արձագանք է։ :think

Ներելու մասին պատկերացումները դուրս չեկան: Գրեթե բոլորինը:

Gayl
06.01.2009, 05:21
ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները

Կարելի է ներել մարդու կողմից արված ցանկացած արարք,բայց միայն ու միայն արժանի պատիժ տալուց հետո:

Gayl
06.01.2009, 05:26
Դժվար հարց եք տվել.....
Հաստատ ոչ...պետք ա եսիմ ինչ ձև սիրտ ունենաս, որ կարողանաս ներել....մարդիկ կան, որ ներմանը արժանի չեն.....
Ես շուտ ներող եմ....բայց կա մարդ...ում կյանքում...ողջ կյանքում չեմ ների....
Երբ ատելություն կա, ներելն անհնար ա.....:(
Բացի դրանից, շատ ներելը սխալ ա..քեզ վնասում ա շատ հաճախ...նման մարդու ճանաչում եմ, որ ողջ կյանքում տուժել է ուրիշներին ներելով....

Այդպիսիները շատ են,նրանք ներում են և ներման չեն արժանանում,իրականում կարելի է ասել ինչ որ չափով արժանի էլ են որովհետև չի կարելի շատ ներողամիտ լինել,ես դա մի տեսակ թուլություն եմ համարում:

Մարկիզ
06.01.2009, 05:26
Կարելի է ներել մարդու կողմից արված ցանկացած արարք,բայց միայն ու միայն արժանի պատիժ տալուց հետո:
Այսինքն՝ եթե որևիցե մեկը ոտքդ պատահական տրորել է, հետո ներողություն է խնդրել, պետք է «պատժես»՞…:think

Ուլուանա
06.01.2009, 05:31
Կարելի է ներել մարդու կողմից արված ցանկացած արարք,բայց միայն ու միայն արժանի պատիժ տալուց հետո:
Դա ներել չի։ ;) Ներելը հենց ի պատասխան վնասելու ու ցավ պատճառելու բացակայություն է ենթադրում, թե չէ պատժելուց հետո ու՞մ է պետք քո «ներելը»։ :'

Gayl
06.01.2009, 05:42
Դա ներել չի։ ;) Ներելը հենց ի պատասխան վնասելու ու ցավ պատճառելու բացակայություն է ենթադրում, թե չէ պատժելուց հետո ու՞մ է պետք քո «ներելը»։ :'

Իհարկե կներես երևի երկու բառ եմ բաց թողել,պետք է այսպես լիներ՝հակառակորդիս կամ թշնամուս կներեմ միայն պատժելուց հետո,իսկ այդպիսի ներումը հարկավոր է որ էլ երբեք չհամարձակվի նույնը կրկնել:

Gayl
06.01.2009, 05:44
Այսինքն՝ եթե որևիցե մեկը ոտքդ պատահական տրորել է, հետո ներողություն է խնդրել, պետք է «պատժես»՞…:think

Հա հա հա...գրել եմ արժանի պատժի մասին:

Ուլուանա
06.01.2009, 05:46
Իհարկե կներես երևի երկու բառ եմ բաց թողել,պետք է այսպես լիներ՝հակառակորդիս կամ թշնամուս կներեմ միայն պատժելուց հետո,իսկ այդպիսի ներումը հարկավոր է որ էլ երբեք չհամարձակվի նույնը կրկնել:
Բայց ախր քո ասածը վրեժ լուծելն է, ոչ թե ներելը։ Հետաքրքիր է, վրեժդ լուծելուց հետո ուրիշ ի՞նչ պիտի անեիր, որ համարեիր, որ չես ներում։

Gayl
06.01.2009, 05:46
Բայց ախր քո ասածը վրեժ լուծելն, ոչ թե ներել։ Հետաքրքիր է, վրեժդ լուծելուց հետո ուրիշ ի՞նչ պիտի անեիր, որ համարեիր, որ չես ներում։

Ուրեմն քո կարծիքով պատիժ տալը դա վրե՞ժն է:Ես այդ կարծիքին չեմ,երբ դու սխալ արարք ես անում ու ծնողդ քեզ պատժում է դա չի անում վրեժից ելնելով այլ քո լավի համար:

Ուլուանա
06.01.2009, 05:49
Ուրեմն քո կարծիքով պատիժ տալը դա վրե՞ժն է:Ես այդ կարծիքին չեմ,երբ դու սխալ արարք ես անում ու ծնողդ քեզ պատժում է դա չի անում վրեժից ելնելով այլ քո լավի համար:
Դա մի քիչ ուրիշ դեպք է։ Ծնողը երեխային պատժում է հիմնականում հենց երեխայի օգտին, ոչ թե ի վնաս։ Բայց մասամբ մարդիկ «պատժում» են հենց ի պատասխան վնասելու մղումով, ոչ թե դիմացինին ճիշտ ուղու վրա դնելու ու դրանով նրան լավություն անելու համար։ Խոսքս դրանց մասին էր։

Հայկօ
06.01.2009, 05:50
Gayl, կարծում եմ՝ դու ներելու բուն գաղափարը չես հասկանում: Ուլուանան քիչ առաջ արդեն նշեց. ներելը հենց ցանկացած պատժի բացակայությունն է: Ու պատժելու ցանկության բացակայությունն էլ:

Մարկիզ
06.01.2009, 05:51
Հա հա հա...գրել եմ արժանի պատժի մասին:
Ի՞նչ ասել է «արժանի պատիժ»: Կմանրամասնես՞…

Եվ ինչ ասել է «Հա հա հա»: Էս էլ մանրամասնի, հա՞:

Gayl
06.01.2009, 05:58
Դա մի քիչ ուրիշ դեպք է։ Ծնողը երեխային պատժում է հիմնականում հենց երեխայի օգտին, ոչ թե ի վնաս։ Բայց մասամբ մարդիկ «պատժում» են հենց ի պատասխան վնասելու մղումով, ոչ թե դիմացինին ճիշտ ուղու վրա դնելու ու դրանով նրան լավություն անելու համար։ Խոսքս դրանց մասին էր։

Ես գրել էի պատժում են որ այլևս չրկնվի,իրականում իմ բերած օրինակը նույնին է հանգեցնում,ծնողը իր երեխային պատժում է որ այլևս չրկնվի և մարդ դառնա;), իսկ հակառակորդին պատժում են որ այլևս չկրկնվի ու ալիքները չխառնի:D,այսինքն առաջին դեպքում ծնողը իր երեխայի համար է անում,իսկ երկրորդ դեպքում պատժողը իր համար է անում,ոչ թե հակառակորդի լավը ուզենալու:

Gayl
06.01.2009, 06:01
Ի՞նչ ասել է «արժանի պատիժ»: Կմանրամասնես՞…

Եվ ինչ ասել է «Հա հա հա»: Էս էլ մանրամասնի, հա՞:

«Հա հա հա» պատկերացրեցի որ ինչ որ մեկին մոռթում եմ կոշիկս տրորելու համար:
Պատժելու տարբեր ձևեր կան,երևի պետք չի ընկնեմ այդ ձևերը գրեմ ինքդ էլ կարող ես դա գտնես եթե փորձես փնտրել:

Gayl
06.01.2009, 06:08
Gayl, կարծում եմ՝ դու ներելու բուն գաղափարը չես հասկանում: Ուլուանան քիչ առաջ արդեն նշեց. ներելը հենց ցանկացած պատժի բացակայությունն է: Ու պատժելու ցանկության բացակայությունն էլ:

Ամեն մարդ յուրով է ընկալում,կներես որ քո վրով եմ օրինակը բերում ուղղակի մարդ ավելի լավ է ընկալում երբ սեփական մաշկի վրա է զգում,պատկերացրու,որ ինչ որ վատ արարք ես արել ու իսկապես զղճում ես արարքիդ համար և ծնողիցդ նրա ներողամտությունն ես հայցում,դու ուզում ես քեզ ներեն որ չպատժե՞ն,թե հասկանան որ ամեն մարդ սխալական է և ամեն ինչ էլ պատահում է,բայց պետք է այնպես անել որ էլ չկրկնվես:Ինքս ինձ վրա կարող եմ օրինակ բերել,մի օր եղբորս առաջ ինձ շատ մեղավոր զգացի,դե ինձանից տարիքով մեծ է, մոտեցա ու ներում հայցեցի,նրա պատիժը երկու երեք բառ եղավ հետո փաթաթվեց ինձ,դրանից հետո եթե դանակը վզիս էլ դնեին մեկա նույն բանը չէի կրկնի,որովհետև մինչև հիմա էլ այդ բառերը ականջիս մեջ զրնգում են:

Մարկիզ
06.01.2009, 06:17
«Հա հա հա» պատկերացրեցի որ ինչ որ մեկին մոռթում եմ կոշիկս տրորելու համար:
Պատժելու տարբեր ձևեր կան,երևի պետք չի ընկնեմ այդ ձևերը գրեմ ինքդ էլ կարող ես դա գտնես եթե փորձես փնտրել:
Համաձայն եմ, կան երևույթներ, որոնք աններելի են, բայց այդպիսիք մեր կյանքում շատ չեն հանդիպում: Բայց ընդհանրապես «նակազատ»-ի ողջ «գաղափարը»/ավելի հարմար արտահայտություն չգտա/ մեր հասարակությունում, հատկապես երտասարդության շրջանում այնպես է ներդրվել, որ ձեռքը կրակն ենք ընկել: Այսօր ԱԺ պատգամավորից մինչև հասարակ քաղաքացի իրենց հարցերը լուծում են հենց այդ «գաղափարախոսությանը» համապատասխան. տու՛, ջարդի՛, փշրի՛, դանակով, պիստալետով, սպանի՛: Ճիշտ է, ես էլ եմ այդ «արժեքների» կրողներից, բայց կարծում եմ, այսպես շարունակել չի կարելի: Ներել կարելի է, պետք է: Իհարկե, կրկնում եմ, աններելի արարքներ, ցավոք, երբեմն կյանքում հանդիպում են…

Gayl
06.01.2009, 06:24

Այ քո ասածները արդեն վայրագություն եղան էտի արյուն խմել եղավ:Համաձայն եմ,որ կան բաներ որոնք չես կարող ներել,նաև կան բաներ որոնք թվում է թե չես կարող ներել բայց ժամանակի ընթացքում սիրտդ «փափկումա»:

Ֆոտոն
30.10.2009, 21:53
Չներելով ծանրաբեռնում ես և քո կարման, և նրա կարման, ում չես ներում:

Ախր ներելը չպետք ա լինի ինքդ քեզ ստիպելով ու աչքերդ փակելով ինչ-որ բաների վրա: Ներում ես ամբողջ հոգով՝ սովորելով սիրել ու հասկանալ: Ներում ես սթափ, ներում ես՝ որ ազատվես: Ներում ես՝ որ ազատես:

Համաձայն եմ իսկապես: Ամեն ինչ էլ ներում եմ, մի բանը արագ, մյուսը մի քանի օրում, մեկ այլ բան՝ երկար ժամանակ հետո, հասկանալուց, վերլուծելուց հետո: Կամ էլ ժամանակն է ամենն իրենց տեղերում դնում:
Ներելուց և մանավանդ ներվելուց հետո հոգիդ թեթևանում է:

CactuSoul
31.10.2009, 01:57
ներելը հենց ցանկացած պատժի բացակայությունն է: Ու պատժելու ցանկության բացակայությունն էլ:
Հայկ, ուրեմն եթե պատժելու ցանկություն չունեմ, արդեն ներե՞լ եմ:think: Ինձ այդպես չի թվում: Ես կարող եմ չներել և ներել միաժամանակ: Չեմ կարծում, որ եթե մարդուն վատություն անել կամ փոխադարձ վիշտ պատճառել չես ուզում, ուրեմն ներել ես: Լիակատար ներումը միայն այն դեպքում է լինում, երբ քեզ ոչ մի բանով նեղված կամ վիրավորված չես զգում… երևի:think

***
Մի ուրիշ բան հասկացա. ներումը այն է, երբ վերագտնում ես տվյալ մարդու հանդեպ շնորհակալության զգացողությունդ… Հա, հենց էդպես:) Ներում ես աստիճանաբար: Ու ներում ես այնքան, որքան տվյալ պահին կարողացել ես վերագտնել շնորհակալությունդ:

Կան բաներ, որոնց համար չես կարող շնորհակալ չլինել մարդկանց, ինչ ստորություն էլ որ արած չլինեն քո հանդեպ: Բայց կան բաներ, որ երբեք չեն ներվի, ինչպես կոտրած-կպցրած բաժակի ամբողջականությունը:

Հ.Գ.
Ամեն մարդ էլ կարող է ներել, միայն թե ուզենա:) Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ է ներելի ու միանգամից:

Բարեկամ
31.10.2009, 04:57
Ախր ներելը չպետք ա լինի ինքդ քեզ ստիպելով ու աչքերդ փակելով ինչ-որ բաների վրա: Ներում ես ամբողջ հոգով՝ սովորելով սիրել ու հասկանալ: Ներում ես սթափ, ներում ես՝ որ ազատվես: Ներում ես՝ որ ազատես:

Լավ էր շատ: Ու ինչ ուզում ես ասա, քրիստոնեական մոտեցում:P

dvgray
31.10.2009, 08:13
կյանքը ակընթաևթն է:
եթե այս ակընթարթին դու մոռացել ես, ուրեմն ներել ես: Եթե վերհիշեցիր, ուրմեն դադարեցիր ներել:

իսկ ներելու մյուս, ավելի տարածված իմաստին ես չեմ հավատում: ոչ մեկն էլ չի կարող այդ իմաստով ներել:
Այդ իմաստով ներելը ՝ Աստծո մենաշնորհ է: /… /

Դեկադա
31.10.2009, 08:28
CactuSoul-ի խոսքերից
Ամեն մարդ էլ կարող է ներել, միայն թե ուզենա :Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ է ներելի ու միանգամից:

Մի քիչ դժվար է... երբեմն ուզում են, բայց վիրավորանքը էնքան ա շատ լինում, որ չի ստացվում ու անգամ ժամանակը չի բավականացնում մինչև վերջ գնալու համար:
... չեն ներում, բայց կարենում են մի կողմ գցել:Սա իմ կարծիքով ավելի մեծ ջանքեր ա պահանջում` քանց հենց ներելը, իսկ եթե կարենում ես մի կողմ գցես` նշանակում է ինչ որ տեղ ներեցիր:

Բարեկամ
31.10.2009, 09:25
կյանքը ակընթաևթն է:
եթե այս ակընթարթին դու մոռացել ես, ուրեմն ներել ես: Եթե վերհիշեցիր, ուրմեն դադարեցիր ներել:

իսկ ներելու մյուս, ավելի տարածված իմաստին ես չեմ հավատում: ոչ մեկն էլ չի կարող այդ իմաստով ներել:
Այդ իմաստով ներելը ՝ Աստծո մենաշնորհ է: /… /

Ճիշտն ասած ինձ էլ ա անծանոթ` որն ա ներելը: Դրա մի տարբերակ գիտեմ. դառնում ես անտարբեր ու էլ վրադ չի ազդում, բայց դա արդյոք ներելն ա? Ոչ, կարծում եմ:
Բայց էն, որ ասենք ես չեմ հասկանում ներելը, չի նշանակում, որ չկա տենց բան:

Anulik.Sh
31.10.2009, 23:00
Ներել շատ ծավալուն թեմա որի մասին կարող ես առանց հոգնելու խոսել: Ներել բառը ամեն մարդու խելքի բան չի ու ոչ բոլորն են հասկանում այդ բառի իմաստը երբ կարող ես դիմացինին վիրավորել ու ասել լավ ներեխություն կխնդրեմ կանցինի կգնա ես էտ դեպքը չի: Ներել ամեն մարդ չի որ գիտի: Տրվում ես մի պահ ներեխության ակնթարթին ու տարվում դրանով:

dvgray
01.11.2009, 04:51
Ներել բառը ամեն մարդու խելքի բան չի …
մի հարց միայն : Ի՞նչ ես հասկանում "խելքի բանը" ասելով: իմ հարցի մեջ մի գրամ անգամ սարկազմ կամ նման բան չկա: ուզում եմ ուղղակի հասկանալ թե ինչ՞ ինկատի ունես, մարդու հոգեկան աշխարհը՞, կրթվածության չափը՞՞՞ … ինչը՞

Anulik.Sh
01.11.2009, 09:47
Մարդու հոգեկան աշխարհը ամեն մարդու մոտ տարբերա ու ես ոչ էլ կարթվածութայան չափը նկատի ունեմ: Ուխակի ամեն մարդ չի որ կարոխանում ե արտահայտել ինձ կներես բառը շատերին նույնիսկ խորթ է այ եթե մեր հասարակության գոնե 20% ներել իմանար ամեն ինց լավ կլիներ:

A.r.p.i.
01.11.2009, 17:09
Չեմ կարծում, թե բոլորն են օժտված ներելու ունակությամբ…Համենայն դեպս դա կախված ա վիրավորանքի խորության աստիճանից… Չգիտեմ, ինչքանով ա դա լավ կամ վատ, բայց ես ինքս շատ հեշտ եմ ներում, երևի դեռ խորը վիրավորող չի եղել::think;)

dvgray
01.11.2009, 17:36
Մարդու հոգեկան աշխարհը ամեն մարդու մոտ տարբերա ու ես ոչ էլ կարթվածութայան չափը նկատի ունեմ: Ուխակի ամեն մարդ չի որ կարոխանում ե արտահայտել ինձ կներես բառը շատերին նույնիսկ խորթ է այ եթե մեր հասարակության գոնե 20% ներել իմանար ամեն ինց լավ կլիներ:

ինձ էլ էր խորթ Հայաստանում :): հիմա արտասահմանում ամեն օր 100 անգամ տեղի-անտեղի, սորի- սորի եմ ասում: դրանից ինչ ու բան է փոխվում՞
Հ.Գ. օրինակ, մեկը կանգնած է վաճառացուցանակի առջև ու պետք է անցնես իրա առջևով: անցնելուց անպատճառ ասում ես էտ "սորին", ու նոր անցնում: հետո՞ ինչ, դա ինչ՞ կապ ունի :think

Հոգեվարք
01.11.2009, 18:42
Եթե չներես, չես կարող հանգիստ ապրել ...ամեն ինչ կանես տվյալ մարդուն ինադու ու ցավ կպատճառես այնքան, մինչև դրանից բավականություն ստանաս ու հետո արդեն դու կլինես ծիծաղելի վիճակում, քանի որ հասար դրան ու այդ ժամանակ դու կլինես խղճալի ի արարած ու կսկսես ինքդ քեզնից զզվել ու հոգնել ու գուցե փոշմանես,բայց երբեք ցույց չես տա...միթե ավելի լավ չի ներել ու շարունակել ապրել...իհարկե, բայց արի ու տես որ ներելը մեծ կամք է պահանջում մեզնից...

Արևհատիկ
01.11.2009, 18:53
Իմ կարծիքով ամեն մարդ ունակ է ներելու, ուղղակի դա կախված է տվյալ մարդու ցանկությունից:

Հարդ
06.02.2010, 01:37
Առաջ շատ քիչ էի ներում (իմ կարծիքով), իսկ հիմա ձգտում եմ ներել ներելին, ինչն առաջ չէի անի:

Էսօր Վոլֆ Մեսսինգի կինոն էի նայում, ուրեմն իրան մոտ մարդ սպառնալիքի տակ կլյաուզա ա գրել իրա մասին, բայց Մեսսենքն իմանալով էտ մասին ներեց նրան: Իսկ հաջորդ օրն իմացավ, որ նա ինքնասպան է եղել:
Այսինքն տվյալ դեպքում նա շատ ճիշտ վարվեց, սակայն եթե հակառակն աներ, նախ այդ մարդը կսկսեր պաշտպանվել, չէր ընդունի իր մեղքն ու նրանք այլևս բարեկամներ չէին լինի: Որն էր ճիշտ? Բնականաբար Մեսսինգի որոշումը, սակայն ամեն ինչ փչացրեց ներվածի տհաճ քայլը: Ինքնասպանության փոխարեն նա կարող էր այդ դեպքից հետո ավելի լավ ընկեր դառնալ Մեսսինգի համար:):

Մի հրաշալի օրինակ.
1863 թվականին Գեթիսբուրգի ճակատամարտում սկսեցին ջրհեղեղներ և գեներալ Լին սկսեց նահանջել: Պարտված բանակի հետ հասնելով Փոթոմաք գետին՝ տեսավ հորդառատ գետը, որը հնարավոր չէր անցնել, իսկ թիկունքում հաղթանակած ֆեդերալ բանակն էր: Ջախջախումն անկասելի էր և Լինկոլնը Միդին հանձնարարում է տեղում ջախջախել Լինի բանակը, առանց խորհուրդ հրավիրելու: միդը հեռագիրը ստացավ, ու գործեց լրիվ հակառակ կերպով: Հրանիրեց խորհուրդ, սկսեց անկարևոր հարցեր բարձրացնել, և այնքան ձգձգեց, որ գետի ջուրն իջավ, Լիի զորքը փախավ:
Դե կարդացեք Լինկոլնի (որը հայտնի էր իր ներելու ու չքննադատելու մեծ հատկությամբ) նամակն ուղղված Միդին, որը համարվեց շատ խիստ.
«Թանկագի՛ն Գեներալ
Կարծում եմ, դուք չեք պատկերացնում Լիի նահանջի պատճառած ողջ չափը: Մենք հեշտությամբ կարող էինք նրան բռնել, և դա, գումարվելով մեր վերջին հայտարարություններին, վերջ կտար պատերազմին: Իսկ հիմա պատերազմը կշարունակվի ևս անորոշ ժամանակ: Եթե դուք երկուշբթի չկարողացաք վստահորեն գրոհել Լիին, ապա ինչպես եք դա անելու այժմ, երբ նա գտնվում է գետից հարավ՝ հաշվի առնելով նաև այն, որ Դուք կարող եք վերցնել այն ժամանակ Ձեր տրամադրության տակ եղած զորքի երկու երրորդը միայն: Անմտություն կլինի կարծել, և ես էլ հույս չունեմ, ու այժմ Դուք կկարողանաք շատ բանի հասնել: Դուք ձեռքից բաց թողեցիք հրաշալի հնարավորություն, և դա ինձ անսահմանորեն վշտացրել է:»
Իսկ Միդը կարդալով այս նամակն ինչ արեց? Նա այս նամակը երբեք էլ չտեսավ... և այս նամակը հայտնաբերեցին Լինկոլնի գրադարակում միայն նրա մահից հետո:
Երևի Լինկոլնը մտածել է, որ ես էլ լինեի նրա տեղում նույն կերպ կվարվեի... Այստեղ Սպիտակ Տանը նստած ինձ հեշտ է որոշումներ կայացնել, իսկ եթե այնտեղ լինեի ու տեսնեի այդքան արյուն, ես էլ չէի գրոհի...
Եթե ուղարկեմ այս նամակը, կթեթևացնի իմ հոգին, բայց Միդին կստիպի ինչ-ոտ ձևով արդարանալ: Նա կսկսի մեղադրել ինձ, դա տհաճ զգացումներ կառաջացնի, որն իբրև հրամանատար կանդրադառնա նրա ծառայությունների որակի վրա...

Այնպես որ սովորելու շատ բան կա:):

E-la Via
06.02.2010, 18:58
ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները

Ամեն մարդ ոչ թե կարող է, այլ պարտավոր է ներել, բայց այդ ներումը պետք է գա ներսից, հոգուց, այլ ոչ թե ասել, որ ներում ես, բայց վիրավորանքը, ագրեսիան շարունակում են ներսում մնալ: Աշխարհում չկա այնպիսի բան, այնպիսի մեկը, որ չներեմ, ես ուղղակի չեմ կարող առանց ներելու: Ցանկացած վիրավորանք, դավաճանություն ժամանակի ընթացքում ինձանից բաց եմ թողնում, հեռացնում եմ, եթե այդպես չանեմ, ուղղակի կթունավորեմ կյանքս: Բոլորին եմ կոչ անում ներել: Երբևէ տեսե՞լ եք, ներելու չընդունակ ուրախ, երջանիկ մարդու: Ես չեմ տեսել:

Yeghoyan
06.02.2010, 20:36
Երբևէ տեսե՞լ եք, ներելու չընդունակ ուրախ, երջանիկ մարդու: Ես չեմ տեսել:

դե տես:aha ամեն օր, օրը մի քանի անգամ նայում եմ հայելու մեջ ու տեսնում եմ ձեր ասած չներելու ընդունակ, ուրախ ու երջանիկ մարդուն;)

sweet
07.02.2010, 13:20
Կներեք, շատ երկար ստացվեց, բայց կարճ չէի կարողանում գրել, խնդրում եմ կարդալ ու օգնել ինձ, ասացեք ինչպես կվարվերք դուք????????

Միշտ ներել եմ, ընդհանրապես, հատկապես ավելի փոքր հասակում չգիտեի ինչ է նեղանալը... համարում եմ, որ ներելն իմ պարտականությունն է, չնայած երբեք ստիպված չեմ ներել, միշտ ել անկեղծ եմ ներել.... Երբեք ոչ ոքի հետ, ոնց որ ասում են, խռով չեմ մնացել... բայյյյյց, մի դեպք պատմեմ, որ ինձ միշտ տանջում է, միգուցե դուք ինձ օգնեք...
մոտ 4 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էի, իմ անունը կրող դասընկերուհի ունեի, որին ոչ բոլորն էին սիրում (ոչ տեսքով էր փայլում, ոչ խելքով, ոչ ել ինչ ոչ այլ լավ հատկանիշով, ու ամեն ինչով ել ձգտում էր ինր նմանվել)... չգիտեմ` խղճում էի, թե ինչպես էր ստացվում, բայց թույլ էի տալիս, որ ինձ հետ կիսվի, ինքս ել պակաս վստահող չեմ, ու ես ել էի անկեղծանում իր հետ, երբ հարցեր էր տալիս, չնայած երբեք իր բացակայույունը ինձ համար ծանր չէր, ոչ ել զգում էի, որ "ընկերուհիս" կողքիս չէ... մի խոսքով, դասարանում շատերն էին ինձ հանդիմանում նրա հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ասում էին "մարմանդ ջրից վախեցիր", ես ել շարունակում էի նույն ձև, ոչ մի վատ բան չէի տեսնում դրա մեջ....
Ամիսներ անցան, մեր հարաբերությունները սովորական էին ինչպես միշտ, ՄԻ ՕՐ դասարանիս տղաները եկան, ու ասացին, որ ինձնից նման բան չէին սպասում, որ ինձ սիրում էին քույրի նման, բայց ես իրենց պատկերացրածը չեմ եղել այդքան տարիներ շարունակ.... իմ մտքով չէր ել անցնում ինչի մասին է խոսքը, երբ անունս կրող ասընկերուհիս կարմրեց ու ինձ մենակ թողեց... գիտե ինչ պարզվեց??????? ես աղջիկը, որին վստահում էի, փաստորեն չաթ է մտել, ծանոթացել տղաների հետ, զանգել ուշ ժամերի.... ու ներկայացել, որպես այսինչ դպրոցի այսինչ դասարանի այսինչն եմ, ես տղաներն ել հետաքրքրվում են մեր դասարանի տղաներից, թե ով է ետ աղջիկը, ու պարզվում է, որ բոլորն իմ տվյալներն են ասում.... ինձ համար մեռնելիք էր, երբ ինձ ասում էին, որ մեկը չէ, երկուսը էեն, բոլորը նույն բաննեն ասում... ես որ համոզված էի, որ ես չեմ եղել, մնացածին ել ասում էի ասում, գլուխները չէր մտնում... հանկարծ նկատեցի, որ "ընկերուհիս" այս հարցում պասիվ է.... ու... մտքովս անցավ, որ ինքն է եղել մեկը, որ իմ անունն ունի, իմ դպրոցում ու դասարանում է սովորում, ու ձգտում է ունենալ իմ հատկանիշներից.... Վախենում էի հարցնել, մտածում էի եթե ինքը չլինի վիրավորած կլինեմ.... բայց... ուրիշ տարբերակ ել չէր մնում, ես ել ոչ ոքի այն կարգի վատություն չէի արել, որ գլխիս սարքեին.... Մի խոսքով, թեմն դարձել էր դասարանի քննարկման նյութը... դասերի փոխարեն ել դա էինք քննարկում, բոլոր ուսուցիչներն իմ կողմն էին, բայց տղաների համար իրենց ասածն էր օրենք... չդիմացա, մի օր կանչեցի "դասընկերուհուս" ու ասեցի ինչ մտածում էի... լռեց, ոչինչ չասեց, հետո ասեց, որ չգիտի իր մասին են ասում տղաները թե չէ, բայց ինքը չատում ընկերներ ունի... Ինձ համար ամեն ինչ պարզ էր, մնում էր տղաներին ասել այդ ամենը... "ընկերուհուս " ասացի, որ ավելի լավ է ինքը խոստովանի այդ մասին, քան ես ասեմ, ու նա խոստացավ, որ կխոստովանի... հաջորդ օրը եկանք դասի, ոչ ոքի չէի ասել, մտածում էի, որ մայմանավորվել ենք որ ինքը պիտի ասի, ես իմ խոսքի տերն եմ, իսկ ինքը??? լռում է... մի օր եդպես սպասելով անցավ... հաջորդ օրը համբերությանս բաժակը լցվել էր, բոլորին կանչեցի ու հայտարարեցի, որ անունս կրող "ընկերուհիս" ձեզ բան ունի ասելու... լռեց, լռեց.... բոլորն ել հասկացել էին արդեն, ինձ մնում էր ասեի գոնե թույլ տուր ես ասեմ... լռեց, պատմեցի ամեն ինչ, գլուխը կախ լռում էր, տղաները հարձակվեցին "ընկերուհուս" վրա ու գոռում էին վրան, ինչի սկզբից չէր ասում, նա ել լացում էր ու ասում, որ վախենում էր..... ես հանգստացրեցի բոլորին... տղաները մանթո վիճակում գնացին, ես ել "ընկերուհուս " ասացի, որ ինչ եղել եղել է, մոռանանք... հանգիստ տուն գնաց....
հիշում եմ, ավարտական քննություններով էինք տարված ու այդ թեման այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում... ավարտեցինք դպրոցը... երկար ժամանակ չէինք հանդիպել... մի օր տրանսպորտում տեսա, մտա, բոլորին բարևեցի, չպատասխանեց... չհասկացա ինչ էր պատահել... հետո մի ուրիշ դասընկերուհու տեսա ու պատմեցի, որ նախկին ընկերուհիս ինձ չբարևեց... ասաց "դե քեզնից ամաչում ա իր արածների համար...." բայց չէ որ ես նրան ներել եմ, հենց առաջին վայրկյանից... իսկ որպես պատասխան`...... խնդրեմ....
Անհասկանալի իրավիճակ էր, մտածու էի, մեղկ է, հաջորդ տեսնելով անպայման կասեմ, որ ներել եմ, մոռանա դրա մասին, իսկ հաջորդ անգամն ավելի առհամարական էր իմ նկատմամբ, ու եդպես ժամանակի հետ ավելի է խորանում մեր մեջ եղած լարվածությունը... ՉԳԻՏԵՄ` ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՄ.... կարծում եմ հասկացաք իրավիճակը....
Ուղղակի ինձ համար շատ ծանր է, երբ քայլում եմ փողոցով , պատահաբար հանդիպում են դասընկերուհուս, ու կարծես իրար չենք ել ճանաչել....

Katka
07.02.2010, 13:30
Ներելուց հետո ամեն ինչ փոխվում է: Պատրաստ ես փոփոխություններին, ուրեմն ներիր:)

Yevuk
07.02.2010, 13:35
Sweet ջան, շատ տխուր պատմություն է, հիշեցի "Чучело" կինոնկարը, չգիտեմ` տեսել ես, թե ոչ: Լավ, դա արդեն էական չէ: Իսկապես ապրես, որ կարողացել ես միանգամից ներել ընկերուհուդ: Ինձ թվում է, որ մի անգամ էլ հանդիպես նրան փողոցում, կարող ես ուղղակի ինքդ մոտենալ և հարցնել նրա որպիսությունը, չեմ կարծում, որ կարհամարհի: Ես որ լինեի քո տեղը էլ չէի անրադառնա այդ թեմային, բայց եթե զգում ես, որ նրա անտարբերությունը կապված է այդ թեմայի հետ, իսկ դա քեզ համար կարևոր է, կփորձեի ամեն ինչի մասին բաց խոսել: Ամեն դեպքում, դու արդեն շատ մեծ բան ես արել` ներելով նրան: :)

sweet
07.02.2010, 13:50
Ֆիլմը չեմ տեսել, բայց հետաքրքրեց....
Շնորհակալ եմ պատասխանի համար: Ես դա ել եմ փորձել, ուղղակի երբ պահը մոտենում է, ամեն ինչ շատ բարդ է թվում...(այսքան տարի է անցել...) մյուս ընկերուհիներս ասում են եթե այդպես վարվես, իրեն պիտի թվա թե մի բան ել դու ես մեղաոր ամեն ինչի համար, հիմա ել խնդրում ես, որ մոռանա... Ինչ վերաբերում է ինձ, այդ թեման չեմ ել ուզում հիշել, մտածում եմ, եթե ինչ-որ առիթով զրուցեմ ել նրա հետ, միանգամայն ուրիշ թեմաներից պիտի խոսեմ... ասենք, դասերից կհարցնեմ, կամ նման թեմաներ... ուղղակի առիթը չի ստեղծվում... վերջերս դասարանով հավաքվել էինք, աղջիկներին հարցրել էր ես ել եմ լինելոու? հետո չեկավ...:(
Ամեն դեպքում ելի կպորձեմ, շնորհակալ եմ խորհուրդի համար...

Yevuk
07.02.2010, 13:57
Ամենավատն էլ էան, որ դու ես մտածում, տանջվում, սիկ իր պետկն էլ չի, երևի... Երևի լավ կանես մոռանաս եղածը, վեջապես դու չես մեղավորը, որ մտածում ես ներողություն խնդրելու կամ նմնա բաներչ մասին, դու ամեն ինչ շատ ճիշտ ես արել: :)

*e}|{uka*
09.02.2010, 16:05
Ներելը հեշտ է շատ, եթե ուզում ես, կարող ես հեշտությամբ ներել, բայց այստեղ կա մի բայց: Հիշողությունը չի ջնջվում, խոսքը հիշաչարության մասին չէ, տվյալ մարդու հետ շփվելիս հետագայում, եթե նորից ինչ որ խնդիր առաջանա ձեր մեջ կամ տվյալ մարդու վարքի մասին մտածելիս, միշտ հիշելու ես իր արածը՝ ուզած-չուզած: Ռուսների ասած "աբիդա"-ն մնում է :Ինքս չեմ կարողանում ներել, այսինքն իմ մեջ ներում եմ, դուրս եմ շպրտում, բայց չեմ կարողանում այլևս շփվել այն մարդկանց հետ, որոնք իրենց սխալը գիտակցելով արդարանում են, Գյուլնազ տատի 4-րդ հատորից քառահարկ վեպեր են հյուսում իրենց օբլիկը մաքրելու համար, ավելի լավ ա ոչ մի բան չասեն:

Ariadna
09.02.2010, 17:42
Ես կարծում եմ, ինչ որ քեզնից հասնում էր, դու արդեն արել ես։ Մնացածը իր գործն է։ Հեչ պետք չի հետևից ընկնել, ընկերուհիներդ ճիշտ են ասում, քո պատմելով իմ մոտ էլ այդ տպավորությունն է, որ էդ աղջիկը էն մարդկանց դասին է պատկանում, որոնք, եթե շատ հետևից ընկնես ու ասես որ ներել ես, կմտածեն, որ ուրեմն դու ես քեզ մեղավոր զգում ինչ որ բանում։ Հանգիստ ապրի ու մի նեղվի էլ ընդհանրապես ;)

ամատոնա
26.01.2011, 21:17
Հարց-Ինչպես եք վարվում այն մարդու հետ ով մտածված վիրավորել է Ձեզ....
Պատասխան-Ես այնքան խելացի չեմ, որ ներեմ մտքով, այնքան հավատացյալ չեմ, որ ներեմ սրտով, ես ուղղակի այդ մարդուն delete եմ անում.... Կարինե Խոդիկյան

Հետաքրքիր է, իսկ մեզանից յուրաքանչյուրը ինչը կարող է ներել, ինչը՝ ոչ...

Սլիմ
26.01.2011, 21:19
կյանքը ցույցա տալիս, նու ինձ ցույց տվեց որ ամեն ինչ էլ ներում եմ եթե ուզում եմ: Մարդ եթե ուզումա ներելու պատճառ գտնումա ու հակառակը եթե չի ուզում չներելու պատճառա գտնում:

Kuk
26.01.2011, 21:20
Հարց-Ինչպես եք վարվում այն մարդու հետ ով մտածված վիրավորել է Ձեզ....

Ոտերը կջարդեմ:

Սլիմ
26.01.2011, 21:21
Ոտերը կջարդեմ:
Դե լավ , եթե շատ սիրես , ջարդելուց հետո կներես;)

Kuk
26.01.2011, 21:23
Դե լավ , եթե շատ սիրես , ջարդելուց հետո կներես;)

Ջան, քո յանը տարել ա սիրո վրա:)) Էս թեման սիրած մարդուն ներելու մասին չի, ընդհանրապես ներելու մասին ա:))

Սլիմ
26.01.2011, 21:25
Ջան, քո յանը տարել ա սիրո վրա:)) Էս թեման սիրած մարդուն ներելու մասին չի, ընդհանրապես ներելու մասին ա:))
:P Մամիդ էլ կներես, որովհետև սիրում ես, իսկ կողքի շենքի Վարդուշին կամ Վալոդին չես ների, իրա վրա թքած ջարդելուց հետո, որովհետև իրանց վրա թքած, իրանց չես սիրում, սիրելը մենակ քո իմացած սիրելը չի այ Կուկիկ:

Kuk
26.01.2011, 21:28

Հա բայց սիրելու մասին խոսք չկա, կռուտիտ մի արա:P Ուղակի դու ինչ կարդում ես, սիրո հետ ես կապում, էդ ուղղությամբ ես մտածում :))

Ungrateful
26.01.2011, 21:28
Ինչի՞ ներել, եթե կա լիքը այլ տարբերակներ, ցանկացած հարց ու պրոբլեմ լուծելու: Օրինակ` ինչի՞ ներել, եթե կարելի ա հավեսով պատժել :unsure: Համ դու ես գոհ մնում, համ էլ վիրավորողին դաս ա լինում:

Սլիմ
26.01.2011, 21:30
Հա բայց սիրելու մասին խոսք չկա, կռուտիտ մի արա:P Ուղակի դու ինչ կարդում ես, սիրո հետ ես կապում, էդ ուղղությամբ ես մտածում :))
Դե տարբերակ եմ ասում, պայման եմ ստուգում, պատասխանը գտնելու համար:P
Ես ամեն ինչ չեմ կապում դրա հետ:P

Shah
26.01.2011, 21:33
չէ, էդքան ուժեղ չեմ կարա լինեմ

Tianshi
26.01.2011, 21:50
Ընդհանրապես նրանք, ովքեր վիրավորում են մի քիչ կոպիտ է ասված , բայց թույլերին, դրանք, ուղղակի թուլամորթ ու բարոյապես տխմարմեր են, իսկ էությամբ էլ ` պարզապես վախկոտներ: Այդպես իրանք ուղղակի ինքնահաստատվում են ու կոմպենսավորում իրենց ոչ լիարժեքությունը: Ամեն դեպքում ... հեշտ չէ մարդուն կամ իքնդ քեզ համարել թույլ ու ինքդ քեզ մխիթարես վերը նշվածով:
Բայց իհարկե միշտ չէ, որ վիրավորանքը տեղի է ունենում ոչ հավասար պայմաններում: Դե եթե քեզ վիրավորել են ու դու չգիտես պատճառը ինչումն ա, այսինքն դու իրան ոչ մի ձևով ննման վերաբերմունքի չես արժանացրել, արժի , որ դեմ առ դեմ խոսացվի ու պատճառը պարզվի, եթե ոչ` ապա լավագույն զենքը իհարկե արհամարհանքն է :
Թե ինչը կարող եմ ներել, ինչը չէ երևի թե միանշանակ չեմ կարեղ ասել : Բայց մի բան հաստատ ա, ես չեմ նեղանա ինձ ոչ հարազատ մարդուց: Դա ուղղակի անմտություն է իմ կարծիքով :

Ariadna
26.01.2011, 21:52
Մոդերատորական։ «Իսկ մենք ներել գիտե՞նք» թեմայի գրառումները միացվել են «Ամեն մարդ կարո՞ղ է ներել թեմային»։

Kita
26.01.2011, 21:57
Մտածված չմտածվածը շատ հարաբերական է: Շատ հաճախ հատկապես հարազատ մարդիկ ցավ են պատճառում որոշակի արարքով, խոսքով, գործողությամբ` ենթագիտակցորեն շատ լավ գիտակցելով, որ դա վիրավորում է, բայց մեկ է անում են, հետո էլ ասում են չէինք ուզում, բայց իտոգի, խո իրանք քեզ գիտեն:
Ներելը հեշտ է, ուրիշ հարց, որ մեջտ միշտ կմնա, մեջտ նստվածք է տալիս: Ես իմ բնույթով եմ ներողամիտ, բայց հիշողությունը զզվելի բան է:)

Մանուլ
26.01.2011, 21:58
Հը-ը, չեմ կարողանում ներել: Եթե լուրջ պատճառ կա, էլի: Էս վերջերս պարզել եմ, որ ես լավ էլ նեղացկոտ եմ :D Այսինքն` ամեն ստից բանից կարող ա վատ զգամ, բայց ինքս իմ մեջ, չեմ արտահայտվում: Որովհետև ես իրականում գիտեմ, որ ոչ մի լուրջ բան չկա, ավելին՝ ոչ մի բան էլ չկա :)), բայց ինքս իմ մեջ տանջվում եմ :}: Իսկ եթե լուրջ բան ա, ուղղակի արդեն թքած ես ունենում էդ մարդու վրա: Եթե դու իր համար էնքան արժես, որ ինքը քեզ նեղացնում ա, ուրեմն ինքը էնքան չարժի, որ դու իրենից նեղանաս :pardon: Ու ոչ թե ուղղակի վերցնում ես ու որոշում ես, որ թքած պիտի ունենաս էդ մարդու վրա, այլ իսկապես ինքը էդքան արժեզրկվում ա քո համար (եթե, իհարկե, երբևէ որևէ արժեք ունեցել ա):

Մանուլ
26.01.2011, 21:59
Ներելը հեշտ է, ուրիշ հարց, որ մեջտ միշտ կմնա, մեջտ նստվածք է տալիս: Ես իմ բնույթով եմ ներողամիտ, բայց հիշողությունը զզվելի բան է:)

Իմ մոտ էլ ա տենց, բայց ես դա ներել չեմ համարում :):

Kuk
26.01.2011, 22:26
Երեխեք մի փիլիսոփայեք:)) Եթե դիտմամբ ա վիրավորել, ի՞նչ կա մտածելու՝ ներեմ, չներեմ:' Ներում ես որ ի՞նչ, ներս ես քցում ներվերդ քայքայե՞ս:' Դրա փոխարեն մի հատ սիլլա:)) Համ ներվայնությունդ ա անցնում, համ վիրավորողը պատժվում ա, համ էլ ակնթարթային կայֆ ես ստանում, եթե իհարկե ճպոցից իրա աչքերից կայծ ա թռել, իսկ քո ականջները զրնգացել են:))

CactuSoul
26.01.2011, 23:16

Իսկ եթե հեռախոսով են վիրավորո՞ւմ:cry Մինչև սիլլայի հարմար պահ գա, էդ սաղ կայֆը կհասցնի ջուրն ընկնել:}

Kuk
26.01.2011, 23:20
Իսկ եթե հեռախոսով են վիրավորո՞ւմ:cry Մինչև սիլլայի հարմար պահ գա, էդ սաղ կայֆը կհասցնի ջուրն ընկնել:}

Եթե թանկարժեք հեռախոսով ես խոսում, ուրեմն ավելի լավ ա ներես:))

shaqer
26.01.2011, 23:35
ինչքան ներես էտքան էլ քեզ ա ներվելու

"Green eyes"
28.01.2011, 13:08
Կյանքում ամեն ինչ հարաբերական է:Ներելն էլ ,պետք է ներողամիտ լինել,հիշաչար չլինել :Ուղղակի երբեմն բաժակը լցվում է և վաղ թե ուշ մեջի ջուրը թափվում է:Այսինքն ամեն արաք չի , որ ներելի ա:

paniaG
28.01.2011, 13:33
Կարող էս ներել, որ հոգս չմնա, եթե գիտես, ոչ կարևվորա էդ մարդուն իմանալ, որ ներել էս իրան, բայց չեմ կարծում, թե դրնից հետո պիտի շփվես հետը,ներելը կներեմ,համարյա ամեն ինչ, բայց ոչ բոլոր դեպքերում կշարունակեմ շփվել:

E-la Via
28.01.2011, 22:35
Այստեղ բոլորս խոսում ենք դիմացինին ներելու մասին, բայց ուզում եմ այսպիսի մի հարց տալ.
-Կարողանում ենք ինքներս մեզ ներել???

Գիտեք՝ վաղ թե ուշ կարողանալու ենք ներել դիմացինի, նրա արարքները, այն ցավը, որ նրանից ստացել ենք,բայց այդ ներումը լիարժեք չի լինի, իսկական չի լինի, կմնա Յոժի աաց "աբիդան", եթե չսովորենք ներել ինքներս մեզ:
Ամենից առաջ հենց մեզ չենք ներում… ու ամենից դժվարն էլ հենց դա է…
Չենք ներում մեզ մեր արածների ու հատկապես չարածների համար: Չենք ներում մեր սխալները, թուլությունները, մեր վատ քայլերը, որոնք վնասել են դիմացինին, մեր ով լինելը , որովհետև այն չենք, ինչ կուզեինք լինել… Ինչ-որ մեկից ցավ, հարված ստանալով՝ չենք ներում հենց մեզ, որովհետև ինքներս մեզ ենք մեղադրում, որ թույլ տվեցինք մեզ հետ նման բան պատահերլ:

Չէ, չես ների դիմացինին ու հատկապես ներում չես ստանա, քանի դեռ ինքդ քեզ չես ներել:

Ameli
21.05.2011, 20:41
Ներել պետք է կարողանան ամենքը, հենց իրենք իրենց համար, իրենց հոգու հանգստության համար:
Ի՞նչ հետաքրքիր է մարդ արարածը, սիրում է իրեն անընդհատ ցավ պատճառել, սիրում է տառապել. երբ չես ներում, ու անընդհատ հիշում ես էն վատությունը ինչ քեզ արել են, անընդհատ տառապում ես, բայց ինչու՞, մի անգամ ցավն ապրեցիր, մի անգամ տանջվեցիր հերիք չէ՞, հերիք չէ՞ մի անգամը, պիտի անընդհատ հիշես ու ինքդ քեզ ցա՞վ պատճառես:

Իսկ ե՞րբ ես հասկանում, որ արդեն ներել ես:

Meme
21.05.2011, 21:52

Երևի այն ժամանակ երբ ինքդ քեզ ես ներում քո ներսում,երբ բացի դիմացինի ներելուց ներևում ես և քեզ,թեկուզ ինքդ ոչմի բանում մեղավոր չես......
Բայց ամենի համար էլ կամքի ուժ ու նպատակասլացություն է պետք,որ կարողանաս իրագործել ամեն մտածածդ բանը,թեկուզև դիմացինիդ ներելը

Ameli
22.05.2011, 12:12

Երբ ես մեղավոր չեմ ինքս ինձ ներելու կարք էլ չեմ զգում, երևի ավելի շուտ նկատի ունիր այն, որ քեզ մեղավոր ես զգում այն բանում, որ քեզ վիրավորել են, նեղացրել, քեզ մեղավոր ես զգում, որ թույլ ես տվել այդ ամենը, ահա այ սա իրոք որ դժվար է:
Լավ, այսպես ձևակերպեմ հարցս, իսկ ե՞րբ ես զգում, որ ինքդ քեզ ներել ես և այդ դեպքում նաև դիմացինիդ:

Գոռ Ջան - Հայ
23.05.2011, 17:33
ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները

Ներում են միայն հզորները,որ շատ քիչ են, մնացած ներողները ուղղակի սնում են իրենց եսասիրությունն ու գոռոզությունը, այլ կերպ ասած «աչոկ են հավաքում»…Ներելը բարդա: