romanista
16.07.2010, 17:50
Դե ինչ, քանի որ իմ ամենասիրելի հավաքականի` Իտալիայի մասին ամեն ինչ գիտենք, ուրեմն ուզում եմ Ձեզ ծանոթացնել հավաքականների մակարդակով իմ երկրորդ սիրելի թիմի` Ուրուգվայի ազգային հավաքականի հետ... մի քիչ շատ բան իմանանք աշխարհի առաջին չեմպոինների մասին...
Ուրուգվայի հավաքականը ներկայացնում է երկիրը միջազգային մրցաշարերում և ընկերական խաղերում: Ղեկավարվում է Ուրուգվայի Ֆուտբոլային միության (ՈՒՖՄ) կողմից`
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/d/de/Uruguay_football_association.gif
Նվաճումներով Ուրուգվայի հավաքականը ամենատիտղոսակիր թիմերից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ: 20-րդ դարում Ուրուգվայը նվաճեց 19 միջազգային տիտղոս` ավելին, քան որևէ այլ երկիր: Այժմ այդ ռեկորդը կիսում է Արգենտինայի ընտրանու հետ:
Այս հաջողությունը նկատելի է հատկապես նրանով, որ այն ձեռք է բերվել շատ փոքր պետություն ներկայացնող թիմի կողմից: Ուրուգվայը, իր այժմյան 3 400 000 բնակչությամբ հանդիսանում է ամենաքիչ բնակչությամբ երկիրը, որի թիմը դարձել է աշխարհի չեմպիոն:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջին տարիներին Ուրուգվայն իրավամբ համարվում էր առաջին մեծության թիմ: 1924-1930 թթ. ընկած ժամանակահատվածում երկրի թիմը նվաճեց երեք միջազգային նշանակության տիտղոս` 1924 և 1928 թթ. Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոնի կոչումը, իսկ 1930 ՖԻՖԱ - ի առաջին պաշտոնական Աշխարհի առաջնության չեմպոնի կոչումը: Պետք է անպայման նշել, որ 1924 թվի կազմը ամբողջությամբ սիրողական էր, կազմված սովորական մսագործներից, կոշիկ մաքրողներից ու առևտրականներից: Այդ տարի այս թիմը հիանալի անցկացնելով մրցաշարը եզրափակիչում 3:0 հաշվով ջախջախեց շվեյցարացիներին:
Իսկ հաջորդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում Ուրուգվայը միայն հավելյալ խաղում 2:1 հաշվով հաղթեց իր մշտական մրցակցին ` Արգենտինային:
Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ֆուտբոլի համար պետք է անցկացվի առանձին, պաշտոնական աշխարհի առաջնություն, ու ՖԻՖԱ-ն որոշեց առաջին մրցաշարը անցկացնել հենց Ուրուգվայում, ինչի հետևանքով բազում եվրոպական երկրների հավաքականներ բոյկոտեցին այդ որոշումն ու Եվրոպայից մրցաշարին ներկայացավ ընդամենը 4 երկրի ազգային թիմ:Աշխարհի առաջին չեմպոններ դարձան հենց տանտերեր ուրուգվայցիները, եզրափակիչում այս անգամ էլ հաղթելով Արգենտինային` 4:2:
Հաջորդ երկու ԱԱ-ներին, որոնք կայացան Իտալիայում ու Ֆրանսիայում, Ուրուգվայը չմասնակցեց, դրանով պատասխանելով եվրոպական հավաքականների 1930 թվականի առաջնության բոյկոտին:
Առաջին հետպատերազմյան ԱԱ-ն անցկացվեց Բրազիլիայում, որտեղ եզրափակիչում տանտերերը հանդիպեցին ուրուգվայցիների հետ: Ուրուգվայը, պարտվելով խաղի ընթացքում, կամային հաղթանակ տոնեց Մարականա հայտնի մարզադաշտում, 2:1 հաշվով, դրանով ամբողջ Բրազիլիային գցելով շոկի մեջ: Երեք բրազիլացի երկրպագու մահացան հենց մարզադաշտում ինֆարկտից, իսկ մեկը ինքնասպանություն գործեց... իսկ հարևան Ուրուգվայը ցնծության մեջ էր... այդ հանդիպումը հետագայում անվանվեց "Մարականասա":
Ահա թե ինչու Սելեստայի, ինչպես հավաքականին անվանում են այլոք, մարզաշապիկներին 4 աստղ է 2-ի փոխարեն` 2 հաղթանակ Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում, որը ոչ պաշտոնապես կոչվում էր "Սիրահարների մակարդակի ԱԱ", և 2 հաղթանակ պաշտոնական ԱԱ-ում:
Բայց սրանք վերջին փառահեղ ելույթներն էին: Դրանից հետո ուրուգվայական ֆուտբոլը այլևս չեր կարողանում մրցակցել այլ հզորագույն հավաքականների հետ ու այլևս ԱԱ-ներում ֆավորիտ չի համարվում, ինչը չես ասի Հարավային Ամերիկայի առաջնության` Copa America- ի մասին, որում Ուրուգվայը Արգենտինայի հետ միասին հաղթել է մնացած բոլոր մասնակիցներից շատ` 14 անգամ:
Եվս երեք անգամ Ուրուգվայը ԱԱ-ում գրավել է 4-րդ տեղը` 1954, 1970, 2010 թթ.
1980-ին Ուրուգվայը հաղթեց Մունդիալիտոյում, կամ Աշխարհի Չեմպիոնների Ոսկե Գավաթում, եզրափակիչում կրկնելով Մարականասայի արդյունքը ` հաղթելով Բրազիլիային 2:1: Մրցաշարը հենց Ուրուգվայում էլ անցկացվում էր:
Չնայած վերջին տասնամյակներում չունեցած մեծ հաջողություններին, վերջին տասնամյակների տվյալներով էլ մնում է ամենատիտղոսակիր հավաքականների հնգյակում, եզրափակելով այն Բրազիլիայից, Իտալիայից, Գերմանիայից ու Արգենտինայից հետո:
ՖԻՖԱ-ի վերջին, ամենաթարմ ռեյտինգում Ուրուգվայը զբաղեցնում է 6-րդ տեղը:
Մոտավոր ընթացիկ կազմը`
Դարպասապահներ` Ֆերնանդո Մուսլերա, Խուան Կաստիլիո, Մարտին Սիլվա
Պաշտպաններ` Դիեգո Լուգանո (ավագ), Դիեգո Գոտին, Խորխե Ֆուսիլե, մաուրիսիո Վիկտորինո, Մաքսիմիլիանո Պերեյրա, Անդրես Սկոտտի, Մարտին Կասերես
Կիսապաշտպաններ` Վալտեր Գարգանո, Սեբաստիան Էգուրեն, Ալվարո Պերեյրա, Նիկոլաս Լոդեյրո, Դիեգո Պերես, Էխիդիո Արևալո Ռիոս, Նաչո Գոնսալես, Ալվարո Ֆերնանդես
Հարձակվողներ` Էդիսոն Կավանի, Լուիս Ալբերտո Սուարես, Դիեգո Ֆորլան, Սեբաստիան Աբրեու, Սեբաստիան Ֆերնանդես
Գլխավոր մարզիչ` Օսկար Տաբարես
Նվաճումները`
ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնութուն`
Աշխարհի չեմպիոն` 1930, 1950
4-րդ տեղ` 1954, 1970, 2010
Copa America (Ամերիկայի Գավաթ)`
14 - ակի հաղթող` 1916, 1917, 1920, 1923, 1924, 1926, 1935, 1942, 1956, 1959 , 1967, 1983, 1987, 1995
Արծաթե մեդալակիր` 1919, 1927, 1939, 1941, 1989, 1999
3-րդ տեղ` 1921, 1922, 1929, 1947, 1953, 1957, 2004
Օլիմպիական խաղեր`
Ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոն` 1924, 1928
Աշխարհի Չեմպիոնների Ոսկե Գավաթ`
հաղթող` 1980
ՈՒՖՄ - ի պաշտոնական կայքը` http://www.auf.org.uy/
Ռուսալեզու կայք Ուրուգվայի ֆուտբոլի մասին` http://www.celeste-rus.ru/
http://www.wcup2010.ru/uruguay_sostav/2009.jpg