PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն



yerevanci
16.07.2010, 16:52
http://www.tert.am/g_image.php?id=92154&tmb=3

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Տեղեկանալով Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում ստորգետնյա և վերգետնյա շինարարություն սկսելու մասին քննարկումներին՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգում և զգուշացնում է.

• Երևանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում շնչահեղձ լինող երևանցիների համար,
• Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում հիմնականում սոսիներ և կարագաչներ են, որոնց կորուստը չի կարող փոխարինվել,
• այգին տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում՝ վերածված է աղբակույտի և տուժում է հարակից շինարարությունից,
• նշված նախագծի մասին քննարկումներ ենք ունեցել ճարտարապետների և բնապահպանների հետ, և ստացել ենք խիստ բացասական տեսակետներ։ Բացի այդ, մեզ ահազանգել են հարակից շենքերի բնակիչները։

Ելնելով վերը շարադրվածից` Երևանի իշխանություններից և ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում ենք.
• ձեռնպահ մնալ նշված նախագծին որևէ ընթացք տալուց,
• լսել և հաշվի առնել հասարակության կարծիքը այս հարցում,
• չկրկնել նախկին սխալները և չվտանգել քաղաքացիների կյանքի միջավայրը Հայաստանի մայրաքաղաքի սրտում,
• վերադառնալ հանրային զբոսայգիները բացառապես որպես հանրային սեփականություն ընկալելու մոտեցմանը՝ չհամարելով դրանք որպես մասնավոր ներդրումների թիրախ,
• շտապ կերպով համայնքային միջոցներ ուղղորդել այգու բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական խնամքի համար։

Հաշվի առնելով Երևանը և գալիք սերունդների առողջությանը վտանգող էկոլոգիական աղետը՝ «Տաշիր գրուպի» նախագահ պարոն Սամվել Կարապետյանին կոչ ենք անում հանուն Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների հրաժարվել այդ նախագծից:

Հասարակական կարծիքի անտեսման դեպքում «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կմոբիլիզացնի երևանի բնակիչներին և օգտագործի հասարակական բողոքի բոլոր ձևերն ու իրավական միջոցները՝ հանրային զբոսայգու անձեռնմխելիությունը ապահովելու համար»։

Tert.am

Adriano
16.07.2010, 17:06
Ցանկացած նախաձեռնություն, որը դեմ է բնությանը, որը դեմ է մեր առողջությանը ընդունելի չէ: Իսկ Երևանի նման անապատացած քաղաքում ընդհանրապես նույինիսկ մեկ առողջ ծառի հատումը հանդիսանում է հանցագործություն: Այ այստեղ են ասում մարդի'կ միայն շուկայական օրենքներով շարժվելը մարդկությանը կտանի լրիվ կործանման: Իսկ կանաչ տարածքների պահպանման հարցը ՀՀ-ում լրիվ խայտառակ վիճակում է, դե ծառը դոդին, մկին, և այլ նմանատիպ կենդանիներին ոսկու կտոր, կանաչ դոլար չի տալիս: Ծառը միայն առողջություն , շնչելու հնարավորություն է մեզ տալիս, մի բան, որ նույնիսկ դոդը ցանկանա իրա սաղ փողերով գնել չի կարողանա: Կողմ եմ կանաչ տարածների պահպանմանը ուղղված իրավական դաշտի խստացումներին մինչև նույնիսկ ազատազրկման: Ժողովուրդ եկեք պահպանենք այս հրաշք բնությունը:

yerevanci
10.08.2010, 07:37
«Ռուսաստանում մոլեգնող հրդեհներն ու երկրագնդի վրա ջերմաստիճանի բարձրացումը ցույց են տալիս, թե ինչ վտանգավոր են Հայաստանի առջև կանգնած բնապահպանական մարտահրավերները։ Բնության վերջին կտորները մասնավոր շահից պաշտպանելու համար պետք է համախմբվեն ՀՀ բոլոր քաղաքացիները»։Այս մասին ասվում է Երևանի զբոսայգիները պաշտպանող «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։ Նախաձեռնության անդամները մեծ խմբով մասնակցելու են Թեղուտի անտառին իր աջակցությունը հայտնած ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի դիմավորման հեծանվարշավին։
«Մենք նպատակ ունենք Երևանում ուժեղացնել հեծանվային շարժումը՝ քաղաքային օդը մեքենաների մահաբեր գազերից ազատելու համար։ Կոչ ենք անում բոլորին՝ մասնակցել հեծանվաBOOM-ին»,– ասվում է հաղորդագրությունում։
Մեկնումը՝ օգոստոսի 11-ին, ժամը՝ 18.00-ից հետո Կոնսերվատորիայի հարակից այգու` Կոմիտասի արձանի մոտից։ Այնտեղ հեծանվորդները կհավաքվեն, կզգեստափոխվեն, կզարդարվեն ներկերով, մորուքներով, ազդեցիկ գունավոր պաստառներով և կմեկնեն` էկոհերոսին դիմավորելու։


Tert.am