PDA

Դիտել ողջ տարբերակը : կարող ես նաեւ խմել

Բաքոսուհի
15.07.2010, 22:17
Դու ինձ մարդասպան ես դարձնում:
Դու որ աննշան օրվա աննշան պատահականություն ես:
Հումանոիդի առաջին չհաջողված մոդելներից մեկի տեսքով:
Դու ստիպում ես, որ ինձ նույնացնեմ կարդացածս վերջին վատ թրիլլերի գլխավոր ու մոլագար հերոսի հետ:
Որը նվաղում էր հիվանդ բանականության ու տրորված երեւակայության արանքում գալարվող զոհի մարմնի հպումից:
Ինձ սկսել է հետաքրքրել մարդու ներքին կառուցվածքը, հատկապես հյուսվածքները:
Իմ մեջ մոռացած վախդ արդեն քամել եմ ու հյութը խառնել օդի մանրագույն մասնիկների հետ:
Ստացված բալասանով պետք է ամբողջ մարմինդ շփես:
Իսկ եթե դրա ավելանալը համընկնի ծարավիդ հետ, կարող ես նաեւ խմել:
Բայց անպայման փոքր կումերով:
Հնարավոր են ջղաձգումներ:
Դու ինձ տալիս ես մարդասպան դառնալու բացառիկ հնարավորություն:
Բայց ես երեւի սպասեմ մինչեւ առավոտ:
Հիմա քնել եմ ուզում:

Hda
15.07.2010, 22:20
Բարի գալուստ

Rhayader
15.07.2010, 22:22

Լավ նիկնեյմ ունես, բայց կարելի՞ է խնդրել, որ ավելի ծավալուն ու «ֆորմատի մեջ» ստեղծագործություններ դնես)))
Բարի գալուստ:

Բաքոսուհի
18.07.2010, 00:32
շնորհակալ եմ.. լավ չհասկացա ծավալունն ու ֆորմատի մեջը, ճիշտն ասած.. ծավալունը, որովհետեւ, ասենք, ես եմ ու կարճ բաներ եմ գրում միայն: Իսկ «ֆորմատի մեջ»-ն ընդհանրապես չհասկացա... ստեղծագործողի անկյունը ենթադրում ա ինչ-որ ձեւաչափ, որ ես չգիտե՞մ:

---------- Ավելացվել է՝ 01:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:31 ----------

Շնորհակալ եմ

Եկվոր
18.07.2010, 07:28

Ոչ մի ձևաչափ էլ չի ենթադրում…Իսկ եթե ենթադրում է, թող ի՛նքը հարմարվի, որովհետև քո գրածների մեջ ես ոչ մի ավել (նաև պակաս) բան չտեսա…չհարմարվի, մի հատ «Բաքոսուհու անկյուն» կսարքենք:)
Բարով եկար

Rhayader
18.07.2010, 08:31
Ժողովուրդ, պանիկայի մեջ մի ընկեք;) ծավալուն՝ որ հասուն սյուժե ունենա, «ֆորմատի մեջ»՝ այսինքն պատմվածք, էսսե, երկխոսություն, վիպակ, բանաստեղծություն, պոեմ և այլն:
«Թող ինքը հարմարվի»-ն իմ դեպքում չի անցնի, իմ վերաբերմունքն արվեստի նկատմամբ ավելի ակադեմիկ է, քան դիլետանտների մեծ մասինը:

Բարեկամ
18.07.2010, 18:45
իսկ արձակ բանաստեղծությունը "ֆորմատ" չի՞

KiLa
18.07.2010, 19:13
Բարի գալուստ: Հուսով եմ մենք դեռ կդառնանք մարդասպան: :)

Rhayader
19.07.2010, 00:50
իսկ արձակ բանաստեղծությունը "ֆորմատ" չի՞

Ըստ իս, դժվարընթեռնելի, ոճականորեն չափից դուրս ճոռոմ, ու ընդհանրապես անիմաստ ֆորմատ ա;) Նամանավանդ որ էդ էսպես կոչված ոճի պրոպոգանդիստը Տուրգենևն էր:
Մյուս կողմից՝ քչից-շատից լուրջ գրողն, ով ունի ստեղծագործական կոնտեքստ, կարող ա իրան նման կամակորություն թույլ տալ (երբ իրա ավելի լուրջ աշխատանքներին ծանոթ լինելով կարելի ա պատկերացնել, ինքը «փշալարերով լեզուս պոկեցին» ասելով կոնկրետ բա՞ն ի նկատի ունի, թե՞ պարզապես փորձում ա արյունարբու պատկերով արտահայտչության իլյուզիա ստեղծի): Ի նկատի ունեմ՝ լիքը բալիկներ հիմա նենց սրտաճմլիկ բառեր են գրում (բառարան են կարդացել:D), բայց սրտաճմլիկ բառերը դեռ բավական չեն սրտաճմլիկ գործ գրելու համար (ինչի՞ է վերջերս բոլորին տարել սրտաճմլիկ բաների վրա:D): Եվ այլն, և այլն: Որ «ամեն ինչ ոսկի չի, ինչ փայլում է» սկզբունքին զոհ չգնանք, ես ընդամենը խնդրել էի, որ հեղինակը գործեր դնի, որոնք ավելի միանշանակ լինեն հեղինակի տեսանկյունի առումով, ոչ թե ենթակա լինեն գրեթե անսահմանափակ մեկնաբանությունների: Որ South Park-ի «The Tale of Scrotie McBoogerBalls» գրքի պատմությունը չլինի (չիմացողների համար նշեմ, որ մուլտֆիլմի հերոսները որոշել էին ապուշ ու հայհոյանքներով լի գիրք գրել, որը կարգելվի, ոչ մի իմաստ չդնելով դրա մեջ, իսկ մարդիկ գիրքը մեկնաբանել էին, խորը իմաստ էին գտել ու նույնիսկ գրական մրցանակի էին արժանացրել): Հասկացա՞ք, ինչի մասին եմ խոսում:

Շինարար
19.07.2010, 08:21
Մոդերատորական. թեմայից դուրս 16 գրառում տեղափոխվել են «Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ» (http://www.akumb.am/showthread.php/55870-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80) թեմա: Այս թեմայում քննարկում ենք Բաքոսուհի մասնակցի ստեղծագործությունը: Միմյանց կարծիքներ քննարկող հաջորդ գրառումները կտուգանվեն և կջնջվեն: